
ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Մարտի 3-ին տարածաշրջանային այցի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (ՌԴ) և Ժակ Ֆորը (Ֆրանսիա), ով այդ պաշտոնում փոխարինել է Ֆրանսիայի`երկար տարիների ներկայացուցիչ Բեռնար Ֆասիեին: Միջազգային միջնորդների յուրաքանչյուր այց ադրբեջանա¬ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան հետաքրքրություն է առաջ բերում դիմակայության կողմերի հասարակայնության մոտ ու, թերևս, կարգավորման գործընթացում գոնե չնչին առաջխաղացման հասնելու որոշ հույս ծնում: Սակայն հանուն անաչառության հարկ է նշել, որ կողմերի հասարակություններում նաև թերահավատությունն է նկատելի հիմնախնդրի լուծման հեռանկարների նկատմամբ, որի պատճառները հակամարտության կողմերից յուրաքանչյուրը յուրովի է մեկնաբանում: Ինչպես էլ դա լինի, իրողությունն այն է, որ Հայաստանը, Լեռնային Ղարաբաղն ու Ադրբեջանը շարունակում են մնալ իրենց դիրքերում, ինչը լավատեսության համար տեղ չի թողնում: Եթե վերանալու լինենք բուն ադրբեջանա¬ղարաբաղյան հակամարտությունից և զուտ մտահայեցորեն դատենք, ապա սեփական դիրքորոշումը պաշտպանելն, ընդհանրապես, դատապարտելի բան չէ, քանզի յուրաքանչյուր կողմ, և դա լիովին բնական է, պետք է որ իր շահերը պաշտպանի: Եվ եթե նա իրոք շահագրգռված է այս կամ այն հիմնախնդրի լուծմամբ, ապա պետք է նաև իր ընդդիմախոսի շահերը հարգի: Բայց ահա ադրբեջանա¬ղարաբաղյան հակամարտության դեպքում վերացական մտահայեցական տեսությունը չի գործում, քանի որ պաշտոնական Բաքուն ոչ միայն ցինիկաբար քամահրում է Լեռնային Ղարաբաղի շահերը, այլև նույնիսկ չի թաքցնում նրան լիովին ոչնչացնելու մտադրությունը: Ինչը, հասկանալի է, ԼՂՀ ղեկավարության համապատասխան վերաբերմունքը չհարուցել չի կարող: Ադրբեջանի հետ հարաբերությունների նորմալացման թեման շոշափվել է նաև Ստեփանակերտ միջնորդների կատարած ներկայիս այցի ընթացքում: ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի դիրքորոշումը եղել է առավելագույն չափով կոնկրետ. առանց բանակցությունների լիարժեք ձևաչափի վերականգնման և բանակցային գործընթացի բոլոր փուլերին ԼՂՀ¬ի լիիրավ մասնակցության`հակամարտության համապարփակ կարգավորման հասնել չի կարելի: Իրոք, ինչպե՞ս կարելի է ադրբեջանա¬ղարաբաղյան հարաբերությունների կարգավորում հուսալ, չխոսելով արդեն բուն հակամարտության լուծման մասին, եթե Ադրբեջանը, օբյեկտիվ իրողությունները քամահրելով, մտադիր չէ հաշվի նստել Լեռնային Ղարաբաղի հետ: Ինչպես Ստեփանակերտում լրագրողներին հաղորդել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ԼՂՀ Նախագահի հետ զրույցում քննարկվել է նաև այս տարվա հունվարին Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումից հետո ստեղծված իրադրությունը: Հայտնի է, որ այն ժամանակ ընդունված`նախագահների համատեղ հայտարարության մեջ որպես վստահության ամրապնդման միջոցներից մեկն է անվանվել կողմերի միջև հումանիտար շփումների զարգացումը, մասնավորապես` երկխոսության հաստատումը մտավորականության, գիտական ու հասարակական շրջանների ներկայացուցիչների միջև: Առանց, այսպես կոչված`ժողովրդական դիվանագիտությունն իդեալականացնելու`այնուամենայնիվ նշենք, որ այն ևս որոշ չափով ընդունակ է թուլացնել լարվածությունը հակամարտության կողմերի հարաբերություններում: Սակայն նույնիսկ հումանիտար բնույթի միջոցներն է պաշտոնական Բաքուն հաջողացնում քաղաքականացնել`ընդհանուր առմամբ բարի ցանկությունները վերածելով բացահայտ սրբապղծության: ՙՄենք հավատում ենք, որ դա լավ նախաձեռնություն է, որովհետև շատ կարևոր է, որ հանրությունն իմանա, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի բաղկացուցիչ մասն է հանդիսանում: Ինչքան ավելի հաճախակի հանդիպեն Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական ու հայկական համայնքների ներկայացուցիչները, այնքան ավելի շուտ դա թույլ կտա խաղաղություն և կայունություն բերել տարածաշրջան՚,- սա թարմ մեջբերում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովից: Ինչպես ընդունված է ասել նման դեպքերում, մեկնաբանություններն ավելորդ են: Բայց մենք, այնուամենայնիվ, մեզ թույլ կտանք մեկնաբանել ադրբեջանական նախարարի խոսքերը: Ադրբեջանը շատ լավ գիտե այն մասին, որ ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովում Լեռնային Ղարաբաղը ճանաչվել է որպես հակամարտության լիիարավ կողմ: Ավելին, Ադրբեջանի իշխանություններն`ի դեմս հանգուցյալ Հեյդար Ալիևի, պատերազմի տարիներին, երբ ադրբեջանական ստորոբաժանումները ճողոպրում էին Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հարվածների տակ, բազմիցս է կրակի դադարեցման մասին աղերսագին խնդրանքով ուղղակիորեն դիմել ոչ թե, այսպես կոչված`հայկական համայնքին, այլ ԼՂՀ ղեկավարությանը: Երևում է`պաշտոնական Բաքուն լրջորեն ախտահարված է ամնեզիայով, եթե չափից դուրս արագ է մոռացել իր ազգային առաջնորդի նամակագրական հակումների մասին և արդեն առաջին անգամ չէ, որ փորձում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն իջեցնել համայնքի մակարդակին: Դեռ ավելին, պաշտոնական Բաքուն, հակառակ իր ստանձնած միջազգային պարտավորությունների և ի հակասություն ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկած կարգավորման հայեցակարգի, շարունակում է միլիտարիստական քաղաքականությունը և հիմնախնդրի լուծման համար առաջ քաշում ՙկամ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում, կամ` պատերազմ՚ վերջնագրային սկզբունքը: Այլ խոսքով`շարունակում է ՙՂարաբաղը վերադարձնելու՚ ցնորական հույսեր փայփայել: Բայց, ավելի շուտ, դա ՙուրախ դեմք է տանուլ տված խաղի ժամանակ՚: Սաստիկ վատ խաղի: Եվ ամենևին պատահական չէ, որ ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հիշյալ հանդիպմանն առաձնահատուկ կերպով ընդգծել է, որ խոսք անգամ լինել չի կարող Արցախի անկախության և անվտանգության նույնիսկ աննշան թուլացման մասին: Դրանում էլ կայանում է ղարաբաղյան կողմի կենսական շահը, որն արտացոլում է ԼՂՀ ժողովրդի կամքը: Ընթացիկ ամսում լրանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ստեղծման 20 տարին: Առայժմ նրան չի հաջողվել կատարել իր հիմնական առաքելությունը, այն է` լուծել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը: Ինչպես Ստեփանակերտում նշել են միջնորդները`Մինսկի խմբի գլխավոր ձեռքբերումն է պատերազմի վերսկսումը թույլ չտալը: Իսկ հակամարտության կարգավորման վրա աշխատանքը շարունակվում է, բայց, խոստովանեցին նրանք, լուծումը դեռևս հեռու է: Ասենք, վերը շարադրվածի հաշվառումով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից այլ խոստովանություն չէր էլ սպասվում: Լեոնիդ Մարտիրոսյան
ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ ՕՎՅԱՆԻՆ
Գրող, արձակագիր Վազգեն Օվյանի ծննդյան 80-ամյակին և մահվան 25-րդ տարելիցին էր նվիրված Մեսրոպ Մաշտոցի անվան հանրապետական գրադարանում կազմակերպված միջոցառումը, որը բացեց տնօրեն Կարինե Հայրապետյանը: Գրողի ...ԱՆԵԶՐԱԿԱՆ ՍԻՐՈՎ ԴԵՊԻ ՀԱՅՐԵՆԻՔԸ
Սիլվա ԽԱՉԱՏՐՅԱՆԵրգիծանքը զենք է մարդկային դիմագիծը կորցրած հակամարդու և աշխարհում ցավալիորեն շատ արատավոր երևույթների դեմ պայքարելու համար: Երգիծանքի վարպետ Վազգեն Օվյանը` հայրենի եզերքի ճակատագրով մտահոգ քաղաքացին, ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ ՉԷ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՆԵՐՔԻՆ ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ
ԼՂՀ անկախության 20-ամյակը. իրողություններ և հեռանկարներ՚ թեմայով վերջերս Ստեփանակերտում անցկացված գիտաժողովին հրավիրված էր նաև Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի (Երևան) տնօրեն Ռիչարդ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ: ...ԷԳԵՄԵՆ ԲԱՂԸՇԸ` ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԽՏՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ
Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ
Թեև Թուրքիայի բոլոր պետական այրերը սովորաբար ժխտում են Հայոց ցեղասպանության փաստը, սակայն կոնկրետ մեկ նախարարի համար ցեղասպանության ժխտումը դարձել է նրա հիմնական զբաղմունքը:
Որքան էլ որ զարմանալի ...ՀԱՂԹՈՂՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՎԵԼ ԵՆ
Անահիտ ԳԱԲՐԻԵԼՅԱՆՄանկապատանեկան երգչախմբերի մրցույթ-փառատոնում ցուցաբերած ակտիվ մասնակցության համար Շուշիի Ա. Խաչատրյանի անվան հումանիտար քոլեջի երգչախումբը (խմբավար` Էլինա Մկրտչյան) և մանկական երաժշտական դպրոցի երգչախումբը ...ՀԱՄԱԿԱՐԳԻ՞Չ, ԹԵ՞ ԳԻՐՔ
Համակարգի՞չ, թե՞ գիրք: Ի՞նչ են նախընտրում ուսանողները: ԱրՊՀ էլեկտրոնային գրադարանից օրական օգտվում է 40-45 ուսանող, մյուս գրադարանից` ավելի պակաս: Ինչո՞ւ համացանցային և ոչ թե սովորական գրադարան: Պատասխանն ...ՉԻ ՀԵՏԱՔՐՔՐՎՈՒՄ ՈՒՍԱՆՈ՞ՂԸ, ԹԵ՞ ԲՈՒՀ-Ը ՉԻ ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ
Նելլի ԴԱՆԻԵԼՅԱՆ
Այսօր գրեթե ամեն մի շրջանավարտ շտապում է հայտնվել բուհական նստարանին: Անկախ նրանից, թե ինչն է ստիպում երիտասարդին համալսարանում հայտնվել` բարձրագույն ուսումնական հաստատության նպատակը հիմնավոր գիտելիքներ ...ՀԱՐՑԵՐ` ԿԱՊՎԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ
Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մեր թերթի ընթերցողներից Լուսինե Բեգլարյանը մեզ ուղղված իր նամակում կարծիք է հայտնում, որ երկարատև հիվանդության պատճառով աշխատանքից բացակայելու դեպքում շատ հաճախ ծագում են բարդություններ` կապված այդ ժամանակաշրջանի ...ՙԱՌԱՍՊԵԼՆԵՐ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ՚
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ
Օրերս Ստեփանակերտում անցկացված` ՙԼՂՀ անկախության 20-ամյակ, իրողություններ և հեռանկարներ՚ միջազգային գիտաժողովը մեծ հետաքրքրություն առաջ բերեց շնորհիվ ոչ միայն մանրամասն ու բանավեճային զեկուցումների, այլև ...ԵԹԵ ՄԻԱՅՆ ԱՆՑՅԱԼՈՎ ՏԱՐՎԵՆՔ` ԱՊԱԳԱ ՉԵՆՔ ՈՒՆԵՆԱ
Հարցազրույց ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ -Պարոն Հարությունյան, ո՞րն եք համարում այսօրվա և վաղվա մեր կարևորագույն խնդիրը: ...ՄԱԿ-ՈՒՄ ՀՀ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՆԱՄԱԿԸ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻՆ
Համաձայն Միացյալ Նահանգներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության հաղորդագրության, դեսպան Կարեն Նազարյանը 2012 թվականի փետրվարի 24-ին նամակ է հղել Գլխավոր քարտուղարին, ուր ...ՀԱՆԴԻՊՈՒՄ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ
Նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատասխանել են լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին: Սա նորացված կազմով համանախագահների առաջին այցն էր տարածաշրջան: ...ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը երեկ հերթական նիստում հաստատեց հրապարակային օֆերտայի հայտարարմամբ ՙՂարաբաղ Տելեկոմ՚ ՓԲԸ¬ի առաջարկած բջջային հեռախոսակապի ...ԼՍՈՂԱԿԱՆ ՍԱՐՔԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԱԿՑԻԱ
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆԱրդեն 5-րդ տարին է` ՙԱրֆա¬Մեդ՚ ՍՊԸ լսողական ապարատների կենտրոնի տնօրեն, քիթ-կոկորդ-ականջաբան, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Գարեգին Միրաքյանը մասնակցում է ԼՂՀ¬ում լսողական խնդիրներ ունեցող ...ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Մարտի 3-ին տարածաշրջանային այցի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (ՌԴ) և Ժակ Ֆորը (Ֆրանսիա), ով այդ պաշտոնում ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ. ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՅԱՏՅԱՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԱՐԺԱՆԱՆԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻՆ
Ադրբեջանի հայատյաց հայտարարությունները պետք է արժանանան միջազգային հանրության գնահատականին: Այս մասին, այսօր` մարտի 6-ին, Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենի հետ հանդիպմանը հաջորդած ...ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՄՈՏ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Մարտի 6-ին Նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ Հաղթանակի տոնի, ԼՂՀ պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների կազմակերպմանն ...
ՀԱՐՑԵՐ` ԿԱՊՎԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ
Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԹՈՒՐՔ - ՀՈՒՆԱԿԱՆ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆՈՐԻՑ ԵՆ ՍՐՎՈՒՄ
Ռուբեն ԶԱՐԳԱՐՅԱՆՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԷԳԵՄԵՆ ԲԱՂԸՇԸ` ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԽՏՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ
Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ ՕՎՅԱՆԻՆ
ՙՂԱՐԱԲԱՂ - ԹԱՔՆՎԱԾ ԳԱՆՁ՚
Սեփ. լրատվությունՙԱՌԱՍՊԵԼՆԵՐ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ՚
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆԼՍՈՂԱԿԱՆ ՍԱՐՔԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԱԿՑԻԱ
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ ՉԷ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՆԵՐՔԻՆ ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ
ԱՆԵԶՐԱԿԱՆ ՍԻՐՈՎ ԴԵՊԻ ՀԱՅՐԵՆԻՔԸ
Սիլվա ԽԱՉԱՏՐՅԱՆ
- 1857 Մահացավ լեզվագետ, գրական-հասարակական գործիչ, մանկավարժ Ռուբեն Անդրեաս Փափազյանը: (Ծնվ. 1806թ.-ին, Կ. Պոլսում):
- 1894 Թիֆլիսում ծնվեց հայ ազգային բալետի հիմնադիրներից մեկը՝ բալետի հայտնի դերասան և բալետմեյստեր, հանրապետության ժողովրդական արտիստ Իլյա Արբատովը (Եղիա Յաղուբյան):
- 1905 Մահացավ երաժշտագետ և կոմպոզիտոր Մակար Եկմալյանը: (Ծնվ. 1856 թ.):
- 1916 Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի միջև կնքվեց «Սայքս-Պիկո»-յի գաղտնի համաձայնագիրը՝ Օսմանյան կայսրության ասիական տիրույթների բաժանման մասին:
- 1921 Երևանում ստեղծվեց «Արարատ» տրեստը:
- 1924 Հանրապետության կենտգործկոմի դեկրետով հիմնադրվեց Հայաստանի պետական կենտրոնական դիվանը՝ արխիվը: Ներկայում մեր արխիվում հաշվվում է մոտ երեք միլիոն փաստաթուղթ, որոնցից ամենահինը թվագրված է 1630-ական թվականներով:
- 1926 Երևանում հիմնադրվեց առաջին կարի ֆաբրիկան:
- 1945 ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագիրը՝ Խորհրդային Միության հերոս, գվարդիայի փոխգնդապետ Նելսոն Ստեփանյանին «Ոսկե Աստղ» երկրորդ շքանշանով պարգևատրելու և, որպես ԽՍՀՄ կրկնակի հերոս, նրա բրոնզե կիսանդրին ծննդավայրում կանգնեցնելու մասին:
- 1955 Տեղի են ունենում Հայկական ԽՍՀ չորրորդ գումարման Գերագույն խորհրդի ընտրությունները:
- 1974 ՄԱԿ-ի Մարդու Իրավունքների Հանձնաժողովը քննարկումների ընթացքում 1915-ի Մեծ եղեռնը բնութագրեց որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն:
- 1992 Ադրբեջանական մեծաքանակ ուժերը գրավեցին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Ղազանցի գյուղը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

