
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՍԻԱՅՈՒՄ
Վերջին ժամանակներս տեղի ունեցան մի շարք կարևոր իրադարձություններ, որոնք, անշուշտ, կանդրադառնան Կենտրոնական Ասիայում տեղի ունեցող տարածաշրջանային գործընթացների վրա։ Դրանց թվում է Ուզբեկստանի հայտարարությունը ՀԱՊԿ-ին իր անդամակցությունը դադարեցնելու մասին։ Ուզբեկստանն իր դուրս գալու մասին հայտարարել է Տաշքենդ Վլադիմիր Պուտինի այցից և Ռուսաստանի ու Ուզբեկստանի միջև ռազմավարական գործընկերության խորացման մասին հռչակագրի ստորագրումից մի քանի շաբաթ հետո։ Ուզբեկստանի վարքը թույլ է տալիս անուղղակի գնահատական տալ ՀԱՊԿ-ի՝ որպես ռազմաքաղաքական դաշինքի, իսկ հետևաբար էլ՝ Ռուսաստանի կողմից ստեղծվող տարածաշրջանային անվտանգության ամբողջ համակարգի արդյունավետությանը։ Ռազմաքաղաքական դաշինքներում ընդունված չէ միակողմանի կերպով դուրս գալ՝ առանց համապատասխան ընթացակարգի պահպանման։ ՀԱՊԿ կանոնադրության համաձայն՝ հարցը պետք է լուծվի Հավաքական անվտանգության խորհրդում։ ԶԼՄ-ներում կարելի է հանդիպել այն կարծիքին, թե Ուզբեկստանի դուրս գալը ՀԱՊԿ-ի գործունեությունն առավել արդյունավետ կդարձնի, քանի որ այնտեղ որոշումներն ընդունվում են համակարծության հիման վրա։ Ուզբեկստանն այդպես էլ չի վավերացրել ավելի քան 15 համաձայնագրեր ու արձանագրություններ։ Սակայն Ուզբեկստանի առավել մեծ դժգոհությունն են հարուցել 2011թ. օգոստոսին ու դեկտեմբերին ՀԱՊԿ-ի ընդունած որոշումները։ ՀԱՊԿ կանոնադրության մեջ են մտցվել լուրջ ուղղումներ, որոնք սահմանափակում են անդամ երկրների ինքնիշխանությունը իրենց տարածքում օտարերկրյա ռազմակայանների բացման հարցերում։ Այդպիսի քայլի համար պետք է եղել կազմակերպության բոլոր մասնակիցների համաձայնությունը։ Այդ մոտեցման հետ համաձայնել են դաշինքի բոլոր մասնակիցները՝ Ուզբեկստանից բացի։ Իրավիճակի սթափ գնահատումը հաստատում է, որ Ուզբեկստանն արդեն ոչ առաջին անգամ է Ռուսաստանին ցուցադրում, որ ինքը նրա հետ ՙբարեկամություն է անում՚ բացառապես ընթացիկ շահերի հիման վրա և կարող է անմիջապես նրան դավել ռազմավարական հարցերում։ Փորձագետների մեծ մասը գտնում է, որ Ուզբեկստանի դեմարշի հետև ընկած է Տաշքենդի հերթական շրջադարձը դեպի համագործակցություն ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ, ինչպես նաև իր տարածքում նորից ԱՄՆ-ի ռազմակայան կազմակերպելու պլանները։ Ուզբեկստանի նկատմամբ ԱՄՆ-ի հետաքրքրությունն էականորեն մեծացել է, իսկ 2011թ. աշնանը ԱՄՆ սենատի Հատկացումների կոմիտեն հավանություն է տվել այն օրենքին, որն Ամերիկային թույլ է տվել Ուզբեկստանին փող տալ Աֆղանստանից դուրս բերվող ռազմական սարքավորումները ձեռք բերու համար։ Այլ խոսքով՝ ԱՄՆ-ը հող է նախապատրաստում Աֆղանստանից իր զորքերի ավելի էժան և անվտանգ դուրսբերման համար։ Ըստ որում ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ը մտադիր են ռազմական սարքավորումների մի մասը թողնել Կենտրոնական Ասիայի պետություններում։ Ղըրղըզստան։ Այս շաբաթ տեղի է ունեցել Ղըրղըզստանի վարչապետ Օմուրբեկ Բաբանովի աշխատանքային այցը Մոսկվա։ Ռուսաստանի կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ բանակցություններում քննարկվել են էներգետիկայի և Ռուսաստանին Ղըրղըզստանի պետական պարտքի հարցերը։ Բաբանովին անհրաժեշտ է ստանալ Ռուսաստանի սատարումը, քանի որ խորհրդարանը հարց է բարձրացրել նրա կառավարության հրաժարականի մասին։ Ղըրղըզական խորհրդարանի նախկին խոսնակ Զեյնիդդին Կուրմանովի կարծիքով՝ իրադրությունը կրիտիկական է վարչապետի համար։ Ղըրղըզստանում սոցիալական ճգնաժամ է հասունացել, բյուջետային վճարումների խափանումներ են սկսվել։ Սոցիալական ծրագրերի իրացման համար Բիշքեկին անհրաժեշտ է շուրջ 400 մլն դոլար, և եթե Ռուսաստանն օգնություն ցույց տա, ապա դա Բաբանովին թույլ կտա մնալ կառավարության գլուխ։ Ամեն ինչ չէ հարթ նաև էներգետիկական ծրագրերի գծով։ Շուրջ երկու ամիս առաջ Բաբանովը կտրուկ կերպով արտահայտվել է իր պատրաստակամության մասին՝ նախագծերը ՙտալ՚ չինացի կամ ղազախ ներդրողների, եթե Ռուսաստանը չշտապի։ Այդ հայտարարությունը չէր կարող չնկատված մնալ Մոսկվայում, առավել ևս, որ հունիսի սկզբին Չինաստան կատարած այցի ժամանակ Ղըրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը հուշագիր է ստորագրել չինական կողմի ուժերով ու ռեսուրսներով ՙԴատքա-Քեմին (Հյուսիս-Հարավ)՚ ԷՀԳ-500 կառուցելու մասին։ Տաջիկստան։ ԱՄՆ-ը չի բացառում Ղըրղըզստանում ՙՄանաս՚ ամերիկյան ռազմակայանի փակումից հետո Տաջիկստանում ամերիկյան ռազմական ուժերի օպերատիվ կենտրոն բացելու հնարավորությունը։ Այդ մասին հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ հանդիպմանը հայտարարել է կոնգրեսական Դեն Բերթոնը։ ՙՆույնիսկ եթե ռազմակայան տեղակայվի Ուզբեկստանում, ԱՄՆ-ը չի ցանկանում կախված լինել մեկ երկրից, ինչպես դա արդեն եղել է 2005 թվականին, երբ նրան պարզապես դուրս են նետել անտեղից՚,-ասել է նա։ ԱՄՆ-ը Տաջիկստանի ղեկավարության հետ քննարկել է նաև հանրապետությունում գտնվող ՙԱյնի՚ օդակայանը ԱՄՆ ռազմաօդային ուժերի կողմից օգտագործվելու հնարավորությունը։ Օդակայանի շուրջ սակարկությունը վաղուց է տարվում։ Նրան հավակնում է միանգամից երեք երկիր՝ ԱՄՆ-ը, Հնդկաստանը և Ռուսաստանը։ Օդակայանը գտնվում է Դուշանբեից 25 կմ դեպի արևմուտք և վերակառուցվել է Հնդկաստանի աջակցությամբ։ Այդ օբյեկտի վերակառուցմանը, որը շահագործման է հանձնվել 2010թ. սեպտեմբերին, հատկացվել է շուրջ 70 մլն դոլար։ ՙԱյնին՚ կարող է ընդունել աշխարհում գոյություն ունեցող բոլոր տեսակի օդանավերը, ինչը նրան դարձնում է ռազմավարական կարևորություն ունեցող օբյեկտ։ Ռուսաստանը չի կարող համաձայնել օդակայանը ԱՄՆ-ին կամ էլ նույնիսկ Հնդկաստանին հանձնելուն։ Տաջիկական պաշտոնական անձինք մի քանի անգամ խոսել են այն մասին, որ ՙԱյնին՚ հանձնելու են միայն Մոսկվային, բայց ձգտում են Ռուսաստանից ինչքան կարելի է շատ փող պոկել։ Ամերիկացի կոնգրեսականների հայտնվելը Դուշանբեում համընկել է Դուշանբեի և Մոսկվայի միջև հերթական լարվածության հետ, երբ ռուսաստանյան 201-րդ ռազմակայանի վարձակալության վերաբերյալ բանակցությունները փակուղի մտան։ Ռուսաստանի կարծիքով՝ Տաջիկստանը ծայրաստիճան բարձր գին է դրել. որոշ ԶԼՄ-ներ պնդում են, թե նա պահանջել է տարեկան 300 մլն, իսկ այնուհետև՝ 250 մլն դոլար որպես վարձակալություն։ Մոսկվան խստորեն հասկանալ է տվել, որ մտադիր չէ վարձակալման համար վճարել ավելին, քան նախկինում է առաջարկել։ 201-րդ ՌՌԿ-ի կազմում հաշվվում է ավելի քան 6 հազար զինծառայող։ Նրա զորամասերը տեղաբաշխված են Դուշանբեի, Կուլյաբի և Կուրգան-Թյուբեի շրջանում։ Դա Ռուսաստանի սահմաններից դուրս տեղակայված ռուսաստանյան խոշորագույն ցամաքային ռազմակայանն է։ 201-րդ ՌՌԿ-ից բացի, Ռուսաստանն այդ հանրապետությունում ունի նաև տիեզերական օբյեկտների հայտնաբերման և ճանաչման ՙՕկնո՚ օպտիկա-էլեկտրոնային կայանը (ՕԷԿ)։ Դա ամենահզոր ժամանակակից համալիր է, որը ծածկում է կենտրոնական Ռուսաստանն ու Սիբիրի կեսը և պաշտպանում հարավից, հարավ-արևելքից և արևմուտքից հնարավոր հարձակումներից։ Նրա կորուստը, ի տարբերություն Ադրբեջանում գտնվող Գաբալայի, ռուսաստանյան անվտանգության համար կրիտիկական է։ Առավել լուրջ հիմնախնդիրը, Ռազմական կանխատեսության կենտրոնի ղեկավար Անատոլի Ցիգանոկի կարծիքով, կայանում է այն բանում, որ Տաջիկստանը ռուսաստանյան զինվորականներին աստիճանաբար զրկել է աֆղանական սահմանին մոտենալուց, որը նրանք նախկինում հսկում էին։ ՙՏաջիկստանն ամեն ինչ անում է, որպեսզի այդ սահմանը հսկեն ոչ թե ռուսաստանցիները, այլ տաջիկներն իրենք՝ ամերիկյան տեխնոլոգիայի առկայությամբ։ Եվ վերջին մեկուկես տարվա ընթացքում հենց ամերիկյան փողերով է անցկացվում սահմանի ամրապնդում՚,- պարզաբանել է նա։ Բացի այդ, ամերիկացիներն ուսուցանում են սահմանապահ զորքերի զինծառայողներին։ Տաջիկստանում ուժգնանում է ահաբեկչական սպառնալիքը։ Տաջիկստանի անվտանգության ուժերի ներկայացուցիչներն անհանգստություն են հայտնել Պակիստանից Տաջիկստան ահաբեկիչների խմբերի ներթափանցման մասին Աֆղանստանի իշխանությունների հաղորդումների հրապարակման կապակցությամբ։ ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի գծով տարածաշրջանային ծրագրերի համակարգող Ալեքսանդր Կնյազևը հայտարարել է, որ ՙաֆղանական Բադախշանից դեպի Ղըրղըզստանի հարավը շարժվելու պատրաստ գրոհայինների կենտրոնացման մասին ամբողջ տեղեկատվությունը անթերի կերպով համընկնում է այդ տարածաշրջանի տեղադրական ռազմաքաղաքական իրադրության հետ՚։ Կնյազևն ավելացնում է, որ ՙԱֆղանստանի և Տաջիկստանի, Տաջիկստանի և Ղըրղըզստանի միջև իսկական սահմանների բացակայությունը Ղազախստանի և Մաքսատնային դաշինքի հարավաին սահմանը դարձնում է փաստորեն ղազախա-աֆղանական...՚։ Հուլիսի 21-ին սպանվեց Տաջիկստանի Ազգային անվտանգության պետկոմիտեի գեներալ-մայոր, ԱԱՊԿ-ի Լեռնային Բադախշանի ինքնավար մարզի (ԼԲԻՄ) վարչության ղեկավար Աբդուլլո Նազարովը։ ԼԲԻՄ-ը Տաջիկստանի արևելյան սակավաբնակ մասն է Պամիրում։ Մարզի վարչական կենտրոնը՝ Խորոգ քաղաքը, գտնվում է Դուշանբեից դեպի հարավ-արևելք 520 կմ հեռավորության վրա։ Նախնական հետաքննությունը ցույց է տվել, որ հանցագործությունը կատարվել է Իշկաշիմի սահմանապահ ջոկատի հրամանատար Թոլիբ Այեմբեկովի գլխավորած զինված խմբի անդամների կողմից։ Տաջիկստանի ԱԱՊԿ մամլո քարտուղարը հայտարարել է, որ հուլիսի 24-ի առավոտյան Խորոգ քաղաքում սկսվել է ուժային կառույցների ռազմագործողությունը։ ԶԼՄ-ների տվյալներով՝ երկու կողմերն էլ լուրջ կորուստներ են կրել, ինչը նրանց հարկադրել է խախուտ զինադադար կնքել։ Խորոգ քաղաքում դարձյալ ահաբեկչական գործողության արդյունքում ծանր վիրավորվել է Տաջիկստանի ԼԲԻՄ Ռուշանի շրջանի դատախազ Նաֆասբեկ Դիլշոդովը։ Դատախազի մեքենան պայթեցվել է, կան ուրիշ տուժածներ ևս։ Այնուամենայնիվ, չնայած լարվածությանը և հանրապետության ղեկավարության երկիմաստ վարքին, Ռուսաստանը ռազմաստրատեգիական նկատառումներից ելնելով՝ չի կարող իրեն թույլ տալ կորցնել Տաջիկստանը։ Հակառակ դեպքում նա ստիպված կլինի խաչ քաշել Ռուսաստան-Ուզբեկստան, Ռուսաստան-Ղըրղըզստան ուղղությունների վրա, իսկ այն սահմանները, որոնք Ռուսաստանը ստիպված կլինի սարքավորել ու պաշտպանել, հետ կգլորվեն դեպի Օրենբուրգ։ Տարածաշրջանային և աշխարհաքաղաքական ասպեկտները։ Աֆղանստանից դուրս գալու մասին ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հայտարարությունները չեն նշանակում, թե նրանք կլքեն նաև Կենտրոնական Ասիան, ուր նրանք երկար ժամանակով են եկել։ Աֆղանստանից ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերումից հետո կսկսվի տարածաշրջանում ամերիկյան ռազմական ներկայության լրիվ վերակազմավորումը։ ՙԱյդ վերակազմավորումը բնականորեն ենթադրում է նաև ֆինանսական առաջարկներ, որոնցից պարզապես չեն կարող հրաժարվել տեղական կոռումպացված քաղաքական վերնախավերը՚,-ասել է Ալեքսանդր Կնյազևը։ Գալիք տարի Տաջիկստանում պետք է նախագահական ընտրություններ անցկացվեն։ Եվ հազիվ թե Էմոմալի Ռահմոնին հաջողվի հավաքել ձայների 51%-ը՝ առանց կեղծումների դիմելու։ Փորձագետների կարծիքով՝ դա այն գլխավոր պատճառն է, որը Դուշանբեին ստիպում է վերակողմնորոշվել դեպի Վաշինգտոն։ ՙԱմերիկացիները կարող են նրանց տալ այն, ինչ չեն կարող տալ ոչ Ռուսաստանը, ոչ Եվրոպական միությունը։ Ամերիկացիները կարող են քաղաքական անվտանգություն տալ գործող ռեժիմներին։ Բայց նրանք կարող են նաև տապալել այդ ռեժիմները,-ասում է Սահմանամերձ համագործակցության ասոցիացիայի ռազմավարական պլանավորման ծառայության պետ Ալեքսանդր Սոբյանինը։ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գործընթացներում առկա է նաև իրանական ասպեկտը։ Անատոլի Ցիգանոկը գտնում է, որ ամերիկացիներն ուժեղացնում են իրենց ներկայությունը Կենտրոնական Ասիայում, այդ թվում՝ նաև ՙցատկահարթակի՚ նախապատրաստության համար՝ ի դեպս Իրանի հետ պատերազմի։ ՙՊետք է հասկանալ, որ ամերիկացիներն արդեն պայմանավորվել են Ուզբեկստանի հետ։ Ըստ երևույթին՝ ռուսաստանյան զորքերը պետք է որ դուրս գան այդ ՙցատկահարթակից՚, որպեսզի ամերիկացիները մտնեն այնտեղ։ Բայց ամենավատ տարբերակը, որն այնքան էլ շատ հավատալի չէ, այն է, եթե Դուշանբեն Աֆղանստանից զորքերի դուրսբերման պատրվակով հարթակ տրամադրի Իրանին հարված հասցնելու համար՚,- նշել է Ա. Ցիգանոկը։ Ալեքսանդր Կնյազևի կարծիքով՝ ՙամերիկյան տարածաշրջանային քաղաքականության ռազմավարական նպատակն է հանդիսանում տարածաշրջանի երկրներում ռազմական օբյեկտների ցանց ստեղծելը... Միջին Ասիան ԱՄՆ-ի համար ռազմավարական տեսակետից ծայրաստիճան կարևոր տարածաշրջան է։ Գտնվելով այստեղ՝ Միացյալ Նահանգները կարող են զսպել միանգամից երեք տերությունների՝ Չինաստանին, Ռուսաստանին և Իրանին՚։ Այսպիսով, կարելի է արձանագրել, որ Կենտրոնական Ասիան հազիվ թե կարող է հանգստության և կայունության հույս պահել։ Տարածաշրջանը կանգնած է ցնցումների առաջ, որոնք անխուսափելիորեն հանգուցված կլինեն ամբողջ Մեծ Մերձավոր Արևելքում և սևծովյան-կովկասյան տարածաշրջանում (որը Կենտրոնական Ասիայից Կասպից ծովն է բաժանում) տեղի ունեցող գործընթացներին։ Հրաչյա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ Քաղաքագետ
NEWS.AM: ԷԴՄՈՆԴ ԱԶԱԴՅԱՆ. ՂԱՐԱԲԱՂԸ ԳՆՈՒՄ Է ԴԵՊԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ներկայացվում է «The Armenian Mirror-Spectatorե-ում հրապարկված Էդմոնդ Ազատյանի հոդվածը. Ղարաբաղը շարժվում է ժողովրդավարության եւ ինքնորոշման ճանպարհով` դա ընդունում է, թե ոչ միջազգային հանրությունը: ...NEWS.AM: ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԵԱՀԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ ՀԱՅՏՆԵԼ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ԿՐԱԿՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ադրբեջանական կողմից հայկական սահմանամերձ գյուղերի ուղղությամբ անընդհատ կրակոցները բարդացնում են դաշտային աշխատանքները: Այս մասին հայտարարվել է հուլիսի 25-ին, Հայաստանի երեք սահմանամերձ գյուղերի ղեկավարների` ...ԾՐԱԳԻՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ Է, ԱԿՆԿԱԼՎՈՒՄ Է ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԾԻՔԸ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՙԲեյզ Մեթըլս՚ ընկերությունն սկսել է Ծաղկաշենի հանքավայրում երկրաբանական համալիր ուսումնասիրություններ կատարել պղնձի հնարավոր պաշարներ հայտնաբերելու, գնահատելու և շահագործման ...ՓՈԽԵՆՔ ՄԵՐ ԱՇԽԱՐՀԸ
Խնդիրների մեծ մասը հիմնականում անհատի գերերևակայության արդյունք է: Մեր բացասական մենտալ սովորությունները տարիների ընթացքում այնքան են ամրակայվում, որ կորցնում ենք իրականության ու մտքերի միջև եղած սահմանագիծը: ...ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿՈՒՄ՝ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆՈՒՅԹԻ 23 ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ
Ինչպես տեղեկացանք ԼՂՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն, կազմակերպված, սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերի բաժնից, 2012թ. առաջին կիսամյակում հանրապետության ...ԼԵՎՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ՝ ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՊԱՏՎԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑԻ
Կան անհատներ, ովքեր իրնեց կենսադիրքով ու ծավալած գործունեությամբ դեռ կենդանության օրոք դառնում են լեգենդ ու պաշտամունք ժողովրդի համար: Այդ անհատների շարքին կարելի է դասել Արցախ աշխարհի մեծ բարերար Լեւոն ...ԲԱՐԵՎ, ՎԱՐԴԳԵՍ ԲԱՂՐՅԱՆ
Բարեկամ, այս ուրախ առիթին ցանկանում եմ սեղմել ձեռքդ, մաղթանքի ու մխիթարանքի, հույսի եւ ձգտումի խոսքեր ասել քեզ, այնպես ասել, որ միտքս չխանգարվի օտար աղմուկով եւ բառերս ընկալվեն իրենց նախնական իմաստով: ...ԽՈՍՔ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԻ ՈՒ ԲԱՐԵՄԱՂԹԱՆՔԻ
ԼՂՀ վաստակավոր լրագրող, անվանի հրապարակախոս Վարդգես Բաղրյանը դարձավ 60 տարեկան: Մեծ է նրա ներդրումը Արցախի լրատվադաշտի կայացման գործում, հատկապես հեռուստալրագրության բնագավառում, որի ակունքներում է կանգնած ...ՙ... ԶԻՆՎՈՐ ԵՆՔ ԲՈԼՈՐՍ՝ ՇԱՐՔԱՅԻՆ ԹԵ ԳԵՆԵՐԱԼ՚
Կրկին երկրի հյուսիսային սահմանագլխին ենք, կրկին սեղմում ենք երկրիս խաղաղության պահպանման հրեշտակ զինվորի ձեռքը ու գոհանում, որ նա աչալուրջ հսկում է մեր գոյի, մեր լինելության սահմանը՝ պատվով, պատասխանատվությամբ ...ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԵԿՆԱԲԱՆԸ ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏԱԼԻՍ ԻՐ ԵՐԿՐԻՆ` ԱՉՔԻ ԱՌԱՋ ՈՒՆԵՆԱԼ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հուլիսի 19-ին ԼՂՀ-ում կայացած նախագահական ընտրությունների նկատմամբ միջազգային հանրության հետաքրքրությունն ու ուշադրությունն առավել քան ակնառու էին։ Մեր հանրապետությունում դիտորդական առաքելություն իրականացրած ...ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՍԻԱՅՈՒՄ
Վերջին ժամանակներս տեղի ունեցան մի շարք կարևոր իրադարձություններ, որոնք, անշուշտ, կանդրադառնան Կենտրոնական Ասիայում տեղի ունեցող տարածաշրջանային գործընթացների վրա։ Դրանց թվում է Ուզբեկստանի հայտարարությունը ...ԱՅՍՏԵՂ ԱՐՏԱԴՐՎՈՒՄ Է ԱՆԱՐԱՏ ԿԱԹՆԱՄԹԵՐՔ
Հարցազրույց ՙԱրցախկաթ՚ ՓԲԸ գործադիր տնօրեն Արմո ԾԱՏՈՒՐՅԱՆԻ հետ -Պարոն Ծատուրյան, ՙԱրցախկաթը՚՝ Ստեփանակերտի նախկին կաթի կոմբինատը, Ձեզ համար անծանոթ միջավայր չէ։ Դեռևս խորհրդային շրջանում Դուք երկար տարիներ ...ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԸ
Արձանագրված առաջընթացը հուսադրող է Գլխավորապես քաղաքային համայնքի 2012թ. բյուջեի առաջին կիսամյակի արդյունքներն են ամփոփվել հուլիսի 26-ին կայացած ավագանու հերթական նիստում, որը վարում էր Ստեփանակերտի քաղաքապետ ...
ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ
ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԿԱՍԿԱԾՆԵՐ
ԽՍՀՄ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՐԿԱԴՐՎԱԾ ԷՐ ԴԻՄԱԳՐԱՎԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍՏԱԽՈՍՈՒԹՅԱՆԸ
ԱՌԱՋԻՆ ԹՌԻՉՔԸ` ՄԻ ՔԱՆԻ ՇԱԲԱԹ ՀԵՏՈ
NEWS.AM: ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՄԻ ՇԱՐՔ ՏՏ ՈԼՈՐՏԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ ԵՆ ԱՐՑԱԽՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՄԱՄԲ
ԻՆՉՈ՞Ւ ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՃԱՆԱՉՈՒՄ Է ԿՈՍՈՎՈՆ, ԻՍԿ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ՝ ՈՉ…
ՙԱԱ՚NEWS.AM: ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԵԱՀԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ ՀԱՅՏՆԵԼ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ԿՐԱԿՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՙԱՅՍ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԵՎՍ ՀԱՎԱՍՏՈՒՄ ԵՆ, ՈՐ ՂԱՐԱԲԱՂԸ ԿԱՅԱՑԱԾ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ Է՚,- ԱՍՈՒՄ Է ՌԴ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՏՆՕՐԵՆ ԱԼԵՔՍԵՅ ՄԱՐՏԻՆՈՎԸ։
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆՍՊԱՍՎՈՒՄ Է ԱԼՅՈՒՐԻ ԹԱՆԿԱՑՈՒՄ
ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԸ 66,7 ՏՈԿՈՍՈՎ ՀԱՂԹԱՆԱԿ ՏԱՐԱՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
ԼՂՀ ԱԳՆ. ԱՐՑԱԽՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱԿԱԴԱԿԸ ՀԱՄԵՄԱՏԵԼԻ Է ԱՌԱՋԱՏԱՐ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՀԵՏ
ՂԱՐԱԲԱՂԱԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ Է, ՆՐԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ԼՂՀ ԲԱՆԱԿԸ. ՍԱ ՌԱԶՄԱԿԱՆ ՓՈՐՁԱԳԵՏԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆ Է
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԸՆՏՐՎԱԾ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՈՒ Ղ Ե Ր Ձ Ը 2012Թ. ՀՈՒԼԻՍԻ 19-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

