
ԱՆԿԱՐԱՆ ԿՐԿԻՆ ՀԱՎԱԿՆՈՒՄ Է ԲՈՍՆԻԱՅԻՆ
Ս. թ. հուլիսի 11-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Թայիբ Էրդողանը իր ՙԱրդարության և զարգացման կուսակցության՚ նիստում հայտարարել է, որ Բոսնիայի և Հերցեգովինայի նախկին նախագահ Ալիա Իզեթբեգովիչն իրեն ու Թուրքիային է թողել ՙԲոսնիան` որպես ժառանգություն՚։ Էրդողանն ընդգծել է. ՙԵրբ այցելել եմ Սարաևոյի հիվանդանոց՝ նրան տեսակցության, նա ինձ ասել է. ՙԲոսնիան թողնում եմ ձեզ՝ որպես ժառանգություն։ Բոսնիան օսմանական ժառանգություն է՚։ Ես մինչև օրս հիշում եմ այս խոսքերը՚։ Թուրքիայի վարչապետի այս հայտարարությունը սկանդալ է հարուցել Բոսնիայում և Հերցեգովինայում, ինչպես նաև բալկանյան ուրիշ երկրներում, որոնք քիչ չեն տուժել թուրքական լծից։ Թուրքիան բալկանյան ուղղությունում ակտիվացել է 1990¬ականների սկզբին։ Բալկանյան ներկա ճգնաժամը օսմանյան նոր կայսրության ստեղծման ուղղությամբ Թուրքիայի նպատակային քաղաքականության արդյունք է։ Ըստ Թուրքիայի իշխող վերնախավի ծրագրերի` Հարավսլավիայի տարածքների մի մասը՝ Կոսովոն, Ռաշկան (թուրքերեն անվանումը՝ Սանջիկ), Բուլղարիայի, Մակեդոնիայի, Ռումինիայի մի շարք տարածքներ, Ալբանիա, Բոսնիա պետություններն ամբողջությամբ պետք է մտնեն նոր թուրքական կայսրության կազմի մեջ։ Թուրքական իշխող շրջանակների կարծիքով` Բոսնիան և Ալբանիան (ի դեպ, առանց հաշվի առնելու նրանց քաղաքացիների կարծիքը) պետք է դառնան ՙԲալկաններում Մեծ Թուրքիայի՚ առաջադիրքը։ Վերջին պատերազմը Բոսնիայում և Հերցեգովինայում մեծ մասամբ հրահրվել է Անկարայի կողմից։ Բոսնիամահմեդական էթնոսն առաջացել է թուրքական նպատակաուղղված քարոզչության արդյունքում։ Հայտնի է, որ բոսնիամահմեդականները Թուրքիայի ճնշման տակ իսլամը ընդունած և թրքացված սերբեր են։ Նրանց մայրենի լեզուն սերբերենն է։ 1971 թ. տիտովյան Հարավսլավիայում բոսնիացի մահմեդականները հայտարարվեցին ինքնուրույն ժողովուրդ, չնայած հայտնի է, որ մահմեդականությունը կրոնական, այլ ոչ թե ազգային խումբ է։ Ուշագրավ է, որ Բոսնիայի թուրքամետ վերնախավի առաջնորդ Ալիա Իզեդբեգովիչն ավելի վաղ՝ դեռևս սոցիալիստական Հարավսլավիայի օրոք, բնակչության մարդահամարի ժամանակ իրեն հայտարարել է սերբ, բայց հետո հրաժարվել դրանից և ինքնահռչակվել որպես մահմեդական։ Բոսնիայի` իբրև մահմեդականների անկախ պետության գաղափարն առաջացել է Թուրքիայի իշխող շրջաններում՝ որպես Թուրքիային Բոսնիայի վերամիավորման ծրագրի իրականացման առաջին փուլ, այլ ոչ թե անկախ Բոսնիայի՝ որպես այդպիսին, առաջացման ձգտման արդյունք։ Բոսնիացի մահմեդականների հոգևոր առաջնորդ ռեիս ¬ ուլեմ Մուստաֆա Ցերիչը 1994 թ. Սարաևոյի ռադիոյով հայտարարել է. ՙՄիակ արժեք իրենից ներկայացնում է թուրքական ժառանգությունը՚։ Բոսնիամահմեդական բանակի ձևավորումն անցկացվել է թուրքական հրահանգիչների ղեկավարության տակ։ Դրա կազմում կային բազմաթիվ վարձկաններ Թուրքիայից, մոջահեդներ Աֆղանստանից։ Թուրքիան զենք էր մատակարարում Բոսնիայի և Հերցեգովինայի սարաևյան վարչակարգին, որը սերբական ժողովրդի դեմ նպատակաուղղված և պարբերական ցեղասպանություն էր իրականացնում։ Որպես օրինակ բերենք Բոսնիայում թուրքական վարձկանների հրամանատարներից մեկի՝ Աբուջիհադի (թարգմանաբար նշանակում է ջիհադի հայր) հայտնությունները, որը 1995թ. խոսել է 200 հոգուց բաղկացած իր ջոկատի և 200 զինվորից բաղկացած թուրքական ջոկատի մասին, որոնք կռվում էին բոսնիական ՙմահմեդական՚ բանակում։ 1995 թ. մայիսին Թուրքիա ժամանած մոջահեդների գումարտակն ընդգրկվել էր բոսնիամահմեդական բանակի երրորդ կորպուսի կազմում։ Պատմական գիտությունների դոկտոր, Հարավսլավիայի գծով հայտնի փորձագետ Ե.Յու.Գուսկովան գրում է. ՙՄոջահեդներն աչքի էին ընկնում առանձնահատուկ դաժանությամբ, նրանք իրականացնում էին տարածքը սերբերից և խորվաթներից զտումը, իրենց զոհին սպանում էին ոչ թե գնդակով, այլ դանակով, դանդաղ, ընդ որում` պարտադիր հատում էին գլուխը։ Նրանք բնակչության մեջ սարսափ էին տարածում նրանով, րր մարդկանց ցից էին հանում, կրակի վրա խորովում։ Նրանք կատարում էին ահաբեկչական և դիվերսիոն գործողություններ, մասնակցում ռազմական կադրերի ուսուցմանը, ակտիվորեն զբաղվում զենքը Բոսնիա և Հերցեգովինա մատակարարելու գործով՚։ Թուրքական վարձկանների լուսանկարները՝ գլխատված սերբերի հետ միասին, շրջել են աշխարհով մեկ։ Բոսնիայի և Հերցեգովինայի ժամանակակից սահմանները հանդիսանում են Ավստրոհունգարական և Թուրքական կայսրությունների միջև պատերազմների հետևանքը։ Բոսնիայի տարածքը միշտ եղել է Սերբիայի կազմում, 1463թ. բռնագրավվել է Թուրքիայի, հետո՝ ավստրոհունգարական կայսրության կողմից։ Մեր ժամանակներում Բոսնիայի և Հերցեգովինայի նոր պետական կազմավորման տարածքին բռնակցվել են սերբերն ու խորվաթները՝ իրենց պատմական հողերով հանդերձ։ 1993թ. մայիսի 17-ին Սերբական ԲևՀ Հանրապետությունում անցկացվել է հանրաքվե, որի ընթացքում հանրապետության բնակչությունը միաձայն (96%) հանդես է եկել անկախության օգտին։ 1992թ. հուլիսի 3-ին Բոսնիայում հռչակվել է Հերցեգ¬Բոսնա Խորվաթական համագործակցությունը, 1993թ. օգոստոսի 28-ին հայտարարվել Խորվաթական համագործակցությունը Հերցեգ¬Բոսնա Խորվաթական Հանրապետության վերակազմավորելու մասին՝ Մոստար մայրաքաղաքով։ Կարևոր է նշել, որ, չնայած հակամարտությունը Բոսնիայում անցել է կրոնական կարգախոսների տակ, իրականում այն կրոնական բնույթ չէր կրում։ Իսլամական գաղափարը ենթարկեցվել է ՙՄեծ Թուրքիայի՚ գաղափարին։ Միանգամայն բնութագրական է, որ սերբերի կողմից կռվում էին ոչ քիչ թվով բոսնիացի մահմեդականներ, որոնք պահպանել են իրենց սերբական ազգային ինքնագիտակցությունը։ Բացի այդ, պատերազմի ընթացքում Բոսնիայի մահմեդականների մեծ մասը Բիխաչի շրջանում փորձել է ստեղծել իր ինքնուրույն պետությունը՝ Արևմտյան Բոսնիայի Հանրապետությունը՝ Ֆիքրեթ Աբդիչի ղեկավարությամբ։ Արևմտյան Բոսնիայի մահմեդական հանրապետությունը դարձել է սերբերի դաշնակիցը՝ 1993 թ. հոկտեմբերին ստորագրելով նրանց հետ համագործակցության պայմանագիր։ Արևմտյան Բոսնիայի Հանրապետությունը ջախջախվել է 1994թ. օգոստոսի 21-ին Ալիա Իզեթբեգովիչի զորքերի կողմից։ Արևմտյան Բոսնիայից 50 հազար մահմեդական փախստականներ Ա. Իզեթբեգովիչի դահիճներից մազապուրծ փախել են Սերբական ԲևՀ Հանրապետություն և Սերբական Կրաինա։ Բոսնիայի գծով Դեյտոնի համաձայնագիրը 1995թ. նոյեմբերին իրականացրեց Սերբական Բոսնիայի Հանրապետության և Հերցեգովինայի մասնատման ծրագիրը՝ նպատակ ունենալով ստեղծել անմիջական միջանցքներ, որոնք Թուրքիան միացնում են Բալկաններում իր .արբանյակների հետ, և վերջնական արդյունքում Եվրոպայում ստեղծել միասնական թուրքական աշխարհաքաղաքական տարածք։ 1995թ. ամռանը գրավված սերբական հողերը (ավելի քան 4000 քառ. կմ) անցան ՙՄահմեդա ¬ Խորվաթական Դաշնությանը՚։ Սարաևոյի մահմեդական ղեկավարությունը ստացավ միջանցք՝ մինչև Գորաժդե անկլավը, որն այն միացնում է հարավսլավական Ռաշկա մարզին (Սանջակ), որտեղ շատ են իսլամացած սերբերը, հետագայում նաև այդ շրջանում հակամարտություն հրահրելու նպատակով։ Կարևոր է նշել, որ Ռաշկան (Սանջակը) սահմանակից է Կոսովոյին։ Քաղաքականության այդ շղթայում ընկած են Կոսովո և Ռաշկա (Սանջակ) պատմական սերբական շրջանները Սերբիայից պոկելու և անմիջականորեն թուրքամետ Բոսնիա հասնելու ծրագրերը։ Դեյտոնյան համաձայնագրերը չլուծեցին գլխավոր հիմնախնդիրը՝ բոսնիական սերբերի և խորվաթների, համապատասխանաբար՝ Սերբիայի և Խորվաթիայի հետ միավորման կամ, ըստ միջազգային իրավունքի նորմերի՝ Սերբական Հանրապետություն և Հերցեգ¬Բոսնա Հանրապետություն անկախ պետությունների ստեղծման հնարավորությունները: Սարաևո քաղաքն ամբողջությամբ փոխանցել են մահմեդական Բոսնիային, թեև Սարաևոյի հարավային մասում 100 հազ. սերբեր էին ապրում։ Բոսնիացի խորվաթները բռնի կերպով մտցվել են Բոսնիայի և Հերցեգովինայի տարածքում ՙՄահմեդա-Խորվաթական Դաշնության՚ կազմը, ինչը հղի է էթնաքաղաքական նոր հակամարտություններով։ Մոստար քաղաքում տեղի ունեցած մահմեդախորվաթական բախումները վկայում են այն մասին, որ խաղաղարար ուժերի ներկայությունը չի երաշխավորում երկու համայնքների խաղաղ գոյակցությունը։ 2009 թ. նոյեմբերին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն Սերբիա կատարած այցի ընթացքում հայտարարել է. ՙԱնատոլիան պատկանում է ձեզ, իսկ մենք վստահ ենք, որ Սարաևոն մերն է... Թուրքիայի պատմությունը, ճակատագիրն ու ապագան և ԲևՀ¬ն միասնական են, ԲևՀ¬ի տարածքային ամբողջականությունը Թուրքիայի համար նույնքան կարևոր է, որքան Թուրքիայի տարածքային ամբողջականությունը... Օտտոմանյան 100-ամյակները Բալկաններում բարեհաջող ժամանակներ են, և այսօր դրանք պետք է վերականգնել՚։ Ռուբեն ԶԱՐԳԱՐՅԱՆ ԼՂՀ արտգործնախարարի խորհրդական, պատմական գիտությունների թեկնածու
ԹՈՎՄԱՍ ՊՈՂՈՍՅԱՆ. ՙԱՐՑԱԽԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ ԱՄԵՆ ՀԱՅԻ ՀԱՄԱՐ ՍՐՏԻ ԶԱՐԿԵՐԱԿ Է՚
Հուլիսի 22-25-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բարեգործական համերգներով հանդես եկավ ՀՀ հանրային ռադիոընկերության ՙՍայաթ¬Նովա՚ աշուղական երգի վաստակավոր համույթը՝ գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական ...ՄԱՐՏՈՒՆԱԿ ԲԱՆԱԿԻ ՀԻՄՔԵՐԸ՝ ՆԱԵՎ ԱՅՍՊԵՍ
ԼՂՀ պաշտպանության և կրթության ու գիտության նախարարությունների ՙԱսպետ՚ ռազմամարզական ճամբարին սփյուռքահայ երիտասարդների մասնակցությունը դարձել է ավանդական: Այս տարի էլ Լիբանանի հայկական վարժարանների ...ԱՆԿԱՐԱՆ ԿՐԿԻՆ ՀԱՎԱԿՆՈՒՄ Է ԲՈՍՆԻԱՅԻՆ
2Ս. թ. հուլիսի 11-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Թայիբ Էրդողանը իր ՙԱրդարության և զարգացման կուսակցության՚ նիստում հայտարարել է, որ Բոսնիայի և Հերցեգովինայի նախկին նախագահ Ալիա Իզեթբեգովիչն իրեն ու Թուրքիային ...ԹՈՒՐՔԻԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆ Է ՑՈՒՑԱԲԵՐՈՒՄ ՏՐԱՊԻԶՈՆԻ ՆԱՎԱՀԱՆԳՍՏԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋԻ ՆԿԱՏՄԱՄԲ
1Իմ նախկին հոդվածներից մեկում նշել էի, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն փափագ է հայտնել հանդիպել ՙՍփյուռքի ղեկավարների՚ հետ՝ քննարկելու համար Ցեղասպանության հետ կապված հայկական պահանջները։ ...ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՆ ՍԱԿԻԻՑ
ԼՂՀ սոցապնախարարությունը 2012 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին առողջարանային բուժման ուղեգրերի տրամադրման տարեկան ծրագրի շրջանակներում հերթական անգամ կազմակերպեց ողնաշարային հիվանդությամբ տառապող ...ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ` ՆՎԻՐՎԱԾ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՕՐՎԱՆ
Հոկտեմբերի 13-ին ստեփանակերտցիները կնշեն արդեն ավանդական դարձած Քաղաքի օրը։ Իսկ թե այդ օրն ինչ է ծրագրվում հանդիսությունների, տոնական միջոցառումների շրջանակում, այդ մասին շահագրգիռ խոսակցություն ծավալվեց ...ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՑԱԽՈՒՄ
Երկրորդ անգամ է, ինչ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի պատվիրակությունը հայոց աշխարհի երկու հատվածների միջև ստեղծված համագործակցության շրջանակներում այցելում է Արցախ։ Հուլիսի 28-ին Ստեփանակերտի ...
ԱՆԿԱՐԱՆ ԿՐԿԻՆ ՀԱՎԱԿՆՈՒՄ Է ԲՈՍՆԻԱՅԻՆ

ԱՌԱՋԻՆ ԹՌԻՉՔԸ` ՄԻ ՔԱՆԻ ՇԱԲԱԹ ՀԵՏՈ
ԹՈՒՐՔԻԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆ Է ՑՈՒՑԱԲԵՐՈՒՄ ՏՐԱՊԻԶՈՆԻ ՆԱՎԱՀԱՆԳՍՏԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋԻ ՆԿԱՏՄԱՄԲ

ԻՆՉՈ՞Ւ ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՃԱՆԱՉՈՒՄ Է ԿՈՍՈՎՈՆ, ԻՍԿ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ՝ ՈՉ…
ՙԱԱ՚NEWS.AM: ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԵԱՀԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ ՀԱՅՏՆԵԼ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ԿՐԱԿՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՍՊԱՍՎՈՒՄ Է ԱԼՅՈՒՐԻ ԹԱՆԿԱՑՈՒՄ
ՂԱՐԱԲԱՂԱԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ Է, ՆՐԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ԼՂՀ ԲԱՆԱԿԸ. ՍԱ ՌԱԶՄԱԿԱՆ ՓՈՐՁԱԳԵՏԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆ Է
NEWS.AM: ԷԴՄՈՆԴ ԱԶԱԴՅԱՆ. ՂԱՐԱԲԱՂԸ ԳՆՈՒՄ Է ԴԵՊԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԵԿՆԱԲԱՆԸ ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏԱԼԻՍ ԻՐ ԵՐԿՐԻՆ` ԱՉՔԻ ԱՌԱՋ ՈՒՆԵՆԱԼ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԼԵՎՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ՝ ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՊԱՏՎԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑԻ
- 1864 Արմաշի միաբանությունը սկսեց հրատարակել «Հույս» հանդեսը:
- 1918 Բաքվում ժամանակավորապես ընկնում է խորհրդային իշխանությունը: Ստեղծվում է «Կենտրոկասպիի բռնատիրություն»:
- 1940 Մահացավ հայդուկապետ Սեպուհը:
- 1947 Մահացավ Համո Օհանջանյանը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

