
ՄԵԶ ՃՇՄԱՐԻՏ ՀԵՐՈՍՆԵՐ ԵՆ ՊԵՏՔ...
Բարու եւ չարի մեր հայկական հեքիաթը դեռ գրվում է եւ անավարտ կմնա այնքան ժամանակ, մինչեւ երկնքից կախված երեք հեքիաթային խնձորները գտնեն իրենց տերերին` ասողին, լսողին եւ...բարին ցանկացողին. իսկ մեր հեքիաթն այսօր ոչ ասող ունի, ոչ լսող , ոչ էլ նույնիսկ ճշմարիտ հերոսներ...
Պատմությունն իր վարժ ձեռքով անդադար տողեր է ավելացնում մեր սեւագիր էջերին ու չգիտենք, թե ո՞ւր եւ ի՞նչ ավարտի է ուզում հանգեցնել շարադրած իր մտքերը...
Ամենազարմանալին այն է, որ մեր հեքիաթում, բարու ու չարի դերերում այսօր հայտնվել են ոչ թե թշնամին եւ մենք (ինչպես ընդունված է հեքիաթներում), այլ մենք եւ մենք, հայտնված ե՛ւ բարու, ե՛ւ չարի դերերում միաժամանակ:
Լինո՞ւմ են արդյոք այսպիսի հեքիաթներ: Պարզվում է, այո՛...լինում են, բայց որպես անհաջող եւ անհասկանալի մի գրական փորձ, դրվում են պատմության արխիվային դարաններում, ժամանակի ընթացքում փոշոտվում են, մաշվում ու այլեւս ոչ ոք այդ էջերի մասին չի հիշում, մասնավորապես միշտ էլ ամենաշատը ընթերցվում, տարածվում եւ գովազդվում են ա՛յն հեքիաթների գրքերը՝ որոնք ո՛չ միայն իրենց հերոսների կյանքով կարող են սերունդներին ինչ-որ հետաքրքրական եւ ուսուցանող բան թողնել, այլեւ այնպիսիք, որոնք նկարազարդված են, գունեղ են, ունեն թանկարժեք տեսք, որակ եւ անկասկած կարող են մրցակցել իրենց կողքին զետեղված աշխարհի մյուս ծանոթ -անծանոթ հեքիաթների հատորների հետ:
Ես եւս, որպես մեր հեքիաթում ապրող մի փոքրիկ դերակատար, երբեք պիտի չուզեի ընկնել պատմության փոշոտված ու մոռացված արխիվային դարաններում, մանավանդ երբ դեռ այնքան բան կարող է փոխել պատմության ձեռքը իր շարադրած տողերի մեջ, որ կարելի է աներկբա հավատալ ու հուսալ, որ մեր հեքիաթն էլ ուրիշների կողքին կարող է մի օր գտնել իր ուրույն տեղը: Իսկ դրա համար, մենք ինքներս պետք է պարզապես գիտակցենք ու հասկանանք մի շատ կարեւոր հանգամանք ...
Երբեմն լինում է, երբ գրողի ստեղծած հերոսը հենց ինքն է թելադրում իր գործողությունների շարունակությունը հեղինակին եւ հեքիաթի համար նախատեսված ընթացքին անակնկալ ու անսպասելի ուղղություն տալով, ապահովում է հեքիաթի ավարտի մի այլ տարբերակ, որն էլ գործի հաջողությամբ շահագրգռված գրողին նույնպես կարող է զարմացնել ու մտածել տալ:
Այդպիսի շեղումները կախված են լինում հերոսների կերպարային հարստությունից եւ անհատականությունից, որն էլ հեղինակի մեջ ցանկություն է առաջացնում զարգացնելու միտքն ու ավելի բծախնդիր աշխատել գրական գործի վրա:
Այսքանը հեքիաթի մասին:
Իսկ եթե փորձենք անդրադառնալ մեր այսօրվա իրականությանը, որպես վերեւում նշված օրինակի զուգահեռ, ապա մեր առաջ կփռվի մի այնպիսի պատկեր, որտեղ եւս այնքան մաքրագրելու, փոխելու ու զարգացնելու բան կա, որ մեզանից շատերն այսօր ցավոք, գերադասում են անուղղելի թվացող մեր սեւագրին չանդրադառնալ ու անհասկանալի այս վիճակից վրդովված, գնալ ու խցկվել ուրիշների պատրաստի հեքիաթներում...
Եթե խոսքը լիներ մի աման տաք ճաշի, որն անհամ է մատուցվել, մի թանկարժեք հանդերձանքի, որը պատռվել է, մի ապակե արձանիկի, որը ջարդվել է, կամ նման մանրուքների մասին, կարելի կլիներ վրդովվածներին հասկանալ: Բայց վրդովվել սեփական ընտանիքից, տնից, երեխայից, ծնողից, մի խոսքով եւ ո՛չ միայն խոսքով հայրենիքից, դա ոչ միայն անհասկանալի է, այլեւ դատապարտելի:
Դատապարտողն անշուշտ ես չեմ կարող լինել, չի կարող լինել եւ որեւե մեկը , որը քաջ ծանոթ է մեր անցյալի ու այսօրվա պատմության էջերին: Բայց որ մեր լավ կամ վատ գրված էջերը եզրափակող վերջակետը կարող է մի օր այնպիսի՝ տողից հետո իր անակնկալ գոյության մասին հայտարարել, որ բոլորս շարունակվելու տե՛ղ անգամ չունենանք այլեւս եւ կախված մնանք օդում, դա էլ կլինի արդեն ճակատագրական այն դասը, որից հետո եւ հատկապես մեր տարիքն ունեցողի համար անհնար կլինի վերստին սկսել, մանավանդ որ պատմական մեծ ու փոքր, դաժան ու բիրտ անհամար դասերից մենք դեռ մինչ օրս բութ աշակերտի նման ոչինչ չենք կարողանում քաղել:
Պատմությունը կրկնվում է, եւ մեր, հայերիս առաջ դնում է խնդիրներ, որոնցից մեկի լուծումը դեռ չգտած, կանգնեցնում է մեզ երկրորդի, երրորդի, չորրորդի առաջ, իսկ մենք չկարողանալով վերջնական որեւէ լուծում տալ որեւէ խնդրի, այդ ընթացքում էլ հանգիստ շունչ քաշելու որեւէ առիթ չունենալով, նմանվում ենք մի լարախաղացի, որն իր հավասարակշռությունը կորցրած, տագնապահար ու քրտնած, հետ ու առաջ է անում մի լարի վրա, որի վրայից կամ պիտի ցած ընկնի եւ ջարդուփշուր լինի, կամ էլ պիտի վերստին մի կերպ գտնի հավասարակշռությունը ու քայլի մինչեւ վերջ` մինչեւ ապահով ափ ու փրկվի. վերջապես փրկվի:
Թե ինչքան ուժ ու հանդգնություն է հարկավոր այդ լարախաղացին փրկվելու համար, թե ինչքան ոգեւորություն ու անվախություն է պետք նրան, ինչքան հավատ, հաղթելու ցանկություն, ինչքան ճկունություն ու սթափություն, դա միայն տերը գիտի... բայց որ այդպիսի ճակատագրական պահերին այդ տեսարանին ականատես մարդկանցից եւ ոչ մեկը չի կարող նման պատկերի կողքով անտարբեր անցնել, դա էլ այն բնական ու մարդկային հատկանիշն է, որի բացակայության վկաներն ենք հաճախ դառնում մենք այսօր, երբ մեր երկիրն է գտնվում նման անհավասարակշիռ վիճակում ու հավատացեք, քիչ չէ, նույնիսկ աղետալի է անտարբերների թիվը:
Երբ խոսվում է անտարբերությունից, մարդիկ ընդհանրապես սկսում են պատճառաբանել այն դրանից ամաչելու փոխարեն: Թվում են այն բոլոր մեծ ու փոքր պատճառները, որոնք մեր զգացմունքային ու ըմբոստ ժողովրդին դարձրել են անտարբեր:
Ասում են՝ խաբել են, ստել են, ջարդել են, սպանել են, գողացել են, խլել են, կաշառել են, համոզել են, վախեցրել են, բանի տեղ չեն դրել... եւ եթե շարունակենք թվել պատճառների այս շարքը, ցավով համաձայնելով, որ այո, այդպիսին է իրականությունը, ապա ակամա կհիասթափվենք ինքներս մեզանից, որովհետեւ նման քայլեր են ձեռնարկում միայն անխոհեմ, միամիտ, միշտ ենթարկվելու պատրաստ ու գլուխը կախած մի մարդկային խմբի նկատմամբ, որին ինչքան ստորացնես` այնքան կխեղճանա, ինչքան օգտագործես` այնքան կտա, ինչքան ստես` այնքան կհավատա, ինչքան վախեցնես` այնքան կուչ եկած կփակվի իր տանը եւ այլեւս դուրս չի գա մինչեւ մի օր էլ ...տնից հանեն:
Եթե ոմանք երբեմն նույնիսկ պարծենում են իրենց անտարբերությամբ, ասելով, որ այս կամ այն հարցն այլեւս իրենց չի հետաքրքրում, կամ... ինչ ուզում են, այդ էլ թող անեն... կամ մեզ ինչ, միեւնույնն է, մեզ բանի տեղ դնող չկա...եւ նմանօրինակ այլ արտահայտություններ, ապա այդ մարդիկ թող հավաքեն իրենց մեռած գիտակցության վերջին փշրանքներն ու հասկանան, որ անտարբերություն ծնող ամենահիմնական պատճառը չարությունն է. մեր դեպքում` արհեստական ու սուտ չարությունը, որը մեծ հիասթափություններից ու հուսահատություններից հետո ժամանակավոր բույն է դրել մեզանից շատերի սրտերում եւ մեր սիրող սրտի, ընդվզող սրտի, հաղթել ցանկացող սրտի, հույսերով ապրող սրտի ու հայրենասեր սրտի մեջ այնպիսի հիվանդություն է սրսկել, որի դեմ պայքարելու միակ հնարավոր միջոցը կարող է դառնալ բարին միայն:
Բարին, որն ամենաբուժիչ է եւ ամենակարող, որը երբեք եւ հաստատ չի կարող լինել անտարբեր, եւ որը, եթե մենք իսկապես ցանկանանք, մեր հեքիաթում նույնպես... հաղթող կդառնա:
Մեր հեքիաթին այսօր ճշմարիտ հերոսներ են պետք: Հերոսներ, որոնք գիտեն ինչպես եւ ինչու փոխել մեր հեքիաթի ընթացքը եւ կարող են իրենց հարուստ կերպարով ու անհատականությամբ, իրենց սիրով, բարությամբ, ոգով ու հայրենասիրությամբ, պատմության վարժ ձեռքի սխալ ընթացքին վերջ տալ, մեր` Հայի հեքիաթը... փրկելո՛ւ համար:
...Եվ երկնքից թող ընկնի երեք խնձոր...
- ՆՈՒՇԻԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ԱՎԱՐՏՎԵԼ Է ԱՂԹԱՄԱՐԻ ՍԲ. ԽԱՉ ԵԿԵՂԵՑՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ
Հ. Չ.
Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Աթիլլա Քոչը, ինչպես օգոստոսի 20-ին նշել է «Ենի շաֆաքը», Հունաստան ուղեւորվելիս նավում ճեպազրույց է ունեցել թուրք լրագրողների հետ, որի ընթացքում նա անդրադարձել ...ՄՈՏ Է ՕՍԿԱՆՅԱՆ-ՄԱՄԵԴՅԱՐՈՎ ԵՎՍ ՄԵԿ ՀԱՆԴԻՊՈՒՄ. ՃՇՏՎՈՒՄ ԵՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ՏԵՂԸ
Վերջերս Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի բառապաշարում հաճախակի են հայտնվում պատրաստակամություն արտահայտող բառեր: Արդեն որերորդ անգամ Մամեդյարովը հայտարարում է, թե պատրաստ է Հայաստանի ...ԿՀԱՐՁԱԿՎԻ՞ ԱՄՆ-Ը ԻՐԱՆԻ ՎՐԱ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՄոսկվաԱրձակուրդից հետո վերադառնալով Մոսկվա եւ հետեւելով մամուլին, յուրօրինակ զգացում ես ապրում. երեւանյան գրեթե անամպ լրատվական մթնոլորտից հետո ասես հայտնվում ես... պատերազմական դաշտում: Զգալի թվով թերթեր արդեն ...«ԻՏԵՌԱՆ» ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ ՎՐԱՍՏԱՆԻՆ
«Իտեռա» ընկերությունը դադարեցրել է վրաստանյան գազամատակարար ընկերություններին գազի մատակարարումը: «Ռուսթավի 2-ի» տեղեկացմամբ «Իտեռան» դադարեցումը բացատրում է 2003 թվականից 6 մլն դոլար չմարած պարտքի առկայությամբ: ...ԿՐԱՍՆՈԴԱՐՈՒՄ ԾԵԾԵԼ ԵՆ ՀԱՅԻ, ՀՆՉԵԼ ԵՆ ԿՈՒԲԱՆԸ ՍԵՎԵՐԻՑ «ՄԱՔՐԵԼՈՒ» ԿԱՐԳԱԽՈՍՆԵՐ
Մ. Խ.Ըստ Կրասնոդարի «Երկրամաս» թերթի` օգոստոսի 21-ին, ժամը 22-ի մոտակայքում Կրասնոդարի կենտրոնում, Կոմունարների եւ Գորկու փողոցների անկյունում 18-ից 22 տարեկան մոտ 15 երիտասարդներ հարձակում են գործել ազգությամբ ...ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԲԱՑԵԼ ԼԱՐՍԻ ԱՆՑԱԿԵՏԸ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ
Ռուսաստանը մտադիր է 10 օրով բացել Լարսի անցակետը: Վրացական լրատվամիջոցների ներկայացմամբ, նման մտադրությունը բացատրվում է սահմանին գտնվող հայերին Վրաստանի տարածքով Հայաստան հասնելու հնարավորություն ընձեռելու ...«ԽԵԼՔԸ ԹՌՑՐԵԼ Է ԲԵՌՆԱՐ ԼՈՒԻՍԸ»
Հ. Չ.Ամերիկացի պատմաբան Բեռնար Լուիսը քաջ հայտնի է հայ հասարակայնությանը: Նա իբրեւ վարձու գրչակ անգնահատելի ծառայություններ է մատուցել Թուրքիային Հայոց ցեղասպանության ժխտողականության հարցում: Բեռնար Լուիսի ...2,5 ՄԼՆ ԴՈԼԱՐ` ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆԻ ՀԱՄԱՐ
Մ. Խ.Հայաստանում ազատ եւ արդար ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ է ընդամենը 2,5 մլն դոլար, ասել է Արշակ Սադոյանը երեկ: Արշակ Սադոյանի կուսակցությունը հենց այդ գումարի սահմաններում մշակել է մի ծրագիր, ...ՀԻՄԱ ԿԱՐԳՆ ՈՒՐԻՇ Է
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆՀայրենի խորհրդարանի հերթական նստաշրջանին նախորդեց աշխատակազմի, ասենք, օպտիմալացումը: Այն շուրջ քառասունով կրճատել է բյուջեից աշխատավարձ ստացողների թիվը: Պատճառը ոչ ֆինանսական է, ոչ էլ քաղաքական, համաձայն ...ԺԱՄԱՆԱԿԻ ՄԵՋ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԻ ՉԱՓՈՒՄՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ
ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ
Վերջերս «Փրինթինֆո» ընկերության տպագրատնից լույս տեսավ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթների, հոդվածների, հարցազրույցների ընտրանին, հենց նույն` «Ընտրանի» վերնագրով: «Սույն ժողովածուն միայն հավուր պատշաճի կազմված ...«ԻՐԱՆԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ ԼԱՎՆ Է, ԲԱՅՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԼԱՎ ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ»
1ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
«Լոգոս էքսպո սենթր» ցուցահանդեսային կազմակերպության, իրանական «Մաքսիբիթ» ընկերության եւ հայկական «Մաքսիբիթ»-ի ներկայացուցիչ «Սայե Ռոշա»-ի նախաձեռնությամբ երեկ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՓԱՅԼՈՒՄ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՄԲ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ2005 թ.-ին Հայաստանն առաջին անգամ ընդգրկվեց Համաշխարհային տնտեսական ֆորումի մրցունակության համաշխարհային զեկույցում: Ֆորումը սկսել է հրատարակվել 1979 թ.-ից եւ միջազգային ներդնողների համար ուղենիշի նշանակություն ...ՆՇՎԵՑ «ԲԵՌԼԻՆ» ՀՅՈՒՐԱՏԱՆ 10 ԵՎ «ՖՅՈՒՐ ԱՐՄԵՆԻԵՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ 5-ԱՄՅԱԿԸ
Գ. Մ.88-ի դեկտեմբերյան ավերիչ երկրաշարժից հետո Բեռլինի գերմանական Կարմիր խաչի նախաձեռնությամբ, Բեռլինի բնակչության եւ Էննե Բուռդա տպագրատան նվիրաբերած միջոցներով Գյումրիում սկսեց կառուցվել պոլիկլինիկա: 1993 ...ՀԱՅՏՆԻ ԲԱՐԵՐԱՐԸ ՍԻՐՈ՞ՒՄ Է ՄԵԶ
Հայաստանում է հայտնի բարերար, միաժամանակ նաեւ մորմոնական աղանդի ղեկավար, «Հանթսման» կորպորացիայի տնօրեն Ջոն Հանթսմանը: Երեկ նա հանդիպումներ է ունեցել ՀՀ նախագահի եւ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հետ: Երկրի ...ԲԺՇԿԱԿԱՆ ՉԱՐԱՄԵՏ ՇՂԹԱ
Մ. Բ.
Երեւանի հայտնի ծննդատներից մեկի ճանապարհին երիտասարդ մի տղամարդ նորածին երեխային ու կնոջը տուն էր տանում դառնացած՝ «Ինչ էլ անո՜ւն են դրել: Խիղճները կորցրած մարդիկ են, եթե փող չտաս՝ երեխադ չի ծնվի»:
Բժշկական ...ԱՐՑԱԽՈՒՄ ԵՎՍ ԿԱՆՑՆԵՆ 12-ԱՄՅԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ
Կ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՍտեփանակերտԼՂՀ նախագահի հրամանագրով երեկ հրավիրված արտահերթ նիստում Արցախի խորհրդարանը քննարկեց «Կրթության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: Օրինագծի կապակցությամբ մինչ այդ գլխադասային ...«ԿԻԼԻԿԻԱՅԻ» ԱՐՔԱՅԱԿԱՆ ՃՇՏԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ
Վերջին 50-60 կմ-երի ընթացքում մեզ անդադար զանգահարում էին Ռոստովից, հարցնելով թե «Կիլիկիան» ստույգ երբ է ժամանելու քաղաք: Բնականաբար, ամենքից շատ մտահոգվում էր Ռուսաստանի հարավային օկրուգում Հայաստանի ...ԱՎԵԼԻՆ, ՔԱՆ ԵՐԱԶԱՆՔԸ
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ
Կարծում եմ, եթե «Կիլիկիան» նավարկությունն ավարտեր ասենք Սուրբ Ղազար կղզում եւ այնտեղից քարշանավով տուն դառնար, ապա դարձյալ կկարողանայինք համարձակորեն ասել, որ աշխարհին ցուցադրել ենք նավարկելու մեր վաղեմի ...ՄԱՐՏԱՐՎԵՍՏԻ ՍԻՐԱՀԱՐՆԵՐԻՆ` ՆՎԵՐ ՀԱՅԱԶԳԻ ՌԵԺԻՍՈՐԻՑ
Հ. Ծ.Մարտարվեստի թեմաներով ֆիլմեր նկարահանող Աբերդինում (Շոտլանդիա) ապրող հայազգի ռեժիսոր Արա Պայայայի մասին առաջին անգամ ենք տեղեկանում «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի հուլիսի 29-ի համարից: «Աբերդին ...ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ՉԵ՞Ն ՑԱՆԿԱՆՈՒՄ ՆՇԵԼ ՄԻՔԱՅԵԼ ԹԱՐԻՎԵՐԴԻԵՎԻ ԾՆՈՒՆԴԸ
Գ. Գ.
«Զվուկի» ինտերնետային պարբերականը հրապարակել է հարցազրույց մեր հայրենակից, երգահան Միքայել Թարիվերդիեւի կնոջ՝ Վերա Գորիսլավովնայի հետ, որը կարդալուց հետո բազմաթիվ ընթերցողներ իրենց կարծիքներն են ուղարկել ...ՕՐՀՆԵՐԳԻ ԳԱՂԱՓԱՐԸ` ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ
ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆՇուրջ 10 օր փորձում եմ ՀՀ մշակույթի նախարարությունից տեղեկանալ, թե որտեղ կարող եմ ծանոթանալ մրցութային առաջին փուլն անցած ՀՀ օրհներգի 5 տարբերակների խոսքերին: ՀՀ քաղաքացու մտահոգությամբ պաշտոնյաներին ...ՄԵԶ ՃՇՄԱՐԻՏ ՀԵՐՈՍՆԵՐ ԵՆ ՊԵՏՔ...
ՆՈՒՇԻԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԲարու եւ չարի մեր հայկական հեքիաթը դեռ գրվում է եւ անավարտ կմնա այնքան ժամանակ, մինչեւ երկնքից կախված երեք հեքիաթային խնձորները գտնեն իրենց տերերին` ասողին, լսողին եւ...բարին ցանկացողին. իսկ մեր հեքիաթն ...ԿՈՒԲԱՆԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԴՐՈՇԸ ԿԲԱՐՁՐԱՆԱ ԱՐԱՐԱՏ ԼԵՌԱՆ ՎՐԱ
Մ. Խ.Մի խումբ կրասնոդարցի ալպինիստներ հայազգի Վարդան Վարդանյանի ղեկավարությամբ ճանապարհ են ընկել նվաճելու քրիստոնեության եւ հայ ժողովրդի սրբություն Արարատ լեռը: Ըստ հայկական «Երկրամաս» թերթի, կրասնոդարցի ալպինիստների ...ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-ԻՑ ՆՈՐ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ ՋԱՎԱԽՔՈՒՄ
Վրաստանի Նինոծմինդայի (հայաշատ շրջաններից) շրջանում հոկտեմբերի 1-ից հեռարձակումը կսկսի BBC-ի R-ստուդիայի թբիլիսյան ներկայացուցչության նախաձեռնությամբ հիմնված նոր ռադիոկայան: Ա-ինֆո գործակալության տեղեկացմամբ, ...ԿԱՅԾԱ՞Կ, «ՄԱՐԴԿԱՅԻՆ ԳՈՐԾՈ՞Ն», ԹԵ՞ ԷԼԻ ԻՆՉ-ՈՐ ԱՅԼ ՊԱՏՃԱՌ...
ՏՈՒ-154 ռուսական ինքնաթիռի վթարի պատճառների մեկնաբանությունները, ցավոք, դեռեւս առանց օդանավի ինքնագրիչների Մոսկվայում վերծանման, նմանվում են հայկական Ա-320-ի վթարի ժամանակ հակասական ու շահադիտական «եզրակացություններին»: ...ԱՐՑԱԽՈՒՄ ԿԱՆԱՅՔ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵՆ, ՔԱՆ ՏՂԱՄԱՐԴԻԿ
Կ. Գ.Համաձայն ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների, 2006 թ. հունվար-հունիս ամիսներին հանրապետությունում համախառն ներքին արդյունքը, նախնական տվյալներով, շուկայական գներով կազմել է 23642.4 ...ԱԲՐԱՀԱՄ-ՄԻՐԱՆԴԱ ՄԵՆԱՄԱՐՏԸ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՕգոստոսի 26-ին գերմանական Օլդենբուրգ քաղաքում նշանակված Արթուր Աբրահամ-Էդիսոն Միրանդա մենամարտը, որում վիճարկվելու էր IBF-ի վարկածով միջին քաշում աշխարհի չեմպիոնի տիտղոսը, հետաձգվել է: Պատճառը հայ բռնցքամարտիկի ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ ՈՒԹ ԾԱՆՐՈՐԴՆԵՐ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՍեպտեմբերի 2-10-ը Իտալիայի Պալերմո քաղաքում կանցկացվի ծանրամարտի Եվրոպայի պատանիների եւ աղջիկների հերթական առաջնությունը: Մրցաշարի պարգեւները կվիճարկեն 32 երկրների 124 պատանիներ ու 77 աղջիկներ: Եվրոպայի ...«ԲԱՆԱՆՑՆ» ԱՎԵԼԻ ՀԱՋՈՂԱԿ ԳՏՆՎԵՑ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Երկու հանդիպումներով մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրը: Կենտրոնականն անշուշտ մրցանակային տեղերի հավակնորդ «Բանանցի» եւ «Միկայի» մրցավեճն էր, որի ելքը չափազանց մեծ նշանակություն ...ԷԼԻՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ԱՐԴՅՈՒՆՔԸ ԵՐԿՐՈՐԴՆ ԷՐ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Հունաստանում անցկացված շախմատի «Ակրոպոլիսի գավաթի» խաղարկությունում հաջող մրցելույթներ ունեցավ Էլինա Դանիելյանը: Նա հաջող սկսեց մրցաշարը՝ հաղթանակներ տոնելով Ջուլիա Մաքայի եւ Մենակշիի նկատմամբ: 3-րդ տուրում ...ԳԵՏԼԻՆԸ ԿՈՐԱԿԱԶՐԿՎԻ ՈՒԹ ՏԱՐՈՎ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱմերիկացի արագավազորդ Ջասթին Գետլինը, որ երկրորդ անգամ է մեղադրվում արգելված խթանիչների օգտագործման մեջ, կորակազրկվի 8 տարով: Սովորաբար նման դեպքերում մարզիկին ցմահ որակազրկում են: Սակայն ԱՄՆ-ի հակադոպինգային ...
ՄԻ ԽՈՒՄԲ ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂԵՐ ՀԱՅԱՍՏԱ՞Ն ԵՆ ԺԱՄԱՆԵԼ
Մ. Խ.ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՓՈՐՁ
ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՍՐԱՀՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԸ ՀԱՅԵՐԵՆ ՉԳԻՏԵ՞Ն
Գ. Գ.ԿՐԱՍՆՈԴԱՐՈՒՄ ԾԵԾԵԼ ԵՆ ՀԱՅԻ, ՀՆՉԵԼ ԵՆ ԿՈՒԲԱՆԸ ՍԵՎԵՐԻՑ «ՄԱՔՐԵԼՈՒ» ԿԱՐԳԱԽՈՍՆԵՐ
Մ. Խ.ՆԱՄԱԿ «ԱԶԳԻ» ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ
ՍԵՐԳԵՅ ՍԱՐԻՆՅԱՆՕ՜, ԼՈՆԴՈՆ, Ա՜Խ, ԵՐԵՎԱՆ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ, Լոնդոն-ԵրեւանՊԱՅԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՍՈՂԱՆՔՆԵՐ ԱՐԱՐԱՏ ԼԵՌԱՆ ՎՐԱ
ԱՅՍՕՐ ՈՐՍՈՐԴՆԵՐԸ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՆՇՈՒՄ ԵՆ ՈՐՍԱՍԵԶՈՆԻ ԲԱՑՈՒՄԸ
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ
ԵԳՉՈՒՀԻ ՇԵՐԸ ՎԱՃԱՌՈՒՄ Է ԱՆՁՆԱԿԱՆ ԻՐԵՐԸ
- 1915 Կախաղան բարձրացվեց հնչակյան հերոս Մուրադը (Համբարձում Բոյաջյանը):
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

