
«ՊԱՐԸ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՀՈԳԵՎՈՐ ՏԱՐԱԾՔ Է»
- Հայ ժողովրդի մշակույթի ներկապնակում իր ուրույն տեղն ունի պարարվեստը, որն անհնար է պատկերացնել առանց նրա մեծ երախտավոր Սուրեն Չանչուրյանի:

Նա պարարվեստ եկավ 1958 թվականին, երբ ստեղծվեց վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պարի պետական անսամբլը եւ սկիզբ առավ Սուրեն Չանչուրյանի լեգենդը` պարող-արտիստի լեգենդը, որն էլ տասնամյակներ անց գրավականը դարձավ անսամբլի վերածննդի` այս անգամ արդեն որպես գեղարվեստական ղեկավարի:
Սուրեն Չանչուրյանին անմիջապես նկատեց հիմնադիր-պարուսույց էդուարդ Մանուկյանը: Պարի երախտավորը զգաց, որ բազմանդամ ընտանիքի զավակ Սուրիկը կրողն է հայկական մեծ գերդաստանի ավանդույթների եւ բացառիկ հաջողությամբ կարող է բեմ առաջնորդել անսամբլը, դառնալ պարագլուխը, ասել է` անսամբլի ոգին, տրոփող զարկերակը: «Սուրեն Չանչուրյանը ասես ողջ Հայաստանը գրկած էր բեմ դուրս գալիս, եւ թվում էր` նրա հետ ողջ հայ ժողովուրդն է պարում», գրում էին թերթերը:
Իր ստեղծումից մեկ տարի հետո անսամբլը սկսեց հյուրախաղերը Հայաստանի սահմաններից դուրս եւ, Սուրեն Չանչուրյան-պարագլխի թաշկինակի թափահարումով սկսվեց անսամբլի փառապանծ հաջողությունների հաղթարշավը, նախ Խորհրդային Միության սահմաններում, այնուհետեւ համաշխարհային հեղինակավոր բեմերում՝ արժանանալով հիացական գնահատականների: Իր կյանքի 70-ը բոլորած անկրկնելի Սուրեն Չանչուրյանն այսօր նշում է նաեւ իր բեմական փայլուն հաջողությունների կեսդարյա անցած ուղին ու մերթընդմերթ նայելով հուշ դարձած լուսանկարներին, տեսաժապավեններին, ինքն իրեն հարց է տալիս. «Ախր ե՞րբ դարձա 70 տարեկան, ի՞նչ արագ են թռչում տարիները...»:
Սուրեն Չանչուրյանին ահա թե ինչպես բնորոշեց ՀՀ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանը. «Սուրեն Չանչուրյանը յուրահատուկ պարող էր, նա տարբերվում էր բոլորից: Հենց ձեռքը բարձրացնում էր ու ժպտում էր` ամբողջ դահլիճը ոտքի էր կանգնում: Գիտեք, Սուրիկը երբեք անտարբեր չէր կարող պարել, նա ոչ միայն պարում էր, այլեւ պարացնում էր բոլորին` հոգին, եռանդը, ուժը աստված անսահմանափակ է տվել նրան»:
ՀՀ եւ ՌԴ ժողովրդական արտիստ, բալետմայստեր Մաքսիմ Մարտիրոսյանն ասաց. «Սուրենը այն բացառիկ անձնավորություններից է, որ հիմնադրման օրվանից, մինչ օրս, համարյա կես դար իր ամբողջ կյանքը նվիրել է պարի պետական անսամբլին: Նա մեծ տեմպերամենտ, հարուստ ներքին ունեցող պարող էր: Ես չեմ հիշում, որ Սուրենը «կես ոտքով» փորձեր, կամ ինչ-որ շարժում իմիջիայլոց աներ: Գիտեմ, որ բոլոր բալետմայստերներն էլ նրանից գոհ են եղել ու հաճույքով աշխատել, եւ Իլյա Արբատովը, եւ Զարեհ Մուրադյանը, եւ Ազատ Ղարիբյանը, եւ Վանուշ Խանամիրյանը, եւ ես»:
Երբ 1968 թվականից անսամբլի գեղարվեստական ղեկավարը դարձավ տաղանդաշատ Վանուշ Խանամիրյանը, ստեղծվեց նոր համերգային ծրագիր, որը շռնդալից հաջողություններ ունեցավ: Հաջողությունների դափնին կիսում էր նաեւ Ս. Չանչուրյանը: ՀՀ ժողովրդական արտիստ, բալետմայստեր Վանուշ Խանամիրյանն իր սանին ու փոխարինողին այսպես բնորոշեց. «Իմ խորին շնորհակալությունն եմ ուզում հայտնել Չանչուրյան Սուրիկին: Չեք պատկերացնի, թե ինչպիսի գույն տվեց նա Պարի պետական անսամբլին` իր կատարողական մակարդակով, իր արտաքինով, իր մարդկային հատկանիշներով: Ուղղակի պետք է փաստեմ, որ նա անսամբլի զարդը դարձավ: Ինչ պար բեմադրում էի, չեք պատկերացնի, թե ինչպես էր մատուցում, ինչպես էր կարողանում կատարել այդ արտիստը: Վայ Սուրիկ ջան, փառք ու պատիվ քեզ, այնպես եմ հիշում այդ օրերը. աշխարհով մեկ ճանաչում ստացած քո կերպարները. «Բերդ» պարում դեռ թաշկինակդ չերեւացած` բոլորին ոտքի էիր հանում, «Սարդարապատի» կենտրոնում, որ կանգնում էիր` էդ ինչ ձեռքերով էիր նայում, էդ ոնց էիր բոլորին տանում ճակատամարտի ... Բա, էն «Քավոր եւ քավորակինը» - էդ ո՜նց էր պարում, որ ասես, թե, ես` էդ ինչ պար էի բեմադրել` չէ, քո կատարողական մակարդակով այդ պարը անուն հանեց, իսկ «Կինտոներում» էդ ի՜նչ աղա էիր` անկրկնելի... Նա կորիզն էր, նա հիմքն էր անսամբլի: Ուղղակի տեսնեիք ինչ հաջողություններ էր ունենում, համերգից հետո ժողովուրդը իրեն էր փնտրում ու սպասում, որ ասես «օդային» տրյուկներ էր անում, կամ ծունկ, կամ մատի վրա էր կանգնում` ոչ, նա մաքուր, զուլալ մաքուր հայկական արվեստ էր մատուցում, դրա համար էլ ժողովուրդը իրեն էր սպասում»:
Իսկապես, իր արվեստում, Սուրեն Չանչուրյանը կարողանում էր հայի ոգին մատուցել, ազգի դեմքը ցույց տալ, ազգի ներաշխարհը ներկայացնել: Նա հայ պարարվեստի հպարտությունը դարձավ:
Մշտապես բարձր է գնահատել անսամբլին ու Չանչուրյանին ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը՝ նշելով. «Սուրեն Չանչուրյանի վաստակը անգնահատելի է հայ պարարվեստում, եւ որպես կատարողի, եւ որպես ղեկավարի: 70-ական թվականներին, երբ որ, սովորում էի այստեղ, ինձ համար Հայաստանի պարի պետական անսամբլը հպարտության աղբյուր էր, իսկ երբ հյուրախաղերի էին մեկնում` ես անպայման ներկա էի լինում: Այդ բոլորը ինձ համար երկու անձի հետ էր ասոցացվում` Վանուշ Խանամիրյանի եւ Սուրեն Չանչուրյանի. մեկը` բեմի հետեւից, մյուսը` բեմի վրա: Իսկապես Սուրեն Չանչուրյանը բեմի վրա մեծ ներկայություն էր, արվեստ էր ներկայացնում»:
Անցան տարիներ: 1988 թվական: Հայ ժողովրդի կյանքում բախտորոշ, նաեւ դժվար ժամանակաշրջանի սկիզբ, որը դրոշմվեց բոլոր ոլորտներում ու նաեւ մեծ ճանաչում ունեցող անսամբլը հայտնվեց վերացման վտանգի առջեւ. վճռվում էր անսամբլի լինել-չլինելու խնդիրը ... Անհրաժեշտ էր մի անձնավորություն, ով իր հեղինակությամբ կփրկեր իրավիճակը: 1993 թվականին, մշակույթի նախարարության առաջարկությամբ եւ կոլեկտիվի խնդրանքով, վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պարի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավար դարձավ Սուրեն Չանչուրյանը: Նա անձնազոհաբար նվիրվեց անսամբլի վերածնունդի գործին` իր շուրջը համախմբելով պարի նվիրյալներին:
Նրա կողքին է, արդեն տասնամյակից ավելի անսամբլի բալետմայստեր, հայկական պարի հմուտ գիտակ, տաղանդաշատ խորեոգրաֆ Ասատուր Կարապետյանը:
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Հայաստանի ակադեմիական երգչախմբի գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանը այսպես բնորոշեց Չանչուրյանին. «Թե Սուրիկը ինչքան հարգված ընկեր է` ամբողջ հանրապետությունը գիտի: Բացառիկ անձնավորություն է, որը իր շուրջը ստեղծում է հարգանք, սեր: Հեշտ բան չէ կոլեկտիվ պահելը, գոնե ես գիտեմ, թե ինչքան դժվար բան է դա, ինքը ունի այդ ունակությունը եւս: Նման անձնավորությունները մեր հանրապետությունում քիչ են: Սուրենը մեր հանրապետության բացառիկ անձնավորություններից մեկն է»:
Չանչուրյանը շաղկապեց անսամբլի անցյալն ու ներկան, իր վիթխարի արտիստական փորձն ու հմտությունը փոխանցելով պարողներին եւ իր հեղինակությամբ նոր ճանապարհ հարթեց անսամբլի համար:
Սուրեն Չանչուրյանը իր մեծ վաստակի համար արժանացել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչման, պարգեւատրվել Մ. Խորենացի մեդալով, սակայն մինչեւ օրս էլ ամենաբարձր պարգեւը ժողովրդի սերն է: «Ազգը» հյուրընկալվեց հոբելյարին, շնորհավորեց ու խնդրեց պատասխանել մի քանի հարցերի:
- Ի՞նչ է պարը ձեզ համար:
- Մինչ օրս էլ պարը ինձ համար մի անբացատրելի երեւույթ է: Բայց գիտեմ մի բան. նախ պետք է հոգիդ պարի, հետո` հոգուդ թռիչքը շարժումի վերածվելով, փոխանցվի մարմնիդ: Եթե պարելիս դու մտածում ես ինչպես պարել` վատ պարող ես, իսկ եթե մտածում ես ինչ պարել` ուրեմն կհասնես հաջողության: Պարը, ինձ համար, հոգեւոր տարածք է, հանդիսատեսի եւ աշխարհի հետ զրուցելու միջոց: Ինքնարտահայտման միջոց: Պարելիս, քո երակներում պետք է հոսի ժողովրդիդ պատմությունը, նախնիներիդ գենետիկ հիշողությունը, հպարտությունը` հայ լինելու, հայերեն մտածելու համար:
- Ձեր երազանքները կատարվե՞լ են:
- Շատ բաներ` այո: Ունեմ հրաշալի ընտանիք` կին, երկու որդի, որ ողջ կյանքում ապահովել են իմ թիկունքը ու, եթե հաջողություններ եմ ունեցել` իմ ընտանիքի նվիրվածության շնորհիվ: Ունեմ երկու թոռ` աղջիկ եւ տղա, փոքրիկ Սուրեն Չանչուրյանը նոր է բոլորել երկու ամիսը: Բայց իմ փոքր ընտանիքից բացի, ունեմ մեծ ընտանիք` պարի պետական անսամբլը, որի կայացմանը նվիրվել եմ անմնացորդ, թե որպես պարող, թե որպես գեղարվեստական ղեկավար: Ունեմ հրաշալի ընկերներ: Իմ երազանքները միշտ հյուսվել են անսամբլի շուրջ` շատ բաներ կատարվել են, շատ բաներ` դեռ առջեւում են:
- Ի՞նչ կմաղթեք Ձեզ փոխարինողներին:
- Քայլել ժամանակի հետ: Ասել սեփական խոսքը, որպեսզի դարերից եկած հայ պարը, պահպանելով իր ավանդույթները, նորովի մատուցվի աշխարհի բեմահարթակներում:
- Ինչպե՞ս կգնահատեք մեր օրերում հայկական պարի դերը եւ նշանակությունը:
- Բոլոր ժողովուրդների համար էլ պարը ազգային խառնվածքի եւ ավանդույթների խտացումն է: Պահպանելով ժողովրդական պարը` դու պահպանում ես քո ազգային դեմքը, քո տեսակը, քո աշխարհայացքը եւ որպես ազգ, ե՛ւ որպես մարդ, ե՛ւ քո տեսակով է, որ հետաքրքիր ես դառնում աշխարհին: Պահպանել ազգայինը` կարեւոր է հատկապես փոքրաթիվ ժողովուրդների համար, որովհետեւ, մշակույթն է քո զենքը:
Չանչուրյանի համար ամենանվիրական երազանքը դեռ առջեւում է՝ նորածին Սուրեն Չանչուրյանին բեմում պարելիս տեսնել:
- ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆՓՈՓՈԽ Է ՄՆԱՑԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
Հ. ՉԱՔՐՅԱՆԻնչպես ենթադրվում էր, Թուրքիայի ազգային մեծ ժողովի ընտրություններով վերստին միանձնյա իշխանության եկավ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իսլամամետ «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունը: Ենթադրելի էր ...ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔ
Եթե ԱՄՆ Կոնգրեսն ընդունի 106-րդ բանաձեւը, ապա դա վատ ազդեցություն կունենա թուրք-իսրայելական հարաբերությունների վրա: Այս մասին Չիկագոյում հրեական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ...«ԱՄՆ-ՈՒՄ ՊՈԼՍՈ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔԸ ԲՈՂՈՔԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻՑ»
Հ. ՉԱՔՐՅԱՆՊոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Բ Մութաֆյանի Մ. Նահանգներ կատարած վերջին այցը պատճառ էր դարձել, որ հայկական լրատվամիջոցներն անախորժ աղմուկ բարձրացնեն դրա շուրջը: Նրա Ստամբուլ վերադառնալուց հետո հայկական լրատվամիջոցների ...1988-ԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՅՍՕՐ 500 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՎ ԱՐՑԱԽԻՆ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ 1«Մարդիկ մտածում են, որ եթե երկրի վիճակը բարելավվում է, բարեսիրության կարիք չկա: Ամերիկան, որ ամենահարուստ եւ ամենահզոր երկիրն է, ամեն տարի միլիոնավոր դոլարների օգնություն է տալիս աղքատներին: Կարծեմ Հայաստանը ...ՔԱՎՈՒԹՅԱՆ ՆՈԽԱԶ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ
ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Կրասնոդար 2«Հրեաների ձեռքում են երկրի ֆինանսական միջոցներն ու տնտեսությունը: Մամուլն ամբողջությամբ նրանք են վերահսկում: Զբաղեցնում են բյուրոկրատական ամենաառանցքային աթոռները: Չկա մի կուսակցություն, որտեղ առանցքային ...ՀՐԱՁԳԱՐԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ, ՈՐ ԼԱՎ ԱՇԽԱՏԵՆ
Մ. Խ.Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը եւ Հայաստանում ԱՄՆ գործերի հավատարմատար Ռուդոլֆ Փերինան երեկ մի փաստաթուղթ ստորագրեցին, ըստ որի ԱՄՆ կառավարությունը Հայաստանի կառավարությանը լրացուցիչ տրամադրելու ...Ո՞Վ Է ԱՅՆ ՆԱԽԱԳԱՀԸ, ՈՐ...
ԱՐԾՐՈՒՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆՀայաստանի 3-րդ հանրապետության 3-րդ նախագահի ընտրություններին դեռ ժամանակ կա. թեկնածուների կամ ընտրություններից ինչ-ինչ ակնկալիքներ ունեցողների համար՝ կարճ, ընտրությունների հետ հույսեր չփայփայողների համար՝ ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՌԱՋԱԴՐՎԵԼ-ՉԱՌԱՋԱԴՐՎԵԼՈՒ ՀԱՄԼԵՏՅԱՆ ՀԱՐՑԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԴԵՌ ՉԿԱ
ԱՐԳԻՇՏԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Սեպտեմբերի 21-ին «Արմենիա-Մարիոթի» «Տիգրան Մեծ» սրահում տեղի ունեցավ մի բան, որն այլեւս հետ շրջել հնարավոր չէ. Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ձեռնոց նետեց ներկա կառավարությանն ու ողջ իշխանությանը ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԻՆ ԱՌԱՋԻՆԸ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԵՎ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԸ
Հ. ՉԱՔՐՅԱՆՍեպտեմբերի 21-ին «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում ՀՀ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ծավալուն ելույթ է ունեցել եւ Հայաստանը երրորդ աշխարհի երկրների շարքում դասելու չարաբաստիկ հետեւությամբ մասնավորապես ...ՈՐ ՄԱՐԿՈՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԸ ՉՓՈՇԻԱՑՎԵՆ
Մ. ՄԱԿԱՐՅԱՆՃանաչված ու սիրված արվեստագետ, հավաքորդ Մարկոս Գրիգորյանի հիշատակը վառ կմնա նրան ճանաչողների ու նրա հետ շփվողների հիշողության մեջ: Բոլորը ցավ ապրեցին, երբ նրա վրա ավազակային հարձակում եղավ, որից էլ ստացած ...WWW.IREVAN-AZ.COM ԿԱՅՔԷՋԸ ՀԱՅԵՐԵՆ Է, ԲԱՅՑ ՄԵՆՔ ԴՐԱ ՀԵՏ ԿԱՊ ՉՈՒՆԵՆՔ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 5Միայն մնացել էր, որ Ադրբեջանի քարոզչության մեջ Երեւանը դառնար ադրբեջանական կայքէջի հասցե: «Լրատվավերլուծական կենտրոն» ներկայացող www.irevan-az.com կայքէջը իբր ստեղծվել է 2006 թվականին` «Հարավային Կովկասի ...«ԱՊՕՐԻՆԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԹՈՒՅԼ ՉՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՇՐՋԱՅՑԵՐ ԵՆ ԿԱՏԱՐՎՈՒՄ ԱՆԳԱՄ ԳԻՇԵՐԸ»
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՊետական սեփականություն հողերի զավթումն ու դրանց վրա ապօրինի շինություններ կառուցելը կանխարգելելու վերաբերյալ Երեւանի քաղաքապետի երեք ամիս առաջ ընդունած որոշմանն ու դրա արդյունքներին երեկ անդրադարձավ փոխքաղաքապետ ...ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ՎԼԱԴԻՄԻՐ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ
ՀՀ ԳԱԱ նախագահ Ռ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Ա. ՄԵԼՔՈՆՅԱՆ
Լրացավ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, գիտության վաստակավոր գործիչ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր Վլադիմիր Բարխուդարյանի 80-ամյակը: Նա հետպատերազմյան տարիներին կրթություն ստացած ...«ՊԱՐԸ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՀՈԳԵՎՈՐ ՏԱՐԱԾՔ Է»
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
Հայ ժողովրդի մշակույթի ներկապնակում իր ուրույն տեղն ունի պարարվեստը, որն անհնար է պատկերացնել առանց նրա մեծ երախտավոր Սուրեն Չանչուրյանի:
Նա պարարվեստ եկավ 1958 թվականին, երբ ստեղծվեց վաստակավոր կոլեկտիվ ...ՀԱՅ ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉՆԵՐԻՆ ԱՐԺԱՆԻ ՄԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ
ԳԱՅԱՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
«Ես գիրքը տպարան տարա 456 էջով, հետո ութ էջ վերջին մասից պակասեցրել եմ: Այբբենական կարգով շարված մի ցանկ էր, մոտ 400 հայ լուսանկարիչների անուններ, որոնք տեղ չեն գտել այս գրքում: Վերջանում է հայ հեղինակներով, ...ՄՏՈՐՈՒՄՆԵՐ: ՔԱՌԱՍՆԱՄՅԱ ԱՇԽԱՏԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՑՈԼՈՒՄԸ «ՄԻՐՈՐՈՒՄ»
Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
Սեպտեմբերի 8-ին Նյութոնի (Մասաչուսեթս) «Նյութոն Մարիոթ» հյուրանոցի մեծ պարահանդեսային դահլիճում մեծ շուքով տեղի է ունեցել Մ. Նահանգներում անգլիատառ առաջին հայկական պարբերաթերթի` «Արմինյն միրոր սփեքթեյթրի» ...ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ՆՇԵՑ ԵՂԻՍԱԲԵԹ ԵՐԿՐՈՐԴԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՉունենալով անկախության տոն, Մեծ Բրիտանիան որպես ազգային տոն նշում է թագուհի Եղիսաբեթ Երկրորդի ծննդյան օրը: Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունն այս տարի Եղիսաբեթ Երկրորդի ծննդյան 81-րդ տարեդարձը նշեց ...ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ԿԱՆԱՆՑ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
5 տարի առաջ, Հայաստանում հավատարմագրված դեսպանների եւ դիվանագետների կանանց համախմբելով, տկն Նանի Օսկանյանը հիմնադրեց «Դիվանագետների կանանց ասոցիացիան», որն իրականացնում է երկու տասնյակ բազմաբնույթ բարեգործական ...ՄԵԾԱՐՎԵՑ ԱՐԿԱԴԻ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Հայկական ֆուտբոլի տարեգրությունում իր ուրույն տեղն ունի «Արարատ-73»-ը: Ֆուտբոլասերների հատկապես հին սերունդը, որին բախտ է վիճակվել անձամբ ականատես լինելու ոսկեզօծ թիմի տղաների վիրտուոզ խաղին, ամեն անգամ ...ԳԵՎՈՐԳ ԴԱՎԹՅԱՆՆ ԱՇԽԱՐՀԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Թայլանդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում հայ ծանրորդներից առաջինը մրցանակակիր դարձավ Գեւորգ Դավթյանը: Մինչեւ 77 կգ քաշային ծանրորդների մրցավեճում Գեւորգը շատ մոտ էր աշխարհի չեմպիոնի տիտղոսին, ...ՄԵԴԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐԸ ՍՐՎՈՒՄ Է
Առաջնության 21-րդ տուրում երկրի չեմպիոն «Փյունիկը» Գյումրիում խոշոր՝ 5-1 հաշվով հաղթանակ տոնեց եւ ամրապնդեց առաջատարի դիրքը: Փյունիկցիների կազմում արդյունավետությամբ աչքի ընկավ Հենրիխ Մխիթարյանը՝ խփելով ...ԱՐՈՆՅԱՆԸ ԽԱՂԱՂԱՍԻՐԱԲԱՐ Է ՏՐԱՄԱԴՐՎԱԾ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՄեխիկոյում ընթացող շախմատի աշխարհի առաջնության վերջին երեք տուրերում Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Պյոտր Սվիդլերի, Ալեքսանդր Մորոզեւիչի եւ Վիշվանաթան Անանդի հետ: 9 տուրից հետո Արոնյանը Մորոզեւիչի հետ վաստակել ...ՈՒԺԻ ԵՎ ՏՂԱՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
2007 թվականի սեպտեմբերի 19, Բաքու, ըմբշամարտի աշխարհի առաջնություն. Հեյդար Ալիեւի անվան մարզահամալիրում բարձրանում է Հայաստանի Հանրապետության եռագույն դրոշը: Հունահռոմեական ոճի հայաստանցի ըմբիշներից երկուսը՝ ...ԱՅՍՕՐ
Ժամը 10:00-ին ՀՀ կառավարության ընդունելությունների տանը տեղի կունենա տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա մրցանակների հանձնում: Ժամը 10:30-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Ամենայն ...
WWW.IREVAN-AZ.COM ԿԱՅՔԷՋԸ ՀԱՅԵՐԵՆ Է, ԲԱՅՑ ՄԵՆՔ ԴՐԱ ՀԵՏ ԿԱՊ ՉՈՒՆԵՆՔ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«ՊԱՐԸ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՀՈԳԵՎՈՐ ՏԱՐԱԾՔ Է»
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՆՈՐ ԳԻՐՔ ԹԱԼԵԱԹԻ, ԷՆՎԵՐԻ ԵՎ ՋԵՄԱԼԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ՊԱՐՏԻԶԱՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱ՞ԶՄ ՋԱՎԱԽՔԻ ՀԱՅԵՐԻ ԴԵՄ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՔԱՎՈՒԹՅԱՆ ՆՈԽԱԶ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ
ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Կրասնոդար
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՎԱՐՉԱՊԵՏ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
ԿԱՌԼԵՆ ՔԱԼԱՇՅԱՆ
ԱԼԵՔՍԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ՀԱՆՐԱՅԻՆ ՊԵՏՔ Է ՈՉ ՄԻԱՅՆ ՆԱՅԵՆ, ԱՅԼԵՎ ՀԱՐԳԵՆ»
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐՆ ԱՌԱՅԺՄ ԻՐԱԿԱՆԱՆՈՒՄ ԵՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ«Ո՞Վ» ՀԱՐՑԸ ՄՆՈՒՄ Է ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա1988-ԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՅՍՕՐ 500 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՎ ԱՐՑԱԽԻՆ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
- 1796 Աստրախանում ծնվեց Հարություն Ալամդարյանը: (Վախճ. 1834թ.-ին):
- 1930 Երևանում լույս է տեսնում քրդական «Ռյա թազա» թերթի առաջին համարը:
- 1944 Երևանում մահացավ անվանի հայագետ, ակադեմիկոս Մանուկ Աբեղյանը: (Ծնվ. 1865թ.-ին):
- 1946 Բացվում է Հայաստանի խորհրդային գրողների երկրորդ համագումարը: Երրորդ համագումարը կայացել է 1954 թ.-ին, չորրորդը՝ 1959 թ.-ին և հինգերորդը՝ 1966 թ.-ին:
- 1963 Բացվում է գյուտարարների և ռացիոնալիզատորների հանրապետական առաջին համագումարը (երկրորդը՝ 1965 թվականին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

