
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՓԱՅԼՈՒՄ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՄԲ
2005 թ.-ին Հայաստանն առաջին անգամ ընդգրկվեց Համաշխարհային տնտեսական ֆորումի մրցունակության համաշխարհային զեկույցում: Ֆորումը սկսել է հրատարակվել 1979 թ.-ից եւ միջազգային ներդնողների համար ուղենիշի նշանակություն ունի: Զեկույցն անցյալ տարի ընդգրկել էր 117 երկիր: Հայաստանի մրցունակության ցուցանիշներում, որին կարելի է ծանոթանալ ֆորումի հայաստանյան գործընկեր «Տնտեսություն եւ արժեքներ» կենտրոնի կայքէջից, բավական ուշագրավ մանրամասներ կան: Որպեսզի ավելի հստակ լինի, թե խոսքն ինչի մասին է, նշենք, որ այս կամ այն երկրի մրցունակությունը որոշվում է այդ երկրի արտադրողականությամբ: Այսինքն, թե որքանով է տվյալ երկիրն արդյունավետ օգտագործում իր մարդկային եւ բնական ռեսուրսները եւ ինչպիսի կենսամակարդակի է հասնում:
Այսպիսով, աճի մրցունակության ինդեքսով 117 երկրների մեջ Հայաստանը զբաղեցնում է 79-րդ տեղը: Համեմատության համար նշենք, որ մեր հարեւաններից Ադրբեջանը զբաղեցնում է 69-րդ, իսկ Վրաստանը՝ 86-րդ հորիզոնականները: Աճի մրցունակության ինդեքսը ներառում է տեխնոլոգիաների կիրառման մակարդակը, մակրոտնտեսական միջավայրը եւ հանրային ինստիտուտները:
Բիզնես մրցունակության ինդեքսով Հայաստանը զբաղեցնում է ավելի ցածր՝ 88-րդ տեղը, իսկ այդ ինդեքսի մեջ ներառված երկրի բիզնես միջավայրի որակով՝ 87-րդ, ընկերությունների ընդհանուր գործունեությունը եւ ռազմավարությունը ցուցանիշով՝ 90-րդ տեղը: Այս առումով նույնպես Ադրբեջանը գտնվում է Հայաստանից ավելի բարձր, իսկ Վրաստանը՝ ավելի ցածր հորիզոնականներում: Թե ինչպես է Հայաստանը զբաղեցրել վերոհիշյալ տեղերը Համաշխարհային տնտեսական ֆորումի այս զեկույցում, պարզ է դառնում, երբ ծանոթանում ենք արդեն հիշատակված ինդեքսների բաղկացուցիչներին, որոնք մեր առջեւ բացում են հայաստանյան տնտեսության մեզ բոլորիս հայտնի խոցերը:
Սակայն նախ այն առավելությունների մասին, որ ունի հայաստանյան բիզնեսը եւ որոնց ցուցանիշներով առաջատար կամ քիչ թե շատ բարձր տեղեր է զբաղեցնում: Օրինակ՝ արտասահմանցիներին հեշտությամբ աշխատանքի ընդունելու գործոնով Հայաստանն 1-ին տեղում է, աշխատակիցներին աշխատանքի ընդունելու եւ ազատելու գործոնով՝ 12-րդ, հանցագործ աշխարհի ազդեցությունը բիզնեսի վրա գործոնով՝ 29-րդ, ընկերություններում գիտնականների եւ ճարտարագետների առկայությամբ 25-րդ, գործատու-աշխատող հարաբերություններով եւ համագործակցությամբ 28-րդ տեղերում է եւ այլն:
Առավել հետաքրքրական են մեր բիզնեսի աչքի ընկնող թերությունները: Ըստ ֆորումի, ընկերություններում մարկետինգի գործոնների օգտագործմամբ Հայաստանը զբաղեցնում է 107-րդ, մարկետինգի գերակայությամբ՝ 115-րդ, իսկ պրոֆեսիոնալ կառավարիչների նկատմամբ վստահությամբ՝ 105-րդ տեղերը, ինչը միանգամայն արտացոլում է վիճակն այս ասպարեզում: Հայաստանի ընկերություններում կառավարման եւ մարկետինգի ցածր մակարդակի մասին «Ազգը» քանիցս անդրադարձել է: Հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետությամբ, ինչպես կարելի էր սպասել, նույնպես վերջին տեղերում ենք: Այս ցուցանիշով Հայաստանը 110-րդն է: Ցածր տեղեր ենք գրավում նաեւ ընկերությունների կողմից բնապահպանական օրենքներին հետեւելու (104), հեռախոս-ֆաքս ենթակառուցվածքի որակի (105), փոքր բաժնետերերի շահերի պաշտպանված լինելու (106), ֆինանսական շուկայի զարգացվածության մակարդակի (110) եւ մի շարք այլ ցուցանիշների առումով:
Վերջին՝ 117-րդ տեղում ենք բջջային հեռախոսների մատչելիության առումով, ինչը սակայն արտացոլում է 2004 թ.-ի իրավիճակը, երբ գործում էր «Արմենտելի» մենաշնորհն այս ոլորտում: Ակնհայտ է, որ հաջորդ զեկույցում զուտ այս առումով Հայաստանը զգալի առաջընթաց արձանագրած կլինի: Սակայն, ցավոք, վերեւում հիշատակված մյուս թերությունների առումով չենք կարող ասել, որ 2006 թ.-ի ընթացքում էական առաջընթաց ենք արձանագրել: Ուստի ակնկալել, որ Հայաստանի մրցունակության ընդհանուր ցուցանիշը միայն բջջային կապի մատչելիության բարելավման շնորհիվ մեծ առաջընթաց կարձանագրի Համաշխարհային տնտեսական ֆորումի հաջորդ զեկույցում, չի կարելի: Այս հանգամանքը կարծես թե այնքան էլ չի մտահոգում մեր կառավարությանն ու տնտեսական հատվածի պատասխանատուներին, որոնք առանձնապես չանհանգստացան անցյալ տարվա զեկույցում մատնանշված Հայաստանի համար անմխիթար արդյունքներից:
- ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԱՎԱՐՏՎԵԼ Է ԱՂԹԱՄԱՐԻ ՍԲ. ԽԱՉ ԵԿԵՂԵՑՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ
Հ. Չ.
Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Աթիլլա Քոչը, ինչպես օգոստոսի 20-ին նշել է «Ենի շաֆաքը», Հունաստան ուղեւորվելիս նավում ճեպազրույց է ունեցել թուրք լրագրողների հետ, որի ընթացքում նա անդրադարձել ...ՄՈՏ Է ՕՍԿԱՆՅԱՆ-ՄԱՄԵԴՅԱՐՈՎ ԵՎՍ ՄԵԿ ՀԱՆԴԻՊՈՒՄ. ՃՇՏՎՈՒՄ ԵՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ՏԵՂԸ
Վերջերս Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի բառապաշարում հաճախակի են հայտնվում պատրաստակամություն արտահայտող բառեր: Արդեն որերորդ անգամ Մամեդյարովը հայտարարում է, թե պատրաստ է Հայաստանի ...ԿՀԱՐՁԱԿՎԻ՞ ԱՄՆ-Ը ԻՐԱՆԻ ՎՐԱ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՄոսկվաԱրձակուրդից հետո վերադառնալով Մոսկվա եւ հետեւելով մամուլին, յուրօրինակ զգացում ես ապրում. երեւանյան գրեթե անամպ լրատվական մթնոլորտից հետո ասես հայտնվում ես... պատերազմական դաշտում: Զգալի թվով թերթեր արդեն ...«ԻՏԵՌԱՆ» ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ ՎՐԱՍՏԱՆԻՆ
«Իտեռա» ընկերությունը դադարեցրել է վրաստանյան գազամատակարար ընկերություններին գազի մատակարարումը: «Ռուսթավի 2-ի» տեղեկացմամբ «Իտեռան» դադարեցումը բացատրում է 2003 թվականից 6 մլն դոլար չմարած պարտքի առկայությամբ: ...ԿՐԱՍՆՈԴԱՐՈՒՄ ԾԵԾԵԼ ԵՆ ՀԱՅԻ, ՀՆՉԵԼ ԵՆ ԿՈՒԲԱՆԸ ՍԵՎԵՐԻՑ «ՄԱՔՐԵԼՈՒ» ԿԱՐԳԱԽՈՍՆԵՐ
Մ. Խ.Ըստ Կրասնոդարի «Երկրամաս» թերթի` օգոստոսի 21-ին, ժամը 22-ի մոտակայքում Կրասնոդարի կենտրոնում, Կոմունարների եւ Գորկու փողոցների անկյունում 18-ից 22 տարեկան մոտ 15 երիտասարդներ հարձակում են գործել ազգությամբ ...ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԲԱՑԵԼ ԼԱՐՍԻ ԱՆՑԱԿԵՏԸ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ
Ռուսաստանը մտադիր է 10 օրով բացել Լարսի անցակետը: Վրացական լրատվամիջոցների ներկայացմամբ, նման մտադրությունը բացատրվում է սահմանին գտնվող հայերին Վրաստանի տարածքով Հայաստան հասնելու հնարավորություն ընձեռելու ...«ԽԵԼՔԸ ԹՌՑՐԵԼ Է ԲԵՌՆԱՐ ԼՈՒԻՍԸ»
Հ. Չ.Ամերիկացի պատմաբան Բեռնար Լուիսը քաջ հայտնի է հայ հասարակայնությանը: Նա իբրեւ վարձու գրչակ անգնահատելի ծառայություններ է մատուցել Թուրքիային Հայոց ցեղասպանության ժխտողականության հարցում: Բեռնար Լուիսի ...2,5 ՄԼՆ ԴՈԼԱՐ` ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆԻ ՀԱՄԱՐ
Մ. Խ.Հայաստանում ազատ եւ արդար ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ է ընդամենը 2,5 մլն դոլար, ասել է Արշակ Սադոյանը երեկ: Արշակ Սադոյանի կուսակցությունը հենց այդ գումարի սահմաններում մշակել է մի ծրագիր, ...ՀԻՄԱ ԿԱՐԳՆ ՈՒՐԻՇ Է
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆՀայրենի խորհրդարանի հերթական նստաշրջանին նախորդեց աշխատակազմի, ասենք, օպտիմալացումը: Այն շուրջ քառասունով կրճատել է բյուջեից աշխատավարձ ստացողների թիվը: Պատճառը ոչ ֆինանսական է, ոչ էլ քաղաքական, համաձայն ...ԺԱՄԱՆԱԿԻ ՄԵՋ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԻ ՉԱՓՈՒՄՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ
ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ
Վերջերս «Փրինթինֆո» ընկերության տպագրատնից լույս տեսավ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթների, հոդվածների, հարցազրույցների ընտրանին, հենց նույն` «Ընտրանի» վերնագրով: «Սույն ժողովածուն միայն հավուր պատշաճի կազմված ...«ԻՐԱՆԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ ԼԱՎՆ Է, ԲԱՅՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԼԱՎ ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ»
1ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
«Լոգոս էքսպո սենթր» ցուցահանդեսային կազմակերպության, իրանական «Մաքսիբիթ» ընկերության եւ հայկական «Մաքսիբիթ»-ի ներկայացուցիչ «Սայե Ռոշա»-ի նախաձեռնությամբ երեկ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՓԱՅԼՈՒՄ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՄԲ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ2005 թ.-ին Հայաստանն առաջին անգամ ընդգրկվեց Համաշխարհային տնտեսական ֆորումի մրցունակության համաշխարհային զեկույցում: Ֆորումը սկսել է հրատարակվել 1979 թ.-ից եւ միջազգային ներդնողների համար ուղենիշի նշանակություն ...ՆՇՎԵՑ «ԲԵՌԼԻՆ» ՀՅՈՒՐԱՏԱՆ 10 ԵՎ «ՖՅՈՒՐ ԱՐՄԵՆԻԵՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ 5-ԱՄՅԱԿԸ
Գ. Մ.88-ի դեկտեմբերյան ավերիչ երկրաշարժից հետո Բեռլինի գերմանական Կարմիր խաչի նախաձեռնությամբ, Բեռլինի բնակչության եւ Էննե Բուռդա տպագրատան նվիրաբերած միջոցներով Գյումրիում սկսեց կառուցվել պոլիկլինիկա: 1993 ...ՀԱՅՏՆԻ ԲԱՐԵՐԱՐԸ ՍԻՐՈ՞ՒՄ Է ՄԵԶ
Հայաստանում է հայտնի բարերար, միաժամանակ նաեւ մորմոնական աղանդի ղեկավար, «Հանթսման» կորպորացիայի տնօրեն Ջոն Հանթսմանը: Երեկ նա հանդիպումներ է ունեցել ՀՀ նախագահի եւ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հետ: Երկրի ...ԲԺՇԿԱԿԱՆ ՉԱՐԱՄԵՏ ՇՂԹԱ
Մ. Բ.
Երեւանի հայտնի ծննդատներից մեկի ճանապարհին երիտասարդ մի տղամարդ նորածին երեխային ու կնոջը տուն էր տանում դառնացած՝ «Ինչ էլ անո՜ւն են դրել: Խիղճները կորցրած մարդիկ են, եթե փող չտաս՝ երեխադ չի ծնվի»:
Բժշկական ...ԱՐՑԱԽՈՒՄ ԵՎՍ ԿԱՆՑՆԵՆ 12-ԱՄՅԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ
Կ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՍտեփանակերտԼՂՀ նախագահի հրամանագրով երեկ հրավիրված արտահերթ նիստում Արցախի խորհրդարանը քննարկեց «Կրթության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: Օրինագծի կապակցությամբ մինչ այդ գլխադասային ...«ԿԻԼԻԿԻԱՅԻ» ԱՐՔԱՅԱԿԱՆ ՃՇՏԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ
Վերջին 50-60 կմ-երի ընթացքում մեզ անդադար զանգահարում էին Ռոստովից, հարցնելով թե «Կիլիկիան» ստույգ երբ է ժամանելու քաղաք: Բնականաբար, ամենքից շատ մտահոգվում էր Ռուսաստանի հարավային օկրուգում Հայաստանի ...ԱՎԵԼԻՆ, ՔԱՆ ԵՐԱԶԱՆՔԸ
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ
Կարծում եմ, եթե «Կիլիկիան» նավարկությունն ավարտեր ասենք Սուրբ Ղազար կղզում եւ այնտեղից քարշանավով տուն դառնար, ապա դարձյալ կկարողանայինք համարձակորեն ասել, որ աշխարհին ցուցադրել ենք նավարկելու մեր վաղեմի ...ՄԱՐՏԱՐՎԵՍՏԻ ՍԻՐԱՀԱՐՆԵՐԻՆ` ՆՎԵՐ ՀԱՅԱԶԳԻ ՌԵԺԻՍՈՐԻՑ
Հ. Ծ.Մարտարվեստի թեմաներով ֆիլմեր նկարահանող Աբերդինում (Շոտլանդիա) ապրող հայազգի ռեժիսոր Արա Պայայայի մասին առաջին անգամ ենք տեղեկանում «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի հուլիսի 29-ի համարից: «Աբերդին ...ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ՉԵ՞Ն ՑԱՆԿԱՆՈՒՄ ՆՇԵԼ ՄԻՔԱՅԵԼ ԹԱՐԻՎԵՐԴԻԵՎԻ ԾՆՈՒՆԴԸ
Գ. Գ.
«Զվուկի» ինտերնետային պարբերականը հրապարակել է հարցազրույց մեր հայրենակից, երգահան Միքայել Թարիվերդիեւի կնոջ՝ Վերա Գորիսլավովնայի հետ, որը կարդալուց հետո բազմաթիվ ընթերցողներ իրենց կարծիքներն են ուղարկել ...ՕՐՀՆԵՐԳԻ ԳԱՂԱՓԱՐԸ` ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ
ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆՇուրջ 10 օր փորձում եմ ՀՀ մշակույթի նախարարությունից տեղեկանալ, թե որտեղ կարող եմ ծանոթանալ մրցութային առաջին փուլն անցած ՀՀ օրհներգի 5 տարբերակների խոսքերին: ՀՀ քաղաքացու մտահոգությամբ պաշտոնյաներին ...ՄԵԶ ՃՇՄԱՐԻՏ ՀԵՐՈՍՆԵՐ ԵՆ ՊԵՏՔ...
ՆՈՒՇԻԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԲարու եւ չարի մեր հայկական հեքիաթը դեռ գրվում է եւ անավարտ կմնա այնքան ժամանակ, մինչեւ երկնքից կախված երեք հեքիաթային խնձորները գտնեն իրենց տերերին` ասողին, լսողին եւ...բարին ցանկացողին. իսկ մեր հեքիաթն ...ԿՈՒԲԱՆԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԴՐՈՇԸ ԿԲԱՐՁՐԱՆԱ ԱՐԱՐԱՏ ԼԵՌԱՆ ՎՐԱ
Մ. Խ.Մի խումբ կրասնոդարցի ալպինիստներ հայազգի Վարդան Վարդանյանի ղեկավարությամբ ճանապարհ են ընկել նվաճելու քրիստոնեության եւ հայ ժողովրդի սրբություն Արարատ լեռը: Ըստ հայկական «Երկրամաս» թերթի, կրասնոդարցի ալպինիստների ...ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-ԻՑ ՆՈՐ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ ՋԱՎԱԽՔՈՒՄ
Վրաստանի Նինոծմինդայի (հայաշատ շրջաններից) շրջանում հոկտեմբերի 1-ից հեռարձակումը կսկսի BBC-ի R-ստուդիայի թբիլիսյան ներկայացուցչության նախաձեռնությամբ հիմնված նոր ռադիոկայան: Ա-ինֆո գործակալության տեղեկացմամբ, ...ԿԱՅԾԱ՞Կ, «ՄԱՐԴԿԱՅԻՆ ԳՈՐԾՈ՞Ն», ԹԵ՞ ԷԼԻ ԻՆՉ-ՈՐ ԱՅԼ ՊԱՏՃԱՌ...
ՏՈՒ-154 ռուսական ինքնաթիռի վթարի պատճառների մեկնաբանությունները, ցավոք, դեռեւս առանց օդանավի ինքնագրիչների Մոսկվայում վերծանման, նմանվում են հայկական Ա-320-ի վթարի ժամանակ հակասական ու շահադիտական «եզրակացություններին»: ...ԱՐՑԱԽՈՒՄ ԿԱՆԱՅՔ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵՆ, ՔԱՆ ՏՂԱՄԱՐԴԻԿ
Կ. Գ.Համաձայն ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների, 2006 թ. հունվար-հունիս ամիսներին հանրապետությունում համախառն ներքին արդյունքը, նախնական տվյալներով, շուկայական գներով կազմել է 23642.4 ...ԱԲՐԱՀԱՄ-ՄԻՐԱՆԴԱ ՄԵՆԱՄԱՐՏԸ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՕգոստոսի 26-ին գերմանական Օլդենբուրգ քաղաքում նշանակված Արթուր Աբրահամ-Էդիսոն Միրանդա մենամարտը, որում վիճարկվելու էր IBF-ի վարկածով միջին քաշում աշխարհի չեմպիոնի տիտղոսը, հետաձգվել է: Պատճառը հայ բռնցքամարտիկի ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ ՈՒԹ ԾԱՆՐՈՐԴՆԵՐ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՍեպտեմբերի 2-10-ը Իտալիայի Պալերմո քաղաքում կանցկացվի ծանրամարտի Եվրոպայի պատանիների եւ աղջիկների հերթական առաջնությունը: Մրցաշարի պարգեւները կվիճարկեն 32 երկրների 124 պատանիներ ու 77 աղջիկներ: Եվրոպայի ...«ԲԱՆԱՆՑՆ» ԱՎԵԼԻ ՀԱՋՈՂԱԿ ԳՏՆՎԵՑ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Երկու հանդիպումներով մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրը: Կենտրոնականն անշուշտ մրցանակային տեղերի հավակնորդ «Բանանցի» եւ «Միկայի» մրցավեճն էր, որի ելքը չափազանց մեծ նշանակություն ...ԷԼԻՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ԱՐԴՅՈՒՆՔԸ ԵՐԿՐՈՐԴՆ ԷՐ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Հունաստանում անցկացված շախմատի «Ակրոպոլիսի գավաթի» խաղարկությունում հաջող մրցելույթներ ունեցավ Էլինա Դանիելյանը: Նա հաջող սկսեց մրցաշարը՝ հաղթանակներ տոնելով Ջուլիա Մաքայի եւ Մենակշիի նկատմամբ: 3-րդ տուրում ...ԳԵՏԼԻՆԸ ԿՈՐԱԿԱԶՐԿՎԻ ՈՒԹ ՏԱՐՈՎ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱմերիկացի արագավազորդ Ջասթին Գետլինը, որ երկրորդ անգամ է մեղադրվում արգելված խթանիչների օգտագործման մեջ, կորակազրկվի 8 տարով: Սովորաբար նման դեպքերում մարզիկին ցմահ որակազրկում են: Սակայն ԱՄՆ-ի հակադոպինգային ...
ՄԻ ԽՈՒՄԲ ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂԵՐ ՀԱՅԱՍՏԱ՞Ն ԵՆ ԺԱՄԱՆԵԼ
Մ. Խ.ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՓՈՐՁ
ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՍՐԱՀՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԸ ՀԱՅԵՐԵՆ ՉԳԻՏԵ՞Ն
Գ. Գ.ԿՐԱՍՆՈԴԱՐՈՒՄ ԾԵԾԵԼ ԵՆ ՀԱՅԻ, ՀՆՉԵԼ ԵՆ ԿՈՒԲԱՆԸ ՍԵՎԵՐԻՑ «ՄԱՔՐԵԼՈՒ» ԿԱՐԳԱԽՈՍՆԵՐ
Մ. Խ.ՆԱՄԱԿ «ԱԶԳԻ» ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ
ՍԵՐԳԵՅ ՍԱՐԻՆՅԱՆՕ՜, ԼՈՆԴՈՆ, Ա՜Խ, ԵՐԵՎԱՆ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ, Լոնդոն-ԵրեւանՊԱՅԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՍՈՂԱՆՔՆԵՐ ԱՐԱՐԱՏ ԼԵՌԱՆ ՎՐԱ
ԱՅՍՕՐ ՈՐՍՈՐԴՆԵՐԸ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՆՇՈՒՄ ԵՆ ՈՐՍԱՍԵԶՈՆԻ ԲԱՑՈՒՄԸ
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ
ԵԳՉՈՒՀԻ ՇԵՐԸ ՎԱՃԱՌՈՒՄ Է ԱՆՁՆԱԿԱՆ ԻՐԵՐԸ
- 1915 Կախաղան բարձրացվեց հնչակյան հերոս Մուրադը (Համբարձում Բոյաջյանը):
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

