
ՙԱՅՍ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԵՎՍ ՀԱՎԱՍՏՈՒՄ ԵՆ, ՈՐ ՂԱՐԱԲԱՂԸ ԿԱՅԱՑԱԾ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ Է՚,- ԱՍՈՒՄ Է ՌԴ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՏՆՕՐԵՆ ԱԼԵՔՍԵՅ ՄԱՐՏԻՆՈՎԸ։
- Պարոն Մարտինով, առաջին անգա՞մ եք Ղարաբաղում… - Դիտորդական առաքելությամբ՝ այո, առաջին անգամ, իսկ, ընդհանրապես, առաջներում եղել եմ այստեղ։ - Ո՞ր ընտրատարածքներն եք այցելել և ի՞նչ տպավորություններով եք վերադարձել։ - Վաղ առավոտից մեր խումբը շրջել է Լեռնային Ղարաբաղի հարավային շրջաններում, եղել ենք Հադրութ շրջկենտրոնում։ Տպավորություններս շատ բարձր են։ Մենք այցելել ենք գյուղական բոլոր բնակավայրերը, անգամ ամենափոքր և դժվարամատչելի։ Բոլոր դեպքերում ուզում եմ հատկանշել ընտրությունների բարձր մակարդակով կազմակերպվածությունը։ Մեզ հաճելիորեն զարմացրել է ընտրողների ակտիվությունը։ Լուրջ առարկայական խախտումներ չենք նկատել։ Միակ թերությունը, որ նկատել ենք մի քանի ընտրական տեղամասերում, քարոզչանյութերի առկայությունն էր, որ մոռացել էին հավաքել, ինչի մասին մենք ասել ենք տեղամասային հանձնաժողովներին, և դրանք իսկույն դուրս են բերվել։ Ընդհանուր առմամբ, կարծում եմ, եթե Լեռնային Ղարաբաղում ընտրությունների կազմակերպվածության մակարդակը ժողովրդավարության տեսանկյունից համեմատելու լինենք զարգացած, վաղուց ժողովրդավարության համբավ ձեռք բերած երկրների ընտրությունների հետ, բոլոր չափանիշներով միանգամայն համապատասխանում է դրանց։ Նույնիսկ ելնելով մի քանի դիրքորոշումներից՝ բաց, հրապարակային, ինքնագիտակցության բարձր մակարդակի առումով, ԼՂՀ քաղաքացիները գերազանցում են ՙէտալոն՚ համարվող երկրներին։ Իսկ Լեռնային Ղարաբաղի մի քանի հարևանների մասին, որտեղ, տեղյակ ենք, որ ընտրություններն անցնում են աղմուկ-իրարանցումով, կեղծարարություններով, ես լռում եմ… Նման երևույթներ ԼՂՀ-ում մենք չենք նկատել։ - Ինչ եք կարծում, ընտրություններն ինչպե՞ս կանդրադառնան ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա։ - Նախ, ես կուզենայի նշել, որ նախագահի հերթական ընտրությունները կարևոր փուլ են ցանկացած երկրի ժողովրդավարության զարգացման ճանապարհին։ Այն, որ դրանք անցնում են բնականոն և հանգիստ պայմաններում, չի կարող նկատելի չլինել աշխարհի համար։ Ամենից կարևորը, որ ինձ՝ որպես ոչ թե դիտորդի, այլ որպես քաղաքագետի, զարմացնում է, այն է, թե ինչու Լեռնային Ղարաբաղն ընդգրկված չէ բանակցային գործընթացում՝ որպես ինքնուրույն երկիր, քանզի այդ ձևաչափն ի վերջո Ղարաբաղի ճակատագրին է վերաբերում։ Ինչպե՞ս կարելի է որոշել Ղարաբաղի ճակատագիրը՝ առանց Ղարաբաղի… Ես պարզապես չեմ հասկանում։ Եվ այսօր ահա այսպիսի թափանցիկ, ժողովրդավարական ընտրությունները՝ մեծ թվով միջազգային դիտորդների մասնակցությամբ՝ Կանադայից, Արևմտյան Եվրոպայից և այլն, մեկ անգամ ևս հավաստում են, որ Ղարաբաղը լիովին կայացած պետություն է և իրավաբանական տեսանկյունից լիովին իրավունք ունի ինքն իրեն լիարժեք ներկայացնել բանակցային գործընթացում։ Ես կարծում եմ՝ այսօրվա ընտրությունները դրա վկայությունն են։
- Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԸ 66,7 ՏՈԿՈՍՈՎ ՀԱՂԹԱՆԱԿ ՏԱՐԱՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
Լեռնային Ղարաբաղի ընտրությունններում մեծ առավելությամբ հաղթանակ տարավ գործող նախագահ Բակո Սահակյանը: ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն ստացել է ամփոփիչ արձանագրությունները բոլոր 273 ընտրատեղամասերից: ...NEWS.AM: ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՄԻ ՇԱՐՔ ՏՏ ՈԼՈՐՏԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ ԵՆ ԱՐՑԱԽՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՄԱՄԲ
Միջազգային ճանաչում ունեցող մի շարք ՏՏ ոլորտի ընկերություններ հետաքրքրված են Արցախում գործունեության ծավալմամբ։ Այս մասին տեղեկացրեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարար Կարեն ...ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆ. ՙԻՄ ՔՎԵՆ ՏՎԵԼ ԵՄ ՀԶՈՐ, ԱՆԿԱԽ, ՄԻԱՍՆԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՕԳՏԻՆ՚
Ժողովրդավարական պետություն կառուցելու ոչ դյուրին ճանապարհ ընտրած Արցախը 5-րդ անգամ ընտրում է իր նախագահին։ Հուլիսի 19-ին՝ ոչ աշխատանաքյին հատարարված ընտրությունների օրը, առավոտյան ժամը 8-ին բացվեցին հանրապետության ...ՙԱՅՍ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԵՎՍ ՀԱՎԱՍՏՈՒՄ ԵՆ, ՈՐ ՂԱՐԱԲԱՂԸ ԿԱՅԱՑԱԾ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ Է՚,- ԱՍՈՒՄ Է ՌԴ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՏՆՕՐԵՆ ԱԼԵՔՍԵՅ ՄԱՐՏԻՆՈՎԸ։
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ- Պարոն Մարտինով, առաջին անգա՞մ եք Ղարաբաղում… - Դիտորդական առաքելությամբ՝ այո, առաջին անգամ, իսկ, ընդհանրապես, առաջներում եղել եմ այստեղ։ - Ո՞ր ընտրատարածքներն եք այցելել և ի՞նչ տպավորություններով ...ԱՐՑԱԽՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՉԵՆ ՃԱՆԱՉՎՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
Բայց դիտորդները վստահ են. դրա ժամանակն էլ կգաՀակառակ փաստին, որ միջազգային հանրությունն առ այսօր հրաժարվում է պաշտոնական մակարդակով ճանաչել Արցախում անցկացվող տարբեր մակարդակների ընտրությունների արդյունքները, այնուամենայնիվ, դա չի նվազեցնում անկախ ...ICES. ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻՆ
Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի (ICES) միջազգային դիտորդական պաշտոնական առաքելությունը Ղարաբաղում նախագահի ընտրության գործընթացը համարում է հանրապետության քաղաքացիների կամարտահայման ...ՔԱՂԱՔԱԳԵՏ. ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ Է ՁԵՒԱՎՈՐՎՈՒՄ ՈՐՊԵՍ ԳՈՐԾՈՒՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
Ղարաբաղում ընդդիմություն է ձեւավորվում որպես գործուն ինստիտուտ: Այս մասին, այսօր` հուլիսի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասել է քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը` մեկնաբանելով ...ՔԱՂԱՔԱԳԵՏ. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՉԻ ԽՈՏԱՆԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Միջազգային հանրությունն առաջին անգամ չի հայտարարել, թե չի ճանաչում Ղարաբաղում կայացած ընտրությունները: Այդ մասին, այսօր` հուլիսի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասել է քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի ...ՙԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՆ ՈՒՆԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ԼՈՒՐՋ ՓԱՍՏԱՐԿՆԵՐ՚
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆՏարածաշրջանում, սակայն, միախառնվում են փողն ու քաղաքականությունը Ստեփանակերտի թիվ 7 հիմնական դպրոցում տեղակայված 33-րդ ընտրական տեղամասում հանդիպեցինք Մեծ Բրիտանիայից ժամանած դիտորդների հետ։ Նրանք ժամի ...ԱՐԿԱԴԻ ՍՈՂՈՄՈՆՅԱՆՆ ԻՐԵՆ ՏԵՍՆՈՒՄ Է ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՔԻՆ
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆՀուլիսի 19-ին, ժամը 12-ին Ստեփանակերտի թիվ 4 ընտրական տեղամասում քվեարկեց ԼՂՀ նախագահի թեկնածու Արկադի Սողոմոնյանը՝ տիկնոջ և որդու հետ։ Լրագրողների հետ ճեպազրույցում նա ասաց, որ քվեարկել է Արցախի բարեկեցիկ ...ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՐԾ ԿՈՒՆԵՆԱ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ԸՆՏՐՎԱԾ ՄԱՐԴՈՒ ՀԵՏ
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆԱրձանագրում է Ընտրական համակարգերի եվրոպական կենտրոնը ԼՂՀ ԿԸՀ առընթեր մամլո կենտրոնում հուլիսի 20-ին, ժամը 11.30-ին տեղի ունեցավ Ընտրական համակարգերի եվրոպական կենտրոնի մամլո ասուլիսը, որի ժամանակ ...«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ» ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ԻՐԵՆՑ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
«Հայաստանի Եվրոպական Բարեկամները» հրապարակել են ԼՂՀ-ում նախագահական ընտրություններում իրենց դիտորդական առաքելության եզրակացությունը: Ստորեւ ներկայացնում ենք այն. «Նախապատմություն 2012թ. Հուլիսի 19-ին ...ՔՎԵԱՐԿԵԼ ԵՄ ՂԱՐԱԲԱՂԻ ԱՊԱԳԱՅԻ ՀԱՄԱՐ
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆԼՂՀ նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը իր քաղաքացիական պարտքը կատարեց Ասկերանի թիվ 1 ընտրատեղամասում՝ կնոջ և հարսի հետ, ժամը 10.00-ին։ Այստեղ նրան սպասում էին լրագրողներ և բազմաթիվ միջազգային դիտորդներ։ ...ՃԻՇՏ ԺԱՄԱՆԱԿԻՆ, ՃԻՇՏ ՏԵՂՈՒՄ...
Հարցազրույցը վարեցՕրերս ԼՂՀ պաշտպանության բանակ այցելած լրագրողների կազմում էր նաև հայտնի ֆոտոլրագրող Գագիկ ՇԱՄՇՅԱՆԸ։ Ընթերցողին ենք ներկայացնում մեր թղթակցի հարցազրույցը նրա հետ։ -Գագի՜կ, ո՞ր լրատվամիջոցը և ո՞ւմ շահերն ...ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԽՈՒՄԲՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՃԱՆԱՉԵԼ Է ԼԵԳԻՏԻՄ
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆՀուլիսի 20-ին՝ ժամը 11-ին մամլո ասուլիս հրավիրեց ԼՂՀ նախագահի ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած՝ Ռուսաստանի Դաշնության պատվիրակությունը։ Պատվիրակության ղեկավար, ԱՊՀ երկրների ինստիտուտի ...Ա. ՂՈՒԼՅԱՆ. ՙԻՇԽԱՆԱԿԱՆ ԹԵՎԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԵՆՔ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ՚
Ընտրությունների օրը ՙԱզատ Արցախի՚ ստեղծագործական խումբը նույնպես ընտրատարածքներում էր, ընտրողների ու դիտորդների հետ, և մենք անձամբ համոզվեցինք գործընթացի կազմակերպվածության բարձր մակարդակի հարցում։ ...
ԻՆՔՆՈՐՈՇՎԱԾ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐՈՒՄ
ՍՊԱՍՎԱԾ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՂԾԱՀՈՂՈՒՄ
ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՒՆԵՐ ԵՒ ԱՐԺԵՔԱՎՈՐ ՆՎԵՐՆԵՐ Է ՀԱՆՁՆԵԼ ՄԻ ԽՈՒՄԲ ԵՐԱԽՏԱՎՈՐՆԵՐԻ
ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԲՈԼՈՐ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ
ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՌՆՈՒՄ Է ԱՐԿԱԾԱԽՆԴՐԱՅԻՆ
Վ. ԲԱԼԱՍԱՆՅԱՆ. ՙՊԱՏՐԱՍՏ ԵՄ ԾԱՌԱՅԵԼ ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ՚
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՀՈՒԼԻՍԻ 16-ԻՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅՏՆԻ ԲԱՐԵՐԱՐ ԼԵՒՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ:
NEWS.AM: ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՄԻ ՇԱՐՔ ՏՏ ՈԼՈՐՏԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ ԵՆ ԱՐՑԱԽՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՄԱՄԲ
Ա. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ. ՙԱՐՑԱԽԸ ՄԻՇՏ ԷԼ ԵՂԵԼ Է ԻՄ ՀՊԱՐՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՑՔԸ՚
ՕԳՆԵՑԵ՜Ք
ՈԼՈՐՏՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ ԿԼԻՆԵՆ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ
ՙԱՅՍ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԵՎՍ ՀԱՎԱՍՏՈՒՄ ԵՆ, ՈՐ ՂԱՐԱԲԱՂԸ ԿԱՅԱՑԱԾ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ Է՚,- ԱՍՈՒՄ Է ՌԴ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՏՆՕՐԵՆ ԱԼԵՔՍԵՅ ՄԱՐՏԻՆՈՎԸ։
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆԱՄԱՌԸ՝ ՕՁԵՐԻ, ԿԱՐԻՃՆԵՐԻ ՈՒ ՄԻՋԱՏՆԵՐԻ ԱՇԽՈՒԺԱՑՄԱՆ ՇՐՋԱՆ
ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԸ 66,7 ՏՈԿՈՍՈՎ ՀԱՂԹԱՆԱԿ ՏԱՐԱՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
- 1797 Ղուկաս Կարնեցի կաթողիկոսը օգնության խնդրանքով նամակ է գրողմ Պավել I կայսրին:
- 1885 Մարսելում (Ֆրանսիա) Մ. Պորտուգալյանի խմբագրողթյամբ հրատարակվեց «Արմենիա» շաբաթաթերթը:
- 1885 Ֆրանսիայի Մարսել քաղաքում Մ. Փորթուգալյանի խմբագրողթյամբ հրատարակվում է «Արմենի» թերթը (մինչև 1923թ.):
- 1891 Մահացավ բանաստեղծ Գարեգին Բեշգյեոթյուրյանը («Սրինգ»):
- 1914 Կ. Պոլսում Գերմանիայի և Թուրքիայի միջև կնքվեց գաղտնի ռազմական դաշնագիր:
- 1928 Ծնվեց տաղանդավոր նկարիչ Մինաս Ավետիսյանը: 1975թ.-ին սպանվեց Խորհրդային ոստիկանության կողմից:
- 1955 Մահացավ Գալուստ Քելպենջյանը:
- 1965 Մահացավ Արմեն Արմենյանը: (Ծնվ. 1871 թ.):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

