
Հրատարակված է Մարտ 06, 2012
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ ՉԷ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՆԵՐՔԻՆ ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ
- ԼՂՀ անկախության 20-ամյակը. իրողություններ և հեռանկարներ՚ թեմայով վերջերս Ստեփանակերտում անցկացված գիտաժողովին հրավիրված էր նաև Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի (Երևան) տնօրեն Ռիչարդ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ: Ներկայացնում ենք նրա հետ ունեցած մեր հարցազրույցը: -Պարոն Կիրակոսյան, շատ քաղաքագետներ ղարաբաղյան հիմնախնդիրը համեմատում են տասնամյակներ ձգձգվող արաբա-իսրայելական հակամարտության հետ, նշելով, որ ինչ ձևաչափով էլ ընթանան բանակցությունները խնդրի խաղաղ կարգավորման շուրջ, միևնույն է, լուծումը տեսանելի չէ: Կուզենայինք իմանալ Ձեր անձնական տեսակետը: - Ասեմ, որ անձնապես շատ թերահավատ եմ, իսկ այդ հարցում հատկապես թերահավատ եմ երկու կողմից: Նախ` չեմ ընդունում, երբ ասում են, թե շատ մոտ ենք կարգավորմանը, մոտ ենք համաձայնությանը, ինչպես Մեթյու Բրայզան էր սիրում կրկնել: Մյուս կողմից էլ թերահավատ եմ, երբ լսում եմ այն տեսակետը, ըստ որի` ղարաբաղյան հակամարտությունն ավելի մոտ է արաբա-իսրայելականին: Համաձայն չեմ: Եվ կարծում եմ, որ մոտակա 10-15 տարիների ընթացքում ոչինչ չպիտի փոխվի հետևյալ պատճառներով. առաջին` Բաքուն քաղաքական կամք չի դրսևորում ոչ դիվանագիտական և ոչ էլ ռազմավարական առումով: Բաքուն ելնում է մաքսիմալիստական դիրքերից` պահանջելով ամեն ինչ, իրական մոտեցում չցուցաբերելով հակամարտությանը: Երկրորդ պատճառն այն է, որ Ադրբեջանը մինչև հիմա չի գիտակցում, որ պատերազմն ավարտվել է, իսկ Ղարաբաղը դեպի Ադրբեջան վերադարձի ճանապարհ չունի: Հետաքրքիրն ինձ համար այն է, որ այդ դասը չեն սերտել Բաքվում, և նույնիսկ մտածում են, թե ռազմական ճանապարհով, այսինքն` պատերազմը վերսկսելով կարող են խնդիրը լուծել: Կա մի այլ կարևոր հանգամանք. Մինսկի խմբի համանախագահները փակ սենյակում խոսակցություններ վարելիս ասում են, որ Ղարաբաղը չի կարող վերադառնալ Ադրբեջանի կազմ, որովհետև արդեն ինքնուրույն է: Բայց օրակարգում են պահում շրջանների վերադարձի հարցը: Այժմ արմատական խնդիրը, ասել է թե` դժվարությունը, տարածքների հետ է կապված: - Պարզ է, խոսքը Ադրբեջանից ազատագրված հայկական պատմական տարածքների մասին է: Բայց դրանք հստակ ամրագրված են մեր երկրի Սահմանադրության մեջ` որպես ԼՂՀ անբաժանելի մաս: - Այո, շրջանները չի կարելի վերադարձնել, քանի որ դրանք ռազմավարական նշանակություն ունեն: Խոսելով փոխզիջումների մասին` Մինսկի խումբը հետապնդում է երկու կարևոր նպատակ. Ադրբեջանին պահել բանակցային սեղանի շուրջ, և երկրորդ` համոզել նրան, որ պատերազմը խնդրի լուծման միջոց չէ: - Այսօր միջազգային պրակտիկայում առկա են ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման նախադեպեր` Կոսովո, Արևելյան Թիմոր, Հարավային Սուդան և էլի կլինեն: Այսինքն` կարիք չկա ինչ¬որ նոր մոդել փնտրել: - Կոսովոն եզակի դեպք է. այն անկախություն ձեռք բերեց ամերիկյան հատուկ մշակված ծրագրով: Ընդհանրապես լավ է, որ նախադեպեր կան, նոր ինքնուրույն պետություններ են ձևավորվում, այսինքն` շարժում կա: Սպասվում է նաև Իրաքյան Քուրդիստանի անկախացումը: Ղարաբաղի պարագայում գործում են շատ ավելի հզոր հիմքեր: Ղարաբաղը շատ բանով է տարբերվում նշված երկրներից, և առաջին հերթին նրանով, որ այն Ադրբեջանի կազմ է մտցվել բռնությամբ, նախկին խորհրդային հասարակարգի օրոք: Ղարաբաղի անկախությունը բավականաչափ հիմնավորված է և չի տեղավորվում կոնկրետ մեկ մոդելի մեջ: Հատկապես կուզենայի ընդգծել հայկական երկու պետությունների հզորությունը, իսկ Ադրբեջանն ավելի թույլ է, քան նախկինում: Այդ առումով էլ մի քիչ լավատես եմ, և եթե ինձ հարցնեք, թե, ի վերջո, որն է խնդրի լուծման վերաբերյալ իմ տեսլականը, կասեմ, որ այն հիմնված է Ադրբեջանի ներքին անկայունության վրա: Ադրբեջանը նմանվում է Սիրիային: Հետևաբար, Ադրբեջանը պատրաստ չէ պատերազմի հենց այդ անկայունության պատճառով: Մեզ մոտ քաղաքական կայուն վիճակ է: - Ընթացիկ տարում Մինսկի խմբի համանախագահող պետություններում սպասվում են նախագահական ընտրություններ: Եթե դիտարկենք Մինսկի խմբի գործունեության տեսանկյունից, ապա կարելի՞ է ակնկալել որոշակի տեղաշարժեր զուտ ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների համատեքստում: - Պուտինը շատ է տարբերվում Մեդվեդևից: Մեդվեդևը պատրաստ էր ժամանակ ու քաղաքական կապիտալ ծախսել կարգավորման համար` փորձելով լեզու գտնել բոլոր կողմերի հետ: Բայց Պուտինն ավելի կտրուկ է: Նա համոզելու ժամանակ չունի. կփորձի խոսել ՙմահակի՚ օգնությամբ, այսինքն` ճնշումներ գործադրելու ճանապարհով: Բայց մյուս կողմից էլ հայաստանյան ղեկավարությունը նախկինը չէ: Եթե ռուսները փորձեն ճնշում գործադրել, արդյունքը կլինի ճիշտ հակառակը: - Ի՞նչ եք կարծում, Հայաստանի եվրաինտեգրումն ինչպե՞ս կարող է ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա: Ռուսական կողմը կարծես խանդով է վերաբերվում դրան: - Դա ավելի շատ ներկայացում է: Եվրաինտեգրմանը Ռուսաստանն ավելի հանգիստ է վերաբերվում, իսկ ահա ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում Հայաստանին հասկանալ տվեցին, որ դա իրենց համար ցանկալի չէ: Հայաստանի համագործակցությունը Եվրամիության հետ ավելի ընդունելի է, քանի որ այն առանձնակի վտանգ չի ներկայացնում: ՌԴ-ում մտածում են այսպես. ավելի լավ է Հայաստանի մերձեցումը Եվրամիությանը, քան ՆԱՏՕ-ին, ասել է թե` ԱՄՆ-ին, որովհետև ԱՄՆ-ն ուժով դեպի իրեն է քաշում Հարավկովկասյան տարածաշրջանը: Սա իմ համոզմունքն է: - Թուրքիայի հետ կապված` կուզենայի հարցնել. Ձեր վերջին մեկնաբանություններից մեկում այն միտքն էիք արտահայտել, որ Թուրքիան կարող է արևելյան կողմնորոշում վերցնել: - Դատենք ավելի լայն համատեքստում. նախ չարդարացան Թուրքիայի` Եվրամիություն մտնելու հույսերը, իսկ դրանից նրա ջղերը թուլանում են: ԱՄՆ-ի հաշվարկներով` Թուրքիայի ակտիվությունն ավելի ձեռնտու է Սիրիայի, արաբական հեղափոխությունների, Պարսկաստանի և հրեական հարցերում, քան արևմտյան ուղղությունում: Երկրորդ հանգամանքը. Դավութօղլուն և նրա թիմակիցները հայտարարում են, որ եթե մինչև հիմա Թուրքիան դիտում են Սիրիայի, Պարսկաստանի կամ հրեաների հետ ունեցած հակասությունների համատեքստում, ապա իրենք թերևս պիտի վերադառնան հայ-թուրքական արձանագրություններին` որպես իրենց համար հաջողություն ապահովող ճանապարհ: Արձանագրությունները ՙմեռան՚ իբրև փաստաթուղթ, բայց դրանց բուն իմաստը համաձայնության հասնելու ձգտումն է: - Իսկ ի՞նչ վտանգներով է հղի Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների ջերմացումը: - Եթե Մինսկի խումբը դիտենք որպես հիմնական միջնորդ ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում, ապա մենք գիտենք, թե ինչ են ուզում ամերիկացիներն ու ֆրանսիացիները: Լրիվությամբ հասկանալի է նաև ադրբեջանցիների դիրքորոշումը: Բայց ռուսներն ուրիշ են: Վերջին երկու տարում ռուսները մերձենում են Բաքվին, գլխավորապես էներգակիրների հետ կապված: Եթե այդ մերձեցումը լինելու է նաև Ռուսաստան-Թուրքիա կապով, ապա դա ցանկալի զարգացում չէ: Ես մտահոգ եմ նաև, որ ապագայում Ռուսաստանի հետ մերձենալով` Ադրբեջանը մի նոր վայնասուն կբարձրացնի իր կորուստների շուրջ, ինչը հնարավոր զարգացում պետք է համարել: - Հավանակա՞ն եք համարում պատերազմը Պարսից ծոցում: - Եթե այստեղ ծավալվեն ռազմական գործողություններ, ապա դրանք չեն կարող նմանվել Իրաքին: Այդ բախումն օդային տարածք ներխուժելու տեսքով է լինելու: Հրեաները պահանջում են ապրիլ-հունիս ամիսներին ռազմագործողություններ սկսել: Բայց դա իրական չեմ համարում և պետք է ասեմ, որ եթե նպատակն օդուժի գործադրումն է, տարածքը ռմբակոծելը, ապա դա անիմաստ է, քանի որ Իրանի միջուկային ռեակտորները լրիվությամբ գտնվում են գետնի տակ: - Ըստ լրատվամիջոցների հաղորդագրության` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջարկել էր 2012թ. նվազեցնել Հայաստանին տրվող ամենամյա ֆինանսական օժանդակությունը: Ինչո՞վ կբացատրեք: - ԱՄՆ վարչակարգը, իրոք, որոշ չափով կտրեց ֆինանսական օգնությունը, բայց կտրեց ոչ միայն Հայաստանից, այլև նախկին խորհրդային հանրապետություններից: Պատճառը հետևյալն է. 300 միլիոն ամերիկյան դոլար ամերիկացիները դրեցին արաբական երկրների վրա: Այնպես որ` դա այնքան էլ լուրջ նորություն չէ: - Դառնանք ղարաբաղյան խնդրին. նման աշխարահաքաղաքական իրողությունների համապատկերին հայկական կողմի գլխավոր անելիքը ո՞րն եք համարում: - Կարևորում եմ Հայաստանի ռազմական ներուժը, որը շատ ակտիվ է կոմպլեմենտար քաղաքականության արդյունքում. նկատի ունեմ համագործակցությունն ամերիկացիների (ՆԱՏՕ-ում), ռուսների (ՀԱՊԿ) հետ, ինչպես նաև հայ խաղաղապահների ներկայությունը Աֆղանստանում, որտեղ ներկա դրությամբ երեք անգամ ավելի շատ զինվոր է գտնվում` նախկինի համեմատ: Հայաստանն ու Ղարաբաղը, կայունության և անվտանգության առումով, բավականին լավ դիրքեր ունեն տարածաշրջանում, քան հակառակորդ երկիրը, որը միայն ՙպատերազմ՚ է գոռում: Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ ;

Վերջին լուրերը, Մարտ 06, 2012
ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ ՕՎՅԱՆԻՆ
Գրող, արձակագիր Վազգեն Օվյանի ծննդյան 80-ամյակին և մահվան 25-րդ տարելիցին էր նվիրված Մեսրոպ Մաշտոցի անվան հանրապետական գրադարանում կազմակերպված միջոցառումը, որը բացեց տնօրեն Կարինե Հայրապետյանը: Գրողի ...ԱՆԵԶՐԱԿԱՆ ՍԻՐՈՎ ԴԵՊԻ ՀԱՅՐԵՆԻՔԸ
Սիլվա ԽԱՉԱՏՐՅԱՆԵրգիծանքը զենք է մարդկային դիմագիծը կորցրած հակամարդու և աշխարհում ցավալիորեն շատ արատավոր երևույթների դեմ պայքարելու համար: Երգիծանքի վարպետ Վազգեն Օվյանը` հայրենի եզերքի ճակատագրով մտահոգ քաղաքացին, ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ ՉԷ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՆԵՐՔԻՆ ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ
ԼՂՀ անկախության 20-ամյակը. իրողություններ և հեռանկարներ՚ թեմայով վերջերս Ստեփանակերտում անցկացված գիտաժողովին հրավիրված էր նաև Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի (Երևան) տնօրեն Ռիչարդ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ: ...ԷԳԵՄԵՆ ԲԱՂԸՇԸ` ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԽՏՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ
Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ
Թեև Թուրքիայի բոլոր պետական այրերը սովորաբար ժխտում են Հայոց ցեղասպանության փաստը, սակայն կոնկրետ մեկ նախարարի համար ցեղասպանության ժխտումը դարձել է նրա հիմնական զբաղմունքը:
Որքան էլ որ զարմանալի ...ՀԱՂԹՈՂՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՎԵԼ ԵՆ
Անահիտ ԳԱԲՐԻԵԼՅԱՆՄանկապատանեկան երգչախմբերի մրցույթ-փառատոնում ցուցաբերած ակտիվ մասնակցության համար Շուշիի Ա. Խաչատրյանի անվան հումանիտար քոլեջի երգչախումբը (խմբավար` Էլինա Մկրտչյան) և մանկական երաժշտական դպրոցի երգչախումբը ...ՀԱՄԱԿԱՐԳԻ՞Չ, ԹԵ՞ ԳԻՐՔ
Համակարգի՞չ, թե՞ գիրք: Ի՞նչ են նախընտրում ուսանողները: ԱրՊՀ էլեկտրոնային գրադարանից օրական օգտվում է 40-45 ուսանող, մյուս գրադարանից` ավելի պակաս: Ինչո՞ւ համացանցային և ոչ թե սովորական գրադարան: Պատասխանն ...ՉԻ ՀԵՏԱՔՐՔՐՎՈՒՄ ՈՒՍԱՆՈ՞ՂԸ, ԹԵ՞ ԲՈՒՀ-Ը ՉԻ ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ
Նելլի ԴԱՆԻԵԼՅԱՆ
Այսօր գրեթե ամեն մի շրջանավարտ շտապում է հայտնվել բուհական նստարանին: Անկախ նրանից, թե ինչն է ստիպում երիտասարդին համալսարանում հայտնվել` բարձրագույն ուսումնական հաստատության նպատակը հիմնավոր գիտելիքներ ...ՀԱՐՑԵՐ` ԿԱՊՎԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ
Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մեր թերթի ընթերցողներից Լուսինե Բեգլարյանը մեզ ուղղված իր նամակում կարծիք է հայտնում, որ երկարատև հիվանդության պատճառով աշխատանքից բացակայելու դեպքում շատ հաճախ ծագում են բարդություններ` կապված այդ ժամանակաշրջանի ...ՙԱՌԱՍՊԵԼՆԵՐ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ՚
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ
Օրերս Ստեփանակերտում անցկացված` ՙԼՂՀ անկախության 20-ամյակ, իրողություններ և հեռանկարներ՚ միջազգային գիտաժողովը մեծ հետաքրքրություն առաջ բերեց շնորհիվ ոչ միայն մանրամասն ու բանավեճային զեկուցումների, այլև ...ԵԹԵ ՄԻԱՅՆ ԱՆՑՅԱԼՈՎ ՏԱՐՎԵՆՔ` ԱՊԱԳԱ ՉԵՆՔ ՈՒՆԵՆԱ
Հարցազրույց ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ -Պարոն Հարությունյան, ո՞րն եք համարում այսօրվա և վաղվա մեր կարևորագույն խնդիրը: ...ՄԱԿ-ՈՒՄ ՀՀ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՆԱՄԱԿԸ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻՆ
Համաձայն Միացյալ Նահանգներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության հաղորդագրության, դեսպան Կարեն Նազարյանը 2012 թվականի փետրվարի 24-ին նամակ է հղել Գլխավոր քարտուղարին, ուր ...ՀԱՆԴԻՊՈՒՄ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ
Նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատասխանել են լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին: Սա նորացված կազմով համանախագահների առաջին այցն էր տարածաշրջան: ...ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը երեկ հերթական նիստում հաստատեց հրապարակային օֆերտայի հայտարարմամբ ՙՂարաբաղ Տելեկոմ՚ ՓԲԸ¬ի առաջարկած բջջային հեռախոսակապի ...ԼՍՈՂԱԿԱՆ ՍԱՐՔԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԱԿՑԻԱ
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆԱրդեն 5-րդ տարին է` ՙԱրֆա¬Մեդ՚ ՍՊԸ լսողական ապարատների կենտրոնի տնօրեն, քիթ-կոկորդ-ականջաբան, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Գարեգին Միրաքյանը մասնակցում է ԼՂՀ¬ում լսողական խնդիրներ ունեցող ...ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Մարտի 3-ին տարածաշրջանային այցի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (ՌԴ) և Ժակ Ֆորը (Ֆրանսիա), ով այդ պաշտոնում ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ. ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՅԱՏՅԱՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԱՐԺԱՆԱՆԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻՆ
Ադրբեջանի հայատյաց հայտարարությունները պետք է արժանանան միջազգային հանրության գնահատականին: Այս մասին, այսօր` մարտի 6-ին, Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենի հետ հանդիպմանը հաջորդած ...ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՄՈՏ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Մարտի 6-ին Նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ Հաղթանակի տոնի, ԼՂՀ պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների կազմակերպմանն ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻՑ՝ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆԻ
ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ
ԱՐՑԱԽՈՒՄ ՇՈՒՏՈՎ ԲՈՒՐԴ ԿՎԵՐԱՄՇԱԿՎԻ
ՙՀԱՆՈՒՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԿԱՆԳ ՉԱՌՆԵԼ ՈՉՆՉԻ ԱՌԱՋ՚.
ԱՐԻՈՒԹՅԱՆ ԴԱՍ. ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՀԱՂԹԱՆԱԿ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՀԱՐՑԵՐ` ԿԱՊՎԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ
Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԹՈՒՐՔ - ՀՈՒՆԱԿԱՆ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆՈՐԻՑ ԵՆ ՍՐՎՈՒՄ
Ռուբեն ԶԱՐԳԱՐՅԱՆՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԷԳԵՄԵՆ ԲԱՂԸՇԸ` ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԽՏՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ
Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ ՕՎՅԱՆԻՆ
ՙՂԱՐԱԲԱՂ - ԹԱՔՆՎԱԾ ԳԱՆՁ՚
Սեփ. լրատվությունՙԱՌԱՍՊԵԼՆԵՐ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ՚
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆԼՍՈՂԱԿԱՆ ՍԱՐՔԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԱԿՑԻԱ
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ ՉԷ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՆԵՐՔԻՆ ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ
ԱՆԵԶՐԱԿԱՆ ՍԻՐՈՎ ԴԵՊԻ ՀԱՅՐԵՆԻՔԸ
Սիլվա ԽԱՉԱՏՐՅԱՆ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1857 Մահացավ լեզվագետ, գրական-հասարակական գործիչ, մանկավարժ Ռուբեն Անդրեաս Փափազյանը: (Ծնվ. 1806թ.-ին, Կ. Պոլսում):
- 1894 Թիֆլիսում ծնվեց հայ ազգային բալետի հիմնադիրներից մեկը՝ բալետի հայտնի դերասան և բալետմեյստեր, հանրապետության ժողովրդական արտիստ Իլյա Արբատովը (Եղիա Յաղուբյան):
- 1905 Մահացավ երաժշտագետ և կոմպոզիտոր Մակար Եկմալյանը: (Ծնվ. 1856 թ.):
- 1916 Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի միջև կնքվեց «Սայքս-Պիկո»-յի գաղտնի համաձայնագիրը՝ Օսմանյան կայսրության ասիական տիրույթների բաժանման մասին:
- 1921 Երևանում ստեղծվեց «Արարատ» տրեստը:
- 1924 Հանրապետության կենտգործկոմի դեկրետով հիմնադրվեց Հայաստանի պետական կենտրոնական դիվանը՝ արխիվը: Ներկայում մեր արխիվում հաշվվում է մոտ երեք միլիոն փաստաթուղթ, որոնցից ամենահինը թվագրված է 1630-ական թվականներով:
- 1926 Երևանում հիմնադրվեց առաջին կարի ֆաբրիկան:
- 1945 ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագիրը՝ Խորհրդային Միության հերոս, գվարդիայի փոխգնդապետ Նելսոն Ստեփանյանին «Ոսկե Աստղ» երկրորդ շքանշանով պարգևատրելու և, որպես ԽՍՀՄ կրկնակի հերոս, նրա բրոնզե կիսանդրին ծննդավայրում կանգնեցնելու մասին:
- 1955 Տեղի են ունենում Հայկական ԽՍՀ չորրորդ գումարման Գերագույն խորհրդի ընտրությունները:
- 1974 ՄԱԿ-ի Մարդու Իրավունքների Հանձնաժողովը քննարկումների ընթացքում 1915-ի Մեծ եղեռնը բնութագրեց որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն:
- 1992 Ադրբեջանական մեծաքանակ ուժերը գրավեցին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Ղազանցի գյուղը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

