
ԿՀԱՐՁԱԿՎԻ՞ ԱՄՆ-Ը ԻՐԱՆԻ ՎՐԱ
Արձակուրդից հետո վերադառնալով Մոսկվա եւ հետեւելով մամուլին, յուրօրինակ զգացում ես ապրում. երեւանյան գրեթե անամպ լրատվական մթնոլորտից հետո ասես հայտնվում ես... պատերազմական դաշտում: Զգալի թվով թերթեր արդեն ազդարարում են 4-րդ համաշխարհային պատերազմի մասին, ոչ այնքան կտրական այլ հրատարակություններ սոսկ «կանխագուշակում են» նոր համամոլորակայինի սկիզբը: Որոշ հոդվածներ իրենց մռայլ տոնով նույնիսկ հուսահատություն են առաջացնում:
Պարզ է, որ խոսքը վերաբերում է Լիբանանի իրադարձություններին ու Իսրայելի (ԱՄՆ-ի) ագրեսիվ գործողություններին: Հայերիս համար աշխարհամարտի հավանականությունը առանձնակի հրատապությամբ է հառնում նաեւ այն պատճառով, որ այս անգամ «Ֆերդինանդի» դեր կարող է խաղալ մի ողջ պետություն՝ հարեւան Իրանը: Կհարձակվի՞ ԱՄՆ-ը Իրանի վրա, ահա ռուսական մամուլի հարցերի հարցը՝ որպես նախաբան սպասելի իրադարձությունների:
Ամենայն հավանականությամբ ո՛չ Իսրայելը, ո՛չ էլ առավել եւս ԱՄՆ-ը իրաքյան մղձավանջից հետո հազիվ թե իրենց թույլ տան ցամաքային գործողություններ ձեռնարկել Իրանի դեմ. այդ երկիրը չես օկուպացնի: Մյուս կողմից, Իրանի ռազմական ու միջուկային օբյեկտների օդային ռմբակոծումները ոչնչացման սպառնալիքի տակ կդնեն նաեւ իսրայելական քաղաքները (ի դեպ, Հյուսիսային Կորեայի նորագույն հեռահար հրթիռների փորձարկումներին միշտ ներկա են իրանցի մասնագետները): Այդ դեպքում ի՞նչ ուղղությամբ կզարգացնի իր հակաիրանական գործողությունները ԱՄՆ-ը:
Բնականաբար Վաշինգտոնն առաջին հերթին կփորձի տնտեսական պատժամիջոցներ ձեռնարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով: Սակայն դժվար է երաշխավորել դրանց արդյունավետությունը, Ռուսաստանի ու հատկապես Չինաստանի համաձայնությունը, քանզի վերջինիս տնտեսությունը էապես կախված է իրանական նավթից: Իր հերթին Իրանը կարող է շրջափակել Օրմուզի նեղուցը դրա ականապատման միջոցով, արգելել հեղուկանավերի մուտքը, դադարեցնել սեփական նավթի մատակարարումները, ինչի հետեւանքով նավթի գինը կարող է հասնել համաշխարհային շուկայի համար կործանարար 150-200 դոլարի: Իրանը մեծ ազդեցություն ունի Իրաքում եւ ընդունակ է ակտիվացնելու հակաամերիկյան ու հակաիսրայելական տրամադրություններն ընդհուպ ապստամբություն, զանգվածային դիվերսիաներ, ահաբեկչական զանազան գործողություններ եւ այլն: Այս դեպքում ի՞նչ է մնում անել ամերիկացիներին:
Իրանը բազմազգ պետություն է, պարսիկները կազմում են բնակչության սոսկ կեսը: Այդ երկրում բնակվում են միլիոնավոր արաբներ, քրդեր, ադրբեջանցիներ եւ, ելնելով Խորհրդային Միության փլուզման օրինակից, հավանական է, որ ամերիկացիները շեշտը դնեն Իրանի տարածքային մասնատման վրա: Հայտնի բան է, թե քաղաքական սուր հակամարտությունների պայմաններում ինչ ավերիչ ուժի է վերածվում նացիոնալիզմը, որը համաճարակի պես արագ տարածվելով, ընդունակ է քայքայելու նույնիսկ ամենահզոր կայսրությունը:
Այս իմաստով առաջին պլան է մղվում քրդերի հարցը: Քրդերը բնակվում են նաեւ Թուրքիայում, Սիրիայում, Իրաքում: Իրաքում նրանք փաստորեն անկախություն են ձեռք բերել, Թուրքիայում ակտիվորեն պայքարում են դրա համար, եւ ո՜վ ասաց, որ իրանցի քրդերը եւս, համապատասխան քաջալերումներից հետո, չեն հետեւի իրենց ցեղակիցների օրինակին:
Փոքր-ինչ անորոշ է իրավիճակը՝ կապված արաբների հետ: Բանն այն է, որ նույնիսկ իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ Սադդամ Հուսեյնին այդպես էլ չհաջողվեց «բորբոքել» իրանցի արաբներին: Բայց այդպես առաջ է գալիս մի նոր տարբերակ՝ իսկ եթե այդ արաբաբնակ տարածքը որպես «նվիրատվություն» առաջարկվի Իրաքի ընդդիմության լիդեր ալ Սիստանիին:
Սակայն ամենագայթակղիչ գործոնը Իրանի մոտ 20 միլիոն ազերիներն են: Թուրքալեզու այդ զանգվածի վրա մեծ ազդեցություն կարող է ունենալ ԱՄՆ-ի եւ Իսրայելի մերձավոր դաշնակիցը` Թուրքիան: Ու թեեւ բուն աշխարհիկ Թուրքիայում գերիշխում են չափավոր իսլամական տրամադրություններ եւ արեւմտամետ զինվորական վերնախավը իրապես վերահսկում է քաղաքական կացությունը, այդուհանդերձ այդ երկիրը անմասն չի մնա հակաիրանական նկրտումներից, դաշինք կազմելով, իհարկե, Բաքվի հետ: Ճիշտ է, թուրքերը սուննի են, ադրբեջանցիները` շիա, սակայն անկախության ու միավորման առինքնող գաղափարը հետին պլան կգցի կրոնական տարբերությունները, առաջ մղելով ազգայնականը: Ընդսմին, այս ուղղությամբ Պենտագոնի կողմից հրահրվող հեռագնա նպատակների իրագործումը արմատապես կփոխի ոչ միայն տարածաշրջանային, այլեւ աշխարհաքաղաքական իրավիճակը: Կստեղծվի ռազմաքաղաքական ցեղային շղթա Թուրքիա-իրանական Ադրբեջան-Ադրբեջանի Հանրապետություն-Հյուսիսային Կիպրոս-Միջին Ասիա ընդգրկումով: Եվ հարց կառաջանա, պե՞տք է Թուրքիային առանց այն էլ իրեն չսպասող Եվրոպան, երբ կարելի է գերիշխել մի հսկայական հավատակից աշխարհամասում:
Քաղաքական այս մռայլ սցենարը ծանր վիճակի մեջ կդնի ոչ միայն տարածաշրջանի քրիստոնեական փոքր պետություններին, այլեւ Ռուսաստանին: Ամերիկացիների իրաքյան արկածախնդրությունը նպաստեց մահմեդականների հոգեւոր ու ազգային ինքնագիտակցության վերելքին եւ տարածաշրջանից քրիստոնյա փոքրամասնությունների արտահոսքին:
Բոլոր պարագաներում շահողի դերում իրոք հառնում է Թուրքիայի չարագուշակ կերպարը: Ահա թե ինչ է գրում այդ կապակցությամբ ռուսական թերթերից մեկը. «Նկարագրվող սցենարում հատուկ հետաքրքրություն է ներկայացնում այն հանգամանքը, թե դրա իրագործումը ինչ ազդեցություն կունենա Ռուսաստանի մահմեդական բնակչության վրա: Չէ՞ որ բազմապատկելով տարածքները, դինամիկ զարգացող Թուրքիան, արմատական իսլամիզմի դրսեւորումները խստիվ ճնշող վարչակարգով, ըստ երեւույթին, կդառնա Ռուսաստանի շատ ավելի լուրջ մրցակիցը Հյուսիսային Կովկասի ու Պովոլժիեի ժողովուրդների համակրանքը շահելու պայքարում, դուրս մղելով արաբական երկրներից ու Լոնդոնից ներմուծվող վահաբիզմը: Իսկ Ռուսաստանը, ի տարբերություն 60-80-ական թվականների ԽՍՀՄ-ի, ոչինչ չունի առաջարկելու մահմեդական դավանանքի իր քաղաքացիներին, վայրենի կապիտալիզմից ու հրեշավոր կոռուպցիայից բացի»:
- ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
ԱՎԱՐՏՎԵԼ Է ԱՂԹԱՄԱՐԻ ՍԲ. ԽԱՉ ԵԿԵՂԵՑՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ
Հ. Չ.
Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Աթիլլա Քոչը, ինչպես օգոստոսի 20-ին նշել է «Ենի շաֆաքը», Հունաստան ուղեւորվելիս նավում ճեպազրույց է ունեցել թուրք լրագրողների հետ, որի ընթացքում նա անդրադարձել ...ՄՈՏ Է ՕՍԿԱՆՅԱՆ-ՄԱՄԵԴՅԱՐՈՎ ԵՎՍ ՄԵԿ ՀԱՆԴԻՊՈՒՄ. ՃՇՏՎՈՒՄ ԵՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ՏԵՂԸ
Վերջերս Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի բառապաշարում հաճախակի են հայտնվում պատրաստակամություն արտահայտող բառեր: Արդեն որերորդ անգամ Մամեդյարովը հայտարարում է, թե պատրաստ է Հայաստանի ...ԿՀԱՐՁԱԿՎԻ՞ ԱՄՆ-Ը ԻՐԱՆԻ ՎՐԱ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՄոսկվաԱրձակուրդից հետո վերադառնալով Մոսկվա եւ հետեւելով մամուլին, յուրօրինակ զգացում ես ապրում. երեւանյան գրեթե անամպ լրատվական մթնոլորտից հետո ասես հայտնվում ես... պատերազմական դաշտում: Զգալի թվով թերթեր արդեն ...«ԻՏԵՌԱՆ» ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ ՎՐԱՍՏԱՆԻՆ
«Իտեռա» ընկերությունը դադարեցրել է վրաստանյան գազամատակարար ընկերություններին գազի մատակարարումը: «Ռուսթավի 2-ի» տեղեկացմամբ «Իտեռան» դադարեցումը բացատրում է 2003 թվականից 6 մլն դոլար չմարած պարտքի առկայությամբ: ...ԿՐԱՍՆՈԴԱՐՈՒՄ ԾԵԾԵԼ ԵՆ ՀԱՅԻ, ՀՆՉԵԼ ԵՆ ԿՈՒԲԱՆԸ ՍԵՎԵՐԻՑ «ՄԱՔՐԵԼՈՒ» ԿԱՐԳԱԽՈՍՆԵՐ
Մ. Խ.Ըստ Կրասնոդարի «Երկրամաս» թերթի` օգոստոսի 21-ին, ժամը 22-ի մոտակայքում Կրասնոդարի կենտրոնում, Կոմունարների եւ Գորկու փողոցների անկյունում 18-ից 22 տարեկան մոտ 15 երիտասարդներ հարձակում են գործել ազգությամբ ...ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԲԱՑԵԼ ԼԱՐՍԻ ԱՆՑԱԿԵՏԸ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ
Ռուսաստանը մտադիր է 10 օրով բացել Լարսի անցակետը: Վրացական լրատվամիջոցների ներկայացմամբ, նման մտադրությունը բացատրվում է սահմանին գտնվող հայերին Վրաստանի տարածքով Հայաստան հասնելու հնարավորություն ընձեռելու ...«ԽԵԼՔԸ ԹՌՑՐԵԼ Է ԲԵՌՆԱՐ ԼՈՒԻՍԸ»
Հ. Չ.Ամերիկացի պատմաբան Բեռնար Լուիսը քաջ հայտնի է հայ հասարակայնությանը: Նա իբրեւ վարձու գրչակ անգնահատելի ծառայություններ է մատուցել Թուրքիային Հայոց ցեղասպանության ժխտողականության հարցում: Բեռնար Լուիսի ...2,5 ՄԼՆ ԴՈԼԱՐ` ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆԻ ՀԱՄԱՐ
Մ. Խ.Հայաստանում ազատ եւ արդար ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ է ընդամենը 2,5 մլն դոլար, ասել է Արշակ Սադոյանը երեկ: Արշակ Սադոյանի կուսակցությունը հենց այդ գումարի սահմաններում մշակել է մի ծրագիր, ...ՀԻՄԱ ԿԱՐԳՆ ՈՒՐԻՇ Է
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆՀայրենի խորհրդարանի հերթական նստաշրջանին նախորդեց աշխատակազմի, ասենք, օպտիմալացումը: Այն շուրջ քառասունով կրճատել է բյուջեից աշխատավարձ ստացողների թիվը: Պատճառը ոչ ֆինանսական է, ոչ էլ քաղաքական, համաձայն ...ԺԱՄԱՆԱԿԻ ՄԵՋ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԻ ՉԱՓՈՒՄՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ
ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ
Վերջերս «Փրինթինֆո» ընկերության տպագրատնից լույս տեսավ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթների, հոդվածների, հարցազրույցների ընտրանին, հենց նույն` «Ընտրանի» վերնագրով: «Սույն ժողովածուն միայն հավուր պատշաճի կազմված ...«ԻՐԱՆԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ ԼԱՎՆ Է, ԲԱՅՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԼԱՎ ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ»
1ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
«Լոգոս էքսպո սենթր» ցուցահանդեսային կազմակերպության, իրանական «Մաքսիբիթ» ընկերության եւ հայկական «Մաքսիբիթ»-ի ներկայացուցիչ «Սայե Ռոշա»-ի նախաձեռնությամբ երեկ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՓԱՅԼՈՒՄ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՄԲ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ2005 թ.-ին Հայաստանն առաջին անգամ ընդգրկվեց Համաշխարհային տնտեսական ֆորումի մրցունակության համաշխարհային զեկույցում: Ֆորումը սկսել է հրատարակվել 1979 թ.-ից եւ միջազգային ներդնողների համար ուղենիշի նշանակություն ...ՆՇՎԵՑ «ԲԵՌԼԻՆ» ՀՅՈՒՐԱՏԱՆ 10 ԵՎ «ՖՅՈՒՐ ԱՐՄԵՆԻԵՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ 5-ԱՄՅԱԿԸ
Գ. Մ.88-ի դեկտեմբերյան ավերիչ երկրաշարժից հետո Բեռլինի գերմանական Կարմիր խաչի նախաձեռնությամբ, Բեռլինի բնակչության եւ Էննե Բուռդա տպագրատան նվիրաբերած միջոցներով Գյումրիում սկսեց կառուցվել պոլիկլինիկա: 1993 ...ՀԱՅՏՆԻ ԲԱՐԵՐԱՐԸ ՍԻՐՈ՞ՒՄ Է ՄԵԶ
Հայաստանում է հայտնի բարերար, միաժամանակ նաեւ մորմոնական աղանդի ղեկավար, «Հանթսման» կորպորացիայի տնօրեն Ջոն Հանթսմանը: Երեկ նա հանդիպումներ է ունեցել ՀՀ նախագահի եւ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հետ: Երկրի ...ԲԺՇԿԱԿԱՆ ՉԱՐԱՄԵՏ ՇՂԹԱ
Մ. Բ.
Երեւանի հայտնի ծննդատներից մեկի ճանապարհին երիտասարդ մի տղամարդ նորածին երեխային ու կնոջը տուն էր տանում դառնացած՝ «Ինչ էլ անո՜ւն են դրել: Խիղճները կորցրած մարդիկ են, եթե փող չտաս՝ երեխադ չի ծնվի»:
Բժշկական ...ԱՐՑԱԽՈՒՄ ԵՎՍ ԿԱՆՑՆԵՆ 12-ԱՄՅԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ
Կ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՍտեփանակերտԼՂՀ նախագահի հրամանագրով երեկ հրավիրված արտահերթ նիստում Արցախի խորհրդարանը քննարկեց «Կրթության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: Օրինագծի կապակցությամբ մինչ այդ գլխադասային ...«ԿԻԼԻԿԻԱՅԻ» ԱՐՔԱՅԱԿԱՆ ՃՇՏԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ
Վերջին 50-60 կմ-երի ընթացքում մեզ անդադար զանգահարում էին Ռոստովից, հարցնելով թե «Կիլիկիան» ստույգ երբ է ժամանելու քաղաք: Բնականաբար, ամենքից շատ մտահոգվում էր Ռուսաստանի հարավային օկրուգում Հայաստանի ...ԱՎԵԼԻՆ, ՔԱՆ ԵՐԱԶԱՆՔԸ
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ
Կարծում եմ, եթե «Կիլիկիան» նավարկությունն ավարտեր ասենք Սուրբ Ղազար կղզում եւ այնտեղից քարշանավով տուն դառնար, ապա դարձյալ կկարողանայինք համարձակորեն ասել, որ աշխարհին ցուցադրել ենք նավարկելու մեր վաղեմի ...ՄԱՐՏԱՐՎԵՍՏԻ ՍԻՐԱՀԱՐՆԵՐԻՆ` ՆՎԵՐ ՀԱՅԱԶԳԻ ՌԵԺԻՍՈՐԻՑ
Հ. Ծ.Մարտարվեստի թեմաներով ֆիլմեր նկարահանող Աբերդինում (Շոտլանդիա) ապրող հայազգի ռեժիսոր Արա Պայայայի մասին առաջին անգամ ենք տեղեկանում «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի հուլիսի 29-ի համարից: «Աբերդին ...ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ՉԵ՞Ն ՑԱՆԿԱՆՈՒՄ ՆՇԵԼ ՄԻՔԱՅԵԼ ԹԱՐԻՎԵՐԴԻԵՎԻ ԾՆՈՒՆԴԸ
Գ. Գ.
«Զվուկի» ինտերնետային պարբերականը հրապարակել է հարցազրույց մեր հայրենակից, երգահան Միքայել Թարիվերդիեւի կնոջ՝ Վերա Գորիսլավովնայի հետ, որը կարդալուց հետո բազմաթիվ ընթերցողներ իրենց կարծիքներն են ուղարկել ...ՕՐՀՆԵՐԳԻ ԳԱՂԱՓԱՐԸ` ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ
ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆՇուրջ 10 օր փորձում եմ ՀՀ մշակույթի նախարարությունից տեղեկանալ, թե որտեղ կարող եմ ծանոթանալ մրցութային առաջին փուլն անցած ՀՀ օրհներգի 5 տարբերակների խոսքերին: ՀՀ քաղաքացու մտահոգությամբ պաշտոնյաներին ...ՄԵԶ ՃՇՄԱՐԻՏ ՀԵՐՈՍՆԵՐ ԵՆ ՊԵՏՔ...
ՆՈՒՇԻԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԲարու եւ չարի մեր հայկական հեքիաթը դեռ գրվում է եւ անավարտ կմնա այնքան ժամանակ, մինչեւ երկնքից կախված երեք հեքիաթային խնձորները գտնեն իրենց տերերին` ասողին, լսողին եւ...բարին ցանկացողին. իսկ մեր հեքիաթն ...ԿՈՒԲԱՆԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԴՐՈՇԸ ԿԲԱՐՁՐԱՆԱ ԱՐԱՐԱՏ ԼԵՌԱՆ ՎՐԱ
Մ. Խ.Մի խումբ կրասնոդարցի ալպինիստներ հայազգի Վարդան Վարդանյանի ղեկավարությամբ ճանապարհ են ընկել նվաճելու քրիստոնեության եւ հայ ժողովրդի սրբություն Արարատ լեռը: Ըստ հայկական «Երկրամաս» թերթի, կրասնոդարցի ալպինիստների ...ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-ԻՑ ՆՈՐ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ ՋԱՎԱԽՔՈՒՄ
Վրաստանի Նինոծմինդայի (հայաշատ շրջաններից) շրջանում հոկտեմբերի 1-ից հեռարձակումը կսկսի BBC-ի R-ստուդիայի թբիլիսյան ներկայացուցչության նախաձեռնությամբ հիմնված նոր ռադիոկայան: Ա-ինֆո գործակալության տեղեկացմամբ, ...ԿԱՅԾԱ՞Կ, «ՄԱՐԴԿԱՅԻՆ ԳՈՐԾՈ՞Ն», ԹԵ՞ ԷԼԻ ԻՆՉ-ՈՐ ԱՅԼ ՊԱՏՃԱՌ...
ՏՈՒ-154 ռուսական ինքնաթիռի վթարի պատճառների մեկնաբանությունները, ցավոք, դեռեւս առանց օդանավի ինքնագրիչների Մոսկվայում վերծանման, նմանվում են հայկական Ա-320-ի վթարի ժամանակ հակասական ու շահադիտական «եզրակացություններին»: ...ԱՐՑԱԽՈՒՄ ԿԱՆԱՅՔ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵՆ, ՔԱՆ ՏՂԱՄԱՐԴԻԿ
Կ. Գ.Համաձայն ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների, 2006 թ. հունվար-հունիս ամիսներին հանրապետությունում համախառն ներքին արդյունքը, նախնական տվյալներով, շուկայական գներով կազմել է 23642.4 ...ԱԲՐԱՀԱՄ-ՄԻՐԱՆԴԱ ՄԵՆԱՄԱՐՏԸ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՕգոստոսի 26-ին գերմանական Օլդենբուրգ քաղաքում նշանակված Արթուր Աբրահամ-Էդիսոն Միրանդա մենամարտը, որում վիճարկվելու էր IBF-ի վարկածով միջին քաշում աշխարհի չեմպիոնի տիտղոսը, հետաձգվել է: Պատճառը հայ բռնցքամարտիկի ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ ՈՒԹ ԾԱՆՐՈՐԴՆԵՐ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՍեպտեմբերի 2-10-ը Իտալիայի Պալերմո քաղաքում կանցկացվի ծանրամարտի Եվրոպայի պատանիների եւ աղջիկների հերթական առաջնությունը: Մրցաշարի պարգեւները կվիճարկեն 32 երկրների 124 պատանիներ ու 77 աղջիկներ: Եվրոպայի ...«ԲԱՆԱՆՑՆ» ԱՎԵԼԻ ՀԱՋՈՂԱԿ ԳՏՆՎԵՑ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Երկու հանդիպումներով մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրը: Կենտրոնականն անշուշտ մրցանակային տեղերի հավակնորդ «Բանանցի» եւ «Միկայի» մրցավեճն էր, որի ելքը չափազանց մեծ նշանակություն ...ԷԼԻՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ԱՐԴՅՈՒՆՔԸ ԵՐԿՐՈՐԴՆ ԷՐ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Հունաստանում անցկացված շախմատի «Ակրոպոլիսի գավաթի» խաղարկությունում հաջող մրցելույթներ ունեցավ Էլինա Դանիելյանը: Նա հաջող սկսեց մրցաշարը՝ հաղթանակներ տոնելով Ջուլիա Մաքայի եւ Մենակշիի նկատմամբ: 3-րդ տուրում ...ԳԵՏԼԻՆԸ ԿՈՐԱԿԱԶՐԿՎԻ ՈՒԹ ՏԱՐՈՎ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱմերիկացի արագավազորդ Ջասթին Գետլինը, որ երկրորդ անգամ է մեղադրվում արգելված խթանիչների օգտագործման մեջ, կորակազրկվի 8 տարով: Սովորաբար նման դեպքերում մարզիկին ցմահ որակազրկում են: Սակայն ԱՄՆ-ի հակադոպինգային ...
ՄԻ ԽՈՒՄԲ ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂԵՐ ՀԱՅԱՍՏԱ՞Ն ԵՆ ԺԱՄԱՆԵԼ
Մ. Խ.ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՓՈՐՁ
ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՍՐԱՀՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԸ ՀԱՅԵՐԵՆ ՉԳԻՏԵ՞Ն
Գ. Գ.ԿՐԱՍՆՈԴԱՐՈՒՄ ԾԵԾԵԼ ԵՆ ՀԱՅԻ, ՀՆՉԵԼ ԵՆ ԿՈՒԲԱՆԸ ՍԵՎԵՐԻՑ «ՄԱՔՐԵԼՈՒ» ԿԱՐԳԱԽՈՍՆԵՐ
Մ. Խ.ՆԱՄԱԿ «ԱԶԳԻ» ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ
ՍԵՐԳԵՅ ՍԱՐԻՆՅԱՆՕ՜, ԼՈՆԴՈՆ, Ա՜Խ, ԵՐԵՎԱՆ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ, Լոնդոն-ԵրեւանՊԱՅԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՍՈՂԱՆՔՆԵՐ ԱՐԱՐԱՏ ԼԵՌԱՆ ՎՐԱ
ԱՅՍՕՐ ՈՐՍՈՐԴՆԵՐԸ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՆՇՈՒՄ ԵՆ ՈՐՍԱՍԵԶՈՆԻ ԲԱՑՈՒՄԸ
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ
ԵԳՉՈՒՀԻ ՇԵՐԸ ՎԱՃԱՌՈՒՄ Է ԱՆՁՆԱԿԱՆ ԻՐԵՐԸ
- 1915 Կախաղան բարձրացվեց հնչակյան հերոս Մուրադը (Համբարձում Բոյաջյանը):
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

