
ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼՆ ԱՎԵԼԻ ԴՅՈՒՐԻՆ ՉԻ ԼԻՆԻ
Հուլիսի 4-ից սկսվում են հայոց լեզու եւ հայ գրականություն, մաթեմատիկա, հայոց պատմություն, օտար լեզու, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն, ընդհանուր պատմություն առարկաների ավարտական, պետական ավարտական եւ միասնական (բուհերի ընդունելության) լրացուցիչ քննությունները, որոնք կտեւեն մինչեւ հուլիսի 16-ը։ Ըստ ժամանակացույցի, առաջին քննությունը հայոց լեզու եւ հայ գրականություն առարկայից է։ Հիշեցնենք, որ ավարտական եւ պետական ավարտական լրացուցիչ քննություններին կարող են մասնակցել՝ հիմնական փուլում անցկացված քննություններին չմասնակցած շրջանավարտները, միասնական քննության ավարտական մասը (Ա մակարդակ) չհաղթահարած շրջանավարտները (որոնց տարեկան կամ քննական անբավարար գնահատականների թիվը չի գերազանցում երկուսը), ավարտական, պետական ավարտական քննություններից անբավարար ստացած աշակերտները (որոնց տարեկան կամ քննական անբավարար գնահատականների թիվը չի գերացանցում երկուսը)։ Իսկ միասնական լրացուցիչ քննություններին (2009թ. բուհերի ընդունելության) կարող են մասնակցել պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից 2009թ. զորացրվածները, սփյուռքի շրջանավարտները, 2008-2009 ուստարվա այն շրջանավարտները, ովքեր միասնական քննությանը հարգելի պատճառով ի վիճակի չեն եղել մասնակցել, այն շրջանավարտները, ովքեր առաջին փուլի քննություններին մասնակցելու համար չեն հայտագրվել, բողոքարկման հանրապետական հանձնաժողովի կողմից լրացուցիչ միասնական քննությանը մասնակցելու թույլտվություն ստացած շրջանավարտները։ Ինչպես տեղեկացանք ԼՂՀ գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Յու. Քարամյանից, հայոց լեզու եւ հայ գրականություն առարկայից 11-րդ դասարանի պետական ավարտական քննությանը կմասնակցի 159 , 9-րդ դասարանի ավարտական քննությանը՝ 365, իսկ միասնականին՝ 16 շրջանավարտ։ Մաթեմատիկայի միասնական քննությանը կմասնակցի 18 հոգի, պետական ավարտականին՝ 489, իսկ ավարտականին՝ 246 հոգի։ Հայոց պատմության միասնական քննությանը կմասնակցի 25 հոգի, պետական ավարտականին՝ 48, իսկ 9-րդ դասարանի ավարտական քննությանը՝ 154 աշակերտ։ Ֆիզիկայի միասնական քննությանը կմասնակցի 36, պետական ավարտականին՝ 185 շրջանավարտ։Քիմիայից միասնական քննությանը կմասնակցի 9, պետական ավարտականին՝ 28 շրջանավարտ։Կենսաբանությունից միասնական քննությանը 8, պետական ավարտականին՝ 70, աշխարհագրության միասնական քննությանը՝ 14, պետական ավարտականին՝ 9, ռուսաց լեզվից՝ միասնական քննությանը՝ 15, պետական ավարտականին՝ 55, անգլերենի միասնական քննությանը՝ 7, պետական ավարտականին՝ 4 հոգի։ Ընդհանուր առմամբ, լրացուցիչ միասնական քննությանը մասնակցելու հայտ է ներկայացրել 99 դիմորդ։ ԼՂՀ ԳԹԿ տնօրենի տվյալներով՝ միասնական լրացուցիչ քննություններին մասնակցողների գրեթե 90%-ն այն շրջանավարտներն են, ովքեր տվյալ առարկայի համար առաջին անգամ են հայտ ներկայացնում։ Ասենք, տնտեսագիտական բաժնի դիմորդը, ունենալով հայոց լեզվից անբավարար գնահատական, այժմ ցանկություն է հայտնել դիմել ագրարային բաժին, որտեղ այդ առարկան մրցութային չէ։ Կամ տնտեսագիտական բաժնի դիմորդը, ունենալով մաթեմատիկայից անբավարար գնահատական, դիմել է լրացուցիչ քննություն հանձնելու ֆիզիկայից եւ ընդունվելու համապատասխան բաժին։ ԳԹԿ տնօրենը համոզված չէ, որ այս դեպքում դրական միավորների թիվն ավելի շատ կլինի (եթե հիմնական քննություններին ամիսներ շարունակ պատրաստվելուց հետո ձախողվել են, ապա հավանականությունը քիչ է, որ առանց պարապելու դիմորդներն ավելի լավ հանձնեն)։ ԳԹԿ տնօրենը հավաստիացնում է, որ լրացուցիչ քննությունները եւս անց են կացվելու այնպիսի անաչառությամբ, ինչպես՝ հիմնական քննությունների ժամանակ էր. դարձյալ լինելու են տեսախցիկներ, բացառվելու է օգնություն ստանալու հնարավորությունը։ Նրա կարծիքով՝ հիմա ավելի խիստ է լինելու, որովհետեւ քննություն հանձնողները, որոնք ցրված են լինելու ամբողջ դահլիճով մեկ, հնարավորություն չեն ունենալու մեկը մյուսից օգտվել։ Լրացուցիչ քննությունները շրջանավարտների համար պարզապես հնարավորություն են մեկ անգամ եւս փորձելու իրենց ուժերը։
- Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԵԱՀԿ-ԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԱՊԱՀՈՎԵԼ...
.
...Ստեփանակերտի մասնակցությունը Ղարաբաղի շուրջ բանակցություններում Երեւանում կայացել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հանդիպումը ԵԱՀԿ գործող նախագահ, Հունաստանի ԱԳՆ ղեկավար ...ԱՅՑՈՎ ԼՂՀ-ՈՒՄ ԵՆ ԳՏՆՎՈՒՄ...
. 13
ՌԴ-ում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպաններ Արմեն Սմբատյանն ու Փոլադ Բյուլ-Բյուլ օղլին Այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում են գտնվում Հայաստանի եւ Ադրբեջանի ...ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ԴԵՐԱՍԱՆԸ
Կարինե ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Առաջին բնութագրությունները, որ տարեց հանդիսականները տալիս են վաստակաշատ դերասան Գուրգեն Գրիգորյանին, հետեւյալն են՝ համով, հոտով, կոլորիտային դերասան էր... Իսկ գործընկերներն ավելացնում են, որ նա դերասանական ...ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼՆ ԱՎԵԼԻ ԴՅՈՒՐԻՆ ՉԻ ԼԻՆԻ
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆՀուլիսի 4-ից սկսվում են հայոց լեզու եւ հայ գրականություն, մաթեմատիկա, հայոց պատմություն, օտար լեզու, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն, ընդհանուր ...ՈՒՆԵ՞Ր ԻՐԱՎՈՒՆՔ
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հունիսի 24-ին տեղի ունեցած՝ԼՂՀ ԱԺ լիագումար նիստում խորհրդարան-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԼՂՀ ԱԺ սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի ...ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵԿ ՏԱՐԵԿԱՆ Է
Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ԼՂՀ Սահմանադրությունից բխող դատաիրավական բարեփոխումները սկիզբ առան վերաքննիչ դատարանի ստեղծմամբ, որը կարեւոր քայլ էր իրավական պետություն կառուցելու ճանապարհին։ Այս օրերին վերաքննիչ դատարանը նշում է ստեղծման ...ՓՈԼԱԴ ԲՅՈՒԼ ԲՅՈՒԼ ՕՂԼԻ.
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ 2
ՀԱՄՈԶՎԱԾ ԵՄ՝ ՄԵՆՔ ՆՈՐԻՑ ԿԱՊՐեՆՔ ՄԻՄՅԱՆՑ ՀԵՏ, ԿՈՂՔ ԿՈՂՔԻ Հուլիսի 3-ին Ստեփանակերտում գտնվող՝ ՌԴ-ում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպաններ Արմեն Սմբատյանին եւ ...ԱՆՆԱԽԱԴԵՊ ՆԱԽԱԴԵՊ. ԳՐԵՆԼԱՆԴԻԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Դավիթ ԲԱԲԱՅԱՆ,Քաղաքագետ 1
Հունիսի երկրորդ տասնօրյակը նշանավորվեց ազգերի ինքնորոշման իրավունքի իրագործման համատեքստում կարեւորագույն, կարելի է ասել, նույնիսկ դարակազմիկ իրադարձությամբ, ...32 ԸՆՏԱՆԻՔ ՎԵՐԱԲՆԱԿԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ Է ՍՏԱՑԵԼ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆՔաշաթաղի շրջանային խորհրդի` հուլիսի 2-ին կայացած ընդլայնված նիստի օրակարգի գլխավոր հարցը 2009 թվականի առաջին կիսամյակում շրջվարչակազմի իրականացրած աշխատանքների ...
ԵՐԿՈՒ ՀԱԶԱՐԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՆ, ՀԱՐՅՈՒՐԱՎՈՐՆԵՐՆ` ԱՆՀԵՏ ԿՈՐԵԼ ԵՆ
.
ԱՅՑՈՎ ԼՂՀ-ՈՒՄ ԵՆ ԳՏՆՎՈՒՄ...
.
A(H1 N1) ՆՈՐ ՏԵՍԱԿԻ ԳՐԻՊԸ ԵՎ ՆՐԱ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
.ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ.
.
ՉԱԿԵՐՏՆԵՐՈՒՄ «ԱՐՄԵՆԻԱՆ» ՆՈՒՅՆՊԵՍ ԱՐՄԵՆԻԱ Է
Զորի ԲԱԼԱՅԱՆՓՈԼԱԴ ԲՅՈՒԼ ԲՅՈՒԼ ՕՂԼԻ.
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԻՍՐԱՅԵԼԸ ՎԵՐԱԶԻՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ
PanARMENIAN.Net
ԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՊԵՏՔ Է ԽԹԱՆՎԻ
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ
.ՀԱՆՐԱՀԱՎԱՔ՝ ՆՎԻՐՎԱԾ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՕՐՎԱՆ
.
- 1852 Կ. Պոլսի Խասգյուղ արվարձանում ծնվեց ուսուցիչ, հրապարակախոս և քաղաքական գործիչ Մինաս Չերազը: (Վախճ. 1929թ.-ին, Մարսելում):
- 1913 Կ. Պոլսի դեսպանաժողովն սկսեց Հայկական բարենորոգումների հարցի քննարկումը:
- 1913 Կ. Պոլսի Ենի-Քյոյ արվարձանում իր աշխատանքներն սկսեց «Հայկական բարենորոգումների հանձնաժողովը»:
- 1955 Կրասնոդարի երկրամասի Վերխնե-Բականսկ բանավանում տեղի է ունենում Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի և նրա մարտական ընկերների գերեզմանի վրա կանգնեցված հուշարձանի հանդիսավոր բացումը:
- 1957 ՀԽՍՀ Ժողտնտխորհին առընթեր ստեղծվում է լեռնամետալուրգիական գիտահետազոտական ինստիտուտ:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

