
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆՓՈՓՈԽ Է ՄՆԱՑԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
Ինչպես ենթադրվում էր, Թուրքիայի ազգային մեծ ժողովի ընտրություններով վերստին միանձնյա իշխանության եկավ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իսլամամետ «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունը: Ենթադրելի էր նաեւ հանրապետության նախագահի պաշտոնում միեւնույն կուսակցության թեկնածու Աբդուլլահ Գյուլի ընտրությունը:
Հարկ է սակայն նշել, որ Հայաստանի պարագայում կարեւորը ոչ այնքան Թուրքիայի խորհրդարանական եւ նախագահական ընտրություններն են, որքան դրանց արդյունքների հնարավոր ազդեցությունը հայ-թուրքական չկարգավորված հարաբերությունների հետագա ընթացքի վրա: Թեեւ, ի տարբերություն նախորդների, Էրդողանի կառավարությունը Հայաստանին «1915-ի մասին չհիշատակելու» եւ «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գերիշխանությունն ապահովելու» պահանջներ չի ներկայացրել, սակայն 1915-ի իրադարձությունների ուսումնասիրման համար համատեղ հանձնաժողով ստեղծելու, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղում առաջընթաց քայլ կատարելու պահանջներով, այնուամենայնիվ, շարունակել է առաջադրել նախապայմաններ, որոնք նույնքան անհարիր են միջազգային պրակտիկային:
Ավելին, նախորդ կառավարությունների նման Էրդողանի կառավարությունը եւս ղարաբաղյան հիմնահարցով է պայմանավորել հայ-թուրքական սահմանի բացումը: Այլ կերպ, որքան էլ մեղմանան, այնուամենայնիվ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար Հայաստանին նախապայմանների առաջադրումը մնացել է նույնը: Սա հայ-թուրքական հարաբերությունները վերադարձրել է ելման կետ:
Պարզապես ծավալվել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, աճել են Թուրքիային հասցեագրված ցեղասպանության ճանաչման պահանջները, դրանք հանգեցրել են թուրքական ժխտողականության դիրքերի սպառմանը: Այս պայմաններում Հայկական հարցը, ինչի մասին դեռեւս արտգործնախարարի պաշտոնում խոստովանել էր Գյուլը, դարձել է Թուրքիայի առաջնահերթ խնդիրն առաջիկա 10 տարիներին:
Այդ ընթացքում ցեղասպանության հարցը երկրում ակտիվորեն վերարծարծվել է, դրան պարբերաբար անդրադարձել է թուրքական մամուլը, նախկին արտգործնախարար Իլթեր Թյուրքմենի գլխավորությամբ պաշտոնաթող դիվանագետները հրապարակավ հայտարարել են, որ Հայաստանը չի հրաժարվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ձեռնարկումներից:
Նրանց հավելել են լրագրողները. «Եթե Միացյալ Նահանգները չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, դա չի նշանակում, որ Վաշինգտոնում 1915-ի իրադարձությունները «ցեղասպանություն» չեն համարվում: Համենայն դեպս, ԱՄՆ պետքարտուղարության պատասխանատուները հայտարարում են, որ իրենք երբեւէ չեն ժխտել ցեղասպանության իրողությունը»:
Այս ամենն, ինչ խոսք, չի ենթադրում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը: Բայց որ Թուրքիան կարգավորման առումով կանգնել է առաջընթաց քայլ կատարելու հրամայականի առջեւ, ակնհայտ է: Դրան նպաստում են նաեւ ԱՄՆ-ի եւ Եվրոմիության հարաճուն ճնշումները Անկարայի վրա: Որքան էլ երկիրը խորհրդարանական եւ նախագահական ընտրություններով կանգնի կառուցվածքային փոփոխությունների շեմին, աննախադեպ սրվեն «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության իշխանությունների հետ ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության հարաբերությունները, որի համար քեմալական ազգայնականությունը 6 սկզբունքներից մեկն է, հասարակական-քաղաքական շրջանակներում բուռն տարաձայնությունների տեղիք տան նոր սահմանադրության նախագծի քննարկումներն, այնուամենայնիվ, Թուրքիայի ներքաղաքական լարվածությունը սրող վերոհիշյալ զարգացումները չեն հանգեցնում հայ-թուրքական հարաբերությունների նկատմամբ թուրքական մամուլի հետաքրքրության նվազմանը:
Թերեւս այդ առումով հատկանշական է հայտնի լրագրող Սամի Կոհենի «Ինչպե՞ս կկարգավորվեն Երեւանի հետ հարաբերությունները» վերնագրով «Միլլիեթի» սեպտեմբերի 19-ի համարում հրապարակված հոդվածը:
Հոդվածում հեղինակը հիշեցնելով հանդերձ, որ Անկարան Ղարաբաղի պատերազմի պատճառով խզել է բոլոր տեսակի հարաբերությունները Երեւանի հետ, 1993-ից Հայաստանը ենթարկել շրջափակման, դրա հետեւանքով փակ է Թուրքիայի հայկական սահմանը, հարցադրում է անում եւ հանգում հետեւյալ եզրակացությանը. «Երկու հարեւան երկրների միջեւ սահմանի բացման դեպքում երկու կողմերն էլ կշահեն: Կաշխուժանան առեւտուրը եւ զբոսաշրջությունը, կկատարվեն ներդրումներ, ինչը կնպաստի տնտեսական զարգացմանը... Որքան էլ սահմանի բացումը լինի ի նպաստ Հայաստանի եւ շրջափակումից վնաս կկրի, այնուամենայնիվ, վերջին շրջանում հայկական տնտեսությունն արագ աճ է ապրում, աճում են նաեւ Երեւանի առեւտրի ծավալները հարեւան եւ Եվրոմիության երկրների հետ, Հայաստանը էլեկտրաէներգիա է մատակարարում Վրաստանին եւ Իրանին: Այսինքն՝ անկախ Թուրքիայի շրջափակումից, հայկական տնտեսությունը շարունակում է զարգանալ: Ավելին, Երեւանի վրա Թուրքիայի սահմանը փակելու միջոցով գործադրած ճնշումը չի ծառայում նպատակին: Օրինակ, դրանով Հայաստանը չի վերանայում ղարաբաղյան քաղաքականությունը, ոչ էլ փոխում է Բաքվի նկատմամբ դիրքորոշումը: Այս խառնաշփոթ հակասությունները հաղթահարելու լավագույն միջոցը կառուցողական մոտեցմամբ բանակցությունների սեղանի շուրջը նստելն է եւ բոլոր հարցերը ներառող համապարփակ երկխոսություն սկզբնավորելը: Նման հավասարակշռության ստեղծումը ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական օգուտներ է բերելու երկու երկրներին»:
- Հ. ՉԱՔՐՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆՓՈՓՈԽ Է ՄՆԱՑԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
Հ. ՉԱՔՐՅԱՆԻնչպես ենթադրվում էր, Թուրքիայի ազգային մեծ ժողովի ընտրություններով վերստին միանձնյա իշխանության եկավ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իսլամամետ «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունը: Ենթադրելի էր ...ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔ
Եթե ԱՄՆ Կոնգրեսն ընդունի 106-րդ բանաձեւը, ապա դա վատ ազդեցություն կունենա թուրք-իսրայելական հարաբերությունների վրա: Այս մասին Չիկագոյում հրեական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ...«ԱՄՆ-ՈՒՄ ՊՈԼՍՈ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔԸ ԲՈՂՈՔԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻՑ»
Հ. ՉԱՔՐՅԱՆՊոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Բ Մութաֆյանի Մ. Նահանգներ կատարած վերջին այցը պատճառ էր դարձել, որ հայկական լրատվամիջոցներն անախորժ աղմուկ բարձրացնեն դրա շուրջը: Նրա Ստամբուլ վերադառնալուց հետո հայկական լրատվամիջոցների ...1988-ԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՅՍՕՐ 500 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՎ ԱՐՑԱԽԻՆ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ 1«Մարդիկ մտածում են, որ եթե երկրի վիճակը բարելավվում է, բարեսիրության կարիք չկա: Ամերիկան, որ ամենահարուստ եւ ամենահզոր երկիրն է, ամեն տարի միլիոնավոր դոլարների օգնություն է տալիս աղքատներին: Կարծեմ Հայաստանը ...ՔԱՎՈՒԹՅԱՆ ՆՈԽԱԶ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ
ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Կրասնոդար 2«Հրեաների ձեռքում են երկրի ֆինանսական միջոցներն ու տնտեսությունը: Մամուլն ամբողջությամբ նրանք են վերահսկում: Զբաղեցնում են բյուրոկրատական ամենաառանցքային աթոռները: Չկա մի կուսակցություն, որտեղ առանցքային ...ՀՐԱՁԳԱՐԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ, ՈՐ ԼԱՎ ԱՇԽԱՏԵՆ
Մ. Խ.Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը եւ Հայաստանում ԱՄՆ գործերի հավատարմատար Ռուդոլֆ Փերինան երեկ մի փաստաթուղթ ստորագրեցին, ըստ որի ԱՄՆ կառավարությունը Հայաստանի կառավարությանը լրացուցիչ տրամադրելու ...Ո՞Վ Է ԱՅՆ ՆԱԽԱԳԱՀԸ, ՈՐ...
ԱՐԾՐՈՒՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆՀայաստանի 3-րդ հանրապետության 3-րդ նախագահի ընտրություններին դեռ ժամանակ կա. թեկնածուների կամ ընտրություններից ինչ-ինչ ակնկալիքներ ունեցողների համար՝ կարճ, ընտրությունների հետ հույսեր չփայփայողների համար՝ ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՌԱՋԱԴՐՎԵԼ-ՉԱՌԱՋԱԴՐՎԵԼՈՒ ՀԱՄԼԵՏՅԱՆ ՀԱՐՑԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԴԵՌ ՉԿԱ
ԱՐԳԻՇՏԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Սեպտեմբերի 21-ին «Արմենիա-Մարիոթի» «Տիգրան Մեծ» սրահում տեղի ունեցավ մի բան, որն այլեւս հետ շրջել հնարավոր չէ. Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ձեռնոց նետեց ներկա կառավարությանն ու ողջ իշխանությանը ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԻՆ ԱՌԱՋԻՆԸ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԵՎ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԸ
Հ. ՉԱՔՐՅԱՆՍեպտեմբերի 21-ին «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում ՀՀ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ծավալուն ելույթ է ունեցել եւ Հայաստանը երրորդ աշխարհի երկրների շարքում դասելու չարաբաստիկ հետեւությամբ մասնավորապես ...ՈՐ ՄԱՐԿՈՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԸ ՉՓՈՇԻԱՑՎԵՆ
Մ. ՄԱԿԱՐՅԱՆՃանաչված ու սիրված արվեստագետ, հավաքորդ Մարկոս Գրիգորյանի հիշատակը վառ կմնա նրան ճանաչողների ու նրա հետ շփվողների հիշողության մեջ: Բոլորը ցավ ապրեցին, երբ նրա վրա ավազակային հարձակում եղավ, որից էլ ստացած ...WWW.IREVAN-AZ.COM ԿԱՅՔԷՋԸ ՀԱՅԵՐԵՆ Է, ԲԱՅՑ ՄԵՆՔ ԴՐԱ ՀԵՏ ԿԱՊ ՉՈՒՆԵՆՔ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 5Միայն մնացել էր, որ Ադրբեջանի քարոզչության մեջ Երեւանը դառնար ադրբեջանական կայքէջի հասցե: «Լրատվավերլուծական կենտրոն» ներկայացող www.irevan-az.com կայքէջը իբր ստեղծվել է 2006 թվականին` «Հարավային Կովկասի ...«ԱՊՕՐԻՆԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԹՈՒՅԼ ՉՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՇՐՋԱՅՑԵՐ ԵՆ ԿԱՏԱՐՎՈՒՄ ԱՆԳԱՄ ԳԻՇԵՐԸ»
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՊետական սեփականություն հողերի զավթումն ու դրանց վրա ապօրինի շինություններ կառուցելը կանխարգելելու վերաբերյալ Երեւանի քաղաքապետի երեք ամիս առաջ ընդունած որոշմանն ու դրա արդյունքներին երեկ անդրադարձավ փոխքաղաքապետ ...ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ՎԼԱԴԻՄԻՐ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ
ՀՀ ԳԱԱ նախագահ Ռ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Ա. ՄԵԼՔՈՆՅԱՆ
Լրացավ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, գիտության վաստակավոր գործիչ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր Վլադիմիր Բարխուդարյանի 80-ամյակը: Նա հետպատերազմյան տարիներին կրթություն ստացած ...«ՊԱՐԸ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՀՈԳԵՎՈՐ ՏԱՐԱԾՔ Է»
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
Հայ ժողովրդի մշակույթի ներկապնակում իր ուրույն տեղն ունի պարարվեստը, որն անհնար է պատկերացնել առանց նրա մեծ երախտավոր Սուրեն Չանչուրյանի:
Նա պարարվեստ եկավ 1958 թվականին, երբ ստեղծվեց վաստակավոր կոլեկտիվ ...ՀԱՅ ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉՆԵՐԻՆ ԱՐԺԱՆԻ ՄԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ
ԳԱՅԱՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
«Ես գիրքը տպարան տարա 456 էջով, հետո ութ էջ վերջին մասից պակասեցրել եմ: Այբբենական կարգով շարված մի ցանկ էր, մոտ 400 հայ լուսանկարիչների անուններ, որոնք տեղ չեն գտել այս գրքում: Վերջանում է հայ հեղինակներով, ...ՄՏՈՐՈՒՄՆԵՐ: ՔԱՌԱՍՆԱՄՅԱ ԱՇԽԱՏԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՑՈԼՈՒՄԸ «ՄԻՐՈՐՈՒՄ»
Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
Սեպտեմբերի 8-ին Նյութոնի (Մասաչուսեթս) «Նյութոն Մարիոթ» հյուրանոցի մեծ պարահանդեսային դահլիճում մեծ շուքով տեղի է ունեցել Մ. Նահանգներում անգլիատառ առաջին հայկական պարբերաթերթի` «Արմինյն միրոր սփեքթեյթրի» ...ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ՆՇԵՑ ԵՂԻՍԱԲԵԹ ԵՐԿՐՈՐԴԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՉունենալով անկախության տոն, Մեծ Բրիտանիան որպես ազգային տոն նշում է թագուհի Եղիսաբեթ Երկրորդի ծննդյան օրը: Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունն այս տարի Եղիսաբեթ Երկրորդի ծննդյան 81-րդ տարեդարձը նշեց ...ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ԿԱՆԱՆՑ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
5 տարի առաջ, Հայաստանում հավատարմագրված դեսպանների եւ դիվանագետների կանանց համախմբելով, տկն Նանի Օսկանյանը հիմնադրեց «Դիվանագետների կանանց ասոցիացիան», որն իրականացնում է երկու տասնյակ բազմաբնույթ բարեգործական ...ՄԵԾԱՐՎԵՑ ԱՐԿԱԴԻ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Հայկական ֆուտբոլի տարեգրությունում իր ուրույն տեղն ունի «Արարատ-73»-ը: Ֆուտբոլասերների հատկապես հին սերունդը, որին բախտ է վիճակվել անձամբ ականատես լինելու ոսկեզօծ թիմի տղաների վիրտուոզ խաղին, ամեն անգամ ...ԳԵՎՈՐԳ ԴԱՎԹՅԱՆՆ ԱՇԽԱՐՀԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Թայլանդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում հայ ծանրորդներից առաջինը մրցանակակիր դարձավ Գեւորգ Դավթյանը: Մինչեւ 77 կգ քաշային ծանրորդների մրցավեճում Գեւորգը շատ մոտ էր աշխարհի չեմպիոնի տիտղոսին, ...ՄԵԴԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐԸ ՍՐՎՈՒՄ Է
Առաջնության 21-րդ տուրում երկրի չեմպիոն «Փյունիկը» Գյումրիում խոշոր՝ 5-1 հաշվով հաղթանակ տոնեց եւ ամրապնդեց առաջատարի դիրքը: Փյունիկցիների կազմում արդյունավետությամբ աչքի ընկավ Հենրիխ Մխիթարյանը՝ խփելով ...ԱՐՈՆՅԱՆԸ ԽԱՂԱՂԱՍԻՐԱԲԱՐ Է ՏՐԱՄԱԴՐՎԱԾ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՄեխիկոյում ընթացող շախմատի աշխարհի առաջնության վերջին երեք տուրերում Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Պյոտր Սվիդլերի, Ալեքսանդր Մորոզեւիչի եւ Վիշվանաթան Անանդի հետ: 9 տուրից հետո Արոնյանը Մորոզեւիչի հետ վաստակել ...ՈՒԺԻ ԵՎ ՏՂԱՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
2007 թվականի սեպտեմբերի 19, Բաքու, ըմբշամարտի աշխարհի առաջնություն. Հեյդար Ալիեւի անվան մարզահամալիրում բարձրանում է Հայաստանի Հանրապետության եռագույն դրոշը: Հունահռոմեական ոճի հայաստանցի ըմբիշներից երկուսը՝ ...ԱՅՍՕՐ
Ժամը 10:00-ին ՀՀ կառավարության ընդունելությունների տանը տեղի կունենա տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա մրցանակների հանձնում: Ժամը 10:30-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Ամենայն ...
WWW.IREVAN-AZ.COM ԿԱՅՔԷՋԸ ՀԱՅԵՐԵՆ Է, ԲԱՅՑ ՄԵՆՔ ԴՐԱ ՀԵՏ ԿԱՊ ՉՈՒՆԵՆՔ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«ՊԱՐԸ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՀՈԳԵՎՈՐ ՏԱՐԱԾՔ Է»
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՆՈՐ ԳԻՐՔ ԹԱԼԵԱԹԻ, ԷՆՎԵՐԻ ԵՎ ՋԵՄԱԼԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ԱԼԵՔՍԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ՀԱՆՐԱՅԻՆ ՊԵՏՔ Է ՈՉ ՄԻԱՅՆ ՆԱՅԵՆ, ԱՅԼԵՎ ՀԱՐԳԵՆ»
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԲԱՑ ՆԱՄԱԿ ՎԱՐՉԱՊԵՏ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
ԿԱՌԼԵՆ ՔԱԼԱՇՅԱՆ
ՊԱՐՏԻԶԱՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱ՞ԶՄ ՋԱՎԱԽՔԻ ՀԱՅԵՐԻ ԴԵՄ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՔԱՎՈՒԹՅԱՆ ՆՈԽԱԶ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ
ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Կրասնոդար
ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐՆ ԱՌԱՅԺՄ ԻՐԱԿԱՆԱՆՈՒՄ ԵՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸԱԿԱԴԵՄԻԿՈՍ ՎԼԱԴԻՄԻՐ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ
ՀՀ ԳԱԱ նախագահ Ռ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Ա. ՄԵԼՔՈՆՅԱՆ«Ո՞Վ» ՀԱՐՑԸ ՄՆՈՒՄ Է ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
- 1796 Աստրախանում ծնվեց Հարություն Ալամդարյանը: (Վախճ. 1834թ.-ին):
- 1930 Երևանում լույս է տեսնում քրդական «Ռյա թազա» թերթի առաջին համարը:
- 1944 Երևանում մահացավ անվանի հայագետ, ակադեմիկոս Մանուկ Աբեղյանը: (Ծնվ. 1865թ.-ին):
- 1946 Բացվում է Հայաստանի խորհրդային գրողների երկրորդ համագումարը: Երրորդ համագումարը կայացել է 1954 թ.-ին, չորրորդը՝ 1959 թ.-ին և հինգերորդը՝ 1966 թ.-ին:
- 1963 Բացվում է գյուտարարների և ռացիոնալիզատորների հանրապետական առաջին համագումարը (երկրորդը՝ 1965 թվականին):
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

