
ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՓՈՐՁ
- Արդեն 35 տարի, 45 տարի, սրանից հետո եւս 105 տարի (Աստված չանի) փորձ է արվում սպանել Պարույր Սեւակին: 1971 թվականի հունիսի 17-ը սոսկ սեւակասպանության օրվա փաստագրումն է: Նրան սպանել են 1971-ի հունիսի 17-ից առաջ, այդ օրը, նրան սպանում են այսօր: Կարող է թվալ, թե մարդասպանության մոլուցքը մեր մեջ վաղուց է նստած: Չէ, այդպես չէ: Պարզապես ոմանք կատարում են ուրիշների թելադրանքը` հայերիս, Հայաստանի հոգեւոր աշխարհն ավերել: Զարմանում ես, մի՞թե այսքան անմիտ ու դաժան մարդ ենք եղել, եւ միայն հիմա ենք իմանում այդ մասին:

Չէ, ինչո՞ւ: Հենց նույն` Պարույր Սեւակի օրինակով կարելի է ասել, որ հայ ժողովրդի մեծերի դեմ մենք հաջողությամբ պայքարել ենք:
Հիշենք 1971-ի հունիսյան օրերը, երբ վթարվեց բանաստեղծը: Հայ ժողովրդի համար այդ ողբերգական ժամանակի հզոր լիցքը, երբ փոքր-ինչ խաղաղվեց, հրապարակ նետվեց պատահական ավտովթարի վարկածը: Ավելին: Կարճ ժամանակ անց «պարզվեց», որ ավտովթարը տեղի է ունեցել միայն ու միայն այն պատճառով, որ Պարույր Սեւակը մեքենա վարել չի իմացել: Մեկ ամիս, մեկ տարի, երկու տարի հետո պարտադրեցին մեզ այս վարկածը: Եվ ամեն ինչ կարելի էր ավարտված համարել: Ժամանակի ընթացքում վերացվեց նաեւ ավտովթարի առիթով կազմված քրեական գործը: Անհեթեթ ու հիմար պատմություններ հնարվեցին, թե իբր Պարույր Սեւակի սպանության գործը չկա ՊԱԿ-ի արխիվներում, թե, իբր, Մոսկվայի (այսինքն` ԽՍՀՄ ՊԱԿ-ի) հրամանով այդ «գործն» այրվել է:
Եթե դա նույնիսկ այդպես է, որին չեմ հավատում, ապա մարդկային հիշողությունը այրել հնարավոր չէ: Մենք դա փորձել ենք անել մեր «Վթար» փաստագրական վիպակում, որը շահագրգիռ անձինք գտնելու պարագայում անպայման կհրատարակենք: Այս գրքում շատ մարդիկ, ովքեր չեն ենթարկվել ՊԱԿ-ի հանձնարարականներին, անչափ կարեւոր փաստեր են հաղորդում:
Սակայն խոսքն այսօր «Վթար» վիպակի մասին չէ:
Վերջին մի քանի օրվա ընթացքում Պարույր Սեւակի սպանության կոծկման եւս երկու դեպք եղավ:
Նախ. «Արմենիա» հեռուստատեսությամբ մի հաղորդում եղավ, որտեղ փորձ էր արվում քողազերծել ավելի քան 35-ամյա ողբերգությունը: Հաղորդման հեղինակների միտումը կարելի կլիներ ազնիվ ուսումնասիրողի ջանք համարել, եթե... Հաղորդման ժամանակ խոսվում էր այն դաժան մթնոլորտի մասին, որ ստեղծվել էր Պարույր Սեւակի շուրջը, անուններ էին տրվում` Անտոն Քոչինյան, Ռոբերտ Խաչատրյան, Հայկարամ Ութմազյան, Գեւորգ Հայրյան... Ուշադրությամբ դիտում էիր այդ դետեկտիվը եւ սպասում էիր հարցիդ պատասխանին. ի վերջո, ո՞վ սպանեց Պարույր Սեւակին: Եվ, ահա, պարզվում է, որ Պարույր Սեւակի շուրջ ստեղծված այդ թունոտ մթնոլորտի միակ պատասխանատուն մնում է... միայն Խիկար Բարսեղյանը, պետական հրատարակչության մի տնօրեն, որի զեկուցագրի հիման վրա արգելվել է բանաստեղծի «Եղիցի լույս» ժողովածուի տպագրությունը եւ որը բանաստեղծին հասցրել է հոգեկան դաժան տվայտանքների: Այս հաղորդումն էլ եկավ փակելու Սեւակի «գործը»: Գտնվեց ամենաանմեղ (սա` զուտ հարաբերական իմաստով) թիրախը, առավել եւս, որ Խիկար Բարսեղյանը վաղուց արդեն ոչ եւս է, իսկ նրա փոխարեն հազիվ թե գտնվեն պատասխանողներ:
Հենց այս նույն օրերին («Արմենիայի» այս հաղորդումից նույնիսկ որոշ ժամանակ առաջ) եւս մեկ փորձ է արվում սպանելու Պարույր Սեւակին: Ստեփանակերտում «Վաչագան Բարեպաշտ» հրատարակչությունը տպագրում է Սերգեյ Սարինյանի «Ի հեճուկս: Հուշերի երկրի առասպելը» գիրքը:
Հայաստանի անկախացումից հետո 1937-ական թվականների բազմաթիվ վկայությունների ծանոթացանք: Թվում էր, թե այս ամենը մեզ համար պիտի դաս լիներ ազնիվ ու խաղաղ ապրելու համար: Սակայն, չէ: Պարզվում է, որ կա մի «ականավոր մտածող», որի հուշագրականի գլխավոր առանձնահատկությունների մեջ ամենահատկանշականը «ճշմարտախոսությունն է, որը զուգորդվելով իրականության ընկալման սարինյանական ինտելեկտուալ մտքի կուռ տրամաբանությամբ, եւ որը ստեղծում է «հուշերի երկրի» առասպելը` «երկիր դրախտավայրի» արցախական համեմունքներով...»: Գրքի դարձէջին տպագրված այս շնչակտուր ներկայացումից հետո, խոսելով սարինյանների գերդաստանի ազնվական գոմշակովի եւ այլ հիշարժան բաների ու մարդկանց մասին, «ականավոր մտածողի» գրքի 270-րդ էջում մի ահասարսուռ բան ենք կարդում.
«... Պարույրի սկիզբը իսկական հայտնություն էր եւ պոետական նրա նախերգանքները միանգամայն այլ մոտիվ էին գծում ժամանակի հայ բանաստեղծության համապատկերում: Նրա մտահղացման շարքերը` «Խռովքի երգեր», «Մահվան Վեներա», «Խաչելության երգեր», «Հոգեվարքի երգեր», «Reqviem», «Վերադարձի կարոտ», «Սոնետներ», ինքնին արդեն նոր մտածողություն են հուշում հայ բանաստեղծությանը: Սակայն պոետական այդ մուտքը ընդմիջվեց տարիների ընդհատումով` թե ժամանակային եւ թե աշխարհայացքային իմաստով: Երբ Պարույրը եկավ Երեւան` համալսարանական ուսուցման, նրա առաջին խորհրդատուները եղան Հովհաննես Ղազարյանը եւ Սուսաննա Բաբայանը: Իսկ վերջիններս կապված էին համապատասխան օրգանների հետ եւ, բնականաբար, Պարույրին եւս ներգրավում են իրենց օղակում: Սա հայտնի բան է, եւ Պարույրը բնավ չէր թաքցնում, միանգամայն ազնիվ իմաստ տալով դրան, որ եթե ինքը չլիներ, ապա իր փոխարեն կլիներ ստոր մի արարած, որը ի չարը կգործադրեր հանձնառությունը...»:
Ես չգիտեմ, թե ինչն է ուղղորդել հարգարժան «ականավոր մտածողին», որի գրիչը կարողացել է այսպիսի տողեր գրել Պարույր Սեւակի մասին: Տեր Աստվա՜ծ, մի՞թե Սերգեյ Սարինյանը քիչ բաներ է ստացել եւ ստանում. որքան գիտենք, շատ ու շատ գրքեր է տպագրել, հավուր պատշաճի գովել է շատ ու շատ գրողների ու բանաստեղծների, արժանացել է շատ ու շատ բանի, հիմա էլ (ով զարմանք, «համեստության» ինչպիսի՜ փայլատակում) թույլ է տվել իր իսկ գրքում իրեն կոչել «ականավոր մտածող»... Իր ինչի՞ն էր պետք Պարույր Սեւակին անվանել «համապատասխան օրգանների» մարդ:
Այս խորհրդածությունը չէր լինի, եթե վերոնշյալ տողերի հեղինակը հիմար մեկը լիներ: Չենք կարծում, որ այդ այդպես է: Ի՞նչ է: Ուրեմն արդեն լրջագույն տարիքի հասած մարդը լծվո՞ւմ է Պարույր Սեւակի (այսինքն՝ մեր մեծագույն արժեքներից մեկի) ավերման գործին:
Հսկայածավալ քո գրքում, որը գոմշակովի փառաբանությունն է, մի՞թե արժեր այնպիսի բաներ գրել, որի համար քո ընթերցողը պիտի քեզանից խռով մնար: Չէր կարելի, չէ՞: Ինչո՞ւ այդպես դաժանորեն ավերեցիք Սերգեյ Սարինյան անունը, «ականավոր մտածող»:
Պարզ զգացվում է, որ Դուք միայն մեկ խնդիր եք կատարել. կրկին փորձել սպանել բանաստեղծին:
- ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ
ՕԳՆԵՆՔ ՊԱՏԱՆԻ ՑՈԼԱԿԻՆ ՀԱՂԹԵԼՈՒ ՄԱՀՎԱՆԸ
Ս. Մ.
Ցոլակ Մնացականյանը 13 տարեկան է: Ամենայն հավանականությամբ առաջիկա սեպտեմբերին նա դպրոց չի գնա, քանի որ ծանր հիվանդությամբ, գրեթե կոմայի մեջ, պառկած է Մոսկվայի Ռենտգենոռադիոլոգիայի կենտրոնի մանկական բաժանմունքում: ...ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ԼԻԲԱՆԱՆՈՒՄ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՐ
Լիբանանը դեռեւս միջազգային հարաբերությունների սեւեռակետում է: Ավերված, հոշոտված, հրադադարին դեռեւս չհավատացող այդ երկիրը ուշադրության թիրախ է բազմաթիվ առումներով՝ քաղաքական, ռազմական, մարդասիրական, շինարարական, ...ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ԲԵՅՐՈՒԹՈՒՄ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԵրեկ Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը մեկնել է Բեյրութ: Ըստ նախնական ծրագրի ենթադրվում է, որ նա այնտեղից կանցնի Իսրայել ապա եւ կայցելի Սիրիա: Սակայն Իսրայելի արտգործնախարար Ցիպի Լիվնին, ինչպես ...ԼԻՆԵ՞Լ, ԹԵ՞ ՆՎԱԶԵԼ-ՉԼԻՆԵԼ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա-ԵրեւանԵրեւանում ինձ հաճախ են հարցնում` իրո՞ք Ռուսաստանի բնակչությունը նվազում է, եւ ինչքանո՞վ է դա նկատելի: Իհարկե, բուն Մոսկվայում դա տեսանելի չէ. հսկա մեգապոլիսը ձգում-կլանում է բազում ռուսաստանցիների ու ...«ՄԻ՞ԹԵ ՆԱՍՐԱԼԼԱՅԻՆ ՄԱՏՆԵԼ ԵՆ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԳԱՂՏՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
Հ. Չ.Խոսքը «Հզբոլլահի» առաջնորդ շեյխ Հասան Նասրալլահի մասին է: Այս վերնագրով «Հուրիեթի» գլխավոր խմբագիր Հիլմի Օզքյոքը նույն թերթի օգոստոսի 16-ի համարում խստագույնս դատապարտել է ինչպես թուրքական թերթերից մեկում ...Վ. ԿԱԶԻՄԻՐՈՎԻ ՆԱՄԱԿԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԽՄԲԻՆ
Վ. Կազիմիրով
Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, Ադրբեջանի հասարակայնության մի խումբ ներկայացուցիչներ՝ հանրապետությունում հայտնի քաղաքագետներ, գիտնականներ, հասարակական գործիչներ, հայտարարություն են ստորագրել ԵԱՀԿ Մինսկի ...ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՄՏԱԾՈՒՄ ԵՆ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱդրբեջանական լրատվամիջոցներին հետեւելիս ակամա տպավորություն է ստեղծվում, թե մեր «հարեւանները» հոգեբանական ճնշվածության ու հիստերիայի մեջ են: Պաշտոնական տարբեր մակարդակներում Ադրբեջանում քննարկում ու պատճառահետեւանքային ...ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ ԿՍՏԵՂԾՎԻ
ԲԱՔՈՒ, 15 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը «Օլայլար» գործակալությանը հատնել են, որ պատրաստվում են նախարարությանը կից պաշտպանության ինստիտուտ ստեղծել: Ըստ գործակալության, Ադրբեջանի ...ՍԱՀՄԱՆԱԳՈՏՈՒՄ ՀՐԴԵՀԻՑ ՊԱՅԹԵԼ Է 46 ԱԿԱՆ
ԻՋԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Տավուշի մարզի Ոսկեվան գյուղի սահմանագոտում օգոստոսի 13-ին պայթել է 46 ական: Ինչպես հայտնեցին Ոսկեվանի գյուղապետարանում, Ադրբեջանի Ղազախի շրջանի Ղուշչի Այրում գյուղի ...ՀՀԿ-Ն ԱՐՄԱՆ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՏԱ՞Բ
Ա. Դ.Մայրաքաղաքի Աջափնյակ համայնքում, չնայած համայնքապետի ընտրությունները սպասվում են աշնանը, սակայն ամռան այս տապին, արդեն նկատելի է նախընտրական թեժ պայքարի նախապատրաստական եռուզեռը: Դա հատկապես նկատելի է ...ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՓՈՐՁ
ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ
Արդեն 35 տարի, 45 տարի, սրանից հետո եւս 105 տարի (Աստված չանի) փորձ է արվում սպանել Պարույր Սեւակին: 1971 թվականի հունիսի 17-ը սոսկ սեւակասպանության օրվա փաստագրումն է: Նրան սպանել են 1971-ի հունիսի 17-ից ...ԳԻՆԵՁՕՆ ԵՐՈՒԱՆԴ ԱԶԱՏԵԱՆԻ «ԴԻՏՈՒՄՆԵՐ ԵՎ ԴԱՏՈՒՄՆԵՐ» ԳԻՐՔԻ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԵԱՆ ԱՌԹԻՎ
Մ. ԳՈՃԱՅԵԱՆ, Լոս ԱնջելեսԶուսպ բայց տպաւորիչ ձեռնարկ մըն էր անկասկած վերոնշեալ ուշագրաւ հրատարակութեան առթիւ կազմակերպուած շնորհանդէս-գինեձօնը: Ներկայ էին Լոս Անջելեսի գրեթէ բոլոր գրական-մշակութային կազմակերպութիւններու ներկայացուցիչներ ...ԱՎԱՐՏՎԵՑԻՆ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում այսօր ավարտվեցին բուհական ընդունելության կենտրոնացված քննությունները: Այսօր ավելի քան 500 դիմորդ քննություն էր հանձնում առարկայական երեք հանձնաժողովներում` ...ԼՐԱՑԱՎ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԱՐԱՄԲԵՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 80-ԱՄՅԱԿԸ
Կազմեց ՆԱՐԵԿ ԱՇՈՒՂԱԹՈՅԱՆԸ
Հիրավի, հայ մշակույթի զարգացման գործում հսկայական է այն մարդկանց ներդրումը, ովքեր անտեսեցին սոցիալիստական բռնապետության լոզունգները եւ փորձեցին առանձնացնել «ազգայինը» ընդհանուր կաթսայից, զարգացրեցին այն ...ՀԱՆՐԱՅԻՆԻ ԱՐԲԱՆՅԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՉԵՆ ԲԱՎԱՐԱՐՈՒՄ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ«Ազգ»-ի գերմանահայ ընթերցողներից մեկն իրենց համայնքի հայ բնակչության անունից երեկ նամակ էր ուղարկել խմբագրությանը, ուր դժգոհություն էր հայտնում Հանրային հեռուստաընկերության արբանյակային ծրագրերի պատրաստման, ...ՑԱՎԱԿՑԱԿԱՆ
Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցու առաջնորդ վերապատվելի Ռընե Լեւոնյանը խորապես ցավակցում է օգոստոսի 12-ին Դիլիջան - Վանաձոր ավտոմայրուղում գազատար ավտոմեքենայի պայթյունի հետեւանքով զոհվածների հարազատներին ...ԵԳՉՈՒՀԻ ՇԵՐԸ ՎԱՃԱՌՈՒՄ Է ԱՆՁՆԱԿԱՆ ԻՐԵՐԸ
ԲԵՎԵՐԼԻ ՀԻԼԶ, 16 ՕԳՈՍՏՈՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ամերիկահայ երգչուհի Շերը վաճառում է իր անձնական իրերը` բարեգործական նպատակով:
Ինչպես հաղորդում է «Ազատություն»-ը, Շերիլին Սարգսյան ԼաՊիեռը որոշել է աճուրդի հանել ...ՄԱՅՐ ԱԹՈՌՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՄԻԱԲԱՆԱԿԱՆ ԵՐՐՈՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ
Ս. Մ.
Երեկ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի, ինչպես նաեւ Հայաստանի եւ սփյուռքի թեմերից ժամանած 65 միաբան հայրեր՝ ծայրագույն վարդապետներ, վարդապետներ ու աբեղաներ հավաքվեցին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում կազմակերպված հերթական ...ԱՆՀԱՋՈՂ ՍԿԻԶԲ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԵրեկ Բոսնիայի Զենիցա քաղաքում ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական մրցախաղում ուժերը չափեց տեղի ընտրանու հետ: Հայ ֆուտբոլիստները, որոնք ընդգրկված են ...ԱՆԱՍՏԱՍՅԱՆՆ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Աբու Դաբիում մեկնարկել է շախմատի ավանդական փառատոնը: Ուժեղագույնների մրցաշարի 64 մասնակիցների թվում է Աշոտ Անաստասյանը, որը վիճարկում է «Շեյխի գավաթը»: Աշոտը 4 տուրից հետո վաստակել է 3 միավոր եւ մի խումբ ...ՀԱՋՈՂ ՄՐՑԵԼՈՒՅԹՆԵՐ ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՌԻՆԳՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀայաստանի երիտասարդական հավաքականի բռնցքամարտիկները հաջող մրցելույթներ ունեցան Ուկրաինայի Բերդիչեւ քաղաքում ավարտված բռնցքամարտի միջազգային մրցաշարում: Այդ մրցաշարը մեր բռնցքամարտիկների համար ուժերի լավ ...ԱՐՈՆՅԱՆ-ՍՎԻԴԼԵՐ ՄՐՑԱԽԱՂԸ ՄԱՅՆՑՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՎերջին տարիներին Գերմանիայի Մայնց քաղաքում ավանդաբար անցկացվում են շախմատային փառատոներ, որոնց մասնակցում են մեծ թվով շախմատիստներ: Փառատոնում անցկացվում են մի քանի մրցաշարեր արագ շախմատի եւ Ֆիշերի շախմատի ...60-ԱՄՅԱ ՇՈՏԼԱՆԴԱՑԻ ՅԱՆ ՊՈՐՏԵՐՖԻԼԴԸ ԳԼԽԱՎՈՐԵՑ ՀՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը վերջապես մարզիչ ունեցավ: Այն գլխավորելու բախտին է արժանացել շոտլանդացի մասնագետ, 60-ամյա Յան Պորտերֆիլդը, որը մարզչական զգալի փորձ ունի` դատելով նրա այցեքարտից:
Երեկ ...ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԵՎԵԼՅԱՆ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ ԱՄՊԱՄԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՎԵԼԱՆԱ
Գ. Գ.Օդի ջերմաստիճանը մայրաքաղաք Երեւանում այսօր կնվազի եւս մեկ աստիճանով. մայրաքաղաքում կարձանագրվի 35-36 աստիճան տաքություն` երեկվա 37-ի փոխարեն: Ջերմաստիճանը կնվազի նաեւ Արարատում, Արմավիրում եւ Վայոց ձորի ...
ՄԻ ԱՆԳԱՄ ՋՐԱՇԽԱՐՀՈՒՄ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՓՈՐՁ
ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆՊԱՀՊԱՆԵՆՔ ՄԵՐ ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ԲԱՐԵԿԱՄԻՆ
ՍԵՐԺ ՄԱՆՈՒԿՅԱՆ, Լրագրողների միջազգային դաշնության անդամ, Պատվավոր որսորդՕԳՈՍՏՈՍԻ 13-ԻՆ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՏՈՆ ԵՎ ԽԱՂՈՂՕՐՀՆԵՔ
Գ. Գ.ԵԳՉՈՒՀԻ ՇԵՐԸ ՎԱՃԱՌՈՒՄ Է ԱՆՁՆԱԿԱՆ ԻՐԵՐԸ
«ՀԱՅՈՒՀԻՆԵՐԻՆ ՀԵՇՏ Է ՄԵՐԿԱՑՆԵԼԸ, ԵՎ ՆՐԱՆՔ ՇԱՏ ԱՎԵԼԻ ԳԵՂԵՑԻԿ ԵՆ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆՈՍԿԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ «Deno Gold Mining Company»-Ը ՈՒՆԻ ՆՈՐ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ
ԱՄԵՆԱԱԶԱՏ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԵՋ ՀԱՅԱՍՏԱՆԸ 79-ՐԴ ՏԵՂՈՒՄ Է, ԹՈՒՐՔԻԱՆ` 84-ՐԴ
Հ. Չ.«ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ»-Ը ՄՏԱՀՈԳՎԱԾ Է ԶՈՀՎՈՂ ԱՆՄԵՂ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՄԱՐ
ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԻ ՇԱՐՔ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ
ԿԲ մամուլի ծառայություն
- 1827 Օշականի ճակատամարտը:
- 1830 Թուրքիան ճանաչում է Սերբիայի անկախությունը:
- 1906 Էջմիածնում բացվեց «Հայոց կենտրոնական ազգային ժողովը» (համագումար): Ցարական կառավարության հրամանով փակվեց 13 օր հետո:
- 1934 Հրավիրվում է ԽՍՀՄ գրողների հիմնադիր առաջին համագումարը, որին մասնակցում էր նաև հայ գրողների պատվիրակությունը:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

