
ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՎԱՅՐԵՐ. ԱՄԵՆԱԹՈՂՈՒԹՅՈՒՆ, ԹԵ՞...
Ազատազրկման վայրերը յուրաքանչյուր հասարակության եւ իհարկե նաեւ պետության խոցելի եւ ցավոտ կողմերից են: Սակայն քաղաքակիրթ հասարակությունները եւ զարգացած պետությունները հնարավորինս լուծումներ եւ ծրագրեր են փնտրում, կյանքի կոչում, նպատակ հետապնդելով առավելագույնս կանոնակարգելու ազատազրկման վայրերի համակարգերը, նրանց գործունեությունը, նպատակներն ու խնդիրները:
ՀՀ քրեակատարողական համակարգը նույնպես զերծ չի մնացել արտաքին աշխարհում կատարվող այդ փոփոխություններից, մեզ մոտ նույնպես կատարվել են բազմաթիվ փոփոխություններ: Սակայն այդ ամենը միայն առաջին հայացքից, միայն օրենսդրորեն եւ միայն թղթի վրա: Իրականում ամեն ինչ մնացել է նույնը, փաստը վերջերս «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից կատարված փախուստի փորձն ու դրա շուրջը բարձրացված աղմուկն է: Հուլիսի 23-ին 4 ցմահ դատապարտված կալանավորների փախուստի փորձը ԶԼՄ-ներով մի շարք հրապարակումների տեղիք տվեց, կալանավայր այցելեցին ՄԻՊ գրասենյակի աշխատակիցներ, ովքեր տեղում եւս արձանագրեցին ղեկավարության մի շարք խախտումներ, մասնավորապես այդ դատապարտյալների սննդի, կենցաղային պայմանների հետ կապված: Իհարկե հասկանալի է, որ չի կարելի դատապարտյալին, այն էլ փախուստի փորձ կատարած, պահել աչքի լույսի պես, բայց եւ ծիծաղելի է կալանավայրերի վարչության ղեկավարության պատասխանը այն հարցին, թե ինչու այդ դատապարտյալների խցում գոնե ջուր խմելու բաժակ չկա, փոխանցում են, թե օրենքը արգելում է այդ խցերում ավելորդ պարագաներ պահելը: Իսկ դատապարտյալների սննդի անորակության եւ հատկացված չափաբաժնից զգալիորեն պակաս բաշխման վերաբերյալ հարցերին էլ ղեկավարությունը չքմեղանում է, թե ինչ եք ասում, մենք նախատեսվածից մի բան էլ ավելի ենք տալիս: Այնինչ այսօր «կույրին» էլ ցերեկվա լույսի պես պարզ է, որ կալանավորները սնվում են դրսից, իրենց հարազատների ուղարկած սննդի հաշվին: Դե իսկ կալանավայրերի ղեկավարությունը հազար ու մի հարց ունի, եւ հավանաբար պետության նախատեսած սնունդն էլ ուղղում են այդ հարցերի լուծմանը, հո չեն թողնի փչանա:
Իսկ կոնկրետ այս վերջին փախուստի պահով, առայժմ կարծես կալանավայրերի վարչությունը խուսափում է պատասխանել այն հարցին, որն այս թոհուբոհի մեջ ամենաէականն է. ինչպես պատահեց, որ 4 կալանավոր նախապատրաստում եւ գրեթե իրականացնում են փախուստի իրենց նախագիծը, եւ միայն «երջանիկ» պատահականությամբ այն չի հաջողվում, լուսամուտի վանդակաճաղը պատահմամբ ընկնում է գետնին ու բարձրացրած աղմուկը պատճառ է դառնում փախուստի ձախողման: Ինչպես է հնարավոր, որ 4 կալանավորի փախուստի նախապատրաստման այդ ողջ ընթացքում հիմնարկի անվտանգության աշխատակիցները տեղյակ չեն լինում այդ ծրագրին: Ինչո՞վ են զբաղված եղել անվտանգության աշխատակիցները այդ ընթացքում:
Դե դատապարտյալներն էլ փորձում են փախչել, ինչպես իր խոսքում վերջերս նշել էր քրեակատարողական վարչության պետ Աշոտ Մարտիրոսյանը. «Նրանք ձգտում են ազատության»: Կստացվի թե ոչ, դա էլ իրենց բախտից, հավանաբար շշնջացել են նրանց ականջին:
Կալանավայրերի վարչությունը լռում է անվտանգության ծառայության ապաշնորհության մասին, որովհետեւ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության գծով պետի տեղակալը կալանավայրերի վարչության պետ Աշոտ Մարտիրոսյանի եղբայրն է: Եվ վարչությանը մոտ կանգնած մարդկանց վստահեցմամբ, իր պարտականությունները թողած, վարչության պետի եղբայրը զբաղված է դատապարտյալների գործեր «դասավորելով», ոմանց վաղաժամկետ ազատում է, ոմանց «աբսլուգ» (տնտեսական մաս) հանում, ոմանց` բաց տիպի (տնային ռեժիմ) ուղարկում: Բնականաբար «օրենքի» սահմաններում, ոչինչ, որ դա իր լիազորությունների մեջ չի մտնում: Ղեկավարությունը դա չի նկատում, չի նկատում վերջերս նաեւ արդարադատության համակարգում ստեղծված վերահսկողական տեսչությունը, հավանաբար «ախպերության խաթրու» (տեսչության պետ Կառլեն Թորոսյանը եւ վարչության պետ Աշոտ Մարտիրոսյանը, ըստ չար լեզուների, սերտ ընկերներ են: Արդյունքում ունենում ենք այն, ինչ ունենք` ոմանց «շնորհիվ» Հայաստանը կրկին դասվում է այն երկրների շարքին, որտեղ մարդկանց, անկախ նրանց կարգավիճակից, խոշտանգում են, բռնությունների են ենթարկում, նվաստացնում:
- ԲԱՐՍԵՂ ԶԱԼԻՆՅԱՆ
ԼՈՒՅՍ ՏԵՍԱՎ ԵՐԿՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
Լույս տեսավ երկշաբաթաթերթի հերթական 10-րդ համարը, որին կարելի է ծանոթանալ «ԱԶԳ» օրաթերթի հատուկ կայքէջում՝ http://culture.azg.am:ԳԱԲՐԻԵԼ ԺԵԱՐԱ. «ԻՍՐԱՅԵԼԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼԻԲԱՆԱՆԸ ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ՁԵՎՈՎ ՔԱՆԴԵԼՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ»
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հունիսի 12-ին լիբանանա-իսրայելական սահմանակետում «Հզբոլլահի» ներկայացուցիչները գերի վերցրեցին երկու իսրայելցի զինվորների: Սա էր այն հիմքը, որով Իսրայելը ռազմական գործողություններ սկսեց Լիբանանի դեմ: Մամուլի ...«ՀԶԲՈԼԼԱՀԸ» ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԿՈՐՈՒՍՏՆԵՐ ՊԱՏՃԱՌԵԼ ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ԲԱՆԱԿԻՆ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆՆախորդ համարում «Ազգը», անդրադառնալով «Իսլամական կոնֆերանս» կազմակերպության Մալայզիայի մայրաքաղաքում հրավիրված արտակարգ գագաթաժողովին, որի օրակարգում Իսրայելի ագրեսիան Լիբանանում եւ Պաղեստինում դադարեցնելու ...ԼԻԲԱՆԱՆԸ ԿՈՐԾԱՆԵԼՈՒ ԻՍՐԱՅԵԼԻ ԺԱՄԱՆԱԿԸ ՍՊԱՌՎՈ՞ՒՄ Է
Լիբանանը կործանելու համար Իսրայելին տրված ամերիկյան ժամկետը սպառվում է, մինչ սպառվել է արդեն Մ. Նահանգների հեղինակությունը տարածաշրջանի ժողովուրդների մոտ: Ահա՛ թե ինչու իսրայելական ռազմօդանավերը երեկ ...ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ 2 ՊԱՅԹՅՈՒՆ ԱԴԱՆԱՅՈՒՄ
Երեկ Թուրքիայի Ադանա քաղաքի կենտրոնում 15 րոպե պարբերությամբ տեղի է ունեցել 2 պայթյուն, որի հետեւանքով վիրավորվել է 17 մարդ: Պայթյունների պատասխանատվությունը որեւէ կազմակերպություն դեռեւս չէր ստանձնել: ...ՄԱՄԵԴՅԱՐՈՎԸ ԱՍՈՒՄ Է «ԱՅՈ» ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ
Ա. Հ.«Բանակցային գործընթացը դեռ ողջ է», Բաքվում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Է. Մամեդյարովը: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, ադրբեջանական արտգործնախարարության ղեկավարը գտնում է, որ ղարաբաղյան ...ԽԱԽՏՈՒՄՆԵՐ` ԱՌԱՆՑ ՄԵՂԱԴՐԱՆՔ ԱՌԱՋԱԴՐԵԼՈՒ ՀԻՄՔԻ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Դանիելյանը երեկ տեղեկանք ներկայացրեց ԱԺ վերահսկիչ պալատի կողմից մասնավորեցման գործընթացի մասին գլխավոր դատախազություն ուղարկված նյութերն ուսումնասիրելու վերաբերյալ: ...«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
«Ազգի» նախորդ համարում լույս էր տեսել թերթի գլխավոր խմբագրի «Ինքնավարկաբեկում» խորագրով գրությունը, որը քննադատական ակնարկ էր հասցեագրված մտավորական ասպարեզի այն մարդկանց, ովքեր վերջերս «Բարգավաճ Հայաստան» ...«ԻՄ 1 ՄԵՏՐԸ ՈՉՆՉՈՎ ՊԱԿԱՍ ՉԷ ՀԱՐԵՎԱՆԻՍ 1 ՄԵՏՐԻՑ»
Կ. Դ.Իրացումների գոտում հայտնված մարդիկ իրենց անվանում են պետական կարիքների զոհեր եւ ամիսներ շարունակ դատարանների դռներն ընկած սեփականատիրական իրենց իրավունքներն են փորձում պաշտպանել: Նրանք վրդովված են, որ ...«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
Թ. Մ.«Հայաստան» համահայկական հիմնադրամից տեղեկացնում են, որ շուտով հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվելու Սիսիանի եւ Արթիկի հիվանդանոցներում: Սիսիանի հիվանդանոցը, որի հիմնանորոգման աշխատանքները ֆինանսավորում ...ՎԵՑ ԺԱՄ ԱՌԱՆՑ ԻՆՏԵՐՆԵՏ ԿԱՊԻ
Ն. Պ.Հայաստանաբնակները երեկ տեւականորեն՝ ավելի քան 6 ժամ զրկված էին ինտերնետային կապից: Անհնար էր արտերկրի կայքէջերի հասանելիությունը: Երեկոյան կապը վերականգնվել էր, բայց կայուն չէր: Ինչպես տեղեկացանք Հայաստանում ...«ԱՐՄԱՎԻԱՆ» ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՉՎԵՐԹԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ
Ա. Մ.Ռուսաստանյան լրատվամիջոցները երեկ տեղեկատվություն էին տարածել այն մասին, թե Ռուսաստանի Դաշնության տարածքում «Աերոնավիգացիա» ծառայությունը հրաժարվել է սպասարկել «Արմավիա» ավիաընկերության չվերթերը: Ռուսական ...ՍԿՍՎՈՒՄ Է ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ 3-ՐԴ ՇՐՋԱՆԸ
Այսօր կայանալիք «Փյունիկ»-«Գանձասար», «Շիրակ»-«Միկա» հանդիպումներով վերսկսվում է ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 3-րդ շրջանը: Գրեթե մեկ ամիս առաջնությունում ընդմիջում էր հայտարարված, որը ...ՀԱՅԿԱԶՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՕԳՆՈՒՄ ԵՆ ՏԵՂԱՀԱՆՎԱԾՆԵՐԻՆ
Բեյրութի Հայկազյան համալսարանի ուսանողները բարեգթության առաջամարտիկներ են դարձել Լիբանանի պատմության ամենատագնապալի այս օրերին: Նրանք Հարավային Լիբանանից տեղահանված բնակիչներին օգնություն են ցուցաբերում ...ԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱԼ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ
Վերջերս Արցախում էր գտնվում ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը: Ակադեմիկոսի այցը պայմանավորված էր հայրենի Մատաղիս գյուղի դպրոցի կառուցմամբ: Մատաղիսի դպրոցը անցյալ դարի 50-ական ...ՄԵԼԳՈՆԵԱՆԻ ՎԵՐԱԲԱՑՄԱՆ ԽՆԴԻՐԸ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ՆՈՐ ՏԱԳՆԱՊՆԵՐՈՒ ԼՈՅՍԻՆ ՆԵՐՔՈՅ
ԳԵՂԱՄ ՊԱՏՈՒԱԿԱՆԵԱՆ, ՓարիզՄերձաւորարեւելեան իրադարձությունները, Լիբանանի դէմ Իսրայէլի վերջին յարձակումները ա՛լ աւելի մթագնեցին շրջանի երկիրներու հայ համայնքներու ապագայի հեռանկարները: Ինչպէս լաւատես ըլլալ, երբ նկատի ունենանք, ...«ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ» ՄԵՐՆ Է, ԹԵ՞ ԻՏԱԼԱՑԻ ԱՂՋԿԱՆԸ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՀայաստանի օրհներգի շուրջը հայտարարված մրցույթն ավարտվեց: Ներկայացվել են նոր օրհներգի մի քանի տասնյակ առաջարկներ: Թե դրանցից ո՞րը կընտրվի որպես երկրի պետական օրհներգ, կամ ո՞ր տարբերակները կդրվեն հասարակական ...ՆԿԱՐՈՒՄ ԵՆ ՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԸ՝ «ԴԱԴԱՐԵՑՐԵՔ ՊԱՏԵՐԱԶՄԸ»
ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսի 4-ին Հայաստանի մանկական ստեղծագործության թանգարանում բացվեց «Դադարեցրե՛ք պատերազմը» մանկական նկարների ցուցահանդես: Ցուցահանդեսում ներկայացվել էին 7-15 տարեկան ...ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՎԱՅՐԵՐ. ԱՄԵՆԱԹՈՂՈՒԹՅՈՒՆ, ԹԵ՞...
ԲԱՐՍԵՂ ԶԱԼԻՆՅԱՆԱզատազրկման վայրերը յուրաքանչյուր հասարակության եւ իհարկե նաեւ պետության խոցելի եւ ցավոտ կողմերից են: Սակայն քաղաքակիրթ հասարակությունները եւ զարգացած պետությունները հնարավորինս լուծումներ եւ ծրագրեր ...
ՀՈՂ ՈՒ ՋՐԻ ԿՈՂՔԻՆ ՍՈՎԱԾ ՄՆԱՑԱԾՆԵՐԸ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԱՐՅԱՆ ՉԱՐՈՐԱԿ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՃԸ ՄԵՐ ԿԵՆՍԱՁԵՎԻ ՊԱՏԱՍԽԱՆՆ Է ՄԵԶ
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆՆԿԱՐՈՒՄ ԵՆ ՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԸ՝ «ԴԱԴԱՐԵՑՐԵՔ ՊԱՏԵՐԱԶՄԸ»
ԱՅՍ ՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՄԻԱՎՈՐՆԵՐԸ ԳՐԵԹԵ ՆՈՒՅՆԸ ԿԼԻՆԵՆ, ԻՆՉ ՆԱԽՈՐԴ ՏԱՐԻ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԱԿՏԻՎ ՀԱՆԳԻՍՏ ՀՈՒՋ-Ի ՇՆՈՐՀԻՎ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆՎԵՐՋԱՊԵՍ...
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆԴԱՐՁՅԱԼ ԱՂԻՔԱՅԻՆ ՑՈՒՊԻԿՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԲԱՑՕԹՅԱ ՎԱՃԱՌՔԻ ՍՆՆԴԱՏԵՍԱԿՆԵՐՈՒՄ
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ«ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ» ՄԵՐՆ Է, ԹԵ՞ ԻՏԱԼԱՑԻ ԱՂՋԿԱՆԸ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ Հ. ՊՈՂՈՍՅԱՆԻՆ
Հարգանքով՝ ԱՐԱՄ ԱՐՍԵՆՅԱՆ, Հայաստանի գրողների միության անդամ, թարգմանիչՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ԱՐԳԵԼՎԱԾ 17 ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ
- 1905 Ծնվեց հայ ավիոկոնստրուկտոր Արտեմ Միկոյանը: (Վախճ. 1970թ.-ին):
- 1930 ՀԽՍՀ Կենտգործկոմը և Ժողկոմխորհուրդը որոշում են ընդունում ՀԽՍՀ գավառները վերացնելու մասին և Հայաստանի հանրապետությունը բաժանվեց 25 շրջանի:
- 1935 Գործարկվում է Լենինականի մսի կոմբինատը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

