
Հրատարակված է Հուլիս 03, 2009
ՈՒՆԵ՞Ր ԻՐԱՎՈՒՆՔ
- Հունիսի 24-ին տեղի ունեցած՝ԼՂՀ ԱԺ լիագումար նիստում խորհրդարան-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԼՂՀ ԱԺ սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանի կողմից հարց էր ուղղված ԼՂՀ կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանին։ Նախքան իր հարցը, Ա.Ավանեսյանը ընթերցեց պետական քննական հանձնաժողովի կազմի վերաբերյալ կանոնակարգի հետեւյալ տողերը. «Հանձնաժողովի նախագահին նշանակում է ըստ բարձրագույն ուսումնական հաստատության ենթակայության համապատասխան նախարարությունը (գերատեսչությունը)՝ բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտորի առաջարկությամբ տվյալ մասնագիտությամբ արտադրության խոշոր մասնագետների կամ գիտնականների թվից»։ Այնուհետեւ Ա. Ավանեսյանը հնչեցրել է իր հարցը. «Ֆիզիկայի պետական քննական հանձնաժողովի նախագահ է եղել ԼՂՀ կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը։ Խախտվել է այս կանոնակարգի առաջին կետը, որով ինքը՝ որպես լիազոր ներկայացուցիչ, նշանակվում է տվյալ հանձնաժողովի նախագահ։ Երկրորդ՝ նաեւ մասնագիտական էթիկայի խնդիր կա այստեղ. այն կետը, որտեղ նշվում է «տվյալ մասնագիտությամբ արտադրության խոշոր մասնագետների կամ գիտնականների թվից», ցավալիորեն, ըստ իս, շատ վատ կերպով խախտվել է, որովհետեւ ես ոչ մի ձեւաչափի մեջ չեմ կարողանում տվյալ անձին տեղավորել։ Ի՞նչ նկատառումով է նախարարն իր լիազորությունները ցած դրել եւ ավելի ցածր իրավասության գործառույթներ իրականացրել»։ Քանի որ ԼՂՀ ԿԳ նախարար Վ. Խաչատրյանը ներկա չէր ԱԺ լիագումար նիստին (ծառայողական գործերով գտնվում էր ԼՂՀ սահմաններից դուրս), առաջարկվեց պատգամավոր Ա. Ավանեսյանի հարցը ձեւակերպել որպես պատգամավորական գրավոր հարցապնդում եւ ներկայացնել նախարարությանը։ Ներկայացնում ենք ԼՂՀ ԿԳ նախարար Վ.Խաչատրյանի պատասխանը՝ թվագրված ս.թ. հուլիսի 2-ին։ «Ի պատասխան Ձեր՝ 25.06.09թ. N 02-53 գրությամբ ներկայացված պատգամավորական հարցման` տեղեկացնում եմ, որ ԼՂՀ կրթության — գիտության նախարարության կողմից հաստատված չեն բարձրագույն ուսումնական հաստատություններում պետական քննական հանձնաժողովների մասին կանոնակարգերը, — ներկա դրությամբ հիմք են ընդունվում Հայաստանի Հանրապետությունում գործող կանոնակարգերը, որոնց բոլոր կետերի համապատասխանությունը ԼՂՀ պետական բուհերում պետական քննական հանձնաժողովների ստեղծման գործընթացում պարտադրող պայման չէ, ուստի, 2008-2009 ուստարվա պետական քննական հանձնաժողովների նախագահների նշանակումը կատարվել է` հաշվի առնելով հետ—յալ հանգամանքները. - հանրապետությունում տնտեսական ճգնաժամի ազդեցությամբ պայմանավորված` ավելորդ ֆինանսական ծախսեր չկատարելու համար ըստ մասնագիտությունների գերակշիռ մասի պետական քննական հանձնաժողովների նախագահներ են նշանակվել պետական կառավարման մարմիններում աշխատող պաշտոնատար անձինք, այդ թվում` նախարարներ, փոխնախարարներ, վարչությունների — բաժինների պետեր, որոնց մի մասն ունի գիտական աստիճան կամ կոչում, ինչպես նա— առաջնահերթության կարգով այլ ոլորտներում աշխատող գիտական աստիճաններ — կոչումներ ունեցող անձինք, - պետական քննական հանձնաժողովների նախագահների առաջադրումը կատարվել է բուհերի ռեկտորների կողմից, այդ թվում նա—՝ իմ թեկնածությունը, — նրանց նշանակումները կատարվել են իմ հանձնարարությամբ — իմ կողմից, - պետական կառավարման մարմինների պաշտոնատար անձանց պետական քննական հանձնաժողովների նախագահներ նշանակելը եղել է նպատակային, որպեսզի նրանք անձամբ տեղեկացված լինեն թողարկվող մասնագետների որակավորումներին համապատասխան գիտելիքների ու մասնագիտական կարողությունների մասին: Նման նշանակումները հետապնդել են նա— քննություններն ամենայն անաչառությամբ անցկացնելու — համալսարաններում գոյություն ունեցող դրամահավաքների տխրահռչակ եր—ույթները հնարավորինս կասեցնելու նպատակ: Միաժամանակ հարկ եմ համարում նշել, որ ներկա քննաշրջանն էապես տարբերվում է նախորդ տարիների քննաշրջաններից նրանով, որ չեն եղել ուռճացված գնահատականներ, — շրջանավարտների մի մասը ստացել է «անբավարար» գնահատական: Հարգարժան պարոն Ավանեսյան, ինչ վերաբերում է Ձեր այն համոզմանը, որ իմ` «Ֆիզիկա» մասնագիտության պետական քննական հանձնաժողովի նախագահ լինելը հակասում է Հայաստանի Հանրապետության ԿԳ նախարարության կողմից հաստատված կանոնակարգին, ապա համոզված եղեք, որ իմ գիտելիքներն ու կարողությունները, աշխատանքային փորձը բավարարում են ստուգել ու գնահատել շրջանավարտների գիտելիքներն ու մասնագիտական կարողությունները, — առաջարկում եմ յուրաքանչյուր աշխատանքում առավելապես ուշադրություն դարձնել բովանդակային խնդիրներին»: Մենք հետաքրքրվեցինք նաեւ, թե կառավարության անդամներից եւ պաշտոնատար այլ անձանցից ուրիշ ովքեր են եղել պետական ավարտական քննությունների հանձնաժողովների նախագահներ եւ պարզեցինք հետեւյալը. ԱրՊՀ ճարտարագիտության ֆակուլտետի արդյունաբերական եւ քաղաքացիական շինարարության մասնագիտության գծով պետական ավարտական քննությունների նախագահ է եղել ԼՂՀ քաղաքաշինության նախարար Ա. Վարդանյանը, փոխադրումների կազմակերպումը եւ կառավարումը տրանսպորտում մասնագիտության գծով՝ ԼՂՀ վարչապետի խորհրդական Հրանտ Մելքումյանը, իրավագիտություն մասնագիտության գծով ԱրՊՀ-ում եւ «Գրիգոր Նարեկացի» համալսարանում՝ ԼՂՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամայիս Ավագյանը, ԱրՊՀ ֆինանսներ եւ վարկ եւ հաշվապահական հաշվառում, «Գրիգոր Նարեկացի» համալսարանում տնտեսագիտություն մասնագիտությունների գծով՝ ԼՂՀ ֆինանսների նախարարի տեղակալ Մաքսիմ Հակոբջանյանը, ՆԶՊ մասնագիտության գծով՝ ԼՂՀ ԿԱ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռ. Հովսեփյանը, անտառային ճարտարագիտական գործ մասնագիտության գծով՝ ԼՂՀ ԿԱ շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների վարչության պետ Գ. Գրիգորյանը։ Իսկ ՀՀ ՊՆ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտում 2007թ. պետական քննական հանձնաժողովի նախագահ է եղել ՀՀ պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը։

- Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Վերջին լուրերը, Հուլիս 03, 2009
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԵԱՀԿ-ԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԱՊԱՀՈՎԵԼ...
.
...Ստեփանակերտի մասնակցությունը Ղարաբաղի շուրջ բանակցություններում Երեւանում կայացել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հանդիպումը ԵԱՀԿ գործող նախագահ, Հունաստանի ԱԳՆ ղեկավար ...ԱՅՑՈՎ ԼՂՀ-ՈՒՄ ԵՆ ԳՏՆՎՈՒՄ...
. 13
ՌԴ-ում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպաններ Արմեն Սմբատյանն ու Փոլադ Բյուլ-Բյուլ օղլին Այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում են գտնվում Հայաստանի եւ Ադրբեջանի ...ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ԴԵՐԱՍԱՆԸ
Կարինե ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Առաջին բնութագրությունները, որ տարեց հանդիսականները տալիս են վաստակաշատ դերասան Գուրգեն Գրիգորյանին, հետեւյալն են՝ համով, հոտով, կոլորիտային դերասան էր... Իսկ գործընկերներն ավելացնում են, որ նա դերասանական ...ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼՆ ԱՎԵԼԻ ԴՅՈՒՐԻՆ ՉԻ ԼԻՆԻ
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆՀուլիսի 4-ից սկսվում են հայոց լեզու եւ հայ գրականություն, մաթեմատիկա, հայոց պատմություն, օտար լեզու, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն, ընդհանուր ...ՈՒՆԵ՞Ր ԻՐԱՎՈՒՆՔ
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հունիսի 24-ին տեղի ունեցած՝ԼՂՀ ԱԺ լիագումար նիստում խորհրդարան-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԼՂՀ ԱԺ սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի ...ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵԿ ՏԱՐԵԿԱՆ Է
Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ԼՂՀ Սահմանադրությունից բխող դատաիրավական բարեփոխումները սկիզբ առան վերաքննիչ դատարանի ստեղծմամբ, որը կարեւոր քայլ էր իրավական պետություն կառուցելու ճանապարհին։ Այս օրերին վերաքննիչ դատարանը նշում է ստեղծման ...ՓՈԼԱԴ ԲՅՈՒԼ ԲՅՈՒԼ ՕՂԼԻ.
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ 2
ՀԱՄՈԶՎԱԾ ԵՄ՝ ՄԵՆՔ ՆՈՐԻՑ ԿԱՊՐեՆՔ ՄԻՄՅԱՆՑ ՀԵՏ, ԿՈՂՔ ԿՈՂՔԻ Հուլիսի 3-ին Ստեփանակերտում գտնվող՝ ՌԴ-ում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպաններ Արմեն Սմբատյանին եւ ...ԱՆՆԱԽԱԴԵՊ ՆԱԽԱԴԵՊ. ԳՐԵՆԼԱՆԴԻԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Դավիթ ԲԱԲԱՅԱՆ,Քաղաքագետ 1
Հունիսի երկրորդ տասնօրյակը նշանավորվեց ազգերի ինքնորոշման իրավունքի իրագործման համատեքստում կարեւորագույն, կարելի է ասել, նույնիսկ դարակազմիկ իրադարձությամբ, ...32 ԸՆՏԱՆԻՔ ՎԵՐԱԲՆԱԿԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ Է ՍՏԱՑԵԼ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆՔաշաթաղի շրջանային խորհրդի` հուլիսի 2-ին կայացած ընդլայնված նիստի օրակարգի գլխավոր հարցը 2009 թվականի առաջին կիսամյակում շրջվարչակազմի իրականացրած աշխատանքների ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԵՐԿՈՒ ՀԱԶԱՐԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՆ, ՀԱՐՅՈՒՐԱՎՈՐՆԵՐՆ` ԱՆՀԵՏ ԿՈՐԵԼ ԵՆ
.
ԱՅՑՈՎ ԼՂՀ-ՈՒՄ ԵՆ ԳՏՆՎՈՒՄ...
.
A(H1 N1) ՆՈՐ ՏԵՍԱԿԻ ԳՐԻՊԸ ԵՎ ՆՐԱ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
.ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ.
.
ՉԱԿԵՐՏՆԵՐՈՒՄ «ԱՐՄԵՆԻԱՆ» ՆՈՒՅՆՊԵՍ ԱՐՄԵՆԻԱ Է
Զորի ԲԱԼԱՅԱՆՓՈԼԱԴ ԲՅՈՒԼ ԲՅՈՒԼ ՕՂԼԻ.
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԻՍՐԱՅԵԼԸ ՎԵՐԱԶԻՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ
PanARMENIAN.Net
ԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՊԵՏՔ Է ԽԹԱՆՎԻ
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ
.ՀԱՆՐԱՀԱՎԱՔ՝ ՆՎԻՐՎԱԾ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՕՐՎԱՆ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1852 Կ. Պոլսի Խասգյուղ արվարձանում ծնվեց ուսուցիչ, հրապարակախոս և քաղաքական գործիչ Մինաս Չերազը: (Վախճ. 1929թ.-ին, Մարսելում):
- 1913 Կ. Պոլսի դեսպանաժողովն սկսեց Հայկական բարենորոգումների հարցի քննարկումը:
- 1913 Կ. Պոլսի Ենի-Քյոյ արվարձանում իր աշխատանքներն սկսեց «Հայկական բարենորոգումների հանձնաժողովը»:
- 1955 Կրասնոդարի երկրամասի Վերխնե-Բականսկ բանավանում տեղի է ունենում Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի և նրա մարտական ընկերների գերեզմանի վրա կանգնեցված հուշարձանի հանդիսավոր բացումը:
- 1957 ՀԽՍՀ Ժողտնտխորհին առընթեր ստեղծվում է լեռնամետալուրգիական գիտահետազոտական ինստիտուտ:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

