
«ԿԻԼԻԿԻԱՅԻ» ԱՐՔԱՅԱԿԱՆ ՃՇՏԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ
- Վերջին 50-60 կմ-երի ընթացքում մեզ անդադար զանգահարում էին Ռոստովից, հարցնելով թե «Կիլիկիան» ստույգ երբ է ժամանելու քաղաք: Բնականաբար, ամենքից շատ մտահոգվում էր Ռուսաստանի հարավային օկրուգում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արարատ Գոմցյանը: Բանն այն է, որ նրա «տիրույթների» մեջ են ոչ միայն Ռոստովի մարզը, այլեւ Վոլգոգրադի, Աստրախանի մարզերը, Ստավրոպոլի եւ Կրասնոդարի երկրամասերը, Հյուսիսկովկասյան հանրապետությունները, որտեղ ընդհանուր առմամբ ապրում է 20 մլն մարդ, այդ թվում 1 մլն 650 հազար հայ: «Կիլիկիային» դիմավորելու համար մարդիկ Ռոստով էին եկել Հարավային օկրուգի տարբեր շրջաններից: Կային նաեւ անհամբեր լրագրողներ եւ հեռուստալրագրողներ: Բայց մեր առագաստանավից ոչինչ կախված չէր: Մեր արագությունը մոտ 5 հանգույց էր (մոտ 10 կմ), գումարած Դոնի հոսանքի արագությունը: Առավելագույն արագությունը ժամում մոտ 14 կմ էր:

Դոնի գետաբերանի ափերը ես հիացմունքով դիտել էի դեռ 39 տարի առաջ: Նավի արխիվում պահում եմ «Վեչերնի Ռոստով» թերթի 1967 թ. օգոստոսի 10-ի համարի մի կտրածո, որը պատմում է կամչատկացի երկու ընկերներիս հետ իմ կատարած նավարկության մասին: Նյութի լուսանկարը կոչվում էր. «Ճանապարհորդներն իրենց նավակներով Ռոստովի ափերի մոտ են»: «Երկնագույն ճանապարհներ» գրքում ես բավական հանգամանորեն նկարագրում եմ այդ ափերը:
«Կիլիկիան» արքայական ճշտապահությամբ մոտեցավ նավամատույցին, որտեղ դրոշակաձողի վրա ծածանվում էր Հայաստանի դրոշը: Մեր շուրջը հայկական երաժշտություն էր հնչում: Կային հեռուստախցիկներով եւ լուսանկարչական ապարատներով բազմաթիվ մարդիկ: Կենտրոնում ռուսական ազգային տարազներով մի խումբ աղջիկներ էին կանգնած: Նրանցից մեկի ձեռքին աղուհացով սկուտեղ կար: Բայց մենք չէինք կարող սկսել այդ ամբողջ արարողությունը, քանի դեռ չէինք բարձրացրել Սանկտ Պետերբուրգում մեր իջեցրած կայմը, քանի դեռ Հայաստանի եւ Ռուսաստանի օրհներգերի հնչյունների ներքո չէինք բարձրացրել երկու երկրների պետական դրոշները եւ քանի դեռ չէին ծածանվել Կիլիկիայի արքաների, իշխանների, նավահանգիստների, ամրոցների երկու տասնյակ պատմական խորհրդանշանները: Լրագրողներից մեկը այդ երեկո հեռուստատեսությամբ ասաց. «Կայմի բարձրացումը եւ դրոշակիր ճոպանների ձգումը մեծ տոնակատարության յուրօրինակ նախերգանքը դարձավ»:
...Դեռ Ռոստով հասնելուց առաջ մենք հաստատ գիտեինք, որ անպայման կայցելենք Մյասնիկյանի շրջան եւ Չալթըր շրջկենտրոն: Մոտ 230 տարի առաջ հենց այստեղ են ծնունդ առել հայկական առաջին բնակավայրերը: «Կիլիկիայի» օպերատոր Սամվել Բաբասյանը գրեթե ամբողջ լուսային օրը աշխատեց ծանր տեսախցիկն ուսին դրած: Շրջկենտրոնի պատմաազգագրական թանգարանում շրջելը բավական եղավ, որպեսզի շոշափելիորեն զգանք Դոնի հայության ողջ տոհմաբանությունը՝ սկսած Անիի, Հին Նախիջեւանի եւ Ղրիմի առաջին ճյուղերից: Ամենազարմանալին այն է, որ առաջին վերաբնակիչների տներում պահպանվել են Արեւմտահայաստանից 500-600 տարի առաջ բերված կենցաղային եւ մշակութային առարկաներ, որոնցից շատերը մտել են թանգարանի ցուցադրության մեջ: Եզակի երկրամասի ամբողջ պատմությունը հայկական մշակույթի պատմության մի մասն է: Բավական է վերհիշել ընդամենը մի քանի մեծ գործիչների անուններ. Միքայել Նալբանդյան, Ռաֆայել Պատկանյան, Մարիետա Շահինյան եւ ուրիշներ:
...Անձնակազմը պատրաստվում է դուրս գալ 7-րդ՝ մեր երթուղու վերջին ծովը. դա Ազովի ծովն է: Նախօրեին Հայաստանի հետ բարեկամության եւ համագործակցության ռուսաստանյան ընկերության անունից հեռագիր էր հղել դրա նախագահ Վիկտոր Կրիվոպուսկովը: Հեռագրում մասնավորապես նշված էր. «13-րդ դարից դեպի 21-րդ դար «Կիլիկիայի» եռամյա ցատկը գերազանցեց բոլոր սպասելիքները: Մարդկության պատմության մեջ առաջին անգամ հայկական նավը նավարկեց Եվրոպայի շուրջը: Եվ հիմա «Կիլիկիան» ողողում են խաղաղ Դոնի ջրերը, որտեղ սկզբնավորվեց ռուսական հերոսական նավատորմը, որտեղ հնագույն ժամանակներում ծնունդ առան եւ այժմ էլ զարգանում են մեր երկու եղբայր ժողովուրդների քրիստոնեական միասնությունը եւ բարօրությունը»:
Նշենք, որ Հայաստանի հետ բարեկամության եւ համագործակցության ռուսաստանյան ընկերության նախագահը փոքր-ինչ շտապել էր: Եվրոպայի շուրջը մեր նավարկությունը կավարտվի լոկ այն բանից հետո, երբ «Կիլիկիան» կանցնի Ազովի ծովը եւ Կերչի նեղուցի 41 կիլոմետրերը: Այնպես որ, ինչպես ասում էր անկրկնելի Նիկիտա Սիմոնյանը, «ֆուտբոլ խաղում են ոչ թե 89, այլ 90 րոպե»:
ԱՎԱՐՏՎԵԼ Է ԱՂԹԱՄԱՐԻ ՍԲ. ԽԱՉ ԵԿԵՂԵՑՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ
Հ. Չ.
Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Աթիլլա Քոչը, ինչպես օգոստոսի 20-ին նշել է «Ենի շաֆաքը», Հունաստան ուղեւորվելիս նավում ճեպազրույց է ունեցել թուրք լրագրողների հետ, որի ընթացքում նա անդրադարձել ...ՄՈՏ Է ՕՍԿԱՆՅԱՆ-ՄԱՄԵԴՅԱՐՈՎ ԵՎՍ ՄԵԿ ՀԱՆԴԻՊՈՒՄ. ՃՇՏՎՈՒՄ ԵՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ՏԵՂԸ
Վերջերս Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի բառապաշարում հաճախակի են հայտնվում պատրաստակամություն արտահայտող բառեր: Արդեն որերորդ անգամ Մամեդյարովը հայտարարում է, թե պատրաստ է Հայաստանի ...ԿՀԱՐՁԱԿՎԻ՞ ԱՄՆ-Ը ԻՐԱՆԻ ՎՐԱ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՄոսկվաԱրձակուրդից հետո վերադառնալով Մոսկվա եւ հետեւելով մամուլին, յուրօրինակ զգացում ես ապրում. երեւանյան գրեթե անամպ լրատվական մթնոլորտից հետո ասես հայտնվում ես... պատերազմական դաշտում: Զգալի թվով թերթեր արդեն ...«ԻՏԵՌԱՆ» ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ ՎՐԱՍՏԱՆԻՆ
«Իտեռա» ընկերությունը դադարեցրել է վրաստանյան գազամատակարար ընկերություններին գազի մատակարարումը: «Ռուսթավի 2-ի» տեղեկացմամբ «Իտեռան» դադարեցումը բացատրում է 2003 թվականից 6 մլն դոլար չմարած պարտքի առկայությամբ: ...ԿՐԱՍՆՈԴԱՐՈՒՄ ԾԵԾԵԼ ԵՆ ՀԱՅԻ, ՀՆՉԵԼ ԵՆ ԿՈՒԲԱՆԸ ՍԵՎԵՐԻՑ «ՄԱՔՐԵԼՈՒ» ԿԱՐԳԱԽՈՍՆԵՐ
Մ. Խ.Ըստ Կրասնոդարի «Երկրամաս» թերթի` օգոստոսի 21-ին, ժամը 22-ի մոտակայքում Կրասնոդարի կենտրոնում, Կոմունարների եւ Գորկու փողոցների անկյունում 18-ից 22 տարեկան մոտ 15 երիտասարդներ հարձակում են գործել ազգությամբ ...ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԲԱՑԵԼ ԼԱՐՍԻ ԱՆՑԱԿԵՏԸ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ
Ռուսաստանը մտադիր է 10 օրով բացել Լարսի անցակետը: Վրացական լրատվամիջոցների ներկայացմամբ, նման մտադրությունը բացատրվում է սահմանին գտնվող հայերին Վրաստանի տարածքով Հայաստան հասնելու հնարավորություն ընձեռելու ...«ԽԵԼՔԸ ԹՌՑՐԵԼ Է ԲԵՌՆԱՐ ԼՈՒԻՍԸ»
Հ. Չ.Ամերիկացի պատմաբան Բեռնար Լուիսը քաջ հայտնի է հայ հասարակայնությանը: Նա իբրեւ վարձու գրչակ անգնահատելի ծառայություններ է մատուցել Թուրքիային Հայոց ցեղասպանության ժխտողականության հարցում: Բեռնար Լուիսի ...2,5 ՄԼՆ ԴՈԼԱՐ` ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆԻ ՀԱՄԱՐ
Մ. Խ.Հայաստանում ազատ եւ արդար ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ է ընդամենը 2,5 մլն դոլար, ասել է Արշակ Սադոյանը երեկ: Արշակ Սադոյանի կուսակցությունը հենց այդ գումարի սահմաններում մշակել է մի ծրագիր, ...ՀԻՄԱ ԿԱՐԳՆ ՈՒՐԻՇ Է
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆՀայրենի խորհրդարանի հերթական նստաշրջանին նախորդեց աշխատակազմի, ասենք, օպտիմալացումը: Այն շուրջ քառասունով կրճատել է բյուջեից աշխատավարձ ստացողների թիվը: Պատճառը ոչ ֆինանսական է, ոչ էլ քաղաքական, համաձայն ...ԺԱՄԱՆԱԿԻ ՄԵՋ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԻ ՉԱՓՈՒՄՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ
ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ
Վերջերս «Փրինթինֆո» ընկերության տպագրատնից լույս տեսավ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթների, հոդվածների, հարցազրույցների ընտրանին, հենց նույն` «Ընտրանի» վերնագրով: «Սույն ժողովածուն միայն հավուր պատշաճի կազմված ...«ԻՐԱՆԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ ԼԱՎՆ Է, ԲԱՅՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԼԱՎ ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ»
1ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
«Լոգոս էքսպո սենթր» ցուցահանդեսային կազմակերպության, իրանական «Մաքսիբիթ» ընկերության եւ հայկական «Մաքսիբիթ»-ի ներկայացուցիչ «Սայե Ռոշա»-ի նախաձեռնությամբ երեկ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՓԱՅԼՈՒՄ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՄԲ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ2005 թ.-ին Հայաստանն առաջին անգամ ընդգրկվեց Համաշխարհային տնտեսական ֆորումի մրցունակության համաշխարհային զեկույցում: Ֆորումը սկսել է հրատարակվել 1979 թ.-ից եւ միջազգային ներդնողների համար ուղենիշի նշանակություն ...ՆՇՎԵՑ «ԲԵՌԼԻՆ» ՀՅՈՒՐԱՏԱՆ 10 ԵՎ «ՖՅՈՒՐ ԱՐՄԵՆԻԵՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ 5-ԱՄՅԱԿԸ
Գ. Մ.88-ի դեկտեմբերյան ավերիչ երկրաշարժից հետո Բեռլինի գերմանական Կարմիր խաչի նախաձեռնությամբ, Բեռլինի բնակչության եւ Էննե Բուռդա տպագրատան նվիրաբերած միջոցներով Գյումրիում սկսեց կառուցվել պոլիկլինիկա: 1993 ...ՀԱՅՏՆԻ ԲԱՐԵՐԱՐԸ ՍԻՐՈ՞ՒՄ Է ՄԵԶ
Հայաստանում է հայտնի բարերար, միաժամանակ նաեւ մորմոնական աղանդի ղեկավար, «Հանթսման» կորպորացիայի տնօրեն Ջոն Հանթսմանը: Երեկ նա հանդիպումներ է ունեցել ՀՀ նախագահի եւ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հետ: Երկրի ...ԲԺՇԿԱԿԱՆ ՉԱՐԱՄԵՏ ՇՂԹԱ
Մ. Բ.
Երեւանի հայտնի ծննդատներից մեկի ճանապարհին երիտասարդ մի տղամարդ նորածին երեխային ու կնոջը տուն էր տանում դառնացած՝ «Ինչ էլ անո՜ւն են դրել: Խիղճները կորցրած մարդիկ են, եթե փող չտաս՝ երեխադ չի ծնվի»:
Բժշկական ...ԱՐՑԱԽՈՒՄ ԵՎՍ ԿԱՆՑՆԵՆ 12-ԱՄՅԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ
Կ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՍտեփանակերտԼՂՀ նախագահի հրամանագրով երեկ հրավիրված արտահերթ նիստում Արցախի խորհրդարանը քննարկեց «Կրթության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: Օրինագծի կապակցությամբ մինչ այդ գլխադասային ...«ԿԻԼԻԿԻԱՅԻ» ԱՐՔԱՅԱԿԱՆ ՃՇՏԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ
Վերջին 50-60 կմ-երի ընթացքում մեզ անդադար զանգահարում էին Ռոստովից, հարցնելով թե «Կիլիկիան» ստույգ երբ է ժամանելու քաղաք: Բնականաբար, ամենքից շատ մտահոգվում էր Ռուսաստանի հարավային օկրուգում Հայաստանի ...ԱՎԵԼԻՆ, ՔԱՆ ԵՐԱԶԱՆՔԸ
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ
Կարծում եմ, եթե «Կիլիկիան» նավարկությունն ավարտեր ասենք Սուրբ Ղազար կղզում եւ այնտեղից քարշանավով տուն դառնար, ապա դարձյալ կկարողանայինք համարձակորեն ասել, որ աշխարհին ցուցադրել ենք նավարկելու մեր վաղեմի ...ՄԱՐՏԱՐՎԵՍՏԻ ՍԻՐԱՀԱՐՆԵՐԻՆ` ՆՎԵՐ ՀԱՅԱԶԳԻ ՌԵԺԻՍՈՐԻՑ
Հ. Ծ.Մարտարվեստի թեմաներով ֆիլմեր նկարահանող Աբերդինում (Շոտլանդիա) ապրող հայազգի ռեժիսոր Արա Պայայայի մասին առաջին անգամ ենք տեղեկանում «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի հուլիսի 29-ի համարից: «Աբերդին ...ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ՉԵ՞Ն ՑԱՆԿԱՆՈՒՄ ՆՇԵԼ ՄԻՔԱՅԵԼ ԹԱՐԻՎԵՐԴԻԵՎԻ ԾՆՈՒՆԴԸ
Գ. Գ.
«Զվուկի» ինտերնետային պարբերականը հրապարակել է հարցազրույց մեր հայրենակից, երգահան Միքայել Թարիվերդիեւի կնոջ՝ Վերա Գորիսլավովնայի հետ, որը կարդալուց հետո բազմաթիվ ընթերցողներ իրենց կարծիքներն են ուղարկել ...ՕՐՀՆԵՐԳԻ ԳԱՂԱՓԱՐԸ` ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ
ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆՇուրջ 10 օր փորձում եմ ՀՀ մշակույթի նախարարությունից տեղեկանալ, թե որտեղ կարող եմ ծանոթանալ մրցութային առաջին փուլն անցած ՀՀ օրհներգի 5 տարբերակների խոսքերին: ՀՀ քաղաքացու մտահոգությամբ պաշտոնյաներին ...ՄԵԶ ՃՇՄԱՐԻՏ ՀԵՐՈՍՆԵՐ ԵՆ ՊԵՏՔ...
ՆՈՒՇԻԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԲարու եւ չարի մեր հայկական հեքիաթը դեռ գրվում է եւ անավարտ կմնա այնքան ժամանակ, մինչեւ երկնքից կախված երեք հեքիաթային խնձորները գտնեն իրենց տերերին` ասողին, լսողին եւ...բարին ցանկացողին. իսկ մեր հեքիաթն ...ԿՈՒԲԱՆԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԴՐՈՇԸ ԿԲԱՐՁՐԱՆԱ ԱՐԱՐԱՏ ԼԵՌԱՆ ՎՐԱ
Մ. Խ.Մի խումբ կրասնոդարցի ալպինիստներ հայազգի Վարդան Վարդանյանի ղեկավարությամբ ճանապարհ են ընկել նվաճելու քրիստոնեության եւ հայ ժողովրդի սրբություն Արարատ լեռը: Ըստ հայկական «Երկրամաս» թերթի, կրասնոդարցի ալպինիստների ...ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-ԻՑ ՆՈՐ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ ՋԱՎԱԽՔՈՒՄ
Վրաստանի Նինոծմինդայի (հայաշատ շրջաններից) շրջանում հոկտեմբերի 1-ից հեռարձակումը կսկսի BBC-ի R-ստուդիայի թբիլիսյան ներկայացուցչության նախաձեռնությամբ հիմնված նոր ռադիոկայան: Ա-ինֆո գործակալության տեղեկացմամբ, ...ԿԱՅԾԱ՞Կ, «ՄԱՐԴԿԱՅԻՆ ԳՈՐԾՈ՞Ն», ԹԵ՞ ԷԼԻ ԻՆՉ-ՈՐ ԱՅԼ ՊԱՏՃԱՌ...
ՏՈՒ-154 ռուսական ինքնաթիռի վթարի պատճառների մեկնաբանությունները, ցավոք, դեռեւս առանց օդանավի ինքնագրիչների Մոսկվայում վերծանման, նմանվում են հայկական Ա-320-ի վթարի ժամանակ հակասական ու շահադիտական «եզրակացություններին»: ...ԱՐՑԱԽՈՒՄ ԿԱՆԱՅՔ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵՆ, ՔԱՆ ՏՂԱՄԱՐԴԻԿ
Կ. Գ.Համաձայն ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների, 2006 թ. հունվար-հունիս ամիսներին հանրապետությունում համախառն ներքին արդյունքը, նախնական տվյալներով, շուկայական գներով կազմել է 23642.4 ...ԱԲՐԱՀԱՄ-ՄԻՐԱՆԴԱ ՄԵՆԱՄԱՐՏԸ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՕգոստոսի 26-ին գերմանական Օլդենբուրգ քաղաքում նշանակված Արթուր Աբրահամ-Էդիսոն Միրանդա մենամարտը, որում վիճարկվելու էր IBF-ի վարկածով միջին քաշում աշխարհի չեմպիոնի տիտղոսը, հետաձգվել է: Պատճառը հայ բռնցքամարտիկի ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ ՈՒԹ ԾԱՆՐՈՐԴՆԵՐ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՍեպտեմբերի 2-10-ը Իտալիայի Պալերմո քաղաքում կանցկացվի ծանրամարտի Եվրոպայի պատանիների եւ աղջիկների հերթական առաջնությունը: Մրցաշարի պարգեւները կվիճարկեն 32 երկրների 124 պատանիներ ու 77 աղջիկներ: Եվրոպայի ...«ԲԱՆԱՆՑՆ» ԱՎԵԼԻ ՀԱՋՈՂԱԿ ԳՏՆՎԵՑ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Երկու հանդիպումներով մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրը: Կենտրոնականն անշուշտ մրցանակային տեղերի հավակնորդ «Բանանցի» եւ «Միկայի» մրցավեճն էր, որի ելքը չափազանց մեծ նշանակություն ...ԷԼԻՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ԱՐԴՅՈՒՆՔԸ ԵՐԿՐՈՐԴՆ ԷՐ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Հունաստանում անցկացված շախմատի «Ակրոպոլիսի գավաթի» խաղարկությունում հաջող մրցելույթներ ունեցավ Էլինա Դանիելյանը: Նա հաջող սկսեց մրցաշարը՝ հաղթանակներ տոնելով Ջուլիա Մաքայի եւ Մենակշիի նկատմամբ: 3-րդ տուրում ...ԳԵՏԼԻՆԸ ԿՈՐԱԿԱԶՐԿՎԻ ՈՒԹ ՏԱՐՈՎ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱմերիկացի արագավազորդ Ջասթին Գետլինը, որ երկրորդ անգամ է մեղադրվում արգելված խթանիչների օգտագործման մեջ, կորակազրկվի 8 տարով: Սովորաբար նման դեպքերում մարզիկին ցմահ որակազրկում են: Սակայն ԱՄՆ-ի հակադոպինգային ...
ՄԻ ԽՈՒՄԲ ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂԵՐ ՀԱՅԱՍՏԱ՞Ն ԵՆ ԺԱՄԱՆԵԼ
Մ. Խ.ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՓՈՐՁ
ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՍՐԱՀՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԸ ՀԱՅԵՐԵՆ ՉԳԻՏԵ՞Ն
Գ. Գ.ԿՐԱՍՆՈԴԱՐՈՒՄ ԾԵԾԵԼ ԵՆ ՀԱՅԻ, ՀՆՉԵԼ ԵՆ ԿՈՒԲԱՆԸ ՍԵՎԵՐԻՑ «ՄԱՔՐԵԼՈՒ» ԿԱՐԳԱԽՈՍՆԵՐ
Մ. Խ.ՆԱՄԱԿ «ԱԶԳԻ» ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ
ՍԵՐԳԵՅ ՍԱՐԻՆՅԱՆՕ՜, ԼՈՆԴՈՆ, Ա՜Խ, ԵՐԵՎԱՆ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ, Լոնդոն-ԵրեւանՊԱՅԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՍՈՂԱՆՔՆԵՐ ԱՐԱՐԱՏ ԼԵՌԱՆ ՎՐԱ
ԱՅՍՕՐ ՈՐՍՈՐԴՆԵՐԸ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՆՇՈՒՄ ԵՆ ՈՐՍԱՍԵԶՈՆԻ ԲԱՑՈՒՄԸ
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ
ԵԳՉՈՒՀԻ ՇԵՐԸ ՎԱՃԱՌՈՒՄ Է ԱՆՁՆԱԿԱՆ ԻՐԵՐԸ
- 1915 Կախաղան բարձրացվեց հնչակյան հերոս Մուրադը (Համբարձում Բոյաջյանը):
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

