
ԹՈՒՐՔ - ՀՈՒՆԱԿԱՆ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆՈՐԻՑ ԵՆ ՍՐՎՈՒՄ
Հունաստանի արտաքին գործերի նախարար Ստավրոս Դիմասը 2012թ. փետրվարի 16-ին ՆԱՏՕ¬ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ հանդիպումից հետո հայտարարություն է արել, որում ընդգծել է, որ Թուրքիան խախտում է ՆԱՏՕ¬ի շրջանակներում Հունաստանի առաջ ունեցած իր պարտավորությունները, իսկ դաշինքին Հունաստանի անդամակցությունը չի լուծում Աթենքի և Անկարայի միջև գոյություն ունեցող հիմնախնդիրները:Ս. Դիմասը նշել է. ՙՉի կարելի քամահրել այն մարտահրավերները, որոնց Հունաստանը բախվում է ազգային մակարդակով և որոնց, ցավոք, դաշինքին մեր անդամակցությունը պատասխան չտվեց՚: Ս. Դիմասը մատնանշել է Էգեյան ծովում սահմանազատման վերաբերյալ Թուրքիայի ապակառուցողական քաղաքականությունը:ՙԵրեկ եղան նոր սպառնալիքներ (Թուրքիայի կողմից) Կիպրոսի վերաբերյալ:Նորից ռազմական ինքնաթիռների թռիչքներ եղան (հունական կղզիների երկնքում), Հունաստանի ինքնիշխան իրավունքներում կասկածներ հայտնվեցին:Դա դաշնակցի վարք չէ:Դա մի վարք է, որը հարկ է դադարեցնել՚: Անտագոնիստական հակասություններն են պայմանավորում հունա¬թուրքական փոխհարաբերությունները Էգեյան ծովի տարածքային ջրերի, մայրցամաքային շելֆի, օդային տարածության, ազգային փոքրամասնությունների, Կիպրոսի հիմնախնդրի, Իմրոս և Թենեդոս կղզիների հարցերում:Բոլոր այդ հակասություններն ավելի են խորանում Հունաստանի դեմ Թուրքիայի կողմից բազմիցս կատարված պատերազմի հրահրումներով:Վերջին տասնամյակներում Թուրքիան և Հունաստանը 7 անգամ (1974, 1976, 1987, 1993, 1994, 1996, 1997թթ.) հայտնվել են իրար հետ պատերազմի շեմին: Մայրցամաքային շելֆի հիմնախնդիրը շոշափում է, առաջին հերթին, երկու երկրների տնտեսական շահերը:Էգեյան ծովում անցկացված երկրաբանահետախուզական հետազոտությունները 1973թ. այնտեղ հայտնաբերել են օգտակար հանածոների, ամենից առաջ` նավթի, զգալի պաշարների առկայությունը:Թուրքիայի կողմից այդ նավթը զավթելը նրան թույլ կտար հրաժարվել նավթի ներմուծումից:Ըստ որում, Թուրքիայի ղեկավարությանը բացարձակապես չի անհանգստացնում Հունաստանի պետական ինքնիշխանության առկայությունը Էգեյան ծովի մայրցամաքային շելֆի նկատմամբ:Հարկ է հիշեցնել, որ Էգեյան ծովում Թուրքիայի և Հունաստանի միջև տարածքային սահմանազատումը որոշված է 1913թ. Լոնդոնի և Աթենքի պայմանագրերով, 1920թ. Սևրի պայմանագրով, Իտալիայի հետ 1947թ. հաշտության պայմանագրով, որոնց համապատասխան` Էգեյան ծովի կղզիները, բացառությամբ Թուրքիային առափնյա երեքմղոնանոց գոտում գտնվող մի քանի կղզիների, հունական են հանդիսանում:Այնուամենայնիվ, Թուրքիան պահանջում է ծովային շելֆը կիսել` առանց հաշվի առնելու 500 հունական կղզիները:Փաստորեն Թուրքիան հավակնում է Էգեյան ծովում Հունաստանի ազգային տարածքի կեսին: Հասարակական կարծիքի հարցման համաձայն` հույների 45 %¬ը գտնում է, որ Թուրքիայի նպատակն է Էգեյան ծովում լրիվ վերահսկողության հասնել հունական կղզիները զավթելու միջոցով: Հունա-թուրքական մեկ ուրիշ հակասություն վերաբերում է տարածքային ջրերին:Ինչպես հայտնի է, Ծովային իրավունքի վերաբերյալ 1982թ. կոնվենցիայով միջազգային պրակտիկայի մեջ է մտցված տարածքային ջրերի 12-մղոնանոց գոտի:Հունաստանը լրիվությամբ հավատարիմ է այդ կոնվենցիային:Չնայած դրան, Թուրքիան բազմիցս հանդես է եկել սպառնալիքներով, թե մինչև 12 մղոնը հունական տարածքային ջրերի ընդլայնումը դիտելու է որպես պատերազմի առիթ: Ոչ պակաս սուր հիմնախնդիր է հանդիսանում Էգեյան ծովի օդային տարածությունը:Քաղաքացիական ինքնաթիռների թռիչքների վերահսկողությունը Հունաստանի վրա է դրված ԻԿԱՕ¬ի (Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության) 1952 թ. Փարիզի տարածաշրջանային խորհրդաժողովի որոշման համապատասխան:Խորհրդաժողովում որոշվել է, որ Աթենքի կարգավարական (դիսպետչերական) ծառայության պատասխանատվության գոտին ներառում է Էգեյան ծովի օդային տարածությունը` ընդհուպ մինչև Թուրքիայի տարածքային ջրերը, այսինքն` հունական տարածքային, ինչպես նաև` միջազգային ջրերը: 1974 թվականին Կիպրոսի դեմ կատարված թուրքական անպատիժ ներխուժումից հետո Թուրքիան սկսել է հավակնել Էգեյան ծովի օդային զգալի տարածության նկատմամբ վերահսկողությանը:Թուրքական այդպիսի թաքնված էքսպանսիան Հունաստանը համարում է անընդունելի, քանի որ մայրցամաքային Հունաստանի և նրա կղզիների միջև օդային հաղորդակցությունը կդրվի նախնական տեղեկացման և, վերջին հաշվով, ինքնաթիռների թռիչքներին թուրքական իշխանությունների կողմից հավանության անհրաժեշտության առաջ:Հունա¬թուրքական հակասությունները վերաբերում են նաև Էգեյան ծովի օդային տարածությունում ՆԱՏՕ¬ի ՌՕՈՒ¬ի թռիչքների նկատմամբ օպերատիվ վերահսկողության գոտիներին: Թուրքիան ջանում է հրահրել Դոդեկանեզյան կղզիների հիմնախնդիրը: 1923 թ. Լոզանի հաշտության խորհրդաժողովի որոշմամբ Թուրքիան Դոդեկանեզյան կղզիներից հրաժարվել է` հօգուտ Իտալիայի:Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, 1947թ. Փարիզի հաշտության պայմանագրի հիման վրա, Դոդեկանեզյան կղզիները վերադարձվել են Հունաստանին: Թուրքական դիվանագիտությունը փաստորեն չի ճանաչում Փարիզի հաշտության պայմանագիրը` դա հիմնավորելով նրանով, որ Թուրքիան չի մասնակցել պայմանագրի մշակմանը:Թուրքիան 1955 թ. հանդես է եկել այդ կղզիների վերաբերմամբ Հունաստանի հանդեպ տարածքային պահանջներով:1955 թ. Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆ. Զոռլուն Կիպրոսի վերաբերյալ լոնդոնյան խորհրդաժողովում հայտարարել է. ՙԿղզիները կենսականորեն կարևոր են Թուրքիայի համար:Դրա հիմքն են հանդիսանում ռազմական անվտանգության նկատառումները, ինչպես նաև այն հանգամանքը, որ դրանք թուրքական մայրցամաքի անկապտելի մասն են կազմում՚:Թուրքական այդպիսի տրամաբանությամբ` ՙռազմական անվտանգության՚ նպատակներով կարելի է հավակնել մոլորակի վրա գտնվող բոլոր կղզիներին և ցանկացած տարածք համարել Թուրքիայի ՙշարունակություն՚: Թուրքիան վերջին ժամանակներս մեծացնում է թուրքական ՙԷգեյան բանակի՚ (շուրջ 160 հազ. մարդ) ռազմական ուժերն ու իջազորային միջոցները հունական կղզիների անմիջական մոտերքում:Թուրքական ղեկավարությունը Էգեյան ծովի առափնյակում հունական կղզիներից անմիջականորեն մոտիկ խոշոր իջազորային միջոցներ է կենտրոնացրել` 120 նավ: Առանձին հիմնախնդիր է հանդիսանում հույն բնակչության նկատմամբ իրականացվող ցեղասպանությունը Թուրքիայում:3 հազար տարի ի վեր Փոքր Ասիայի տարածքում հույներն են ապրել:1913-1923 թթ. Թուրքիայում հույն բնակչությունից, որը կազմում էր շուրջ 3 մլն մարդ, 950 հազար հույներ են սպանվել Թրակիայում, Փոքր Ասիայում և Էգեյան կղզիներում:Նրանցից 700 հազարը քեմալականների բանակն է կոտորել 1919-1923 թթ.:Հույն բնակչության, ինչպես նաև մյուս ժողովուրդների ոչնչացումը Թուրքիայում բարձրացված էր պետական քաղաքականության աստիճանի: 1955 թ. հույների զանգվածային ջարդեր են տեղի ունեցել Կոստանդնուպոլսում (Ստամբուլում):Թուրքական վիճակագրության տվյալներով, 1955 թ. սեպտեմբերի 6-ին և 7-ին ոչնչացվել են 1004 հունական տուն, 26 դպրոց, 4348 խանութ, 27 դեղատուն, 21 ձեռնարկություն:Ամբոխը կողոպտել և ավերել է 73 եկեղեցի, որոնցից երկուսն իրենցից ներկայացնում էին 13-րդ դարի ճարտարապետության հուշարձաններ:Հունական թերթերի խմբագրություններն ու տպարանները հիմնահատակ ավերվել են, հունական երկու գերեզմանատուն` պղծվել:Նմանօրինակ ջարդեր են տեղի ունեցել մի շարք այլ քաղաքներում, այդ թվում Անկարայում և Իզմիրում:1960-ական թթ. կեսերին ընդունվել է ՙԹուրքիայում հելլենիզմի վերջնական վերացման՚ ծրագիր:Ցեղասպանության, ջարդերի, վտարման թուրքական քաղաքականության արդյունքում Թուրքիայում հունական համայնքը 70 տարում կրճատվել և 3 միլիոնից հասել է 50 հազար հոգու:Թուրքիայում պարբերաբար հնչում են Կոստանդնուպոլսի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթ դարձնելու կոչեր: Հունաստանը փաստարկված կերպով Թուրքիային մեղադրում է Իմրոս և Թենեդոս կղզիներում էթնիկական զտումներ կատարելու մեջ:Այդ կղզիները Թուրքիան 1923 թվականին է բռնակցել Արևելյան Թրակիայի, Արևմտյան Ասիայի վաղեմի հունական տիրույթների` Իոնիայի (Սմիրնայի շրջան), Էոլիդայի, Թրոադայի, Միզիայի, Բիֆինիայի հետ միասին:Այժմ Իմրոս և Թենեդոս կղզիներից ակտիվորեն դուրս են մղում հույներին:Ինչպես գրում են հունական թերթերը, հենց այստեղ է Թուրքիան տասնամյակներ ի վեր իրագործել այն, ինչը հետագայում հայտնի է դարձել որպես էթնիկական զտումներ:1960-ական թվականներին այդ կղզիներում դպրոցական կրթության թուրքացում է անցկացվել:Անատոլիայի թուրք գաղութարարները զավթել են հույներին պատկանող հողերի 90 %¬ը:Թուրքական քաղաքականության արդյունքում կղզիների հունական համայնքը կրճատվել է 10 անգամ: Միաժամանակ` թուրքական ղեկավարությունը, ըստ Բոսնիայի և Բուլղարիայի հանդեպ ավելի վաղ փորձարկված մոդելի, արհեստականորեն ուռճացնում է հունական Թրակիայի 90 հազար պոմակների հիմնախնդիրը:Պոմակները իսլամ ընդունած հույներն են:Այդուհանդերձ, Թուրքիան ջանում է պարտադրել իբր նրանց թուրքական ծագման մասին հակագիտական տեսակետի ընդունումը:Դրանով իսկ Հունաստանի հանդեպ Թուրքիայի ևս մեկ տարածքային պահանջի հիմքերն են դրվում:Հունաստանում անցկացված հասարակական կարծիքի հարցման արդյունքների համաձայն` հույների 64 %¬ը համոզված է, որ Թուրքիայի նպատակն է զավթել հունական Թրակիան: ԼՂՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական, պատմական գիտությունների թեկնածու ՙՆովոյե Վոստոչնոյե օբոզրենիե՚ ինտերնետ-հանդես
- Ռուբեն ԶԱՐԳԱՐՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ՀՐԱՄԱՆԱԳԻՐ
Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր Կարեն Կոստանդյանին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի առաջին օգնական նշանակելու մասին:ՓԱԿՈՒՂՈՒՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՏԱՐԲԵՐԱԿ
Սեփ. լրատվությունԿան մարդիկ, ովքեր նույնիսկ խոր ծերության հասակում փորձում են ինչ-որ ձևով օգտակար լինել հարազատ երկրամասին, երբեք չմտածելով սեփական բարեկեցության ու վաստակած հանգստի մասին, արհամարհելով անգամ այս կամ ...ԲԱԲՈՒՆՑՆԵՐԻ ԳԵՐԴԱՍՏԱՆԸ
Գերդաստանի ավագը մեծ հայրենասեր Հայրապետ Բաբունցն էր, որը ծնվել է 1890թ., Հադրութի շրջանի Ծակուռի գյուղում, բազմազավակ հողագործի ընտանիքում: Ավարտելով գյուղի տարրական դպրոցը, չնայած ընդունակություններին, ...ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ԲՈՒԺՔՈՒՅՐԵՐԻ ՍՏԱԺԱՎՈՐՈՒՄ
ԼՂՀ առողջապահության նախարարի 2011թ. հուլիսի 15-ի հրամանով հաստատվել է ոլորտի բժշկական հաստատություններում բուժքույրերի ստաժավորում անցկացնելու, ինչպես նաև ստաժավորում անցած բուժքույրերի որակավորման ստուգման ...ԱՐՑԱԽԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ. ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ ԵՆ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԸ
Բնակչության բնակարանային պայմանների բարելավման խնդիրը, որ ներառված է ԼՂՀ կառավարության սոցիալական ուղղվածության ծրագրերում, չնայած դանդաղ, բայց հաստատուն կերպով շարունակվում է լուծում գտնել: Առաջնահերթությունը ...ԹՈՒՐՔ - ՀՈՒՆԱԿԱՆ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆՈՐԻՑ ԵՆ ՍՐՎՈՒՄ
Ռուբեն ԶԱՐԳԱՐՅԱՆՀունաստանի արտաքին գործերի նախարար Ստավրոս Դիմասը 2012թ. փետրվարի 16-ին ՆԱՏՕ¬ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ հանդիպումից հետո հայտարարություն է արել, որում ընդգծել է, որ Թուրքիան խախտում ...ՃՏԵՐՆ ԱՇՆԱՆԸ ԿՀԱՄՐԵՆՔ, ԻՍԿ ԳԱՐՆԱՆՆ ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ԱՇԽԱՏԵԼ
Գյուղատնտեսության նախարարությունում արդեն ամբողջացրել են թվերը. այս տարվա բերքի տակ 51 700 հեկտար աշնանացան է արվել: Սակայն մտահոգիչը ոչ թե աշխատանքի ծավալներն են (դրանք, ընդհանուր առմամբ, բավարար են ...ԲՈԼՈՐ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԳՈՐԾԵՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ
Արդեն մեկ տարի է, ինչ Ստեփանակերտի քաղաքային տեսչությունն իր գործառույթների սահմաններում կազմակերպում է նաև ժամկետանց ապրանքների վաճառքի վերահսկման ու դրանց վերացման աշխատանքներ, ինչը հուսադրում է, որ ...ՙՂԱՐԱԲԱՂ - ԹԱՔՆՎԱԾ ԳԱՆՁ՚
Սեփ. լրատվություն
Այս վերտառությունը կրող վավերագրական ֆիլմի ղարաբաղյան շնորհանդեսը, որին մասնակցել են նաև կառավարության անդամներ, պաշտոնատար այլ անձինք` ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ, կայացավ փետրվարի 29-ին: ...
ԹՈՒՐՔ - ՀՈՒՆԱԿԱՆ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆՈՐԻՑ ԵՆ ՍՐՎՈՒՄ
Ռուբեն ԶԱՐԳԱՐՅԱՆՙՂԱՐԱԲԱՂ - ԹԱՔՆՎԱԾ ԳԱՆՁ՚
Սեփ. լրատվությունԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐՎԱ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ԱՐՑԱԽԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ. ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ ԵՆ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԸ
ԼՂՀ ԱԳՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՄԳԱՅԻԹ. ԱՆՊԱՏԻԺ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ
ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՓԵՏՐՎԱՐԻ 29-ԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է «ՂԱՐԱԲԱՂ` ԹԱՔՆՎԱԾ ԳԱՆՁ» ՏԵՍԱՖԻԼՄԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԻՆ
ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ԲՈՒԺՔՈՒՅՐԵՐԻ ՍՏԱԺԱՎՈՐՈՒՄ
ՃՏԵՐՆ ԱՇՆԱՆԸ ԿՀԱՄՐԵՆՔ, ԻՍԿ ԳԱՐՆԱՆՆ ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ԱՇԽԱՏԵԼ
ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ՀՐԱՄԱՆԱԳԻՐ
- 1862 Կալկաթայում Տեր Հարությունյանը սկսեց հրատարակել «Եղբայրասեր» լրագիրը (մինչև 1863 թ.):
- 1873 Պոլսում ծնվեց հայ մշակույթի նվիրյալ Թեոդիկը (Լաբճինճյան): Մի կերպ փախչելով Դեր Զորի անապատից՝ մինչև Առաջին համաշխարհային պատերազմի վերջն ապրել է ուրիշի անվան տակ, ապա վերադարձել է ծննդավայր: Նշանավոր են Թեոդիկի «Հուշարձան ապրիլի 24-ին» գիրքը և հետագայում Փարիզում ավարտած «Ամենույն տարեցույցը» տարեգիրքը:
- 1878 Ծնվեց օպերային երգչուհի, մենակատար Զարուհի Դոլուխանյանը: (Վախճ. 1936թ.-ին):
- 1920 Կիլիկիայի Հաճըն քաղաքում կազմակերպեց քաղաքի պաշտպանների զորահանդես: Ինքնապաշտպանության 4 վաշտերը թշնամուն դիմակայեցին մինչև հոկտեմբերի կեսերը: Հաճընի հերոսամարտը մեր ազգային պայքարի փայլուն էջերից է:
- 1924 Մահացավ դերասան, կատակերգու, «Հուշարար» հանդեսի հիմնադիր և խմբագիր Վրույրը:
- 1959 Ծնվեց Վազգեն Սարգսյանը՝ արցախյան ազատամարտի առաջին կազմակերպիչներից մեկը: Նա 1999 թ. հունիսից Հայաստանի Հանրապետության վարչապետն էր: Վարչապետը զոհվեց նույն թվականի հոկտեմբերի 27-ին, Ազգային ժողովում կատարված ահաբեկչության հետևանքով:
- 1991 Ստեղծվեց Մոսկվայի ռուս մտավորականության «Ղարաբաղ» կոմիտեն, որը նպատակ ուներ Արցախի խնդրի միջազգայնացումն ու արդար լուծումը:
- 1998 Կիպրոսի խորհրդարանը դատապարտեց Թուրքիայի կողմից գրավված շրջանում գտնվող Ս. Մակարի վանքը կիպրացի թուրքերի կողմից պանդոկի վերածելու որոշումը: 1974 թ. Թուրքիայի Կիպրոս ներխուժելու ընթացքում, թուրքական ուժերը թալանել և ավերել էին այն:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

