
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ
ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը երեկ հերթական նիստում հաստատեց հրապարակային օֆերտայի հայտարարմամբ ՙՂարաբաղ Տելեկոմ՚ ՓԲԸ¬ի առաջարկած բջջային հեռախոսակապի կանխավճարային քարտի գիշերային սակագնային պլանի րոպեավճարի նվազեցման, ինչպես նաև նոր ՙգիշերային արագություն՚ հավելյալ ծառայության սակագնի սահմանման վերաբերյալ առաջարկությունը: Որոշումը տարածվում է մարտի 1¬ից հետո ծագած հարաբերությունների վրա: Ըստ այդմ, բջջային հեռախոսակապի կանխավճարային քարտի գիշերային սակագնային պլանի րոպեավճարը 35-ից դարձել է 15 դրամ: Իսկ ինտերնետ կապի ՙգիշերային արագություն՚ հավելյալ ծառայության բաժանորդները ժամը 24.00-ից մինչև 9.00-ն կօգտվեն համացանցի կրկնապատկված արագությունից, վճարով` 128-256 կբիթ/վ արագության հավելյալ ծառայության համար` ամսական 500 դրամ, 512-1024 կբիթ/վ արագության համար` 1000 դրամ, 2-3 Մգբ/վ արագության համար` 1500 դրամ: Նիստում լսվեց հաշվետվություն հանձնաժողովի աշխատակազմի տնտեսական, մրցակցային միջավայրի հետազոտության, վերլուծության և հսկողության բաժնի 2011թ. կատարած աշխատանքների մասին: Ուսումնասիրություն է կատարվել 35 ապրանքային շուկաներում, կատարվել է պարենային ապրանքների մանրածախ գների 53 դիտանցում 60 առևտրային սուբյեկտներում: Ընդունվել է 13 որոշում գերիշխող դիրք ճանաչելու մասին, իսկ ընդհանուր գրանցամատյանում գրանցված են 28 մենաշնորհային և գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ: Կան այնպիսիներն էլ, որոնք գրանցված են մի քանի ապրանքային շուկաներում: Մեկ այլ որոշմամբ ընդունվեց նոր կարգ` տնտեսավարող սուբյեկտների մենաշնորհ կամ գերիշխող դիրքի ճանաչման մասին: Մտցվել է նոր` ՙշուկայական իշխանություն՚ հասկացությունը, որը գործում է միջազգային պրակտիկայում: Հանձնաժողովն ուսումնասիրություններ է կատարել ամբողջ հանրապետությունում: Առևտրային ցանցը համարվում է գերիշխող, երբ ընդգրկում է 3 օբյեկտներ: Ստեփանակերտում, նախնական ուսումնասիրությամբ, գերիշխող առևտրային ցանցեր են համարվում ՙՕկեան՚, ՙՆավ՚, ՙՀարութ՚, ՙԿապիտալ՚ տնտեսավարող սուբյեկտները: Հանձնաժողովը թույլտվություն տվեց ՙՋրամատակարարում և ջրահեռացում՚ ՓԲԸ¬ին` Ասկերանի շրջանի Խնապատ, Խաչեն, Խնձրիստան, Խրամորթ, Ակնաղբյուր, Ներքին Սզնեք, Խաչմաչ, Կարմիր գյուղ, Սարուշեն, Ջրաղացներ, Մոշխմհատ համայնքներում և Ասկերան քաղաքում ու Մարտունու շրջանի Ճարտար, Խնուշինակ, Սոս, Քարահունջ, Բերդաշեն, Նոր շեն և Եմիշճան համայնքներում ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգերի օգտագործման համար, երեք տարի ժամկետով: Հանձնաժողովում քննարկվեց նաև էներգետիկայի վերաբերյալ հարց: Այն ՙԱրցախէներգո՚ ՓԲԸ¬ի նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին էր: Հանձնաժողովը 2011թ. դեկտեմբերի 14-ին ընկերության նկատմամբ հարուցել էր վարչական վարույթ էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնները խախտելու համար: Դրանք վերաբերում էին արտապլանային անջատումներին և շուրջօրյա հեռախոսակապին: Թերությունները վերացված են, և հանձնաժողովը բավարարվեց ընկերությանը նախազգուշացում հայտարարելով:
- Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ ՕՎՅԱՆԻՆ
Գրող, արձակագիր Վազգեն Օվյանի ծննդյան 80-ամյակին և մահվան 25-րդ տարելիցին էր նվիրված Մեսրոպ Մաշտոցի անվան հանրապետական գրադարանում կազմակերպված միջոցառումը, որը բացեց տնօրեն Կարինե Հայրապետյանը: Գրողի ...ԱՆԵԶՐԱԿԱՆ ՍԻՐՈՎ ԴԵՊԻ ՀԱՅՐԵՆԻՔԸ
Սիլվա ԽԱՉԱՏՐՅԱՆԵրգիծանքը զենք է մարդկային դիմագիծը կորցրած հակամարդու և աշխարհում ցավալիորեն շատ արատավոր երևույթների դեմ պայքարելու համար: Երգիծանքի վարպետ Վազգեն Օվյանը` հայրենի եզերքի ճակատագրով մտահոգ քաղաքացին, ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ ՉԷ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՆԵՐՔԻՆ ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ
ԼՂՀ անկախության 20-ամյակը. իրողություններ և հեռանկարներ՚ թեմայով վերջերս Ստեփանակերտում անցկացված գիտաժողովին հրավիրված էր նաև Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի (Երևան) տնօրեն Ռիչարդ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ: ...ԷԳԵՄԵՆ ԲԱՂԸՇԸ` ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԽՏՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ
Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ
Թեև Թուրքիայի բոլոր պետական այրերը սովորաբար ժխտում են Հայոց ցեղասպանության փաստը, սակայն կոնկրետ մեկ նախարարի համար ցեղասպանության ժխտումը դարձել է նրա հիմնական զբաղմունքը:
Որքան էլ որ զարմանալի ...ՀԱՂԹՈՂՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՎԵԼ ԵՆ
Անահիտ ԳԱԲՐԻԵԼՅԱՆՄանկապատանեկան երգչախմբերի մրցույթ-փառատոնում ցուցաբերած ակտիվ մասնակցության համար Շուշիի Ա. Խաչատրյանի անվան հումանիտար քոլեջի երգչախումբը (խմբավար` Էլինա Մկրտչյան) և մանկական երաժշտական դպրոցի երգչախումբը ...ՀԱՄԱԿԱՐԳԻ՞Չ, ԹԵ՞ ԳԻՐՔ
Համակարգի՞չ, թե՞ գիրք: Ի՞նչ են նախընտրում ուսանողները: ԱրՊՀ էլեկտրոնային գրադարանից օրական օգտվում է 40-45 ուսանող, մյուս գրադարանից` ավելի պակաս: Ինչո՞ւ համացանցային և ոչ թե սովորական գրադարան: Պատասխանն ...ՉԻ ՀԵՏԱՔՐՔՐՎՈՒՄ ՈՒՍԱՆՈ՞ՂԸ, ԹԵ՞ ԲՈՒՀ-Ը ՉԻ ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ
Նելլի ԴԱՆԻԵԼՅԱՆ
Այսօր գրեթե ամեն մի շրջանավարտ շտապում է հայտնվել բուհական նստարանին: Անկախ նրանից, թե ինչն է ստիպում երիտասարդին համալսարանում հայտնվել` բարձրագույն ուսումնական հաստատության նպատակը հիմնավոր գիտելիքներ ...ՀԱՐՑԵՐ` ԿԱՊՎԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ
Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մեր թերթի ընթերցողներից Լուսինե Բեգլարյանը մեզ ուղղված իր նամակում կարծիք է հայտնում, որ երկարատև հիվանդության պատճառով աշխատանքից բացակայելու դեպքում շատ հաճախ ծագում են բարդություններ` կապված այդ ժամանակաշրջանի ...ՙԱՌԱՍՊԵԼՆԵՐ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ՚
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ
Օրերս Ստեփանակերտում անցկացված` ՙԼՂՀ անկախության 20-ամյակ, իրողություններ և հեռանկարներ՚ միջազգային գիտաժողովը մեծ հետաքրքրություն առաջ բերեց շնորհիվ ոչ միայն մանրամասն ու բանավեճային զեկուցումների, այլև ...ԵԹԵ ՄԻԱՅՆ ԱՆՑՅԱԼՈՎ ՏԱՐՎԵՆՔ` ԱՊԱԳԱ ՉԵՆՔ ՈՒՆԵՆԱ
Հարցազրույց ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ -Պարոն Հարությունյան, ո՞րն եք համարում այսօրվա և վաղվա մեր կարևորագույն խնդիրը: ...ՄԱԿ-ՈՒՄ ՀՀ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՆԱՄԱԿԸ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻՆ
Համաձայն Միացյալ Նահանգներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության հաղորդագրության, դեսպան Կարեն Նազարյանը 2012 թվականի փետրվարի 24-ին նամակ է հղել Գլխավոր քարտուղարին, ուր ...ՀԱՆԴԻՊՈՒՄ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ
Նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատասխանել են լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին: Սա նորացված կազմով համանախագահների առաջին այցն էր տարածաշրջան: ...ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը երեկ հերթական նիստում հաստատեց հրապարակային օֆերտայի հայտարարմամբ ՙՂարաբաղ Տելեկոմ՚ ՓԲԸ¬ի առաջարկած բջջային հեռախոսակապի ...ԼՍՈՂԱԿԱՆ ՍԱՐՔԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԱԿՑԻԱ
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆԱրդեն 5-րդ տարին է` ՙԱրֆա¬Մեդ՚ ՍՊԸ լսողական ապարատների կենտրոնի տնօրեն, քիթ-կոկորդ-ականջաբան, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Գարեգին Միրաքյանը մասնակցում է ԼՂՀ¬ում լսողական խնդիրներ ունեցող ...ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Մարտի 3-ին տարածաշրջանային այցի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (ՌԴ) և Ժակ Ֆորը (Ֆրանսիա), ով այդ պաշտոնում ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ. ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՅԱՏՅԱՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԱՐԺԱՆԱՆԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻՆ
Ադրբեջանի հայատյաց հայտարարությունները պետք է արժանանան միջազգային հանրության գնահատականին: Այս մասին, այսօր` մարտի 6-ին, Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենի հետ հանդիպմանը հաջորդած ...ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՄՈՏ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Մարտի 6-ին Նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ Հաղթանակի տոնի, ԼՂՀ պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների կազմակերպմանն ...
ՆՊԱՍՏԵԼ ՄԱՏԱՂ ՍԵՐՆԴԻ ՌԱԶՄԱՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ
ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՅՔԱՐ՝ ԲՈԼՈՐ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
ԲՅՈՒՋԵ¬2012. ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԱԺ¬ՈՒՄ
ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՄԵԿՆԱՐԿԵՑ ԼՂՀ ԱԺ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ՓՈՒԼԸ
ՀԱՐՑԵՐ` ԿԱՊՎԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ
Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԹՈՒՐՔ - ՀՈՒՆԱԿԱՆ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆՈՐԻՑ ԵՆ ՍՐՎՈՒՄ
Ռուբեն ԶԱՐԳԱՐՅԱՆՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԷԳԵՄԵՆ ԲԱՂԸՇԸ` ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԽՏՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ
Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ ՕՎՅԱՆԻՆ
ՙՂԱՐԱԲԱՂ - ԹԱՔՆՎԱԾ ԳԱՆՁ՚
Սեփ. լրատվությունՙԱՌԱՍՊԵԼՆԵՐ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ՚
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆԼՍՈՂԱԿԱՆ ՍԱՐՔԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԱԿՑԻԱ
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ ՉԷ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՆԵՐՔԻՆ ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ
ԱՆԵԶՐԱԿԱՆ ՍԻՐՈՎ ԴԵՊԻ ՀԱՅՐԵՆԻՔԸ
Սիլվա ԽԱՉԱՏՐՅԱՆ
- 1857 Մահացավ լեզվագետ, գրական-հասարակական գործիչ, մանկավարժ Ռուբեն Անդրեաս Փափազյանը: (Ծնվ. 1806թ.-ին, Կ. Պոլսում):
- 1894 Թիֆլիսում ծնվեց հայ ազգային բալետի հիմնադիրներից մեկը՝ բալետի հայտնի դերասան և բալետմեյստեր, հանրապետության ժողովրդական արտիստ Իլյա Արբատովը (Եղիա Յաղուբյան):
- 1905 Մահացավ երաժշտագետ և կոմպոզիտոր Մակար Եկմալյանը: (Ծնվ. 1856 թ.):
- 1916 Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի միջև կնքվեց «Սայքս-Պիկո»-յի գաղտնի համաձայնագիրը՝ Օսմանյան կայսրության ասիական տիրույթների բաժանման մասին:
- 1921 Երևանում ստեղծվեց «Արարատ» տրեստը:
- 1924 Հանրապետության կենտգործկոմի դեկրետով հիմնադրվեց Հայաստանի պետական կենտրոնական դիվանը՝ արխիվը: Ներկայում մեր արխիվում հաշվվում է մոտ երեք միլիոն փաստաթուղթ, որոնցից ամենահինը թվագրված է 1630-ական թվականներով:
- 1926 Երևանում հիմնադրվեց առաջին կարի ֆաբրիկան:
- 1945 ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագիրը՝ Խորհրդային Միության հերոս, գվարդիայի փոխգնդապետ Նելսոն Ստեփանյանին «Ոսկե Աստղ» երկրորդ շքանշանով պարգևատրելու և, որպես ԽՍՀՄ կրկնակի հերոս, նրա բրոնզե կիսանդրին ծննդավայրում կանգնեցնելու մասին:
- 1955 Տեղի են ունենում Հայկական ԽՍՀ չորրորդ գումարման Գերագույն խորհրդի ընտրությունները:
- 1974 ՄԱԿ-ի Մարդու Իրավունքների Հանձնաժողովը քննարկումների ընթացքում 1915-ի Մեծ եղեռնը բնութագրեց որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն:
- 1992 Ադրբեջանական մեծաքանակ ուժերը գրավեցին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Ղազանցի գյուղը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

