
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ «ԳՑՈՑԻ» ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ
- Դեռ երկու-երեք տարի առաջվա համեմատությամբ գնահատող եւ ռիելթորական 150 ֆիրմայի փոխարեն այսօր Հայաստանում լեգալ կարգով գործում է մոտ 300 կազմակերպություն: Կարծիք կա, որ 300-ից մոտ 20-ն են համապատասխանում իրենց կոչումին, մնացյալին վստահելն ու նրանց միջոցով գործարք իրականացնելը ռիսկային է: Եթե դրան գումարենք շուրջ 700 անհատ միջնորդների խառնիճաղանջ բանակը, դժվարություն չենք ունենա եզրակացնելու, որ անշարժ գույքի գնահատման եւ առուվաճառքի շուկան հիմնականում, մեղմ ասած, խայտառակ վիճակում է: Այստեղ միջնորդը փորձում է «սաղացնել» ուրիշի ապրանքը, գնորդը՝ «գցել» միջնորդին, վաճառողը` շահել ամեն դեպքում եւ բոլորի հաշվին: Սա չի խանգարում, որ տների գները կտրուկ բարձրանան, բոլորովին էլ չարտահայտելով անշարժ գույգի իրական արժեքը: Մասնագետները եւ ոլորտին քաջատեղյակները գնահատման եւ ռիելթորական գործի աննախադեպ աճը օրինաչափ են համարում եւ պայմանավորում շինարարական գործունեության 40 տոկոսանոց աճով: Բայց չէ՞ որ աճում են ոչ միայն նորակառույցների, այլեւ վաղուց կառուցված տների գները: Սրան էլ հակադրում են, թե բնակարան գնողներն են շատացել:

Բացի գների չպատճառաբանված աճից, շուկայում իրավիճակն այնպիսին է, որ միջնորդ կոչվածի ծուղակն ընկնելը քաղաքացիների համար մեծ հավանականություն ունի, հատկապես այն քաղաքացիների, ովքեր իրավաբանական տգիտության, թե սեփական միամտության պատճառով կորցրել են իրենց տունն ու անշարժ գույքը կամ դրա համար նախատեսված գումարը: Գործ բռնելով իրեն ռիելթորի պիտակով ներկայացնող խաբեբայի հետ, որին շատ հեշտ է գտնել հայտնի շաբաթաթերթի էջերում կամ հեռուստաընկերությունների վազող տողերում, քաղաքացին շատ դեպքերում տանուլ է տալիս: Ընդ որում, չի բացառվում, որ դրա պատճառը ոչ թե անհատ միջնորդը լինի, այլ նրա կազմակերպություն կոչվածը, որն իրականում ընդամենը մի կնիքի հավելում է մեկ-երկու «օրթախ» աշխատող միջնորդի: Ի դեպ, ոչ միայն այդ շաբաթաթերթը, այլեւ հայտարարություն հրապարակող որեւէ զանգվածային լրատվամիջոց չի կարող երաշխավորել իր հրապարակած գովազդային տեղեկության հավաստիությունը: Այնպես որ գնորդը կարող է զանգահարել հայտարարության հարյուրավոր հեղինակների եւ միայն 100-ից 5-ի դեպքում ուղիղ կապ ունենալ վաճառվող բնակարանի տիրոջ հետ: Այս դեպքում էլ իրավական տեսակետից գրագետ առուվաճառքը երաշխավորված չէ, գործող կողմերի օրենքներն ու դրանց կիրառությունը չիմանալու առկայության պայմաններում:
Տրամաբանությունը մղում է դիմել մասնագետ ռիելտորական կազմակերպությունների, բայց ինչպես վերը նշեցինք, ռիելթորական ոչ բոլոր գործակալություններն են անվտանգ: Այս մասին խոսում է ինքը` մասնագետը: «Ինչպես որ մեկ մարդու դեմքով մի ողջ կուսակցություն կարող է լինել, այնպես էլ մեկ մարդու կերպարով` ՍՊԸ, իր հնարավոր տխուր հետեւանքներով», ասում է «Ակցեռն» գործակալության նախագահ Հակոբ Բաղդասարյանը: 14 տարվա փորձով հարուստ, բավականին պատկառելի եւ վստահելի կազմակերպության ղեկավարը մեր հանդիպած այն եզակի ղեկավարներից է, որ ոչ միայն լիովին տիրապետում է գրական հայերենին (նա ռիելթորական գործի մասին առաջին հայերեն գրքի համահեղինակն է), այլեւ մատչելի ձեւով բացատրում է անշարժ գույքի շուկայում տիրող իրավիճակի մանրամասները: Նա համաձայնում է մեր այն ենթադրությանը, որ անշարժ գույքի առուվաճառքի եւ վարձակալության դաշտը կարգավորված չէ: «Որպեսզի գնորդը խաբեբաների ծուղակը չընկնի, պետք է հետազոտություն կատարի` հաշվի առնելով քաջատեղյակ ծանոթ-բարեկամների կարծիքը: Ինչպես որ ապրանք գնելիս ենք ուսումնասիրում նախընտրելիները, ապա եւ գնում լավագույնը, այնպես էլ հարկավոր է ռիելթորական կազմակերպությունների մեջ ընտրություն կատարել, ասում է Հակոբ Բաղդասարյանը: Իսկ ինչ վերաբերում է տարբեր հրատարակությունների կամ հայտարարությունների միջոցով տարածվող տեղեկատվությանը, ապա դա անխուսափելի է: Գոյություն ունեն ե՛ւ գետնատարած շուկա կամ կրպակ, ե՛ւ սուպերմարկետ: Գնորդն ինքն է որոշում իր ապրանքի ձեռքբերման վայրը` ելնելով սեփական ինքնագնահատականից», նշում է զրուցակիցս:
Անշարժ գույքի ձեռքբերումը «սուպերմարկետի» հետ արժանիորեն համեմատվող գործակալության միջոցով, իհարկե քաղաքակիրթ եւ ճիշտ եղանակ է, եթե գործակալությունն իրոք վստահելի է: Մեկ այլ հարց է, թե որտեղի՞ց են այսքան շատ անհատ միջնորդները: Ինչո՞ւ նրանցով ոչ ոք չի հետաքրքրվում, ո՞ւր են նայում «քարից հաց քամող» հարկայինները: Այս հարցերին պատասխանում է անհատ միջնորդներից Էդիկը, որը վստահություն է ներշնչում եւ հմուտ մասնագետի տպավորություն է թողնում: «Օրենսդրական դաշտ բերվելուն եւ հարկ վճարելուն կողմ եմ: Ավելի լավ է հարկ վճարենք, քան վախվխելով աշխատենք կամ միջավայրում ունենանք խարդախներ, որոնք գցում են բարեխիղճ աշխատողների վարկը», ասում է նա: Նա կարծում է, որ եթե 7-8 տարի առաջ առուվաճառքի ուղղակի մասնակիցների` (գնորդ-վաճառող) 80 տոկոսը իրավաբանորեն տեղյակ չէր իրենց իրավունքներին ու պարտականություններին, ապա մեր օրերում ճիշտ այդ տոկոսային հարաբերությամբ քաղաքացիներն են առավել զգուշավոր եւ շրջահայաց: Իհարկե, ուզում ենք հավատալ այս լավատեսական տեսակետին, սակայն մեր պարտքն ենք համարում պատմել նաեւ մի դեպքի մանրամասները, որի ականատեսը եղանք:
Կարեն ներկայացած մեկը, օգտագործելով Նոր Նորքի 2-րդ զանգվածում գտնվող բնակարաններից մեկը մուտք գործելու իր հնարավորությունը եւ տանտերերի ենթադրյալ միամտությունը, մի երեկո հեռախոսով գնորդին խուճապի մատնելու իր շնորհքն էր կիրառում, որ վերջինս նրան կանխավճար տա 500 դոլար: Նրա հավաստմամբ՝ տանտերը «տոկոսի տակ է եւ բնակարանը վաճառում է շուկայականից անհամեմատ ցածր գնով: Եթե մինչեւ ժամը 12-ը բեհը չտաք, տունը ծախվելու է մեկ այլ գնորդի», հավատացնում էր «միջնորդը»: Կարենը օգնական էլ ուներ, որը գնորդին ցույց էր տվել բնակարանը` այդպիսով Կարենին պահելով դեմքով անճանաչելի: Ի դեպ, Կարենը պարբերաբար հասանելի եւ անհասանելի է իր 0 91 67 89 61 հեռախոսով: Կարող ենք ենթադրել, որ եթե մեր իրավապահները կարդան մեր հրապարակումը, գուցե խարդախին գտնելու փորձեր ձեռնարկեն: Իսկ հետեւյալ օրինակում, թերեւս, իրավապահներն այլեւս անելիք չունեն:
Միքայել անունով մի երիտասարդ պատմեց, թե ինչպես են խուսանավել մի շառլատանի ծուղակն ընկնելուց: «Երբ ստուգում էինք մեր գնելիք բնակարանի ջրի վարձի ցուցմունքները, պատահաբար ջրմուղի աշխատակցին հարցրինք՝ ջրի գրքույկն անվանափոխվա՞ծ է: Դրական պատասխանը կասկած առաջացրեց: Հասկացանք եւ հետո վստահորեն իմացանք, որ բնակարանը վաճառքի հանած տղայինը չէր, այլ նրա զարմուհունը, որը վստահել էր բանալիները բարեկամին»: Հետո թե ինչպե՞ս վարվեցին Միքայելն ու նրա ընկերը, պակաս մտահոգիչ չէ, քան շառլատանի վարքագիծը: «Իր իսկ պատրաստած ծուղակն ընկած խաբեբան մեզ 50 000 դրամ տվեց լռելու դիմաց, իսկ ինքը ծլկեց», անկեղծանում է զրուցակիցս:
Նոր բնակարանի փնտրտուքը առիթ եղավ ծանոթանալու մեկ այլ գնորդի հետ եւս, որը մեզ «լավության կարգով» սովորեցրեց ինչպես «ֆուկ» անել միջնորդին: Երբ միջնորդի ուղեկցությամբ գնաք բնակարան դիտելու, թող բարեկամդ նրան զբաղեցնի, իսկ դու նախապես թղթի վրա գրած հեռախոսահամարդ գցիր տանտիրոջ գրպանը: Ինչի՞ տանես ստից տեղը 5 տոկոս տաս դրան»: Գնորդի նման ճարպկությունից նույնպես խարդախության հոտ է գալիս, որ ցավալիորեն ցուցանում է ներկայիս հասարակության պարսավելի բարքերը:
Ակամա վերհիշում ենք մեր առաջին զրուցակցի` «Ակցեռն» գործակալության նախագահ Հակոբ Բաղդասարյանի խոսքերը. «Հաստատուն խաղի կանոններ են պետք, որին գոնե մեր ընկերությունը հետեւում է»: Նրա ասածը կարելի է տարածել ողջ ռիելթորական դաշտի վրա եւ հասկանալ, որ անշարժ գույքի շուկային, հատկապես մատուցվող տարատեսակ ծառայություններից օգտվողներին հաստատությունն ու կարգավորումը հաստատ չէին խանգարի: Ավելին, դա անհրաժեշտություն է երկուստեք եւ եռակողմ խաբեբայություններին վերջ տալու համար:
- ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ
ԳՅՈՒԼԻ ՀԱՄԱՐ ԱՊԱՐԴՅՈՒՆ ԷՐ ՆԱԵՎ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԵրեկ Թուրքիայի ազգային մեծ ժողովում՝ Մեջլիսում կատարվեց նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը: Առաջին փուլում 341 ձայն ստացած Աբդուլլահ Գյուլը, որն իշխող «Արդարություն եւ բարգավաճում» ...ԻՐԱՆԱԿԱՆ ՕԴՈՒԺԸ ՌՄԲԱԿՈԾԵԼ Է ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՐԱՔԸ
Ըստ Ռոյթեր գործակալության, իրանական բանակը մինչեւ 5 կմ խորացել է Հյուսիսային Իրաքի տարածք եւ ռմբահարել այնտեղ գտնվող քրդական բազաները: Հարվածը հիմնականում հասցվել է Հյուսիսային Իրաքի Քանդիլ լեռան, Ղներա ...ԻՆՉՈ՞Ւ ՉԻ ՊԱՏԺՎՈՒՄ ԱԼԻԵՎ ԿՐՏՍԵՐԻ ՌԱԶՄԱՏԵՆՉՈՒԹՅՈՒՆԸ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԵրկակի ստանդարտների կիրառությունը համաշխարհային պրակտիկայում երբեք անհնարինության շարքից չի եղել ու կարծես դեռ մի հավերժություն էլ կունենա իր կիրառության ոչ հազվադեպ պատահող օրինակները: Աշխարհում արվող ...ԲՐԻՏԱՆԱՑԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՍԹԻՎԸՆ ՓԱՈՒՆԴԻ ԽՈՍՔԵՐՈՎ, ԱՐՑԱԽՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԳԵՂԵՑԻԿ ՎԱՅՐԵՐԻՑ Է
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՄիացյալ Թագավորության խորհրդարանի պատգամավոր, իշխող լեյբորիստական կուսակցության անդամ Սթիվըն Փաունդը օգոստոսի 19-ից գտնվում է Հայաստանում, հանդիպել է ՀՅԴ անդամներին, եղել Արցախում, որտեղ տեղի են ունեցել ...ԵԹԵ ԽՆԴԻՐԸ ԶԵՅՆՈ ԲԱՐԱՆՆ Է, ԱՊԱ ՆԱ ՀԱԶԻՎ ԹԵ ԹՐՔՈՒՀԻ ԼԻՆԻ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ 2
Երեկ «Ազգի» խմբագրությունը հաղորդագրություն էր ստացել Հայ արիական միաբանությունից, որտեղ նշված է. «Օգոստոսի 23-ին կայացավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզայի եւ թրքուհի Զեյնո Բարանի ամուսնական ...«ՄԻՈՒԹՅՈՒՆ ԸՆԴԴԵՄ ԶՐՊԱՐՏՈՒԹՅԱՆ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Է ՏԱՐԱԾԵԼ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ 2Օգոստոսի 20-ին տարածքային կառույցի ղեկավար Էնդրյու Թարսիին Հայոց ցեղասպանության ուրացումն անբարոյական համարելու պատճառով պաշտոնից հեռացրած ADL-ի՝ «Միություն ընդդեմ զրպարտության» կազմակերպության տնօրեն ...ՄԵՆՔ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆՔ ԱՍԵԼ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
1Իսրայելի հեղինակավոր «Jerusa-lem Post» թերթը իր «Մենք պարտավոր ենք ասել ճշմարտությունը» հոդվածում անդրադարձել է, վերջին օրերին ԱՄՆ-ի հրեական կազմակերպություններում ծագած վիճաբանությանը Հայոց ցեղասպանությունը ...ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ «ԳՑՈՑԻ» ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ 1
Դեռ երկու-երեք տարի առաջվա համեմատությամբ գնահատող եւ ռիելթորական 150 ֆիրմայի փոխարեն այսօր Հայաստանում լեգալ կարգով գործում է մոտ 300 կազմակերպություն: Կարծիք կա, որ 300-ից մոտ 20-ն են համապատասխանում ...ԲԱՑԱՍԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԱՀԱՇԻՎԸ ԴՐԱԿԱ՞Ն ԳՈՐԾՈՆ
ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆԱռանձին վերցրած յուրաքանչյուր երկրի տնտեսական կայացման գործընթացում առեւտրային հաշվեկշռի դրական-բացասական բնորոշիչի մասին մեզանում կարծես մեկ հիմնական կարծիք կա. արտահանման ծավալների գերակայությունը ներմուծման ...«ԱՐՄԵՆՏԵԼՆ» ԱՅԼԵՎՍ ՄԵՆԱՇՆՈՐՀ ՉՈՒՆԻ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի երեկվա նիստում ամրագրվեց այն, ինչի անհրաժեշտության մասին խոսվում էր տարիներ շարունակ: Հանձնաժողովի որոշումներով «Արմենտելը» զրկվեց հեռահաղորդակցության ...ԱՀԱԶԱՆԳ ՀԱԷԿ-ԻՑ
Օգոստոսի 23-ին, ժամը 11.05-ին ՀԱԷԿ-ից տեղեկություն է ստացվել, որ ատոմակայանի 2-րդ բլոկի դրենաժային պոմպի բաքի հատվածում ծխապատ գոտի է առաջացել: ՀԱԷԿ-ի ՀՓՋ-ից դեպքի վայր մեկնած երեք մարտական խմբերը դեպքի ...ՍԵՐԳԵՅ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԵՐԳԸ
Ջութակահար Սերգեյ Խաչատրյանի կատարողական արվեստը հիացրել է Հոլիվուդ բաուլում երեքշաբթի նրա համերգին ներկա դասական երաժշտության երկրպագուներին: «Լոս Անջելես» թերթը տեղեկացնում է, որ իր հուզական ու կրքոտ ...JENAM ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎՆ ԱՎԱՐՏՎԵՑ
Ա. Վ.Երեւանում երեկ ավարտվեց եվրոպական աստղագիտական ընկերության եւ հայ աստղագիտական ընկերության համատեղ միջազգային համաժողովը: Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանի տեղեկացմամբ` համաժողովը գործնական ...75-ԱՄՅԱԿ
Երկուշաբթի օրը, օգոստոսի 27-ին լրանում է լրագրող, դիվանագետ, պատմաբան, պետական ու հասարակական գործիչ Հենրիկ Ցոլակի Լիլոյանի ծննդյան 75-ամյակը: Մեկը, որ գործուն մասնակցություն է ունեցել հանրապետության ...ԼՈՒԻՍ ԲԱՐԲԵՐԱ ՍԱՊԱՏԵՐՈ
Ս. Մ.
Վալենսիայում ծնված, մասնագիտությամբ փաստաբան, Վալենսիայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դասախոս Լուիս Բարբերա Սապատերոն Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոսն է Իսպանիայում, հայությանն ու Հայաստանին ...«ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ 4-ՐԴ ԽԱՂԵՐԸ ՆԱԽՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԵՄԱՏ ԱՎԵԼԻ ԼԱՎՆ ԵՆ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
«Համահայկական խաղերը Հայաստանի եւ սփյուռքի կապերի մեջ կարող եմ ասել, որ ամենահաջողված ձեռնարկն է, որը միջոց է սփյուռքի եւ Հայաստանի մարզիկների հանդիպման, ճանաչման, ապագայի շփումների համար», երեկ «Ազգ» ...ՍՈՉԻԻ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ԹԻՄԵՐԻ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Համահայկական 4-րդ խաղերի ծրագրում ընդգրկված 10 մարզաձեւերից թերեւս ամենամեծ հետաքրքրությունը ներկայացնում են բասկետբոլի մրցումները: Պատճառը պարզ է. մարզաձեւը շատ մատչելի ու սիրված եւ տարածված է սփյուռքում: ...ԱՆՆԱ ՆԱԶԱՐՅԱՆԸ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՎ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԿանանց եւ տղամարդկանց զուգախաղերով ավարտվեցին Համահայկական 4-րդ խաղերի բադմինտոնի մրցումները: Կանանց զուգախաղում եզրափակիչում Աննա Նազարյանը, որ մենախաղում նվաճել էր չեմպիոնուհու տիտղոսը, ընկերակցելով ...ԵՐԵՎԱՆՑԻ ԹԵՆԻՍԻՍՏՆԵՐԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅԱՄԲ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Թենիսի «Մաստեր կլաս» ակումբի կորտերում իրենց մրցավեճն են շարունակում Համահայկական 4-րդ խաղերի մասնակիցները: Մրցանակների համար մրցավեճի էին բռնվել 27 քաղաքների 67 թենիսիստներ ու 27 թենիսիստուհիներ: Ինչպես ...ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՊԱՅՔԱՐԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀայտնի դարձան ֆուտբոլի մրցաշարի քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները: Առաջին խմբում, որտեղ ընդգրկված էին 5 թիմեր, բոլորին գերազանցեցին Ստամբուլի ֆուտբոլիստները, որոնք անցկացրած չորս մրցախաղերում էլ հաղթեցին: ...ՉՈՐՍ ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐ ԿՎԻՃԱՐԿԵՆ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՖԻԴԵ-ն հրապարակել է տարեվերջին Խանտի Մանսիյսկում կայանալիք շախմատի աշխարհի գավաթի 2-րդ խաղարկության մասնակիցների ցանկը: Այն գլխավորում են Մեխիկոյում կայանալիք աշխարհի առաջնության ութ մասնակիցները` Վիշվանաթան ...ԱՌԱՋԻՆ ՏԵՂՈՒՄ ԵՐԵՎԱՆԻ ՄԱՐԶԻԿՆԵՐՆ ԵՆ
Ինչպես հայտնի է, Համահայկական 4-րդ խաղերին մասնակցում են 94 քաղաքների 2500-ից ավելի մարզիկներ: Այսօրվա դրությամբ մրցանակների են արժանացել 18 քաղաքների ներկայացուցիչներ: Թիմային պայքարում անվիճելի է երեւանցի ...
ԼՈՒՍԱՎՈՐ ՀԵՏԱԳԻԾ
Պրոֆեսոր ՍԵԴՐԱԿ ՍԵԴՐԱԿՅԱՆ, Երեւանի «ՈւՐԱՐՏՈՒ» համալսարանի ռեկտորՀԱՅՈՑ ՄԵԾ ԸՆԴՎԶՈՒՄԻ ՆԿԱՐԻՉԸ
ՎԻԳԵՆ ՂԱԶԱՐՅԱՆԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ «ԳՑՈՑԻ» ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ
ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆԸ ԲԺՇԿԱԿԱՆ ԴԵՊՔ Է
ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ
ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ «ՈՎ ԿԱՆԳՆԻ ԻՄ ԴԵՄ, ՆՐԱՆ ԿՊԱՏԺԵՄ»
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, ԳերմանիաԱՆԱՉԱՌ ՀՐԵԱՆԵՐ ԵՎ ՕՏԱՐՆԵՐ ՁԱՅՆԱԿՑՈՒՄ ԵՆ ՀԱՅԵՐԻՆ
ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ
ԵԹԵ ԽՆԴԻՐԸ ԶԵՅՆՈ ԲԱՐԱՆՆ Է, ԱՊԱ ՆԱ ՀԱԶԻՎ ԹԵ ԹՐՔՈՒՀԻ ԼԻՆԻ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ՈՐՔԱ՞Ն Է ԱՐԺԵՎՈՐՎԵԼ ԴՐԱՄՆ ԱՆՎԱՆԱՊԵՍ, ՈՐՔԱ՞Ն՝ ԻՐԱՊԵՍ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԺԻՐԱՅՐ ՀՈՎՆԱՆՅԱՆ
ԻՆՉՈ՞Ւ ՉԻ ՊԱՏԺՎՈՒՄ ԱԼԻԵՎ ԿՐՏՍԵՐԻ ՌԱԶՄԱՏԵՆՉՈՒԹՅՈՒՆԸ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
- 1890 Թիֆլիսում կազմակերպվեց «Հայ հեղափոխականների դաշնակցություն» կուսակցությունը, որը հետագայում կոչվեց «Հայ հեղափոխական դաշնակցություն»:
- 1915 հայերի ջարդը Տեր - Զորիում Սաին Զեքքիի գլխավորությամբ:
- 1959 Մահացավ Գաբրիել Լազյանը: (Ծնվ. 1893 թ.):
- 1966 Մահացավ Կարմենը (Լևոն Ստեփանյան): (Ծնվ. 1914 թ.):
- 1998 Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը ՄԱԿ-ի 53-րդ նստաշրջանում ելույթ ունենալով, կոչ ուղղեց միջազգային համայնքին՝ ճանաչելու հայերի ցեղասպանությունը, որպեսզի կանխվի նմանօրինակ ողբերգությունների կրկնությունը աշխարհում:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

