
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԸ
Արձանագրված առաջընթացը հուսադրող է Գլխավորապես քաղաքային համայնքի 2012թ. բյուջեի առաջին կիսամյակի արդյունքներն են ամփոփվել հուլիսի 26-ին կայացած ավագանու հերթական նիստում, որը վարում էր Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը: Կիսամյակի արդյունքների վերաբերյալ հանդես գալով հաղորդմամբ, քաղաքապետարանի ֆինանսաբյուջետային բաժնի պետ Մարատ Համբարձումյանը հիմնականում անդրադարձավ մուտքերի մասով արձանագրված ցուցանիշներին: Ըստ ամփոփ տվյալների, Ստեփանակերտի քաղաքային համայնքի 2012թ. առաջին կիսամյակի բյուջեի մուտքերը կազմել են 375347,9 հազար դրամ, ինչն իր հերթին կազմում է պլանավորված 465706,5հազար դրամ գումարի 80,6%-ը: Ընդհանուր մուտքերի 46%-ը կազմել են սեփական եկամուտները, որոնց գծով պլանավորված 150706,5 հազ. դրամի դիմաց հավաքագրվել է 175347,9 հազ.դրամ (կատարողականը կազմում է 116,4%): Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սեփական եկամուտները աճել են 35731,2 հազ. դրամով, կամ 25,6%-ով : Շենքերից և շինություններից գանձվող գույքահարկի գծով մուտքերը կազմել են 44274 հազ. դրամ, կամ նախատեսված առաջադրանքը կատարվել է 101,6%-ով, հողի հարկից գանձվող մուտքերը կազմել են 4197,1 հազ. դրամ: Փոխադրամիջոցներից գույքահարկի գծով պլանավորված 40993,4 հազ.դրամի դիմաց մուտքագրվել է 62950,4 հազ. դրամ (կատարողականը կազմում է 153,6%): Տեղական տուրքերի մասով կատարողականը կազմել է 90,4%, պետական տուրքերի գծով պլանավորված 8610 հազ.դրամի դիմաց մուտքագրվել է 9527,2 հազ. դրամ: Այսինքն, նախատեսված պլանը կատարվել է 110,7%-ով: 2012թ. առաջին կիսամյակի ընթացքում այլ հարկային եկամուտների գծով մուտքագրվել է 6234,4 հազ. դրամ, կամ աճը կազմել է 3,7 անգամ: Այլ եկամուտների գծով կատարողականը կազմել է 96,4, իսկ գույքի վարձակալությունից եկամուտների մասով` 64,8 %: Այսինքն, հավաքագրվել է 8169,1 հազ. դրամ: Միևնույն ժամանակ վարչական գանձումներից մուտքերը կազմել են 14784 հազ. դրամ, կամ աճել են 2,4 անգամ: Կիսամյակի արդյունքներով տույժերից և տուգանքներից մուտքերը կազմել են 2890 հազ. դրամ: Քաղաքային համայնքի 2012թ. առաջին կիսամյակի բյուջեի ծախսերը ֆինանսավորվել են 372330,5 հազ. դրամի չափով, որը պլանավորվածի 79,9%-ն է: Համայնքի ենթակայության կազմակերպությունների գծով նախատեսված 299297,7 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 290635,8 հազ. դրամ, ինչը կազմում է ընդհանուր ծրագրվածի 97,1%-ը: Մուտքերի ապահովման տեսակետից դրական գնահատելով անցած ժամանակահատվածում արձանագրված առաջընթացը, քաղաքապետ Ս.Գրիգորյանը նկատեց, որ ձեռք բերված հաջողություններով չպետք է բավարարվել և քայլեր պիտի ձեռնարկվեն բոլոր հարկատեսակների գծով հավաքագրումն անվերապահորեն ապահովելու համար, մանավանդ, որ քաղաքում կապիտալ շինարարության ընդլայնումը մասնավորապես պայմանավորված է սեփական եկամուտների աճով: Ի գիտություն ընդունելով քաղաքային համայնքի 2012թ. բյուջեի կատարման մասին հաղորդումը, Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանին միաժամանակ հավանություն տվեց համայնքային բյուջեի պահուստային ֆոնդից 292500 դրամ (երկրորդ եռամսյակի փոխհատուցման նպատակով) ավագանու անդամներին հատկացնելու մասին որոշմանը: Հաշվի առնելով առանց ծնողական խնամքի մնացած Մերի Գաբրիելյանի դիմումն ու բնակարանային պայմանների ուսումնասիրության եզրակացությունը, քաղաքային համայնքի ավագանին որոշեց նրան ընդգրկել բնակարանի կարիք ունեցող անձանց հաշվառման հերթացուցակում: Մեկ այլ որոշմամբ, նկատի ունենալով ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի գործադիր վարչության գործունեության բարեգործական բնույթը, Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանին վարչությանն ազատեց մայրաքաղաքի Վ. Սարգսյան փողոցի թիվ 25 շենքում զբաղեցրած ոչ բնակելի տարածքի վարձավճարից: Նիստում քննության առնվեցին կազմակերպական բնույթի այլ հարցեր: Ստեփանակերտի քաղաքապետի մամլո քարտուղար
NEWS.AM: ԷԴՄՈՆԴ ԱԶԱԴՅԱՆ. ՂԱՐԱԲԱՂԸ ԳՆՈՒՄ Է ԴԵՊԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ներկայացվում է «The Armenian Mirror-Spectatorե-ում հրապարկված Էդմոնդ Ազատյանի հոդվածը. Ղարաբաղը շարժվում է ժողովրդավարության եւ ինքնորոշման ճանպարհով` դա ընդունում է, թե ոչ միջազգային հանրությունը: ...NEWS.AM: ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԵԱՀԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ ՀԱՅՏՆԵԼ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ԿՐԱԿՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ադրբեջանական կողմից հայկական սահմանամերձ գյուղերի ուղղությամբ անընդհատ կրակոցները բարդացնում են դաշտային աշխատանքները: Այս մասին հայտարարվել է հուլիսի 25-ին, Հայաստանի երեք սահմանամերձ գյուղերի ղեկավարների` ...ԾՐԱԳԻՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ Է, ԱԿՆԿԱԼՎՈՒՄ Է ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԾԻՔԸ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՙԲեյզ Մեթըլս՚ ընկերությունն սկսել է Ծաղկաշենի հանքավայրում երկրաբանական համալիր ուսումնասիրություններ կատարել պղնձի հնարավոր պաշարներ հայտնաբերելու, գնահատելու և շահագործման ...ՓՈԽԵՆՔ ՄԵՐ ԱՇԽԱՐՀԸ
Խնդիրների մեծ մասը հիմնականում անհատի գերերևակայության արդյունք է: Մեր բացասական մենտալ սովորությունները տարիների ընթացքում այնքան են ամրակայվում, որ կորցնում ենք իրականության ու մտքերի միջև եղած սահմանագիծը: ...ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿՈՒՄ՝ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆՈՒՅԹԻ 23 ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ
Ինչպես տեղեկացանք ԼՂՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն, կազմակերպված, սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերի բաժնից, 2012թ. առաջին կիսամյակում հանրապետության ...ԼԵՎՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ՝ ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՊԱՏՎԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑԻ
Կան անհատներ, ովքեր իրնեց կենսադիրքով ու ծավալած գործունեությամբ դեռ կենդանության օրոք դառնում են լեգենդ ու պաշտամունք ժողովրդի համար: Այդ անհատների շարքին կարելի է դասել Արցախ աշխարհի մեծ բարերար Լեւոն ...ԲԱՐԵՎ, ՎԱՐԴԳԵՍ ԲԱՂՐՅԱՆ
Բարեկամ, այս ուրախ առիթին ցանկանում եմ սեղմել ձեռքդ, մաղթանքի ու մխիթարանքի, հույսի եւ ձգտումի խոսքեր ասել քեզ, այնպես ասել, որ միտքս չխանգարվի օտար աղմուկով եւ բառերս ընկալվեն իրենց նախնական իմաստով: ...ԽՈՍՔ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԻ ՈՒ ԲԱՐԵՄԱՂԹԱՆՔԻ
ԼՂՀ վաստակավոր լրագրող, անվանի հրապարակախոս Վարդգես Բաղրյանը դարձավ 60 տարեկան: Մեծ է նրա ներդրումը Արցախի լրատվադաշտի կայացման գործում, հատկապես հեռուստալրագրության բնագավառում, որի ակունքներում է կանգնած ...ՙ... ԶԻՆՎՈՐ ԵՆՔ ԲՈԼՈՐՍ՝ ՇԱՐՔԱՅԻՆ ԹԵ ԳԵՆԵՐԱԼ՚
Կրկին երկրի հյուսիսային սահմանագլխին ենք, կրկին սեղմում ենք երկրիս խաղաղության պահպանման հրեշտակ զինվորի ձեռքը ու գոհանում, որ նա աչալուրջ հսկում է մեր գոյի, մեր լինելության սահմանը՝ պատվով, պատասխանատվությամբ ...ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԵԿՆԱԲԱՆԸ ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏԱԼԻՍ ԻՐ ԵՐԿՐԻՆ` ԱՉՔԻ ԱՌԱՋ ՈՒՆԵՆԱԼ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հուլիսի 19-ին ԼՂՀ-ում կայացած նախագահական ընտրությունների նկատմամբ միջազգային հանրության հետաքրքրությունն ու ուշադրությունն առավել քան ակնառու էին։ Մեր հանրապետությունում դիտորդական առաքելություն իրականացրած ...ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՍԻԱՅՈՒՄ
Վերջին ժամանակներս տեղի ունեցան մի շարք կարևոր իրադարձություններ, որոնք, անշուշտ, կանդրադառնան Կենտրոնական Ասիայում տեղի ունեցող տարածաշրջանային գործընթացների վրա։ Դրանց թվում է Ուզբեկստանի հայտարարությունը ...ԱՅՍՏԵՂ ԱՐՏԱԴՐՎՈՒՄ Է ԱՆԱՐԱՏ ԿԱԹՆԱՄԹԵՐՔ
Հարցազրույց ՙԱրցախկաթ՚ ՓԲԸ գործադիր տնօրեն Արմո ԾԱՏՈՒՐՅԱՆԻ հետ -Պարոն Ծատուրյան, ՙԱրցախկաթը՚՝ Ստեփանակերտի նախկին կաթի կոմբինատը, Ձեզ համար անծանոթ միջավայր չէ։ Դեռևս խորհրդային շրջանում Դուք երկար տարիներ ...ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԸ
Արձանագրված առաջընթացը հուսադրող է Գլխավորապես քաղաքային համայնքի 2012թ. բյուջեի առաջին կիսամյակի արդյունքներն են ամփոփվել հուլիսի 26-ին կայացած ավագանու հերթական նիստում, որը վարում էր Ստեփանակերտի քաղաքապետ ...
ԷԼԵԿՏՐԻՖԻԿԱՑՎԵՑ ԵՎՍ ՄԵԿ ԲՆԱԿԱՎԱՅՐ
ՎԵՏԵՐԱՆՆԵՐԸ՝ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱՍԵՐԸ, ԿՈԼԵԿՏԻՎ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀՄՈՒՏ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉԸ
ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԸ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ
ԱՌԱՋԻՆ ԹՌԻՉՔԸ` ՄԻ ՔԱՆԻ ՇԱԲԱԹ ՀԵՏՈ
NEWS.AM: ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՄԻ ՇԱՐՔ ՏՏ ՈԼՈՐՏԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ ԵՆ ԱՐՑԱԽՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՄԱՄԲ
ԻՆՉՈ՞Ւ ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՃԱՆԱՉՈՒՄ Է ԿՈՍՈՎՈՆ, ԻՍԿ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ՝ ՈՉ…
ՙԱԱ՚NEWS.AM: ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԵԱՀԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ ՀԱՅՏՆԵԼ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ԿՐԱԿՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՙԱՅՍ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԵՎՍ ՀԱՎԱՍՏՈՒՄ ԵՆ, ՈՐ ՂԱՐԱԲԱՂԸ ԿԱՅԱՑԱԾ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ Է՚,- ԱՍՈՒՄ Է ՌԴ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՏՆՕՐԵՆ ԱԼԵՔՍԵՅ ՄԱՐՏԻՆՈՎԸ։
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆՍՊԱՍՎՈՒՄ Է ԱԼՅՈՒՐԻ ԹԱՆԿԱՑՈՒՄ
ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԸ 66,7 ՏՈԿՈՍՈՎ ՀԱՂԹԱՆԱԿ ՏԱՐԱՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
ԼՂՀ ԱԳՆ. ԱՐՑԱԽՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱԿԱԴԱԿԸ ՀԱՄԵՄԱՏԵԼԻ Է ԱՌԱՋԱՏԱՐ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՀԵՏ
ՂԱՐԱԲԱՂԱԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ Է, ՆՐԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ԼՂՀ ԲԱՆԱԿԸ. ՍԱ ՌԱԶՄԱԿԱՆ ՓՈՐՁԱԳԵՏԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆ Է
NEWS.AM: ԷԴՄՈՆԴ ԱԶԱԴՅԱՆ. ՂԱՐԱԲԱՂԸ ԳՆՈՒՄ Է ԴԵՊԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

