
ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ
Քալիֆորնիայի ասամբլեայի անդամը կոչ է արել իր գործընկերներին հարգել Ադրբեջանում հայկական կոտորածների զոհերի հիշատակը
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի արեւմտյան թեւը ողջունում է բանաձեւը, որը կոչ է անում հարգել Սումգայիթի հայկական կոտորածների զոհերի հիշատակը: Բանաձեւը ներկայացվել է Քալիֆորնիայի ասամբլեայի անդամ Ֆելիպ Ֆուենտեսի կողմից:
Բանաձեւը կոչ է անում հարգել Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի կոտորածների զոհերի հիշատակը, բացի այդ կոչ է անում Քալիֆորնիայի օրենսդիր մարմնին հիշել այն հայերին, ովքեր զանգվածային սպանությունների են ենթարկվել Ադրբեջանում, իսկ նրանցից շատերը, ովքեր ենթարկվել են այդ գազանություններին, ավելի ուշ ապաստան են գտել ԱՄՆ-ում, հաղորդում է Asbarez թերթը:
«Պատմության ընթացքում հայ ժողովուրդն ապացուցել է, որ կարող է գոյատեւել: Նրանք ենթարկվել են հետապնդումների եւ ցեղասպանության, սակայն նրանք կրկին վերելք են ապրել եւ դարձել Քալիֆորնիայի մեր համայնքի անբաժանելի մասը»,-հայտարարել է Ֆուենտեսը:
ԱՄՆ հետախուզություն. Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանը բռնկման պոտենցիալ օջախներից է
Կովկասի չլուծված հակամարտությունները եւ Կենտրոնական Ասիայի որոշ պետությունների անկայուն իրավիճակը Եվրասիական տարածաշրջանի առավել հավանական օջախներից են: Այս մասին ասվում է ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլեփերի զեկույցում, որը ներկայացվել է ԱՄՆ Կոնգրեսի Սենատի համապատասխան հանձնաժողովի լսումներում:
Ինչպես նշվում է, Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանը բռնկման պոտենցիալ օջախներից է: «Հռետորական ճնշումները, երկկողմ անվստահությունը եւ շփման գծոմ կրկնվող բռնությունները մեծացնում են սխալների ռիսկերը, որոնք կարող են իրավիճակը սրել առանց կանխազգուշացման»:
«Մոսկվայի շրջափակումը եւ ռազմական ներկայությունը, ինչպես նաեւ Վրաստանի առանձնացված շրջանների, Հարավային Օսիայի եւ Աբխազիայի հետ քաղաքական-տնտեսական կապերի ընդլայնումը որոշակի լարվածության արդյունք է: Թբիլիսին Ռուսաստանին մեղադրում է Վրաստանում 2010 եւ 2011 թվականներին տեղի ունեցած պայթյունների մեջ, միեւնույն ժամանակ էլ Կրեմլը Վրաստանին կասկածում է ռուսական Հյուսիսային Կովկասի էթնիկական խմբերի հետ համագործակցության մեջ: Վրաստանի նոր Սահմանադրությունն ավելի է ուժեղացնելու վարչապետի գրասենյակը 2013 թվականի ընտրություններից հետո, որի արդյունքում շատերն սպասում են, որ նախագահ Սահակաշվիլին կփորձի իշխանության ղեկին մնալ, որն էլ կարող է ազդել լարվածության նվազման գործընթացի վրա»:
NEWS.am: Սեյրան Օհանյանը Ֆիլիպ Լեֆորի հետ քննարկել է Ղարաբաղի խնդիրը
Հայաստանի պաշտպաության նախարար Սեյրան Օհանյանը հունվարի 31-ին ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին եւ քննարկել ԼՂ հակամարտության կարգավորմանը եւ պաշտպանության ոլորտում Եվրամիության հետ համագործակցությանն առնչվող հարցեր:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ երկուստեք կարեւորվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ուժերի շփման գծում լարվածության նվազմանն ուղղված գործողությունների, մասնավորապես, փոխվստահության ամրապնդման միջոցառումների ձեռնարկման անհրաժեշտությունը: Նշվել է, որ այդպիսի արդյունավետ միջոցառում կարող է լինել առաջնագծում հրադադարի խախտման պատահարների անաչառ հետաքննության միջազգային մեխանիզմների ներդրումը:
Սեյրան Օհանյանը եւ Ֆիլիպ Լեֆորը գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի ռազմական գերատեսչության եւ Եվրամիության միջեւ պաշտպանության ոլորտում համագործակցությունը զարգացնելու հնարավոր հեռանկարները:
Ճապոնիայում առատ ձյան պատճառով 50 մարդ է զոհվել
Ճապոնիայի հյուսիսային և կենտրոնական շրջաններում վերջին շաբաթվա ընթացքում ավելի քան 50 մարդ է զոհվել առատ ձյան պատճառով, գրում է Korrespondent լրատվական կայքը:
Մահացածների մեծամասնությունը մոտ 65 և բարձր տարիք ունեցող մարդիկ են: Բացի դրանից, 42 մարդ զոհվել է տանիքից ընկնելու պատճառով, երբ փորձել են մաքրել ձյունը:
Մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով հիվանդանոցներ օրական տեղափոխվում են տասնյակ մարդիկ:
Օդերևութաբանները նշում են, որ առատ ձյունը դեռ մի քանի օր կշարունակվի Ճապոնական ծովի շրջակայքում:
Թուրք պատգամավորը Սարկոզիին հրավիրում է իր հետ Արդահանից կառքով մեկնել Հայաստան
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության պատգամավոր Էնսար Օղութը մեկնել է Հայաստանի հետ սահմանակից Արդահանի նահանգում գտնվող Չըլդըր լիճ, որտեղից ուղերձով դիմել է Սարկոզիին։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ թուրք պատգամավորը Արդահանի Չըլդըր լճի մոտ դիմել է Սարկոզիին. «Այս լեռներից այն կողմ Հայաստանն է։ 1918-ից այս կողմ մենք հայերի հետ հարեւան ենք, խաղաղության եւ եղբայրության մեջ ենք ապրում։ Այնպիսի բարեկամություն կա, որ նույնիսկ մեր սահմանին փշալար չկա։ Սարկոզիին հրավիրում եմ Չըլդըր։Սարկոզի, արի այստեղից նստենք ձիակառք եւ մեկնենք Հայաստան եւ այնտեղ տեսնենք, թե ինպես ենք մենք մեր հայ բարեկամների հետ ապրում։ Ահա այստեղ Թուրքիան է, իսկ սարերից այն կողմ Հայաստանն է ու այնքան էլ կարեւոր չէ, թե սահմանը փակ է։ Ես ձեզ իմ կառքով կտանեմ Հայաստան։ Գնանք եւ տեսնենք մեր բարեկամությունը»,-ասել է թուրք պատգամավորը։
Թուրքիայի ափերին ռուսական բեռով եւ ուկրաինացի նավաստիներով նավ է խորտակվել
Թուրքիայի ափերին խորտակվել է Vera բեռնանավը` Ռուսաստանի բեռով: Կոմբոջայի դրոշով նավը ուղեւորվել էր թուրքական Ալիագա նավահանգիստ:
Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, հղում անելով տարբեր լրատվական գործակալությունների, ռուսական սեւծովյան նավահանգիստներից մեկի բեռով բարձված նավը խորտակվել է Զոնգուլդակ քաղաքից ոչ հեռու` եղանակային անբարենպաստ պայմանների պաատճառով: Այն խորտակվել է ափից ծովային մեկ մղոն հեռավորության վրա:
Մետաղական թափոնններ տեղափոխող Vera նավի անձնակազմը բաղկացած էր Ուկրաինայի 10 եւ Վրաստանի մեկ քաղաքացիներից: Երկու նավաստի փրկվել են, ինը անհետ կորած են համարվում:
Ֆրանսիայի հայեր. Մենք պատրաստ ենք միավորվել եւ դիմակայել Թուրքիայի շանտաժին
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների կոորդինացիոն խորհուրդը (CCAF) հաշվի է առել ֆրանսիացի պատգամավորների եւ սենատորների կողմից Սահմանադրական խորհուրդ ներկայացված բողոքը, կապված ցեղասպաննությունների ժխտումը քրեականացնող օրենքի հետ, որը Ֆրանսիայի Սենատն ընդունել էր հունվարի 23-ին: Այդ մասին ասված է ֆրանս-հայկական կազմակերպության հայտարարության մեջ, որը հրապարակվել է Nouvelles dArmйnie-ի կայքում:
Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Այդ բողոքն անսպասելի չէր, մենք ակնկալում էինք դա: Ամեն դեպքում բոլոր այն ֆրանսիացիները, ովքեր ներքաշված էին մարդու իրավունքների համար այդ կատաղի պայքարում, մինչեւ վերջ հավատում էին եւ հույս ունեին, որ մեր խորհրդարանականները տեղի չեն տա ժխտող պետության եւ ռասիստ պետության կողմից գործադրվող ճնշումներին: Այն, որ այդ բողոք-դիմումը կազմակերպվել է իրական հովանավորի կողմից, հստակ երեւում էր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքից, ով հայտարարել է իր հերթական թիրախի`Սահմանադրական խորհրդի «իմաստունների» մասին: Նա ասել է. «Ես հույս ունեմ, որ Սահմանադրական խորհուրդը կանի անհրաժեշտ ամեն բան»:
Քաղաքական այդ կանխակալությունը կարելի է մեկնաբանել որպես հարված ժխտման դեմ իրավական պայքարում, որը սկսել է Գեյսոյի օրենքից եւ որի տրամաբանական արդյունքը Բուաեյի օրենքն է:
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների կոորդինացիոն խորհուրդը կոչ են անում բոլոր խորհրդարանականներին, ովքեր դրական են տրամադրված այդ օրենքի հանդեպ, ինչպես նաեւ Ֆրանսիայի քաղաքացիներին, ովքեր արդարության կողմնակից են, համախմբվել եւ դիմակայել Ֆրանսիայի հանրապետության, նրա իշխանությունների եւ դատարանների դեմ ուղղված թուրքական աննախադեպ շանտաժին»:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հունվարի 31-ի առավոտյան, ընդունել է ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի դեմ հանդես եկող սենատորների դիմումը:
Նշենք, որ իշխող կուսակցության պատգամավոր Վալերի Բուայեի կողմից առաջադրված օրինագիծը Սենատի կողմից ընդունվել է հունվարի 23-ին: 86 սենատորներ դեմ են քվեարկել, 126-ը` կողմ:
Սահմանադրական խորհուրդը կարող է գրաքննության ենթարկել օրենքը, որը համարում է հակասահմանադրական, եթե նրան դիմել են 60 պատգամավոր, 60 սենատոր, պետության ղեկավարը, Ազգային ժողովի կամ Սենատի նախագահը: Սահմանադրական խորհրդին դիմելը կասեցնում է օրենքի պրոմուլգացիայի գործընթացը:
Նշենք, որ Սահմանադրական խորհրդի գործառույթները որոշակիորեն նման են Սահմանդրական դատարանի գործառույթներին: Օրինակ, Խորհուրդը չի կարող չեղյալ հայտարարել գործող օրենքը: Այն կարող է միայն եզրակացություն ընդունել օրինագծի հակասահմանադրական լինելու մասին, այն դեպքում, եթե այն մշակման փուլում է, կամ էլ նոր է ընդունվել, բայց դեռ ուժի մեջ չի մտել:
Եգիպտոսն ու Հայաստանը կհամագործակցեն պաշտպանության բնագավառում
Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացմամբ` ՀՀ կառավարությունը փետրվարի 2-ի նիստում կքննարկի Հայաստանի եւ Եգիպտոսի միջեւ պաշտպանության բնագավառում համագործակցության համաձայնագրի հարցը:
Նախատեսվում է համագործակցություն հետեւյալ հարցերի շուրջ` քաղաքացիական վերահսկողություն զինված ուժերում, ռազմական արդյունաբերություն եւ սպառազինությունների ծրագրեր, ռազմական կրթություն, ռազմական բժշկություն, թիկունքային ապահովում, ռազմական ավիացիա, հրետանի եւ հակաօդային պաշտպանություն, մշակութային եւ սպորտային միջոցառումներ, ճգնաժամերի կառավարում եւ այլն:
Այս համաձայնագրի անհրաժեշտությունը թերեւս պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, որ եգիպտական բանակում դեռեւս մեծ քանակություն է կազմում խորհրդային միության արտադրության սպառազինությունը:
ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՈՒԺԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՏ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ
Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր` հունվարի 31-ին, հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` հանրապետության ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ:
ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից ...NEWS.AM: ԱՄԵՐԻԿԱՑԻ ՓՈՐՁԱԳԵՏ. ՉԱՓԱԶԱՆՑ ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ Է, ՈՐ ԱՄՆ-Ն ՈՒ ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՋԱԿՑԵՆ ՄԻՆՍԿԻ ԽՄԲՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՅԻՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒՆ
Չափազանց անհավանական է, որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանն աջակցեն ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիային Թուրքիայով փոխարինելու հարցը: Այս մասին ասաց ամերիկացի քաղաքագետ, Հյուսիսային Դակոտիա պետհամալսարանի քաղաքագիտության ...ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԱԾՈՒԽԸ ԿՎԱՌՎԻ ԵՐԵՒԱՆՅԱՆ ՋԷԿ-ՈՒՄ
News.am
Հայաստանի կառավարությունը ավելացված արժեքի հարկի վճարման տարկետում կտրամադրի «Հանա-Տրանս» ընկերությանը` Լեռնային Ղարաբաղում արդյունահանված ածուխը Երեւան հասցնելու համար:
Արտոնություն տրամադրելու հարցը ...ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ
Քալիֆորնիայի ասամբլեայի անդամը կոչ է արել իր գործընկերներին հարգել Ադրբեջանում հայկական կոտորածների զոհերի հիշատակը Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի արեւմտյան թեւը ողջունում է բանաձեւը, որը կոչ է անում ...ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՎ
ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի` այսօր ստորագրած որոշմամբ Վազգեն Աբրահամյանը նշանակվել է ԼՂՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ` Սուրեն Թամրազյանը, իր դիմումի համաձայն, ազատվել ...
ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼԻԶՄ
Հենրիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՙԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ՚ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՅԱՑՄԱՆ ՈՉ ԴՅՈՒՐԻՆ ՃԱՆԱՊԱՐՀ
ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՐԵՐԻ ՀԵՏԵՎՈՒՄ ՉԵՆ
ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱՅԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՀՐԱՉՅԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԱԾՈՒԽԸ ԿՎԱՌՎԻ ԵՐԵՒԱՆՅԱՆ ՋԷԿ-ՈՒՄ
News.amՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ
NEWS.AM: ԱՄԵՐԻԿԱՑԻ ՓՈՐՁԱԳԵՏ. ՉԱՓԱԶԱՆՑ ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ Է, ՈՐ ԱՄՆ-Ն ՈՒ ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՋԱԿՑԵՆ ՄԻՆՍԿԻ ԽՄԲՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՅԻՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒՆ
ԳՆՈՒՄ ԷԻՆՔ ԱԶԱՏԱԳՐԵԼՈՒ ՀԱՅՈՑ ՈԳՈՒ ՈՍՏԱՆԸ
Արփիկ ԱԼԹՈՒՆՅԱՆ Բազմավաստակ ուսուցչուհի, երկու զոհված ազատամարտիկների մայրԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԽՆԴԻՐՆԵՐ ԵՎ ԱՆԵԼԻՔՆԵՐ
Էդուարդ ԴԱՆԻԵԼՅԱՆ Մարտունու անասնաբուժական սպասարկման կայանի գլխավոր անասնաբույժԾՐԱԳՐԵՐԸ ՄԻՏՎԱԾ ԵՆ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆԸ
ԲԽՈՒՄ ԵՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՑ ՈՒ ՇԱՀԵՐԻՑ
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆՄԵՐ ՈՒԺԸ ՀԱՎԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆՇՈՒՇԻԻ ՊԱՏՄԱԿԱՆ ԴԱՍԵՐԸ
Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ
- 1786 Մոսկվայում ծնվեց 19-րդ դարի հասարակական և մշակույթային գործիչ Հովհաննես Նազարյանը: Եղել է Ռուսաստանի արքունիքի սենեկապետ, իսկական պետական խորհրդական: (վախճ.1858թ. Պետերբուրգում)
- 1920 Ալեքսանդրապոլում բացվեց Հայաստանի Համալսարանը, Երևանում համապատասխան շենք չլինելու պատճառով: Նրա առաջին ռեկտորն էր համաեվրոպական ճանաչում ունեցող իրավագիտության պրոֆեսոր Յուրի Ղամբարյանը:
- 1921 Լոնդոնում տեղի ունեցած խորհրդաժողովում Անգլիայի և Ֆրանսիայի կողմից օրակարգի հարց դարձավ Թուրքիայում «Հայկական ազգային օջախներ» ստեղծելու գաղափարը (հետագայում մնացած թղթի վրա):
- 1927 Ծնվեց ամերիկահայ անվանի օպերային երգիչ, միջազգային մրցույթների դափնեկիր Լուսին Ամարանը (Արմաղանյան):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

