
Հրատարակված է Հուլիս 03, 2009
ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵԿ ՏԱՐԵԿԱՆ Է
- ԼՂՀ Սահմանադրությունից բխող դատաիրավական բարեփոխումները սկիզբ առան վերաքննիչ դատարանի ստեղծմամբ, որը կարեւոր քայլ էր իրավական պետություն կառուցելու ճանապարհին։ Այս օրերին վերաքննիչ դատարանը նշում է ստեղծման մեկ տարին։ Դատական այս կառույցի կողմից տարվող աշխատանքների, ձեռքբերումների եւ անելիքների մասին է մեր հարցազրույցը վերաքննիչ դատարանի նախագահ Վոլոդյա ՀՈՎՍԵՓՅԱՆԻ հետ։ -Պարոն Հովսեփյան, ի՞նչ գործառույթներ է իրականացնում վերաքննիչ դատարանը, արդարացվա՞ծ է, արդյոք, կառույցի ստեղծումը։ - Վերաքննության ինստիտուտը ԼՂՀ-ում գործում է 2002 թվականից։ Սակայն վերաքննությունը եւ վճռաբեկությունը, այսինքն՝ երկու դատարանների գործառույթներն իրականացնում էր ԼՂՀ Գերագույն դատարանը։ Մինչեւ ԼՂՀ վերաքննիչ դատարանի ստեղծումը, վերաքննությունը ԼՂՀ Գերագույն դատարանի կողմից իրականացվում էր 1 դատավորի կողմից։ Այդ նույն դատավորը մասնակից էր դառնում վճռաբեկության կարգով այլ գործերի դատաքննությանը։ Այսինքն՝ վերաքննիչ եւ վճռաբեկ ատյանների տարանջատում չկար։ Նման պայմաններում ոչ միշտ էր հնարավոր լինում վերաքննիչ ատյանում բացահայտել գործի օբյեկտիվ ճշմարտությունը։ Ավելին՝ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը չէր թույլատրում գործը վերադարձնել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։ ԼՂՀ դատական օրենսգրքի համաձայն՝ Վերաքննիչ դատարանն իր իրավասության սահմանում վերանայում է քրեական եւ քաղաքացիական գործերով առաջին ատյանի դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերը։ Առաջին ատյանի դատական ակտերը կարող են բողոքարկվել միայն վերաքննության կարգով՝ բացառությամբ վարչական գործերով կայացած դատական ակտերի, որոնք կարող են բողոքարկվել միայն վճռաբեկության կարգով։ Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի ու հիմնավորումների սահմաններում։ Վերանայումը կատարվում է կոլեգիալ՝ երեք դատավորի կազմով։ - Ընդհանրացնելով մեկ տարվա աշխատանքները՝ առաջընթացի ի՞նչ քայլեր կարող եք առանձնացնել։ - Չնայած նորաստեղծ դատարանի համար մեկ տարին այնքան էլ երկար ժամկետ չէ, սակայն կարելի է մի շարք եզրահանգումներ ու համեմատություններ անել։ Եթե ԼՂՀ Գերագույն դատարանի վերաքննիչ ատյանի կողմից 2008թ. առաջին կիսամյակում 50 քաղաքացիական գործերով կայացվել են վերջնական դատական ակտեր, ապա ընթացիկ տարվա առաջին կիսամյակում դրանց թիվը կազմել է 63։ Ցուցանիշների ոչ շատ բարձր լինելը բացատրվում է նրանով, որ ԼՂՀ վարչական դատավարության օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո առաջին ատյանի կողմից ավարտված վարչական գործերով դատական ակտերի համար նախատեսում է թռիչքային բողոքարկում, այսինքն՝ դրանք միանգամից բողոքարկվում են Գերագույն դատարան։ Վերաքննությամբ ավարտված 63 քաղաքացիական գործերից 29-ով օրենքի ուժ է տրվել առաջին ատյանի դատարանի դատական ակտերին, 11-ը բեկանվել, եւ գործերն ուղարկվել են առաջին ատյանի դատարան՝ նոր քննության, իսկ 23-ը բեկանվել եւ փոփոխվել են, այսինքն՝ վերավճռվել են։ 13 գործ մնացորդում է եւ փոխանցվել է 2-րդ կիսամյակ։ Ավարտված 63 քաղաքացիական գործերից վճռաբեկության կարգով բողոքարկվել է 17 գործ, որից 4-ը հետ է վերադարձվել, օրինական ուժ է տրվել 6 բողոքներով վերաքննիչ դատարանի դատական ակտերին, 1-ով՝ առաջին ատյանի դատարանի, իսկ 4 գործով դատական ակտերը բեկանվել եւ ուղարկվել են առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։ Երկու բողոքներ գտնվում են վճռաբեկության փուլում։ Նշեմ, որ վերաքննիչ եւ վճռաբեկ ատյանների առանձնացումը հանգեցրել է վճռաբեկ բողոքների ավելացմանը։ Վերաքննիչ բողոքների ընթացքավորման համար քաղաքացիների կողմից պետբյուջե է մուծվել 555.315 դրամ պետտուրք, իսկ ավարտված գործերով բռնագանձվել է 20.793.173 դրամ։ Քրեական գործերով պատկերը հետեւյալն է. եթե 2008թ. առաջին կիսամյակում առաջին ատյանի կողմից դատաքննությամբ ավարտված 118 քրեական գործերից վերաքննության կարգով բողոքարկվել է 25 դատավճիռ, ապա ս.թ. առաջին կիսամյակում բողոքարկվել է 28-ը։ Քննության է առնվել 23 քրեական գործ, որոնց արդյունքում 12-ով օրինական ուժ է տրվել առաջին ատյանի դատարանի դատավճիռներին, 11-ը բեկանվել եւ փոփոխվել է, 1-ը՝ բեկանվել եւ ուղարկվել է նոր քննության։ Ըստ բնույթի եւ վտանգավորության աստիճանի՝ 12-ը դասվել է ծանր հանցագործությունների շարքը, 10-ը՝ միջին ծանրության եւ 3-ը՝ ոչ մեծ ծանրության։ Դատաիրավական բարեփոխումների մի կարեւոր հատվածն էլ դատարանաշինությունն է, քանզի արդարադատություն իրականացնելու ընթացքում պետք է անհրաժեշտ պայմաններ լինեն դատավորների եւ դատական կողմերի համար։ Կարեւոր ձեռքբերում է նաեւ այն, որ այսօր մեր դատարանը շենքային պայմանների առումով բավարար վիճակում է։ ԼՂՀ ոստիկանության ժամանակավոր պահման մեկուսարանի վարչական մասնաշենքը վերանորոգելուց հետո տրամադրվել է մեր կառույցին։ Ներկայումս բոլոր պայմաններն առկա են լիարժեք արդարադատություն իրականացնելու համար։ Տարին նշանավորվեց նաեւ դատավորների սոցիալական վիճակի բարելավմանն ուղղված միջոցառումներով։ - Դատարան մտե՞լ են գործեր՝ կապված կաշառակերության եւ կոռուպցիայի հետ։ - Նման բնույթի հանցագործությունների վերաբերյալ ճշգրիտ տվյալներ կարող է տրամադրել ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը։ Նշեմ վերաքննիչ դատարան մտած 1 քրեական գործի մասին։ Առաջին ատյանի դատարանի դատավճռով ԼՂՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության կավատության եւ պոռնկության դեմ պայքարն իրականացնող նախկին օպերլիազոր Ա. Ֆարսյանը կաշառք ստանալու մեղադրանքով ենթարկվել է տուգանքի 500 հազար դրամի չափով՝ զրկվելով ոստիկանության համակարգում աշխատելու իրավունքից։ Վերջինիս պաշտպանը նշած դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել, սակայն բողոքը վերադարձվել է՝ վերակազմման համար։ Դրանից հետո այն վերստին չի ներկայացվել։ Դատարանի կողմից քննվել են նաեւ հասարակական հնչողության մի շարք գործեր։ Դրանց քննության ժամանակ դատարանը, հայտնաբերելով պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված թերություններ եւ խախտումներ, գրավոր իրազեկ է պահում համապատասխան մարմիններին։ - Դատելով Ձեր ասածներից՝ կարելի՞ է դատաիրավական բարեփոխումները մեր հանրապետությունում ավարտված համարել։ - Ցանկացած երկրում դատաիրավական բարեփոխումները շարունակական բնույթ են կրում։ Կատարյալ համակարգ չի լինում։ Ներկա փուլում ԼՂՀ Սահմանադրությունից բխող դատաիրավական բարեփոխումների փաթեթը լրիվությամբ ընդունված է եւ գործում է։ Ժամանակը ցույց կտա դատական նոր համակարգի կատարյալ եւ թերի կողմերը, դատական ինքնակառավարման նոր մարմինների կենսունակությունը եւ կկանխատեսի առաջիկայում դատական իշխանությանն առնչվող օրենսդրության զարգացման հիմնական ուղղությունները։

- Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Վերջին լուրերը, Հուլիս 03, 2009
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԵԱՀԿ-ԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԱՊԱՀՈՎԵԼ...
.
...Ստեփանակերտի մասնակցությունը Ղարաբաղի շուրջ բանակցություններում Երեւանում կայացել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հանդիպումը ԵԱՀԿ գործող նախագահ, Հունաստանի ԱԳՆ ղեկավար ...ԱՅՑՈՎ ԼՂՀ-ՈՒՄ ԵՆ ԳՏՆՎՈՒՄ...
. 13
ՌԴ-ում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպաններ Արմեն Սմբատյանն ու Փոլադ Բյուլ-Բյուլ օղլին Այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում են գտնվում Հայաստանի եւ Ադրբեջանի ...ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ԴԵՐԱՍԱՆԸ
Կարինե ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Առաջին բնութագրությունները, որ տարեց հանդիսականները տալիս են վաստակաշատ դերասան Գուրգեն Գրիգորյանին, հետեւյալն են՝ համով, հոտով, կոլորիտային դերասան էր... Իսկ գործընկերներն ավելացնում են, որ նա դերասանական ...ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼՆ ԱՎԵԼԻ ԴՅՈՒՐԻՆ ՉԻ ԼԻՆԻ
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆՀուլիսի 4-ից սկսվում են հայոց լեզու եւ հայ գրականություն, մաթեմատիկա, հայոց պատմություն, օտար լեզու, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն, ընդհանուր ...ՈՒՆԵ՞Ր ԻՐԱՎՈՒՆՔ
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հունիսի 24-ին տեղի ունեցած՝ԼՂՀ ԱԺ լիագումար նիստում խորհրդարան-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԼՂՀ ԱԺ սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի ...ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵԿ ՏԱՐԵԿԱՆ Է
Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ԼՂՀ Սահմանադրությունից բխող դատաիրավական բարեփոխումները սկիզբ առան վերաքննիչ դատարանի ստեղծմամբ, որը կարեւոր քայլ էր իրավական պետություն կառուցելու ճանապարհին։ Այս օրերին վերաքննիչ դատարանը նշում է ստեղծման ...ՓՈԼԱԴ ԲՅՈՒԼ ԲՅՈՒԼ ՕՂԼԻ.
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ 2
ՀԱՄՈԶՎԱԾ ԵՄ՝ ՄԵՆՔ ՆՈՐԻՑ ԿԱՊՐեՆՔ ՄԻՄՅԱՆՑ ՀԵՏ, ԿՈՂՔ ԿՈՂՔԻ Հուլիսի 3-ին Ստեփանակերտում գտնվող՝ ՌԴ-ում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպաններ Արմեն Սմբատյանին եւ ...ԱՆՆԱԽԱԴԵՊ ՆԱԽԱԴԵՊ. ԳՐԵՆԼԱՆԴԻԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Դավիթ ԲԱԲԱՅԱՆ,Քաղաքագետ 1
Հունիսի երկրորդ տասնօրյակը նշանավորվեց ազգերի ինքնորոշման իրավունքի իրագործման համատեքստում կարեւորագույն, կարելի է ասել, նույնիսկ դարակազմիկ իրադարձությամբ, ...32 ԸՆՏԱՆԻՔ ՎԵՐԱԲՆԱԿԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ Է ՍՏԱՑԵԼ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆՔաշաթաղի շրջանային խորհրդի` հուլիսի 2-ին կայացած ընդլայնված նիստի օրակարգի գլխավոր հարցը 2009 թվականի առաջին կիսամյակում շրջվարչակազմի իրականացրած աշխատանքների ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԵՐԿՈՒ ՀԱԶԱՐԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՆ, ՀԱՐՅՈՒՐԱՎՈՐՆԵՐՆ` ԱՆՀԵՏ ԿՈՐԵԼ ԵՆ
.
ԱՅՑՈՎ ԼՂՀ-ՈՒՄ ԵՆ ԳՏՆՎՈՒՄ...
.
A(H1 N1) ՆՈՐ ՏԵՍԱԿԻ ԳՐԻՊԸ ԵՎ ՆՐԱ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
.ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ.
.
ՉԱԿԵՐՏՆԵՐՈՒՄ «ԱՐՄԵՆԻԱՆ» ՆՈՒՅՆՊԵՍ ԱՐՄԵՆԻԱ Է
Զորի ԲԱԼԱՅԱՆՓՈԼԱԴ ԲՅՈՒԼ ԲՅՈՒԼ ՕՂԼԻ.
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԻՍՐԱՅԵԼԸ ՎԵՐԱԶԻՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ
PanARMENIAN.Net
ԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՊԵՏՔ Է ԽԹԱՆՎԻ
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ
.ՀԱՆՐԱՀԱՎԱՔ՝ ՆՎԻՐՎԱԾ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՕՐՎԱՆ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1852 Կ. Պոլսի Խասգյուղ արվարձանում ծնվեց ուսուցիչ, հրապարակախոս և քաղաքական գործիչ Մինաս Չերազը: (Վախճ. 1929թ.-ին, Մարսելում):
- 1913 Կ. Պոլսի դեսպանաժողովն սկսեց Հայկական բարենորոգումների հարցի քննարկումը:
- 1913 Կ. Պոլսի Ենի-Քյոյ արվարձանում իր աշխատանքներն սկսեց «Հայկական բարենորոգումների հանձնաժողովը»:
- 1955 Կրասնոդարի երկրամասի Վերխնե-Բականսկ բանավանում տեղի է ունենում Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի և նրա մարտական ընկերների գերեզմանի վրա կանգնեցված հուշարձանի հանդիսավոր բացումը:
- 1957 ՀԽՍՀ Ժողտնտխորհին առընթեր ստեղծվում է լեռնամետալուրգիական գիտահետազոտական ինստիտուտ:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

