
Հրատարակված է Հուլիս 03, 2009
ՓՈԼԱԴ ԲՅՈՒԼ ԲՅՈՒԼ ՕՂԼԻ.
- ՀԱՄՈԶՎԱԾ ԵՄ՝ ՄԵՆՔ ՆՈՐԻՑ ԿԱՊՐեՆՔ ՄԻՄՅԱՆՑ ՀԵՏ, ԿՈՂՔ ԿՈՂՔԻ Հուլիսի 3-ին Ստեփանակերտում գտնվող՝ ՌԴ-ում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպաններ Արմեն Սմբատյանին եւ Փոլադ Բյուլ-Բյուլ օղլուն, ՌԴ մշակույթի եւ կինեմատոգրաֆիայի դաշնային գործակալության ղեկավար Միխայիլ Շվիդկոյին, ինչպես նաեւ՝ Ադրբեջանի մի խումբ հասարակական-քաղաքական գործիչներին ընդունեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը։ Հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահի խորհրդական, երաժշտագետ, մշակույթի նախկին նախարար Փոլադ Բյուլ-Բյուլ օղլին պատասխանեց լրագրողների հարցերին։ - Ի տարբերություն երկու տարի առաջ տեղի ունեցած մեր նախորդ այցի՝ այս անգամ այստեղ եղան բավականին տաք վիճաբանություններ։ Ներկայիս պատվիրակության կազմում են Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավորներ, ինչը այսպես թե այնպես՝ քաղաքական գնահատական է նշանակում։ Սակայն լրատվամիջոցների համար ես ուզում եմ ընդգծել մի հանգամանք. մենք ոչ մի դեպքում չենք փորձում փոխել հակամարտության կարգավորման քաղաքական ընթացքը, խառնվել նախագահների, արտգործնախարարների բանակցություններին։ Մենք՝ մշակույթի նախկին նախարարներս, ցուցաբերելով այսպիսի նախաձեռնություն՝ մեկ նպատակ ենք հետապնդել. մարդկանց հնարավորություն տալ շփվել միմյանց հետ զուտ մարդասիրական տեսանկյունից։ Այսօր՝ այս հանդիպման ընթացքում առաջարկություններ են հնչել մարդասիրական տարբեր նախագծերի վերաբերյալ, որոնք կարող են մերձեցնել մարդկանց, մոտեցնել դիրքորոշումները։ Հանդիպման ժամանակ ես արդեն ասել եւ կրկնում եմ՝ ոչ հայերն են տիեզերք թռչելու, ոչ ադրբեջանցիները։ Մենք պետք է ապրենք միասին, ուստի անհրաժեշտ է կապեր ստեղծել, փոխհարաբերություններ հաստատել, փոխադարձ հարգանք դրսեւորել։ Ցավոք, շատ լրագրողներ երկու կողմից էլ մեղանչում են նրանով, որ ստեղծում են թշնամու կերպար։ Դա շատ վնասակար է, քանի որ լրատվամիջոցները չորրորդ իշխանություն են։ Ընդհակառակը, այսօր պետք է մարդկանց համոզել, որ անհրաժեշտ է ապրել բարիդրացիական հարաբերություններում, մեկը մյուսին ձեռք մեկնել, պետք է գտնել մարդկանց միավորող, այլ ոչ թե տարանջատող պահեր։ Եկող տարի ողջ առաջադեմ մարդկությունը պետք է նշի Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-րդ տարեդարձը։ Այդ պատերազմում մենք մարտնչել ենք միասին, ե՛ւ հայերը, ե՛ւ ադրբեջանցիները, ե՛ւ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները։ Ուստի պետք է գիտակցել, որ եթե երբեւէ մեզ հաջողվել է միասին ինչ-որ բան անել, այսօր էլ կարող ենք միասին նույնը շարունակել։ Մեր ժողովուրդները դարեր շարունակ ապրել են կողք կողքի, եւ խորապես համոզված եմ, որ որոշակի տարիներ անց ամեն ինչ իր բնականոն հունի մեջ կմտնի, եւ մենք նորից կապրենք միմյանց հետ եւ հարեւանությամբ։ - Չե՞ք կարծում, որ անհրաժեշտ է կոնկրետ քայլեր ձեռնարկել, ասենք, սահմանային գծում հանել նշանառուներին։ - Նշանառուները պետք է հանվեն երկու կողմից։ Մենք նույնպես համաձայն ենք։ Մենք այստեղ ենք եկել ոչ թե քաղաքական եւ պետական հարցեր լուծելու, այլ՝ մարդկանց միջեւ փոխհարաբերություններ ստեղծելու համար։ Այդ նպատակին են ծառայում ինչպես նախորդ, այնպես էլ ներկա այցերը։ Անշուշտ, կլինեն տաք վիճաբանություններ, միմյանց հանդեպ անբավարարության զգացողություն, բայց, համենայն դեպս, ուրիշ ճանապարհ չկա, պետք է զրուցել եւ համաձայնության գալ։ Առայժմ դժվարությամբ՝ սակայն գործընթացն իրականացվում է։ Հանդիպման ընթացքում չափազանց դիպուկ է նկատել հարգարժան դեսպան Արմեն Սմբատյանը։ Այդ ինչպե՞ս է, որ Ռուսաստանում հայերն ու ադրբեջանցիները կարողանում են միասին ապրել, զբաղվել բիզնեսով, բարեկամություն անել, իսկ այստեղ՝ այս փոքրիկ հողակտորում՝ ոչ։ Այո, կան հիմնախնդիրներ, կա շատ բարդ ժառանգություն։ Եթե 1946-ին Ռուսաստանում մեկնումեկը փորձ աներ ասել, որ գերմանացու հետ պետք է բարեկամություն անել, նրան կտոր-կտոր կանեին։ Այնինչ՝ տառացիորեն 6-8 տարի անց երմանիան դարձավ ԽՍՀՄ-ի ամենախոշոր գործընկերներից մեկը, իսկ այսօր՝ Ռուսաստանի։ Այսինքն՝ ժամանակը բուժում է։ Անցել է 16-18 տարի, նոր սերունդ է մեծանում։ Չի կարելի նոր սերնդին թողնել այն ժառանգությունը, ինչ մնացել է տեղի ունեցածի արդյունքում։ - Ձեր այցը չի՞ նշանակում, որ Դուք ճանաչում եք Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ - Ոչ։ Սա սահման չէ, սա շփման գիծ է։

- Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Վերջին լուրերը, Հուլիս 03, 2009
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԵԱՀԿ-ԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԱՊԱՀՈՎԵԼ...
.
...Ստեփանակերտի մասնակցությունը Ղարաբաղի շուրջ բանակցություններում Երեւանում կայացել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հանդիպումը ԵԱՀԿ գործող նախագահ, Հունաստանի ԱԳՆ ղեկավար ...ԱՅՑՈՎ ԼՂՀ-ՈՒՄ ԵՆ ԳՏՆՎՈՒՄ...
. 13
ՌԴ-ում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպաններ Արմեն Սմբատյանն ու Փոլադ Բյուլ-Բյուլ օղլին Այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում են գտնվում Հայաստանի եւ Ադրբեջանի ...ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ԴԵՐԱՍԱՆԸ
Կարինե ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Առաջին բնութագրությունները, որ տարեց հանդիսականները տալիս են վաստակաշատ դերասան Գուրգեն Գրիգորյանին, հետեւյալն են՝ համով, հոտով, կոլորիտային դերասան էր... Իսկ գործընկերներն ավելացնում են, որ նա դերասանական ...ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼՆ ԱՎԵԼԻ ԴՅՈՒՐԻՆ ՉԻ ԼԻՆԻ
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆՀուլիսի 4-ից սկսվում են հայոց լեզու եւ հայ գրականություն, մաթեմատիկա, հայոց պատմություն, օտար լեզու, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն, ընդհանուր ...ՈՒՆԵ՞Ր ԻՐԱՎՈՒՆՔ
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հունիսի 24-ին տեղի ունեցած՝ԼՂՀ ԱԺ լիագումար նիստում խորհրդարան-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԼՂՀ ԱԺ սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի ...ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵԿ ՏԱՐԵԿԱՆ Է
Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ԼՂՀ Սահմանադրությունից բխող դատաիրավական բարեփոխումները սկիզբ առան վերաքննիչ դատարանի ստեղծմամբ, որը կարեւոր քայլ էր իրավական պետություն կառուցելու ճանապարհին։ Այս օրերին վերաքննիչ դատարանը նշում է ստեղծման ...ՓՈԼԱԴ ԲՅՈՒԼ ԲՅՈՒԼ ՕՂԼԻ.
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ 2
ՀԱՄՈԶՎԱԾ ԵՄ՝ ՄԵՆՔ ՆՈՐԻՑ ԿԱՊՐեՆՔ ՄԻՄՅԱՆՑ ՀԵՏ, ԿՈՂՔ ԿՈՂՔԻ Հուլիսի 3-ին Ստեփանակերտում գտնվող՝ ՌԴ-ում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպաններ Արմեն Սմբատյանին եւ ...ԱՆՆԱԽԱԴԵՊ ՆԱԽԱԴԵՊ. ԳՐԵՆԼԱՆԴԻԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Դավիթ ԲԱԲԱՅԱՆ,Քաղաքագետ 1
Հունիսի երկրորդ տասնօրյակը նշանավորվեց ազգերի ինքնորոշման իրավունքի իրագործման համատեքստում կարեւորագույն, կարելի է ասել, նույնիսկ դարակազմիկ իրադարձությամբ, ...32 ԸՆՏԱՆԻՔ ՎԵՐԱԲՆԱԿԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ Է ՍՏԱՑԵԼ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆՔաշաթաղի շրջանային խորհրդի` հուլիսի 2-ին կայացած ընդլայնված նիստի օրակարգի գլխավոր հարցը 2009 թվականի առաջին կիսամյակում շրջվարչակազմի իրականացրած աշխատանքների ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԵՐԿՈՒ ՀԱԶԱՐԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՆ, ՀԱՐՅՈՒՐԱՎՈՐՆԵՐՆ` ԱՆՀԵՏ ԿՈՐԵԼ ԵՆ
.
ԱՅՑՈՎ ԼՂՀ-ՈՒՄ ԵՆ ԳՏՆՎՈՒՄ...
.
A(H1 N1) ՆՈՐ ՏԵՍԱԿԻ ԳՐԻՊԸ ԵՎ ՆՐԱ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
.ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ.
.
ՉԱԿԵՐՏՆԵՐՈՒՄ «ԱՐՄԵՆԻԱՆ» ՆՈՒՅՆՊԵՍ ԱՐՄԵՆԻԱ Է
Զորի ԲԱԼԱՅԱՆՓՈԼԱԴ ԲՅՈՒԼ ԲՅՈՒԼ ՕՂԼԻ.
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԻՍՐԱՅԵԼԸ ՎԵՐԱԶԻՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ
PanARMENIAN.Net
ԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՊԵՏՔ Է ԽԹԱՆՎԻ
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ
.ՀԱՆՐԱՀԱՎԱՔ՝ ՆՎԻՐՎԱԾ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՕՐՎԱՆ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1852 Կ. Պոլսի Խասգյուղ արվարձանում ծնվեց ուսուցիչ, հրապարակախոս և քաղաքական գործիչ Մինաս Չերազը: (Վախճ. 1929թ.-ին, Մարսելում):
- 1913 Կ. Պոլսի դեսպանաժողովն սկսեց Հայկական բարենորոգումների հարցի քննարկումը:
- 1913 Կ. Պոլսի Ենի-Քյոյ արվարձանում իր աշխատանքներն սկսեց «Հայկական բարենորոգումների հանձնաժողովը»:
- 1955 Կրասնոդարի երկրամասի Վերխնե-Բականսկ բանավանում տեղի է ունենում Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի և նրա մարտական ընկերների գերեզմանի վրա կանգնեցված հուշարձանի հանդիսավոր բացումը:
- 1957 ՀԽՍՀ Ժողտնտխորհին առընթեր ստեղծվում է լեռնամետալուրգիական գիտահետազոտական ինստիտուտ:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

