
ՅՈՀԱՆ ՄԱՆԳԵԼՍԵՆ. ՙԻՄ ԳԻՐՔԸ ՍԻՐՈ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ԱՌ ՀԱՅԱՍՏԱՆ՚
ԼՂՀ գրողների միությունը կապեր է ստեղծել տարբեր երկրներում Արցախի ներկայացուցիչների հետ գրական փոխշփումների, ազգային գրականությունների և մշակույթի գործիչների հետ ծանոթանալու, Արցախում ստեղծվող հայ գրականությունը աշխարհին ներկայացնելու նպատակով։ Սկսված գործընթացի առաջին ձեռնարկումը եղավ հանդիպումը գերմանացի լրագրող, գրող Յոխան Մանգելսենի հետ։ Նշենք, որ հրավերը կազմակերպվել է Գերմանիայում ԼՂՀ¬ի մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանի միջոցով։ ՙԱրմենիա՚ հյուրանոցի մամուլի սրահում հանդիպումը բացեց ԼՂՀ ԳՄ նախագահ, բանաստեղծ Վարդան Հակոբյանը՝ ընդգծելով այն միտքը, որ հայ ժողովրդի պատմությունը հարուստ է մեծ բարեկամներով, որոնց երբեք չենք մոռանում և երախտապարտ ենք։ Յոխան Մանգելսենն իր և աշխարհի ժողովուրդներին ներկայացնում է 1915¬ի Մեծ եղեռնը, Արցախյան հիմնախնդիրը։ Հանդիպմանը ներկա էին գրողներ Հրանտ Ալեքսանյան, Կոմիտաս Դանիելյանը, Ռոբերտ Եսայանը, Համլետ Մարտիրոսյանը, Արիս Գրիգորյանը... Գերմանացի գրողը ներկայացրեց իր գրական գործունեությունը, գրքերը, պատմեց գերմանական գրականության ավանդական և նորարական զարգացման միտումների մասին։ Գրողի երրորդ գիրքը ստեղծվել է Հայաստանում և Արցախում (Աշտարակ, Էջմիածին, Տաթև, Դիլիջան, Սևան, Գանձասար, Դադիվանք և այլն) կատարված ուխտագնացության շնորհիվ։ Գրքի մի ամբողջ գլուխ գերմանացի հեղինակը ձոնել է հայոց լեզվին։ ՙԱմեն անգամ այստեղ գալով՝ կարծես թե իմ տունն եմ գալիս,¬ ասաց Յոխանը, ով մի քանի ամիս ապրել է Արցախում։ ¬ Նկատել եմ, որ կյանքն այստեղ դժվար է, բայց արցախցիների հարստությունն իրենց հոգիների մեջ է։ Կան ՙգանձեր՚, որ հետո պիտի հայտնաբերվեն։ Շրջելով Հայաստանում՝ ես տեսա այս երկրից բխող հոգևոր լույսը, որը ես իմ գրքով փորձել եմ տեսանելի դարձնել աշխարհին։ Ուխտագնացության նախավերջին օրը Դադիվանքում մոմ վառեցի, և վանքերում վառած բոլոր մոմերը՝ որպես հոգևոր շքեղություն, իմ աչքի առաջ էին, և դա հրաշքի էր նման՚։ Գրողը պատմեց, որ հայերի մասին իր առաջին գիրքը գրելու դրդապատճառն այն է եղել, որ իր երկրում շատ է խոսվում Հոլոքոստի մասին, բայց խոր լռություն է տիրում 1915-ի ցեղասպանության շուրջ։ Ցեղասպանություն, որի մեջ, ըստ գերմանացի գրողի, պատասխանատվություն է կրում նաև Գերմանիան, որը Թուրքիայի դաշնակիցն էր։ ՙԾանոթանալով հայերի պատմությանը, ես շատ սիրեցի այդ ազգին, և ահա շուրջ չորս տասնամյակ է, ապրում եմ հայկական թեմաներով,¬ պատմում է Յոխանը։ ¬ Գրքերս սիրո խոստովանություն են առ Հայաստան։ Հայաստանն այն չէ, որ տեղավորված է աշխարհագրական սահմաններում։ Գրքիս խորագրով՝ ՙՀայաստան ¬ մոլորակ՚, ես միասնության մեջ եմ տեսնում Սփյուռքը, Արևմտյան Հայաստանը, Անատոլիան, Արցախը... Սա ուրիշ վայր է, ուրիշ մոլորակ է՚։ Յ. Մանգելսենն ասաց, որ ցեղասպանությունը թեժ թեմա է, որ թուրքերը ողջ Եվրոպայում, մասնավորապես Գերմանիայում, մեծ քարոզչություն են անում, որ Արցախյան հիմնախնդիրը շատ ավելի վաղ պատմություն ունի՝ սկսած Ստալինից, որ 1915¬ից, նույնը կրկնված Սումգայիթից հետո բարոյական իրավունքը հայերի կողմն է։ ՙԱրցախը հետադարձ ճանապարհ չունի՚,- ընդգծեց գրողը։ Իսկ ինչ վերաբերում է գերմանական գրականությանը, Յոխանը նշեց, որ ասպարեզ է իջել գրողական նոր սերունդ, ով կյանքը նորովի է ընկալում և ներկայացնում, հատկապես 1990-ականներից հետո, երբ Գերմանիան միավորվեց, և գրականությունը դարձավ ավելի հանգիստ, առանց հակամարտությունների։ Գրողը հույս հայտնեց, որ ՙՀայաստան¬մոլորակ՚ գիրքը, որ Գերմանիայում լույս է ընծայվել հազար տպաքանակով, և որի երկրորդ հրատարակությունը կլինի այս տարվա հուլիս ¬ օգոստոսին, կթարգմանվի հայերեն։ Ամփոփելով հանդիպումը, ԳՄ նախագահ Վ. Հակոբյանն ասաց, որ գրականությունը ժողովուրդներին իրար հետ կապող կամուրջ է, որ այս առումով գերմանացի գրողը մեծ գործ է կատարում։ Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
NEWS.AM: ՄԱՐԿ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԸ ԵՒ ԳՐԻԳՈՐ ՆԱԶԱՐՅԱՆԸ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ ԵՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
Պրոդյուսեր Գրիգոր Նազարյանի եւ հաղորդավար, շոումեն Մարկ Սաղաթելյանի` Երեւանի Նալբանդյանի եւ Արամի փողոցների խաչմերուկում հունիսի 22-ի գիշերը վթարի ենթարկվելուց հետո թիվ 1 համալսարանական հիվանդանոցում ...ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՀՈՒՆԻՍԻ 29-ԻՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՐՑԱԽՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ:
Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության արտգործնախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանը, քննարկվել են երկու հայկական հանրապետությունների արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային գործընթացներին ...ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՀՈՒՆԻՍԻ 28-ԻՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԱՐՑԱԽ ԺԱՄԱՆԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 28-ին ընդունել է աշխատանքային այցով Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության կառավարության պատվիրակությանը` փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի գլխավորությամբ: Բակո ...ԱՐԳԵԼԱՓԱԿՎԵԼ Է ԱՄԵՐԻԿՅԱՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԸ ԲԱՔՎԻՆ
ԱՄՆ Պետքարտուղարությունը Ադրբեջանին հանել է այն երկրների ցուցակից, որոնց առաջիկայում պետք է ամերիկյան ռազմական տեխնիկա վաճառվի, տեղեկանում ենք Ամերիկայի Հայ դատի գրասենյակի տարածած հաղորդագրությունից: ...ՀԱՆԴԻՊՈՒՄ ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ
Հունիսի 28-ին տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի և նույն օրն աշխատանքային այցով Ստեփանակերտ ժամանած ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը։ Զրույցի ընթացքում քննարկվել ...ՀՈՒՆԻՍԻ 29-ԻՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԸ ԱՅՑԵԼԵԼ Է ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ ԵՒ ԾԱՂԿԵՊՍԱԿ ԴՐԵԼ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԻՆ:
Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք:ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՆԹԱԴՐՈՒՄ Է ՆՈՐ ԽՆԴԻՐՆԵՐ
Միջազգային գիտաժողովը նախանշում է նաև գործունեության ուղղությունները Հունիսի 28-ին ԼՂՀ ԱԺ նիստերի մեծ դահլիճում իր աշխատանքները վերսկսեց ՙՀայկական լեռնաշխարհի պատմամշակութային ժառանգությունը՚ թեմայով ...ՅՈՀԱՆ ՄԱՆԳԵԼՍԵՆ. ՙԻՄ ԳԻՐՔԸ ՍԻՐՈ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ԱՌ ՀԱՅԱՍՏԱՆ՚
ԼՂՀ գրողների միությունը կապեր է ստեղծել տարբեր երկրներում Արցախի ներկայացուցիչների հետ գրական փոխշփումների, ազգային գրականությունների և մշակույթի գործիչների հետ ծանոթանալու, Արցախում ստեղծվող հայ գրականությունը ...ԸՆԴԼԱՅՆԵԼ ՈՉ ՄԻԱՅՆ ԱՐՑԱԽՑԻ, ԱՅԼԵՎ ԱՐՏԵՐԿՐԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՊԵՐԸ
Հունիսի 28-ին Ստեփանակերտում իր աշխատանքը շարունակեց ՙՀայկական լեռնաշխարհի պատմամշակութային ժառանգությունը՚ միջազգային գիտաժողովը։ Բացի գիտական թեմաներով զեկույցներից կազմակերպվել էր նաև մշակութային ...ՙԺՈՂՈՎՐԴԻ ՁԱՅՆԸ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՍՐԲԱԶԱՆ Է՚
ԼՂՀ նախագահի թեկնածու Արկադի Սողոմոնյանի՝ ընտրողների հետ հերթական հանդիպման վայրը ԼՂՀ դատախազությունն էր։ Ներկայացնելով իր անցած ուղին՝ նախագահի թեկնածուն ներկաների համար ՙբացահայտեց՚ ոչ միայն համառոտ ...Բ.ՍԱՀԱԿՅԱՆ. ՙՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՄ ԶԳՈՒՄ ՍԿՍԱԾ ԳՈՐԾՆ ԱՎԱՐՏԻՆ ՀԱՍՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ՚
Նախընտրական քարոզչության շրջանակներում ԼՂՀ նախագահի թեկնածու, գործող նախագահ Բակո Սահակյանի հերթական հանդիպումը Մշակույթի և երիտասարդության պալատում մայրաքաղաքի կրթության բնագավառի աշխատողների հետ էր։ ...
ԳԻՐՔ, ՈՐԸ ԿԱՅԱՑԵԼ Է
ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ
ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ
ՀԻՄՆԱԴՐԱՄ՝ ԱՊԱԳԱ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՅՔԱՐ՝ ԲՈԼՈՐ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
ԲԱԼԱՍԱՆՅԱՆ ՎԻՏԱԼԻ ՄԻԽԱՅԻԼԻ

ՍԱՀԱԿՅԱՆ ԲԱԿՈ ՍԱՀԱԿԻ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՍՈՂՈՄՈՆՅԱՆ ԱՐԿԱԴԻ ԻՎԱՆԻ
ՅՈՀԱՆ ՄԱՆԳԵԼՍԵՆ. ՙԻՄ ԳԻՐՔԸ ՍԻՐՈ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ԱՌ ՀԱՅԱՍՏԱՆ՚
ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԳԼԽԱՎՈՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ
Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՍՐԱՅԵԼՆ ՈՒՆԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԵԿ ԼԱՎ ՊԱՏՃԱՌ
Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆԽԱՉԱՏՐՅԱՆ ՎԱԼԵՐԻ ՍԵՐԳԵՅԻ
ԳՅՈՒՂԵՐՈՒՄ ՇԱՏ ԲԱՆ Է ՓՈԽՎԵԼ, ԲԱՅՑ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ՏԵՂ ԿԱ
ԱՄԵՆ ՄԱՆՈՒԿ ՆՐԱ ՀԱՄԱՐ ՄԻ ԱՇԽԱՐՀ ԷՐ
- 1825 Թիֆլիսում ծնվեց դրամատուրգ Գաբրիել Սունդուկյանը: (Վախճ. 1912թ.-ին):
- 1889 Ծնվեց գրող, արձակագիր, կինոդրամատուրգ Աքսել Բակունցը: (Վախճ. 1937թ.-ին):
- 1913 Բալկանյան երկրորդ պատերազմի սկիզբը (մինչև օգոստոսի 10-ը): Թուրքերը նվաճեցին և գրավեցին Հունական և Բուլղարական տերիտորիաները:
- 1927 Հայաստան է ժամանում ԽՍՀՄ Կենտգործկոմի նախագահ Մ. Ի. Կալինինը:
- 1927 Մահացավ «Բյուզանդիոն» օրաթերթի աշխատակից, «Արևելք», «Լրագիր» և «Մասիս» թերթերի խմբագիր Բյուզանդ Քեչյանը:
- 1999 Վախճանվեց Ամենայն հայոց 131-րդ հայրապետը՝ կաթողիկոս Գարեգին Ա-ն (ավազանի անվամբ՝ Նշան Սարգսյան): (Ծնվ. 1932թ.-ին Սիրիայի Քեսապ գյուղում):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

