
ՆՈՐ ԳԻՐՔ ԹԱԼԵԱԹԻ, ԷՆՎԵՐԻ ԵՎ ՋԵՄԱԼԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Թուրքական պատմական ընկերության հայկական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար պրոֆ. Հիքմեթ Օզդեմիրը ի հայտ է բերել այսպես կոչված պատմաբանների ցնցող վավերագրեր: Նա այդ վավերագրերը, ինչպես սեպտեմբերի 17-ի համարում նշում է «Վաթան» թերթը, հրապարակել է «Երեք երիտթուրքերի մահը» վերնագրով աշխատությունում:
Խնդրո առարկա երիտթուրքերը հայ ազգի դահիճներից Թալեաթ փաշան, Էնվերը եւ Ջեմալն են: Իսկ պրոֆ. Օզդեմիրի «հայտնաբերած» վավերագրերն ապացուցում են, որ սպանությունը կատարել են հայ վրիժառուները: Ահա թե ինչ է գրում Օզդեմիրի օրերս լույս տեսած գրքի մասին «Վաթան» թերթը. «Թուրքիայի քաղաքական պատմության գծով կարեւոր ուսումնասիրությունների հեղինակ Օզդեմիրը վերջին գրքում «առ այսօր անհայտ» փաստաթղթերի հիման վրա լույս է սփռում Թալեաթ փաշայի Գերմանիայում, Էնվեր փաշայի Տաջիկստանում եւ Ջեմալ փաշայի Թբիլիսիում կատարված սպանությունների վրա: Իթթիհադ վե թերաքքի կուսակցությունը որպես քաղաքական դպրոց բնութագրող Օզդեմիրը միաժամանակ ցույց է տալիս, որ դրա գործունեությունը «հայրենասիրական շարժման» բնույթ էր կրում: Կուսակցության առաջնորդները Բալկանյան պատերազմում, Լիբիայում եւ Առաջին համաշխարհային պատերազմում առանց երկմտելու իրենց կյանքը նվիրաբերել էին հայրենիքին: Նվիրաբերության ճանապարհին ճակատագիրը նրանց դարձրեց վրիժառության նպատակով իրագործված սպանությունների զոհը»:
Գրքում հեղինակը մեջբերել է «Հորիզոն» հանդեսից, որտեղ նշվում է ծագումով արցախցի Հակոբ Մելքումյանի հետեւյալ վկայությունը. «Մառախուղի պատճառով կարողացանք աննկատ մոտենալ թշնամուն: Իմանալով, որ Էնվերն իր թիկնազորով այնտեղ է, ուրախացա: Սարիղամիշում նրան ձեռքից բաց էի թողել: Այս անգամ այդպիսի հնարավորություն չէի տալու: Երբ մեր սրերը փայլատակում էին այն տան պատուհանների առջեւ, որտեղ թաքնվել էր Էնվերը, նա դեռեւս անկողնում էր: Չհասցրեց հագնվել, ոտաբոբիկ, ձիով փախուստի դիմեց: Շուրջ 30 կմ հետապնդելով նրան պաշարեցինք Չաղան ղշլաղի մոտակայքում: Արյունահեղ կռվի ընթացքում մեզ հաջողվեց սվիններով սպանել Էնվերին եւ ոչնչացնել նրա ավազակախմբին»:
Հիքմեթ Օզդեմիրի մեջբերած մեկ այլ վկայության համաձայն, Տաջիկստանում 1922-ի օգոստոսի 5-ին, մզկիթից դուրս գալու պահին, Էնվերին սպանել է նույնպես արցախցի Սարուխանը, որը ծառայում էր Մելքումյանի գնդում:
Օզդեմիրի գիրքը ձեռքի տակ չունենք: Պարզապես ասենք, որ մինչ նա Թալեաթի, Էնվերի, Ջեմալի պես դահիճներին կարեկցելու միջոցով իթթիհադականների գովքն է անում, Թուրքիայի հասարակական, քաղաքական շրջանակներում անընդմեջ վերարծարծվում է հուլիսի 22-ի խորհրդարանական ընտրություններում ջախջախիչ պարտություն կրած Ժողովրդա-հանրապետական կուսակցության իթթիհադական ծագումը, որի հիման վրա ստեղծվել են ընդդիմադիր մյուս կուսակցությունները:
Թուրքական կայքէջերը լրացնում են այս շրջանակներին, ընդգծելով, որ Իթթիհադ վե թերաքքիի հենքի վրա ստեղծված Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը նույնպես «դյոնմեների» նախաձեռնությունն է, կուսակցություններից առաջինը հանգեցրել է Օսմանյան կայսրության կործանմանը, իսկ երկրորդը՝ հրեական ծագումով «երջանիկ փոքրամասնության» գերիշխանության թուրք ազգի վրա:
Այլ կերպ՝ Օզդեմիրի գիրքը, որտեղ իթթիհադականների գովքն է արվում, հազիվ թե նպատակին ծառայի: Ինչ վերաբերում է նրա ի հայտ բերած փաստաթղթերին, ապա Թալեաթի հետ նաեւ Էնվերի եւ Ջեմալի սպանությունը հայերին վերագրելու համար դրանց կարիքը ամենեւին չկար, որովհետեւ վրիժառուների ինքնությունը գաղտնիք չէր ոչ միայն հայ պատմագրության մեջ:
- ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ԵԱՀԿ ՄԽ. «ՄԻ՛ ՈՐՈՆԵՔ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԵՐ ՄԻՋԵՎ, ԴՐԱՆՔ ՉԿԱՆ, ԵՎ ՄԻ՛ ՀԱՐՑՐԵՔ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ, ՄԵՆՔ ՉԵՆՔ ԱՍԻ»
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Մի՛ որոնեք հակասություններ մեր միջեւ, դրանք չկան, եւ մի՛ հարցրեք մանրամասներ, մենք չենք ասի», երեկ Երեւանում Ֆրանսիայի դեսպանատանը հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը ...ՆՈՐ ԳԻՐՔ ԹԱԼԵԱԹԻ, ԷՆՎԵՐԻ ԵՎ ՋԵՄԱԼԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ 1Թուրքական պատմական ընկերության հայկական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար պրոֆ. Հիքմեթ Օզդեմիրը ի հայտ է բերել այսպես կոչված պատմաբանների ցնցող վավերագրեր: Նա այդ վավերագրերը, ինչպես սեպտեմբերի ...ՆՈՐ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ ԱՄՆ-ՈՒՄ
ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը երկրի գլխավոր դատախազի թափուր պաշտոնում առաջարկել է 66-ամյա Մայքլ Մուկասիի թեկնածությունը: Հաղորդվում է, որ վերջինս մեծ հեղինակություն է վայելում թե՛ հանրապետական եւ թե՛ դեմոկրատ ...ԱԼԵՔՍԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ՀԱՆՐԱՅԻՆ ՊԵՏՔ Է ՈՉ ՄԻԱՅՆ ՆԱՅԵՆ, ԱՅԼԵՎ ՀԱՐԳԵՆ»
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հանրային հեռուստառադիոընկերության նպատակները հեռահար են եւ ուղղված են մեկ նպատակի՝ Հանրային պետք է ոչ միայն նայեն, այլեւ հարգեն: Սա Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի ...ՔԱՂԱՔԱԿԱՆ Ա՞ՅՐ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԱՊԱԳԱ ՎԱՐՉԱՊԵՏԸ, ԹԵ՞ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՐ ՄԱՐԴ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ ԴԵՌ ՉԳԻՏԻ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 1
«Ինչպիսին էլ լինի լրագրողը, ինչ խոսք էլ ասի` առանձին դեպքերում կարելի է հակադարձել կամ չհակադարձել, բայց յուրաքանչյուր դեպքում դա արձանագրվում է որպես ազատ խոսքի դեմ գործողություն, մանավանդ` ժամանակաշրջանն ...ՀՅԴ-Ն ԴԺՎԱՐ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋ
Երեկ տարածվեց ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 11-րդ գերագույն Ժողովի հայտարարությունը, որում մասնավորապես ասվում է, որ Հայաստանի նախագահի սեփական թեկնածուի առաջադրման համար նոյեմբերին հրավիրվելու է արտակարգ ...ԳԱԳԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՇԱՏ Է ԿԱՐԵՎՈՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆ-«ԱԼՌՈՍԱ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
«Այս համաձայնագիրն այն է, ինչ մենք ուզում էինք եւ որը կնքվեց 1,5 տարվա աշխատանքի արդյունքում», Հայաստանի կառավարության եւ ռուսաստանյան «Ալռոսա» ընկերության միջեւ օգոստոսի 6-ին կնքված համաձայնագրի մասին ...ԳԻՇԵՐԱՅԻՆ ԱԿՈՒՄԲՆԵՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԵ՞Ն ԳՈՐԾԵԼ ՇԵՆՔԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՐԿԵՐՈՒՄ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԵրեւանի քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկումների վարչության պետ Կարեն Գեւորգյանը երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով գիշերային զվարճանքի վայրերի գործունեությանը, հայտնեց, որ այս տարվա ...ԲԻԶՆԵՍ ԻՆԿՈՒԲԱՏՈՐՆԵՐԻ ՈՒ ՏԵԽՆՈՊԱՐԿԵՐԻ ՄՈԴԵԼՆԵՐԸ` ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԹԵՄԱ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«Զարգացման համար տեղեկատվություն» (infoDev) ծրագիրը Երեւանում միջազգային համաժողովի անցկացմամբ ակնկալում է բիզնես ինկուբատորների ցանցի ընդլայնում մասնավորապես Արեւելյան Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում: ...ՊԱԼԻԱՏԻՎ ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ Է
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ«Պալիատիվ բժշկությունը անբուժելի, ծանր, չորրորդ փուլի հիվանդների համար է, որոնց հիվանդանոցներից դուրս են գրում եւ որոնք փաստորեն մնում են առանց բուժսպասարկման: Նրանք մնում են պոլիկլինիկաների բուժման շրջանակներում, ...ԿՐԿԻՆ ՀԱՐՁԱԿՈՒՄ ԼՐԱԳՐՈՂԻ ՎՐԱ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
Անպատժելիությունը շարունակական է դարձնում մամուլի դեմ ոտնձգությունները: Ասվածի լավագույն օրինակը հենց «Իրավունք» (այժմ՝ «Իսկական իրավունք») թերթի խմբագիր Հովհաննես Գալաջյանի պարագան է, ով օրերս նշում ...ՎԱՐԱԶԴԱՏ ՏԵՐՈՅԱՆ - ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԻՉՆ ՈՒ ՓԱՅԼՈՒՆ ՄՏԱՎՈՐԱԿԱՆԸ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ
37-ի խորհրդային սեւ վարչախմբի նահատակներից է Վարազդատ Տերոյանը` եվրոպական բարձր կրթությամբ փայլուն մտավորականը, ազգային նվիրյալ գործիչը: Նրա մասին առաջին անգամ լսեցի հրատարակիչ Սերգեյ Խաչենցից` որպես ...«ՎԱՅ ՆՐԱՆ, ՈՒՄԻՑ ԿԳԱ ԳԱՅԹԱԿՂՈՒԹՅՈՒՆԸ»
ՎԱՀՐԱՄ ՔՀՆ. ՄԵԼԻՔՅԱՆ, Մայր աթոռ Սուրբ ԷջմիածինԽորհրդային ժամանակներից հայրենական թատրոնում սովորություն է դարձել հայ եկեղեցականին ներկայացնել «միջնորդ տեր պապայի» արտաքինով ու էությամբ: Մեր բեմերի վրա, բացի թերեւս Շանթի «Հին աստվածների» բեմադրությունից, ...ԷԳՈՅԱՆԻ ՆՈՐ ՖԻԼՄԸ՝ «ՊԱՇՏՈՒՄ»
Ատոմ Էգոյանի հաջորդ՝ «Պաշտում» վերնագրով ֆիլմը, որի նկարահանումները սեպտեմբերի կեսերին կսկսվեն Տորոնտոյում (Կանադա), պատմելու է երիտասարդների մասին, որոնք նոր տեխնոլոգիաների ներդրման այս օրերին փորձում ...ԶԼՄ-ՆԵՐԻ ԴԻՏՈՐԴ ՄԱՐՄՆԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
Քննարկելով ընդդեմ «Ազգ» օրաթերթի «Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոն» ՀԿ դիմումը` թերթի 2007 թվականի փետրվարի 9-ի համարի «Մի՛ ստիր, հատկապես երբ ոտքերդ լեզվիցդ կարճ են», փետրվարի 22-ի ...ԱՌԱՋԻՆ ՈՒՂԵԳԻՐՆ ԱՐՄԱՆ ԱԴԻԿՅԱՆԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸԲաքվում տրվեց ըմբշամարտի աշխարհի հերթական առաջնության մեկնարկը: Առաջինը մրցագորգ դուրս եկան հունահռոմեական ոճի ըմբիշները: Առաջնությանը մասնակցում են ավելի քան 1200 ըմբիշներ 67 երկրներից: Բացի առաջնության ...ԿԻՍԵՑԻՆ ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸՉեխիայի Կառլովի Վարի քաղաքում ավարտվեց շախմատի միջազգային մրցաշարը 8 գրոսմայստերների մասնակցությամբ, որոնց թվում էին նաեւ Վլադիմիր Հակոբյանն ու Սերգեյ Մովսիսյանը: 4,5-ական միավորով 1-2-րդ տեղերը բաժանեցին ...ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐՆ ԱՌԱՅԺՄ ԻՐԱԿԱՆԱՆՈՒՄ ԵՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ
Մեխիկոյում անցկացվող շախմատի աշխարհի առաջնությունն աստիճանաբար արագություն է վերցնում: Ութ ուժեղագույն գրոսմայստերներն արդեն անցկացրել են 4 տուր, ինչը հնարավորություն է ընձեռում որոշակի եզրահանգումներ ...ԱՅՍՕՐ
- Ժամը 10-ին տեղի կունենա կրթության եւ գիտության նախարարության հոգեբանամանկավարժական գնահատման կենտրոնի բացման արարողությունը - Մեկ ժամ անց «Ուրբաթ» ակումբի հյուրն է տարածքային կառավարման փոխնախարար ...
ՆՈՐ ԳԻՐՔ ԹԱԼԵԱԹԻ, ԷՆՎԵՐԻ ԵՎ ՋԵՄԱԼԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ՇԵՆԳԱՎԻԹԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԿԳՈՐԾԻ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԵՂՄՆԱՎՈՐՄԱՆ ԿԼԻՆԻԿԱ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԱԼԵՔՍԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ՀԱՆՐԱՅԻՆ ՊԵՏՔ Է ՈՉ ՄԻԱՅՆ ՆԱՅԵՆ, ԱՅԼԵՎ ՀԱՐԳԵՆ»
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԶԵՆՔ Է ԳՆՈՒՄ

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՑ ԹԱՂԱՊԵՏԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՀԱԿԱՌԱԿ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆՉՈ՞Ւ ԵՆ «ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ» ՄՏՆՈՒՄ ՄԱՏԻ ԵՎ ՄԱՏԱՆՈՒ ԱՐԱՆՔԸ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐՆ ԱՌԱՅԺՄ ԻՐԱԿԱՆԱՆՈՒՄ ԵՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԻ ԵՎ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՊԱՏԵՐԱԶՄԻ՞
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՎԵՐԱՑԱՐԿՈՒՄ ՀԱՅԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ-ԻՆՔՆԱԶՆՆՈՒՄ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆՕԾՎԵՑԻՆ ԵՎ ՕՐՀՆՎԵՑԻՆ ՍՐԲՈՑ ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏԱՑ ԵԿԵՂԵՑՈՒ 16 ՀԻՄՆԱՔԱՐԵՐԸ
- -484 Հալիկառնասում (այժմ Բոդրում, Թուրքիա) ծնվեց հույն պատմաբան Հերոդոտը: Նա իր «Անաբասիս» գրքում գրել է հայերի մասին: (Վախճ. մ.թ.ա. 425թ.-ին):
- 1820 Զմյուռնիայում ծնվեց տպարանատեր, հրատարակիչ Ճամիկ Արամյանը: (Վախճ. 1878թ.-ին):
- 1820 Հակասուլթանական ցույցին մասնակցելու մեղադրանքով մի խումբ հայեր (կեսարացի Հակոբը, Գրիգոր Սաքայանը, Դելի Բաղդասարը և այլն) մահապատժի են ենթարկվում Կ. Պոլսում:
- 1841 Կ. Պոլսի 3000 արհեստավորների հակասուլթանական և հակաամիրայական ցույցը:
- 1903 Բասենի ճակատամարտը, որտեղ զոհվեց Նեվրոզ խանը:
- 1918 Բաքվում սպանվեց բոլշևիկ քաղաքագետ Մելիք Մելիքյանը: (Ծնվ. 1868թ.-ին, Ելիզավետպոլում` Գանձակ):
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

