
ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ
Ուզում էին ավելի լավ, ստացվեց ինչպես միշտ. Շարմազանովի արձագանքը Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակին
Հայաստանի ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է Ադրբեջանի Միլի մեջլիսի փոխխոսնակ Բահար Մուրադովայի այսօր` հունվարի 30-ին արած այն հայտարարությանը, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կազմում Ֆրանսիային հարկավոր է փոխարինել Թուրքիայով:
«Ադրբեջանը հայտնի կենդանու համառությամբ իրեն եւս մեկ անգամ ծիծաղելի դրության մեջ է դնում: Ընդամենը պետք է կարդալ հունվարի 23-ին Սոչիի եռակողմ հայտարարությունը (որը ստորագրել է նաեւ Ալիեւը), որը հուշում է, որ խնդիրն ունի բացառապես խաղաղ լուծում, եւ որ համանախագահ երկրներ Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան այդ կարգավիճակում հետագայում եւս ակտիվ դերակատարություն կունենան կարգավորման գործում` ընդհուպ մինչեւ տարածաշրջանում վերջնական խաղաղության ու կայունության հաստատումը:
Եվս մեկ անգամ Ադրբեջանը հայտնվեց անհարմար դրության մեջ: Ինչպես ասում են, ուզում էին ավելի լավ, ստացվեց ինչպես միշտ»,-եզրափակել է Շարմազանովը:
ԼՂ հարցով ներկայացված վերջին տարբերակն ունի 14 սկզբունք, որոնցում մեծ գաղտնիք չկա. ԱԳ նախարար
Ղարաբաղի հարցով, ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների կողմից ներկայացված վերջին տարբերակը, որը գտնվում է բանակցությունների սեղանին՝ դա 2011թ. մարտի առաջարկներն են: Այս մասին հեռուստաընկերություններին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նրա խոսքով, «Մեծ Ութնյակի» շրջանակներում, Օբամայի եւ Սարկոզիի մակարդակով ընդունված Դովիլի հայտարարության մեջ կոչ էր արվում այդ տարբերակի շուրջ համաձայնության գալ, ու պատճառը հայտնի է, թե ինչու համաձայնության չեկան: «Որովհետեւ ադրբեջանական կողմը, ինչպես եւ եղել էր 2011 թ. մարտին Սոչիում, երբ տասից ավելի փոփոխություններ եւ նոր առաջարկներ էր բերել վերջին վայրկյանին, նույնն արեց Կազանում՝ հունիսին»,-ասաց Նալբանդյանը:
Նա նշեց, որ այդ տարբերակի հիմքում 14 սկզբունքներ են ընկած: «Իրականում մեծ գաղտնիք չկա այս սկզբունքների մեջ եւ անգամ Դովիլից առաջ մենք բազմիցս ներկայացրել էինք: Միգուցե ոչ այսպես կետ առ կետ, բայց ներկայացրել էինք: Եվ դա ասում է այն մասին, որ մենք ինչ անում ենք, դա էլ ասում ենք, եւ ինչ ասում ենք, դա էլ անում ենք: Եվ թե Լ՛Աքվիլայից հետո, թե Մուսկոկայից հետո, թե Դովիլից հետո մենք հայտարարեցինք, որ ողջունում ենք այդ հայտարարությունները եւ պատրաստ ենք դրանց հիման վրա, այն պայմանավորվածությունների հիման վրա, որոնք ձեռք էին բերվել այս վերջին չորս տարվա ընթացքում, գնալ առաջ:
Բոլոր հայտարարությունները, որոնք արվել են եռանախագահների մակարդակով, նաեւ ԵԱՀԿ շրջանակներում, համահունչ են մեր մոտեցումներին եւ մեր մոտեցումները համահունչ են այդ հայտարարություններին: Եվ մենք պատրաստ ենք դրա հիման վրա գնալ կարգավորման: Ինչը չենք լսում Ադրբեջանի կողմից»,-ընդգծեց Հայաստանի ԱԳ նախարարը:
NEWS.am ԵԽԽՎ-ում սառեցվել է Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի գործունեությունը
Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովը սառեցրել Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի աշխատանքը: Այդ մասին հայտնել է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:
«Ուրբաթ օրը տեղի է ունեցել ԵԽԽՎ նորընտիր Բյուրոյի նիստը: Հունվարյան նստաշրջանում վերակազմավորվեցին որոշ հանձնաժողովներ, ԵԽԽՎ-ն ունեցավ նոր նախագահ, ինչը բերեց Բյուրոյի նոր կազմի ձեւավորմանը: Մենք այլեւս Բյուրոյում անդամ չունենք, բայց ունենք տեղեկություններ, որ նոր նախագահ Ժան-Կլոդ Մինյոնն առաջարկել է նոր կունսուլտացիաներ սկսել ենթահանձնաժողովի վերաբերյալ, արդյոք նպատակահարմար է ԵԽԽՎ ձեւաչափում շարունակել ենթահանձնաժողովի գործունեությունը»,- նշել է Զոհրաբյանը եւ հավելել. «Սա ես իրապես կարեւոր եմ համարում, որովհետեւ հունվարի 23-ի նիստում, որ դեռ վարում էր Չավուշօղլուն, դոմինանտ էր այն տեսակետը, որ 2012-ին ենթահանձնաժողովը պիտի շարունակի իր գործունեությունը»:
ԲՀԿ-ական պատգամավորի խոսքով, ԵԽԽՎ Բյուրոն առաջարկել է, որ ենթահանձնաժողովի աշխատանքների վերսկսման հարցին անդրադառնա միայն Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների հետ կունսուլտացիաներից հետո: «Իմ անձնական գնահատականով ենթահանձնաժողովի էջը փակվեց ԵԽԽՎ-ում»,- ամփոփել է պատգամավորը:
ԳԱԶ ՕԳՏԱԳՈՐԾՈՂ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻՆ
Վերջերս հանրապետության գազիֆիկացված բնակավայրերում բաժանորդների կողմից հաճախակի են դարձել գազօգտագործման կանոնների խախտումները, որոնք տեղիք են տալիս շմոլ գազից թունավորումների, ինչպես նաև մահացությունների: ...2011-Ը ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՄԱՐ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՏԱՐԻ ԷՐ
Հունվարի 27-ին տեղի ունեցավ ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ԿԸՀ նախագահ Ռաշիդ Պետրոսյանը: Ներկաները նախ լսեցին հանրապետության մի շարք համայնքներում համայնքների ղեկավարների ...ՄԵՐ ՈՒԺԸ ՀԱՎԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆՏարին ամփոփելու ցանկությունը պատում է ամեն մի արվեստագետի, եթե սիրտը ցավում է այն ամենի համար, ինչ կատարվում է իր երկրում, եթե անտարբեր չէ, թե ինչպես կզարգանա երկրի մշակութային կյանքի այս կամ այն ոլորտը: ...ՙԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ Է՚
Էմմա ԲԱԼԱՅԱՆ
Ապահովագրության ոլորտի մասին հասարակությունը քիչ թե շատ տեղեկացավ, երբ 2011թ. հունվարի 1-ից մտցվեց ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրությունը` արդեն իսկ ...ՄԱՏՉԵԼԻ ԻՆՏԵՐՆԵՏ` ԴՊՐՈՑՆԵՐԻՆ
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆՀունվարի 24-ին տեղի ունեցավ ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի այս տարվա առաջին հրապարակային նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանը: ...ՄԵՆՔ ԳՆՈՒՄ ԷԻՆՔ ՀԱՂԹԵԼՈՒ...
Ռոման ԳՐԻԳՈՐՅԱՆ Շուշիի ռազմագործողության մասնակիցՇուշիի ազատագրությանը մասնակցելը բոլորիս երազանքն էր: Մի քանի անգամ օպերացիայի օրը փոխվեց, եւ մենք արդեն անհամբեր էինք դարձել: Երբ արդեն հրաման ստացանք, ոգեւորությունն ու աշխուժությունը նկատելի էին, ...ԶՐՈՒՅՑ ՍԻՐՈ ԵՎ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՄԱՍԻՆ
Արմիդա ԱԲՐԱՀԱՄՅԱՆՍիրո այս պատմությունը, որ ներկայացվում է ստորև, 1992-ի հունվարի 26-ին Քարին տակի հերոսամարտի օրը մնացել է անավարտ… Հիմա ես մեծ եմ: Շա¯տ մեծ: Չխամրող հուշերիս մեջ ապրում եք դուք` հավերժ երիտասարդ: ...ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԸ
Ստեփանակերտի քաղաքապետի մամուլի քարտուղար
Առաջնահերթ կընթացքավորվեն այն քաղաքացիների դիմումներն ու բողոքները, ովքեր վարձավճարների մասով պարտքեր չունեն Գլխավորապես Ստեփանակերտի քաղաքային համայնքի 2011թ. բյուջեի տարեկան հաշվետվության և համայնքի ...ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻՆ ՍՊԱՆԵՑ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆԻսկ 5 տարի անց նախագահ Ա. Գյուլը որոշեց քննություն հանձնել Հունվարի 19-ին լրացավ ՙԱկօս՚ թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության 5 տարին: Դինքի սպանության գործով Ստամբուլի դատարանի կայացրած վճիռը ...ԱՐԺԱՆԱՑԵԼ ԵՆ ԲԱՐՁՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ
Պետական բյուջե է մուտքագրվել 23 մլրդ 717 միլիոն դրամ, գերազանցվել է հարկային մուտքերի պլանավորված, իսկ ավելի քան 10 տոկոսով` նախորդ տարվա մակարդակը: Թվերն, ինչ խոսք, կարեւոր են: Դա, սակայն, ամենակարեւորը ...ՎԱՐՉԱՊԵՏ ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐԻՆ
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԼՂՀ Նախագահի հրամանագրով կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար է նշանակվել Արմեն Ավագյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր Ստեփանակերտի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը: Հունվարի ...ԴՈՒ ՔԱՐԻՑ ԷԼ ՊԻՆԴ` ՔԱՐԵ ՔԱՐԻՆ ՏԱԿ
Լրացավ Քարին տակի հերոսամարտի 20-ամյակը Կարեն ՄԻՐԶՈՅԱՆ ք. Շուշի Հունվարի 26-ին լրացավ Քարին տակի հերոսամարտի 20-ամյակը: Հերոսամարտ, որ շրջադարձային եղավ մեզ պարտադրված պատերազմում և հիմք հանդիսացավ ...ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ
1Ուզում էին ավելի լավ, ստացվեց ինչպես միշտ. Շարմազանովի արձագանքը Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակին Հայաստանի ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է Ադրբեջանի Միլի մեջլիսի փոխխոսնակ Բահար Մուրադովայի ...
ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼԻԶՄ
Հենրիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՙԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ՚ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՅԱՑՄԱՆ ՈՉ ԴՅՈՒՐԻՆ ՃԱՆԱՊԱՐՀ
ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՐԵՐԻ ՀԵՏԵՎՈՒՄ ՉԵՆ
ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱՅԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՀՐԱՉՅԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ

ՄԵՐ ՈՒԺԸ ՀԱՎԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆԳԱԶ ՕԳՏԱԳՈՐԾՈՂ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻՆ
ՙԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ Է՚
Էմմա ԲԱԼԱՅԱՆՄԵՆՔ ԳՆՈՒՄ ԷԻՆՔ ՀԱՂԹԵԼՈՒ...
Ռոման ԳՐԻԳՈՐՅԱՆ Շուշիի ռազմագործողության մասնակից2011-Ը ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՄԱՐ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՏԱՐԻ ԷՐ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԸ
Ստեփանակերտի քաղաքապետի մամուլի քարտուղարՎԱՐՉԱՊԵՏ ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐԻՆ
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆԴՈՒ ՔԱՐԻՑ ԷԼ ՊԻՆԴ` ՔԱՐԵ ՔԱՐԻՆ ՏԱԿ
ՄԱՏՉԵԼԻ ԻՆՏԵՐՆԵՏ` ԴՊՐՈՑՆԵՐԻՆ
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ
- 410 Ծնվեց միջնադարյան պատմագրության ներկայացուցիչ Մովսես Խորենացին:
- 1799 Կ. Պոլսում ծնվեց Մխիթարյան միաբանության հիմնադիրներից և սյուներից մեկը՝ Էդուարդ Հյուրմուզյանը: (Վախճ. Հռոմում 1876թ-ին):
- 1901 Վանում ծնվեց Հկ(բ)Կ Կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջանը: Խանջյանը զոհ գնաց Լավրենտի Բերիայի հերթական սադրանքին և սպանվեց 1936 թվականի հուլիսին Թիֆլիսում, ուր հրավիրված էր խորհրդակցության:
- 1915 Գաղթական վիճակագրության համաձայն, 1914 թվականի վերջին և 1915 թվականի սկզբին Արևմտյան Հայաստանից, Պարսկաստանից և Թուրքիային սահմանակից շրջաններից, Երևանի և Թիֆլիսի նահանգների 10 գավառներ են գաղթել շուրջ 49800 հայ:
- 1927 Երևանի մշակույթի տանը տեղի ունեցավ Երևանի պետական համալսարանի անդրանիկ շրջանավարտների հանդիսավոր նիստը:
- 1975 Երևանում բացվեց Եղիշե Չարենցի տուն-թանգարանը:
- 2001 Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը ստորագրեց 1915-ի Օսմանյան կայսրության կողմից հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենքը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

