
ԾՐԱԳԻՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ Է, ԱԿՆԿԱԼՎՈՒՄ Է ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԾԻՔԸ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՙԲեյզ Մեթըլս՚ ընկերությունն սկսել է Ծաղկաշենի հանքավայրում երկրաբանական համալիր ուսումնասիրություններ կատարել պղնձի հնարավոր պաշարներ հայտնաբերելու, գնահատելու և շահագործման նախապատրաստելու նպատակով։ Այդ կապակցությամբ ընկերությունը հանրությանն էր ներկայացրել հանքադաշտում կատարված հետազոտությունների արդյունքները, և ԼՂՀ կառավարության ու ՙՎալեքս՚ ընկերությունների խմբի միջև ստորագրվել էր համաձայնագիր հանքավայրի շահագործումը նախապատրաստելու վերաբերյալ։ Հուլիսի 25-ին ԼՂՀ կառավարության նիստերի փոքր դահլիճում հրավիրված՝ հանքավայրի շահագործման հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստին ներկա էին նաև հանրապետության ԶԼՄ-ների ներկայացուցիչները։ Հիշեցնենք, որ այդ թեմայով վերջին միջոցառմանը, որ տեղի է ունեցել հունիսի 22-ին, հաստատվել է հանքավայրի արդյունաբերական շահագործման նախապատրաստման աշխատանքների ծրագիրը։ Ինչպես բացման խոսքում նշեց ԼՂՀ տնտեսական զարգացման նախարար Կարեն Եսայանը, հաշվի առնելով խնդրի հրատապությունն ու կարևորությունը և այդ առնչությամբ հասարակությանն անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելը, որոշման մեջ արձանագրվել էր, որ մինչև հուլիսի վերջը պետք է մասնագետներն այցելեն Ղարաբաղ և ներկայացնեն ՇՄԱԳ (շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման) կոչվող ծրագրի այն չափորոշիչերն ու նորմերը, որոնցով առաջնորդվելու են հիմնական ծրագիրը կազմելու համար։ Կ. Եսայանի հավաստմամբ՝ ԼՂՀ տնտեսական զարգացման նախարարությունը նպատակահարմար գտավ այս փուլում՝ մինչև հիմնական արդյունաբերական գործունեություն սկսելը, թույլատրել ընկերությանը՝ իրականացնել փորձնական հանույթ։ Այսինքն՝ փորձնական հանույթի սկիզբն ու ծրագրի սկզբունքների ու չափորոշիչների ներկայացումը փաստորեն զուգադիպել են։ ԼՂՀ տնտեսական զարգացման նախարարն իրազեկեց, որ ՇՄԱԳ ծրագրի իրականացման և փորձաքննության համար օրենսդրությամբ սահմանված է մինչև 9 ամիս ժամկետ։ Օրենսդրությունը նաև կարգավորում է այդ հարաբերությունը և նախատեսում ոչ միայն համապատասխան հսկողություն ու վերահսկողություն իրականացնող մարմինների կողմից փորձաքննության իրականացում, այլ նաև հանրային քննարկումների փուլ, հարցուպատասխաններ, անհրաժեշտության դեպքում նաև անկախ փորձագետների ներգրավում գործընթացին, նրանց կողմից փորձաքննության իրականացում և այլն։ ՇՄԱԳ ծրագրի նախապատրաստական աշխատանքների ղեկավար՝ ՙԼեռնամետալուրգիայի ինստիտուտ՚ ՓԲԸ բնապահպանական բաժնի պետ Հովհաննես Նիկողոսյանը հակիրճ ներկայացրեց այն՝ կանգ առնելով դրա առանձնահատկությունների վրա. ինչ է իրենից ներկայացնում ՇՄԱԳ-ը, և ինչու է ընդհանրապես մշակվում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականը։ Նրա խոսքերով՝ ՇՄԱԳ-ը նախատեսվող գործունեության էկոլոգիական, սոցիալական և տնտեսական հետևանքների գնահատականն է՝ շրջակա միջավայրի և բնակչության առողջության վրա բոլոր կարգի ներուժային վտանգների բնույթի և վտանգավորության աստիճանի որոշմամբ։ Ծրագրի մշակումն իրականացվում է մինչ նոր ձեռնարկության կառուցումը կամ վերակառուցման, վերազինման և ընդլայնման փուլերում։ ՇՄԱԳ-ի հիմնական խնդիրն է՝ հակիրճ ներկայացնել ԿԱ բնական ռեսուրսների և շրջակա միջավայրի վարչությանը, ազդակիր համայնքին և հասարակական կազմակերպություններին՝ նախատեսվող գործունեության արդյունքում սպասվելիք որակական և քանակական վնասները շրջակա միջավայրին, ինչպես նաև այն բնապահպանական միջոցառումները, որոնք նախատեսվում է ուղղել դրանց մեղմացմանը կամ նվազեցմանը։ Ըստ այդմ՝ անչափ կարևոր է նախագծի իրականացումից սպասվող էկոլոգիական և սոցիալ-տնտեսական հետևանքների գնահատումը։ Կատարված հաշվարկների հիման վրա կանխատեսվում է շրջակա միջավայրի ՙնոր՚ վիճակ։ Այնուհետև գնահատվում է շրջակա միջավայրի հնարավոր փոփոխությունների ազդեցությունը բնակչության առողջության և կենսապայմանների վրա։ Դրանք են՝ ազդեցությունը մթնոլորտի, ջրային և հողային ռեսուրսների, կենդանական և բուսական աշխարհի վրա։ Գնահատվում են լեռնահանքային ձեռնարկության շինարարության և շահագործման սոցիալ-էկոլոգիական հետևանքները։ Դրա շրջանակներում կանխատեսվում են շրջանի ժողովրդագրական վիճակի փոփոխությունները և ոչ արտադրական ենթակառուցվածքային գոտու զարգացման տեմպերը։ Ըստ նմանատիպ ձեռնարկության առկա տվյալների՝ իրականացվում է ազգաբնակչության և սպասարկող անձնակազմի առողջության վրա ազդեցության հնարավոր գործոնների, աղբյուրների, ճանապարհների և մակարդակի գնահատում։ Իսկ ավելի մանրամասն՝ ըստ Հովհաննես Նիկողոսյանի, փորձում են գտնել ավելի նվազ խոցելի տարածք՝ ձեռնարկության շինարարության և շահագործման ընթացքում։ Այսինքն՝ որտեղ չկան Կարմիր գրքում ընդգրկված բուսականություն, կենդանական աշխարհ և այլն։ Բուսաբաններն արդեն եղել են տեղում, գարնանային վեգետացիոն ժամանակահատվածում դաշտային հետազոտություններ են կատարել, դեղաբույսերից կազմել են հերբարիումներ։ Նման ուսումնասիրությունները դեռ ավարտված չեն. մասնագետները կհետևեն նաև երկրորդ վեգետացիոն շրջանին։ Ուսումնասիրություններ են կատարվել նաև կենսաբանների կողմից. խնդիրը հազվագյուտ և անհետացող, էնդեմիկ կենդանիների մի շարք տեսակների կենսագործունեությանն ու պահպանմանն է վերաբերում։ Եթե բուսական և կենդանական աշխարհի մասով ուսումնասիրությունների եզրակացությունները դեռ պետք է կատարվեն, ապա տարածքով հոսող բաց ջրավազաններից գարնանն արդեն վերցվել է ջրի վեց նմուշ և քիմիական հետազոտման ենթարկվել։ Ծրագիրը նախատեսում է նաև հողերի ուսումնասիրություն, որը երկու նպատակ է հետապնդում. նախ՝ թե ինչ մետաղներ է պարունակում և, երկրորդ՝ որոշվում է հողի բերրի շերտը՝ օգտագործելի՞ է գյուղատնտեսության համար, թե՞ ոչ։ Տարածքի տարբեր հատվածներից վերցվել է հողի 18 նմուշ և կատարվել է քիմիական և գրանուլոմետրիկ վերլուծություն, որոշվել է բերրի շերտի հաստությունը և հումուսի պարունակությունը։ Հովհ. Նիկողոսյանը պարզաբանեց, թե ինչու է ոչ միայն տնտեսական, այլև բնապահպանական առումով ավելի նպատակահարմար արդյունահանումն ու մշակումը կազմակերպել հենց տեղում և ոչ թե հանքանյութը տեղափոխել այլ վայր։ ՙԹե՜ բնապահպանական և թե՜ տնտեսական տեսակետից հանքավայրը պետք է մատչելի լինի։ Եթե այն գտնվում է կայուն տեղում՝ չենք կարող հարստացուցիչ ֆաբրիկան տեղափոխել 50 կմ-ի վրա…՚,- ասաց Հովհ. Նիկողոսյանը։ Շրջակա միջավայրի վրա ազդեցությունը գնահատելու համար մասնագետները պետք է պարզեն նաև տեղանքի ֆիզիկաաշխարհագրական նկարագիրը։ Հաշվի են առնվում տեղանքի բարձրության նիշերի տարբերությունը, տարածաշրջանային երկրաբանությունը և շրջանի երկրաձևաբանությունը, ժամանակակից երկրաբանական գործընթացները, սեյսմիկությունը և տեկտոնիկան, ստորգետնյա ջրերը, սնուցման աղբյուրները, դրանց օգտագործման աստիճանը, մակարդակը, պաշարները, ֆոնային աղտոտվածությունը, հանքայնացումը։ Մասնագետներն արդեն իրենց ձեռքի տակ ունեն ՀՀ հիդրոմետ ծառայության կողմից տրամադրված տեղանքի կլիմայական տվյալները, մասնավորապես՝ օդերևութաբանական և աէրոկլիմայական պայմանների վերաբերյալ։ Նիստին ներկա անկախ փորձագետ Կարինե Մովսիսյանի խոսքերով՝ ՇՄԱԳ-ը պետք է տա հանրությանը հուզող բոլոր հարցերի պատասխանը։ Ծրագիրը ներառում է արդյունաբերական և հարակից տարածքներում գտնվող պատմական, ճարտարապետական և հնագիտական հուշարձանների, դամբարանդաշտերի պահպանման խնդիրը։ Գնահատվում է ծրագրի ազդեցությունը հուշարձանների վրա, անհրաժեշտության դեպքում առաջարկվում է կատարել պեղումներ, դիտարկվում է նրանց հնարավոր տեղափոխումը ազդեցության գոտուց։ Նիստին ներկա՝ ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը, մտահոգություն հայտնելով խնդրի առնչությամբ, նշեց, որ տարածքը դեռ ուսումնասիրված չէ պատմական միջավայրի տեսանկյունից։ Հուշարձանների պետական ցանկում ընդգրկված են միայն երևացող հուշարձանները, այնինչ հնարավոր է՝ այնտեղ լինեն պատմական այլ արժեքներ, որոնց պեղման համար տևական ժամանակ է պետք։ ՙԲեյզ Մեթըլս՚-ի տնօրեն Արթուր Մկրտումյանը հավաստիացրեց, որ ընկերությունը պատրաստ է ֆինանսավորել հետազոտական աշխատանքները՝ անկախ այն բանից, թե ինչքան կտևեն դրանք։ Ծրագրի ղեկավար Հովհաննես Նիկողոսյանի ներկայացմամբ՝ հանրային քննարկումները հնարավորություն կտան ուսումնասիրվող խնդիրների շարքում ընդգրկել նաև այն ոլորտները, որոնք դուրս են մնացել տեսադաշտից։ Իսկ ՙԲեյզ Մեթըլսի՚ տնօրենությունը, թվում է, շահագրգռված է լսել հանրության կարծիքը։ Այնպես որ՝ ամեն ինչ կախված է հանրային կառույցների և հասարակության ակտիվությունից։ Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ
NEWS.AM: ԷԴՄՈՆԴ ԱԶԱԴՅԱՆ. ՂԱՐԱԲԱՂԸ ԳՆՈՒՄ Է ԴԵՊԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ներկայացվում է «The Armenian Mirror-Spectatorե-ում հրապարկված Էդմոնդ Ազատյանի հոդվածը. Ղարաբաղը շարժվում է ժողովրդավարության եւ ինքնորոշման ճանպարհով` դա ընդունում է, թե ոչ միջազգային հանրությունը: ...NEWS.AM: ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԵԱՀԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ ՀԱՅՏՆԵԼ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ԿՐԱԿՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ադրբեջանական կողմից հայկական սահմանամերձ գյուղերի ուղղությամբ անընդհատ կրակոցները բարդացնում են դաշտային աշխատանքները: Այս մասին հայտարարվել է հուլիսի 25-ին, Հայաստանի երեք սահմանամերձ գյուղերի ղեկավարների` ...ԾՐԱԳԻՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ Է, ԱԿՆԿԱԼՎՈՒՄ Է ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԾԻՔԸ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՙԲեյզ Մեթըլս՚ ընկերությունն սկսել է Ծաղկաշենի հանքավայրում երկրաբանական համալիր ուսումնասիրություններ կատարել պղնձի հնարավոր պաշարներ հայտնաբերելու, գնահատելու և շահագործման ...ՓՈԽԵՆՔ ՄԵՐ ԱՇԽԱՐՀԸ
Խնդիրների մեծ մասը հիմնականում անհատի գերերևակայության արդյունք է: Մեր բացասական մենտալ սովորությունները տարիների ընթացքում այնքան են ամրակայվում, որ կորցնում ենք իրականության ու մտքերի միջև եղած սահմանագիծը: ...ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿՈՒՄ՝ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆՈՒՅԹԻ 23 ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ
Ինչպես տեղեկացանք ԼՂՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն, կազմակերպված, սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերի բաժնից, 2012թ. առաջին կիսամյակում հանրապետության ...ԼԵՎՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ՝ ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՊԱՏՎԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑԻ
Կան անհատներ, ովքեր իրնեց կենսադիրքով ու ծավալած գործունեությամբ դեռ կենդանության օրոք դառնում են լեգենդ ու պաշտամունք ժողովրդի համար: Այդ անհատների շարքին կարելի է դասել Արցախ աշխարհի մեծ բարերար Լեւոն ...ԲԱՐԵՎ, ՎԱՐԴԳԵՍ ԲԱՂՐՅԱՆ
Բարեկամ, այս ուրախ առիթին ցանկանում եմ սեղմել ձեռքդ, մաղթանքի ու մխիթարանքի, հույսի եւ ձգտումի խոսքեր ասել քեզ, այնպես ասել, որ միտքս չխանգարվի օտար աղմուկով եւ բառերս ընկալվեն իրենց նախնական իմաստով: ...ԽՈՍՔ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԻ ՈՒ ԲԱՐԵՄԱՂԹԱՆՔԻ
ԼՂՀ վաստակավոր լրագրող, անվանի հրապարակախոս Վարդգես Բաղրյանը դարձավ 60 տարեկան: Մեծ է նրա ներդրումը Արցախի լրատվադաշտի կայացման գործում, հատկապես հեռուստալրագրության բնագավառում, որի ակունքներում է կանգնած ...ՙ... ԶԻՆՎՈՐ ԵՆՔ ԲՈԼՈՐՍ՝ ՇԱՐՔԱՅԻՆ ԹԵ ԳԵՆԵՐԱԼ՚
Կրկին երկրի հյուսիսային սահմանագլխին ենք, կրկին սեղմում ենք երկրիս խաղաղության պահպանման հրեշտակ զինվորի ձեռքը ու գոհանում, որ նա աչալուրջ հսկում է մեր գոյի, մեր լինելության սահմանը՝ պատվով, պատասխանատվությամբ ...ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԵԿՆԱԲԱՆԸ ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏԱԼԻՍ ԻՐ ԵՐԿՐԻՆ` ԱՉՔԻ ԱՌԱՋ ՈՒՆԵՆԱԼ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հուլիսի 19-ին ԼՂՀ-ում կայացած նախագահական ընտրությունների նկատմամբ միջազգային հանրության հետաքրքրությունն ու ուշադրությունն առավել քան ակնառու էին։ Մեր հանրապետությունում դիտորդական առաքելություն իրականացրած ...ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՍԻԱՅՈՒՄ
Վերջին ժամանակներս տեղի ունեցան մի շարք կարևոր իրադարձություններ, որոնք, անշուշտ, կանդրադառնան Կենտրոնական Ասիայում տեղի ունեցող տարածաշրջանային գործընթացների վրա։ Դրանց թվում է Ուզբեկստանի հայտարարությունը ...ԱՅՍՏԵՂ ԱՐՏԱԴՐՎՈՒՄ Է ԱՆԱՐԱՏ ԿԱԹՆԱՄԹԵՐՔ
Հարցազրույց ՙԱրցախկաթ՚ ՓԲԸ գործադիր տնօրեն Արմո ԾԱՏՈՒՐՅԱՆԻ հետ -Պարոն Ծատուրյան, ՙԱրցախկաթը՚՝ Ստեփանակերտի նախկին կաթի կոմբինատը, Ձեզ համար անծանոթ միջավայր չէ։ Դեռևս խորհրդային շրջանում Դուք երկար տարիներ ...ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԸ
Արձանագրված առաջընթացը հուսադրող է Գլխավորապես քաղաքային համայնքի 2012թ. բյուջեի առաջին կիսամյակի արդյունքներն են ամփոփվել հուլիսի 26-ին կայացած ավագանու հերթական նիստում, որը վարում էր Ստեփանակերտի քաղաքապետ ...
ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԻ ԱՎԱՐՏՆ ՈՒ ԵՐԿՐՈՐԴԻ ՄԵԿՆԱՐԿԸ
ՆՊԱՍՏԵԼ ՄԱՏԱՂ ՍԵՐՆԴԻ ՌԱԶՄԱՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ
ԿԱՏԱՐՎԵԼ Է ԳԱՐՆԱՆԱՑԱՆԻ 80 ՏՈԿՈՍԸ
ՙՀԱՆՈՒՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԿԱՆԳ ՉԱՌՆԵԼ ՈՉՆՉԻ ԱՌԱՋ՚.
ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ
ԱՌԱՋԻՆ ԹՌԻՉՔԸ` ՄԻ ՔԱՆԻ ՇԱԲԱԹ ՀԵՏՈ
NEWS.AM: ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՄԻ ՇԱՐՔ ՏՏ ՈԼՈՐՏԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ ԵՆ ԱՐՑԱԽՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՄԱՄԲ
ԻՆՉՈ՞Ւ ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՃԱՆԱՉՈՒՄ Է ԿՈՍՈՎՈՆ, ԻՍԿ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ՝ ՈՉ…
ՙԱԱ՚NEWS.AM: ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԵԱՀԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ ՀԱՅՏՆԵԼ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ԿՐԱԿՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՙԱՅՍ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԵՎՍ ՀԱՎԱՍՏՈՒՄ ԵՆ, ՈՐ ՂԱՐԱԲԱՂԸ ԿԱՅԱՑԱԾ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ Է՚,- ԱՍՈՒՄ Է ՌԴ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՏՆՕՐԵՆ ԱԼԵՔՍԵՅ ՄԱՐՏԻՆՈՎԸ։
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆՍՊԱՍՎՈՒՄ Է ԱԼՅՈՒՐԻ ԹԱՆԿԱՑՈՒՄ
ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԸ 66,7 ՏՈԿՈՍՈՎ ՀԱՂԹԱՆԱԿ ՏԱՐԱՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
ԼՂՀ ԱԳՆ. ԱՐՑԱԽՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱԿԱԴԱԿԸ ՀԱՄԵՄԱՏԵԼԻ Է ԱՌԱՋԱՏԱՐ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՀԵՏ
ՂԱՐԱԲԱՂԱԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ Է, ՆՐԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ԼՂՀ ԲԱՆԱԿԸ. ՍԱ ՌԱԶՄԱԿԱՆ ՓՈՐՁԱԳԵՏԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆ Է
NEWS.AM: ԷԴՄՈՆԴ ԱԶԱԴՅԱՆ. ՂԱՐԱԲԱՂԸ ԳՆՈՒՄ Է ԴԵՊԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

