
ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԸ 3,3 ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈՅԻ ԱՌԱՋԱՐԿԸ ՄԵՐԺԵԼ Է
Մոնակոյում, Նիցցայում հանգստանալուց հետո կարճատեւ ներկայացում Գերմանիայում՝ երկրպագուների հետ մեկժամյա հանդիպում, այնուհետեւ գերմանական CDF հեռուստաալիքի կազմակերպած միջոցառում, որից հետո Մայնի Ֆրանկֆուրտ-Երեւան օդանավով՝ նորից հայրենիք: Երեւանում կայանալիք մամուլի ասուլիսի մասին գիտեինք, ուստի Արթուր Աբրահամի հետ մեր՝ օգոստոսի 26-ին կայացած հեռախոսազրույցում մեր գործընկերների հնարավոր հարցերը չուղղեցինք: - Արթուր, կարելի՞ է ասել, որ վերջին մրցամարտը ձեզ համար ամենադժվարն էր այն իմաստով, որ ձեր մրցակիցը Բեռլինում ձեր հայրենակից Խորեն Գեւորն էր:
- Ո՛չ, ինձ համար ամենադժվար խաղը չէր: Լավ կլիներ, անշուշտ, որ իմ հայրենակիցն ուրիշի դեմ դուրս գար: Արթուր Աբրահամի դեմ ռինգ դուրս գալը Խորեն Գեւորն ու նրա մենեջերն էին որոշել: Լավ կլիներ, որ ուրիշ ընտրություն անեին: Բայց որ չէին մտածել դրա մասին, ես էլ ցույց տվեցի, որ թույլ չեմ տա տիտղոսը խլել ինձնից: Խաղից առաջ մամուլի ասուլիսում Խորենը հայտարարեց, թե ինձ նոկաուտով արագ հաղթելու է: Դահլիճում ծիծաղեցին: Ինձ համար անսպասելի էր նաեւ, երբ ասաց, թե Հայաստանի հետ կապ չունի: Ինձ համար Հայաստանից ու Մոսկվայից 50 հոգի էին եկել. Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ԱԺ պատգամավոր Հարություն Կարագյոզյանը, «Տիգրան Մեծ» հրատարակչության տնօրեն Վրեժ Մարկոսյանը, նաեւ՝ շատ գերմանահայեր: - Ի՞նչ եք կարծում, լավ բռնցքամարտիկի, թե՞ մարդու հանդեպ համակրանքն էր ձեր երկրպագուների թիվն ավելացրել:
- Բռնցքամարտիկը ռինգում է, բայց ռինգից հետո էլ կյանքը շարունակվում է, եւ շատ կարեւոր է մարդկային հատկանիշները չկորցնելը: - Տեղյա՞կ եք, ուղեղի ցնցումից հետո Խորեն Գեւորն իրեն ինչպե՞ս է զգում:
- Կարծում եմ, լավ: - Գերմանացի մեկնաբանները Խորենի մասին լավ կարծիք հայտնեցին՝ ապշեցնող կամք, վճռականություն, արագություն: Ի՞նչ եք կարծում, աշխարհի չեմպիոն կդառնա՞:
- Ես ցանկանում եմ, որ ինքը դառնա՝ բոլոր հայ մարզիկներն էլ արժանի են, հայ ազգի պատիվը կմեծանա: Ինչ վերաբերում է Խորենի արագությանը, չպիտի մոռանալ, որ բռնցքամարտն սկսվում է 6-րդ ռաունդից հետո, սպառված ուժով չես հաղթի, բռնցքամարտը խելքի մրցակցություն է: - «Բիլդ» թերթը գրել է, որ տարեվերջում ավարտվում է ձեր պայմանագիրը Զաուերլանդի հետ: Համբուրգի «Արենա բոքս պրոմոլշընի» հետ Ահմեդ Բիոները ձեզ 3,3 մլն եվրո է տալիս հաջորդ երեք մրցապայքարների համար: Առաջարկն ընդունե՞լ եք:
- Նման առաջարկ եղել է, մերժել եմ, նորից շարունակում եմ աշխատել Զաուերլանդի հետ: Նա լավ մենեջեր է: 2008-ի երկրորդ կեսին ԱՄՆ-ում ռինգ դուրս կգամ: - Ձեր մերժման մեջ դերակատարը նաեւ Ահմեդ Բիոների թուրք լինելու հանգամա՞նքն է:
- Այո, ինչքան էլ մեծ լինի գումարի չափը, ես դրանից ավելի շատ կվաստակեմ առաջիկայում:
- ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա
ԱԲԴՈՒԼԼԱՀ ԳՅՈՒԼԸ ԴԱՐՁԱՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 11-ՐԴ ՆԱԽԱԳԱՀԸ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԵրեկ Թուրքիայի ազգային մեծ ժողովը՝ Մեջլիսն ընտրությունների երրորդ փուլում վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իսլամամետ «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության թեկնածու, արտգործնախարար, փոխվարչապետ Աբդուլլահ ...ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆ. «ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՐԳԱՎԱՃՈՒՄ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՓՈԽԻ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱրեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի դիտարկմամբ, Թուրքիայում իշխող «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության եւ թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի միջեւ ձեռք է բերվել փոխզիջում: ...ՀԻՏԼԵՐԻ «ԻՄ ՊԱՅՔԱՐԸ» ԳՐՔԻ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆ ԱՐԳԵԼՎԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԴեռեւս 1925 թ. Ադոլֆ Հիտլերի բանտում գրի առած նացիզմի գաղափարախոսության բնույթ կրող այս գրքի հրատարակումը, որը հագեցած է հակահրեական տեսակետներով, Գերմանիայում արգելվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՖՐԵԶՆՈՅՈՒՄ
Կալիֆոռնիայի նահանգի Ֆրեզնոյի քաղաքային ընտրություններում այլ թեկնածուների հետ միասին առաջադրվել է նաեւ հայազգի Դեբի Փուչիկյանը: Այս ընտրություններում նա պայքարելու է քաղաքային խորհրդի ներկա անդամ Բոբ ...ՄԱՐԱՂԱՅԻ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՎՈՐ Է ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՊՐԵԼՈՒ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ1995 թվականին ադրբեջանաբնակ Քյանգյառլուն դարձել է Նոր Մարաղա, մարաղացիներն ու մարգուշավանցիներն էլ՝ նորմարաղացի: Նրանք այսօր 530-ն են, 230-ն ապրում է Մարտակերտում: ԼՂՀ Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա գյուղում ...ԳԵՐԻՆԵՐԻ ԵՎ ԿՈՐԱԾՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՕգոստոսի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի նախագահությամբ կայացել է գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստը: Նիստի ընթացքում լսվել է հանձնաժողովի ...ԻՆՉՈՒ ՉՃԱՆԱՉԵՑ
Բոստոնում լույս տեսնող անգլիալեզու «Armenian Weekly» շաբաթաթերթը հարցազրույց է վարել ցեղասպանության հայտնի մասնագետ, պրոֆեսոր Ջեկ Նասան Փորթերի հետ: Վերջինս նշել է, որ Հակազրպարտչական լիգան (ADL) չի ճանաչել ...ՇԻՄՈՆ ՊԵՐԵՍԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ 1Իսրայելական մամուլը վերջին օրերին հագեցած է Թուրքիա-Իսրայել-Հայաստան հարաբերությունները քննող տարաբնույթ նյութերով: Իսրայելական «Հաարեց» թերթը տեղեկացնում է, որ Թուրքիային հանգստացնելու նպատակով Իսրայելի ...ՀԱՅԱԶԳԻ ԳԻՏՆԱԿԱՆԻ ԴԵՂԱՄԻՋՈՑԸ ՄԵՐԺՎԱԾ
Պատրաստեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸՄ. Նահանգների սննդի եւ դեղամիջոցների ընդունման հանձնախումբը (ՍԴԸ) մերժել է արտոնագրել հայազգի կենսաբան Կարո Արմենի եւ նրա աշխատակազմի հայտնագործած երիկամի քաղցկեղի պատվաստանյութը, որի վրա 300 միլիոն դոլար ...ԿՈՎԿԱՍՅԱՆ ԸՆՁԱՌՅՈՒԾԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄԻԱՄՍՅԱԿ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՎաղը` օգոստոսի 30-ին Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը (WWF Հայաստան) եւ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցը կազմակերպում են համատեղ մամլո ասուլիս` ներկայացնելու կովկասյան ընձառյուծի պահպանման ...ՍԵՎԱՆԸ ԿՎԵՐԱԾՎԻ ՀՍԿԱՅԱԿԱՆ ՃԱՀՃԻ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՍեւանա լճի մակարդակի բարձրացումը կասեցնելու կառավարական որոշման նախագիծը թեեւ դեռ որոշում չի դարձել, բայց վտանգը, որ կարող է դառնալ որոշում, մնում է: Նախագահական ընտրություններին պատրաստվող վարչապետ Սերժ ...«ԼԱՎ ԱՐՀԵՍՏԱՎՈՐԸ ՄԻՆՉԵՎ ԿԵՍՕՐ Է ՍՈՎԱԾ» ԱՍԱՑՎԱԾՔԸ ՆՈՐԻՑ ՄԵՐ ԿՅԱՆՔ Է ՄՏՆՈՒՄ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆՖրունզե Հայրապետյանը 37 տարի ղեկավարել է 1966 թվականին Մարտիրոս Սարյանի հիմնադրած Երեւանի գեղարվեստատեխնիկական թիվ 8 ուսումնարանը, որը վերջին տարիներին վերանվանվեց արհեստագործական թիվ 5 ուսումնարան: Անցած ...ՀԱՀ-ՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԱՇԽԱՐՀԻ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ԱԼՄԱՍՏԸ
ՊԵՏՐՈՍ ՔԵՇԻՇՅԱՆՀարավաֆրիկյան Հանրապետության հյուսիս-արեւմուտքում արդյունահանվել է երբեւէ աշխարհում հայտնաբերված ամենախոշոր ալմաստը: Այդ մասին հաղորդում է Լոնդոնի «Գարդիան» թերթը, վկայակոչելով ՀԱՀ լրատվամիջոցների հաղորդումները: ...ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՎ ՀԱՅԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎՆԵՐ ԱՎՍՏՐԻԱՅՈՒՄ, ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ
ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԽմբագրությանը տրամադրված ազդագրերից տեղեկանում ենք, որ հուլիս ամիսը ամբողջությամբ չափազանց բեղմնավոր է եղել գիտական աշխարհի մեր ներկայացուցիչների համար: Այսպես, հուլիսի 4-7-ը Ավստրիայի Միխելբյոռն քաղաքում ...ԺՈՐԺ ԲՐԱՔԻ «ՏԵՏՐԵՐԸ» ՀԱՅԵՐԵՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՄԲ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ«Սարգիս Խաչենց» հրատարակչատան «Արվեստի մատենաշարի» հերթական գիրքը (18-րդ) ներկայացնում է XX դարի ֆրանսիացի նկարիչ, քանդակագործ Ժորժ Բրաքի «Օր եւ գիշեր» «Տետրեր. 1917-1952» ժողովածուն՝ հեղինակային գործերի ...ԼՈՒԹԵՐ ԷՍՔԻՋՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԳՈՐԾԻՉԸ
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆԿալիֆոռնիայից բարեկամներիս միջոցով տեղեկացա ճարտարապետ, հանրային գործիչ, «Արարատ Էսքիջյան» թանգարանի հիմնադիր Մարտին Լութեր Էսքիջյանի մահվան մասին 93 տարեկանում: Թաղմանը ներկա են եղել 250-ից ավելի մարդ, ...ԱՍՏՂԱԳԵՏՆԵՐԸ ԵՐԱԶՈՒՄ ԵՆ, ՈՐ ՀԱՅ ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ ԵՎՍ ԲԱՐՁՐ ԳՆԱՀԱՏԵՆ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԵրեւանում անցկացված JENAM միջազգային աստղագիտական գիտաժողովի մասին «Ազգը» բավական գրեց: Երեկ այդ համաժողովն ամփոփող ասուլիսով հանդես եկան համաժողովի կազմակերպիչներից Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ ...ՐԱՖՖԻՆ ԱՇԽԱՏՈՒՄ Է
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԹիվ 15 ընտրատարածքի ընտրություններից մեկ օր իսկ չհանգստացած Րաֆֆի Հովհաննիսյանը կրկին աշխատանքային վիճակում է, եւ այժմ էլ օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել` Ազգային ժողով ներկայացնելով «Լեռնային ...ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԸ 3,3 ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈՅԻ ԱՌԱՋԱՐԿԸ ՄԵՐԺԵԼ Է
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, ԳերմանիաՄոնակոյում, Նիցցայում հանգստանալուց հետո կարճատեւ ներկայացում Գերմանիայում՝ երկրպագուների հետ մեկժամյա հանդիպում, այնուհետեւ գերմանական CDF հեռուստաալիքի կազմակերպած միջոցառում, որից հետո Մայնի Ֆրանկֆուրտ-Երեւան ...ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ 4-ՐԴ ԽԱՂԵՐԻ ԼՈՒՅՍՆ ՈՒ ՍՏՎԵՐԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀամահայկական 4-րդ խաղերը պատմության գիրկն անցան: 10 մարզաձեւերից անցկացված մրցումներում գրանցվեցին թե՛ հաջողություններ, թե՛ առանձին տհաճ միջադեպեր: Այս մասին խոսք գնաց երեկ «Հայացք» ակումբում լրագրողների ...ՀԱՅ ԿԱՐԱՏԵԻՍՏՆԵՐԸ ԿՐԿԻՆ ՆՎԱՃԵՑԻՆ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԿարատեի Հայաստանի հավաքականը կրկին մեծ վերելքով հանդես եկավ Բուենոս Այրեսում անցկացված մարզաձեւի աշխարհի գավաթի խաղարկությունում: Հիշեցնենք, որ հայ կարատեիստները նախորդ երեք խաղարկություններում էլ դարձել ...ՉԵՄՊԻՈՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐԸ ՍՐՎՈՒՄ Է
Կարճատեւ ընդմիջումից հետո վերսկսվեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը: 18-րդ տուրում կենտրոնականը երկրի չեմպիոն «Փյունիկի» եւ առաջնության աղյուսակը գլխավորող «Արարատի» մրցավեճն էր: Արարատցիները ...ՆԻԿՈԼԱՅ ՆԻԿՈԼՈՎԸ ԳԼԽԱՎՈՐԵՑ «ԲԱՆԱՆՑԸ»
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸնթացիկ մրցաշրջանն աչքի է ընկնում առաջնության մասնակից թիմերի մարզիչների պաշտոնանկությամբ: Բարձրագույն խմբի ութ թիմերից միայն Գյումրիի «Շիրակում» է պահպանվել մարզչական կազմը: Ինչպես տեղեկացրել ենք, «Բանանցի» ...ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԱՎԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Համահայկական խաղերի համաշխարհային հանձնաժողովը որոշում է ընդունել Հայաստանում կառուցել օլիմպիական ավան, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը: Ռոլանդ Շառոյանը լրագրողներին հայտնել է, որ ավանի ...ՏԻԳՐԱՆ ՔԵՈՍԱՅԱՆԻՆ ԿԱՆՉԵԼ ԵՆ ԴԱՏԱՐԱՆ
ՊԵՏՐՈՍ ՔԵՇԻՇՅԱՆՌԴ Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Կուրյանովիչը գլխավոր դատախազությանը հղած հայցով խնդրել է բեմադրիչ եւ հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանի նկատմամբ քրեական գործ հարուցել ՌԴ ՔՕ 282-րդ հոդվածով («Ազգային, ...ԱՐԱԲԱԿԱՆ ՏԱՔՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀՈՒՄ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆՀանրապետությունում վերջին օրերին եղանակի նվազումը սեպտեմբերի 1-ից կփոխվի: Սեպտեմբերի 2-ից սպասվում է առանց տեղումների եղանակ, որի ժամանակ մեր հանրապետության տարածքը կներգրավվի Արաբական թերակղզուց դեպի ...ՓԼՈՒԶՈՒՄ ԲԱՔՎՈՒՄ
Ըստ «Նովոստի Ադրբեջան» գործակալության, ավերվել է Բաքվի Նախիջեւան փողոցի վրա կառուցվող 11 հարկանի շենքը: Շենքի փլուզման պատճառը առայժմ անհայտ է: Հաղորդվում է, որ ավերման պահին շենքում աշխատում էին մեծ ...
ՀԱՅՈՑ ՄԵԾ ԸՆԴՎԶՈՒՄԻ ՆԿԱՐԻՉԸ
ՎԻԳԵՆ ՂԱԶԱՐՅԱՆԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ «ԳՑՈՑԻ» ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ
ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ ՀԱԿԱԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ Է ԲՐԱՅԶԱՅԻՆ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԺՈՐԺ ԲՐԱՔԻ «ՏԵՏՐԵՐԸ» ՀԱՅԵՐԵՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՄԲ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԸ 3,3 ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈՅԻ ԱՌԱՋԱՐԿԸ ՄԵՐԺԵԼ Է
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, ԳերմանիաԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ «ՈՎ ԿԱՆԳՆԻ ԻՄ ԴԵՄ, ՆՐԱՆ ԿՊԱՏԺԵՄ»
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, ԳերմանիաՇԻՄՈՆ ՊԵՐԵՍԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
ՀԻՏԼԵՐԻ «ԻՄ ՊԱՅՔԱՐԸ» ԳՐՔԻ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆ ԱՐԳԵԼՎԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԱՆԱՉԱՌ ՀՐԵԱՆԵՐ ԵՎ ՕՏԱՐՆԵՐ ՁԱՅՆԱԿՑՈՒՄ ԵՆ ՀԱՅԵՐԻՆ
ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ
ԵԹԵ ԽՆԴԻՐԸ ԶԵՅՆՈ ԲԱՐԱՆՆ Է, ԱՊԱ ՆԱ ՀԱԶԻՎ ԹԵ ԹՐՔՈՒՀԻ ԼԻՆԻ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
- 1865 Կ. Պոլսում վախճանվեց Կարապետ Շահնազարյանը: (Ծնվ. 1814թ.-ին):
- 1997 Մոսկվայում Ռուսաստանի և Հայաստանի նախագահներ Բ.Ելցինի և Լ.Տեր-Պետրոսյանի կողմից ստորագրվեց «ՌԴ-ի և ՀՀ-ի միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին» պայմանագիր:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

