
ԱՐԴՅՈՔ ՄԵԶ ԱՅԼԵՎՍ ՊԵՏՔ ՉԷ՞ ԵՐԵՎԱՆԸ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՓԱԿՈՒՂՈՒՑ ԴՈՒՐՍ ԲԵՐՈՂ ԵՐԿԱԹԳԻԾ...
Անցած մոտ երկու տասնյակ տարիները թերեւս շատերին են համոզել, որ նաեւ մեր տարածաշրջանում են խ ա չ վ ու մ զորեղ ուժերի ռազմաքաղաքական ու տնտեսական շահերը... Շրջափակման մեջ գտնվող մեր հանրապետությունը «ոսկորի նման» կանգնած է մեզ շրջապատող բիրտ ցեղերի կոկորդին եւ չեն դադարում Ադրբեջանի նախագահի հոխորտանքներով լի ելույթները` ռազմական ճանապարհով իրենց հարցերը լուծելու...
Եվ, Աստված մի արասցե`
1. եթե նրանց շահերը թելադրեն մեզ պարտադրելու որեւէ մի հարցի լուծում` տնտեսական բացահայտ ճնշման միջոցով (փակել ներկրվող գազի եւ հեղուկ վառելիքի ճանապարհները...),
2. եթե Երեւանի հարավում եւ Արարատյան դաշտավայրում ստեղծվի արտակարգ իրավիճակ եւ հարկ լինի ապահովել այդ տարածքի բնակիչների զանգվածային էվակուացիա դեպի հանրապետության հյուսիս:
Ավելացնենք նաեւ այն, որ` 1. էներգիայի մեր միակ սեփական աղբյուրը հիդրոկայանների միջոցով արտադրվող էլեկտրաէներգիան է , որից հետեւում է` 2. Հանրապետությունում, հատկապես Երեւանում պետք է լայնորեն օգտագործվի էլեկտրատրանսպորտը: Չի կարելի Երեւանի հարավը կտրել էլեկտրագնացքից...
Անցյալ տարվա մարտ ամսին «ԵՐԵՎԱՆՆԱԽԱԳԻԾ» ՓԲԸ -ն հանրության ուշադրությանը ներկայացրեց Երեւանի կենտրոնը, մասնավորապես Բաղրամյան պողոտան ավտոտրանսպորտի հոսքերից բեռնաթափող նախագծի ընդհանուր գաղափարը, հանգուցային խնդիրները եւ իրականացման ուղիները: Այդ կարեւոր խնդրի լուծման համար առաջ քաշված գաղափարներից մեկն էլ այն էր, որ պետք է ապամոնտաժվի Երեւանի կայարան-Արաբկիրի կայարան-Հրաչյա Քոչարի փողոց հատվածում երկաթգիծը եւ երկաթուղին վերածվի ավտոմայրուղու...
Հայտնի է, որ 1924-1932 թթ. Թամանյանի կազմած Երեւանի հատակագծերում իր կարեւոր տեղն է գրավել Երեւանը երկաթգծային փակուղուց դուրս բերող եւ Քանաքեռով դեպի հյուսիս գնացող երկրորդ երկաթուղին (առաջինը կառուցվել է ցարական Ռուսաստանի օրոք եւ անցնում է Թուրքիայի հետ մեր սահմանի մոտով դեպի այսօրվա Արմավիր-Գյումրի եւ սահմանից հեռանալով դեպի Վանաձոր-Ալավերդի եւ այլն...):
Աղասի Խանջյանի ղեկավարության օրոք 1933 թ. Ավանի ձորում` այսօրվա Մյասնիկյան պողոտայի սկզբնամասում, կառուցվեց երկաթգծի քառակամար կամուրջը: Կյանքի կոչվեց Երեւանը երկաթգծային փակուղուց դուրս բերող երկրորդ երկաթուղու առաջին հերթը (որի համար Խանջյանը խիստ քննադատվեց երիցս նզովյալ Բերիայի կողմից` որպես ժողովրդի միջոցները վատնող հանցագործ-ազգայնամոլ, ժողովրդի թշնամի... Հետագայում կանչվեց Թիֆլիս ու հայրենանվեր-համարձակ նախաձեռնումների համար գնդակահարվեց...):
Այս օրերին ընթանում են Երեւանի կենտրոնն ավտոմեքենաների հոսքերից բեռնաթափող պետական կարեւորության այդ մայրուղու մասշտաբային շինարարության աշխատանքները` երկաթգծի քառակամար կամրջից դեպի Կասկադ-Հրաչյա Քոչար հատվածում:
Միաժամանակ շարունակվում են երկաթգծի ապամոնտաժման աշխատանքները դեպի կայարան...
Ամբողջատիրության պայմաններում կառուցվեց Երեւանը երկաթուղային փակուղուց դուրս բերող նաեւ երրորդ երկաթգիծը` Երեւան-Աշտարակ-Եղվարդ-Արզնի-Աբովյան երթուղով, որի Երեւանից դուրս եկող հատվածը գտնվում է կիսաավերված վիճակում:
Ցանկալի կլիներ ընթերցողների ուշադրությանը ներկայացվեր «ԵՐԵՎԱՆՆԱԽԱԳԻԾ» ՓԲԸ -ի մշակած այդ նախագիծն ամբողջությամբ: Ինչն է մտահոգում
Վերը նշված հանգամանքները մեզ պարտադրել են` 2006-ի ապրիլին ՀՀ վարչապետին եւ Երեւանի քաղաքապետին, ինչպես նաեւ Արաբկիրի թաղային համայնքի ղեկավարին ուղղել առաջարկություններ, որոնցում որպես հիմնական խնդիր եղել է` պահպանել Երեւանը երկաթուղային փակուղուց դուրս բերող, ըստ մեզ` ռազմավարական կարեւորության Կայարան-Հրաչյա Քոչար հատվածի երկաթուղին: Որպես տարբերակ` Բաղրամյան պողոտան ատոմեքենաների հոսքից բեռնաթափող ուղի, ներկայացրել էինք նաեւ մեր նախագծի էսքիզը:
Մեր ձեռքի տակ եղած ինֆորմացիան եւ տարվող աշխատանքները թույլ են տալիս կարծիք հայտնելու, որ «ԵՐԵՎԱՆՆԱԽԱԳԻԾ» -ը դեռ հակված չէ Երեւանը երկաթուղային փակուղուց դուրս բերող ռազմավարական կարեւորության հին երկաթուղին վերանախագծելու կամ այլընտրանքային նոր երկաթուղի նախագծելու ուղղությամբ...
Մեր «Գոյապահպանություն» համագործակցությունը, որի անդամները հիմնականում Պոլիտեխնիկի կադրերն են, գործում է 1986-ից (անհրաժեշտություն չենք գտնում այն պաշտոնապես գրանցել): Մեզ համար խորթ է քանդելը , օրինակ` այդ երկաթգիծը...
Երկաթուղին պահպանելու մեր մշակումների հիմնական մոտեցումները հետեւյալն են.
1. Պահպանել 1933-ին կառուված երկաթուղու քառակամար կամուրջը, օգտագործելով նրա նախագծային հնարավորությունները (կորության շառավղի երկու տարբերակներով...):
2. «ԲԵԼԱՋԻՈ» -ի թիկունքում ժ ա յ ռ ի մեջ փորվող ավտոմեքենաների թունելի փ ո- խ ա ր ե ն կառուցել էստակադ, որը սկիզբ է առնելու Հերացու փողոցի վերջնամասից (այն կազատի այդ հյուրանոց-ռեստորանը ավտոմեքենաների շրջանցող հոսքից...):
3. Մինչեւ երկաթգծի քառակամար կամուրջը, նախատեսել ավտոմեքենաների հոսքերի բաշխման էստակադներ, որոնք (որքանով որ մենք ինֆորմացված ենք...) կարող են լրիվ հա մ ա դ ր վ ե լ ձեր մշակումների հետ:
Վերը շարադրվածից ելնելով Դ ի մ ու մ ե ն ք `
1. ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը քննարկել` Երեւանը երկաթուղային փակուղուց դուրս բերող ռազմավարական կարեւորության խնդիրը (այսօր քանդվող երկաթգիծը, ասենք, փոխարինել արդիական, արագընթաց երկաթուղով):
2. «ԵՐԵՎԱՆՆԱԽԱԳԻԾ» ՓԲԸ-ին կառուցվող մայրուղում, ասենք զուգահեռ, նախատեսել ռազմավարական կարեւորության արագընթաց երկաթգծի կառուցումը ն ու յ ն պ ե ս, օգտագործելով այսօր կանգուն եւ արդեն պատմական-ինժեներական հուշարձան դարձած 1933-ին կառուցված քառակամար յուրօրինակ կամուրջը...
Այդ ուղղությամբ արված մեր մշակումների էսքիզները պատրաստ ենք սիրով տրամադրելու ձեզ:
- Հարգանքով` ՌՈԲԵՐՏ ԴԱՇՏՈՅԱՆ, «Գոյապահպանության» ծրագրերի համակարգող
«ՀԱՅԵՐԸ ՈՉ ՄԻԱՅՆ ՔՐԴԱՑԵԼ ԵՆ ԿԱՄ ԱԼԱՎԻ ԴԱՐՁԵԼ, ԱՅԼԵՎ ԱՐԱԲԱՑԵԼ ԵՆ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ 3Օգոստոսի 18-ին, մասնակցելով «Ավշարները թուրքերի պատմության մեջ եւ մշակույթում» թեմայով Կեսարիայում հրավիրված գիտաժողովին, Թուրքական պատմական ընկերության նախագահ, պրոֆ. Յուսուֆ Հալաչօղլուն ամբիոնից հայտարարել ...ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԺԽՏՄԱՆ ՎՏԱՆԳԻ ՄԱՍԻՆ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ 4Իսրայելական «Ջերուսալեմ փոստ» թերթի նախորդ օրվա խմբագրականը՝ «Բախվելով անցյալին» վերնագրով, նվիրվել է Հայոց ցեղասպանության թեմային, հարցը դիտարկելով ոչ թե իսրայելցիների կամ իսրայելաբնակ հայերի տեսանկյունից, ...AXA-Ն ԻՐԱՎԱՀԱՋՈՐԴՆ Է ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ 3 ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Վարդգես Եղիայան» փաստաբանական գրասենյակի վարիչ-տնօրեն Արման Բաղդոյանը երեկ ժուռնալիստների միությունում մի քանի նորություն հայտնեց ֆրանսիական ապահոգրական ընկերություններից Ցեղասպանության զոհերի ժառանգներին ...ԱԼԻԵՎՆ ՕԳՆՈՒՄ Է ՀԱՆՑԱԳՈՐԾԻՆ
Ըստ ռուսական ինտերնետ կայքերի, Ռուսաստանի կողմից հետախուզվող ռուս օլիգարխ Միխայիլ Գուցերիեւը Բրիտանիա է մեկնել նախապես լինելով Ադրբեջանում եւ Թուրքիայում: Հաղորդվում է, որ այդ ողջ ընթացքում նրա անվտանգությունն ...ԼՂՀ-Ի ՃԱՆԱՉՈՒՄԸ ԴԵՌ ՇՈ՞ՒՏ Է
Հայաստանի արտգործանախարարությունը արձագանքելով «Ժառանգություն» կուսակցության հայտարարությանը, իր խոսնակի միջոցով հաղորդում է, որ «Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչումը մշտապես եղել է եւ շարունակում ...ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԴԺՎԱՐ ԼՈՒԾԵԼԻ ԵՆ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԲնապահպանական խնդիրները Հայաստանում դժվար լուծելի են համակարգի, այլ ոչ միջոցների կամ ջանքերի պակասի պատճառով: Կարծիքն այս արտահայտեցին Հայաստանի մի շարք բնապահպանական հասարակական կազմակերպություների ներկայացուցիչներ, ...«ՇԻՐԱԿԷՔՍՊՈ» ՀԵՐԹԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ«Շիրակի մրցունակության կենտրոն» հիմնադրամի նախաձեռնությամբ, ԱՄՆ ՄԶԳ եւ «Դիվիլոփմընթ Օլտերնըթիվզ Ինկ.» կազմակերպության աջակցությամբ երեկ Գյումրիում կազմակերպվել էր արդյունաբերական արտադրանքի եւ ծառայությունների ...«ՀԱՅՓՈՍՏՆ» ԱՅԺՄ ԷԼ ՎՆԱՍՆԵՐ Է ԿՐՈՒՄ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՆԱՄԱԿԱՆԻՇՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ«Հայփոստ» ընկերությունից տեղեկանում ենք, որ 2007 թ.-ի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում եւ նրա տարածքից դուրս անօրինական տպագրվել, թողարկվել եւ վաճառվել են 51 տեսակի նամականիշներ, ինչի պատճառով ընկերությունը ...ԽՈԶԵՐԸ ՍԱՏԿՈՒՄ ԵՆ
Ըստ գյուղնախարարության, Հայաստանի մի քանի շրջաններում աֆրիկյան ժանտախտին զոհ է գնացել 953 խոզ: Հիվանդության դեպքերը հիմնականում գրանցվել են Լոռու եւ Տավուշի մարզերում:18 ՆՈՐ ՏՐՈԼԵՅԲՈՒՍՆԵՐ ԵՐԵՎԱՆԻ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Վերջին 15 տարիների ընթացքում առաջին անգամը լինելով, Երեւանը ստացավ 18 նոր՝ 2007 թ.-ի արտադրության «ԼԻԱԶ» տրոլեյբուսներ: Դրանք արտադրվել են Ռուսաստանի Դաշնության Լիկենսկի ավտոգործարանում եւ Հայաստան բերվել ...ՆՈՒՌՆՈՒՍՑԻՆԵ՞ՐՆ ԵՆ ԱՎՍՏՐԻԱՑԻ ԴԱՌՆԱԼՈՒ, ԹԵ՞ ԱՎՍՏՐԻԱՑԻՔ` ՆՈՒՌՆՈՒՍՑԻ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Նուռնուս գեղեցիկ անունով գյուղը Կոտայքի մարզում է, հայտնի է իր ընկույզով, ծիրանով ու գազարով, իսկ նրա անասնապահական արտադրանքը` մածունը, կաթն ու պանիրը նուռնուսցի կանանց ձեռքով ամեն առավոտ հասնում են ...«ԹԱՆԳԱՐԱՆԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ 68 Թ-Ի ԹԱՆԳԱՐԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ Է»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ, Գորիս-Երեւան
Գորիսի Մաշտոցի փողոցի վրա է գտնվում Ակսել Բակունցի տուն-թանգարանը: Փայտյա հին դռնով, երկաթյա բռնակով, փարթամ այգով շրջապատված տուն-թանգարանը չի կարող անթաքույց մնալ անցորդների աչքից: Իսկ դռնից ներս` Բակունցի ...ՇԱՄՊԱՅՆ ՍԱՌԵՑՆԵՆՔ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա
Կյանքում այդքան ներդաշնակ քիչ բան է ուրվագծվում իմ մտքի պաստառին:
Անունը-դեմքը-ձայնը-խոսքը-կերպարը այնքան համերաշխ, որ թվում է, թե մեծ բեմերն էլ բնականոն շարունակությունն են այսպիսի գոյության: Իսկ դրանք ...«ՄԵՆՔ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆՔ ԱՆԴՐԱՆԻԿՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ ԱՊՐԵԼ», ՎՍՏԱՀ Է ՆՈՐԱՅՐ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ
80 տարի առաջ երկնքի հավերժությանը միացավ աշխարհի նշանավոր հայերից մեկը` Անդրանիկ զորավարը: (Նրա գործերից մի քանիսի մասին կարդացեք նաեւ «Ազգի» երեկվա համարում): Զորավար Անդրանիկի հիշատակը հարգելու համար ...ՍԵՊՏԵՄԲԵՐՅԱՆ ԶՐՆԳՈՒՆ ԵՎ ՀՈՒՍԱԴՐՈՂ ՂՈՂԱՆՋՆԵՐ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
Հանրապետության բոլոր դպրոցներում այսօր սկիզբ կառնի նոր ուսումնական տարին` առաջին անգամ դպրոց ոտք դնող 35 հազար առաջին դասարանցիների ջինջ ժպիտներով, անմեղ հայացքներով, արտասովոր պատկերացումներով, որոնք, ...ՏՈՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԻԲՐԵՎ ԴՐՈՇ
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՍտեփանակերտԱշնան առաջին ամիսն Արցախում սկսվում է տոներով` Գիտելիքի օրով եւ ԼՂՀ անկախության հռչակման հերթական տարեդարձով: Բնույթով իրարից տարբեր այս տոները, սակայն, մի ընդհանուր խորհուրդ ունեն` հայրենապաշտության ...ԲԱՑՎԵՑ «ՀՐԱՉ — ՍՅՈՒԶԱՆ ԹՈՒՖԱՅԱՆ» ՀԱՅՈՐԴՅԱՑ ՏՈՒՆԸ
Օգոստոսի 31-ին հանդիսապետությամբ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի տեղի ունեցավ Էջմիածին քաղաքի հայորդյաց տան բացման արարողությունը: Հայորդյաց տան մուտքին Նորին սրբությունը եւ Թուֆայան ընտանիքի անդամները, ...ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՏՈՒՌ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
Մոսկվայում, Հայրենական պատերազմում զոհված մարտիկներին նվիրված, «Պակլոննայա գառա» կոչվող վայրում կառուցվելու է հայկական մատուռ: Հաղորդվում է, որ մատուռի կառուցման ֆինանսավորումն իր վրա է վերցրել «Կրթություն» ...ՄՈՒԹԱՖՅԱՆ ՊԱՏՐԻԱՐՔԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է
1Թուրքական «Հուրիեթ» թերթին տված հարցազրույցում Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք Մեսրոպ Բ Մութաֆյանը ահաբեկչական է համարել Թուրքական պատմական ընկերության նախագահ Յուսուֆ Հալաչօղլուի ձեռքում 100 հազարավոր ...ՔՆՆԻՉԻՆ ԲԱՑԱՐԿ ՀԱՅՏՆԵՑԻՆ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ«Ազգը» բազմիցս անդրադարձել է մայիսի 12-ին ՀՀ ոստիկանության քննչական վարչության շենքում վիճահարույց հանգամանքներում մահացած, երկու զավակների հայր Լեւոն Գուլյանի դեպքին: Լեւոն Գուլյանի հարազատները, ինչպես ...«ՄԻԿԱՆ» ԴՈՒՐՍ ՄՆԱՑ ՊԱՅՔԱՐԻՑ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱշտարակի «Միկայի» ֆուտբոլիստներին չհաջողվեց պահպանել Սլովակիայի «Արտմեդիայի» նկատմամբ Երեւանում հասած առավելությունը (2-1): Պատասխան խաղում «Միկան» անհաջող հանդես եկավ եւ մրցակցին զիջելով 0-2 հաշվով, ...ՀԵՂԻՆԵ ԵՓՐԵՄՅԱՆՆ ԷԼ ՆՎԱՃԵՑ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻտալիայի Պավիա քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի հավաքականին 2-րդ արծաթե մեդալը պարգեւեց 17-ամյա Հեղինե Եփրեմյանը, որը Սմբատ Մարգարյանից (50 կգ) հետո դարձավ հայազգի ...ՀԱՕԿ-Ի ՆԱԽԱԳԱՀԸ ՊԱՐԳԵՎԱՏՐԵՑ ԿԱՐԱՏԵԻՍՏՆԵՐԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Արդեն գեղեցիկ ավանդույթ են դարձել միջազգային մրցասպարեզներում մեդալներ նվաճած հայ մարզիկների պարգեւատրման արարողությունները ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից: Երեկ էլ ՀՀ սպորտի եւ երիտասարդության ...ՏՈՒՆԴԱՐՁ
ԲԱՐՍԵՂ ԳԱՐԹԱԼԵԱՆ, Լոս Անջելես
Պատմական բացառիկ օր մըն էր յուլիս 17ը, Ս. Էջմիածին, Վաղարշապատ: Այդ օր, առաւօտեան ժամը 10-ին, Ս. Էջմիածնի սուրբ հողին մէջ գացին յաւիտենապէս իրենց հանգիստը գտնելու ազգային հերոս, Հայկական բարեգործական ...ԱԼԵՔ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ԻՄ ՀՈՒՇԵՐՈՒՄ
ԼԵՎՈՆ ՉՈՒԳԱՍԶՅԱՆ
Մոտավորապես 40 օր առաջ Հայաստանում վերահուղարկավորվեցին ՀԲԸՄ նախկին ղեկավար, մեծ բարեգործ Ալեք Մանուկյանի ու նրա տիկնոջ Մարի Մանուկյանի աճյունները եւ հայոց հողն իր մեջ ամփոփեց երկու պայծառ որդիների մարմինները: ...ԼԵՌ ԿԱՄՍԱՐ ԵՎ ԱՆՏՈՆԻ
Ցիցերոն 1
«Ազգ» օրաթերթի «Մշակույթ» հավելվածի 2006-ի 25 նոյեմբերի (թիվ 18) համարում տպագրվեց Լեռ Կամսարի ստորագրությունը կրող, 1923 թ. գրված տարօրինակ մի նամակ՝ ուղղված հայ ազգի մեծ բարեկամ Անտոնի Քրաֆտ Բոննարի1 ...ԹԵՂՈՒՏԻ ԾՐԱԳԻՐՆ ԱՆՀՆԱՐ Է ԱՌԱՆՑ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՈՏՆԱՀԱՐՄԱՆ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆԻՍՅԱՆ
Սեւանա լճի սիգ ձկնատեսակի արդյունագործական պաշարների ոչնչացման վերջնափուլին հասնելուց հետո, Հայաստանը մոտ է բնության հանդեպ հերթական խոշոր աղետին: Մեր բոլորի աչքերի առջեւ, կեղծիքով եւ աչքակապությամբ, ...ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՋԱՎԱԽՔԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ ԱՅՑԵԼԵԼՈՒՑ ՀԵՏՈ
Ջիվանի
2007 թ. հուլիսի վերջերին մեկ շաբաթ անցկացրի Ջավախքում: Ոտքով քայլեցի-անցա գյուղից գյուղ, հուշարձանից հուշարձան: Լուսանկարեցի 30-ից ավելի գյուղի հին ու նոր հուշարձանները, եղան ջերմ, սրտառուչ հանդիպումներ ...ԱՐԴՅՈՔ ՄԵԶ ԱՅԼԵՎՍ ՊԵՏՔ ՉԷ՞ ԵՐԵՎԱՆԸ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՓԱԿՈՒՂՈՒՑ ԴՈՒՐՍ ԲԵՐՈՂ ԵՐԿԱԹԳԻԾ...
Հարգանքով` ՌՈԲԵՐՏ ԴԱՇՏՈՅԱՆ, «Գոյապահպանության» ծրագրերի համակարգող 1Անցած մոտ երկու տասնյակ տարիները թերեւս շատերին են համոզել, որ նաեւ մեր տարածաշրջանում են խ ա չ վ ու մ զորեղ ուժերի ռազմաքաղաքական ու տնտեսական շահերը... Շրջափակման մեջ գտնվող մեր հանրապետությունը «ոսկորի ...
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԴԺՎԱՐ ԼՈՒԾԵԼԻ ԵՆ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԱԼԵՔ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ԻՄ ՀՈՒՇԵՐՈՒՄ
ԼԵՎՈՆ ՉՈՒԳԱՍԶՅԱՆՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ԴՊՐՈՑԸ ԿՈՒՆԵՆԱ 12 ԱՆՈՒՆ ՆՈՐ ԴԱՍԱԳԻՐՔ ԵՎ 2 ՆՈՐ ԱՌԱՐԿԱ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԺԽՏՄԱՆ ՎՏԱՆԳԻ ՄԱՍԻՆ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
«ՀԱՅԵՐԸ ՈՉ ՄԻԱՅՆ ՔՐԴԱՑԵԼ ԵՆ ԿԱՄ ԱԼԱՎԻ ԴԱՐՁԵԼ, ԱՅԼԵՎ ԱՐԱԲԱՑԵԼ ԵՆ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
«ԹԱՆԳԱՐԱՆԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ 68 Թ-Ի ԹԱՆԳԱՐԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ Է»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ, Գորիս-ԵրեւանԹԵՂՈՒՏԻ ԾՐԱԳԻՐՆ ԱՆՀՆԱՐ Է ԱՌԱՆՑ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՈՏՆԱՀԱՐՄԱՆ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆԻՍՅԱՆԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ «ԳՑՈՑԻ» ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ
ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ ՀԱԿԱԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ Է ԲՐԱՅԶԱՅԻՆ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ«ԼԱՎ, Ո՞Վ ԵՔ ԴՈՒՔ, ՄԻ՞ԹԵ ՈՐԵՎԷ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՔ ԱՅՍ ԵՐԿՐՈՒՄ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
- 0 Գիտության օր
- 570 Կնքվում է հայ-բյուզանդական դաշինքը:
- 1387 Լենկ-Թեմուրի զորքը պաշարում է և գրավում Վանի բերդը:
- 1850 Թիֆլիսում սկսում է հրատարակվել «Արարատ» շաբաթաթերթը՝ Գաբրիել Պատկանյանի խմբագրողթյամբ:
- 1860 Կ. Պոլսում հիմնվեց «Համազգային ընկերությունը» Միքայել Նալբանդյանի ակտիվ մասնակցությամբ:
- 1860 Կ. Պոլսում հիմնվում է Հայոց Բարեգործական ընկերությունը:
- 1861 Կ. Պոլսում Գ. Երանյանի, Ն. Թաշճյանի և Տ. Չուխաջյանի խմբագրողթյամբ սկսում է հրատարակվել «Քնար հայկական» երաժշտական կիսամսյա հանդեսը:
- 1868 Երևանի գիմնազիայի բացումը:
- 1868 Ելիսավետպոլի (Գանձակ) Բանանց գյուղում ծնվեց հեղափոխական Մելիք Մելիքյանը (Դեդուշկա): (Սպանվեց 1918թ.-ին, Բաքվում):
- 1886 Կ. Պոլսի Ղալաթիա թաղամասում Մինաս Չերազի տեսչությամբ բացվեց Կենտրոնական վարժարանը:
- 1894 Նշվեց հայ լրագրողթյան 100-ամյակը:
- 1920 Բաքվում բացվում է Արևելքի ժողովուրդների առաջին համագումարը, որին մասնակցում են նաև Հայաստանի աշխատավորության ներկայացուցիչները:
- 1939 Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը:
- 1958 ՀԽՍՀ գյուղատնտեսության նախարարությանն առընթեր կազմակերպվում է հողագործության և ագրոքիմիայի գիտահետազոտական ինստիտուտ:
- 1966 Շարունակելով երեսունականների անկոտրում փորձը, Խորհրդային Հայաստանը խնդրագրեր ուղարկեց Մոսկվայի կենտրոնական իշխանություններին` Արցախը Հայաստանին վերադարձնելու պահանջով: Այս խնդրագրերը հետո ուղեկցվում էին Արցախում մասսայական բողոքներով, որոնք վերջին հաշվով տանում էին դեպի կոմունիստական իշխանությունների պատասխան բռնությունների:
- 1997 ԼՂՀ-ում կայացած նախագահական ընտրություններում հաղթեց ԼՂՀ արտգործնախարար Արկադի Ղուկասյանը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

