
ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՎԿԱՆ
- Վենեսուելացի գրող եւ «հաջողության զինվորագրյալ» Ռաֆայել դե Նոգալես Մենդեսի «Չորս տարի մահիկի ներքո» գրքի ռուսերեն թարգմանությունը եւս մի քայլ է Հայոց Մեծ եղեռնի փաստի միջազգային ճանաչման համար մղվող պայքարում, եղեռն, որ իրականացրել է Թուրքիան 20-րդ դարի սկզբին: Այս գիրքը չկա Ռուսաստանի գրադարաններում եւ, հավանաբար, նաեւ այլ երկրների գրադարաններում նույնպես: Այն ժամանակին գնել եւ ոչնչացրել են: Իսկ ավելի վաղ փորձել են սպանել գրքի հեղինակին իբրեւ հայ ժողովրդի ցեղասպանության կենդանի վկայի: Բայց նա քրիստոնյայի ու քաղաքացու իր պարտքն է համարել փրկվել ու ապրել եւ պատմել ամբողջ աշխարհին մարդկության դեմ կատարված մեծագույն ոճիրներից մեկի մասին:

Իր քաղաքական հայացքներով Նոգալեսը հայերի կողմը չէ: Իր գրվածքում նա կրկնում է թուրքական պաշտոնական քարոզչության կաղապարի մտայնությունը եւ, ցավոք սրտի, ջանում է ցեղասպանության ամբողջ մեղքը բարդել զոհերի վրա: Իբրեւ զինվորական նա մասնակցել է Հայաստանի հնագույն մայրաքաղաք Վանի պաշարմանը, եւ ըստ իր խոսքերի, քիչ չարիք չի պատճառել այս քաղաքի հերոսաբար կռվող խաղաղ բնակիչներին: Ինչպես որ Պուշկինի «Բորիս Գոդունով»-ի հերոսին, նրան էլ են հետապնդում գազանաբար սպանված մարդկանց սարսափելի տեսիլները, հառաչանքներն ու ճիչերը: Նոգալեսը ցեղասպանության տեսարանները նկարագրել է գեղարվեստական այնպիսի ուժով, որ ընթերցելիս անհնար է անտարբեր մնալ կատարվածի ու կարդացածի հանդեպ:
Բայց միայն կույր վրդովմունք չի առաջացնում Նոգալեսի գիրքը: Այն ստիպում է նաեւ մտածել:
Վենեսուելացի գրողը եղել է զարմանալի դիտողունակ մարդ, ընդսմին՝ նաեւ շատ կրթված ու զարգացած: Նա սովորել է Բելգիայում, Գերմանիայում եւ Իսպանիայում եւ հակում է ունեցել գիտական զբաղմունքների: Եվ իրադարձությունները, որ ինքն է նկարագրել, փորձել է տեսնել պատմական եւ մշակութային լայն հեռանկարի մեջ: Բացի այդ, նա դրանք արժեւորել է նաեւ բարոյական տեսանկյունից, քանի որ համարել է իրեն «թափառական ասպետ», 20-րդ դարի իր տեսակի Դոն Կիխոտ: Եվ համոզված է եղել, որ բոլոր այն պատերազմներում, որոնց ինքը մասնակցել է՝ Կուբայում, Մեքսիկայում, Նիկարագուայում յանկիների դեմ պայքարելիս, ինքը կռվել է հանուն արդարության: Երիտթուրքերի քարոզչությամբ մոլորության մեջ ընկած Նոգալեսն Անտանտայի կողմում կռվելու անհաջող փորձից հետո որոշում է գնալ Թուրքիա: Բայց իրականությունը շատ շուտ սթափեցնում է նրան, եւ նա ջանում է բարեխղճորեն գրանցել այն, ինչ ինքը տեսել եւ լսել է: Եվ կարողացել է տեսնել սկզբունքորեն կարեւոր փաստեր, որոնց վերլուծությունը ժամանակակից պատմաբանին հնարավորություն է տալիս նորովի իմաստավորելու Հայոց ցեղասպանության շուրջ եղած մի շարք կաղապարված ըմբռնումները:
Սովորաբար թուրքական պաշտոնական քարոզչությունը այն կարծիքն է պարտադրում, թե ցեղասպանությունը իբր թե հետեւանք է Առաջին համաշխարհային պատերազմի հետ կապված հանգամանքների: Իբր թե հայերը, որ համակիր էին Ռուսաստանին, մշտական վտանգ էին ներկայացնում Թուրքիայի համար եւ կարող էին հարված հասցնել թիկունքից: Անքննադատաբար ընդունելով այս տեսակետը, որոշ պատմաբաններ մեղադրում են Գերմանիային այն բանի համար, որ նա չի կանխել ցեղասպանությունը, թեպետ իբր ունեցել է դրա հնարավորությունը: Եվ նույնիսկ Թուրքիայի քրիստոնյաների ցեղասպանության մտահղացումը վերագրում են եվրոպական այդ երկրի այն ժամանակվա կառավարող ընտրյալ խավին:
Իրականում, ինչպես վկայում է Նոգալեսը, ոչ գերմանացիները եւ ոչ էլ նույնիսկ թուրքական պրոֆեսիոնալ զինվորականներն են մտահղացել եւ իրագործել հայ ժողովրդի ցեղասպանությունը: Դրա գլխավոր կազմակերպիչները «Միություն եւ առաջընթաց» կոմիտեի (մասոնական տիպի կազմակերպություն, որ իրագործել է այսպես կոչված «երիտթուրքերի հեղափոխությունը»՝ սուլթանի գահընկեցությունը Օսմանյան կայսրության մեջ 1908 թվականին) ղեկավար անդամներն են՝ Թալաաթը, Էնվերը, Ջեմալը եւ նրանց թիկունքում թաքնվող Նազիմն ու Կարասսոն, որոնք ապիկար զինվորական ստրատեգներ էին եւ ոչ թե «հայրենիքի» մասին էին մտածում, այլ իրենց քսակի: Վենեսուելացի գրողը ցույց է տալիս, որ այս մարդկանց գործունեության հիմնական դրդապատճառը եղել է Օսմանյան կայսրության քրիստոնյաների, առաջին հերթին՝ իհարկե հայերի հաշվին հարստանալու անհագ ծարավը: Ընթերցողը այս գրքում կգտնի բազում վկայություններ այն բանի, թե ինչպես էին իրենց երկրի բնակչությանը կողոպտում «հեղափոխական» երիտթուրքերը՝ ե՛ւ ամբողջ Կոմիտեն, որին պատկանում էր ամբողջ կողոպուտի մեկ հինգերորդը, ե՛ւ նրա գլխավոր առաջնորդները:
Կարո՞ղ էին այս ավազակային կողոպուտի դեմն առնել գերմանացի սպաները, որ ծառայում էին թուրքական բանակում: Նոգալեսը ապացուցում է, որ երիտթուրքերը բացարձակապես հաշվի չէին նստում իրենց դաշնակիցների հետ: Թուրքերը իրենց էին վերագրում նրանց հաղթանակները, նրանց դարձնում էին ենթակա թուրք ապիկար սպաների, որոնք նշանակում էին ստանում «Միություն եւ առաջադիմություն» կոմիտեի առաջնորդների հետ ունեցած ազգակցական կամ անձնական կապերի շնորհիվ: Տպավորիչ է Նոգալեսի պատկերած այն տեսարանը, երբ նա նպարեղենի իր պաշարներից կերակրում է ամենեւին իր աստիճանին չհամապատասխանող վրանում պատսպարված գերմանացի ֆելդմարշալ (ֆելդմարշա~լ) ֆոն Հոլտցին:
Հատկապես գերմանացիների թվում, որոնք այդ ժամանակ Օսմանյան կայսրության մեջ էին, գտնվեցին ոչ քիչ թվով մարդիկ, այնպիսի մարդիկ, ինչպես օրինակ՝ Յոհաննես Լեփսիուսը, Արմին Վեգները եւ ուրիշներ, որոնք հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունը հասցրին մինչ համաշխարհային հասարակական կարծիքը: Եվ գերմանական դատարանը արդարացրեց հայ վրիժառուին՝ ուսանող Սողոմոն Թեհլիրյանին, որ հատուցման արդարացի դատավճիռ իրագործեց գլխավոր ոճրագործ Թալաաթի հանդեպ:
Ե՛վ գերմանացիները, ե՛ւ գրքի հեղինակը եղել են համաշխարհային ետնաբեմային խարդավանքների զոհերը. երիտթուրքերի ղեկավար գործիչները եղել են անդամներ թուրքական մասոնական հետեւյալ օթյակների՝ «Վերիտաս» («Ճշմարտություն»), որ հիմնադրել է Ֆրանսիայի «Մեծ Արեւելքը», «Արժանապատվություն», որ ստեղծել է Իտալիայի «Մեծ Արեւելքը»: Հրեական միջազգային «Բ՛նայ Բ՛րիտ» կազմակերպության իտալացի անդամ Էմմանուել Կարասսոն, որ ֆինանսավորել է ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմը, Սալոնիկում ստեղծել է մասոնական ամենաազդեցիկ կազմակերպությունը՝ «Վերածնված Մակեդոնիան»: Թուրքիայում մասոնական օթյակների ստեղծմանը մասնակցել էր «Բ՛նայ Բ՛րիտ»-ի այլ մի անդամը՝ Էմմանուել Վենեցիանոն, որ գլխավորում էր «Հրեաների համաշխարհային միությունը»:
Նոգալեսը ընդգծում է Թալաաթի ազգային պատկանելությունը, ում նա համարում է հրեա, որ ընդունել է մահմեդական հավատ: Այդօրինակ հրեաները, որոնց Թուրքիայում անվանում են «դեոնմե», մեծամասնություն էին կազմում երիտթուրքերի ղեկավար մարմիններում: Եվ այդ կազմակերպության իրական նպատակները, ինչպես վկայում է Օսմանական կայսրության մեջ Մեծ Բրիտանիայի այդ ժամանակվա դեսպան Հ. Լոութերը, այդ երկրում տնտեսական գերիշխանությունն էր եւ Պաղեստինի տարածքում հրեական պետության ստեղծումը: Այսպիսով Թուրքիային հատկացվում էր ռազմական պլացդարմի դեր հրեաների կողմից Պաղեստինի գաղութացման գործում:
Երբ սուլթան Աբդուլ Համիդը հրաժարվում է օգնել սիոնիստական շարժմանը, անմիջապես կազմակերպվում է նրա տապալումը 1908 թվականին: Եվ հենց Էմմանուել Կարասսոն է երիտթուրքերի անունից սուլթանին հայտնում նրա գահընկեց լինելու մասին: Հենց նա էլ գահընկեց եղած սուլթանին պահում է կալանքի մեջ: Հետո նա ղեկավարում էր թուրքերի հակահետախուզությունը Բալկաններում: Իսկ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Կարասսոն վերահսկում էր Օսմանական կայսրության պարենամթերքի բոլոր պաշարները:
Եվ երիտթուրք-դեոնմեները ծրագրում են մրցակցի վերացման նոր եղանակ՝ ցեղասպանությունը: Միջազգային մասոնության մեթոդներով նրանք նրբորեն-վարպետորեն հիմարացրին-տխմարացրին հասարակ թուրքերին ու քրդերին: Սկզբում «Ազատություն», «Արդարություն», «Հավասարություն» հեղափոխական կարգախոսներով խաբեցին դյուրահավատ մարդկանց եւ զավթեցին պետական իշխանությունը: Այդ նույն կարգախոսները օգտագործվեցին սոցիալական նախանձ հրահրելու եւ բնակչության մի մասի ձեռքով մյուս մասի կողոպուտի գաղափարական եւ հոգեբանական հիմնավորման համար: Հետո արդեն եկավ պանթյուրքիզմի գաղափարախոսության հերթը: Այն թուրքերին, որոնք ծանր էին տանում Օսմանական կայսրության կործանումը, առաջարկվեց նոր միթոս՝ Մեծ Թուրանի ստեղծումը Ադրիատիկից մինչեւ Սինցզյան: Ի դեպ, այս միթոսի ստեղծողը եղել է սիոնիստական շարժման անդամ Արմինիուս Վամբերին, որը եղել է Աբդուլ Համիդի խորհրդականը, բայց գաղտնի ծառայել է Մեծ Բրիտանիայի Ֆորին Օֆիսին: Այս միթոսի սուր ծայրը ուղղված էր երկրի ներսում ազգամիջյան ընդհարումներ հրահրելուն եւ հարաբերությունների սրմանը Ռուսական կայսրության հետ, որի ներսում ապրում էին մի շարք թյուրքական ժողովուրդներ, իսկ Ռուսաստանի հետ հարաբերությունների վատացումը անխուսափելիորեն պետք է հարուցեր թուրքերի կասկածամտությունը հայերի հանդեպ իբրեւ Մոսկովիայի հավատարիմ աջակիցների: Պատրաստակամ անգլիական հետախուզությունը հայերին հուշեց «Մեծ Հայաստանի» միթոսը, իսկ երիտթուրքերի գաղափարախոս դեոնմե Նազըմ-բեյն էլ դա օգտագործեց ստեղծելու համար հայերի կերպարը իբրեւ թյուրքական պետության թշնամու, որին անհրաժեշտ է ոչնչացնել:
Պետք է ասել, որ Անգլիան զգալի դեր է խաղացել Հայոց ցեղասպանության մեջ: Անգլիայում այն ժամանակից ի վեր, ինչ Կրոմվելը հատուկ պայմաններ է ստեղծել հրեական կապիտալի համար, այդ կապիտալի դիրքերը գնալով զորացել են եւ տիրապետող են դարձել Վիկտորիա թագուհու օրոք: Անգլիայի պրեմիեր-մինիստր Դիզրայելին 1878 թվականին Բեռլինի վեհաժողովում հասավ այն բանին, որ Սան-Ստեֆանոյի խաղաղ դաշնագրից հանվեց 16-րդ հոդվածը, համաձայն որի Բ. Դուռը իր վրա պետք է պարտավորություն վերցներ «իրագործելու, առանց հապաղումների, բարելավումներ եւ բարեփոխումներ, որոնք ծագել են տեղական անհրաժեշտությամբ այն մարզերում, որտեղ բնակվում են հայերը, եւ ապահովել նրանց անվտանգությունը քրդերից եւ չերքեզներից»: Դիզրայելին հայտարարեց. «Հայաստան իբրեւ այդպիսին գոյություն չունի»: Լինելով Իսպանիայից արտաքսված հրեաների շառավիղ, Դիզրայելին միշտ քրիստոնյաներին եւ մահմեդականներին գրգռում էր միմյանց դեմ եւ հաստատում էր միայն աշխարհում երկու ռասայի գերազանցությունը՝ հրեաների եւ անգլիացիների: Դիզրայելին ուղղակի պատասխանատվություն է կրում արեւմտահայության ոչնչացման համար, ինչը տեղի չէր ունենա, եթե իրագործվեին Սան-Ստեֆանոյի խաղաղ դաշնագրի դրույթները:
Առաջին համաշխարհային պատերազմում լինելով Ռուսական կայսրության դաշնակիցը, Անգլիան անազնիվ խաղ էր խաղում Ռուսաստանի եւ Մերձավոր Արեւելքի քրիստոնյաների հետ: Նոգալեսին, իբրեւ փորձված զորահրամանատարի, զարմացնում է այն, ինչ ինքը անվանում է իրաքյան ռազմաճակատում անգլիական զորահրամանատարների «զսպվածություն»: Անգլիացիները, թեեւ գերակշռում էին թվով ու ռազմական տեխնիկայով, գտնվելով հաղթանակին մերձ՝ երկու քայլի վրա, անսպասելիորեն նահանջում են եւ հնարավորություն են տալիս թշնամուն իրենց ուժերը կարգի բերելու: Նույն բանը տեղի ունեցավ եւ Դարդանելի հայտնի ռազմական գործողության ընթացքում: Կարծես թե Անգլիայի կառավարող շրջանները պահպանում էին երիտթուրքերի բանակը եսապաշտական նպատակների համար, առավել կարեւոր, քան Անտանտայի երկրների ընդհանուր հաղթանակը: Հենց Դարդանելը պաշտպանող թուրքական բանակում գնդապետ, դեոնմե Մուստաֆա Քեմալը, որ «Վերածնված Մակեդոնիա» մասոնական օթյակի անդամ էր եւ Թալաաթի, Էնվերի եւ Ջեմալի անկումից հետո շարունակեց հայերի ցեղասպանությունը, ստացավ «անհաղթելի հերոս»-ի իր առաջին դափնիները:
Բրիտանական զինված ուժերի հրամանատարության տակտիկան հանգեցրեց թե՛ անգլիական բանակի, թե՛ Մերձավոր Արեւելքի քրիստոնյաների բազում զոհերի: Բրիտանական դեսանտը Հելիոպոլում, որի ափ իջնելը առաջարկել էր մասոն Ու. Չերչիլը, դատապարտված էր ոչնչացման: Զոհվեցին տասնյակ հազար անգլիացիներ, ավստրալացիներ, նորզելանդացիներ: Դարդանելի գործողության ընթացքում անգլիացիների պարտությունը ազատ արձակեց երիտթուրքերի ձեռքերը եւ նրանց մղեց հայերի եւ Օսմանական կայսրության այլ քրիստոնյաների ոչնչացմանը:
Հայերի համար նույնանման հետեւանքներ ունեցավ 1920 թվականի հունիսին ամերիկյան սենատում նախապես ծրագրված տապալումը ԱՄՆ-ի Հայաստանյան մանդատի, որի սահմանները արդեն որոշված էին Սեւրի դաշնագրով: Ամերիկյան կառավարող շրջանները, որոնք վերահսկվում էին ետնաբեմից, հայկական հարցի շուրջ վարում էին մի քաղաքականություն, որ շատ ներդաշնակ էր Մեծ Բրիտանիայի վարած քաղաքականությանը եւ արեցին ամեն ինչ, որպեսզի Հայաստանի մանդատը չհաստատվի:
Ե՛վ Մեծ Բրիտանիայի, ե՛ւ ԱՄՆ-ի այս երկակի խաղը շատ բանով կանխորոշեց շրջաններն ու չափերը հայոց ցեղասպանության, ինչը սկսվեց այն պահից, երբ «Միություն եւ առաջընթաց» կոմիտեն ամրապնդեց իր իշխանությունը: 1909 թվականի ապրիլին տեղի ունեցավ հայերի ջարդը Ադանայում, նրանց ունեցվածքի զավթումով: Բայց վրդովմունքը երկրում եւ երկրից դուրս այնքան մեծ եղավ, որ երիտթուրքերի ղեկավարները ջանացին կատարվածի մեղքը բարդել նախկին վարչակարգի վրա եւ զանգվածային սպանությունների զոհերի հատուցման դիմակահանդես սարքեցին: Թալաաթը, Էնվերը եւ Ջեմալը ստիպված եղան սպասելու Առաջին համաշխարհային պատերազմին, որպեսզի իրագործեն վաղուց ի վեր իրենց մտքում ծրագրված հայ ժողովրդի ցեղասպանությունը:
Վենեսուելացի գրողը, մի կողմից, ընդունում է, որ «Միություն եւ առաջընթաց» կոմիտեն ուներ հայերի ցեղասպանության հստակ ու որոշակի ծրագիր, մյուս կողմից զարմանք է հայտնում, որ այդքան մեծաթիվ մարդիկ արժանի դիմադրություն ցույց չեն տվել թուրքական ոստիկանությանը, «համիդիե» ավազակախմբերին, որոնք հավաքագրված էին թուրք, քուրդ եւ չերքեզ ազգաբնակչության ամենահետամնաց եւ ստորին խավերից: Բայց հաջողության գաղտնիքը անսպասելիության եւ դահիճների ուխտադրժության եւ զանգվածային վարքի որոշ օրինաչափությունների նրանց ստույգ նկատառումների մեջ էր: Նրանք անմիջապես ժողովրդին զրկեցին ղեկավարությունից, միաժամանակ ձերբակալելով եւ ոչնչացնելով ժողովրդի հոգեւոր եւ քաղաքական առաջնորդներին, ինչպես եւ մտավորականությանը: Տղամարդիկ կանչվեցին զինվորական ծառայության եւ բանակում անզեն չկարողացան արժանի դիմադրություն ցույց տալ: Իսկ հետո դահիճները առանձին ոչնչացրին ծերերին, կանանց ու երեխաներին: Թվում է, կար եւս մի հոգեբանական գործոն, որ դյուրին էր դարձնում մարդասպանների խնդիրը. բազում զոհեր չէին սպասում այդպիսի գազանության, այդպիսի գազանությունների պանթյուրքիզմի քարոզչությունից բթացած եւ անպատիժ թալանի, կողոպուտի եւ անարգումի հնարավորություն ստացած թուրքերից, քրդերից եւ չերքեզներից, որոնց հետ հայերը դարերով ապրել էին միատեղ: Բայց այն վայրերում, ուր հայերը ժամանակին գիտակցել են իրենց վիճակի լրջությունը եւ որտեղ գտնվել են առաջնորդներ, այդ վայրերում նրանք հաղթել են: Այդպես է եղել, օրինակ, Վան քաղաքի պաշարման ժամանակ, երբ ծերերը, կանայք եւ երեխաները փոքրաթիվ տղամարդկանց հետ ինքնապաշտպանության կոմիտեի ղեկավարությամբ, որ գլխավորում էր բժիշկ Արամը, կարողացան դիմակայել կազմակերպված զորքերին եւ գազանացած «համիդիե» ավազակախմբերին, որոնց ղեկավարում էին պրոֆեսիոնալ զինվորականներ, որոնց թվում էր Ռաֆայել դե Նոգալեսը, որ ռազմական կրթություն էր ստացել Եվրոպայում: Նույն բանը եղավ եւ Մուսա-դաղում, Սասունում եւ այլ վայրերում:
Թուրք որոշ պաշտոնական պատմաբանների ձգտումը հայ ժողովրդի առանձին օջախների դիմադրությունը ներկայացնել ու իբրեւ «քաղաքացիական պատերազմ», մեղմ ասած, զուրկ է հիմքերից: Իրականում անզեն ժողովրդի դեմ կիրառվել է պետության ողջ ոչնչացնող ուժը, որ ուղղորդում էին երիտթուրք-դեոնմեները: Եվ հայ ժողովրդի ոչնչացումը, որ սկիզբ էր առել Ադանայում, շարունակվեց Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին եւ ավարտվեց մասոնների երկրորդ էշելոնի՝ իշխանության գալու ժամանակ արդեն հիշված Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ: Նրան տվեցին «թուրքերի հայր» հորջորջումը, թեպետ ինչպես վկայում է ամերիկյան ուսումնասիրող Արմստրոնգը, Քեմալի բարոյական կերպարը բացարձակապես չէր համապատասխանում մահմեդական հավատի իսկական արժեքներին:
Երիտթուրքերին արժե «տեխնիկական նորաբանության» արտոնագիր տալ՝ «լուսավոր» իդեալների համար պայքարի քողի տակ, հենվելով ընդհատակյա կազմակերպության եւ դրա միջազգային ցանցի վրա, զավթել պետական իշխանությունը եւ օգտագործել այն իբրեւ զենք ու միջոց մրցակիցների եւ քաղաքական հակառակորդների զանգվածային ոչնչացման համար: Միայն թե իրենց ինքնահրապուրանքի մեջ նրանք չկանխատեսեցին դրա բոլոր հետեւանքները, այն, որ այդ միջոցը միշտ նույն ձեռքերում չի լինի:
Առավել կամ պակաս նման ձեւով դեոնմեների սցենարը կրկնվեց նաեւ Ռուսաստանում: Սկզբում կադետական կուսակցության եւ օկտյաբրիստների մասոնները, որոնք ուսումնառության էին գնում երիտթուրքերի մոտ, տապալեցին օրինական Թագավորին, հետո հերթը եկավ երկրորդ ջոկատի: Պարվուսը, որ «Միություն եւ առաջադիմություն» կոմիտեի տնտեսական հարցերի խորհրդականն էր, Էմմանուել Կարասսոյի գործարար-գործընկերը եւ միլիոններ էր դիզել պատերազմի տարիներին պարենամթերքի խարդախավաճառքով, կնքված վագոնով Պետրոգրադ բերեց հեղափոխականների ջոկատը: Եթե փորձենք վերլուծել-պարզաբանել նրանց ազգային պատկանելությունը եւ մասոնական օթյակների անդամ լինելը, ապա պարզ կդառնա, թե ինչ խնդիրներ պետք է իրագործեին նրանք, որոնք դրել էր նրանց առջեւ համաշխարհային ետնաբեմը: Նրանք Ռուսական կայսրության մեջ հրահրեցին քաղաքացիական պատերազմ, որը վերածվեց ռուս ժողովրդի ցեղասպանության: Համեմատենք ՌԿԿ(բ) ԿԿ 1919 թվականի հունվարի 29-ի հրամանագիրը, որ ստորագրել էր Յակով Սվերդլովը «կազակության բոլոր ղեկավարների» «գլխովին ոչնչացման» մասին, Թալաաթի այն հրամանի բովանդակության հետ, որ բերում է Նոգալեսը՝ «այրել, ոչնչացնել, սպանել»: Եվ այն հարստությունը, որ կուտակել էին Ռուսական կայսրության ժողովուրդները, թալանում եւ յուրացնում էին զանազան համմերները եւ այլք դեոնմեի դեղատոմսերով:
Ռուսական կայսրության եւ հայ ժողովրդի հաշվին համաշխարհային ետնաբեմը փրկեց կործանման եզրին հասած մասոնների իշխանությունը Թուրքիայում: Բոցավառ հեղափոխական, բոլշեւիկ եւ մասոն Լեւ Տրոցկին դեռեւս 1918 թվականի հունվարին հրաման է արձակում Կովկասյան ճակատից ռուսական բանակի արձակման մասին: Հենց նա էլ Թալաաթի հետ գործարք է կնքում Կարսը, Արդահանը եւ Բաթումը թուրքերին հանձնելու մասին: Նրա այդ գործարքին օրինականության տեսք հաղորդեց, առանց հաշվի առնելու հայ ժողովրդի կարծիքը, 1921 թվականի պարտադրյալ Մոսկովյան պայմանագիրը: Համաշխարհային ետնաբեմի համագործակցությամբ ի չիք դարձրին Սեւրի պայմանագրի պայմանները պատմական Հայաստանի տարածքները Թուրքիայից անջատելու մասին: Ավելին, Ռուսաստանին պարտված Թուրքիան նույն Ռուսաստանից ստացավ 20000 (քսան հազար) քառ. կմ պատմական Հայաստանի տարածք, որ նախկինում Ռուսական կայսրության կազմի մեջ էր մտնում: Ի հաճույս քեմալական Թուրքիայի Ադրբեջանին հանձնվեցին Նախիջեւանի մարզը եւ Լեռնային Ղարաբաղը: Սրանից բացի, 1920-22 թթ. Լենինի եւ Տրոցկու էմիսարները Քեմալին, այն ժամանակ, երբ նա կռիվ էր մղում ուղղափառ Հունաստանի դեմ, մատակարարեցին վիթխարի քանակությամբ զենք ու ռազմամթերք (40 հազար հրացան, հարյուրավոր գնդացիրներ, 54 հրանոթ արկերի հազարավոր հավաքակազմով եւ այլն, եւ այլն), ինչպես նաեւ նավթ, բենզին, կերոսին:
Հունաստանի դաշնակիցները՝ Մեծ Բրիտանիան եւ ԱՄՆ-ը, ուխտադրուժ կերպով դավաճանեցին Միության իրենց դաշնակցին եւ վճռականորեն հրաժարվեցին օգնություն ցույց տալուց:
Իսկ Քեմալին Տրոցկու օգնությունը գալիս ու գալիս էր: Ֆրունզեն, Մդիվանին եւ Արալովը գործուղվում են Թուրքիա գործնական օգնություն ցույց տալու համար: Այն ժամանակ, երբ Ռուսաստանում մոլեգնում էր դաժանագույն սովը, Թուրքիան բոլշեւիկներից ստացավ տասը միլիոն ռուբլի ոսկով: Հատկապես այդ ժամանակ Ռուսաստանում սկսվեց ուղղափառ եկեղեցիների եւ եկեղեցու ունեցվածքի համատարած կողոպուտը:
Քեմալը «արժանապատիվ ձեւով» գնահատեց իր ցեղակից-բոլշեւիկների այս անգնահատելի օգնությունը, 1921 թվականին Սեւ ծովում խեղդամահ անելով Թուրքիայի կոմկուսի ամբողջ Կենտրոնական կոմիտեն, որ ժամանել էր սովետական Ռուսաստանից:
Երիտթուրքերի սցենարով էր գործում եւ Հիտլերը: Որպեսզի հասնի իշխանության, նա օգտագործեց այն նվաստացումը, որ կրեցին գերմանացիները Վերսալից հետո եւ հատկապես Վերսալյան Հանրապետության քաղաքականությունից: Բայց այս անգամ պետական մեքենան գործեց ընդդեմ հրեաների: Եվ ո՞վ է կրում մեծ պատասխանատվությունը միլիոնավոր անմեղ հրեաների արտաքսման ու ոչնչացման համար՝ Հիտլե՞րը, թե՞ ցեղասպանությունը հայտնագործող երիտթուրք-դեոնմեները:
Ներկա ժամանակում համաշխարհային ետնաբեմը, կիրառելով դարերով մշակված մեթոդները, ջանում է քրիստոնյաներին եւ մահմեդականներին հանել միմյանց դեմ: Լիբանանի, Հարավսլավիայի, Իրաքի քաղաքացիական պատերազմները անհամար աղետներ են բերել եւ շարունակում են բերել այդ երկրների ժողովուրդներին: Նույն այդ սցենարով ապակայունացվում է իրավիճակը Իրանի եւ Սիրիայի շուրջ: Իսկ Մարգարեի վրդովեցուցիչ ծաղրանկարների հրապարակումը անկարելի է պրովոկացիա չանվանել: Եվ հայերի ցեղասպանությունը որոշ վայ-պատմաբաններ ջանում են ներկայացնել իբրեւ միջկրոնական բախման հետեւանք: Բայց այդ ջանքերը անկար ու զուր են: Իրականում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված ցեղասպանությունից եւ դրան հաջորդած ժամանակներում փրկված հայերին եղբայրների պես ընդունեցին Իրանի, Սիրիայի, Լիբանանի եւ արաբական այլ պետությունների ժողովուրդները: Հայ ժողովուրդը երբեք չի մոռանա այդ օգնությունը:
Բարձրագույն արդարությունը այն է, որ թափված անմեղ արյան համար միշտ հատուցում կլինի: Ժամանակակից Թուրքիային, եթե նա չի ուզում ճանաչել ցեղասպանության փաստը, մեծ փորձություններ են սպասում: Իր գոյության մոտ ութսուն տարիների ընթացքում այդ երկրում գոյություն ունեցող ռազմական դիկտատուրան հնարավոր բոլոր մեթոդներով «եվրոպականացրել է» թուրքերին, կտրելով նրանց իրենց արմատներից: Չի ընդհատվում քրդերի բռնի թուրքացման քաղաքականությունը: Աջակցությամբ եւ պաշտպանությամբ աշխարհի նույն ուժերի, որոնք օգնեցին երիտթուրքերին իշխանության գալու, արվում է ամեն ինչ, որպեսզի թույլ չտրվի Հայոց ցեղասպանության համաշխարհային ճանաչումը: Բայց Թուրքիայում հակասություններ են հասունանում: Իսկ թե ինչպես կլուծվեն դրանք, կախված կլինի, մասնավորապես, ե՛ւ զղջումից ու ապաշխարումից, ե՛ւ Թուրքիայի ներկա կառավարիչների կողմից պատմական սխալների ժամանակին ուղղումից:
Ահա թե ինչպիսի եզրահանգումների է բերում «թափառական ասպետ»-ի՝ վենեսուելացի գրող Ռաֆայել դե Նոգալես Մենդեսի հուշագրության ընթերցումը: Դրա համար էլ ժամանակին ոչնչացրել են «Չորս տարի մահիկի ներքո» գրքի տպաքանակը, իսկ իսպաներեն լեզվով վերջին հրատարակությունը եղել է 1936 թվականին: Արիության եւ ինքնազոհության շնորհիվ Հայոց Մեծ եղեռնի ականատես Միհրան Քեհյանի, որ տարագրվել է Վենեսուելա, պահպանվել է վերջին հրատարակության մեկ օրինակը: Այս գրքի ռուսերեն թարգմանությունը իրագործվել է առաջին անգամ:
Նոգալեսի նոթերի ճակատագիրը մեզ համոզում է, որ Աստվածային նախախնամությունը պահպանում է իսկական վկայությունը: Եվ 20-րդ դարի Դոն Կիխոտի ցուցմունքները կհնչեն այն դատարանում, որը, վերջապես, արժանին կհատուցի թե՛ դահիճներին, թե՛ զոհերին: Ռուս. թարգմ. ՅՈՒՐԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ
- Մ. ԱՌԱՔԵԼՈՎ, Վ. ԶԱՅՑԵՎ
ՕՍԿԱՆՅԱՆ-ՄԱՄԵԴՅԱՐՈՎ ՆՈՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԲԵԼԳՐԱԴՈՒՄ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՀայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը տեղի կունենա ապրիլի 18-ին Բելգրադում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ...ՆԱԽԱԳԱՀԸ ՄԵԿՆՈՒՄ Է ԵԳԻՊՏՈՍ
Ս. Մ.Նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են արտգործնախարար Վարդան Օսկանյանը, առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը, մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար ...ՋԱՎԱԽԵՑԻՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՀԱՅԵՐԵՆԻ ՀԱՄԱՐ
Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունները երեկ ցույց էին կազմակերպել՝ որպես երկրորդ պետական լեզու հայերենը ճանաչելու պահանջով: Կազմակերպությունների ներկայացուցիչները հայտարարել են, որ հայաբնակ ...«ԱՀԱԲԵԿԻՉ» ԱՐՈՒԹՅՈՒՆՈՎԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԻՍԼԱՄ ԸՆԴՈՒՆԵԼ
1Ցմահ ազատազրկման դատապարտված Վլադիմիր Արությունովը, որ, վրաց իշխանությունների ձեւակերպմամբ, մահափորձ էր կատարել Վրաստանի եւ Միացյալ Նահանգների նախագահների դեմ, հրաժարվում է քրիստոնեությունից եւ ցանկանում ...«ՆՅՈՒ ՅՈՐՔ ԹԱՅՄՍԸ» «ՎԱԽԿՈՏ» Է ԱՆՎԱՆՈՒՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԲԱՌԻՑ ՎԱԽԵՑՈՂ ՄԱԿ-ԻՆ
Փորձելով լռեցնել Հայոց ցեղասպանության խոսակցությունները, Թուրքիան ավելի մեծ ուշադրության է արժանացնում այդ հարցը՝ ներկայիս Թուրքիային կապելով անցյալի ոճրագործության հետ, այսպիսի խմբագրական է հրապարակել ...ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՎԿԱՆ
Մ. ԱՌԱՔԵԼՈՎ, Վ. ԶԱՅՑԵՎ
Վենեսուելացի գրող եւ «հաջողության զինվորագրյալ» Ռաֆայել դե Նոգալես Մենդեսի «Չորս տարի մահիկի ներքո» գրքի ռուսերեն թարգմանությունը եւս մի քայլ է Հայոց Մեծ եղեռնի փաստի միջազգային ճանաչման համար մղվող պայքարում, ...ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԵՐԸ, ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ՈՒ ՀԱՐԱԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Խմբ.
Եթե վայրենի ժողովուրդների համար պատերազմը թշնամու սեփականությունը զավթելու եւ նրան լիովին ոչնչացնելու օրինական միջոց է, եթե նրանց համար դա առավել հարգի եւ մարդավայել զբաղմունք է, ապա քաղաքակիրթ ժողովուրդները, ...ԱՆԿՈՒՍԱԿՑԱԿԱՆԻ ԽՈՀԵՐԸ ԱՌԱՋԻԿԱ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽՕՐԵԻՆ
Սրտի ցավով՝ ՄԵԼՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԻնձ հաճախ են հարցնում, թե որ կուսակցությանն եմ համակրում եւ անդամակցում: Պատասխանս միշտ եղել է նույնը՝ «Անկուսակցականների կուսակցությանը»: Փորձենք պարզել մարդկանց՝ այս կամ այն կուսակցության գիրկը մղող ...«ՀՈՒՍԱՀԱՏՈՐԵՆ ՓՆՏՐՈՒՄ ԷԻ ԻՄ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՈՒ ՉԷԻ ԳՏՆՈՒՄ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆՆոյեմբերյանի թիվ 40 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված Գրողների միության (ԳՄ) նախագահ Լեւոն Անանյանը, որ մեկնել էր իր ընտրատարածքի բնակչության հետ հանդիպելու, վերադարձել է հուսահատեցնող ...ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՀԵՏ ԶԳՈՒՅՇ ՎԱՐՎԵՔ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Երեկ դատավորների եւ նրանց հետ առնչություն ունեցած եւ ունեցող քաղաքացիների համար ուշագրավ տեղեկություններ լսեցինք Մամուլի ազգային ակումբում, որի հյուրը վճռաբեկ դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյանն էր: ...ՈՐՈՇ ՄԱՐԴԻԿ ԵԼԵԼ ԵՆ ԵՐԿՐԻ, ՕՐԵՆՔՆԵՐԻ ՇԱԼԱԿԸ
Մ. Խ.«Օրինաց երկիրը» քարոզարշավի երկու տեսակի մեջ է տեղավորվում` դահլիճային եւ հանրահավաքային հանդիպումների, չնայած վերջին օրերին չի բողոքում նաեւ հեռուստաընկերությունների` իրենց քարոզարշավի լուսաբանումից: ...ՈՎ Է ԳՏՆՎՈՒՄ ԾԱՅՐՈՒՄ, ՈՎ՝ ԾԱՅՐԻ ՄԵՋՏԵՂՈՒՄ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Ամեն ինչ սկսվեց «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանի հարցից՝ ուղղված «Հայելի» ակումբի մյուս հյուրին՝ ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանին, թե նրա կուսակցությունը քաղաքական ...ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆ. «ՀԺԿ-Ն ԳՆՈՒՄ Է ՀԱՂԹԵԼՈՒ»
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆՀանրապետության սահմանամերձ բնակավայրերից է սկսել իր նախընտրական արշավը Հայաստանի ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ): Ականատես է եղել ժողովրդի սոցիալական թշվառ վիճակին եւ հիասթափությանը: Պատճառն, ըստ ՀԺԿ ...ՎԱՐՉԱՊԵՏԸ ԽՈՍՏԱՑԱՎ, ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ՀՈՒՅՍՈՎ ԿՍՊԱՍԵՆ
ԿԱՐԻՆԵ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Ինչպես արդեն տեղեկացրել էր «Ազգ»-ը, վարչապետ Սերժ Սարգսյանը խոստացել էր լսել կենտրոնի բնակիչներին: Վերջապես հանդիպումը տեղի ունեցավ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը:
Բնակիչների ...ՄԵՏՐՈՅԻ ԿԱՅԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՆ
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Չարբախը» մետրոյի մյուս կայարանների համեմատ երիտասարդ կառույց է, 9 տարվա պատմությամբ, բայց 20-25 տարեկան կայարաններին հավասարվել է, քանի որ անցած տարիների ընթացքում ոչ մի անգամ հիմնարար նորոգման չի ենթարկվել: ...ՄԵՆՔ ԵՆՔ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԵՐ ԲԺՇԿԻՆ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ1999 թ. առողջապահության նախարարության կողմից Հայաստանում ներդրվել է ընտանեկան բժշկությունը, հաստատված «Ընտանեկան բժշկի դրույթների» միջոցով: Մշակվել ու բարեփոխվել է ընտանեկան բժշկության կանոնակարգման դաշտը, ...ԱՐԺԵՔԱՎՈՐ ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ
Լիբանանահայ պարբերականները հաղորդում են, որ լիբանանահայ եւ առհասարակ հայկական գրահրատարակչությունը վերջին ամիսներին հարստացել է եւս մի քանի արժեքավոր հրատարակություններով: Դրանցից ուշագրավ են հետեւյալները. ...ԻՐԵՆՆ Է, ՈՒՐԻՇ ՈՉ ՈՔԻՆԸ ԵՎ ՇԱՏԵՐԻՆԸ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Գեղանկարիչ Հայկազ Սողոմոնյանը ստեղծագործել է առանց ժամանակի չափանիշներին ու մտածողությանը տուրք տալու: Ստեղծագործել է այնպես, ինչպես մտածել է: Այն, ինչ ստեղծել է՝ իրենն է յուրօրինակությամբ ու տեսակով ...ՄԱՀԱԶԴ
Հերմինե, Ռոբերտ, Գագիկ, Մելիք, Նարինե, Սուսաննա Բաղդասարյանները անհուն վշտով հայտնում են եղբոր, հոր, պապիկի, անմոռանալի անժամանակ մահը: Քաղաքացիական հոգեհանգիստը՝ ապրիլի 14-ին, ժամը 18-ին, Լեոյի փող. ...ՀԵՐԲԵՐՏ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Հ. Ա. 1
Հայկական մամուլը կորցրեց իր ամենապրոֆեսիոնալ, ամենանվիրյալ, միաժամանակ ամենակոլորիտային դեմքերից մեկին: Մի անձնավորության՝ ով 1960 թ.-ից ի վեր, մոտավորապես 50 տարի, անընդմեջ ծառայել է մեր մամուլին որպես ...ԸՆԿԵՐՈՋ ՀԻՇԱՏԱԿԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ«ՖՈՏՈԼՈՒՐ» գործակալությունԴժվար է հավատալ, որ այլեւս չկա մեր սիրելի, անսահման բարի, հազվագյուտ մարդը, ընկերը, գործընկերը, բոլորի համար մտերիմ Հերբերտը, Հերբերտ Բաղդասարյանը. անուն ազգանուն, որ երկար տասնամյակներ դրվել է Հայաստանի, ...ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ Է ԳՈՐԾԵԼ 41-ԱՄՅԱ ԱՄԻՐԱՆ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ
ԹԲԻԼԻՍԻ, 13 ԱՊՐԻԼ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինչպես հաղորդել է «Ռուսթավի-2» վրացական հեռուստաընկերությունը, ինքնասպանության պատճառ է դարձել ծայրահեղ կարիքը: Փող չունենալու պատճառով Մխիթարյանը չի կարողացել ջերմություն ...ՅՈՒՆԵՍԿՕ-Ն ԸՆԴՈՒՆԵԼ Է ՍԲ. ԹԱԴԵՎՈՍ ՎԱՆՔԻ ՀԱՅՏԸ
ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԻրանի «Մշակութային ժառանգության լրատվությունը» տեղեկացնում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հավանություն է տվել «Համաշխարհային ժառանգության վայրերի» ցուցակում ընդգրկելու արեւմտյան Ադրբեջանի նահանգում գտնվող Սբ. Թադեւոս ...ԾԱՆՐՈՐԴՆԵՐԸ ՍԿՍՈՒՄ ԵՆ ՄՐՑԱՎԵՃԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱյսօր Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում մեկնարկում է ծանրամարտի Եվրոպայի հերթական առաջնությունը: Հայաստանն այդ մրցումներին կներկայացնեն 12 ծանրորդներ: Կանանց մրցաշարում մրցահարթակ դուրս կգան Թեհմինե Կարապետյանը ...ՀԱՅ ՀՈԿԵՅԻՍՏՆԵՐԸ ՀԱՆԴԵՍ ԿԳԱՆ ԻՌԼԱՆԴԻԱՅՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀոկեյի Հայաստանի ազգային հավաքականը Իռլանդիայի Դանդալկ քաղաքում կմասնակցի աշխարհի առաջնության երրորդ դիվիզիոնի մրցաշարին: Մեր հավաքականի մրցակիցները կլինեն Նոր Զելանդիայի, Հարավային Աֆրիկայի Հանրապետության, ...ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԴԻՐՔԵՐՆ ԱՆՓՈՓՈԽ ԵՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Դրեզդենում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 9-րդ տուրը բավական հաջող էր Հայաստանի ներկայացուցիչների համար: Միակ պարտությունը կրեց Ռաֆայել Վահանյանը` զիջելով Ֆլորիան Հանդկեին: Վահանյանը չորրորդ ...
ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՎԿԱՆ
Մ. ԱՌԱՔԵԼՈՎ, Վ. ԶԱՅՑԵՎ«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ԿԱՅՔԷՋՈՒՄ «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՐՑԵՐ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ

ԱՐԺԵՔԱՎՈՐ ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆAXA-Ն ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ՀԱՅԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ
ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, ՊրահաՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ. ԶԱՏԿԱԿԱՆ ՏՈՆ
Արարատյան Հայրապետական թեմի Մամլո դիվան«ԱՀԱԲԵԿԻՉ» ԱՐՈՒԹՅՈՒՆՈՎԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԻՍԼԱՄ ԸՆԴՈՒՆԵԼ

«ՆՅՈՒ ՅՈՐՔ ԹԱՅՄՍԸ» «ՎԱԽԿՈՏ» Է ԱՆՎԱՆՈՒՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԲԱՌԻՑ ՎԱԽԵՑՈՂ ՄԱԿ-ԻՆ
ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԵՐԸ, ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ՈՒ ՀԱՐԱԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Խմբ.ԻՍՐԱՅԵԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԳԻՏՆԱԿԱՆԻ ԿՈՉԸ
ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆՄՈՒԹԱՖՅԱՆ ՊԱՏՐԻԱՐՔԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՏԵՂԱԴՐԵԼ ՍԲ. ԽԱՉ ԵԿԵՂԵՑՈՒ ԽԱՉԸ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
- 1828 Նիկոլայ I-ը պատերազմ է հայտարարում Թուրքիային:
- 1860 Շուշիում ծնվեց պատմաբան Լեոն (Առաքել Բաբախանյանը): (Վախճ. 1932թ.-ին, Երևանում):
- 1864 Ծնվեց տաղանդավոր բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանը: (Վախճ. 1929թ.-ին):
- 1909 Գահընկեց արվեց սուլթան Աբդուլ Համիդը. Իշխանությունն անցավ երիտթուրքերի ձեռքը:
- 1921 Վ. Ի. Լենինի պատմական նամակը Ադրբեջանի, Վրաստանի, Հայաստանի, Դաղստանի և Լեռնականների հանրապետության կոմունիստներին:
- 1978 Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդի նստաշրջանը հաստատեց Հայկական ԽՍՀ սահմանադրությունը (Հիմնական օրենքը):
- 1990 Ռուսաստանի Դաշնության Պետական Դուման ընդունեց հայտարարություն «1915-1922 թթ. հայ ժողովրդի ցեղասպանության դատապարտման մասին»:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

