
ՙԺՈՂՈՎՐԴԻ ՁԱՅՆԸ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՍՐԲԱԶԱՆ Է՚
ԼՂՀ նախագահի թեկնածու Արկադի Սողոմոնյանի՝ ընտրողների հետ հերթական հանդիպման վայրը ԼՂՀ դատախազությունն էր։ Ներկայացնելով իր անցած ուղին՝ նախագահի թեկնածուն ներկաների համար ՙբացահայտեց՚ ոչ միայն համառոտ կենսագրականը, այլև իր մարդկային, բարոյական որակները (ազնվություն, անկաշառություն, պրոֆեսիոնալիզմ), որոնց հավատարիմ է մնացել լուրջ, առանցքային պաշտոններ զբաղեցնելու տարիներին։ Նա մատնանշեց նաև, որ օրենսդրական երկարամյա գործունեության տարիներին նպաստել է դատախազական համակարգի կայացմանը։ Նրա կարծիքով, երբ օրենքը դադարում է գործելուց՝ սկսվում է բռնապետությունը, և որ յուրաքանչյուր քաղաքացի պիտի պաշտպանված լինի օրենքով։ Նրա կողմից հավելվեց նաև, որ ինքը 40 օրենսդրական նախաձեռնությունների հեղինակ է։ Ա. Սողոմոնյանը նախքան կներկայացներ իր նախընտրական ծրագրի հիմնադրույթները, նշեց, որ ինքը կախված չէ և չի լինելու որևէ քաղաքական ուժից. նրա հենարանը ժողովուրդն է, որի ձայն սրբազան է։ ԼՂՀ նախագահական ընտրություններում նրա համար առաջնային է թեկնածուների քաղաքական ծրագրերի պայքարը, որն ավելի բարձր քաղաքական մշակույթ է, քան անձերի պայքարը։ Նախընտրական հիմնադրույթներից Ա. Սողոմոնյանն առանձնացրեց առավել էականն ու առանցքայինը. մասնավորապես. - ԼՂՀ Սահմանադրությամբ սահմանված կարգով ստանձնելով ԼՂՀ նախագահի պաշտոնը՝ ընդունել կառավարության հրաժարականը։ - Տասնօրյա ժամկետում Ազգային ժողովի համաձայնությանը ներկայացնել վարչապետի թեկնածությունը։ Համաձայնության դեպքում նշանակել վարչապետ և 20-օրյա ժամկետում ձևավորել նոր կառավարություն՝ նոր կառուցվածքով։ - Արձակել Ազգային ժողովը և նշանակել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Մինչ այդ կատարել օրենսդրական փոփոխություններ՝ Ազգային ժողովը դարձնելով մշտապես գործող՝ պրոֆեսիոնալ, 17 պատգամավորների թվակազմով։ -Հատուկ օրենքով ամրագրել երկրի պարենային անվտանգությունը։ - Բոլոր ուսումնական հաստատություններում վերացնել վճարովի ուսման համակարգը։ - Բնակչության բժշկական օգնությունը և սպասարկումը դարձնել անվճար։ - Հինգ տարում երկրում իրագործել առնվազն 10 խոշոր ներդրումային մասշտաբային ծրագրեր, որոնք կապահովեն զգալի թվով նոր աշխատատեղեր։ - Մինչև 2017 թվականը ԼՂՀ պետբյուջեի դեֆիցիտը (պակասորդը) 5,2 մլրդ դրամից կրճատել՝ հասցնելով զրոյական մակարդակի։ - ԼՂՀ կառավարության պահուստային ֆոնդը կրճատել երկու անգամ՝ հասցնելով 1,0 մլրդ դրամի։ - Մշակել երկրի ազգային անվտանգության ռազմավարական ծրագիրը։ - Ստեղծել անկախ դատական համակարգ։ Նախագահի թեկնածուն խոստացավ նաև ընտրվելու դեպքում անել ամեն հնարավորը՝ երկրի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության համար։ Բոլոր հնարավոր ու անհնարին միջոցներով նպաստել պատերազմի բացառմանը, բանակի օրավուր հզորացմանն ու զարգացմանը, բնակչությանն արտաքին վտանգից պաշտպանմանը։ Վարել առաջանցիկ զարգացման ֆինանսական քաղաքականություն, մեծացնել արտահանումների ծավալը, թույլ չտալ պետական միջոցների անհարկի շռայլություն, յուրաքանչյուր լումայի ծախսումը դարձնել արդյունավետ ու նպատակային։ Կատարել մի շարք արմատական փոփոխություններ պետության պաշտպանունակության ու զարգացման գործընթացներում։ Անդրադառնալով արդար ու թափանցիկ ընտրությունների անցկացմանը՝ Ա. Սողոմոնյանն իր գոհունակությունը հայտնեց այդ առնչությամբ՝ ասելով. ՙՊետությունն ապահովում և տալիս է լիարժեք ընտրության հնարավորություն։ Ընտրությունը ձերն է, ընտրեք նրան՝ ում հավատում ու վստահում եք, իսկ ընտրելուց հետո համախմբվեք նորընտիր նախագահի շուրջը՝ ձեռնամուխ լինելով երկրի առջև ծառացած խնդիրների լուծմանը՝ դիմակայելու այն մարտահրավերներին, որոնք սպասվում են բոլորիս...՚։ Նախագահի թեկնածուն հերքեց նաև այն շրջանառվող լուրերը, թե, իբր, ընտրություններում ամեն ինչ կանխորոշված է, և վստահեցնելով, ասաց. ՙԸնտրությունը ձերն է։ Ընտրեք՝, ում հավատում եք, ընտրեք՝ ում կվստահեք՚։ Ընտրողների կողմից նախագահի թեկնածուին հարցեր չեղան, փոխարենը հնչեցին շնորհակալական խոսքեր 2008թ. նրա կողմից համակարգին ցուցաբերված օրենսդրական աջակցության համար։ Հանդիպումն ավարտվեց երկրի ապագայի հանդեպ մտահոգությամբ ու ՙՄեր ուժը, մեր միասնության մեջ է՚ երկկողմ խոստովանության ամրագրմամբ։ Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ
NEWS.AM: ՄԱՐԿ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԸ ԵՒ ԳՐԻԳՈՐ ՆԱԶԱՐՅԱՆԸ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ ԵՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
Պրոդյուսեր Գրիգոր Նազարյանի եւ հաղորդավար, շոումեն Մարկ Սաղաթելյանի` Երեւանի Նալբանդյանի եւ Արամի փողոցների խաչմերուկում հունիսի 22-ի գիշերը վթարի ենթարկվելուց հետո թիվ 1 համալսարանական հիվանդանոցում ...ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՀՈՒՆԻՍԻ 29-ԻՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՐՑԱԽՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ:
Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության արտգործնախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանը, քննարկվել են երկու հայկական հանրապետությունների արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային գործընթացներին ...ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՀՈՒՆԻՍԻ 28-ԻՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԱՐՑԱԽ ԺԱՄԱՆԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 28-ին ընդունել է աշխատանքային այցով Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության կառավարության պատվիրակությանը` փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի գլխավորությամբ: Բակո ...ԱՐԳԵԼԱՓԱԿՎԵԼ Է ԱՄԵՐԻԿՅԱՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԸ ԲԱՔՎԻՆ
ԱՄՆ Պետքարտուղարությունը Ադրբեջանին հանել է այն երկրների ցուցակից, որոնց առաջիկայում պետք է ամերիկյան ռազմական տեխնիկա վաճառվի, տեղեկանում ենք Ամերիկայի Հայ դատի գրասենյակի տարածած հաղորդագրությունից: ...ՀԱՆԴԻՊՈՒՄ ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ
Հունիսի 28-ին տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի և նույն օրն աշխատանքային այցով Ստեփանակերտ ժամանած ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը։ Զրույցի ընթացքում քննարկվել ...ՀՈՒՆԻՍԻ 29-ԻՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԸ ԱՅՑԵԼԵԼ Է ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ ԵՒ ԾԱՂԿԵՊՍԱԿ ԴՐԵԼ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԻՆ:
Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք:ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՆԹԱԴՐՈՒՄ Է ՆՈՐ ԽՆԴԻՐՆԵՐ
Միջազգային գիտաժողովը նախանշում է նաև գործունեության ուղղությունները Հունիսի 28-ին ԼՂՀ ԱԺ նիստերի մեծ դահլիճում իր աշխատանքները վերսկսեց ՙՀայկական լեռնաշխարհի պատմամշակութային ժառանգությունը՚ թեմայով ...ՅՈՀԱՆ ՄԱՆԳԵԼՍԵՆ. ՙԻՄ ԳԻՐՔԸ ՍԻՐՈ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ԱՌ ՀԱՅԱՍՏԱՆ՚
ԼՂՀ գրողների միությունը կապեր է ստեղծել տարբեր երկրներում Արցախի ներկայացուցիչների հետ գրական փոխշփումների, ազգային գրականությունների և մշակույթի գործիչների հետ ծանոթանալու, Արցախում ստեղծվող հայ գրականությունը ...ԸՆԴԼԱՅՆԵԼ ՈՉ ՄԻԱՅՆ ԱՐՑԱԽՑԻ, ԱՅԼԵՎ ԱՐՏԵՐԿՐԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՊԵՐԸ
Հունիսի 28-ին Ստեփանակերտում իր աշխատանքը շարունակեց ՙՀայկական լեռնաշխարհի պատմամշակութային ժառանգությունը՚ միջազգային գիտաժողովը։ Բացի գիտական թեմաներով զեկույցներից կազմակերպվել էր նաև մշակութային ...ՙԺՈՂՈՎՐԴԻ ՁԱՅՆԸ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՍՐԲԱԶԱՆ Է՚
ԼՂՀ նախագահի թեկնածու Արկադի Սողոմոնյանի՝ ընտրողների հետ հերթական հանդիպման վայրը ԼՂՀ դատախազությունն էր։ Ներկայացնելով իր անցած ուղին՝ նախագահի թեկնածուն ներկաների համար ՙբացահայտեց՚ ոչ միայն համառոտ ...Բ.ՍԱՀԱԿՅԱՆ. ՙՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՄ ԶԳՈՒՄ ՍԿՍԱԾ ԳՈՐԾՆ ԱՎԱՐՏԻՆ ՀԱՍՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ՚
Նախընտրական քարոզչության շրջանակներում ԼՂՀ նախագահի թեկնածու, գործող նախագահ Բակո Սահակյանի հերթական հանդիպումը Մշակույթի և երիտասարդության պալատում մայրաքաղաքի կրթության բնագավառի աշխատողների հետ էր։ ...
ԲԱԼԱՍԱՆՅԱՆ ՎԻՏԱԼԻ ՄԻԽԱՅԻԼԻ

ՍԱՀԱԿՅԱՆ ԲԱԿՈ ՍԱՀԱԿԻ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՍՈՂՈՄՈՆՅԱՆ ԱՐԿԱԴԻ ԻՎԱՆԻ
ՅՈՀԱՆ ՄԱՆԳԵԼՍԵՆ. ՙԻՄ ԳԻՐՔԸ ՍԻՐՈ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ԱՌ ՀԱՅԱՍՏԱՆ՚
ԻՍՐԱՅԵԼՆ ՈՒՆԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԵԿ ԼԱՎ ՊԱՏՃԱՌ
Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԳԼԽԱՎՈՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ
Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆԳՅՈՒՂԵՐՈՒՄ ՇԱՏ ԲԱՆ Է ՓՈԽՎԵԼ, ԲԱՅՑ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ՏԵՂ ԿԱ
ԽԱՉԱՏՐՅԱՆ ՎԱԼԵՐԻ ՍԵՐԳԵՅԻ
ԱՄԵՆ ՄԱՆՈՒԿ ՆՐԱ ՀԱՄԱՐ ՄԻ ԱՇԽԱՐՀ ԷՐ
- 1825 Թիֆլիսում ծնվեց դրամատուրգ Գաբրիել Սունդուկյանը: (Վախճ. 1912թ.-ին):
- 1889 Ծնվեց գրող, արձակագիր, կինոդրամատուրգ Աքսել Բակունցը: (Վախճ. 1937թ.-ին):
- 1913 Բալկանյան երկրորդ պատերազմի սկիզբը (մինչև օգոստոսի 10-ը): Թուրքերը նվաճեցին և գրավեցին Հունական և Բուլղարական տերիտորիաները:
- 1927 Հայաստան է ժամանում ԽՍՀՄ Կենտգործկոմի նախագահ Մ. Ի. Կալինինը:
- 1927 Մահացավ «Բյուզանդիոն» օրաթերթի աշխատակից, «Արևելք», «Լրագիր» և «Մասիս» թերթերի խմբագիր Բյուզանդ Քեչյանը:
- 1999 Վախճանվեց Ամենայն հայոց 131-րդ հայրապետը՝ կաթողիկոս Գարեգին Ա-ն (ավազանի անվամբ՝ Նշան Սարգսյան): (Ծնվ. 1932թ.-ին Սիրիայի Քեսապ գյուղում):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

