
ԲԱՐԵՎ, ՎԱՐԴԳԵՍ ԲԱՂՐՅԱՆ
Բարեկամ, այս ուրախ առիթին ցանկանում եմ սեղմել ձեռքդ, մաղթանքի ու մխիթարանքի, հույսի եւ ձգտումի խոսքեր ասել քեզ, այնպես ասել, որ միտքս չխանգարվի օտար աղմուկով եւ բառերս ընկալվեն իրենց նախնական իմաստով: Հիշո՞ւմ ես այն օրը, երբ դու անդամագրվեցիր մարզային ռադիոյի ստեղծագործական կոլեկտիվին` ավելի քան 36 տարի առաջ: Այդ առթիվ տղերքով հավաքվեցինք նշելու փաստը: Գուցե առիթ էր պետք, գուցե ուրախ էինք քո ուրախությամբ, գուցե երկուսն էլ միասին պատճառ եղան, որ հավաքվենք ու ՙբացվենք՚: Ջահել էինք, կորովով լեցուն, մեր մտքերում թեւածում էին հեռագնա ծրագրեր: Այդ օրը մենք կարգին ՙլավացանք՚, որը հետագայում շատերիս համար դարձավ նիշ: Ժամանակները գլորվեցին, փոխվեցին հարցերն ու նրանց պատասխանները: Փոխվեցինք մենք: Այսօր դու հմուտ լրագրող ես, կյանքի փորձով իմաստնացած, հիմա դու ես կյանքի եւ մասնագիտական դասեր տալիս ուրիշների: Վարդգես, բարեկամս, դու թրծվեցիր Արցախյան գոյամարտի բովում, դարձար նրա վավերագիրն ու խրամատի զինվորը, մեր մեծ պայքարի նվիրյալն ու տարեգիրը: ՙՖենոմեն՚ եւ ՙՏեսադաշտ՚ հիմնարար գրքերը մեր ժողովրդի հերոսական պայքարի հավաստի վավերագրերն են, որոնք այսօր եւ գալիք ժամանակներում կպատմեն արցախյան գոյամարտի մասին, հազվագյուտ ճշգրտությամբ, ոչ ավելացնելով եւ ոչ էլ պակասեցնելով: Անկեղծ զեղումի այս ժամին ուզում եմ ասել, որ քո գրքերը այլ գրքերից տարբերվում են նրանով, որ ընթերցողները վստահում են քո պատումի հավաստիությանը, որ քո ձայնը չի բեկվում կեղծ երանգներով, ավելին` վստահում են քո խոսքին: Մենք քո խոսքին հավատում ենք: Շարժման տարիներից քեզ նվիրեցիր Արցախի հեռուստատեսությանը,որի ստեղծման ակունքներում ես եղել, նրա կայացման գործընթացի լծակիցը: Վարդգես, բարեկամս, թույլ տուր հատուկ սեղմել քո ձեռքը, որ Ավոյին իր ժողովրդին ներկայացրիր մի նոր դիմագծով, ներքին այրումի այն աղբյուրի բացահայտումով, ինչից սնվում է հայրենիքի Զինվորը: Դու կարող ես հպարտանալ, որ մեզ տվեցիր հայրենասերի ամբողջական կերպարը: Այն ծանր տարիներին, երբ մարտնչող Արցախը շրջապատված էր ոսոխի հոծ զանգվածով, դու կարողացար սաֆոնովյան աչալուրջ հսկիչներից աչք փախցնելով կադրեր կորզել եւ մայր հայրենիքի հեռուստատեսությամբ, ի լուր հայության եւ աբողջ աշխարհի, ծնծղա հնչեցնել, որ Արցախը կա եւ պայքարում է հանուն ազատության եւ հայ ժողովրդի ապագայի: Հիշենք այն հաղորդաշարը, որ դիպուկ կոչվեց` ՙՀատե տի՚: Գործընկերներով մեծ գործ էիք կատարում, սեփական հագ ու կապով զբաղվելու ժամանակ չունեիք: Դուք հայրենիքի զինվորն էիք եւ կատարում էիք ձեր մարտական խնդիրը` տոգորել մարտնչող ժողովրդի մարտական ոգին, ներկա եւ գալիք սերունդներին պատմել Արցախյան մեծ Ասքը մարդու ազատության եւ հայրենիքի անկախության մասին: Դուք դա լավ կատարեցիք, որովհետեւ իրավունք չունեիք ուրիշ կերպ անել: Դուք հողի կանչով եւ սրտի հրամայականով պետք է կատարեիք պատմական առաքելություն: Քաջության ցուցադրում չէր, այլ պարտքի կատարման հրամայական, վտանգի միջով, սայթաքելու հնարավորությունը անտեսելով, հավերժացրիք մեր պայքարի բազում դրվագներ: Հետագայում, խաղաղ պայմաններում, լարված տարիներին կուտակած հարուստ նյութի հիման վրա ստեղծեցիր տաղանդավոր ֆիլմաշար` լրագրողական ջանքերի ու ստեղծագործական այրումի բացառիկ գործ: ՙԹերթելով պատմության էջերը՚ ֆիլմաշարը այսօր տարածվել է բոլոր այն երկրներում, որտեղ հայկական օջախներ կան, հայկական ոգին է ապրում: Այդ գործում դու արժանի վաստակ ունես: Ներկայումս հանդես ես գալիս որպես պետական եւ հասարակական գործիչ: Կյանքի փորձը, ընդարձակ գիտելիքները հնարավորություն են տալիս այս նոր բնագավառում էլ քեզ հանդես բերել որպես քաղաքացի եւ պետական գործիչ: Ես չգիտեմ հանգամանքներն են հուշել, թե մի այլ պատճառ կա, բայց ես հավատում եմ, որ ստեղծագործողի ակը չի ցամաքել,հավատացած եմ, որ երբ ուրիշները քնած են, դու սպիտակ թղթի առաջ նստած` նոր գրքերի գաղափարներ ես հղանում: Վերջերս ընկերներով, մտերիմներով, բարեկամներով ու հարազատներով հավաքվեցինք քո ծննդյան 60-ամյակին: Ինչպես միշտ, հաճելի էր լսել քո իմացած բազում պատմություններից ընտրյալները, հայ բանաստեղծության քո ներանձնական արտասանությունները: Երեկոն ուրախ անցկացրինք եւ երեւի ճիշտ կլիներ այդպես էլ ավարտեի նվիրումի խոսքս: Բայց այնուամենայնիվ չեմ կարող լռել: Լրացել է մեր գործընկերոջ հոբելյանը: Ինչո՞ւ ոչ մի թերթ խոսք չնվիրեց հոբելյարին, ինչո՞ւ հանրային հեռուստատեսությունն ու ռադիոն բերանները ջուր էին առել: Կարիք կա՞ բարձրաձայնելու, թե ինչ ծառայություն է մատուցել Վարդգես Բաղրյանը հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի կայացման ու առաջընթացի գործում: Ինչո՞ւ Արցախի ժուռնալիստների եւ գրողների միությունները հարմար առիթը չօգտագործեցին բարի խոսք ասելու իրենց գրչընկերոջը: Ինչպե՞ս հասկանալ նման խտրականությունը` մի դեպքում դափ ու զուռնա, մյուս դեպքում` համր լռություն: Մարդու վաստակը այդպես անզգույշ անտեսե՛լ... Աստծուն վատ կթվա: Բարեկամս, թող հոգիդ չդառնանա: Ի վերջո` Տերը նրանց հետ: Այս խոսքի ավարտին ցանկանում եմ հարգելի հոբելյարին նվիրել Համո Սահյանի տողը` Լեռան գագաթին օրն ուշ է մթնում: Վարդգես, սիրելի բարեկամ, վերցրու մախաղը ու շարունակիր քո ընթացքը լեռն ի վեր, այնտեղ օրը ուշ է մթնում... ;
NEWS.AM: ԷԴՄՈՆԴ ԱԶԱԴՅԱՆ. ՂԱՐԱԲԱՂԸ ԳՆՈՒՄ Է ԴԵՊԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ներկայացվում է «The Armenian Mirror-Spectatorե-ում հրապարկված Էդմոնդ Ազատյանի հոդվածը. Ղարաբաղը շարժվում է ժողովրդավարության եւ ինքնորոշման ճանպարհով` դա ընդունում է, թե ոչ միջազգային հանրությունը: ...NEWS.AM: ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԵԱՀԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ ՀԱՅՏՆԵԼ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ԿՐԱԿՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ադրբեջանական կողմից հայկական սահմանամերձ գյուղերի ուղղությամբ անընդհատ կրակոցները բարդացնում են դաշտային աշխատանքները: Այս մասին հայտարարվել է հուլիսի 25-ին, Հայաստանի երեք սահմանամերձ գյուղերի ղեկավարների` ...ԾՐԱԳԻՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ Է, ԱԿՆԿԱԼՎՈՒՄ Է ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԾԻՔԸ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՙԲեյզ Մեթըլս՚ ընկերությունն սկսել է Ծաղկաշենի հանքավայրում երկրաբանական համալիր ուսումնասիրություններ կատարել պղնձի հնարավոր պաշարներ հայտնաբերելու, գնահատելու և շահագործման ...ՓՈԽԵՆՔ ՄԵՐ ԱՇԽԱՐՀԸ
Խնդիրների մեծ մասը հիմնականում անհատի գերերևակայության արդյունք է: Մեր բացասական մենտալ սովորությունները տարիների ընթացքում այնքան են ամրակայվում, որ կորցնում ենք իրականության ու մտքերի միջև եղած սահմանագիծը: ...ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿՈՒՄ՝ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆՈՒՅԹԻ 23 ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ
Ինչպես տեղեկացանք ԼՂՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն, կազմակերպված, սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերի բաժնից, 2012թ. առաջին կիսամյակում հանրապետության ...ԼԵՎՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ՝ ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՊԱՏՎԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑԻ
Կան անհատներ, ովքեր իրնեց կենսադիրքով ու ծավալած գործունեությամբ դեռ կենդանության օրոք դառնում են լեգենդ ու պաշտամունք ժողովրդի համար: Այդ անհատների շարքին կարելի է դասել Արցախ աշխարհի մեծ բարերար Լեւոն ...ԲԱՐԵՎ, ՎԱՐԴԳԵՍ ԲԱՂՐՅԱՆ
Բարեկամ, այս ուրախ առիթին ցանկանում եմ սեղմել ձեռքդ, մաղթանքի ու մխիթարանքի, հույսի եւ ձգտումի խոսքեր ասել քեզ, այնպես ասել, որ միտքս չխանգարվի օտար աղմուկով եւ բառերս ընկալվեն իրենց նախնական իմաստով: ...ԽՈՍՔ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԻ ՈՒ ԲԱՐԵՄԱՂԹԱՆՔԻ
ԼՂՀ վաստակավոր լրագրող, անվանի հրապարակախոս Վարդգես Բաղրյանը դարձավ 60 տարեկան: Մեծ է նրա ներդրումը Արցախի լրատվադաշտի կայացման գործում, հատկապես հեռուստալրագրության բնագավառում, որի ակունքներում է կանգնած ...ՙ... ԶԻՆՎՈՐ ԵՆՔ ԲՈԼՈՐՍ՝ ՇԱՐՔԱՅԻՆ ԹԵ ԳԵՆԵՐԱԼ՚
Կրկին երկրի հյուսիսային սահմանագլխին ենք, կրկին սեղմում ենք երկրիս խաղաղության պահպանման հրեշտակ զինվորի ձեռքը ու գոհանում, որ նա աչալուրջ հսկում է մեր գոյի, մեր լինելության սահմանը՝ պատվով, պատասխանատվությամբ ...ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԵԿՆԱԲԱՆԸ ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏԱԼԻՍ ԻՐ ԵՐԿՐԻՆ` ԱՉՔԻ ԱՌԱՋ ՈՒՆԵՆԱԼ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հուլիսի 19-ին ԼՂՀ-ում կայացած նախագահական ընտրությունների նկատմամբ միջազգային հանրության հետաքրքրությունն ու ուշադրությունն առավել քան ակնառու էին։ Մեր հանրապետությունում դիտորդական առաքելություն իրականացրած ...ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՍԻԱՅՈՒՄ
Վերջին ժամանակներս տեղի ունեցան մի շարք կարևոր իրադարձություններ, որոնք, անշուշտ, կանդրադառնան Կենտրոնական Ասիայում տեղի ունեցող տարածաշրջանային գործընթացների վրա։ Դրանց թվում է Ուզբեկստանի հայտարարությունը ...ԱՅՍՏԵՂ ԱՐՏԱԴՐՎՈՒՄ Է ԱՆԱՐԱՏ ԿԱԹՆԱՄԹԵՐՔ
Հարցազրույց ՙԱրցախկաթ՚ ՓԲԸ գործադիր տնօրեն Արմո ԾԱՏՈՒՐՅԱՆԻ հետ -Պարոն Ծատուրյան, ՙԱրցախկաթը՚՝ Ստեփանակերտի նախկին կաթի կոմբինատը, Ձեզ համար անծանոթ միջավայր չէ։ Դեռևս խորհրդային շրջանում Դուք երկար տարիներ ...ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԸ
Արձանագրված առաջընթացը հուսադրող է Գլխավորապես քաղաքային համայնքի 2012թ. բյուջեի առաջին կիսամյակի արդյունքներն են ամփոփվել հուլիսի 26-ին կայացած ավագանու հերթական նիստում, որը վարում էր Ստեփանակերտի քաղաքապետ ...
ԱՌԱՋԻՆ ԹՌԻՉՔԸ` ՄԻ ՔԱՆԻ ՇԱԲԱԹ ՀԵՏՈ
NEWS.AM: ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՄԻ ՇԱՐՔ ՏՏ ՈԼՈՐՏԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ ԵՆ ԱՐՑԱԽՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՄԱՄԲ
ԻՆՉՈ՞Ւ ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՃԱՆԱՉՈՒՄ Է ԿՈՍՈՎՈՆ, ԻՍԿ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ՝ ՈՉ…
ՙԱԱ՚NEWS.AM: ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԵԱՀԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ ՀԱՅՏՆԵԼ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ԿՐԱԿՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՙԱՅՍ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԵՎՍ ՀԱՎԱՍՏՈՒՄ ԵՆ, ՈՐ ՂԱՐԱԲԱՂԸ ԿԱՅԱՑԱԾ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ Է՚,- ԱՍՈՒՄ Է ՌԴ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՏՆՕՐԵՆ ԱԼԵՔՍԵՅ ՄԱՐՏԻՆՈՎԸ։
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆՍՊԱՍՎՈՒՄ Է ԱԼՅՈՒՐԻ ԹԱՆԿԱՑՈՒՄ
ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԸ 66,7 ՏՈԿՈՍՈՎ ՀԱՂԹԱՆԱԿ ՏԱՐԱՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
ԼՂՀ ԱԳՆ. ԱՐՑԱԽՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱԿԱԴԱԿԸ ՀԱՄԵՄԱՏԵԼԻ Է ԱՌԱՋԱՏԱՐ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՀԵՏ
ՂԱՐԱԲԱՂԱԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ Է, ՆՐԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ԼՂՀ ԲԱՆԱԿԸ. ՍԱ ՌԱԶՄԱԿԱՆ ՓՈՐՁԱԳԵՏԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆ Է
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԸՆՏՐՎԱԾ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՈՒ Ղ Ե Ր Ձ Ը 2012Թ. ՀՈՒԼԻՍԻ 19-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

