
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍԻՑԻԼԻԱ Է ԴԱՌՆՈՒՄ
Նոր պատվիրված սպանությունները շարունակում են ցնցել մեզ: Երեկ հերթական դաժան սպանության մասին լուրը եկավ հաստատելու, որ, այնուամենայնիվ, հետ չենք մնում աշխարհի կրիմինալ մայրաքաղաքներից: Պարզվում է` այնքան էլ ճիշտ չէ ոստիկանության պատասխանատուի հայտարարությունը, թե մեզ մոտ հանցագործությունների աճը գրանցվել է ի հաշիվ կենցաղային մանր-մունր հանցագործությունների. ինչ-ինչ, բայց երկու օրում երկու պատվիրված սպանությունն, անկախ դրդապատճառներից, ոչ մի կերպ կենցաղային չես անվանի:
Երեկ քրեական տեղեկատվությունը հերթական դաժան սպանության տեղեկությունը հասցրեց. օգոստոսի 9-ին «Մերսի» բիժուտերիայի խանութի տնօրեն Արմեն Գրիգորյանի դիակն է հայտնաբերվել իր բնակարանում, գանգոսկրի բազմաթիվ կոտրվածքներով: Նրա ձեռքերն ու ոտքերը կապված են եղել մահճակալին: Ինչո՞վ նման չէ գանգստերական ֆիլմերում նկարագրվող վիճակներին: Տեսնես ազդեցության ոլորտների վերաբաշխման ո՞ր ուղղության տրամաբանության մեջ է անմարդկային սպանության այս դեպքը, որը հազիվ թե արագ բացահայտվողներից կամ ընդհանրապես բացահայտվողներից լինի` սպանության բացառիկ դաժանությունը հուշում է իրականացնողների`անպատժելիության մեջ համոզվածությունը: Իսկ դրանից մեկ օր առաջ կատարված քրեական հեղինակություն Ալեքսանդր Գիվոեւի սպանության մանրամասները վարձու քիլերների սառը վարվելակերպի վկայությունն են: Օգոստոսի 8-ին, ինչպես տեղեկացնում էր «Ազգը» նախորդ համարում, Աշտարակ-Գյումրի ճանապարհին, Ոսկեվազ գյուղի մոտակայքում «Վազ- 2109», համարանիշ չունեցող կարմիր գույնի մի ավտոմեքենա կանգ է առել իր ավտոմեքենայից իջած եւ առեւտուր անող Ալեքսանդր Գիվոեւի մոտ, մեքենայում գտնվող անհայտ քիլերները կրակ են բացել նրա վրա: Կրակահերթից Գիվոեւը եւ վաճառողուհի Գյուլնարա Կարապետյանը տեղում մահացել են: Ա. Գիվոեւն անձնական «Գրանդ Չերոկի» ավտոմեքենայով ընտանիքով մեկնում էր Գյումրի:
Հայաստանի գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տրուզյանը լրատվամիջոցներին հայտնել է, որ սպանությունից հետո քիլերները «Վազ-2109» մեքենայով մոտ 10 կիլոմետր հեռացել են, այրել մեքենան եւ անհետացել: Ի դեպ` այդ մեքենան երկու ամիս համարվում էր առեւանգված: Դաշտում հայտնաբերված այրված մեքենայի մոտ հանցագործները թողել են նաեւ սպանության գործիք-ինքնաձիգը: Ըստ տարբեր լուրերի` հանցագործության ձեռագիրը բացառապես պատվիրված սպանության ձեռագիր է, քիլերներն էլ հնարավոր է, որ Հայաստանից չեն:
Ալեքսանդր Գիվոեւի մասին հակասական տեղեկություններ կան: Վերջին անգամ լրագրողներս նրան տեսանք Սոչիի «Մոսկվա» հյուրանոցի սրահում, որտեղ նա Ա-320 օդանավի զոհված ուղեւորներից Բենիկ Խաչատրյանի ընկերների թվում էր: Ի դեպ, նա ամեն ինչ անում էր, որ սրահում լուրի սպասող հարազատներն ու լրագրողները որեւէ բանի պակաս չզգան ու հանկարծ քաղցած չմնան:
2002 թվականին Կենտրոն համայնքում լայնորեն տարածվել էր թաղապետի թեկնածու առաջադրված Ա. Գիվոեւի շքեղ բուկլետը, որի մասին մինչ այդ որոշ տեղեկություններ արդեն կային. նախ նա ակտիվորեն վճարովի եթերների էր գնում մեր տարբեր հեռուստաընկերություններում, քննադատում էր մեր ընդդիմադիր գործիչներից մեկ-երկուսին, խոսում այնպես եւ այնպիսի բաներից, որ ոչ օրդինար նրա մտքերը լսողին մղում էին ավելին իմանալ մինչ այդ հասարակության լայն շերտերին անհայտ մարդու մասին: Ըստ ինտերնետից քաղված 2000 թվականի տեղեկության` «Հայհույ» մականունով Ա. Գիվոեւը Մոսկվայում ապրող հայազգի 12 օրենքով գողերից մեկն է եղել: Շատերը գիտեին, որ նա կապեր ուներ գործարար, «Հայկական ասամբլեա» կազմակերպության ղեկավար Սերժ Ջիլավյանի հետ:
Ա. Գիվոեւն ակտիվորեն հերքում էր լուրերն իր օրենքով գող լինելու մասին: Վերջին տարիներին նա հայտնի էր որպես երեխաների իրավունքների պաշտպանության կազմակերպության ղեկավար, նրա մասին հայտնի էր, եւ ինքն էլ ամեն առիթով ասում էր, որ մոտ 8 հազար երեխաների կնքահայրն ու հովանավորն է:
- Մ. Խ.
«ՉԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ, ԹԵ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԱՐԴԻԿ ԴԱՍԵՐ ՔԱՂՈՒՄ ԵՆ»
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Նոյենհամ-Երեւան
«Իմ ծնողների ծնողները երբեք չեն խոսել ինձ հետ նացիստական Գերմանիայի ժամանակ սեփական գործունեության մասին, նրանք երբեք չեն պատասխանում եւ ոչ մի հարցի, թե ինչպիսին է եղել նրանց մասնակցությունը Երկրորդ համաշխարհային ...ԼԻԲԱՆԱՆ-ԻՍՐԱՅԵԼ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ստորեւ թարգմանաբար տպագրվող հովածի հեղինակը Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության պետական հարցերով քարտուղար Քիմ Հոուելսն է եւ, բնականաբար, արտացոլում է այդ երկրի տեսակետը Լիբանան-Իսրայել կոնֆլիկտի հանգուցալուծման ...ԱՄԵՆԱԱԶԱՏ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԵՋ ՀԱՅԱՍՏԱՆԸ 79-ՐԴ ՏԵՂՈՒՄ Է, ԹՈՒՐՔԻԱՆ` 84-ՐԴ
Հ. Չ.Օգոստոսի 7-ին «Պանարմենիա» գործակալությունը տեղեկացրել էր, որ «State of World Liberty» կազմակերպության «Ազատության քարտեզի» վարկանիշային ցուցակում ընդգրկված 159 երկրները գնահատվել են մի քանի ցուցանիշներով` ...ԻՍՐԱՅԵԼԻՑ ԵՐԵՍ ԵՆ ԹԵՔՈՒՄ ՆՐԱ ԹՈՒՐՔ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ
Թուրք-իսրայելական միջխորհրդարանական բարեկամության խմբից հեռացել են Թուրքիայի ազգային մեծ ժողովի` Մեջլիսի 215 պատգամավորներ, որոնցից 124-ը երկրում իշխող «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության անդամներն ...ԻՍՐԱՅԵԼՑԻՆԵՐԸ ՉԵՆ ՀԱՎԱՏՈՒՄ, ՈՐ ԿՀԱՂԹԵՆ «ՀԶԲՈԼԼԱՀԻՆ»
Հ. Չ.Իսրայելի պետական հեռուստատեսությամբ հրապարակված հարցախույզի արդյունքներով, իսրայելցիների 48 տոկոսը համոզված է, որ Լիբանանում շարունակվող պատերազմում հաղթել չեն կարող: Հարցախույզի մասնակիցների 28 տոկոսը ...ՋՐԻ ՀՈՒՅՍԸ... ՀՅՈՒՍԻՍԻՑ
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՍտեփանակերտՀամաձայն Ստեփանակերտի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության հայտարարության՝ օգոստոսի 1-ից ԼՂՀ մայրաքաղաքում ժամանակավորապես փոխվել է ջրամատակարարման ժամանակացույցը, սակայն հայտարարության մեջ չի ...ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄ ԼԻՆԵԼԸ ԲԻԶՆԵՍ Է ԴԱՌՆՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Փոփոխությունները մեր կարծիքով էականորեն բարելավում են ընտրական օրենսգիրքը, ընդհանուր հաշվով 141 հոդվածում ընտրական օրենսգրքի 100 փոփոխություն է նախատեսվում հիմնականում», ՄԱԱ-ում այսպես ամփոփեց «Արդարություն» ...ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԻ ՇԱՐՔ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ
ԿԲ մամուլի ծառայությունՎճարահաշվարկային ծառայությունները բավականին լայն հասկացություն են: Ըստ «Վճարահաշվարկային համակարգի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենքի) «վճարահաշվարկային ծառայություններ» ...«ՊԵՌՆՈ ՌԻԿԱՐԸ» ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒ՞Մ Է ԱՐՏԱՀԱՆԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆ
Ա. Հ.Օգոստոսի 8-ին Սպառողի իրավունքների պաշտպանման հսկողության դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոռ) Մոսկվայի տարածքային վարչության պաշտոնական կայքում տեղեկություն է հայտնվել «Պ.Ռ. Ռուս» ՓԲԸ-ի մեծածախ վաճառքի ...2005 Թ. 940 ՄԼՆ ԴՈԼԱՐ ՄԱՍՆԱՎՈՐ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Դոլար-դրամ հարաբերակցության «անկանխատեսելի» վայրիվերումների վերջերս ի հայտ եկած նոր մոտեցումների առնչությամբ անգամ չդոլարացված հայրենական աշխատավարձային վաստակողներն են հետաքրքրված: Փոխարժեքային արտաքին ...«ԱՐՄԵՆՏԵԼԸ» «ԱՐԴԱՐԱՆՈՒՄ Է»...
Ա. Հ.Վրացական կողմը, ամենայն հավանականությամբ, ուղղակի անջատել է ինտերնետի հասանելիությունը Հայաստանի համար ապահովող սարքավորումը: «Ռեգնում» գործակալության համաձայն, նման հայտարարություն է արել «Արմենտել» ...ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԹՈՐՈՍՅԱՆ. ԿՅԱՆՔ ԱՐՎԵՍՏԻ ՄԻՋՈՎ
Զրուցեց ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԸ
Բեյրութահայ նկարիչ Հարություն Թորոսյանը Երեւանում ցուցահանդես ունեցել է 1971-ին: Դրանք գրաֆիկական աշխատանքներ էին, որ նկարչի տանը ցուցադրվեցին, որոնցից նա նաեւ նվիրատվություն արեց հայրենիքին:
Թորոսյանի ...ՕՐՀՆԵՐԳԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ ԵՆ ԱՆՑԵԼ 5 ՃԱՆԱՉՎԱԾ ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆԵՐԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
«Մենք չափազանց պատասխանատու փուլ ենք մտել եւ չպետք է սխալ որոշում կայացնենք», օրհներգի մրցույթի առաջին փուլի ավարտին իր պաշտոնավարման առաջին ասուլիսի ժամանակ երեկ նշեց մշակույթի եւ երիտասարդության հարցերի ...ԵՐԿՈՒ ԿԱՍԿԱԾԵԼԻ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՆՈՒՅՆ ՇԵՆՔԻՑ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Ռուսաստանի դեսպանատունը եւ հյուպատոսարանը մի շենքում են տեղակայված: Բայց, ինչպես կարգն է պահանջում, նրանց մուտքերն առանձին են: Արդեն երկար ժամանակ օրվա տարբեր ժամերի, նույնիսկ գիշերը հյուպատոսության դարպասների ...ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔ` ՆՎԵՐ ԳԵՐԱԶԱՆՑ ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅԱՄԲ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ
ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆԵրեւանի Մոմջյան բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ Գյումրու «Թռչունյան տուն» մանկատունը նախորդ շաբաթ վեց օր հյուրընկալել էր Հալեպի հայկական մի քանի դպրոցների` Լազար Նաջարյան - Գ. Գյուլբենկյան կենտրոնական ...«ՄԻՍՍ ԿՈՎԿԱՍ-2006»-Ը ԿԱՆՑԿԱՑՎԻ ԼՂՀ-ՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Միսս Կովկաս-2006» ամենամյա գեղեցկության մրցույթ -փառատոնն այս տարի կանցկացվի Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստանում: «Խաղաղություն Կովկասում» կարգախոսով մրցույթի գլխավոր միջոցառումը ...ԱՇԽԱՐՀԻ 10 ԱՄԵՆԱՑԱՆԿԱԼԻ ՀԱՐՍՆԱՑՈՒՆԵՐԸ
ԼՈՆԴՈՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Ֆորբս» հանդեսը հրապարակել է աշխարհի 10 «առաջատար» հարսնացուների ցանկը: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, ցուցակը գլխավորում է ամերիկացի միլիարդատեր Դոնալդ ...ՈՍԿԵՊԱՐՈՒՄ ՆԱԽԻՐԸ ՄՏԵԼ Է ԱԿԱՆԱՊԱՏՎԱԾ ԳՈՏԻ
ԻՋԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսի 8-ին Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի նախրապանի անզգուշության հետեւանքով առանց հսկողության մնացած նախիրը մտել է սահմանային ականապատված գոտի: Ականների պայթյունից 33 ...ՍՊԱՍՎՈՒՄ Է ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԲԱՐՁՐ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆ ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԱՇՏՈՒՄ
Ա. Հ.
Եղանակը կարծես որոշել է իր շոգ ձեռքերում տանջահար անել ողջ Հարավային Կովկասը: Օդերեւութաբանների կանխատեսումներով, հարավկովկասյան երեք հանրապետություններում մոտակա երեք օրերին սպասվում է ռեկորդային բարձր ...«ԱՐԱՐԱՏՆ» ԱՆՀԱՋՈՂ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվայում 5-րդ անգամ անցկացվեց նախկին ԽՍՀՄ-ի վետերան ֆուտբոլիստների միջազգային մրցաշարը, որում խաղարկվում է երկաթուղային տրանսպորտի նախկին նախարար Բորիս Պավլովիչ Բեշչեւի անվան հուշագավաթը:
Մասնակից ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍԻՑԻԼԻԱ Է ԴԱՌՆՈՒՄ
Մ. Խ.Նոր պատվիրված սպանությունները շարունակում են ցնցել մեզ: Երեկ հերթական դաժան սպանության մասին լուրը եկավ հաստատելու, որ, այնուամենայնիվ, հետ չենք մնում աշխարհի կրիմինալ մայրաքաղաքներից: Պարզվում է` այնքան ...
ՀՈՂ ՈՒ ՋՐԻ ԿՈՂՔԻՆ ՍՈՎԱԾ ՄՆԱՑԱԾՆԵՐԸ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԳԻՐՔ՝ ԱՍԱԼԱ-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆԱՐՅԱՆ ՉԱՐՈՐԱԿ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՃԸ ՄԵՐ ԿԵՆՍԱՁԵՎԻ ՊԱՏԱՍԽԱՆՆ Է ՄԵԶ
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆՆԿԱՐՈՒՄ ԵՆ ՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԸ՝ «ԴԱԴԱՐԵՑՐԵՔ ՊԱՏԵՐԱԶՄԸ»
ԱՅՍ ՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՄԻԱՎՈՐՆԵՐԸ ԳՐԵԹԵ ՆՈՒՅՆԸ ԿԼԻՆԵՆ, ԻՆՉ ՆԱԽՈՐԴ ՏԱՐԻ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԱՄԵՆԱՇՈԳ ԵՂԱՆԱԿՆ Է ՎԵՐՋԻՆ ՎԵՑ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ
«ԱՐՄԵՆԻԱ ԼԱԴԱՆ» ԵՎ «ԿԱՐԿՈՄԱՎՏՈՆ» ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔ ՈՒՆԵՆ ՌՈՒՍԱԿԱՆ ՆՈՐ ՄԱՐԴԱՏԱՐ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ
ՍՊԱՆՎԵԼ Է ԳՈՐԾԱՐԱՐ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳԻՎՈԵՎԸ
ԱՄԵՆԱԱԶԱՏ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԵՋ ՀԱՅԱՍՏԱՆԸ 79-ՐԴ ՏԵՂՈՒՄ Է, ԹՈՒՐՔԻԱՆ` 84-ՐԴ
Հ. Չ.ՎԵՐՋԱՊԵՍ...
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ
- 1472 Տեղի է ունենում Կոնիայի ճակատամարտը, որտեղ Աղ-կոյունլուները պարտություն են կրում:
- 1724 Թուրքերը գրավում են Նախիջևանն ու Օրդուբադը:
- 1840 Ղուկաս Պալթազարյանը սկսեց հրատարակել Իզմիրի «Արշալույս» (կամ «Արշալույս Արարատյան») պարբերականը մինչև 1886 թ.-ը:
- 1840 Զմյուռնիայում սկսում է լույս տեսնել «Արշալույս Արարատյան» պարբերականը՝ Պալթազարյանի խմբագրողթյամբ:
- 1861 Մոսկվայում Մսեր և Զարմայր Մսերյանները սկսում են հրատարակել «Համբավաբեր Ռուսիո» կիսամսյա պարբերականը:
- 1897 Դաշնակցականները կազմակերպեցին «Խանասորի արշավանքը»:
- 1920 ՌՍՖՍՀ լիազոր-ներկայացուցիչ Բ. Լեգրանը Հայաստանի կառավարության ներկայացուցիչների հետ կնքում է համաձայնագիր:
- 1920 Սևր քաղաքում (Փարիզի մոտ) դաշնակիցների և Թուրքիայի սուլթանական կառավարության միջև կնքվեց դաշնագիր, (որի 6-րդ հատվածի 88-91 հոդվածները վերաբերում են Հայաստանին) որը ճանաչեց Հայկական պետությունը և վավերացրեց պրեզիդենտ Վիլսոնի գծած Արևմտյան Հայաստանի արևմտյան սահմանները, այնուամենայնիվ չլուծեց վիճելի հարցը:
- 1998 Մասաչուսետս նահանգի (ԱՄՆ) կառավարիչի պաշտոնակատար՝ Փոլ Սելուչին ստորագրեց մի օրենք, որը նախատեսում է Իռլանդիայի մեծ սովի, հայերի ցեղասպանության և հրեական ողջակիզման վերաբերյալ դասավանդություններ մտցնել նահանգի ուսումնական ծրագրի մեջ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

