
«ԲԱՆԱՆՑՆ» ԱՎԵԼԻ ՀԱՋՈՂԱԿ ԳՏՆՎԵՑ
- Երկու հանդիպումներով մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրը: Կենտրոնականն անշուշտ մրցանակային տեղերի հավակնորդ «Բանանցի» եւ «Միկայի» մրցավեճն էր, որի ելքը չափազանց մեծ նշանակություն ուներ առաջնության պարգեւների համար մղվող պայքարում: Այս խաղում «Բանանցի» կազմում բացակայում էր առաջնության լավագույն ռմբարկու Արամ Հակոբյանը, որը փորձաշրջանի է մեկնել Եկատերինբուրգի «Ուրալ»: Ինչ խոսք, նրա բացակայությունը զգացնել տվեց: Ի տարբերություն նախորդ հանդիպումների, «Բանանցի» գրոհներին պակասում էր սրությունը:

Երկու թիմերն էլ բավական զգույշ էին գործում` հիմնական ուշադրությունը դարձնելով պաշտպանությանը: Դա է պատճառը, որ առաջին 30 րոպեներին քիչ թե շատ վտանգավոր պահեր չստեղծվեցին դարպասներին: Կարելի է թերեւս հիշատակել Արմեն Շահգելդյանի դիպուկ հարվածը, որը որսաց Ռադաջան: Իսկ ահա առաջին խաղակեսի վերջին 15 րոպեներին երկու թիմերն էլ դիմեցին ակտիվ հարձակողական գործողությունների: Երկու անգամ հեռահար հարվածներով դարպասը գրավելու փորձ կատարեցին «Բանանցի» ֆուտբոլիստներ Ռոմեո Ջենեբյանն ու Սամվել Մելքոնյանը, սակայն ապարդյուն: 39-րդ րոպեին արդեն «Միկան» էր մոտ հաջողությանը, բայց Շահգելդյանի հիանալի փոխանցումը չկարողացավ եզրափակել Դավթյանը: «Միկայի» հաջորդ գրոհը եւս վտանգավոր էր: Ձախ թեւից Դավիթ Գրիգորյանի փոխանցմանը Ռադաջան սխալ ընդառաջ դուրս եկավ եւ քիչ էր մնում Արտյոմ Ադամյանը գրավեր դարպասը: Առաջին խաղակեսի ավարտին էլ Վահե Թադեւոսյանի գլխի հարվածը մի փոքր շեղ ստացվեց:
Ընդմիջումից հետո էլ խաղն ընթացավ փոխնիփոխ հաջողությամբ: Կրկին հիանալի խաղաց Շահգելդյանը` ճշգրիտ փոխանցումով հարվածի դուրս բերելով Ադամյանին, սակայն վերջինիս հարվածը բարձր ստացվեց: 7 րոպե անց նույն Ադամյանի հարվածից հետո «Բանանցին» գոլից փրկեց դարպասաձողը: Իսկ ահա «Բանանցն» ավելի հաջողակ գտնվեց: 74-րդ րոպեին աջ թեւով Սամվել Մելքոնյանի սրընթաց անցումն ավարտվեց դարպասի գրավումով: Խաղի մնացած ժամանակահատվածում «Միկան» փորձեց խույս տալ պարտությունից: Նրանց հաջողվեց մի քանի անգամ սպառնալ մրցակցի դարպասին, սակայն այդպես էլ գոլ չգրանցվեց: Յուշկովի հարվածը դիպավ դարպասաձողին, իսկ Շահգելդյանի հարվածը մի փոքր բարձր ստացվեց: Ավելացված ժամանակում էլ «Բանանցը» կարող էր կրկնապատկել հաշիվը, սակայն Մուրադյանը չօգտագործեց նպաստավոր պահը:
Այսպիսով, հաղթելով 1-0 հաշվով, «Բանանցը» 18 հանդիպումներում վաստակեց 37 միավոր եւ ամրապնդվեց 2-րդ տեղում` 3 միավորով առաջ անցնելով «Միկայից»: Իսկ ահա առաջնության առաջատար «Փյունիկից» միավորների տարբերությունը պահպանվեց, քանի որ չեմպիոնը հերթական հաղթանակը տոնեց: Փյունիկցիները «Հրազդան» մարզադաշտում 3 անպատասխան գնդակ խփեցին «Կիլիկիայի» դարպասը: 2 անգամ աչքի ընկավ Ալեքսանդր Պետրոսյանը, 1 գնդակ էլ խփեց «Փյունիկի» ռմբարկու Արսեն Ավետիսյանը` գոլերի թիվը հասցնելով 11-ի:
Այսօր կկայանան տուրի ավարտական 2 հանդիպումները: «Արարատը» Կապանում կմրցի «Գանձասարի» հետ, իսկ «Ուլիսը» «Հանրապետական» մարզադաշտում կհյուրընկալի «Շիրակին»:
- ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ԱՎԱՐՏՎԵԼ Է ԱՂԹԱՄԱՐԻ ՍԲ. ԽԱՉ ԵԿԵՂԵՑՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ
Հ. Չ.
Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Աթիլլա Քոչը, ինչպես օգոստոսի 20-ին նշել է «Ենի շաֆաքը», Հունաստան ուղեւորվելիս նավում ճեպազրույց է ունեցել թուրք լրագրողների հետ, որի ընթացքում նա անդրադարձել ...ՄՈՏ Է ՕՍԿԱՆՅԱՆ-ՄԱՄԵԴՅԱՐՈՎ ԵՎՍ ՄԵԿ ՀԱՆԴԻՊՈՒՄ. ՃՇՏՎՈՒՄ ԵՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ՏԵՂԸ
Վերջերս Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի բառապաշարում հաճախակի են հայտնվում պատրաստակամություն արտահայտող բառեր: Արդեն որերորդ անգամ Մամեդյարովը հայտարարում է, թե պատրաստ է Հայաստանի ...ԿՀԱՐՁԱԿՎԻ՞ ԱՄՆ-Ը ԻՐԱՆԻ ՎՐԱ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՄոսկվաԱրձակուրդից հետո վերադառնալով Մոսկվա եւ հետեւելով մամուլին, յուրօրինակ զգացում ես ապրում. երեւանյան գրեթե անամպ լրատվական մթնոլորտից հետո ասես հայտնվում ես... պատերազմական դաշտում: Զգալի թվով թերթեր արդեն ...«ԻՏԵՌԱՆ» ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ ՎՐԱՍՏԱՆԻՆ
«Իտեռա» ընկերությունը դադարեցրել է վրաստանյան գազամատակարար ընկերություններին գազի մատակարարումը: «Ռուսթավի 2-ի» տեղեկացմամբ «Իտեռան» դադարեցումը բացատրում է 2003 թվականից 6 մլն դոլար չմարած պարտքի առկայությամբ: ...ԿՐԱՍՆՈԴԱՐՈՒՄ ԾԵԾԵԼ ԵՆ ՀԱՅԻ, ՀՆՉԵԼ ԵՆ ԿՈՒԲԱՆԸ ՍԵՎԵՐԻՑ «ՄԱՔՐԵԼՈՒ» ԿԱՐԳԱԽՈՍՆԵՐ
Մ. Խ.Ըստ Կրասնոդարի «Երկրամաս» թերթի` օգոստոսի 21-ին, ժամը 22-ի մոտակայքում Կրասնոդարի կենտրոնում, Կոմունարների եւ Գորկու փողոցների անկյունում 18-ից 22 տարեկան մոտ 15 երիտասարդներ հարձակում են գործել ազգությամբ ...ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԲԱՑԵԼ ԼԱՐՍԻ ԱՆՑԱԿԵՏԸ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ
Ռուսաստանը մտադիր է 10 օրով բացել Լարսի անցակետը: Վրացական լրատվամիջոցների ներկայացմամբ, նման մտադրությունը բացատրվում է սահմանին գտնվող հայերին Վրաստանի տարածքով Հայաստան հասնելու հնարավորություն ընձեռելու ...«ԽԵԼՔԸ ԹՌՑՐԵԼ Է ԲԵՌՆԱՐ ԼՈՒԻՍԸ»
Հ. Չ.Ամերիկացի պատմաբան Բեռնար Լուիսը քաջ հայտնի է հայ հասարակայնությանը: Նա իբրեւ վարձու գրչակ անգնահատելի ծառայություններ է մատուցել Թուրքիային Հայոց ցեղասպանության ժխտողականության հարցում: Բեռնար Լուիսի ...2,5 ՄԼՆ ԴՈԼԱՐ` ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆԻ ՀԱՄԱՐ
Մ. Խ.Հայաստանում ազատ եւ արդար ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ է ընդամենը 2,5 մլն դոլար, ասել է Արշակ Սադոյանը երեկ: Արշակ Սադոյանի կուսակցությունը հենց այդ գումարի սահմաններում մշակել է մի ծրագիր, ...ՀԻՄԱ ԿԱՐԳՆ ՈՒՐԻՇ Է
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆՀայրենի խորհրդարանի հերթական նստաշրջանին նախորդեց աշխատակազմի, ասենք, օպտիմալացումը: Այն շուրջ քառասունով կրճատել է բյուջեից աշխատավարձ ստացողների թիվը: Պատճառը ոչ ֆինանսական է, ոչ էլ քաղաքական, համաձայն ...ԺԱՄԱՆԱԿԻ ՄԵՋ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԻ ՉԱՓՈՒՄՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ
ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ
Վերջերս «Փրինթինֆո» ընկերության տպագրատնից լույս տեսավ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթների, հոդվածների, հարցազրույցների ընտրանին, հենց նույն` «Ընտրանի» վերնագրով: «Սույն ժողովածուն միայն հավուր պատշաճի կազմված ...«ԻՐԱՆԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ ԼԱՎՆ Է, ԲԱՅՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԼԱՎ ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ»
1ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
«Լոգոս էքսպո սենթր» ցուցահանդեսային կազմակերպության, իրանական «Մաքսիբիթ» ընկերության եւ հայկական «Մաքսիբիթ»-ի ներկայացուցիչ «Սայե Ռոշա»-ի նախաձեռնությամբ երեկ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՓԱՅԼՈՒՄ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՄԲ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ2005 թ.-ին Հայաստանն առաջին անգամ ընդգրկվեց Համաշխարհային տնտեսական ֆորումի մրցունակության համաշխարհային զեկույցում: Ֆորումը սկսել է հրատարակվել 1979 թ.-ից եւ միջազգային ներդնողների համար ուղենիշի նշանակություն ...ՆՇՎԵՑ «ԲԵՌԼԻՆ» ՀՅՈՒՐԱՏԱՆ 10 ԵՎ «ՖՅՈՒՐ ԱՐՄԵՆԻԵՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ 5-ԱՄՅԱԿԸ
Գ. Մ.88-ի դեկտեմբերյան ավերիչ երկրաշարժից հետո Բեռլինի գերմանական Կարմիր խաչի նախաձեռնությամբ, Բեռլինի բնակչության եւ Էննե Բուռդա տպագրատան նվիրաբերած միջոցներով Գյումրիում սկսեց կառուցվել պոլիկլինիկա: 1993 ...ՀԱՅՏՆԻ ԲԱՐԵՐԱՐԸ ՍԻՐՈ՞ՒՄ Է ՄԵԶ
Հայաստանում է հայտնի բարերար, միաժամանակ նաեւ մորմոնական աղանդի ղեկավար, «Հանթսման» կորպորացիայի տնօրեն Ջոն Հանթսմանը: Երեկ նա հանդիպումներ է ունեցել ՀՀ նախագահի եւ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հետ: Երկրի ...ԲԺՇԿԱԿԱՆ ՉԱՐԱՄԵՏ ՇՂԹԱ
Մ. Բ.
Երեւանի հայտնի ծննդատներից մեկի ճանապարհին երիտասարդ մի տղամարդ նորածին երեխային ու կնոջը տուն էր տանում դառնացած՝ «Ինչ էլ անո՜ւն են դրել: Խիղճները կորցրած մարդիկ են, եթե փող չտաս՝ երեխադ չի ծնվի»:
Բժշկական ...ԱՐՑԱԽՈՒՄ ԵՎՍ ԿԱՆՑՆԵՆ 12-ԱՄՅԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ
Կ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՍտեփանակերտԼՂՀ նախագահի հրամանագրով երեկ հրավիրված արտահերթ նիստում Արցախի խորհրդարանը քննարկեց «Կրթության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: Օրինագծի կապակցությամբ մինչ այդ գլխադասային ...«ԿԻԼԻԿԻԱՅԻ» ԱՐՔԱՅԱԿԱՆ ՃՇՏԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ
Վերջին 50-60 կմ-երի ընթացքում մեզ անդադար զանգահարում էին Ռոստովից, հարցնելով թե «Կիլիկիան» ստույգ երբ է ժամանելու քաղաք: Բնականաբար, ամենքից շատ մտահոգվում էր Ռուսաստանի հարավային օկրուգում Հայաստանի ...ԱՎԵԼԻՆ, ՔԱՆ ԵՐԱԶԱՆՔԸ
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ
Կարծում եմ, եթե «Կիլիկիան» նավարկությունն ավարտեր ասենք Սուրբ Ղազար կղզում եւ այնտեղից քարշանավով տուն դառնար, ապա դարձյալ կկարողանայինք համարձակորեն ասել, որ աշխարհին ցուցադրել ենք նավարկելու մեր վաղեմի ...ՄԱՐՏԱՐՎԵՍՏԻ ՍԻՐԱՀԱՐՆԵՐԻՆ` ՆՎԵՐ ՀԱՅԱԶԳԻ ՌԵԺԻՍՈՐԻՑ
Հ. Ծ.Մարտարվեստի թեմաներով ֆիլմեր նկարահանող Աբերդինում (Շոտլանդիա) ապրող հայազգի ռեժիսոր Արա Պայայայի մասին առաջին անգամ ենք տեղեկանում «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի հուլիսի 29-ի համարից: «Աբերդին ...ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ՉԵ՞Ն ՑԱՆԿԱՆՈՒՄ ՆՇԵԼ ՄԻՔԱՅԵԼ ԹԱՐԻՎԵՐԴԻԵՎԻ ԾՆՈՒՆԴԸ
Գ. Գ.
«Զվուկի» ինտերնետային պարբերականը հրապարակել է հարցազրույց մեր հայրենակից, երգահան Միքայել Թարիվերդիեւի կնոջ՝ Վերա Գորիսլավովնայի հետ, որը կարդալուց հետո բազմաթիվ ընթերցողներ իրենց կարծիքներն են ուղարկել ...ՕՐՀՆԵՐԳԻ ԳԱՂԱՓԱՐԸ` ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ
ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆՇուրջ 10 օր փորձում եմ ՀՀ մշակույթի նախարարությունից տեղեկանալ, թե որտեղ կարող եմ ծանոթանալ մրցութային առաջին փուլն անցած ՀՀ օրհներգի 5 տարբերակների խոսքերին: ՀՀ քաղաքացու մտահոգությամբ պաշտոնյաներին ...ՄԵԶ ՃՇՄԱՐԻՏ ՀԵՐՈՍՆԵՐ ԵՆ ՊԵՏՔ...
ՆՈՒՇԻԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԲարու եւ չարի մեր հայկական հեքիաթը դեռ գրվում է եւ անավարտ կմնա այնքան ժամանակ, մինչեւ երկնքից կախված երեք հեքիաթային խնձորները գտնեն իրենց տերերին` ասողին, լսողին եւ...բարին ցանկացողին. իսկ մեր հեքիաթն ...ԿՈՒԲԱՆԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԴՐՈՇԸ ԿԲԱՐՁՐԱՆԱ ԱՐԱՐԱՏ ԼԵՌԱՆ ՎՐԱ
Մ. Խ.Մի խումբ կրասնոդարցի ալպինիստներ հայազգի Վարդան Վարդանյանի ղեկավարությամբ ճանապարհ են ընկել նվաճելու քրիստոնեության եւ հայ ժողովրդի սրբություն Արարատ լեռը: Ըստ հայկական «Երկրամաս» թերթի, կրասնոդարցի ալպինիստների ...ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-ԻՑ ՆՈՐ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ ՋԱՎԱԽՔՈՒՄ
Վրաստանի Նինոծմինդայի (հայաշատ շրջաններից) շրջանում հոկտեմբերի 1-ից հեռարձակումը կսկսի BBC-ի R-ստուդիայի թբիլիսյան ներկայացուցչության նախաձեռնությամբ հիմնված նոր ռադիոկայան: Ա-ինֆո գործակալության տեղեկացմամբ, ...ԿԱՅԾԱ՞Կ, «ՄԱՐԴԿԱՅԻՆ ԳՈՐԾՈ՞Ն», ԹԵ՞ ԷԼԻ ԻՆՉ-ՈՐ ԱՅԼ ՊԱՏՃԱՌ...
ՏՈՒ-154 ռուսական ինքնաթիռի վթարի պատճառների մեկնաբանությունները, ցավոք, դեռեւս առանց օդանավի ինքնագրիչների Մոսկվայում վերծանման, նմանվում են հայկական Ա-320-ի վթարի ժամանակ հակասական ու շահադիտական «եզրակացություններին»: ...ԱՐՑԱԽՈՒՄ ԿԱՆԱՅՔ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵՆ, ՔԱՆ ՏՂԱՄԱՐԴԻԿ
Կ. Գ.Համաձայն ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների, 2006 թ. հունվար-հունիս ամիսներին հանրապետությունում համախառն ներքին արդյունքը, նախնական տվյալներով, շուկայական գներով կազմել է 23642.4 ...ԱԲՐԱՀԱՄ-ՄԻՐԱՆԴԱ ՄԵՆԱՄԱՐՏԸ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՕգոստոսի 26-ին գերմանական Օլդենբուրգ քաղաքում նշանակված Արթուր Աբրահամ-Էդիսոն Միրանդա մենամարտը, որում վիճարկվելու էր IBF-ի վարկածով միջին քաշում աշխարհի չեմպիոնի տիտղոսը, հետաձգվել է: Պատճառը հայ բռնցքամարտիկի ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ ՈՒԹ ԾԱՆՐՈՐԴՆԵՐ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՍեպտեմբերի 2-10-ը Իտալիայի Պալերմո քաղաքում կանցկացվի ծանրամարտի Եվրոպայի պատանիների եւ աղջիկների հերթական առաջնությունը: Մրցաշարի պարգեւները կվիճարկեն 32 երկրների 124 պատանիներ ու 77 աղջիկներ: Եվրոպայի ...«ԲԱՆԱՆՑՆ» ԱՎԵԼԻ ՀԱՋՈՂԱԿ ԳՏՆՎԵՑ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Երկու հանդիպումներով մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրը: Կենտրոնականն անշուշտ մրցանակային տեղերի հավակնորդ «Բանանցի» եւ «Միկայի» մրցավեճն էր, որի ելքը չափազանց մեծ նշանակություն ...ԷԼԻՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ԱՐԴՅՈՒՆՔԸ ԵՐԿՐՈՐԴՆ ԷՐ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Հունաստանում անցկացված շախմատի «Ակրոպոլիսի գավաթի» խաղարկությունում հաջող մրցելույթներ ունեցավ Էլինա Դանիելյանը: Նա հաջող սկսեց մրցաշարը՝ հաղթանակներ տոնելով Ջուլիա Մաքայի եւ Մենակշիի նկատմամբ: 3-րդ տուրում ...ԳԵՏԼԻՆԸ ԿՈՐԱԿԱԶՐԿՎԻ ՈՒԹ ՏԱՐՈՎ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱմերիկացի արագավազորդ Ջասթին Գետլինը, որ երկրորդ անգամ է մեղադրվում արգելված խթանիչների օգտագործման մեջ, կորակազրկվի 8 տարով: Սովորաբար նման դեպքերում մարզիկին ցմահ որակազրկում են: Սակայն ԱՄՆ-ի հակադոպինգային ...
ՄԻ ԽՈՒՄԲ ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂԵՐ ՀԱՅԱՍՏԱ՞Ն ԵՆ ԺԱՄԱՆԵԼ
Մ. Խ.ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՓՈՐՁ
ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՍՐԱՀՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԸ ՀԱՅԵՐԵՆ ՉԳԻՏԵ՞Ն
Գ. Գ.ԿՐԱՍՆՈԴԱՐՈՒՄ ԾԵԾԵԼ ԵՆ ՀԱՅԻ, ՀՆՉԵԼ ԵՆ ԿՈՒԲԱՆԸ ՍԵՎԵՐԻՑ «ՄԱՔՐԵԼՈՒ» ԿԱՐԳԱԽՈՍՆԵՐ
Մ. Խ.ՆԱՄԱԿ «ԱԶԳԻ» ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ
ՍԵՐԳԵՅ ՍԱՐԻՆՅԱՆՕ՜, ԼՈՆԴՈՆ, Ա՜Խ, ԵՐԵՎԱՆ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ, Լոնդոն-ԵրեւանՊԱՅԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՍՈՂԱՆՔՆԵՐ ԱՐԱՐԱՏ ԼԵՌԱՆ ՎՐԱ
ԱՅՍՕՐ ՈՐՍՈՐԴՆԵՐԸ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՆՇՈՒՄ ԵՆ ՈՐՍԱՍԵԶՈՆԻ ԲԱՑՈՒՄԸ
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ
ԵԳՉՈՒՀԻ ՇԵՐԸ ՎԱՃԱՌՈՒՄ Է ԱՆՁՆԱԿԱՆ ԻՐԵՐԸ
- 1915 Կախաղան բարձրացվեց հնչակյան հերոս Մուրադը (Համբարձում Բոյաջյանը):
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

