
ԱՌԱՋԻՆ ԹՌԻՉՔԸ` ՄԻ ՔԱՆԻ ՇԱԲԱԹ ՀԵՏՈ
Իր չափերով ոչ այնքան մեծ Ստեփանակերտի օդանավակայանը տարբեր մակարդակներում բավական մեծ քննարկումների նյութ էր դարձել: Եվ ոչ միայն քննարկումների: Անհասկանալի սպառնալիքներից մինչեւ չհիմնավորված հոռետեսություն` կգործի՞, թե՞ չի գործի Ստեփանակերտի օդանավակայանը: Ըստ ամենայնի, շուտով անգամ ամենակասկածամիտներն էլ երկմտելու առիթ չեն ունենա: Այն ժամանակ, երբ Ստեփանակերտում դեռ շարունակվում էին օդանավակայանի շինարարական աշխատանքները, Բաքվից արդեն սպառնալիքներ էին հնչում` հակառակ փաստին, որ Արցախի իշխանությունները նախապես էին հայտարարել, որ կառուցվող օդանավակայանը ծառայելու է քաղաքացիական ավիացիային: Բաքվի անհասկանալի սպառնալիքների շարքը լրացրեց այդ երկրի քաղաքացիական ավիացիայի ղեկավար Արիֆ Մամեդովը՝ հակաօդային պաշտպանության հրամանատարին վայել քաջությամբ վստահեցնելով, որ Ադրբեջանը կխփի Ստեփանակերտ թռչող քաղաքացիական ինքնաթիռը: Հայկական կողմերի արձագանքը միջազգային հանրությանը հասցվեց Հայաստանի Հանրապետության նախագահի մակարդակով: 2011թ. մարտին Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Միշելին Քալմի-Ռեյի հետ համատեղ ասուլիսի ընթացքում Սերժ Սարգսյանը մեկնաբանել է Ադրբեջանի սպառնալիքները: ՙՆորագույն պատմության ընթացքում սպառնալիքներ քիչ չեն եղել, սակայն կա մեկ ՙբայց՚. նման սպառնալիքներ հնչեցրել են ահաբեկչական կազմակերպությունները եւ ոչ պետությունները՚,- նշել է Հայաստանի նախագահը եւ հայտարարել, որ Երեւան-Ստեփանակերտ առաջին չվերթի առաջին ուղեւորը լինելու է ինքը: Թե ինչ է փոխվել պաշտոնական Բաքվի մտածելակերպում վերջին մեկ տարվա ընթացքում` դժվար է ասել: Բայց ահա Ստեփանակերտում օդանավակայանի շինարարությունն է ավարտվել: Այստեղ արդեն գրեթե ամեն ինչ պատրաստ է առաջին օդանավն ընդունելու համար: Նաեւ միջազգային հանրության վերաբերմունքը հստակեցվեց: Տարածաշրջան կատարած վերջին այցի արդյունքներն ամփոփելիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մեծ տեղ են հատկացրել հենց ավիացիայի խնդիրներին, նշելով, թե կողմերից երաշխիքներ են ստացել, որ քաղաքացիական օդանավերի նկատմամբ ուժ չի կիրառվի: ՙՀամանախագահների այդ եզրակացությունը, փաստորեն, ամրագրեց առկա իրավիճակը,- այդ առթիվ նշել է ԼՂՀ ԿԱ քաղավիացիայի վարչության պետ Դմիտրի Աթբաշյանը:- Մենք վաղուց ենք ասել, որ Ստեփանակերտի օդանավակայանն առաջին հերթին մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքի իրականացումը պետք է ապահովի: Իսկ մարդկանց իրավունքները երբեք չպետք է կախված լինեն այն տարածքի կարգավիճակից, որտեղ նրանք ապրում են՚: Եվ եթե հաշվի առնենք, որ ոչ Երեւանը եւ ոչ էլ Ստեփանակերտը չեն սպառնացել քաղաքացիական ինքնաթիռների հարվածել, պարզ է, թե ումից են երաշխիքներ պոկել համանախագահները` կողմերին կոչ անելով իրենց տարածքներում թռիչքները կազմակերպել միջազգային իրավունքի պահանջներին համապատասխան: Արցախում այդ ուղղությամբ արդեն եզրափակիչ աշխատանքներն են ընթանում: Վերջին տեխնիկական շտկումներն են արվում, վերջին պայմանագրերը կնքվում: Դմիտրի Աթբաշյանը առաջին թռիչքի ժամկետներն է ճշտում. ՙՉեմ ցանկանում ժամանակից առաջ ընկնել, բայց կարծում եմ` ընդամենը մի քանի շաբաթ հետո օդանավակայանն առաջին օդանավը կընդունի՚: Սկզբում թռիչքները կիրականացվեն Երեւան-Ստեփանակերտ եւ հակառակ ուղղություններով: Սակայն ժամանակի հետ կընդլայնվի չվերթների ցանկը, վստահեցնում է քաղավիացիայի վարչության պետը։ Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՐՏՍԵՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԹԵՍՏԱՎՈՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ) հայտարարում է քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագիր ստանալու համար թեստավորում (այսուհետ` ...ՊԱՐԶԵՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
ԼՂՀ առողջապահության նախարարության Մարտունու շրջբուժմիավորում ՓԲԸ-ն հայտարարում է պարզեցված ընթացակարգ` վառելափայտի ձեռքբերման նպատակով: Հայտարարության և հրավերի տեքստերը հրապարակված են ՙwww.minfin.nkr.am՚ ...TV ARM RU ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԹՂԹԱԿՑԱԿԱՆ ԿԵՏ ԱՐՑԱԽՈՒՄ
Հուլիսի 24-ին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության պալատի փոքր դահլիճում կայացավ TV ARM RU հեռուստաընկերության Արցախի թղթակցական կետի հանդիսավոր բացումը։ Միջոցառմանը ներկա էին Ստեփանակերտի քաղաքապետ Ս. ...ՔԱՆԻ ՈՐ ԿՈՍՈՎՈՆ ՃԱՆԱՉՎԱԾ Է, ԻՍԿ ՂԱՐԱԲԱՂԸ՝ ՈՉ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱՐԺԵԶՐԿՈՒՄՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է
2012 թվականի հուլիսի 19-ին հույժ կարևոր իրադարձություն տեղի ունեցավ Հարավային Կովկասի կյանքում. տեղի ունեցան Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղ) նախագահի ընտրություններ, որոնք տարբեր երկրների քաղաքական ...ՁԱՅՆ ԲԱԶՄԱՑ, ՁԱՅՆ ԱՍՏԾՈՅ...
Ժողովուրդն իր ընտրությունը կատարեց... Ընտրյալ նախագահը շուտով երդում կտա, և կյանքն Արցախում կրկին հունի մեջ կընկնի։ Մի բան աներկբա է՝ ընտրյալ նախագահը, ով լրացնում է Երկրի խորհրդանիշների շարքը, կլինի ...ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ
Անհատական հաշվետվություն Դիտորդական առաքելության նկարագրությունը Ես երրորդ անգամ հրավիրվել եմ որպես դիտորդ հետեւելու Լեռնային Ղարաբաղում անցկացվող ընտրություններին: Ավելի քան տասը տարի է՝ ինչ ես խաղաղասեր ...ԱՌԱՋԻՆ ԹՌԻՉՔԸ` ՄԻ ՔԱՆԻ ՇԱԲԱԹ ՀԵՏՈ
Իր չափերով ոչ այնքան մեծ Ստեփանակերտի օդանավակայանը տարբեր մակարդակներում բավական մեծ քննարկումների նյութ էր դարձել: Եվ ոչ միայն քննարկումների: Անհասկանալի սպառնալիքներից մինչեւ չհիմնավորված հոռետեսություն` ...ՍՊԱՍՎՈՒՄ Է ԱԼՅՈՒՐԻ ԹԱՆԿԱՑՈՒՄ
Հուլիսի 24-ին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի կողմից հրավիրվեց աշխատանքային խորհրդակցություն գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ, որտեղ քննության առնվեցին հանրապետությունում հացահատիկային ...ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆ. ԼՂ ԽՆԴՐՈՒՄ ՎՐԱՍՏԱՆԻ ՉԵԶՈՔՈՒԹՅՈՒՆՆ, ԱՅՍՕՐՎԱ ԴՐՈՒԹՅԱՄԲ, ԱՌԱՎԵԼ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՆ Է
Ղարաբաղյան հակամարտություն հարցում Վրաստանի չեզոքությունն, այսօրվա դրությամբ, առավել արդյունավետ դիրքորոշումն է, որը կարող է նպաստել խնդրի խաղաղ կարգավորմանը: Նման տեսակետ News.ge-ի հետ հարցազրույցում ...NEWS.AM:ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ ՀԱՏԵԼ Է ՍԱՀՄԱՆՆ ՈՒ ՀԱՆՁՆՎԵԼ ՀԱՅ ՍԱՀՄԱՆԱՊԱՀՆԵՐԻՆ
Այսօր` հուլիսի 26-ին` ժամը 06.00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագծի հուսիս-արեւելյան հատվածում, հատելով ՀՀ պետական սահմանը, հայ դիրքապահներին է հանձնվել Ադրբեջանի հանրապետության քաղաքացի, զինծառայող ...NEWS.AM:ՏԱՐԵՍԿԶԲԻՑ ՍԿՍԱԾ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀՐԱԴԱԴԱՐԻ ՌԵԺԻՄԸ ԽԱԽՏԵԼ Է ՇՈՒՐՋ 11 ՀԱԶԱՐ ԱՆԳԱՄ
Ընթացիկ տարվա 7 ամիսներին Ադրբեջանը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հետ հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 11 հազար անգամ: Այդ մասին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի դաշտային ...
ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ
ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻՑ՝ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆԻ
ՄԱՐՏԻԿԸ
ԱՐՑԱԽՑՈՒ ՏՎԱԾ ԴԱՍԸ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ
ԿԱՏԱՐՎԵԼ Է ԳԱՐՆԱՆԱՑԱՆԻ 80 ՏՈԿՈՍԸ
ԱՌԱՋԻՆ ԹՌԻՉՔԸ` ՄԻ ՔԱՆԻ ՇԱԲԱԹ ՀԵՏՈ
NEWS.AM: ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՄԻ ՇԱՐՔ ՏՏ ՈԼՈՐՏԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ ԵՆ ԱՐՑԱԽՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՄԱՄԲ
ԻՆՉՈ՞Ւ ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՃԱՆԱՉՈՒՄ Է ԿՈՍՈՎՈՆ, ԻՍԿ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ՝ ՈՉ…
ՙԱԱ՚ՙԱՅՍ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԵՎՍ ՀԱՎԱՍՏՈՒՄ ԵՆ, ՈՐ ՂԱՐԱԲԱՂԸ ԿԱՅԱՑԱԾ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ Է՚,- ԱՍՈՒՄ Է ՌԴ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՏՆՕՐԵՆ ԱԼԵՔՍԵՅ ՄԱՐՏԻՆՈՎԸ։
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆՍՊԱՍՎՈՒՄ Է ԱԼՅՈՒՐԻ ԹԱՆԿԱՑՈՒՄ
ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԸ 66,7 ՏՈԿՈՍՈՎ ՀԱՂԹԱՆԱԿ ՏԱՐԱՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
ԼՂՀ ԱԳՆ. ԱՐՑԱԽՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱԿԱԴԱԿԸ ՀԱՄԵՄԱՏԵԼԻ Է ԱՌԱՋԱՏԱՐ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՀԵՏ
ՂԱՐԱԲԱՂԱԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ Է, ՆՐԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ԼՂՀ ԲԱՆԱԿԸ. ՍԱ ՌԱԶՄԱԿԱՆ ՓՈՐՁԱԳԵՏԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆ Է
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԸՆՏՐՎԱԾ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՈՒ Ղ Ե Ր Ձ Ը 2012Թ. ՀՈՒԼԻՍԻ 19-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՀՈՒԼԻՍԻ 19-ԻՆ ՔՎԵԱՐԿԵԼ Է ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ԹԻՎ 24 ԸՆՏՐԱՏԵՂԱՄԱՍՈՒՄ:
- 1905 Ժողովրդական հուզումներ Բիթլիսում:
- 1909 Եփրեմը, Քեռին, Խեչոն և իրենց ընկերները գրավեցին Թեհրանը:
- 1989 Շահումյանի շրջանի շրջանային խորհուրդն ընդունեց որոշում՝ վերամիավորվել ԼՂՀՄ-ի հետ:
- 2000 Վախճանվեց կոմպոզիտոր Ալան Վանես Չակմաքչյանը (Ալան Հովհաննես): (Ծնվ.1911 թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

