
ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ՎԼԱԴԻՄԻՐ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ
- Լրացավ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, գիտության վաստակավոր գործիչ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր Վլադիմիր Բարխուդարյանի 80-ամյակը: Նա հետպատերազմյան տարիներին կրթություն ստացած եւ գիտության ասպարեզ մտած հայ գիտնականների սերնդի լավագույն ներկայացուցիչներից մեկն է, սերունդ, որ իր գիտական վաստակի, գիտակազմակերպչական եռանդուն գործունեության շնորհիվ լայն ճանաչում բերեց Հայաստանի գիտությանը: Ի դեպ այդ սերնդի շնորհիվ էր, որ 1960-ական թթ. հայագիտությունը, այդ թվում խորհրդահայ պատմագրությունը՝ անգամ քաղաքական կապանքների պայմաններում նոր բարձրության հասավ: Այդ տասնամյակների պատմաբանների ստեղծած դպրոցը կարողացավ լուծել հայոց պատմության մի շարք հայեցակարգային խնդիրներ, որոնք իրենց թարմությունը պահպանեցին ցայսօր: Այդ գիտնականների կոհորտայում իր որոշակի եւ արժանի տեղն ունի անվանի պատմաբան, գիտության ճանաչված կազմակերպիչ Վլադիմիր Բախշիի Բարխուդարյանը:

Նա ծնվել է Վրաստանի Մառնեուլի շրջանի Աղքյորփի գյուղում: Տեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: Հաջողությամբ ավարտելով համալսարանը նա 1950 թվականին ընդունվել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտի ասպիրանտուրան՝ «Միջին դարերի պատմություն» մասնագիտությամբ: Նա ավելի քան կես դար անընդմեջ աշխատում է ՀՀ ԳԱԱ-ի համակարգում` այսօր էլ պահպանելով իր երիտասարդական առույգությունը եւ գիտնականին հատուկ թարմ միտքը:
Վ. Բարխուդարյանը պատմագիտական շրջանների ուշադրությունն իր վրա բեւեռեց իր «Ավատատիրական հողատիրությունը Հայաստանում 9-11-րդ դարերում» ատենախոսությամբ, որը նա հաջողությամբ պաշտպանեց 1954 թ.: 1955 թվականից աշխատանքի է անցել ՀՀ ԳԱԱ-ի կազմում գործող Հայաստանի պատմության թանգարանում: Սակայն երիտասարդ հետազոտողին հրապուրում էր գիտական աշխատանքը եւ նա 1958 թ. տեղափոխվել է պատմության ինստիտուտ եւ սկսել զբաղվել խորհրդային տարիներին բոլորովին չխրախուսվող հայ գաղթավայրերի պատմությամբ: Խարհրդային իրականության մեջ նա առաջին ռահվիրաններից է, որոնք` խորապես գիտակցելով հայ գաղթավայրերի պատմության ուսումնասիրության կարեւորությունը, դարձան այդ գործի սկզբնավորողները եւ իրենց ուսերի վրա վերցրեցին այդ բնագավառի հիմնախնդիրները լուծելու մեծ ծանրությունը: Երկարատեւ տքնաջան աշխատանքի շնորհիվ լույս աշխարհ եկավ Նոր Նախիջեւանի հայկական գաղութի պատմությանը նվիրված նրա երկհատորանոց բարձրարժեք մենագրությունը (1967, 1985): Ավելի ուշ այն վերմշակվեց եւ հրատարակվեց մեկ հատորով ռուսերեն 1996 թ.: Ավելորդ է ասել, որ երիտասարդ ուսումնասիրողին հաջողվել էր ոչ միայն հաղթահարել իր առջեւ ծառացած բոլոր դժվարությունները, այլեւ ընթերցողին մատուցել Նոր Նախիջեւանի հայկական գաղութի ամողջական պատմությանը: Փաստական հարուստ նյութերի հիման վրա խորը վերլուծությամբ տրվում է հիշյալ գաղթավայրի համակողմանի պատմությունը, նրա տեղն ու դերը XVII-XX դարերի հայ հասարակական-քաղաքական եւ մշակութային կյանքում: Վ. Բարխուրդարյանի նշված մենագրությունը պատմագիտական շրջաններին հավաստեց, որ նրանք գործ ունեն լայն ու խոր պատրաստվածության տեր պատմաբանի հետ:
Ինչպես եւ պետք էր սպասել, հեղինակը հետագայում անդրադարձավ նաեւ հայ գաղթավայրերի ընդհանուր պատմությանը: Նրա նախաձեռնությամբ եւ խմբագրությամբ հրատարակվեցին հայ գաղթավայրերին նվիրված հոդվածների երեք արժեքավոր ժողովածուներ՝ «Հայ-հունգարական պատմական եւ մշակութային կապերի պատմությունից» (1983), «Հայ ազատագրական շարժումները եւ հայկական գաղթավայրերը» (1985), «Էջեր հայ գաղթավայրերի պատմությունից» (1996): Հունգարիայի պատմագիտական շրջանները բարձր գնահատեցինհայ եւ հունգար մասնագետների կողմից ստեղծված ժողովածուները, եւ նա պարգեւատրվեց Հունգարիայի գիտությունների ակադեմիայի մեդալով:
Լայն է Վ. Բարխուդարյանի գիտական հետաքրքրությունների շրջանակը: Հատկապես նա իր աշխատություններում մեծ ուշադրություն է դարձրել հայ-ռուսական, քաղաքական, տնտեսական, գիտական եւ մշակութային հարաբերությունների պատմության քննությանը: Պետք է ասել, որ հեղինակին մեծ ճանաչում բերեցին հանրապետական եւ միութենական գիտական հանդեսներում նրա հրատարակած մի շարք աշխատությունները՝ նվիրված հայ պատմագիտության խնդիրներին: Անտարակույս պատմագիտական մեծ արժեք են ներկայացնում իր ուսուցիչների` Աշոտ Հովհաննիսյանի, Աբգար Հովհաննիսյանի, Մկրտիչ Ներսիսյանի, Սուրեն Երեմյանի, ինչպես նաեւ հունգար հայագետ Էդմոնդ Շուդցի պատմագիտական գործունեությանը նվիրած նրա ծավալուն հոդվածները:
Նա եւ՛ որպես հեղինակ եւ՛ խմբագիր եւ՛ աշխատանքները համակարգողներից մեկը գործուն մասնակցություն ունեցավ Պատմության ինստիտուտի կողմից ստեղծված մի այնպիսի ծանրակշիռ աշխատության, ինչպիսին է «Հայ ժողովրդի պատմության» ութհատորյակը, որը դարակազմիկ գործ էր եւ ընդգրկում էր հայ ժողովրդի պատմությունը վաղընջական ժամանակներից մինչեւ մեր օրերը: «Բազմահատորյակի» հատկապես 6-րդ հատորում, որտեղ շատ հիմնախնդիրներ համարձակ եւ նորովի էին վերլուծվում, գրաքննության խութերը հաղթահարվեցին՝ շնորհիվ Վ. Բարխուդարյանի թե՛ եւ թե՛ կազմակերպական ճկունության:
Իր պատմագիտական գործունեության մեջ Վ. Բարխուդարյանը մշտապես հանդես է բերել թե՛ հաստատակամություն եւ թե՛ գիտական խիզախություն, սակայն նրա գործելակերպին երբեք հատուկ չի եղել ծայրահեղությունների գնալը:
Նա հավասարակշռված եւ միաժամանակ պատմագիտության առաջ ծառացած խնդիրները խորապես ընկալող, նրա զարկերակին հետեւող առաջատար մասնագետներից է: Տակավին 1962 թ. գիտական քարտուղարի պաշտոնավարության ժամանակ հանդես եկավ («Լրաբեր»,1962, N 6) պատմության ինստիտուտի առանցքային ուսումնասիրություններն արժեքավորելու եւ պատմագիտության մեջ անհատի պաշտամունքի բացասական հետեւանքները հաղթահարելու ուղիները բացահայտելու հոդվածով: Տեղին է ասել, որ այն ժամանակվա գաղափարական մթնոլորտում պատմագիտության առաջընթացն արգելակող հանգամանքները հրապարակավ քննադատելն անհրաժեշտ, բայց եւ միաժամանակ առավել քան համարձակ քայլ էր:
Ճշմարտությանը սատար կանգնելու վճռականությամբ նա բազմիցս հոդվածներով հանդես եկավ Արցախյան շարժման շրջանում (1988 թ.) Սակայն, երբ` խորհրդային կարգերի փլուզմամբ պայմանավորված՝ ամբողջատիրական հասարակարգի հախուռն քննադատության եւ ամեն ինչ մերժելու ոգեշունչ զգայական մթնոլորտում տարածում գտավ խիստ ժխտողական վերաբերմունք նաեւ խորհրդահայ պատմագրության նկատմամբ, ակադեմիկոս Վ. Բարխուդարյանը հանդես եկավ «Պատմա-բանասիրական հանդեսում» «Խորհրդահայ պատմագրության գնահատականի հարցի շուրջ» (1990, թիվ 4) հոդվածով` անդրադառնալով խորհրդային պատմագիտության թերություններին եւ բացթողումներին, որոնք տեղ էին գտել ամբողջատիրության 70 տարիների ընթացքում, այլեւ վեր հանելով միաժամանակ վերջինիս մեծ ձեռքբերումներն ու նվաճումները հայ պատմագիտության այլեւայլ բնագավառներում:
ՀՀ անկախության վերականգնումից, երբ բառիս իսկական իմաստով դասագրքերի սով էր առաջացել, երբ հայոց նոր եւ նորագույն պատմության առանցքային շատ հարցեր նոր լուսաբանությունների եւ մեկնաբանությունների կարիք ունեին Վ. Բարխուդարյանի գլխավորած հեղինակային խումբը ի զորու եղավ ցրտի եւ մթի պայմաններում` հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ, 1993 թ. աշակերտներին մատուցել հայոց պատմության նոր դասագիրքը 5-8-րդ դասարանների համար: Վ. Բարխուդարյանը, թե որպես խմբագիր եւ հեղինակ, ինչպես նաեւ հեղինակային խմբի մյուս անդամները` լինելով հիրավի արծարծված հարցերի իսկական մասնագետներ, ոչ միայն աշակերտներին ներկայացրեցին բազմաթիվ հիմնախնդիրների հանրամատչելի շարադրանք, այլեւ նորովի մոտեցումներ ունեցան հատկապես նոր եւ նորագույն պատմության շատ ու շատ հիմնախնդիրների: Դասագիրքը հետագայում քանիցս վերահրատարակվեց եւ արժանացավ մրցանակի:
Ակադեմիկոս Վ. Բարխուդարյանը գիտական աշխատանքը մշտապես զուգակցել է գիտակազմակերպչականի հետ: 1959-1963 թթ. վարել է պատմության ինստիտուտի գիտական քարտուղարի պաշտոնը, 1967-1990 թթ. եղել է տնօրենի գիտական աշխատանքների գծով տեղակալ, համատեղության կարգով երկար տարիներ գլխավորում է հայ գաղթավայրերի պատմության բաժինը: 1990 թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար, իսկ 2000 թ.՝ նաեւ փոխնախագահ: 1986 թ. նա ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ, իսկ 1994 թ.` իսկական անդամ:
Վ. Բարխուդարյան նշանավոր գիտնականը գիտահետազոտական աշխատանքը զուգակցում է դասախոսական գործունեության հետ: Տասնամյակներ շարունակ նա դասախոսել է Երեւանի պետական համալսարանում, Վանաձորի մանկավարժական ինստիտուտում եւ այլուր` իր հարուստ գիտելիքները եւ խոր իմացությունը հաղորդելով ուսանողությանը: Էլ ավելի մեծ է նրա դերը երիտասարդ գիտական կադրերի պատրաստման ուղղությամբ: Մեծ թվով ատենախոսություններ պատրաստվել է նրա ղեկավարությամբ, իսկ նրա սաներն այսօր աշխատում են ոչ միայն պատմագիտության բնագավառում, այլեւ ժողովրդական տնտեսության տարբեր բնագավառներում:
Վ. Բարխուդարյանն իր ընդառաջող եւ գործունյա բնավորության շնորհիվ ակտիվ մասնակցություն է բերում հանրապետության գիտակրթական կյանքին: Լինելով ՀՀ ԳԱԱ հայագիտության եւ հումանիտար գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, նա շուրջ տասը հեղինակավոր հաստատությունների եւ բուհերի գիտական խորհուրդների անդամ է: Տարիներ շարունակ եղել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում գործող գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի նախագահ, ԵՊՀ-ի պատմության եւ աստվածաբանության ֆակուլտետների պետական քննական հանձնաժողովների նախագահ:
Իր բազմազբաղ գործունեության մեջ Վ. Բարխուդարյանը կարողացել է ժամանակ գտնել եւ հասարակական բուռն գործունեություն ծավալել Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Բարձրագույն հոգեւոր խորհրդում, որի անդամն է նա: Նրա ակտիվ հասարակական աշխատանքը եւ քաղաքացիական գործելակերպը աննկատ չմնաց: Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ բարձր գնահատելով նրա անբասիր գործունեությունը, Վ. Բարխուդարյանին պարգեւատրեց Սուրբ Սահակ եւ Մեսրոպ շքանշանով: Այսօր էլ ակադեմիկոս Վ. Բարխուդարյանը լի է երիտասարդական ավյունով եւ գիտական զանազան ծրագրերով եւ մենք ցանկանում ենք նրան երկար տարիների կյանք, բեղուն գրիչ, նորանոր աշխատություններ ի փառս հայ ժողովրդի եւ հայագիտության:
- ՀՀ ԳԱԱ նախագահ Ռ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Ա. ՄԵԼՔՈՆՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆՓՈՓՈԽ Է ՄՆԱՑԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
Հ. ՉԱՔՐՅԱՆԻնչպես ենթադրվում էր, Թուրքիայի ազգային մեծ ժողովի ընտրություններով վերստին միանձնյա իշխանության եկավ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իսլամամետ «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունը: Ենթադրելի էր ...ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔ
Եթե ԱՄՆ Կոնգրեսն ընդունի 106-րդ բանաձեւը, ապա դա վատ ազդեցություն կունենա թուրք-իսրայելական հարաբերությունների վրա: Այս մասին Չիկագոյում հրեական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ...«ԱՄՆ-ՈՒՄ ՊՈԼՍՈ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔԸ ԲՈՂՈՔԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻՑ»
Հ. ՉԱՔՐՅԱՆՊոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Բ Մութաֆյանի Մ. Նահանգներ կատարած վերջին այցը պատճառ էր դարձել, որ հայկական լրատվամիջոցներն անախորժ աղմուկ բարձրացնեն դրա շուրջը: Նրա Ստամբուլ վերադառնալուց հետո հայկական լրատվամիջոցների ...1988-ԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՅՍՕՐ 500 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՎ ԱՐՑԱԽԻՆ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ 1«Մարդիկ մտածում են, որ եթե երկրի վիճակը բարելավվում է, բարեսիրության կարիք չկա: Ամերիկան, որ ամենահարուստ եւ ամենահզոր երկիրն է, ամեն տարի միլիոնավոր դոլարների օգնություն է տալիս աղքատներին: Կարծեմ Հայաստանը ...ՔԱՎՈՒԹՅԱՆ ՆՈԽԱԶ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ
ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Կրասնոդար 2«Հրեաների ձեռքում են երկրի ֆինանսական միջոցներն ու տնտեսությունը: Մամուլն ամբողջությամբ նրանք են վերահսկում: Զբաղեցնում են բյուրոկրատական ամենաառանցքային աթոռները: Չկա մի կուսակցություն, որտեղ առանցքային ...ՀՐԱՁԳԱՐԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ, ՈՐ ԼԱՎ ԱՇԽԱՏԵՆ
Մ. Խ.Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը եւ Հայաստանում ԱՄՆ գործերի հավատարմատար Ռուդոլֆ Փերինան երեկ մի փաստաթուղթ ստորագրեցին, ըստ որի ԱՄՆ կառավարությունը Հայաստանի կառավարությանը լրացուցիչ տրամադրելու ...Ո՞Վ Է ԱՅՆ ՆԱԽԱԳԱՀԸ, ՈՐ...
ԱՐԾՐՈՒՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆՀայաստանի 3-րդ հանրապետության 3-րդ նախագահի ընտրություններին դեռ ժամանակ կա. թեկնածուների կամ ընտրություններից ինչ-ինչ ակնկալիքներ ունեցողների համար՝ կարճ, ընտրությունների հետ հույսեր չփայփայողների համար՝ ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՌԱՋԱԴՐՎԵԼ-ՉԱՌԱՋԱԴՐՎԵԼՈՒ ՀԱՄԼԵՏՅԱՆ ՀԱՐՑԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԴԵՌ ՉԿԱ
ԱՐԳԻՇՏԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Սեպտեմբերի 21-ին «Արմենիա-Մարիոթի» «Տիգրան Մեծ» սրահում տեղի ունեցավ մի բան, որն այլեւս հետ շրջել հնարավոր չէ. Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ձեռնոց նետեց ներկա կառավարությանն ու ողջ իշխանությանը ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԻՆ ԱՌԱՋԻՆԸ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԵՎ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԸ
Հ. ՉԱՔՐՅԱՆՍեպտեմբերի 21-ին «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում ՀՀ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ծավալուն ելույթ է ունեցել եւ Հայաստանը երրորդ աշխարհի երկրների շարքում դասելու չարաբաստիկ հետեւությամբ մասնավորապես ...ՈՐ ՄԱՐԿՈՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԸ ՉՓՈՇԻԱՑՎԵՆ
Մ. ՄԱԿԱՐՅԱՆՃանաչված ու սիրված արվեստագետ, հավաքորդ Մարկոս Գրիգորյանի հիշատակը վառ կմնա նրան ճանաչողների ու նրա հետ շփվողների հիշողության մեջ: Բոլորը ցավ ապրեցին, երբ նրա վրա ավազակային հարձակում եղավ, որից էլ ստացած ...WWW.IREVAN-AZ.COM ԿԱՅՔԷՋԸ ՀԱՅԵՐԵՆ Է, ԲԱՅՑ ՄԵՆՔ ԴՐԱ ՀԵՏ ԿԱՊ ՉՈՒՆԵՆՔ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 5Միայն մնացել էր, որ Ադրբեջանի քարոզչության մեջ Երեւանը դառնար ադրբեջանական կայքէջի հասցե: «Լրատվավերլուծական կենտրոն» ներկայացող www.irevan-az.com կայքէջը իբր ստեղծվել է 2006 թվականին` «Հարավային Կովկասի ...«ԱՊՕՐԻՆԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԹՈՒՅԼ ՉՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՇՐՋԱՅՑԵՐ ԵՆ ԿԱՏԱՐՎՈՒՄ ԱՆԳԱՄ ԳԻՇԵՐԸ»
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՊետական սեփականություն հողերի զավթումն ու դրանց վրա ապօրինի շինություններ կառուցելը կանխարգելելու վերաբերյալ Երեւանի քաղաքապետի երեք ամիս առաջ ընդունած որոշմանն ու դրա արդյունքներին երեկ անդրադարձավ փոխքաղաքապետ ...ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ՎԼԱԴԻՄԻՐ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ
ՀՀ ԳԱԱ նախագահ Ռ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Ա. ՄԵԼՔՈՆՅԱՆ
Լրացավ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, գիտության վաստակավոր գործիչ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր Վլադիմիր Բարխուդարյանի 80-ամյակը: Նա հետպատերազմյան տարիներին կրթություն ստացած ...«ՊԱՐԸ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՀՈԳԵՎՈՐ ՏԱՐԱԾՔ Է»
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
Հայ ժողովրդի մշակույթի ներկապնակում իր ուրույն տեղն ունի պարարվեստը, որն անհնար է պատկերացնել առանց նրա մեծ երախտավոր Սուրեն Չանչուրյանի:
Նա պարարվեստ եկավ 1958 թվականին, երբ ստեղծվեց վաստակավոր կոլեկտիվ ...ՀԱՅ ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉՆԵՐԻՆ ԱՐԺԱՆԻ ՄԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ
ԳԱՅԱՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
«Ես գիրքը տպարան տարա 456 էջով, հետո ութ էջ վերջին մասից պակասեցրել եմ: Այբբենական կարգով շարված մի ցանկ էր, մոտ 400 հայ լուսանկարիչների անուններ, որոնք տեղ չեն գտել այս գրքում: Վերջանում է հայ հեղինակներով, ...ՄՏՈՐՈՒՄՆԵՐ: ՔԱՌԱՍՆԱՄՅԱ ԱՇԽԱՏԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՑՈԼՈՒՄԸ «ՄԻՐՈՐՈՒՄ»
Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
Սեպտեմբերի 8-ին Նյութոնի (Մասաչուսեթս) «Նյութոն Մարիոթ» հյուրանոցի մեծ պարահանդեսային դահլիճում մեծ շուքով տեղի է ունեցել Մ. Նահանգներում անգլիատառ առաջին հայկական պարբերաթերթի` «Արմինյն միրոր սփեքթեյթրի» ...ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ՆՇԵՑ ԵՂԻՍԱԲԵԹ ԵՐԿՐՈՐԴԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՉունենալով անկախության տոն, Մեծ Բրիտանիան որպես ազգային տոն նշում է թագուհի Եղիսաբեթ Երկրորդի ծննդյան օրը: Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունն այս տարի Եղիսաբեթ Երկրորդի ծննդյան 81-րդ տարեդարձը նշեց ...ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ԿԱՆԱՆՑ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
5 տարի առաջ, Հայաստանում հավատարմագրված դեսպանների եւ դիվանագետների կանանց համախմբելով, տկն Նանի Օսկանյանը հիմնադրեց «Դիվանագետների կանանց ասոցիացիան», որն իրականացնում է երկու տասնյակ բազմաբնույթ բարեգործական ...ՄԵԾԱՐՎԵՑ ԱՐԿԱԴԻ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Հայկական ֆուտբոլի տարեգրությունում իր ուրույն տեղն ունի «Արարատ-73»-ը: Ֆուտբոլասերների հատկապես հին սերունդը, որին բախտ է վիճակվել անձամբ ականատես լինելու ոսկեզօծ թիմի տղաների վիրտուոզ խաղին, ամեն անգամ ...ԳԵՎՈՐԳ ԴԱՎԹՅԱՆՆ ԱՇԽԱՐՀԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Թայլանդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում հայ ծանրորդներից առաջինը մրցանակակիր դարձավ Գեւորգ Դավթյանը: Մինչեւ 77 կգ քաշային ծանրորդների մրցավեճում Գեւորգը շատ մոտ էր աշխարհի չեմպիոնի տիտղոսին, ...ՄԵԴԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐԸ ՍՐՎՈՒՄ Է
Առաջնության 21-րդ տուրում երկրի չեմպիոն «Փյունիկը» Գյումրիում խոշոր՝ 5-1 հաշվով հաղթանակ տոնեց եւ ամրապնդեց առաջատարի դիրքը: Փյունիկցիների կազմում արդյունավետությամբ աչքի ընկավ Հենրիխ Մխիթարյանը՝ խփելով ...ԱՐՈՆՅԱՆԸ ԽԱՂԱՂԱՍԻՐԱԲԱՐ Է ՏՐԱՄԱԴՐՎԱԾ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՄեխիկոյում ընթացող շախմատի աշխարհի առաջնության վերջին երեք տուրերում Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Պյոտր Սվիդլերի, Ալեքսանդր Մորոզեւիչի եւ Վիշվանաթան Անանդի հետ: 9 տուրից հետո Արոնյանը Մորոզեւիչի հետ վաստակել ...ՈՒԺԻ ԵՎ ՏՂԱՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
2007 թվականի սեպտեմբերի 19, Բաքու, ըմբշամարտի աշխարհի առաջնություն. Հեյդար Ալիեւի անվան մարզահամալիրում բարձրանում է Հայաստանի Հանրապետության եռագույն դրոշը: Հունահռոմեական ոճի հայաստանցի ըմբիշներից երկուսը՝ ...ԱՅՍՕՐ
Ժամը 10:00-ին ՀՀ կառավարության ընդունելությունների տանը տեղի կունենա տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա մրցանակների հանձնում: Ժամը 10:30-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Ամենայն ...
WWW.IREVAN-AZ.COM ԿԱՅՔԷՋԸ ՀԱՅԵՐԵՆ Է, ԲԱՅՑ ՄԵՆՔ ԴՐԱ ՀԵՏ ԿԱՊ ՉՈՒՆԵՆՔ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«ՊԱՐԸ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՀՈԳԵՎՈՐ ՏԱՐԱԾՔ Է»
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՆՈՐ ԳԻՐՔ ԹԱԼԵԱԹԻ, ԷՆՎԵՐԻ ԵՎ ՋԵՄԱԼԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ԱԼԵՔՍԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ՀԱՆՐԱՅԻՆ ՊԵՏՔ Է ՈՉ ՄԻԱՅՆ ՆԱՅԵՆ, ԱՅԼԵՎ ՀԱՐԳԵՆ»
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԲԱՑ ՆԱՄԱԿ ՎԱՐՉԱՊԵՏ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
ԿԱՌԼԵՆ ՔԱԼԱՇՅԱՆ
ՊԱՐՏԻԶԱՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱ՞ԶՄ ՋԱՎԱԽՔԻ ՀԱՅԵՐԻ ԴԵՄ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՔԱՎՈՒԹՅԱՆ ՆՈԽԱԶ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ
ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Կրասնոդար
ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐՆ ԱՌԱՅԺՄ ԻՐԱԿԱՆԱՆՈՒՄ ԵՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸԱԿԱԴԵՄԻԿՈՍ ՎԼԱԴԻՄԻՐ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ
ՀՀ ԳԱԱ նախագահ Ռ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Ա. ՄԵԼՔՈՆՅԱՆ«Ո՞Վ» ՀԱՐՑԸ ՄՆՈՒՄ Է ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
- 1796 Աստրախանում ծնվեց Հարություն Ալամդարյանը: (Վախճ. 1834թ.-ին):
- 1930 Երևանում լույս է տեսնում քրդական «Ռյա թազա» թերթի առաջին համարը:
- 1944 Երևանում մահացավ անվանի հայագետ, ակադեմիկոս Մանուկ Աբեղյանը: (Ծնվ. 1865թ.-ին):
- 1946 Բացվում է Հայաստանի խորհրդային գրողների երկրորդ համագումարը: Երրորդ համագումարը կայացել է 1954 թ.-ին, չորրորդը՝ 1959 թ.-ին և հինգերորդը՝ 1966 թ.-ին:
- 1963 Բացվում է գյուտարարների և ռացիոնալիզատորների հանրապետական առաջին համագումարը (երկրորդը՝ 1965 թվականին):
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

