
Հրատարակված է Հուլիս 03, 2009
ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ԴԵՐԱՍԱՆԸ
- Առաջին բնութագրությունները, որ տարեց հանդիսականները տալիս են վաստակաշատ դերասան Գուրգեն Գրիգորյանին, հետեւյալն են՝ համով, հոտով, կոլորիտային դերասան էր... Իսկ գործընկերներն ավելացնում են, որ նա դերասանական վառ ձիրքով օժտված, սրամիտ, սրախոս, կենսախինդ, անչափ ինքնատիպ — քիչ էլ դժվար բնավորությամբ անձնավորություն էր։ Ծնվել է 1907 թվականին՝ Լեռնային Ղարաբաղի Քռասնի գյուղում, որտեղ էլ անցել է նրա մանկությունը։ Նրա 15-ամյակը չլրացած՝ Գրիգորյանների ընտանիքը տեղափոխվում է Բաքու։ Հորից սովորել էր փականագործի արհեստը եւ աշխատանքի անցել մեքենաշինական գործարանում։ Պատանին լավ էր աշխատում, վարպետները գոհ էին, իսկ աշխատանքի ընկերները սիրեցին նրան՝ ուրախ — անհանգիստ բնավորության համար։ Գուրգենը հիանալի պարում էր, նվագում թառի վրա, դափ ու դհոլ զարկում, գիտեր տեղին սրամտել ու կատակել — ամենահետաքրքիրը՝ նա կարող էր որ—է մեկի շարժուձ—ը, խոսելաձ—ն այնպիսի վարպետությամբ նմանակել, որ ընկերները ծիծաղից թուլանում էին։ Եվ այդ բոլոր բարեմասնությունների համար էլ նրան տալիս են «արտիստ» մականունը։ Նա ակտիվորեն մասնակցում է գործարանի երաժշտական — դրամատիկական խմբակների աշխատանքներին։ Ու մի օր էլ արվեստի մարդիկ նկատում են Գուրգենի ընդունակությունները — նրան տանում թատրոն, ուր Աբելյանն ու Ոսկանյանն էին, Երամյանն ու Ժասմենը։ Եվ այդ մեծությունների արվեստի ուժն էլ կախարդում, տիրաբար ձգում է պատանուն դեպի բեմ։ Դա 1928 թվականին էր։ Թատրոնին կից դերասանական ստուդիան ավարտելուց հետո սկսվում է նրա պրոֆեսիոնալ գործունեությունը.Գուրգենն ամբողջովին նվիրվում է բեմարվեստին — նրա մեջ տեսնում իր կյանքի իմաստն ու նպատակը։ Սկսնակ դերասանի կյանքում նոր, գեղեցիկ շրջափուլ է սկսվում, երբ 1934թ. Ստեփանակերտի նորաստեղծ հայկական պետական դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր Կարո Ալվարյանը նրան հրավիրում է աշխատելու։ Երիտասարդը ոգ—որությամբ է ընդունում հրավերը — դառնում նորաստեղծ թատրոնի հիմնադիր կազմի առաջատար դերասաններից մեկը։ Ստեփանակերտի թատրոնի առաջին իսկ ներկայացումներից Գրիգորյանն աչքի է ընկնում իր ինքնատիպ կատարումներով։ Արտիստի վաղ շրջանի լավագույն դերակատարումներից ժամանակի մամուլն ընդգծել է հատկապես երկուսը՝ Ա. Կորնեյչուկի «Պլատոն Կրեչետ» հայտնի պիեսի բեմադրության մեջ գործկոմի նախագահ Բերեստի կերպարի անձնավորումը — Մինթո—ը՝ Շիրվանզադեի «Մորգանի խնամին» սուր քաղաքական կատակերգության մեջ։ Մամուլը նշում է, որ Գրիգորյանի Բերեստը մարդկային էր ու հասկանալի, պարզ ու անմիջական, հեռու այն ժամանակներին հատուկ սխեմատիզմից ու պլակատայնությունից, իսկ նրա Մինթո—ն այնքան կոլորիտային էր ու տիպական, որ մարդիկ հատուկ թատրոն էին գալիս այդ կատարումը տեսնելու համար (տե՛ս «Երիտասարդ բոլշ—իկ», 1936, 27 մայիսի)։ Դերասանը կարճ ժամանակամիջոցում սիրվում է հատկապես քաղաքի երիտասարդության կողմից։ Լինելով եվրոպական պարերի լավագույն կատարող՝ նա ներկայացումներից ազատ օրերին, թատրոնի ճեմասրահում կազմակերպում էր պարերի երեկոներ, որտեղ տանգո, ֆոքստրոտ ու վալս էր սովորեցնում ջահելներին։ Նա այդ երեկոների շունչն ու ոգին էր, իսկ երբ սկսում էր մենապարել, պարահարթակը մեկեն բացվում էր, — բոլորը հիանում էին նրա կրակոտ լեզգինկայով ու փոթորկահույզ շալախոյով։ Նշենք նա—, որ արտիստի պարելու — թառի վրա նվագելու շնորհքն օգտագործվում էր ներկայացումներում, — նրա ամեն մի մուտքը վերածվում էր համերգային համարի։ Գուրգեն Գրիգորյանը միաժամանակ պարեր էր բեմադրում ներկայացումների համար — փաստորեն թատրոնի դերասանների պարուսույցն էր։ 1937թ. Ստեփանակերտ հյուրախաղերի է գալիս Լ—ոն Երամյանը։ Հանիդսատեսն առաջին անգամ դիտում է նրա մարմնավորած Պեպոն, որն, անշուշտ, եր—ույթ էր հայ բեմում։ Այդ ներկայացման մեջ մեծ արտիստի խաղընկերն է դառնում նա— Գուրգեն Գրիգորյանը՝ Զիմզիմովի դերակատարմամբ, — մամուլը վկայում է, որ Երամյանը գոհ է մնացել երիտասարդ դերասանի կատարումից (տե՛ս «Խորհրդային Ղարաբաղ», 1937, 16 հուլիսի)։ Հայրենական մեծ պատերազմն իր հորձանուտի մեջ է առնում նա— դերասան Գուրգեն Գրիգորյանին։ Նրա բեմը դառնում է Հյուսիսային Կովկասի մատույցները, դերը՝ հայրենիքի համար կռվող զինվորը։ Հայրենիքի հանդեպ իր զինվորական պարտքը պատվով կատարելուց հետո դերասանը նորից վերադառնում է Ստեփանակերտ՝ իր սիրած գործին՝ բեմարվեստին։ Ասենք նա—, որ Գրիգորյանն անչափ անհանգիստ — անդադար մարդ էր, — դրանով կարելի է բացատրել նրա հաճախակի տեղափոխությունները թատրոնից թատրոն։ Այսպես օրինակ, նա որոշ ընդմիջումներով աշխատել է Գորիսի, Ղափանի, Նոր Բայազետի, անգամ միջինասիական Անդիջան քաղաքի թատրոններում, բայց կրկին ու կրկին վերադարձել է հայրենի լեռնաշխարհի թատրոնը — 1956թ. վերջնականապես խարիսխ ձգել այստեղ։ Ստեփանակերտի թատրոնում Գուրգեն Գրիգորյանն անձնավորել է 150-ից ավելի փոքր ու մեծ դերեր, — քանի որ նրա արտիստական որակը ձ—ավորվել էր Բաքվի հայկական դրամատիկական թատրոնում, ուստի նա իրատեսական, հոգեբանական խաղաոճի, սկզբունքների լավագույն կրողներից մեկը եղավ այս բեմում։ Տարիների ընթացքում նա, անշուշտ, ունեցավ իր ստեղծագործական նկարագիրը, ուրույն խաղակերպն ու խաղաոճը։ Մարմնավորելով այս կամ այն կերպարը՝ նա կարծես ասում էր ոչ թե նախապես գրված — անգիր արված տեքստը, այլ իր խոսքերը, դատողությունները, որ, թվում էր, նույն րոպեին էին ծնվել նրա գլխում։ Այս առումով դերասանի լավագույն անձնավորումները դարձան նրա Մինթո—ը՝ «Մորգանի խնամին», Ոսկանը՝ «Չար ոգի», Շմագան՝ «Անմեղ մեղավորներ», բեմադրություններում, որտեղ դրս—որվեց Գրիգորյանի արտիստական խառնվածքի բնորոշ — վառ կողմերից մեկը —ս՝ կոմիզմը։ Հետադարձ հայացք ձգելով — վերհիշելով Գուրգեն Գրիգորյանի կերպավորումները՝ իմ առջ— հառնում է բեմական հերոսների մի անզուգական պատկերասրահ, որտեղ ոչ մի անձնավորում չէր կրկնում մյուսին. նրանք տարբեր էին թե՛ դերապատկերով, թե՛ կատարման վարպետությամբ։ Ամենակար—որը՝ այդ կերպարները երկա՜ր-երկար մնում էին հանդիսատեսի հիշողության մեջ։ Տարբեր տարիների նրա անմոռաց կերպավորումներից կարելի է համարել Զամբախովը՝ «Խաթաբալա», Բարսեղ աղան՝ «Քանդած օջախ», Բարխուդարը՝ «Նամուս», Պարետը՝ «Տրիբունալ», Պանկրացիոն՝ «Վենետիկյան երկվորյակներ», Բատկոն՝ «Մայրը մնում է մայր», Նեսոն՝ «Մեծ լոռեցին», Գարուշ բիձան՝ «Սիրտը կանչում է», Պուդ Կուզմիչ Բորովցովը՝ «Հորձանուտ», Արբակը՝ «Սամվել», Վերնոնը՝ «Խորթ մայրը», Պրեզիդենտը՝ «Սեր — խարդավանք», Վառավինը՝ «Անձնական գործ», Չապեկը՝ «Ռոմեոն, Ջուլիետան — խավարը», Մարգարը՝ «Աշխարհն, այո, շուռ է եկել», Գնդապետը՝ «Գլխի գինն է 50 միլիոն», Փորսուղյանը՝ «Սրտի արատ», Վարդան Գեղամիչը՝ «Այրվող պատիվ» բեմադրություններում։ Թերթելով Գուրգեն Գրիգորյանի անձնական արխիվում պահված նյութերը՝ ինձ հաճելիորեն զարմացրեց հետաքրքրությունների այն լայն շրջանակը, որ նա ուներ։ Պարզվում է, որ անչափ ընթերցասեր էր. նրան հետաքրքրում էր այն ամենը, ինչ կապված էր հայ ժողովրդի — հատկապես Արցախի պատմության հետ։ Ամենուր գրառումներ են, մեջբերումներ մեծանուն մարդկանց ասույթներից։ Գուրգեն Գրիգորյանը բազմաշնորհ անձնավորություն էր։ Դրանում մեկ անգամ եւս համոզվեցի, երբ նրա անձնական արխիվում հանդիպեցի նոտագրված մեղեդիների, եւ պարզվում է, նա նաեւ ինքնուս երգահան էր, գրում էր պարեղանակներ, որոնցից «Արմենուհի» մեղեդին բեմադրվել է Լեռնային Ղարաբաղի երգի-պարի պետական համույթում եւ երկար տարիներ հնչել բեմից։ Նա նա— սիրում էր նամակներ ու շնորհավորական բացիկներ ուղարկել Խորհրդային մեծ երկրի տարբեր ծայրերում ապրող զինվորական ու թատերական իր ընկերներից — անկեղծորեն ուրախանում էր, երբ նրանցից պատասխան էր ստանում. ասենք՝ Մուշեղ Սաղյանից, Արարատ Բարսեղյանից, Միքայել Կորգանյանից, Լեոնիդ Հուրունցից… Ասում են՝ բնավորությունը ճակատագիր է։ Եր—ի այդպես է։ Կան մարդիկ, ովքեր մեղմ բնավորության շնորհիվ հեշտությամբ հարթում են իրենց ճանապարհը — կյանքից վերցնում այն ամեն լավը, ինչ պետք է, իսկ դժվար բնավորությունը հաճախ պատճառ է դառնում, որ մարդ չարժանանա նույնիսկ այն նվազագույնին, ինչն իրավամբ իրենն է։ Այդպես եղավ նա— Գուրգեն Գրիգորյանի պարագայում։ Չնայած «դժվար բնավորություն» արտահայտությունը ես այստեղ կառնեի չակերտների մեջ, որովհետ—, ըստ գործընկերների պատմածի, այն կայանում էր նրանում, որ նա արդարամիտ էր, ազատամիտ, ըմբոստ, չէր սիրում շողոքորթել — տանել չէր կարողանում այդպիսիներին — իր կարծիքն արտահայտում էր բացեիբաց։ Այդուհանդերձ, լսելով, տեսնելով — կարդալով դերասանի մասին, այն ամենը, ինչ ինձ հաջողվեց ձեռք բերել, վստահորեն կարող եմ ասել, որ Գուրգեն Գրիգորյանն ապրել է հախուռն, հետաքրքիր արտիստական կյանք — շուրջ 50 տարի անմնացորդ ծառայել է բեմին, որից 35-ը՝ Ստեփանակերտի թատրոնին։ Եվ փույթ չէ, որ նա չստացավ վաստակավոր արտիստի իր երազած կոչումը, նրա ամենամեծ կոչումը ժողովրդի սերն էր, որին կնախանձեին շատ ու շատ կոչումնավոր դերասաններ։ Ուստի տարիների հեռվից — օրվա բարձունքից անվարան կարող ենք ասել, որ Գուրգեն Գրիգորյանի արվեստը Ստեփանակերտի թատրոնի պատմության անանց էջերից է, իսկ նրա հախուռն դերասանական կերպարը դեռ երկար կապրի Արցախի հանդիսատեսի հիշողության մեջ։

- Կարինե ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Վերջին լուրերը, Հուլիս 03, 2009
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԵԱՀԿ-ԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԱՊԱՀՈՎԵԼ...
.
...Ստեփանակերտի մասնակցությունը Ղարաբաղի շուրջ բանակցություններում Երեւանում կայացել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հանդիպումը ԵԱՀԿ գործող նախագահ, Հունաստանի ԱԳՆ ղեկավար ...ԱՅՑՈՎ ԼՂՀ-ՈՒՄ ԵՆ ԳՏՆՎՈՒՄ...
. 13
ՌԴ-ում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպաններ Արմեն Սմբատյանն ու Փոլադ Բյուլ-Բյուլ օղլին Այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում են գտնվում Հայաստանի եւ Ադրբեջանի ...ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ԴԵՐԱՍԱՆԸ
Կարինե ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Առաջին բնութագրությունները, որ տարեց հանդիսականները տալիս են վաստակաշատ դերասան Գուրգեն Գրիգորյանին, հետեւյալն են՝ համով, հոտով, կոլորիտային դերասան էր... Իսկ գործընկերներն ավելացնում են, որ նա դերասանական ...ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼՆ ԱՎԵԼԻ ԴՅՈՒՐԻՆ ՉԻ ԼԻՆԻ
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆՀուլիսի 4-ից սկսվում են հայոց լեզու եւ հայ գրականություն, մաթեմատիկա, հայոց պատմություն, օտար լեզու, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն, ընդհանուր ...ՈՒՆԵ՞Ր ԻՐԱՎՈՒՆՔ
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հունիսի 24-ին տեղի ունեցած՝ԼՂՀ ԱԺ լիագումար նիստում խորհրդարան-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԼՂՀ ԱԺ սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի ...ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵԿ ՏԱՐԵԿԱՆ Է
Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ԼՂՀ Սահմանադրությունից բխող դատաիրավական բարեփոխումները սկիզբ առան վերաքննիչ դատարանի ստեղծմամբ, որը կարեւոր քայլ էր իրավական պետություն կառուցելու ճանապարհին։ Այս օրերին վերաքննիչ դատարանը նշում է ստեղծման ...ՓՈԼԱԴ ԲՅՈՒԼ ԲՅՈՒԼ ՕՂԼԻ.
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ 2
ՀԱՄՈԶՎԱԾ ԵՄ՝ ՄԵՆՔ ՆՈՐԻՑ ԿԱՊՐեՆՔ ՄԻՄՅԱՆՑ ՀԵՏ, ԿՈՂՔ ԿՈՂՔԻ Հուլիսի 3-ին Ստեփանակերտում գտնվող՝ ՌԴ-ում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպաններ Արմեն Սմբատյանին եւ ...ԱՆՆԱԽԱԴԵՊ ՆԱԽԱԴԵՊ. ԳՐԵՆԼԱՆԴԻԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Դավիթ ԲԱԲԱՅԱՆ,Քաղաքագետ 1
Հունիսի երկրորդ տասնօրյակը նշանավորվեց ազգերի ինքնորոշման իրավունքի իրագործման համատեքստում կարեւորագույն, կարելի է ասել, նույնիսկ դարակազմիկ իրադարձությամբ, ...32 ԸՆՏԱՆԻՔ ՎԵՐԱԲՆԱԿԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ Է ՍՏԱՑԵԼ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆՔաշաթաղի շրջանային խորհրդի` հուլիսի 2-ին կայացած ընդլայնված նիստի օրակարգի գլխավոր հարցը 2009 թվականի առաջին կիսամյակում շրջվարչակազմի իրականացրած աշխատանքների ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԵՐԿՈՒ ՀԱԶԱՐԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՆ, ՀԱՐՅՈՒՐԱՎՈՐՆԵՐՆ` ԱՆՀԵՏ ԿՈՐԵԼ ԵՆ
.
ԱՅՑՈՎ ԼՂՀ-ՈՒՄ ԵՆ ԳՏՆՎՈՒՄ...
.
A(H1 N1) ՆՈՐ ՏԵՍԱԿԻ ԳՐԻՊԸ ԵՎ ՆՐԱ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
.ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ.
.
ՉԱԿԵՐՏՆԵՐՈՒՄ «ԱՐՄԵՆԻԱՆ» ՆՈՒՅՆՊԵՍ ԱՐՄԵՆԻԱ Է
Զորի ԲԱԼԱՅԱՆՓՈԼԱԴ ԲՅՈՒԼ ԲՅՈՒԼ ՕՂԼԻ.
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԻՍՐԱՅԵԼԸ ՎԵՐԱԶԻՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ
PanARMENIAN.Net
ԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՊԵՏՔ Է ԽԹԱՆՎԻ
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ
.ՀԱՆՐԱՀԱՎԱՔ՝ ՆՎԻՐՎԱԾ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՕՐՎԱՆ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1852 Կ. Պոլսի Խասգյուղ արվարձանում ծնվեց ուսուցիչ, հրապարակախոս և քաղաքական գործիչ Մինաս Չերազը: (Վախճ. 1929թ.-ին, Մարսելում):
- 1913 Կ. Պոլսի դեսպանաժողովն սկսեց Հայկական բարենորոգումների հարցի քննարկումը:
- 1913 Կ. Պոլսի Ենի-Քյոյ արվարձանում իր աշխատանքներն սկսեց «Հայկական բարենորոգումների հանձնաժողովը»:
- 1955 Կրասնոդարի երկրամասի Վերխնե-Բականսկ բանավանում տեղի է ունենում Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի և նրա մարտական ընկերների գերեզմանի վրա կանգնեցված հուշարձանի հանդիսավոր բացումը:
- 1957 ՀԽՍՀ Ժողտնտխորհին առընթեր ստեղծվում է լեռնամետալուրգիական գիտահետազոտական ինստիտուտ:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

