
ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ ՀԱԿԱԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ Է ԲՐԱՅԶԱՅԻՆ
Օգոստոսի 23-ին Ստամբուլում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզայի եւ Զեյնո Բարանի ամուսնական արարողությունն է կատարվել: Հայաստանյան որոշ թերթեր, ինչպես նաեւ հեռուստաընկերություններ, Բարանին համարելով թրքուհի, իսկ Բրայզային՝ թուրքամետ, ամուսնության շուրջ աղմուկ են բարձրացրել, ընդհուպ պահանջելով... մեր իշխանություններից, որ միջոցներ ձեռնարկեն ծագումով հրեա, ամերիկացի այս գործչի դեմ: Ավելին, գործը հասել է նրան, որ այս ամուսնությունը վերագրվի Հայաստանի դիվանագիտական ձախողությանը:
Այս ամենը չէր վրիպել թուրքական մամուլի ուշադրությունից, եւ «Զաման» թերթն օգոստոսի 27-ին հրապարակել էր «Բրայզայի ամուսնությունն անհանգստացրեց հայերին» վերնագրով հոդվածը: Ձախողումից խուսափելու համար ամուսնության առնչությամբ ի՞նչ էր անելու հայկական դիվանագիտությունը, հայտնի չէ: Բայց որ ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Մեթյու Բրայզան որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, Լեռնային Ղարաբաղի հարցում ի պաշտոնե պարտավոր է առաջնորդվել Վաշինգտոնի, այլ ոչ թե անձնական տեսակետներով, ակնհայտ է:
Հատկանշական է, որ թուրքական մամուլը Բրայզային ամենեւին էլ թուրքամետ չի համարում, հիշեցնելով Մեջլիսի 2003 թ. մարտի 1-ի նիստի մասին, որտեղ մերժվել էր Թուրքիայի տարածքում զորքեր տեղակայելու ԱՄՆ-ի պահանջը: Դրան ի պատասխան, ինչպես նշում է «aktivhaber.com», Բրայզան հանդես էր եկել Թուրքիային խստագույնս պատժելու առաջարկով:
Ինչ վերաբերում է Զեյնո Բարանին, ապա նա, ըստ ulusal.com-ի, ծնվել է 1972 թ. հունվարի 31-ին: Հայրը լրագրող Ահմեդ Ուրան Բարանն է, որի մահից հետո նրա մայրը՝ Ֆյուսուն Մութլուն (նույնպես՝ լրագրող) ամուսնացել է «Վաթան» թերթի գլխավոր խմբագիր Զաֆեր Մութլուի հետ: 1991-ին ավարտելով Ստամբուլի օրիորդաց ավստրիական վարժարանը, ուսումը շարունակել է ԱՄՆ-ում Ստենֆորդի համալսարանում եւ մասնագիտացել միջազգային հարաբերությունների գծով: Սկսած 1996-ից Վաշինգտոնում աշխատել է Համաշխարհային բանկում, ապա «Նիքսոն» կենտրոնում, իսկ 2006-ից աշխատում է «Նոր պահպանողականների» հովանավորության տակ գտնվող «Հադսոն» ինստիտուտում եւ գլխավորում Թուրքիայի բաժինը:
Նախորդ համարում, անդրադառնալով Զեյնո Բարանի ազգային պատկանելիությանը, գրել էինք, որ նա չի կարող թրքուհի լինել, հավանաբար քրդուհի է: Թեեւ թուրքական կենտրոնական որոշ թերթեր նրան թրքուհի են համարում, սակայն ազգայնական մամուլը ճշտում է, ընդգծելով. «Բարանը նրանցից է, ովքեր նախընտրում են բնակվել Վաշինգտոնում եւ թուրքական անուն կրել»:
Հակառակ դրան, օրինակ՝ «antiulusul.com»-ում ելնելով Զեյնոյի հոր ալավիական ծագումից, ալավի են համարում նաեւ նրան, նշելով. «Ամեն քարի տակից ալավի է դուրս գալիս, ափսոս, մի ժամանակ ալավիներին Օսմանյան կայսրության դեմ Սաֆավյան Իրանն էր օգտագործում, իսկ հիմա՝ գերմանացին, ամերիկացին: Մեր ազգը վաղ թե ուշ մաքրելու է նրանց»: Իսկ քրդական «Վելաթփարեզ» կայքէջը նշում է, որ Բարանը դերսիմցի քուրդ է: Նկատի ունենալով, որ Դերսիմը (Թունջելին) բնակեցված էր զազաներով, որոնք ալավիներ են, կարելի է ասել, որ Զեյնո Բարանը հոր կողմից զազա է: Ըստ երեւույթին նրա մայրը՝ Ֆյուսուն Մութլուն ծագումով հրեա է, որ «turkishamericanjournal.com»-ը Զեյնո Բարանին համարում է «սաբաթայական», այսինքն՝ առերեւույթ կրոնափոխ հրեա: Այս կայքէջին լրացնում է «haber7.com»-ը, ընդգծելով. «Ինչպես մեր արտգործնախարարությունը, այնպես էլ ԱՄՆ պետքարտուղարությունը, ծագումով հրեաների գերիշխանության տակ է: Հրեա է նաեւ Բրայզան: Քանի որ արգելված է հրեա տղամարդու ամուսնությունն այլազգի հետ, ուստի առերեւույթ կրոնափոխ հրեա պետք է համարել նաեւ Զեյնո Բարանին»:
Ի դեպ, թուրքական մամուլը Զեյնո Բարանի ամուսնությանն անդրադարձել է «Թուրքիային խառնող Բարանն ամուսնացավ», «Ամեն քարի տակից այս կինն է դուրս գալիս», «Ազգի դավաճանների դավադրական ծրագրերը» եւ նման կարգի վերնագրերով: Մինչ այդ պետծառայողների արհմիությունների կոնֆեդերացիան, ինչպես այդ մասին հունիսի 27-ի համարում նշել է «Գյունդեն» թերթը, դատական գործ էր հարուցել Զեյնո Բարանի նկատմամբ, նկատի ունենալով հունիսի 13-ին «Հադսոն» ինստիտուտում կազմակերպված միջոցառումը:
Այստեղ քննարկվել էր Բարանի հեղինակած Ստամբուլում ահաբեկչական երկու պայթյուն նախատեսող սցենարը, որի համաձայն սպանվում էր 50 մարդ: Ի պատասխան դրան թուրքական զորքերը ներխուժում էին Հյուսիսային Իրաք: Ավելին, 2006 թ. «Նյուսուիքում» Զեյնո Բարանը կանխատեսում էր արել, որ 2007-ին թուրքական բանակը հեղաշրջում կկատարի երկրում՝ տապալելով Էրդողանի կառավարությանը:
Թուրքական մամուլը չարաբաստիկ կանխատեսման համար խստագույնս քննադատել էր Զեյնո Բարանին, իսկ սցենարը որակել «աղետաբեր» Թուրքիայի համար: Այնպես որ, չի կարելի թուրքամետ համարել նաեւ Զեյնո Բարանին:
- ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
«ԻՍՐԱՅԵԼԸ ՊԵՏՔ Է ԲԱՐՈՅԱԿԱՆ ԲԱՐՁՐ ԿԵՑՎԱԾՔ ԸՆԴՈՒՆԻ»
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ 1Մ. Նահանգներում գործող «Միություն ընդդեմ վարկաբեկման» հրեական կազմակերպության Հայոց ցեղասպանությունը ճանաչող հայտարարությունը անարձագանք չմնաց նաեւ Երուսաղեմի հայկական համայնքում: Իսրայելական «Ջերուսալեմ ...ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ ՀԱԿԱԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ Է ԲՐԱՅԶԱՅԻՆ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆՕգոստոսի 23-ին Ստամբուլում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզայի եւ Զեյնո Բարանի ամուսնական արարողությունն է կատարվել: Հայաստանյան որոշ թերթեր, ինչպես նաեւ հեռուստաընկերություններ, Բարանին համարելով ...ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄԵԿՆԵԼ Է ՀՈՒՆԱՍՏԱՆ
Ինչպես հաղորդել են ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի գրասենյակից, նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկշաբաթյա մասնավոր այցով մեկնել է Հունաստան: Այլ նպատակների եւ այլ մանրամասների մասին չի հաղորդվում: Նկատենք, ...ՕՍԿԱՆՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԲԼԵԴԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՖՈՐՈՒՄՈՒՄ
Ինչպես հաղորդում են Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, «Սլովենիայի ԱԳ նախարար Դմիտրի Ռուպելի հրավերով օգոստոսի 26-27 նախարար Վարդան Օսկանյանը մասնակցել է Սլովենիայի ...ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՄԲ ՀՀԿ-Ն ՎԵՐՍՏԻՆ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ՄԿԱՆՆԵՐԸ
ԱՐԳԻՇՏԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Երբ ԶԼՄ-ները խոսում էին թիվ 15 ընտրատարածքում կրկնական ընտրությունների վրա հարկատուների հաշվին եւս 22 մլն դրամ հավելյալ ծախսի մասին` բյուջեից կախված հասարակության շահերից ելնելով, ճիշտ էին անում: Սակայն ...«ԹԱԼԻՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԵՄԱՏԱԲԱՐ ԽԱՂԱՂ ԵՎ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԱԾ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ ԵՆ ԱՆՑԵԼ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆԹալինի թ. 15 ընտրատարածքում կիրակի անցկացված ընտրությունները, «Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպության (ՀԿ) գնահատմամբ, անցել է համեմատաբար խաղաղ եւ հավասարակշռված մթնոլորտում: Երեկ ժուռնալիստների ...ԽՄՈՐՈՒՄՆԵՐ ԿԱՆ` ԽՄՈՐ ՉԿԱ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրման մասին խոսակցությունները չեն դադարում: Վերջինը դրանց մասին խոսեց Մերուժան Տեր-Գուլանյանը` ասելով մի բան, որից կարելի է կարծիք կազմել, թե «Դե ֆակտո» ամսագրի խմբագիրը հաստատ ...ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ՀԱՄՈ ՄՈՍԿՈՖՅԱՆՕգոստոսի 25-ի երեկոյան «Հայլուրը» Հայաստանի եւ սփյուռքի հեռուստադիտողներին Լիբանանում իր թղթակցի միջոցով մի ապատեղեկատվություն տարածեց, որին կարելի էր չանդրադառնալ, եթե վտանգավոր չլիներ: Հայաստանից Բեյրութ ...ԱՖՐԻԿՅԱ՞Ն ԺԱՆՏԱԽՏ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Ինչպես Նովոստի-Արմենիա գործակալությանը հայտնել է անասնաբուժության եւ մթերքների անվտանգության պետական վարչության պետի տեղակալ Գեւորգ Թովմասյանը, Հայաստանում աֆրիկյան ժանտախտի տարածման կապակցությամբ Ռուսաստանից ...ԵԹԵ ՀԻՇՈՒՄ ԵՆ, ՈՒՐԵՄՆ, ՈՂՋ Է...
Ն. ՍԵՎԱՆ
Կարո՞ղ ես ապրել այն խաղաղությունը, որ ապրում է ռանչպարը՝ տեսնելով արեւաբույր ու ոսկեշող իր ցորենի արտի ծփանքը...
Կարո՞ղ ես ապրել վեհության այն զգացումը, որ ապրում է գիտնականը, երբ իր հռչակը հայրենիքի ...ՀԵՆՐԻԿ ԼԻԼՈՅԱՆ՝ ՄԱՐԴ, ԼՐԱԳՐՈՂ, ԴԻՎԱՆԱԳԵՏ, ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ 75-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ
ԱՄԱՏՈՒՆԻ ՎԻՐԱԲՅԱՆ, ՀՀ ազգային արխիվի տնօրեն, պատմագիտության դոկտոր
Օգոստոսի 27-ին լրացավ լրագրող, դիվանագետ, պատմաբան, պետական ու հասարակական գործիչ Հենրիկ Ցոլակի Լիլոյանի ծննդյան 75-ամյակը: Մեկը, որ ակտիվ մասնակցություն է ունեցել հանրապետության 1960-90-ականների հասարակական-քաղաքական ...6-ՕՐՅԱ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՇԱԲԱԹ, ԱՌԱՆՑ ՊԱՐՏԱԴԻՐ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՆոր ուսումնական տարվա նախապատրաստական խնդիրներին էր նվիրված Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանի՝ երեկ քաղաքապետարանում տեղի ունեցած մամուլի ասուլիսը: Ըստ փոխքաղաքապետի, ուսումնական տարվա սկզբի կապակցությամբ ...ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ. «ՀԱՅԵՐՆ ՈՒԺԵՂ ԿԱՄՔ ՈՒՆԵՆ ԵՎ ՉԵՆ ՍԻՐՈՒՄ ՊԱՐՏՎԵԼ»
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Արդեն ավանդույթ է դարձել, որ յուրաքանչյուր հաջող մենամարտից հետո IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը «Յունիբանկի» հրավերով ժամանում է Երեւան եւ հանդիպում լրագրողներին: Երեկ էլ նա «Արմենիա-Մարիոթ» ...ՍՈՉԻԻ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ԹԻՄԵՐՆ ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆՆ ԵՆ ԲԱՍԿԵՏԲՈԼՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Համահայկական խաղերի ծրագրում ընդգրկված 10 մարզաձեւերից, թերեւս, ամենամեծ հետաքրքրությունը ներկայացնում էր բասկետբոլի մրցաշարը՝ հաշվի առնելով նաեւ այն փաստը, որ մրցումներն անցկացվեցին Երեւանում:
Թե՛ կանանց, ...ՀԱՅ ԸՄԲԻՇՆ ԱՐԾԱԹԵ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՊեկինում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հաջող հանդես եկավ Օհան Գիքինյանը: Մինչեւ 50 կգ քաշային կարգում հայ ըմբիշը հաջող մրցելույթների շնորհիվ հասավ մինչեւ եզրափակիչ, որտեղ պարտություն ...ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ 4-ՐԴ ԽԱՂԵՐՆ ԱՎԱՐՏՎԵՑԻՆ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՕգոստոսի 26-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական թատրոնի սրահը լեփ-լեցուն էր: Աշխարհի 94 երկրներից ժամանած 2.500 մարզիկներից, հյուրերից շատերը ներկա գտնվեցին Համահայկական 4-րդ խաղերի պաշտոնական ...ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԸ ԿՐԿԻՆ ԽԱՂԵՐԻ ՀԱՂԹՈՂՆԵՐ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԵրկրորդ անգամ անընդմեջ Համահայկական խաղերի ֆուտբոլի մրցաշարի հաղթող է ճանաչվում Ստեփանակերտի թիմը, որի կորիզը կազմում են «Լեռնային Արցախի» ֆուտբոլիստները: Վերջիններս անցած մրցաշրջանում հանդես էին գալիս ...ԵՐԵՎԱՆՑԻ ՎՈԼԵՅԲՈԼԻՍՏՆԵՐԸ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԵՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՎոլեյբոլի մրցաշարում թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց մրցավեճում առավելությունը Երեւանի թիմերի կողմն էր: Կանայք 3-0 հաշվով պարտության մատնեցին Ստամբուլի թիմին, իսկ տղամարդիկ առավելության հասան Գլենդեյլի նկատմամբ ...ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅԱՄԲ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՖուտզալի մրցաշարում ոսկե մեդալների համար վճռորոշ խաղում մրցավեճի բռնվեցին Երեւանի եւ Վանաձորի թիմերը, որոնցում հիմնականում հանդես են գալիս հանրապետության առաջնությանը մասնակցող ֆուտբոլիստները: Երեւանցիների ...ԿԲԱՑԱՀԱՅՏՎԻ՞ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԴԱՏԱԽԱԶ ԱԼԲԵՐՏ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ, Վանաձոր
Օգոստոսի 24-ի լույս 25-ի գիշերը, ժամը 00.20-ի սահմաններում Վանաձորում սպանվել է Լոռու մարզի դատախազ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Ալբերտ Կարուշի Ղազարյանը: Ըստ դատախազության պաշտոնական ...ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈ՞ՒՆ ՌՈՒԲԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ«Գերագույն խորհուրդ-պատգամավորական ակումբ» հասարակական կազմակերպության (ՀԿ) նախագահ Ռուբեն Թորոսյանը երեկ հայտարարություն է տարածել` տեղեկացնելով, որ իր նկատմամբ ահաբեկչության փորձ է եղել: Մասիվից Ջրվեժ ...ՍՈՒՐՃ ԽՄԵԼԻՍ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄ Է ԲԱՆԿՈՄԱՏԻ ԱՎԱԶԱԿՆԵՐԻՆ
ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆՖիլադելֆիայի Թրեդիֆրին շրջանի ոստիկանությունը երկու հայերի (Արթուր Գրիգորյան եւ Արթուր Հարությունյան) է ձերբակալել բանկոմատներից կատարած դրամաշորթության մեղադրանքով, NBC10 լրատու գործակալության հաղորդումների ...
ՀԱՅՈՑ ՄԵԾ ԸՆԴՎԶՈՒՄԻ ՆԿԱՐԻՉԸ
ՎԻԳԵՆ ՂԱԶԱՐՅԱՆԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ «ԳՑՈՑԻ» ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ
ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ ՀԱԿԱԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ Է ԲՐԱՅԶԱՅԻՆ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ «ՈՎ ԿԱՆԳՆԻ ԻՄ ԴԵՄ, ՆՐԱՆ ԿՊԱՏԺԵՄ»
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, ԳերմանիաԱՆԱՉԱՌ ՀՐԵԱՆԵՐ ԵՎ ՕՏԱՐՆԵՐ ՁԱՅՆԱԿՑՈՒՄ ԵՆ ՀԱՅԵՐԻՆ
ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ
ԵԹԵ ԽՆԴԻՐԸ ԶԵՅՆՈ ԲԱՐԱՆՆ Է, ԱՊԱ ՆԱ ՀԱԶԻՎ ԹԵ ԹՐՔՈՒՀԻ ԼԻՆԻ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
6-ՕՐՅԱ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՇԱԲԱԹ, ԱՌԱՆՑ ՊԱՐՏԱԴԻՐ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԱՖՐԻԿՅԱ՞Ն ԺԱՆՏԱԽՏ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ԵԹԵ ՀԻՇՈՒՄ ԵՆ, ՈՒՐԵՄՆ, ՈՂՋ Է...
Ն. ՍԵՎԱՆԻՆՉՈ՞Ւ ՉԻ ՊԱՏԺՎՈՒՄ ԱԼԻԵՎ ԿՐՏՍԵՐԻ ՌԱԶՄԱՏԵՆՉՈՒԹՅՈՒՆԸ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
- 1795 Երևանի խանը բերդը հանձնում է Աղա-Մուհամադ շահին:
- 1828 Ռուսական զորքերը գրավում են Բայազետը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

