
ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ՄԱՅՐՑԱՄԱՔԻ ՌԵԿՈՐԴՈՎ
Իտալիայի Պավիա քաղաքում իրենց մրցավեճն ավարտեցին ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության պարգեւները վիճարկող ծանրորդները: Մրցումների վերջին օրը պարզապես գերազանց ելույթ ունեցավ գերծանրքաշայինների (94 կգ-ից բարձր) մրցավեճին մասնակցած Ռուբեն Ալեքսանյանը: 127,5 կգ անձնական քաշ ունեցող 17-ամյա դյուցազնը վստահ մոտեցումներով պարզապես հիացրեց մարզադահլիճում գտնվողներին: Նա ոչ միայն նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը՝ երկամարտում ցույց տալով 386 կգ (170+216) արդյունք, այլեւ սահմանեց Եվրոպայի պատանեկան 3 ռեկորդ երկամարտում՝ հաջորդաբար ցույց տալով 374, 380 եւ 386 կգ: Ռուբենի գերազանցությունը մրցակիցների նկատմամբ ակնհայտ էր: Նա 12 կգ-ով առաջ անցավ արծաթե մեդալը նվաճած ռուսաստանցի Յուրի Տեգկաեւից: Իսկ բրոնզե մեդալակիր, ռուսաստանցի Սերգեյ Բոյարչուկը հայ ծանրորդին զիջեց 41 կգ-ով: Ընդ որում, հարկ է նշել, որ Բոյարչուկն անձնական քաշով մոտ 7 կգ-ով գերազանցում էր Ալեքսանյանին: Իսկ մրցումների ամենածանրաքաշ ծանրորդը (150,31 կգ) հունգարացի Ռոբերտ Գաբորը երկամարտի 290 կգ արդյունքով զբաղեցրեց 9-րդ տեղը:
Մինչեւ 85 կգ քաշային կարգում Գոռ Հակոբյանը երկամարտի 280 կգ (128+152) արդյունքով զբաղեցրեց 7-րդ տեղը: Չեմպիոն հռչակվեց բելառուսցի Ալեքսանդր Մակարանկան՝ 308 կգ (135+173): Արծաթե մեդալը նվաճեց լեհ ծանրորդ Պավել Կոժալկան՝ 300 կգ (135+165): Բրոնզե մրցանակակիր, ուկրաինացի Կոնստանտին Կոշլյակը ցույց տվեց 294 կգ (130+164) արդյունք:
Հայաստանից երկու մարզիկ մասնակցեց մինչեւ 77 կգ քաշային ծանրորդների մրցավեճին, սակայն նրանցից եւ ոչ մեկին չհաջողվեց մրցանակակիր դառնալ: Նարեկ Մուրադյանը 265 կգ (115+150) արդյունքով գրավեց 8-րդ տեղը 25 ծանրորդների մրցավեճում: Նույնպիսի արդյունքով Վլադիմիր Սարգսյանը (120+145) 9-րդն էր: Իսկ լավագույն ցուցանիշին հասավ բելառուսցի ծանրորդ Կազիմիր Ֆիտսները՝ 310 կգ (145+165): Արծաթե մեդալը նվաճեց լեհ Թոմաշ Զելինսկին՝ 305 կգ (139+166): Բրոնզե պարգեւ բաժին հասավ մոլդովացի Գեորգի Կեռնելին՝ 302 կգ (140+162):
Մինչեւ 94 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացված չէր: Այստեղ 13 ծանրորդների մրցավեճում լավագույնը ռուսաստանցի Զաուրբեկ Նանիեւի արդյունքն էր՝ 326 կգ (150+176): Արծաթե մեդալակիր դարձավ լեհ Թոմաշ Վիլեբսկին՝ 319 կգ (146+173): Բրոնզե մրցանակակիրը մոլդովացի Անդրիան Զբիրնեան էր՝ 318 կգ (146+172):
Կանանց մրցավեճում, ըստ քաշային կարգերի, Եվրոպայի չեմպիոնուհու տիտղոսին արժանացան գերմանուհի Քրիստին Ուլրիխը (մինչեւ 63 կգ)՝ 191 կգ (85+106), ռուսաստանցի Յուլիա Զավգորոդնայան (մինչեւ 69 կգ)՝ 182 կգ (77+105) եւ Հունաստանը ներկայացնող Վիկտորյա Մավրիդոսը (69 կգ-ից բարձր)՝ 221 կգ (100+121):
Այսպիսով, Հայաստանը Եվրոպայի պատանեկան առաջնությունում ներկայացրին 8 ծանրորդներ (6 պատանի, 2 աղջիկ), որոնք ընդհանուր առմամբ նվաճեցին 4-ական ոսկե եւ արծաթե մեդալ: Հիշեցնենք, որ բացի Եվրոպայի չեմպիոն Ռուբեն Ալեքսանյանից, փոխչեմպիոններ դարձան Սմբատ Մարգարյանը (50 կգ) եւ Հեղինե Եփրեմյանը ( 58 կգ): Սմբատը հրում վարժությունում դարձավ ոսկե մեդալակիր, իսկ երկամարտում արժանացավ արծաթե պարգեւի: Իսկ Հեղինե Եփրեմյանը բացի երկամարտից, արծաթե մեդալներ նվաճեց նաեւ առանձին վարժություններում:
Ընդհանուր թիմային հաշվարկով Հայաստանի պատանիների հավաքականը 31 ընտրանիների մեջ գրավեց 6-րդ տեղը: Մեր 6 ծանրորդները թիմին 373 միավոր պարգեւեցին: Առաջին տեղը զբաղեցրեց Լեհաստանի հավաքականը, որի 8 մարզիկները թիմին հաշվարկային 541 միավոր էին բերել: Լավագույն հնգյակում են նաեւ Ռուսաստանի (480 միավոր), Թուրքիայի (455), Հունաստանի (401) եւ Իտալիայի (383) հավաքականները: Մեր աղջիկների հավաքականը 22 թիմերի մրցավեճում 136 միավորով 13-րդ տեղը զբաղեցրեց: Հարկ է հաշվի առնել, որ մեր հանրապետությունից մրցահարթակ դուրս եկան միայն 2 մարզուհիներ, մինչդեռ լավագույն տասնյակում տեղ զբաղեցրած թիմերի կազմում մրցումներին մասնակցել էին 4-7 ծանրորդներ: Առաջին տեղը զբաղեցրած Ռուսաստանի հավաքականը, որի կազմում ընդգրկված էին 7 մարզուհիներ, վաստակեց 519 միավոր: 2-րդ ցուցանիշն ունեն թուրքերը (508), 3-րդը՝ իսպանացիները (407):
Իսկ ահա մեդալների հաշվարկով Հայաստանի պատանեկան հավաքականը եզրափակեց լավագույն եռյակը՝ նվաճելով 4 ոսկե, 1 արծաթե մեդալ: Մեր հավաքականին գերազանցեցին միայն ռուսները (9 ոսկե, 3-ական՝ արծաթե եւ բրոնզե մեդալ) եւ բելառուսները (5 ոսկե, 1 բրոնզե մեդալ): Կանանց պայքարում Հայաստանի հավաքականը 7-րդն է (3 արծաթե մեդալ): Առաջին տեղում թուրքերն են (7+5+1), որոնց հաջորդում են ռուսները (6+6+5), գերմանացիները (3+1+2), բելառուսները (2+2+4):
- ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀ ԳՅՈՒԼԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ Է ԱՌԱՋԻՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆՍեպտեմբերի 5-ին «Չանքայա» պալատում Թուրքիայի նորընտիր նախագահ Աբդուլլահ Գյուլը կազմակերպում է պաշտոնական առաջին ընդունելությունը: Որքան էլ ընտրվելու առնչությամբ կազմակերպված այս ընդունելությունը կրի արարողակարգային ...Ո՛Չ ԹՇՆԱՄԻ, Ո՛Չ ԲԱՐԵԿԱՄ
Ըստ հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի, Ռուսաստանի թշնամի համարվող երկրների ցանկում Հայաստանը չկա, միաժամանակ, հարցվածների ընդամենը մեկ տոկոսն է համարել, որ Հայաստանը Ռուսաստանի համար ...ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ՌՈՏԱՑԻԱՆԵՐ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԵրեկվանից Վրաստանի խորհրդարանը ծանոթանում է երկրի կառավարության կազմում տեղի ունեցած փոփոխություններին, նոր նախարարներին ու ըստ այդմ ներկայացված ծրագրին: Վրաց օրենսդիրները 4-օրյա ժամկետ են սահմանել կառավարության ...ԱՐՑԱԽԸ ՆՇԵՑ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՍտեփանակերտԼՂՀ հռչակման 16-րդ տարեդարձը, ինչպես արդեն արվում է ավանդաբար, Ստեփանակերտում նշվեց մարզամշակութային մի շարք միջոցառումների կազմակերպմամբ: Ամենաուշագրավը, ԼՂՀ Ազգային ժողովի նորակառույց շենքի բացումն ...ԻՆՉՈՒ ՉՀԱՆԴԻՊԵՑԻՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆԵրեկ Բրյուսելում ԵԱՀԿ Մինսկի համանախագահներ Յուրի Մերզլյակովը եւ Բեռնար Ֆասիեն հանդիպեցին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հասկանալի է, որ անիմաստ է աշխատանքային այս հերթական հանդիպումից ...«ԱՐՑԱԽԻ ԿԱՆԱՅՔ»
Ս. Թ.
Վերջերս ԼՂՀ-ի հասարակական, մշակութային կյանքում տեղի ունեցավ նշանակալի իրադարձություն: Իր բազմածիր գործունեությունը սկսեց «Արցախի կանայք» հասարակական կազմակերպությունը:
«Վաղուց էր հասունացել Արցախում ...ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՌԱՋ ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՍՈՒՊԵՐԲԵՍԹՍԵԼԼԵՐ Է ԽՈՍՏԱՆՈՒՄ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ«Նոր Ժամանակներ» կուսակցության (ՆԺԿ) ղեկավար Արամ Կարապետյանը երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ պաշտոնապես հայտարարեց, որ 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ ինքն առաջադրվելու է միայնակ, չնայած ...ՆԱՄԱԿ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ. ՄԻՄՅԱՆՑ ՀԱԿԱՍՈՂ 2 ՕՐԵՆՔ
ԷԴՈՒԱՐԴ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՁեր ուշադրությունն եմ հրավիրում այն հանգամանքի վրա, որ համաձայն ՀՀ քաղաքացիական եւ ՀՀ հարկային օրենսգրքերի, հարկվող օբյեկտները բաժանվում են ընդհանուր համատեղ սեփականության եւ ընդհանուր բաժնային սեփականության: ...ՎԻՐՈՒՍԸ ՇԱՏ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է
Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ- Հաշվի առնելով համաճարակային վիճակը Վրաստանում եւ մեզ մոտ, կլինիկական նշանները, ախտաանատոմիական փոփոխությունները, հենց առաջին օրվանից պատկերացրինք, որ գործ ունենք խոզերի աֆրիկյան ժանտախտի հետ,- մեզ հետ ...ՇԵՆՔԵՐԻ ՃԱԿԱՏՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԿԱՆՈՆԱԿԱՐԳՎԵՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Երեւանում շահագործվող շենքերի ճակատների հաճախակի չհամակարգված եւ հախուռն փոփոխությունները հետագայում բացառելու համար քաղաքապետ Երվանդ Զախարյանի որոշմամբ հաստատվել է շենքերի ճակատների պահպանման, նորոգման ...ՀՆԱՐԱՎՈ՞Ր Է ԲԱՔՎԻ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑԻ ՓԼՈՒԶՄԱՆ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ 1Երեկ այս հարցն ուղղեցինք Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանին: Վերջինս հետեւյալ պատասխանը տվեց. «Ե՛վ նախագծերի որակի, ե՛ւ շինարարության որակի հետ կապված համապատասխան կազմակերպություններ են գործում, ...ՄԱՔՍԱՆԵՆԳՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
«Զվարթնոցի» մաքսային բաժնի աշխատակիցներն Ամստերդամ-Երեւան չվերթով ժամանած ուղեւորների ուղեբեռների ռենտգեն մոնիտորով զննման ժամանակ մեկի ուղեբեռում նկատել են ոչ համասեռ զանգվածներ: Ըստ Արմենպրեսի, մաքսավորները ...ԱԶԳՈՎԻՆ ՄԵԿ ԵՐԳ ԵՐԳԵԼՈՒ ՄԵՐ ԱՆԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԼՆԻ ՄԱՍԻՆ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
Համահայկական որեւէ միջոցառում կազմակերպելիս, ուզենք թե չուզենք, անկարող ենք թաքցնել մեր այսօրվա երգարվեստի խեղճությունը, կամ ինչպես երեկ դիպուկ բնութագրեցին երգչուհի Աննա Մայիլյանն ու հեղինակային երգիչ ...ՊՐՈՖ. ՌԻՉԱՐԴ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ «ԹԵԺ» ԱՄԱՌԸ
ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ
Ըստ խմբագրությանն առաքված մամլո հաղորդագրության, Լոս Անջելեսի Կալիֆոռնիա համալսարանի հայոց պատմության ամբիոնի վարիչ պրոֆ. Ռիչարդ Հովհաննիսյանն ամառն անցկացրել է կոնֆերանսների եւ դասախոսությունների խիտ ...ԻՆՉՈՒ ՉԵՆ ԳՈՐԾՈՒՄ ԿԱՄ ԹԵՐԻ ԵՆ ԳՈՐԾՈՒՄ ԴՊՐՈՑԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԸ
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆՀայտնի է, որ դպրոցների կառավարման խորհուրդները մեզանում նորություն լինելով` առայժմ մեծամասամբ կամ չեն գործում, կամ թերի են գործում: Այդ են ցույց տալիս նաեւ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի թվով 8, Արթիկի 2 ...ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՆՇՈՒՄ Է ԻՐ ՀՈԲԵԼՅԱՆԸ
ԻԼՈՆԱ ՔԱՄԱԼՅԱՆՄայրաքաղաքի մշակութային կյանքում շուտով տեղի կունենա նշանակալի իրադարձություն՝ Հայաստանի նկարիչների միության վերակառուցված, ընդարձակ եւ լուսավոր սրահներում կներկայացվեն հայ գեղանկարիչների լավագույն աշխատանքները: ...ԾՐԱԳՐԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ
Հայաստանի ամերիկյան համալսարանը մեր նորանկախ հանրապետության հասակակիցն է՝ խորհրդանշական առումով՝ ազատ մտածողական կրթական համակարգի սկզբնավորողը, որով հայաստանյան այս դաշտում որակական փոփոխություններ փորձեց ...ՆՈՐԱՑՎԱԾ ՄԱՐԶԱՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԸ ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ ԿԲԱՑԻ ԴՌՆԵՐԸ
ԼՈՒՍԻԿ ՂՈՒԿԱՍՅԱՆ, Մոսկվա
Օրերս վարչապետ Սերժ Սարգսյանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի սեփականատեր ԲԱՄՈ ընկերության ղեկավարության հետ ծանոթացավ այստեղ անցկացվող նորոգման լայնածավալ աշխատանքների ընթացքին: Հայաստանի ...ԸՍՏ ԲՐԻՏԱՆԱՑԻՆԵՐԻ, ԿԱՐԱ ԿԱՐԱԵՎԸ ՀԱՅ ԿՈՄՊՈԶԻՏՈՐ Է
5Ըստ բրիտանական հեղինակավոր «Բրիտանիկա» հանրագիտարանի, ադրբեջանցի կոմպոզիտոր Կարա Կարաեւը հայ է: Հասկանալի է, որ այս հայտարարությունը առաջացրել է ադրբեջանցիների բողոքը, այդ թվում արտգործնախարարության մակարդակով: ...ՋԻՎԱՆԻ ՀԱՄԵՐԳՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
«Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Քոչը Ստամբուլից հաղորդում է, որ շաբաթ եւ կիրակի օրերին դուդուկի աշխարհահռչակ վարպետ Ջիվան Գասպարյանը համերգներ է տվել Թուրքիայում: Ջիվան Գասպարյանի համերգին իր երգերով ...ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ԴՈՒՐՍ ՄՆԱՑ ՊԱՅՔԱՐԻՑ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԹենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության 3-րդ շրջանում անհաջողության մատնվեց Դավիթ Նալբանդյանը: Նա բավական համառ մրցակցությունում, հինգ խաղակեսում զիջեց իսպանացի Դավիթ Ֆեռերին (3-6, 6-3, 6-4, 6-7, 5-7): 3-րդ փուլի ...ԱՆԱԿՆԿԱԼ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության հերթական՝ 19-րդ տուրն աչքի ընկավ անակնկալ արդյունքներով: Ամենամեծ ու տհաճ անակնկալն իրենց երկրպագուներին մատուցեցին «Արարատի» ֆուտբոլիստները: «Բանանցի» ...ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ՄԱՅՐՑԱՄԱՔԻ ՌԵԿՈՐԴՈՎ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻտալիայի Պավիա քաղաքում իրենց մրցավեճն ավարտեցին ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության պարգեւները վիճարկող ծանրորդները: Մրցումների վերջին օրը պարզապես գերազանց ելույթ ունեցավ գերծանրքաշայինների (94 ...
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԴԺՎԱՐ ԼՈՒԾԵԼԻ ԵՆ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԱԼԵՔ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ԻՄ ՀՈՒՇԵՐՈՒՄ
ԼԵՎՈՆ ՉՈՒԳԱՍԶՅԱՆՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ԴՊՐՈՑԸ ԿՈՒՆԵՆԱ 12 ԱՆՈՒՆ ՆՈՐ ԴԱՍԱԳԻՐՔ ԵՎ 2 ՆՈՐ ԱՌԱՐԿԱ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԺԽՏՄԱՆ ՎՏԱՆԳԻ ՄԱՍԻՆ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
«ՀԱՅԵՐԸ ՈՉ ՄԻԱՅՆ ՔՐԴԱՑԵԼ ԵՆ ԿԱՄ ԱԼԱՎԻ ԴԱՐՁԵԼ, ԱՅԼԵՎ ԱՐԱԲԱՑԵԼ ԵՆ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
«ԹԱՆԳԱՐԱՆԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ 68 Թ-Ի ԹԱՆԳԱՐԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ Է»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ, Գորիս-ԵրեւանԹԵՂՈՒՏԻ ԾՐԱԳԻՐՆ ԱՆՀՆԱՐ Է ԱՌԱՆՑ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՈՏՆԱՀԱՐՄԱՆ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆԻՍՅԱՆԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ ՀԱԿԱԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ Է ԲՐԱՅԶԱՅԻՆ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ«ԼԱՎ, Ո՞Վ ԵՔ ԴՈՒՔ, ՄԻ՞ԹԵ ՈՐԵՎԷ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՔ ԱՅՍ ԵՐԿՐՈՒՄ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԼԵՌ ԿԱՄՍԱՐ ԵՎ ԱՆՏՈՆԻ
Ցիցերոն
- 1834 Պադուայում (Հյուսիսային Իտալիա) իր առաջին տարեշրջանը սկսեց Մխիթարյանների հիմնած Մուրադյան վարժարանը:
- 1890 Վանաձորում ծնվեց հայ անվանի գրող Ստեփան Զորյանը: (Վախճ. 1967թ.-ին):
- 1993 Արցախում բնակվող հայ բնակչության դեմ երկար ժամանակ շարունակվող հրետանային ռմբակոծություններից պաշտպանվելու համար Արցախի ուժերի կողմից (սկիզբը 1993 07 23) Աղդամի, Ջիբրայիլի և Հորադիզի պաշտպանական գոտիների ստեղծումն ավարտվեց:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

