
ԱԼԵՔՍԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ՀԱՆՐԱՅԻՆ ՊԵՏՔ Է ՈՉ ՄԻԱՅՆ ՆԱՅԵՆ, ԱՅԼԵՎ ՀԱՐԳԵՆ»
- Հանրային հեռուստառադիոընկերության նպատակները հեռահար են եւ ուղղված են մեկ նպատակի՝ Հանրային պետք է ոչ միայն նայեն, այլեւ հարգեն: Սա Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի ձեւակերպումն է եւ Եվրոպական հեռարձակողների միության քննարկումների եզրակացությունը, որին պետք է հասնի Հանրայինը մասնավոր առաջատար հեռուստառադիոընկերությունների հետ մրցելով: Ինչպես ասում են` նպատակդ ի կատար, աչքերս էլ ջուր չկտրի:

Ալեքսան Հարությունյանի կարծիքով, խորհրդարանական ընտրությունների փուլում Հանրային հեռուստաընկերության աշխատանքը միջազգային կառույցների գնահատմամբ դրական էր եւ ոչ պակաս դրական կլինի նախագահական ընտրությունների լուսաբանման գնահականը: «Մի փոքր կատարելագործում ենք մեր մարզային ցանցը, մարզային թղթակիցներին վերապատրաստում եւ այնտեղից ուղիղ միացումների տեխնիկական նոր հնարավորություններ ենք ունենալու: Կարծում եմ, նախագահական առաջիկա ընտրությունները կլուսաբանենք մինչեւ այժմ Հայաստանում օպերատիվության չեղած մակարդակով: Գաղափարապես պարտավոր ենք լուսաբանել օրենքով սահմանված կարգով», ի պատասխան հարցի, պարզաբանեց Ալեքսան Հարությունյանը երեկ հրավիրված ասուլիսում: «Ազատությունը» պարտքը տվել է
«Ազատություն» ռադիոկայանի հետ եղած խնդիրներն արդեն հարթվել են եւ երկարատեւ բանակցություններից հետո գտնվել են լավագույն լուծումները: Առանց մրցույթի ստացած հաճախությունները Հանրային հեռուստատեսությունն ու ռադիոն չեն կարող վճարովի տրամադրել այլ հեռարձակողների եւ 2 ժամ 5 րոպե կրճատելով Ռադիո Երեւանի (ծածկույթը շատ քիչ է զիջում հանրայինի ծածկույթին) ծրագրերը՝ հնարավորություն տվեցինք «Ազատություն» ռադիոկայանին նախընտրած ժամերին հեռարձակելու իր հաղորդումները: Երեկ հայտարարեց Հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը՝ հավելելով. «Այն երկրների շարքում (Ադրբեջան, Ղրղըզստան), որտեղ «Ազատություն» ռադիոկայանը հեռարձակվում է հանրային ռադիոյով, կարծում եմ, Հայաստանը չպետք է շարունակեր մնալ»: Մի քանի օր առաջ լուծվել է նաեւ «Ազատության» եւ Հանրայինի միջեւ առկա ֆինանսական խնդիրը. «Ազատությունը» պարտքը վճարել է հիմնականում», տեղեկացրեց Ալեքսան Հարությունյանը: Պարադոքս սերիալների շուրջ
«Մեր առջեւ հեռուստաֆիլմերի եւ հեռուստատեսային սերիալների արտադրությունը շատացնելու խնդիր ենք դրել: Երեկ մի ռուսական ընկերության հետ ավարտեցի բանակցությունները հայ-ռուսական եւս մի ֆիլմի արտադրության առնչությամբ, որը ՌԴ բարձրաստիճան պաշտոնյայի Հայաստան այցի ժամանակ ծրագրված մահափորձը ՀՀ եւ ՌԴ հատուկ ծառայությունների համատեղ ջանքերով կանխելու մասին է», այս մասին տեղեկացնելուց հետո Ալեքսան Հարությունյանը հավաստեց, որ սերիալներն աստիճանաբար պակասելու են Հանրայինի եթերից, այդ թվում՝ նաեւ սփյուռքի համար հեռարձակումներում: Սերիալների արտադրությունը խթանելու եւ ցուցադրումը կրճատելու պարադոքսը չբացատրվեց: Իրենք իրենց արածից խրախուսված
«Երեւան» ստուդիայի եւ կոմերցիոն միջոցներով ու բանակի աջակցությամբ նկարահանված «Մի վախեցիր» ֆիլմի առաջին ցուցադրումը 85-90% լսարան է ապահովել եւ մինչ այժմ DVD ամենամեծաքանակ վաճառքն ապահոված made in Armenia շարքում է: «Իսկ չմասնակցեց «Ոսկե ծիրան» փառատոնին, որովհետեւ մենք ֆիլմեր նկարելիս նպատակ չենք ունենում «Օսկարի» կամ «Ոսկե ծիրանի» արժանանալու, մենք նկարահանում ենք ֆիլմեր, որոնք հեռուստադիտողը նայում է ու դրանք շարունակում են մնալ նրա հետ, որ DVD-ները վաճառվում են, երգերը սիրվում եւ այլն: Ռաբիսության մեղադրանքների առնչությամբ, կարծում եմ, սա մի ֆիլմ է, որը ժողովուրդը նայում է եւ սիրում: Քաղքենի չասեմ, բայց կողքի կարծիքը կարեւոր չէ», այսպես պարզաբանեց սեփական մոտեցումը Ալեքսան Հարությունյանը՝ մոռանալով, որ գնահատականն այդ ինքնագոհության ոլորտ է անցնում եւ ապացուցում իրականությունից Հանրայինի բավական կտրված լինելը: Ի վերջո կարելի էր ականջ կախել մարդկանց զրույցներին, որոնք քիչ չէին ռեյտինգի գրանցման օրերին եւ կրում էին դժգոհության շեշտ: Եվ եթե նկատի առնենք, որ նշված ֆիլմը արցախյան գոյամարտին անդրադարձող եզակի ֆիլմ է, իսկ այդ ժամանակահատվածի մասին պատմող ոչ պրոֆեսիոնալ ֆիլմն էլ լսարան կարող է ունենալ, քանի որ չասվածը շատ է, ապա բնական է հետաքրքրությունը, բայց խիստ կասկածելի ժողովրդի հետ մնալու հեռանկարը: Ապառիկով աչքալուսանք
Առաջիկա 3-4 տարիներին հեռուստատեսությունում ու ռադիոյում իրականացնելիք թվայնացման հեղափոխությունը Հանրային առաջին ալիքից եւ երիտասարդական «Նոր ալիքից» բացի, որը մայիսից կհեռարձակվի ողջ հանրապետությունում, հնարավոր կդարձնի «Մշակույթ» ալիքի գոյությունը: Վերջին տարիներին Հանրային հեռուստառադիոընկերությանը պետբյուջեից տրամադրվող գումարի անփոփոխությունը չի խանգարի ի հաշիվ կոմերցիոն գործունեությունից ստացված եկամուտների «Մշակույթ» ալիքի անգովազդ եթերն ու ռեյտինգից անկախ կազմվող ծրագրով գոյությունը: «Ծրագրում լինելու են այնպիսի հաղորդումներ, ֆիլմեր, համերգներ, որոնք գուցե լայն շրջանակների համար այնքան էլ կարեւոր չեն, սակայն անհրաժեշտ է դրանց հեռարձակումը», վստահեցրեց Ալեքսան Հարությունյանը: Բայց սա կլինի երեք տարի անց, իսկ արդեն այս եթերաշրջանում Հանրայինը մի խումբ նոր ծրագրեր կներկայացնի հատուկ սփյուռքի եւ հայաստանաբնակ հեռուստադիտողին, այդ թվում եւ «Մենք ենք, մեր սարերը» հեռուստահաղորդումը՝ եթեր տրամադրելով հայկական ժողովրդական երգի պրոֆեսիոնալներին, անկախ նրանց ճանաչվածության չափից: Հանրայինում փաստորեն հանկարծ նկատել են, որ հայկական ժողովրդական երգարվեստի պակասն այնքան մեծ է, որ անգամ անմշակ կատարումները ռեյտինգ են ապահովում: Երեւի մի օր էլ կգիտակցվի մնացյալ պակասը լրացնելու անհրաժեշտությունը:
- ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ԵԱՀԿ ՄԽ. «ՄԻ՛ ՈՐՈՆԵՔ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԵՐ ՄԻՋԵՎ, ԴՐԱՆՔ ՉԿԱՆ, ԵՎ ՄԻ՛ ՀԱՐՑՐԵՔ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ, ՄԵՆՔ ՉԵՆՔ ԱՍԻ»
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Մի՛ որոնեք հակասություններ մեր միջեւ, դրանք չկան, եւ մի՛ հարցրեք մանրամասներ, մենք չենք ասի», երեկ Երեւանում Ֆրանսիայի դեսպանատանը հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը ...ՆՈՐ ԳԻՐՔ ԹԱԼԵԱԹԻ, ԷՆՎԵՐԻ ԵՎ ՋԵՄԱԼԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ 1Թուրքական պատմական ընկերության հայկական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար պրոֆ. Հիքմեթ Օզդեմիրը ի հայտ է բերել այսպես կոչված պատմաբանների ցնցող վավերագրեր: Նա այդ վավերագրերը, ինչպես սեպտեմբերի ...ՆՈՐ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ ԱՄՆ-ՈՒՄ
ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը երկրի գլխավոր դատախազի թափուր պաշտոնում առաջարկել է 66-ամյա Մայքլ Մուկասիի թեկնածությունը: Հաղորդվում է, որ վերջինս մեծ հեղինակություն է վայելում թե՛ հանրապետական եւ թե՛ դեմոկրատ ...ԱԼԵՔՍԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ՀԱՆՐԱՅԻՆ ՊԵՏՔ Է ՈՉ ՄԻԱՅՆ ՆԱՅԵՆ, ԱՅԼԵՎ ՀԱՐԳԵՆ»
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հանրային հեռուստառադիոընկերության նպատակները հեռահար են եւ ուղղված են մեկ նպատակի՝ Հանրային պետք է ոչ միայն նայեն, այլեւ հարգեն: Սա Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի ...ՔԱՂԱՔԱԿԱՆ Ա՞ՅՐ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԱՊԱԳԱ ՎԱՐՉԱՊԵՏԸ, ԹԵ՞ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՐ ՄԱՐԴ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ ԴԵՌ ՉԳԻՏԻ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 1
«Ինչպիսին էլ լինի լրագրողը, ինչ խոսք էլ ասի` առանձին դեպքերում կարելի է հակադարձել կամ չհակադարձել, բայց յուրաքանչյուր դեպքում դա արձանագրվում է որպես ազատ խոսքի դեմ գործողություն, մանավանդ` ժամանակաշրջանն ...ՀՅԴ-Ն ԴԺՎԱՐ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋ
Երեկ տարածվեց ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 11-րդ գերագույն Ժողովի հայտարարությունը, որում մասնավորապես ասվում է, որ Հայաստանի նախագահի սեփական թեկնածուի առաջադրման համար նոյեմբերին հրավիրվելու է արտակարգ ...ԳԱԳԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՇԱՏ Է ԿԱՐԵՎՈՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆ-«ԱԼՌՈՍԱ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
«Այս համաձայնագիրն այն է, ինչ մենք ուզում էինք եւ որը կնքվեց 1,5 տարվա աշխատանքի արդյունքում», Հայաստանի կառավարության եւ ռուսաստանյան «Ալռոսա» ընկերության միջեւ օգոստոսի 6-ին կնքված համաձայնագրի մասին ...ԳԻՇԵՐԱՅԻՆ ԱԿՈՒՄԲՆԵՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԵ՞Ն ԳՈՐԾԵԼ ՇԵՆՔԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՐԿԵՐՈՒՄ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԵրեւանի քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկումների վարչության պետ Կարեն Գեւորգյանը երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով գիշերային զվարճանքի վայրերի գործունեությանը, հայտնեց, որ այս տարվա ...ԲԻԶՆԵՍ ԻՆԿՈՒԲԱՏՈՐՆԵՐԻ ՈՒ ՏԵԽՆՈՊԱՐԿԵՐԻ ՄՈԴԵԼՆԵՐԸ` ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԹԵՄԱ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«Զարգացման համար տեղեկատվություն» (infoDev) ծրագիրը Երեւանում միջազգային համաժողովի անցկացմամբ ակնկալում է բիզնես ինկուբատորների ցանցի ընդլայնում մասնավորապես Արեւելյան Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում: ...ՊԱԼԻԱՏԻՎ ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ Է
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ«Պալիատիվ բժշկությունը անբուժելի, ծանր, չորրորդ փուլի հիվանդների համար է, որոնց հիվանդանոցներից դուրս են գրում եւ որոնք փաստորեն մնում են առանց բուժսպասարկման: Նրանք մնում են պոլիկլինիկաների բուժման շրջանակներում, ...ԿՐԿԻՆ ՀԱՐՁԱԿՈՒՄ ԼՐԱԳՐՈՂԻ ՎՐԱ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
Անպատժելիությունը շարունակական է դարձնում մամուլի դեմ ոտնձգությունները: Ասվածի լավագույն օրինակը հենց «Իրավունք» (այժմ՝ «Իսկական իրավունք») թերթի խմբագիր Հովհաննես Գալաջյանի պարագան է, ով օրերս նշում ...ՎԱՐԱԶԴԱՏ ՏԵՐՈՅԱՆ - ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԻՉՆ ՈՒ ՓԱՅԼՈՒՆ ՄՏԱՎՈՐԱԿԱՆԸ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ
37-ի խորհրդային սեւ վարչախմբի նահատակներից է Վարազդատ Տերոյանը` եվրոպական բարձր կրթությամբ փայլուն մտավորականը, ազգային նվիրյալ գործիչը: Նրա մասին առաջին անգամ լսեցի հրատարակիչ Սերգեյ Խաչենցից` որպես ...«ՎԱՅ ՆՐԱՆ, ՈՒՄԻՑ ԿԳԱ ԳԱՅԹԱԿՂՈՒԹՅՈՒՆԸ»
ՎԱՀՐԱՄ ՔՀՆ. ՄԵԼԻՔՅԱՆ, Մայր աթոռ Սուրբ ԷջմիածինԽորհրդային ժամանակներից հայրենական թատրոնում սովորություն է դարձել հայ եկեղեցականին ներկայացնել «միջնորդ տեր պապայի» արտաքինով ու էությամբ: Մեր բեմերի վրա, բացի թերեւս Շանթի «Հին աստվածների» բեմադրությունից, ...ԷԳՈՅԱՆԻ ՆՈՐ ՖԻԼՄԸ՝ «ՊԱՇՏՈՒՄ»
Ատոմ Էգոյանի հաջորդ՝ «Պաշտում» վերնագրով ֆիլմը, որի նկարահանումները սեպտեմբերի կեսերին կսկսվեն Տորոնտոյում (Կանադա), պատմելու է երիտասարդների մասին, որոնք նոր տեխնոլոգիաների ներդրման այս օրերին փորձում ...ԶԼՄ-ՆԵՐԻ ԴԻՏՈՐԴ ՄԱՐՄՆԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
Քննարկելով ընդդեմ «Ազգ» օրաթերթի «Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոն» ՀԿ դիմումը` թերթի 2007 թվականի փետրվարի 9-ի համարի «Մի՛ ստիր, հատկապես երբ ոտքերդ լեզվիցդ կարճ են», փետրվարի 22-ի ...ԱՌԱՋԻՆ ՈՒՂԵԳԻՐՆ ԱՐՄԱՆ ԱԴԻԿՅԱՆԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸԲաքվում տրվեց ըմբշամարտի աշխարհի հերթական առաջնության մեկնարկը: Առաջինը մրցագորգ դուրս եկան հունահռոմեական ոճի ըմբիշները: Առաջնությանը մասնակցում են ավելի քան 1200 ըմբիշներ 67 երկրներից: Բացի առաջնության ...ԿԻՍԵՑԻՆ ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸՉեխիայի Կառլովի Վարի քաղաքում ավարտվեց շախմատի միջազգային մրցաշարը 8 գրոսմայստերների մասնակցությամբ, որոնց թվում էին նաեւ Վլադիմիր Հակոբյանն ու Սերգեյ Մովսիսյանը: 4,5-ական միավորով 1-2-րդ տեղերը բաժանեցին ...ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐՆ ԱՌԱՅԺՄ ԻՐԱԿԱՆԱՆՈՒՄ ԵՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ
Մեխիկոյում անցկացվող շախմատի աշխարհի առաջնությունն աստիճանաբար արագություն է վերցնում: Ութ ուժեղագույն գրոսմայստերներն արդեն անցկացրել են 4 տուր, ինչը հնարավորություն է ընձեռում որոշակի եզրահանգումներ ...ԱՅՍՕՐ
- Ժամը 10-ին տեղի կունենա կրթության եւ գիտության նախարարության հոգեբանամանկավարժական գնահատման կենտրոնի բացման արարողությունը - Մեկ ժամ անց «Ուրբաթ» ակումբի հյուրն է տարածքային կառավարման փոխնախարար ...
ՆՈՐ ԳԻՐՔ ԹԱԼԵԱԹԻ, ԷՆՎԵՐԻ ԵՎ ՋԵՄԱԼԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ՇԵՆԳԱՎԻԹԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԿԳՈՐԾԻ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԵՂՄՆԱՎՈՐՄԱՆ ԿԼԻՆԻԿԱ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԱԼԵՔՍԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ՀԱՆՐԱՅԻՆ ՊԵՏՔ Է ՈՉ ՄԻԱՅՆ ՆԱՅԵՆ, ԱՅԼԵՎ ՀԱՐԳԵՆ»
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԶԵՆՔ Է ԳՆՈՒՄ

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՑ ԹԱՂԱՊԵՏԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՀԱԿԱՌԱԿ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆՉՈ՞Ւ ԵՆ «ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ» ՄՏՆՈՒՄ ՄԱՏԻ ԵՎ ՄԱՏԱՆՈՒ ԱՐԱՆՔԸ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐՆ ԱՌԱՅԺՄ ԻՐԱԿԱՆԱՆՈՒՄ ԵՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԻ ԵՎ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՊԱՏԵՐԱԶՄԻ՞
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՎԵՐԱՑԱՐԿՈՒՄ ՀԱՅԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ-ԻՆՔՆԱԶՆՆՈՒՄ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆՕԾՎԵՑԻՆ ԵՎ ՕՐՀՆՎԵՑԻՆ ՍՐԲՈՑ ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏԱՑ ԵԿԵՂԵՑՈՒ 16 ՀԻՄՆԱՔԱՐԵՐԸ
- -484 Հալիկառնասում (այժմ Բոդրում, Թուրքիա) ծնվեց հույն պատմաբան Հերոդոտը: Նա իր «Անաբասիս» գրքում գրել է հայերի մասին: (Վախճ. մ.թ.ա. 425թ.-ին):
- 1820 Զմյուռնիայում ծնվեց տպարանատեր, հրատարակիչ Ճամիկ Արամյանը: (Վախճ. 1878թ.-ին):
- 1820 Հակասուլթանական ցույցին մասնակցելու մեղադրանքով մի խումբ հայեր (կեսարացի Հակոբը, Գրիգոր Սաքայանը, Դելի Բաղդասարը և այլն) մահապատժի են ենթարկվում Կ. Պոլսում:
- 1841 Կ. Պոլսի 3000 արհեստավորների հակասուլթանական և հակաամիրայական ցույցը:
- 1903 Բասենի ճակատամարտը, որտեղ զոհվեց Նեվրոզ խանը:
- 1918 Բաքվում սպանվեց բոլշևիկ քաղաքագետ Մելիք Մելիքյանը: (Ծնվ. 1868թ.-ին, Ելիզավետպոլում` Գանձակ):
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

