
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՌԱՋԱԴՐՎԵԼ-ՉԱՌԱՋԱԴՐՎԵԼՈՒ ՀԱՄԼԵՏՅԱՆ ՀԱՐՑԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԴԵՌ ՉԿԱ
- Սեպտեմբերի 21-ին «Արմենիա-Մարիոթի» «Տիգրան Մեծ» սրահում տեղի ունեցավ մի բան, որն այլեւս հետ շրջել հնարավոր չէ. Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ձեռնոց նետեց ներկա կառավարությանն ու ողջ իշխանությանը եւ, անկախ նրանից, կառաջադրվի՞ նա որպես նախագահի թեկնածու, թե ոչ` հրապարակային քաղաքականություն վերադարձավ, դա հաստատ:

Անկեղծ ասած` ոչ մի անգամ ներկա չլինելով ՀՀՇ-ի եւ ՀՀՇ-ամերձ շրջանակների ամենամյա այս միջոցառմանը, երբ վերջիններս առանձին նշում են Հայաստանի անկախության օրը, եւ առաջին անգամ լինելով` մարդ կարող էր շփոթվել, կարծելով, թե ինչ-որ կորպորատիվ միջոցառման է ներկա: Երբ առաջին նախագահը բազմության մեջ ընտրողաբար մոտենում էր յուրայիններին ու ձեռք սեղմում` այդ տպավորությունն էր: Երբ նրա եւ նրա կողմնակիցների հայացքն առնում էր ոչ յուրային լրագրողների եւ հետաքրքրությունից ներկա բազմաթիվ այլ մարդկանց հայացքին, եւ ձեւացնում էին, որ չեն ճանաչում, էլի թվում էր, թե ընկել ես բացառապես նեղ մի շրջանակ ներկայացնող երեկույթ, եւ այստեղ դու ավելորդ ես: Հավաքվածների մեծ մասն էլ սեւեռված հայացքներով, մի տեսակ` բոլորի եւ աշխարհի հանդեպ նեղացածություն ու չարություն բովանդակող աչքերով մարդիկ էին, թեեւ ներկա էին նաեւ շատերի կողմից հարգված եւ ընդունելի այնպիսի գործիչներ, ինչպիսիք նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանը, ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը եւ էլի ուրիշներ:
Սակայն ընդհանուր առմամբ` հավաքված էին քաղաքական մյուս միավորների հանդեպ ոչ բարեկամաբար տրամադրված, կարելի է ասել` ուրիշներին սխալ միայն ու միայն իրենց անսխալական համարող մարդիկ, ովքեր հավակնում են Լ. Տեր-Պետրոսյանի հետ իշխանության վերադառնալ` պատկերացնո՞ւմ եք, թե ոնց կվարվեն բոլոր մյուսների հետ այդ մարդիկ, ո՞ւր կուղղորդեն տարիներ կուտակած մաղձն ու ատելությունը: Իսկ երբ խոսեց Լ. Տեր-Պետրոսյանը, երեկոյի առաջին մասից ստացած մեր այս տպավորությունը պարզապես ամրապնդվեց ու այլեւս չլքեց մինչեւ երեկոյի ավարտը: Ասեմ, որ մյուս` սովորական հայ քաղաքացիները եւ արդեն ՀՀՇ-ի իշխանությունը մոռացած երիտասարդությունն ընդամենը մի քանի մետր այն կողմ` Հանրապետության հրապարակում, «Արմենիա-Մարիոթի» սրահի բացասական լիցքերին անհաղորդ, մասնակիցն էին բոլորիս անկախության տոնին, եւ այդպես էլ չիմացան, որ այնտեղ` «Մարիոթում» Լ. Տեր-Պետրոսյանի ելույթում բոլորովին ուրիշ Հայաստան է ներկայացվում: Իսկապես էլ` այդ օրը մի քանի մետր իրարից հեռու երկու Հայաստան կար, երկու «անկախություն»
Եվ այսպես` ի՞նչ էր ասում Լ. Տեր-Պետրոսյանը մոտ 10 տարի լռելուց հետո:
Այստեղ կարեւոր է՝ արդյոք պատրաստվա՞ծ էր այդ ելույթը, թե՞ հանպատրաստից. վերջին դեպքում կարելի է հասկանալ մի շարք շեշտադրումներ, որոնք պետության ղեկավարի դերին հավակնող որեւէ մարդ պարզապես նախապատրաստված ելույթում իրեն թույլ չէր տա: Երեկոյի սկզբում առաջին նախագահը հրաժարվում էր խոսելուց եւ լրագրողների հարցերին պատասխանելուց, նախագահի նախկին մերձավորներն էլ զրույցներում պնդեցին, թե ճիշտ է, այս երեկոյի ընթացքում Հայաստանի առաջին նախագահի ելույթի հնարավորությունը քննարկվել էր, բայց ոչ ոք չգիտեր` նա ելույթ կունենա, թե՞ ոչ: Թվաց անգամ, թե նրա վրա ազդեցին մերձավորների կոչերը` «գոնե շնորհավորեք տոնը» բովանդակությամբ:
Այսպես թե այնպես` առաջին նախագահը խոսեց: Նա չանսաց Աշոտ Նավասարդյանի տիկնոջ` Հասմիկ Նավասարդյանի վերջերս հնչեցրած այն ուղերձին, թե ժողովրդին դիմելիս նախ պետք է անցյալի սխալների համար ներողություն խնդրի նրանից: Երեւում է` իսկապես էլ չէր դիմում ժողովրդին, այլ միայն իր կուսակիցներին, մինչդեռ ինտելեկտուալ մարդ հանդիսացող նախկին նախագահը պետք է իմանար, որ նրա յուրաքանչյուր խոսք, այնուամենայնիվ, տասն անգամ ավելի ուժգին արձագանք է ունենալու ժողովրդի մեջ, անգամ եթե նրան չի ուղղված: Եվ բոլոր դեպքերում, 10 տարի չխոսելուց հետո նախ պետք է դիմի ոչ թե ինչ-որ նեղ շրջանակի, այլ ողջ ժողովրդին, ու ժողովրդի անկախության տոնը շնորհավորի. թեկնածու որ առաջադրվի` ողջ ժողովրդի նախագա՞հն է ուզելու դառնալ, թե՞ նրա ՀՀՇ-ական հատվածի: Խոսեց` արդարացնելով-նշելով դժվար ժամանակի մեջ ՀՀՇ-ական իշխանության ձեռքբերումները, ներկա իշխանություններին անվանելով «վերից վար կոռումպացված, հանցագործ մի վարչակազմ, որի ներսում հարաբերությունները կարգավորվում են ոչ թե օրենքներով, ոչ թե ժողովրդի կամքով, ոչ թե քաղաքական երկխոսությամբ, այլ գողական աշխարհի կարգուկանոնով, լիովին մաֆիոզ, մինչեւ վերջին երանգը ստրուկտուրիզացված մի ռեժիմ, որը մեզ գլորել է երրորդ աշխարհի ռեժիմների շարքը»: Եվ որպես ելք` նախկին նախագահն առաջարկում է այս «համակարգը կազմաքանդել ու ազատվել նրանից»: Այս իշխանություններին բնավ չպաշտպանելով (քանզի նրանք էլ մի գովելու բան չեն), պետք եկած դեպքում եղած բացասական երեւույթները քննադատելով` միեւնույն ժամանակ հնարավոր չէ չհիշել անպատժելիության այն մթնոլորտը, որ տիրում էր երկրում Լ. Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք, երբ կրակում ու սպանում էին անպատիժ, երբ 14 դրամ գնահատված դոլար ու 250 դրամ գնահատված միանվագ փոխհատուցում ունեցանք, ու ոչ մեկս չկարողացավ 20-30 դոլարից ավելի ձեռք բերել, իսկ ՀՀՇ-ամերձ որոշ «ընտրյալներ» միլիոնավոր դրամներով գնեցին դոլարի տեսք ստացած ողջ ժողովրդի հասանելիք ներքին արդյունքը եւ մի քանի գիշերում դարձան նախասկզբնական կապիտալի տեր կապիտալիստներ, երբ ղեկավար պաշտոններում աշխատանքի էին ընդունում միայն ՀՀՇ-ի մի քանի գործիչների մերձավոր մարդկանց, իսկ բոլոր կարեւոր պոստերից դուրս մնացին վերնախավ դարձած տղաներին որեւէ բանով դուր չեկած ազնիվ եւ հարգված մարդիկ:
Լ. Տեր-Պետրոսյանը խոսեց այն մասին, թե Հայաստանը վերածվում է աշխատուժ արտահանող երրորդ աշխարհի երկրի, իսկ Հայաստանի ներկա բնակչության թիվ որպես նշեց 2 մլն-ը, չմտաբերելով` 0,5-1 մլն արտագաղթածները հենց իր իշխանության օրոք լքեցին երկիրը. անգամ եթե մենք մի պահ հասկանանք նրան, երկրից հեռացածների այդ ստվար բանակը, որ բռնեց օտար-ամայի ճամփեքը 1993-95 թվականներին, նրան չի հասկանա: Չենք արդարացնում ներկա իշխանություններին` նրանք էլ չկարողացան առարկայորեն փոխել շատ բան, բայց գոնե արտագաղթը չմեծացրին (գուցե արտագաղթելու հնարավորություն ունեցողների թիվն էր պակասել, չգիտեմ):
Ասում է` Հայաստանի ապագան, ժողովրդի բարօրությունը, մեր տնտեսության բարգավաճումը կախված են ԼՂՀ հարցի կարգավորումից, կարծես ո՛չ ներկա իշխանությունը, ո՛չ ժողովուրդն այդ բանը չեն հասկանում: Իսկ առաջարկը ո՞րն է. ասենք` երկու զավակ ունեցող ընտանիքի բարօրությունը կախված է այն բանից, որ զավակներից մեկին զոհ տալուց հետո այդ ընտանիքը կբարգավաճի, ուրեմն ինչ, մեր մի զավակին` Արցախը նվիրենք հակառակորդի՞ն: Բացի այդ` ի՞նչը բացենք Հայաստանի, եթե մենք չենք փակել սահմանները, այլ Թուրքիան եւ Ադրբեջանը. մենք բացում ենք` նրա՛նք չեն բացում: ԼՂՀ հարցի ձախողման, Հայաստանն անգամ կորցնելու վախուվիշի վերաբերյալ տեր-պետրոսյանական թեզի` առավել հիմնավորված պատասխանի հոգսը թողնելով Վարդան Օսկանյանին, առաջ անցնենք:
17 հեռուստաալիքի հետեւում փակված իշխանությունների թեզին համաձայն ենք. իսկապես, եթե իշխանությունը դուրս գար հեռուստաալիքների վրա կապանք դնելու բարդույթից եւ եթեր տրամադրեր ՀՀՇ-ին ու նրա ղեկավարին` ժողովուրդը կլսեր ու կհասկանար տասը տարի առաջվա մեջ մնացած այս մարդկանց խոսքի արժեքը` «ինչն ու ինչպեսը», եւ դրանից որեւէ գաղտնիք, խորհրդավորություն ու սպասում չէր հորինվի: Եվ պետք չէ քծնել գործարարներին` թե նրանք օլիգարխ չեն, այս իշխանության զոհերն են. հույս կա՞, որ նրանցից ոմանք կընկնեն ձգած կարթը եւ կֆինանսավորեն նախագահական ընտրություններում ՀՀՇ-ի թեկնածուին, եթե նա որոշի առաջադրվել:
Իսկ ծրագրային` «կոռուպցիոն համակարգի վերացում, ԼՂՀ հարցի լուծում, շրջափակումների վերացում, հարեւանների հետ նորմալ, բարիդրացիական հարաբերությունների հաստատում» խոստանում է ամեն հինգհոգանոց կուսակցություն ու կենտ գործիչ, երբ մասնակցում է, ասենք, խորհրդարանական ընտրությունների: Տեր-Պետրոսյանն ի՞նչ ռեսուրսով է այդ բոլորն անելու, ի՞նչ ուժ է կանգնած նրա թիկունքում: Դատելով կուսակցական ընդդիմադիր լիդերների ներկայությունից, իսկ ավելի շուտ` նրանց մեծ մասի բացակայությունից` նրանց մեծ մասը գուցե չի՞ սատարելու ՀՀՇ-ի հնարավոր առաջադրմանը:
Իսկ առաջադրվելը պարոն Տեր-Պետրոսյանի իրավունքն է, անգամ պարտավոր է առաջադրվել, որպեսզի վերջապես ցրվի մշուշը, եւ նրա շրջապատն էլ վերջնականապես իմանա` մեր ժողովրդի ո՞ր մասի աջակցությունն է վայելում:
Իսկ որ Լ. Տեր-Պետրոսյանը դեռ որոշում չունի եւ ուսումնասիրում-կշռում է վիճակը, դա գովելի է: «Իմ մոտեցումը զուտ քաղաքական է, ես չեմ կարող առաջնորդվել էմոցիաներով, արկածախնդրությունը խորթ է իմ խառնվածքին: Մինչեւ ես չիմանամ իմ կատարելիք քայլերի արդյունավետությունը, ես քայլ չեմ անի», ասում է նա: Ահա եւս մի կշեռք` իր այս ելույթը, որին կարձագանքեն բոլոր նրանք, ովքեր չեն ալարում: Տեր-Պետրոսյանն էլ կհավաքի կարծիքները, կնստի-կվերլուծի ու վերջապես կորոշի համլետյան հարցի պատասխանը` առաջադրվե՞լ, թե՞ ոչ: Հ. Գ.- Հանգստյան օրերին վարչապետը հանդուրժողականության դաս տվեց քաղաքական կորպուսին, այդ թվում` իր կուսակիցներին: Մինչ ՀՅԴ-ի՝ նախագահի թեկնածու առաջադրելու քայլը անհանդուրժողական վերաբերմունքի էր արժանանում մի շարք քաղաքական ուժերի, անգամ` ՀՀԿ-ականների կողմից, վարչապետը զարմացած հարց տվեց. «Իսկ ումի՞ց է պակաս ՀՅԴ-ն, որ թեկնածու չառաջադրի». այսպես նա կոտրեց անհանդուրժողականության առաջին ալիքը եւ դուռ բացեց կոռեկտ նախագահական քարոզարշավի համար` օրինակ ծառայելով ուրիշներին: Տարոսը ՀՀՇ-ին:
- ԱՐԳԻՇՏԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆՓՈՓՈԽ Է ՄՆԱՑԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
Հ. ՉԱՔՐՅԱՆԻնչպես ենթադրվում էր, Թուրքիայի ազգային մեծ ժողովի ընտրություններով վերստին միանձնյա իշխանության եկավ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իսլամամետ «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունը: Ենթադրելի էր ...ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔ
Եթե ԱՄՆ Կոնգրեսն ընդունի 106-րդ բանաձեւը, ապա դա վատ ազդեցություն կունենա թուրք-իսրայելական հարաբերությունների վրա: Այս մասին Չիկագոյում հրեական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ...«ԱՄՆ-ՈՒՄ ՊՈԼՍՈ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔԸ ԲՈՂՈՔԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻՑ»
Հ. ՉԱՔՐՅԱՆՊոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Բ Մութաֆյանի Մ. Նահանգներ կատարած վերջին այցը պատճառ էր դարձել, որ հայկական լրատվամիջոցներն անախորժ աղմուկ բարձրացնեն դրա շուրջը: Նրա Ստամբուլ վերադառնալուց հետո հայկական լրատվամիջոցների ...1988-ԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՅՍՕՐ 500 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՎ ԱՐՑԱԽԻՆ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ 1«Մարդիկ մտածում են, որ եթե երկրի վիճակը բարելավվում է, բարեսիրության կարիք չկա: Ամերիկան, որ ամենահարուստ եւ ամենահզոր երկիրն է, ամեն տարի միլիոնավոր դոլարների օգնություն է տալիս աղքատներին: Կարծեմ Հայաստանը ...ՔԱՎՈՒԹՅԱՆ ՆՈԽԱԶ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ
ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Կրասնոդար 2«Հրեաների ձեռքում են երկրի ֆինանսական միջոցներն ու տնտեսությունը: Մամուլն ամբողջությամբ նրանք են վերահսկում: Զբաղեցնում են բյուրոկրատական ամենաառանցքային աթոռները: Չկա մի կուսակցություն, որտեղ առանցքային ...ՀՐԱՁԳԱՐԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ, ՈՐ ԼԱՎ ԱՇԽԱՏԵՆ
Մ. Խ.Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը եւ Հայաստանում ԱՄՆ գործերի հավատարմատար Ռուդոլֆ Փերինան երեկ մի փաստաթուղթ ստորագրեցին, ըստ որի ԱՄՆ կառավարությունը Հայաստանի կառավարությանը լրացուցիչ տրամադրելու ...Ո՞Վ Է ԱՅՆ ՆԱԽԱԳԱՀԸ, ՈՐ...
ԱՐԾՐՈՒՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆՀայաստանի 3-րդ հանրապետության 3-րդ նախագահի ընտրություններին դեռ ժամանակ կա. թեկնածուների կամ ընտրություններից ինչ-ինչ ակնկալիքներ ունեցողների համար՝ կարճ, ընտրությունների հետ հույսեր չփայփայողների համար՝ ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՌԱՋԱԴՐՎԵԼ-ՉԱՌԱՋԱԴՐՎԵԼՈՒ ՀԱՄԼԵՏՅԱՆ ՀԱՐՑԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԴԵՌ ՉԿԱ
ԱՐԳԻՇՏԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Սեպտեմբերի 21-ին «Արմենիա-Մարիոթի» «Տիգրան Մեծ» սրահում տեղի ունեցավ մի բան, որն այլեւս հետ շրջել հնարավոր չէ. Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ձեռնոց նետեց ներկա կառավարությանն ու ողջ իշխանությանը ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԻՆ ԱՌԱՋԻՆԸ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԵՎ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԸ
Հ. ՉԱՔՐՅԱՆՍեպտեմբերի 21-ին «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում ՀՀ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ծավալուն ելույթ է ունեցել եւ Հայաստանը երրորդ աշխարհի երկրների շարքում դասելու չարաբաստիկ հետեւությամբ մասնավորապես ...ՈՐ ՄԱՐԿՈՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԸ ՉՓՈՇԻԱՑՎԵՆ
Մ. ՄԱԿԱՐՅԱՆՃանաչված ու սիրված արվեստագետ, հավաքորդ Մարկոս Գրիգորյանի հիշատակը վառ կմնա նրան ճանաչողների ու նրա հետ շփվողների հիշողության մեջ: Բոլորը ցավ ապրեցին, երբ նրա վրա ավազակային հարձակում եղավ, որից էլ ստացած ...WWW.IREVAN-AZ.COM ԿԱՅՔԷՋԸ ՀԱՅԵՐԵՆ Է, ԲԱՅՑ ՄԵՆՔ ԴՐԱ ՀԵՏ ԿԱՊ ՉՈՒՆԵՆՔ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 5Միայն մնացել էր, որ Ադրբեջանի քարոզչության մեջ Երեւանը դառնար ադրբեջանական կայքէջի հասցե: «Լրատվավերլուծական կենտրոն» ներկայացող www.irevan-az.com կայքէջը իբր ստեղծվել է 2006 թվականին` «Հարավային Կովկասի ...«ԱՊՕՐԻՆԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԹՈՒՅԼ ՉՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՇՐՋԱՅՑԵՐ ԵՆ ԿԱՏԱՐՎՈՒՄ ԱՆԳԱՄ ԳԻՇԵՐԸ»
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՊետական սեփականություն հողերի զավթումն ու դրանց վրա ապօրինի շինություններ կառուցելը կանխարգելելու վերաբերյալ Երեւանի քաղաքապետի երեք ամիս առաջ ընդունած որոշմանն ու դրա արդյունքներին երեկ անդրադարձավ փոխքաղաքապետ ...ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ՎԼԱԴԻՄԻՐ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ
ՀՀ ԳԱԱ նախագահ Ռ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Ա. ՄԵԼՔՈՆՅԱՆ
Լրացավ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, գիտության վաստակավոր գործիչ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր Վլադիմիր Բարխուդարյանի 80-ամյակը: Նա հետպատերազմյան տարիներին կրթություն ստացած ...«ՊԱՐԸ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՀՈԳԵՎՈՐ ՏԱՐԱԾՔ Է»
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
Հայ ժողովրդի մշակույթի ներկապնակում իր ուրույն տեղն ունի պարարվեստը, որն անհնար է պատկերացնել առանց նրա մեծ երախտավոր Սուրեն Չանչուրյանի:
Նա պարարվեստ եկավ 1958 թվականին, երբ ստեղծվեց վաստակավոր կոլեկտիվ ...ՀԱՅ ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉՆԵՐԻՆ ԱՐԺԱՆԻ ՄԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ
ԳԱՅԱՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
«Ես գիրքը տպարան տարա 456 էջով, հետո ութ էջ վերջին մասից պակասեցրել եմ: Այբբենական կարգով շարված մի ցանկ էր, մոտ 400 հայ լուսանկարիչների անուններ, որոնք տեղ չեն գտել այս գրքում: Վերջանում է հայ հեղինակներով, ...ՄՏՈՐՈՒՄՆԵՐ: ՔԱՌԱՍՆԱՄՅԱ ԱՇԽԱՏԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՑՈԼՈՒՄԸ «ՄԻՐՈՐՈՒՄ»
Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
Սեպտեմբերի 8-ին Նյութոնի (Մասաչուսեթս) «Նյութոն Մարիոթ» հյուրանոցի մեծ պարահանդեսային դահլիճում մեծ շուքով տեղի է ունեցել Մ. Նահանգներում անգլիատառ առաջին հայկական պարբերաթերթի` «Արմինյն միրոր սփեքթեյթրի» ...ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ՆՇԵՑ ԵՂԻՍԱԲԵԹ ԵՐԿՐՈՐԴԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՉունենալով անկախության տոն, Մեծ Բրիտանիան որպես ազգային տոն նշում է թագուհի Եղիսաբեթ Երկրորդի ծննդյան օրը: Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունն այս տարի Եղիսաբեթ Երկրորդի ծննդյան 81-րդ տարեդարձը նշեց ...ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ԿԱՆԱՆՑ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
5 տարի առաջ, Հայաստանում հավատարմագրված դեսպանների եւ դիվանագետների կանանց համախմբելով, տկն Նանի Օսկանյանը հիմնադրեց «Դիվանագետների կանանց ասոցիացիան», որն իրականացնում է երկու տասնյակ բազմաբնույթ բարեգործական ...ՄԵԾԱՐՎԵՑ ԱՐԿԱԴԻ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Հայկական ֆուտբոլի տարեգրությունում իր ուրույն տեղն ունի «Արարատ-73»-ը: Ֆուտբոլասերների հատկապես հին սերունդը, որին բախտ է վիճակվել անձամբ ականատես լինելու ոսկեզօծ թիմի տղաների վիրտուոզ խաղին, ամեն անգամ ...ԳԵՎՈՐԳ ԴԱՎԹՅԱՆՆ ԱՇԽԱՐՀԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Թայլանդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում հայ ծանրորդներից առաջինը մրցանակակիր դարձավ Գեւորգ Դավթյանը: Մինչեւ 77 կգ քաշային ծանրորդների մրցավեճում Գեւորգը շատ մոտ էր աշխարհի չեմպիոնի տիտղոսին, ...ՄԵԴԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐԸ ՍՐՎՈՒՄ Է
Առաջնության 21-րդ տուրում երկրի չեմպիոն «Փյունիկը» Գյումրիում խոշոր՝ 5-1 հաշվով հաղթանակ տոնեց եւ ամրապնդեց առաջատարի դիրքը: Փյունիկցիների կազմում արդյունավետությամբ աչքի ընկավ Հենրիխ Մխիթարյանը՝ խփելով ...ԱՐՈՆՅԱՆԸ ԽԱՂԱՂԱՍԻՐԱԲԱՐ Է ՏՐԱՄԱԴՐՎԱԾ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՄեխիկոյում ընթացող շախմատի աշխարհի առաջնության վերջին երեք տուրերում Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Պյոտր Սվիդլերի, Ալեքսանդր Մորոզեւիչի եւ Վիշվանաթան Անանդի հետ: 9 տուրից հետո Արոնյանը Մորոզեւիչի հետ վաստակել ...ՈՒԺԻ ԵՎ ՏՂԱՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
2007 թվականի սեպտեմբերի 19, Բաքու, ըմբշամարտի աշխարհի առաջնություն. Հեյդար Ալիեւի անվան մարզահամալիրում բարձրանում է Հայաստանի Հանրապետության եռագույն դրոշը: Հունահռոմեական ոճի հայաստանցի ըմբիշներից երկուսը՝ ...ԱՅՍՕՐ
Ժամը 10:00-ին ՀՀ կառավարության ընդունելությունների տանը տեղի կունենա տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա մրցանակների հանձնում: Ժամը 10:30-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Ամենայն ...
WWW.IREVAN-AZ.COM ԿԱՅՔԷՋԸ ՀԱՅԵՐԵՆ Է, ԲԱՅՑ ՄԵՆՔ ԴՐԱ ՀԵՏ ԿԱՊ ՉՈՒՆԵՆՔ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«ՊԱՐԸ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՀՈԳԵՎՈՐ ՏԱՐԱԾՔ Է»
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՆՈՐ ԳԻՐՔ ԹԱԼԵԱԹԻ, ԷՆՎԵՐԻ ԵՎ ՋԵՄԱԼԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ԱԼԵՔՍԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ՀԱՆՐԱՅԻՆ ՊԵՏՔ Է ՈՉ ՄԻԱՅՆ ՆԱՅԵՆ, ԱՅԼԵՎ ՀԱՐԳԵՆ»
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԲԱՑ ՆԱՄԱԿ ՎԱՐՉԱՊԵՏ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
ԿԱՌԼԵՆ ՔԱԼԱՇՅԱՆ
ՊԱՐՏԻԶԱՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱ՞ԶՄ ՋԱՎԱԽՔԻ ՀԱՅԵՐԻ ԴԵՄ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՔԱՎՈՒԹՅԱՆ ՆՈԽԱԶ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ
ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Կրասնոդար
ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐՆ ԱՌԱՅԺՄ ԻՐԱԿԱՆԱՆՈՒՄ ԵՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸԱԿԱԴԵՄԻԿՈՍ ՎԼԱԴԻՄԻՐ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ
ՀՀ ԳԱԱ նախագահ Ռ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Ա. ՄԵԼՔՈՆՅԱՆ«Ո՞Վ» ՀԱՐՑԸ ՄՆՈՒՄ Է ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
- 1796 Աստրախանում ծնվեց Հարություն Ալամդարյանը: (Վախճ. 1834թ.-ին):
- 1930 Երևանում լույս է տեսնում քրդական «Ռյա թազա» թերթի առաջին համարը:
- 1944 Երևանում մահացավ անվանի հայագետ, ակադեմիկոս Մանուկ Աբեղյանը: (Ծնվ. 1865թ.-ին):
- 1946 Բացվում է Հայաստանի խորհրդային գրողների երկրորդ համագումարը: Երրորդ համագումարը կայացել է 1954 թ.-ին, չորրորդը՝ 1959 թ.-ին և հինգերորդը՝ 1966 թ.-ին:
- 1963 Բացվում է գյուտարարների և ռացիոնալիզատորների հանրապետական առաջին համագումարը (երկրորդը՝ 1965 թվականին):
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

