
ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՓՐԿՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞…
Ծնողների մի մասը երբեմն երկընտրանքի առաջ է կանգնում. երեխաներին տանե՞լ մանկապարտեզ, թե՞ ոչ: Ի՞նչ առավելություններ ու թերություններ ունի այն: Ինչպե՞ս պաշտպանել երեխային մանկապարտեզի հնարավոր բացասական ազդեցությունից:
Կամ՝ ո՞րն է մանկապարտեզի դրական կողմը: Մանկապարտեզը, բնականաբար, դրական ազդեցություն ունի երեխայի ընդհանուր զարգացածության վրա, որտեղ նա հեշտությամբ ոտանավորներ, երգեր է սովորում և այլն: Այն նաև ապահովում է ծնողների անհոգ աշխատանքային գործունեությունը. չէ՞ որ երեխան գտնվում է դաստիարակների անմիջական հսկողության տակ: Մանկապարտեզում երեխաների սոցիալականացումն արագ ու դյուրին է ընթանում, նրանք ձեռք են բերում ընկերներ, սովորում ինքնուրույն հագնվել, ուտել... Մինչդեռ մտածե՞լ են, արդյոք, երբևէ ծնողները, թե ինչու բակից տուն դժվար բերվող երեխան ոչ միայն հաճույքով չի այցելում մանկապարտեզ, այլև ընդհակառակը, շատ հաճախ ընդդիմանում է։ Նախևառաջ, երեխաները, հատկապես շատ փոքր տարիքի, երկար ժամանակ մնալով առանց հոգատար ու սիրող հարազատների, ձեռք են բերում հուզական անբավարարվածություն, ինչին էլ հաջորդում է ինքնամփոփվածությունը: Ժամերով մնալով մանկապարտեզում՝ երեխան կարող է ձեռք բերել անպաշտպանվածության զգացում: Երեխայի բնականոն զարգացման ու հոգեկան առողջության համար շատ կարևոր հուզական հագեցածությունը կարող են ապահովել միայն հարազատները: Չէ՞ որ որքան էլ դաստիարակները կատարյալ մասնագետներ լինեն, այնումանայնիվ, բոլորին հավասարապես ուշադրության կենտրոնում պահել չեն կարող: Հատկանշական է նաև այն, որ շատ երեխաներ՝ ունենալով համապատասխան խառնվածքի տիպ` մելամաղձոտ կամ սառնարյուն, կարիք ունեն մենակ մնալու, ոմանք էլ ցանկություն ունեն զբաղվելու որոշակի զբաղմունքով, ինչը ևս մանկապարտեզն ապահովել չի կարող: Արդյունքում՝ երեխաները հոգնում են մանկապարտեզից, հաճախակի հիվանդանում: Մանկապարտեզում լռակյաց երեխաները տուժում են հասակակիցների կողմից, քանզի իրենց բնական ինքնամփոփության պատճառով մշտապես ենթարկվում են մյուսների, ավելի չարաճճիների հալածանքներին: Իհարկե, երեխաները նման իրավիճակում կարող են հայտնվել նաև դպրոցում, սակայն չի կարելի համեմատել դպրոցահասակի ու շատ փոքր տարիքի երեխայի հոգեբանությունը: Եթե դպրոցահասակը կարող է փոքր-ինչ տրամաբանել, կիսվել, պաշտպանվել, ապա առաջին դեպքում հավանականությունը քիչ է: Հաճախ մանկապարտեզներում ձևավորվում է, այսպես կոչված, հիերարխիա, որի ՙստորին շերտերում՚ հայտնվում են մելամաղձոտ երեխաները: Կյանքի առաջին տարիների նմանօրինակ փորձը չի կարող դրական անդրադառնալ նրանց ապագայի վրա: Հիերարխիայի ստորին հատվածում հայտնված երեխան միշտ տուժում է. նրա խաղալիքներին տիրանում են մյուսները, հրում են, նրա խնդրանքը չեն կատարում, նրա հետ չեն ցանկանում ընկերություն անել և այլն: Մինչդեռ երեխաները կարիք ունեն սիրո և հարգանքի: Հակառակ դեպքում նրանք կամ ինքնամփոփ կդառնան` ընկնելով երազանքների ու անուրջների գիրկը, կամ կվերածվեն չար, արգրեսիվ ու դաժան մարդու։ Այսօրինակ իրավիճակներից խուսափելու համար ծնողները պարտավոր են շփվել իրենց երեխաների հետ, հարցնել օրվա իրադարձությունների մասին, խորհուրդներ տալ, սովորեցնել ճիշտն ու սխալը, քանզի օրվա մեծ մասը մանկապարտեզում անցկացրած երեխան դրա կարիքը շատ ունի: Ծնողը պարտավոր է համատեղել ընտանեկան հագեցած հուզականությունը մանկապարտեզի սոցիալականացման հետ: Կատարյալ է, երբ երեխային մանկապարտեզ են տանում առնվազն 4 տարեկանից, այն էլ՝ սկզբում ոչ լրիվ օրով: Սա երեխային հնարավորություն կտա աստիճանաբար մերվել իր համար օտար միջավայրին: Հակառակ դեպքում նրա մոտ կդիտվեն հաճախակի կրկնվող հիվանդություններ, նա կկորցնի հետաքրքրությունը շրջապատի հանդեպ: Այս փոփոխությունները վկայում են երեխայի դիմադրողականության մասին, ինչը բացասաբար է անդրադառնում նրա ֆիզիկական, հուզական և ինտելեկտուալ զարգացածության վրա: Հաճախ ծնողները վստահ են, որ իրենց զավակը հաճույքով է հաճախում մանկապարտեզ: Մինչդեռ հաճախ երեխաներն իրենց դճգոհությունն արտահայտում են միջնորդավորված ձևով. հաճախակի հիվանդություններով, վատ ախորժակով, կամակորությամբ, գիշերային լացուկոծով և այլն. սա ազդանշան է առ այն, որ երեխան դժվարությամբ է հարմարվում մանկապարտեզին, հետևաբար, պետք է քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: Եթե հնարավոր չէ մանկապարտեզից ազատել, ապա գոնե պետք է նրան այնտեղ թողնել ոչ լրիվ օրով: Հոգեբան
- Սոֆի ԲԱԲԱՅԱՆ
ՊԱՏԵՐԱԶՄԻ ԻՐԱՎՈՒՆՔ ԿԱՄ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ
Ադրբեջանին կհերիքի՞, արդյոք, իրավիճակի համարժեք գիտակցումը Վերջին ժամանակներս ղարաբաղյան հակամարտության գոտում կրկին հրատապ է դարձել պատերազմի և խաղաղության թեման: Բազմաթիվ ԶԼՄ-ների հրապարակումներում ...ԱԶԱՏԱԳՐՈՒՄԻՑ 19 ՏԱՐԻ ԱՆՑ
Արցախյան ազատամարտում Մարտակերտը եւ մեծ հաղթանակներ, եւ մեծ կորուստներ է ունեցել: Շուշիի ազատագրումից եւ ՙԿյանքի ճանապարհի՚ բացումից հետո արցախահայությունը շունչ քաշելու ժամանակ չունեցավ: Հակառակորդը ...Բ. ՍԱՀԱԿՅԱՆ. ՙՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՄ ԶԳՈՒՄ ՍԿՍԱԾ ԳՈՐԾՆ ԱՎԱՐՏԻՆ ՀԱՍՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ՚
Նախընտրական քարոզչության շրջանակներում ԼՂՀ նախագահի թեկնածու, գործող նախագահ Բակո Սահակյանի հերթական հանդիպումը Մշակույթի և երիտասարդության պալատում մայրաքաղաքի կրթության բնագավառի աշխատողների հետ էր։ ...ՙՄԵՆՔ ՊԵՏՔ Է ՄՏԱԾԵՆՔ, ԹԵ ԻՆՉ ԵՐԿԻՐ ԵՆՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԵՐ ԶԱՎԱԿՆԵՐԻՆ՚
Հունիսի 27-ին ԼՂՀ նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը հանդիպել է Մեծ Հայրենականի և աշխատանքի վետերանների միության անդամների հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև Արցախյան ազատամարտի մի խումբ մասնակիցներ: ...ԸՆԴԼԱՅՆԵԼ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՊԵՐԸ
Հայկական լեռնաշխարհի պատմամշակութային ժառանգությունը՚ միջազգային գիտաժողովի շրջանակներում, բացի գիտական թեմաներով զեկույցներից՝ կազմակերպվել էր նաև մշակութային ծրագիր՝ այցելություններ պատմամշակութային ...ՀԱՇՄԱՆԴԱՄ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀՈԳՍԵՐԸ ՆԱԵՎ ՄԵՐ ՀՈԳՍԵՐՆ ԵՆ
Արցախյան պատերազմի մասնակիցների, զոհվածների ընտանիքների, հաշմանդամների, վիրավորների սոցիալական խնդիրներով պետությունն սկսել է զբաղվել հրադադարի հաստատումից անմիջապես հետո: Այս տարիներին իրականացվել են ...ՈՐ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱՌՆԱՆ ԱՇԽԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ՈՒԺԵՂ ՊԱՇՏՊԱՆ
Աշխատանքային օրենսգրքում կա կոլեկտիվ պայմանագիր հասկացությունը: Պարզաբանում ստանալու նպատակով դիմեցինք ԼՂՀ արհմիությունների ֆեդերացիայի նախագահ Արա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԻՆ -Պարոն Ղահրամանյան, նախ թույլ տվեք ...ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
ԼՂՀ ֆինանսների նախարարությունԼՂՀ պաշտպանության բանակը հայտարարում է սահմանափակ ընթացակարգի կիրառման նպատակով նախաորակավորման ընթացակարգ` կահույքի և այլ պարագաների ձեռքբերման նպատակով: Հայտարարության տեքստը հրապարակված է ՙwww.minfin.nkr.am՚ ...ՊԱՐԶԵՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
ԼՂՀ տնտեսական զարգացման նախարարությունը հայտարարում է պարզեցված ընթացակարգ` պետական սեփականություն հանդիսացող գույքի գնահատման ծառայությունների ձեռքբերման նպատակով: Հայտարարության և հրավերի տեքստերը ...ԲԱՑ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
ԼՂՀ քաղաքաշինության նախարարությունը հայտարարում է բաց ընթացակարգ` ԼՂՀ Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքի հին դպրոցի վարչական մասնաշենքի վերակառուցման և Ստեփանակերտ քաղաքի Մաշտոցի փողոցի N1 փակուղու անհատական ...ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
Արդեն մի քանի տարի է, ինչ Քաշաթաղի շրջանը համագործակցում է հարևան Սյունիքի և Վայոց ձորի մարզերի հետ մարզամշակութային, կրթական. սոցիալական, տնտեսական և այլ բնագավառներում: Հաճախակի են լինում փոխադարձ այցեր, ...ԱՅՑ ՀՆՁՎՈՐՆԵՐԻՆ
Շուտով մեկ ամիս է, ինչ հանրապետությունում, այդ թվում և մեր շրջանում, մեկնարկել է հացահատիկայինների բերքահավաքը: Ճիշտ է, աշխատանքը ծանր է, խնդիրները` բազում, բայց հողօգտագործողը ներդնում է իր ողջ հնարավորությունները՝ ...ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՓՐԿՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞…
Սոֆի ԲԱԲԱՅԱՆԾնողների մի մասը երբեմն երկընտրանքի առաջ է կանգնում. երեխաներին տանե՞լ մանկապարտեզ, թե՞ ոչ: Ի՞նչ առավելություններ ու թերություններ ունի այն: Ինչպե՞ս պաշտպանել երեխային մանկապարտեզի հնարավոր բացասական ...ՆԱԽԱՐԱՐ ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ «ԱՐՄԵՆՊՐԵՍ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻՆ
Հարց: Պարոն նախարար, ի՞նչ հարցեր են քննարկվել Ձեր և ԼՂՀ նախագահի միջև այսօր կայացած հանդիպմանը: Պատասխան: Հանդիպման ընթացքում նախագահ Սահակյանին տեղեկացրեցի Փարիզում Ադրբեջանի ԱԳ նախարարի և ԵԱՀԿ Մինսկի ...
ԲԱԼԱՍԱՆՅԱՆ ՎԻՏԱԼԻ ՄԻԽԱՅԻԼԻ

ՍԱՀԱԿՅԱՆ ԲԱԿՈ ՍԱՀԱԿԻ
ՍՈՂՈՄՈՆՅԱՆ ԱՐԿԱԴԻ ԻՎԱՆԻ
ՅՈՀԱՆ ՄԱՆԳԵԼՍԵՆ. ՙԻՄ ԳԻՐՔԸ ՍԻՐՈ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ԱՌ ՀԱՅԱՍՏԱՆ՚
ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԳԼԽԱՎՈՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ
Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՍՐԱՅԵԼՆ ՈՒՆԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԵԿ ԼԱՎ ՊԱՏՃԱՌ
Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆԳՅՈՒՂԵՐՈՒՄ ՇԱՏ ԲԱՆ Է ՓՈԽՎԵԼ, ԲԱՅՑ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ՏԵՂ ԿԱ
ԽԱՉԱՏՐՅԱՆ ՎԱԼԵՐԻ ՍԵՐԳԵՅԻ
ԱՄԵՆ ՄԱՆՈՒԿ ՆՐԱ ՀԱՄԱՐ ՄԻ ԱՇԽԱՐՀ ԷՐ
Բ.ՍԱՀԱԿՅԱՆ. ՙՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՄ ԶԳՈՒՄ ՍԿՍԱԾ ԳՈՐԾՆ ԱՎԱՐՏԻՆ ՀԱՍՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ՚
- 1804 զինվորից բաղկացած ռուսական զորքը պաշարում է Երևանը:
- 1833 Վենետիկում վախճանվեց հայագետ, աշխարհագրագետ Ղուկաս Ինճիճյանը: (Ծնվ. 1758թ.-ին):
- 1833 Զմյուռնիայում ծնվեց անվանի հրապարակախոս և թարգմանիչ Գրիգոր Չիլինկիրյանը: (Վախճ. 1923թ.-ին):
- 1840 Արարատում տեղի ունեցավ 9-10 բալանոց երկրաշարժ: Այն ընդգրկեց 5000 քառ.կմ տարածք: Զոհվեց 1000 մարդ:
- 1915 Ռուսական զորքերի նահանջը, Վանա և Վասպուրականի հայոց մեծ գաղթը և ծանր կորուստները:
- 1921 Կարմիր բանակի զորամասերը ազատագրողմ են Գորիսը:
- 1946 Արտասահմանից ներգաղթող հայերի առաջին խմբի ժամանումը Խորհրդային Հայաստան:
- 1985 ՄԱԿ-ի ենթահանձնախմբի 38-րդ նստաշրջանում քննարկվեց և հաստատվեց Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Բենջամին Ուայտեկերի զեկուցումը, որի 24-րդ ենթակետում «1915-1916թթ. հայերի Օսմանյան ջարդը» որակվում էր որպես ցեղասպանության օրինակ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

