
ԴԱԼԱՐԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՋՈՐԴԵԼ Է ՍՊԱՆՈՂԻ ԵՂԲՈՐ ՎՐԱԵՐԹԸ
- Մեկ օր առաջ, երբ հայտնի դարձավ Արարատի մարզի Դալար գյուղի համայնքի ղեկավար Տիգրան Պետրոսյանի սպանության լուրը, ենթադրվում էր, որ դեպքը շարունակություն է ունենալու, քանի որ Հայաստանում ինքնադատաստանի միջոցով հարցեր լուծելը դառնում է սովորություն: Բայց որ այդքան շուտ նոր միջադեպ կհաջորդի, դա անպատկերացնելի էր, քանի որ իրավապահները սկսել էին զբաղվել դեպքով եւ պետք է որ իրենց ուշադրության կենտրոնում պահեին հնարավոր շարունակության հնարավոր գործող անձերին: Բայց ոչ, փառքուպատիվ մեր իրավապահներին, նրանք միայն արձանագրում են արդեն կատարվածը, իսկ հանցագործություն կանխելը բոլորովին նրանց գործը չէ: Երեկ էլ հայտնի դարձավ, որ սպանությունն իրականացրած Դալարի նախկին գյուղապետ Գեղամ Բադալյանի եղբայր Խաչիկ Բադալյանը, որը դանակահարության համար հետախուզման մեջ էր, վրաերթի է ենթարկվել հենց սպանության օրը, անհայտ ավտոմեքենայի կողմից, օգոստոսի 30-ի երեկոյան, ժամը 21-ի մոտակայքում, Դալար գյուղի մանկապարտեզի մոտ: Խաչիկ Բադալյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արտաշատի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք: Ավելի ուշ պարզվել է, որ Խաչիկ Բադալյանի կյանքին վտանգ չի սպառնում: Իսկ վրաերթ կատարողը, Աշոտ անունով, մեղայականով ներկայացել է Արտաշատի ոստիկանություն:

Սպանության եւ այս դեպքի կապն ակնհայտ է, եւ Աստված գիտե, թե ինչ շարունակություն կունենա պատահածը: Նախկին գյուղապետը, որն ինքն էր ներկայացել Արտաշատի ոստիկանության բաժանմունք, ուներ երկու եղբայր, որոնցից մեկը հետախուզման մեջ է եղել, հենց նա է վրաերթի ենթարկվածը, իսկ մյուսը կալանված է:
Ըստ արդեն հայտնի տեղեկատվության, 2005 թվականին գյուղապետ ընտրված Տիգրան Պետրոսյանը հայտնի է եղել իր ընդդիմադիր հայացքներով, մտերիմ էր Արամ Զ. Սարգսյանի հետ: Նախորդ գյուղապետի հետ նա տարաձայնություններ է ունեցել` պահանջելով նրանից գյուղապետարանի բյուջե վերադարձնել թալանված գումարները, նաեւ դիմել է դատարան` նախկին գյուղապետի օրոք կատարված անօրինական հողահատկացումների հարցով: Իսկ դեպքից մի քանի օր առաջ նա չարաշահումների համար աշխատանքից ազատել էր գյուղի մանկապարտեզի վարիչին, որի չարաշահումներով դեռ զբաղվելու էին:
Ակնհայտ է, որ տեղի ունեցածը 2005 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից մնացած չպայթած ական էր, որ պայթեց նախկինի ու ներկայի միջեւ լարվածության կուտակման պահին, այսինքն` ժամանակին կիսատ մնացած «ռազբորկայի» հետեւանք: Իսկ թե ինչ խեղճուկրակ մեթոդներով են աշխատում մեր իրավապահները, որ անգամ սպանությունից ժամեր անց չեն կանխում նոր հանցագործությունը, նորից ու նորից բոլորիս աչքի առաջ է: Ինքնին ծագում է հարցը` չե՞ն ուզեցել, թե՞ չեն կարողացել կանխել:
Մռայլ կանխագուշակումներ չենք ուզում անել, սակայն հետընտրական այս դաժան պատմությունն այն զգուշացնող դեղին լույսը պետք է լինի, որը կսթափեցնի մեզ առաջիկայում սպասվելիք նախընտրական կրքերի նոր լիցքերի պայթյուններից:
- Մ. Խ.
ԻՐԱՆԻՆ ՄԱԿ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՎԵՐՋՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏՆ ԱՎԱՐՏՎԵՑ
Պ. Ք.Երեկ ավարտվեց Իրանին ՄԱԿ-ի ԱԽ ներկայացրած վերջնագրի ժամկետը: Հուլիսի 31-ին Անվտանգության խորհրդի ընդունած բանաձեւն Իրանից պահանջում էր մեկ ամսվա ընթացքում դադարեցնել ուրանի հարստացման աշխատանքները, սպառնալով ...ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱԿԱՍԵՄԱԿԱՆ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ, Կալիֆոռնիա «Կուրիեր»Լիբանանի վրա մեկ ամիս տեւած Իսրայելի հարձակումներն արդարացիորեն ամբողջ աշխարհի զայրույթն առաջացրին: հանրությունը մեղադրեց Իսրայելին Լիբանանի քաղաքացիների զանգվածային եւ հաճախ անխտրական ռմբակոծումների ...ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԶՈՐԱԽԱՂԵՐ
ԲԱՔՈՒ, 31 ՕԳՈՍՏՈՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ շարունակում է զարգանալ ռազմական համագործակցությունը, եւ մենք մշտապես որոշակի քայլեր ենք ձեռնարկում համագործակցության էլ ավելի շատ զարգացման ...ՎԵՐԻՆ ԼԱՐՍԸ ԲԱՑՎԵԼ Է ՄԻԱՅՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ա. Մ.Փոխարտգործնախարար Գեղամ Ղարիբջանյանը, անդրադառնալով այն տեղեկատվությանը, ըստ որի ռուսական կողմը Հայաստանի քաղաքացիների համար մինչեւ սեպտեմբերի 3-ը բացել է Վերին Լարսի սահմանային անցակետը, լրատվամիջոցների ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԿԿԱՐԳԱՎՈՐՎԻ ՕՐԵՆՔՈՎ
«Օտարերկրացիների մասին» կառավարության հաստատած օրենքի նախագիծը երեկ լրագրողներին ներկայացրեց փոխարտգործնախարար Գեղամ Ղարիբջանյանը: Ըստ նրա, այս օրենքի նախագիծը կարգավորում է Հայաստանում օտարերկրացիների ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԳՆԱԼՈՒ Է ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ
«Ժառանգություն» կուսակցությունը ստացել է «Կենտրոն» համայնքի ոստիկանության պետ Հովիկ Թամամյանի պաշտոնական հաղորդումը, ըստ որի անապացուցելի է այն փաստը, թե մարտի 8-ի գիշերը «Ժառանգության» գրասենյակ ներխուժած ...ՀՀԿ-Ն ԴԵՄ Է ԱՋԱՓՆՅԱԿՈՒՄ ԱՐՄԱՆ ՍԱՀԱԿՅԱԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅԱՆԸ
Իրականացավ քաղաքական որոշ շրջանակների կանխատեսությունը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը երեկ ուշ երեկոյան ավարտած խորհրդի նիստում ձայների ճնշող մեծամասնությամբ որոշել է Աջափնյակ թաղամասում առաջիկայում ...ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՑՆ ԻՐԿՈՒՏՍԿ
ԿԲ մամուլի ծառայությունՀՀ կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը մեկնեց Ռուսաստանի Դաշնություն, Իրկուտսկ քաղաք՝ Միջին Ասիայի, Սեւծովյան տարածաշրջանի եւ Բալկանների երկրների կենտրոնական բանկերի կառավարիչների ակումբի 16-րդ ...ԲԱԶՄԱՓՈՐՁ ՀՆԴԿԱՍՏԱՆԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ ԵՆ ՀԱՅ ՀՄՈՒՏ ԱԴԱՄԱՆԴԱԳՈՐԾՆԵՐԸ
Գ. Գ.
Եռօրյա այցով Հայաստան է ժամանել Հնդկաստանի ակնագործության եւ ոսկերչության արտահանման խթանման խորհրդի պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված մոտ 10 պատվիրակները ներկայացնում են Հնդկաստանի ադամանդագործության, ...«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԽԻՍՏ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ս. Մ.«Հայաստան» համահայկական հիմնադրամը մեկ անգամ եւս անդրադառնում է ԼՂՀ-ում «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու շինարարությանը, վստահեցնելով թե մայրուղու կառուցման աշխատանքները շարունակվում են բնականոն ընթացքով: ...ՔՈԲՈՒԼԵԹՅԱՆ ԱՐԿԱԾՆԵՐ ԿԱՄ «ԵՎՐԱՍԻԱ» ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ «ԱՐԺԱՆԻՔՆԵՐԸ»
Մ. Բ.Քոբուլեթին երեւանցիների համար այս տարվա ամառային հանգստի ամենափնտրված վայրն էր: Շատերը լսած չլինելով անունն անգամ, խորհուրդ էին տալիս մեկնել՝ թերեւս մատչելիությունը նկատի ունենալով, կամ պարզապես քաղքենիական ...ՍԱՐԻ ԹԱՂԻ ՈՒ ԹՈԽՄԱԽԻ ԱՆԱՊԱՀՈՎ ԽԱՎՆ ՈՒՆԻ ԻՐ «ՍԵՎ ԾՈՎԸ»՝ ԱՂԻ ՋՈՒՐԸ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
Երեւանի գաջի գործարանի հետեւում արդեն 30 տարուց ավելի աղի ջուր է կուտակվում: Ամռան տապին տարածքի բնակիչներն այստեղ զովանում են ու, իրենց ասելով, նաեւ բուժվում: Նախկինում ջուրն ավելի շատ է եղել, այնքան ...ԲԵՄԱԿԱՆ ԽՈՍՏՈՒՄՆԱԼԻՑ ՍԿԻԶԲ ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ
Հայաստանի անկախության 15-րդ տարեդարձին նվիրված համերգով սեպտեմբերի 6-ին Հայաստանի ֆիլհարմոնիկ համերգասրահում ելույթ է ունենալու Վահրամ Թադեւոսյանը (Վաննո Թադեո Լեոնի, տենոր, Իսպանիա): Կհնչեն արիաներ Վերդիի ...ԹԱՎՋՈՒԹԱԿԱՀԱՐ ՍԹԻՎԵՆ ԻՍԵՐԼԻՍԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 2-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա աշխարհահռչակ թավջութակահար Սթիվեն Իսերլիսի մենահամերգը` Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ: ...ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՈՒՄ ՄԻԱՅՆ ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻՆ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
«Ժամանակ Երեւան» (ԺԵ) օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի գործով դատավարությունը երեկ շարունակվեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում` Մնացական Մարտիրոսյանի դատավարությամբ: ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԳՈՎԱԶԴՎԻ ՍԻ ԷՆ ԷՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՈՎ
Ա. Մ.Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանը Սի Էն Էն հեռուստաալիքով ներկայացնելու եւ գովազդելու հետ կապված Սի Էն Էն հեռուստաընկերության առաջարկած պայմաններին: Այս մասին տեղեկացանք կառավարության տեղեկատվության ...ԱՐԱԲԱԿԱՆ ՋԵՐՄՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀՈՒՄ
Գ. Գ.
«Հայպետհիդրոմետ» ծառայության օդերեւութաբանական կանխատեսումների բաժնից ստացված հաղորդման համաձայն, այսօր ցերեկը եւ վաղը գիշերը հանրապետությունում կրկին կդիտվի ջերմաստիճանի բարձրացում: Սեպտեմբերի 1-ին մայրաքաղաքում ...ՕՐ, ՈՐ ԻՆՔՆԻՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ Է
Իրավամբ, ամեն նոր օր իրադարձություն է դառնում մեզանից ոմանց համար, սակայն սեպտեմբերի մեկը իրադարձություն է բոլորիս համար, հաճախ` մի քանի առումներով միաժամանակ՝ գիտելիքի օրն է, ուսումնական տարվա «ամանորը» ...«ՍԲ. ՍԱՀԱԿ-ՍԲ. ՄԵՍՐՈՊ» ՇՔԱՆՇԱՆ` ԹՈՄ ՍԱՄՈՒԵԼՅԱՆԻՆ
Ս. Մ.
Օգոստոսի 30-ին Մայր աթոռ Ս. Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը «Ս. Սահակ-Ս. Մեսրոպ» շքանշան հանձնեց թարգմանիչ Թոմ Սամուելյանին:
«Ձեր թարգմանությունների միջոցով օտարներ եւ անգլիախոս հայորդիներ ...ԷԿՈՒՄԵՆԻԶՄԻ ԴԱՍԱԿԱՆ ՕՐԻՆԱԿ ՀԱՆՔԱՎԱՆ ԳՅՈՒՂՈՒՄ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Ամռանը Հանքավանն ու նրա հարակից տարածքները հյուրընկալ օջախներ են դառնում հովեկների համար: Այստեղ գալիս են ոչ միայն հրաշալի բնության, առողջարար օդի, այլեւ հանքային ջրի համար: Հանքավան գյուղում մի ժամանակ ...ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՄԵԿՆԱՐԿՆ ԷԼ ՀԱՂԹԱԿԱՆ ԷՐ
Նյու Յորքում ընթացող թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության հանդիպումների մեծ մասը տեղացող անձրեւի պատճառով գրեթե մեկ օրով հետաձգվել էր: Բարենպաստ եղանակին սպասողների թվում էր նաեւ Դավիթ Նալբանդյանը: Եվ ահա վերջապես ...ՏԱԼԼԻՆԻ «ԱՐԱՐԱՏՆ» ԷՍՏՈՆԻԱՅԻ «ՓՈՔՐ ԳԱՎԱԹԻ» ԴԱՓՆԵԿԻՐ
Տալլինի «Արարատի» ֆուտբոլիստները դարձան Էստոնիայի «Փոքր գավաթի» խաղարկության հաղթող՝ եզրափակիչ մրցախաղում համառ պայքարում 1-0 հաշվով պարտության մատնելով անցած տարվա գավաթակիր Կոխտլա Յարվեի «Ալկոյին»: ...ՄԱՅՔ ԹԱՅՍՈՆԸ ԿՕԳՆԻ
Գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Մայք Թայսոնը կօգնի IBF-ի վարկածով թեթեւագույն քաշում աշխարհի ներկայիս չեմպիոն Վախթանգ Դարչինյանին լավագույն ձեւով նախապատրաստվելու հոկտեմբերի 7-ին ֆիլիպինցի ...ԴԱԼԱՐԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՋՈՐԴԵԼ Է ՍՊԱՆՈՂԻ ԵՂԲՈՐ ՎՐԱԵՐԹԸ
Մ. Խ.
Մեկ օր առաջ, երբ հայտնի դարձավ Արարատի մարզի Դալար գյուղի համայնքի ղեկավար Տիգրան Պետրոսյանի սպանության լուրը, ենթադրվում էր, որ դեպքը շարունակություն է ունենալու, քանի որ Հայաստանում ինքնադատաստանի միջոցով ...
ԵՎՍ ՄԻ ՀԱՅ ՍՊԱՆՎԵՑ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՄոսկվաՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶ ԿԱՄ ԱՄԵՆԱԼԱՎ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ
ՎԵՐՆԱԳԻՐՆ ԻՆՔՆ Է` ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ
ՆՈՐԱՅՐ ԱԴԱԼՅԱՆՄԻ ԶԱՎԵՇՏԱԼԻ ՉՎԵՐԹԻ ՏԽՈՒՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ.
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Երեւան-ԿրասնոդարԷԿՈՒՄԵՆԻԶՄԻ ԴԱՍԱԿԱՆ ՕՐԻՆԱԿ ՀԱՆՔԱՎԱՆ ԳՅՈՒՂՈՒՄ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՍՐԱՅԵԼ-ԱԴՐԲԵՋԱՆ: ԹԱՔՈՒՆ ՈՂՋԱԳՈՒՐՈՒՄՆԵՐ
ԻԼՅԱ ԲՈՒՐՏՄԱՆՎՇՏԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԵՔԵՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱԶԳԱՅԻՆ ՕՐՀՆԵՐԳԻ ԴԵՄ
ՀԱՄԼԵՏ ԿԱՐՃԻԿՅԱՆՄԻ ԽՈՍԵՔ ՈՒ ՄԻ ԳՐԵՔ, ՊԱՐՈՆ ՍԱՐԻՆՅԱՆ
ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ
- 0 Գիտության օր
- 570 Կնքվում է հայ-բյուզանդական դաշինքը:
- 1387 Լենկ-Թեմուրի զորքը պաշարում է և գրավում Վանի բերդը:
- 1850 Թիֆլիսում սկսում է հրատարակվել «Արարատ» շաբաթաթերթը՝ Գաբրիել Պատկանյանի խմբագրողթյամբ:
- 1860 Կ. Պոլսում հիմնվեց «Համազգային ընկերությունը» Միքայել Նալբանդյանի ակտիվ մասնակցությամբ:
- 1860 Կ. Պոլսում հիմնվում է Հայոց Բարեգործական ընկերությունը:
- 1861 Կ. Պոլսում Գ. Երանյանի, Ն. Թաշճյանի և Տ. Չուխաջյանի խմբագրողթյամբ սկսում է հրատարակվել «Քնար հայկական» երաժշտական կիսամսյա հանդեսը:
- 1868 Երևանի գիմնազիայի բացումը:
- 1868 Ելիսավետպոլի (Գանձակ) Բանանց գյուղում ծնվեց հեղափոխական Մելիք Մելիքյանը (Դեդուշկա): (Սպանվեց 1918թ.-ին, Բաքվում):
- 1886 Կ. Պոլսի Ղալաթիա թաղամասում Մինաս Չերազի տեսչությամբ բացվեց Կենտրոնական վարժարանը:
- 1894 Նշվեց հայ լրագրողթյան 100-ամյակը:
- 1920 Բաքվում բացվում է Արևելքի ժողովուրդների առաջին համագումարը, որին մասնակցում են նաև Հայաստանի աշխատավորության ներկայացուցիչները:
- 1939 Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը:
- 1958 ՀԽՍՀ գյուղատնտեսության նախարարությանն առընթեր կազմակերպվում է հողագործության և ագրոքիմիայի գիտահետազոտական ինստիտուտ:
- 1966 Շարունակելով երեսունականների անկոտրում փորձը, Խորհրդային Հայաստանը խնդրագրեր ուղարկեց Մոսկվայի կենտրոնական իշխանություններին` Արցախը Հայաստանին վերադարձնելու պահանջով: Այս խնդրագրերը հետո ուղեկցվում էին Արցախում մասսայական բողոքներով, որոնք վերջին հաշվով տանում էին դեպի կոմունիստական իշխանությունների պատասխան բռնությունների:
- 1997 ԼՂՀ-ում կայացած նախագահական ընտրություններում հաղթեց ԼՂՀ արտգործնախարար Արկադի Ղուկասյանը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

