
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ
Ինչպես արդեն հաղորդել ենք, երեկ նախագահ Բակո Սահակյանը` վարչապետ Արա Հարությունյանի — այլ պաշտոնատար այլ անձանց ուղեկցությամբ` այցելել է Մարտակերտի շրջան: Երթուղին անցնում էր Թալիշ-Մատաղիս-Մաղավուզ գծով` ընդգրկելով պատերազմի օրերին ավերված մի ամբողջ գոտի: Այսօր այն հանրապետության ակտիվ կառուցապատվող տարածքներից մեկն է` — բնակարանաշինություն է կատարվում, — դպրոցներ են կառուցվում, — հիդրոէներգետիկ հանգույցների շնարարություն է ընթանում: Սպասելի ու ողջունելի է պետության հոգածությունն ու ուշադրությունը սահմանամերձ բնակավայրերի նկատմամբ: Թալիշի բնակիչները հնարավորություն ունեին նախագահի հետ խոսելու այն խնդիրների մասին, որոնք դժվարացնում են ծայրամասային համայնքում ապրողների առօրյան: Ջրի խնդիր ունեն, խմելու ջուր քիչ թե շատ կա, ինչը չի կարելի ասել ոռոգման ջրի մասին: Համայնքի ղեկավար Վիլեն Պետրոսյանի խոսքով ունեն ջրային պաշար, նյութական օժանդակության դեպքում խնդրի կարգավորումը իրատեսական է: Նախագահ Բակո Սահակյանը հանձնարարականներ տվեց` ուսումնասիրել Թալիշի ջրային ռեսուրսները — կատարել համապատասխան վերլուծություններ: Թալիշ գյուղը խորհրդային տարիներին ամենահզոր տնտեսություններից մեկն էր, միայն Հայրենական մեծ պատերազմին գյուղից 484 մարդ է մասնակցել, 44 հայորդի զոհվել են արցախյան ազատամարտում: Նրանց հիշատակը հավերժացնում է Բելառուսում ապրող համագյուղացի բարերար Բորիս Սաղաթելյանի նյութական օժանդակությամբ կառուցվող հուշահամալիրը: Նախագահը այցելեց նա— մանկապարտեզի մասնաշենքը: Պետական միջոցներով գործող մանկապարտեզում 29 երեխա են դաստիարակվում: Շենքային պայմանների հետ կապված որոշ խնդիրներ կան. դրանք լուծվելու են մոտ ապագայում: Խնդիրներից անտեղյակ սիրունատես այս մանուկները կարողացան ինչպես հարկն է հաճելի պահեր պարգ—ել ներկաներին. Իսկ այս շենքը կարելի է ասել ամբողջ գյուղի հավաքատեղին է: Միջոցառումներ, տարբեր հանդիսություններ, կից` խաղասենյակ: Կառուցման աշխատանքները համարյա ավարտված են, շենքը նոր հարսանիքների է սպասում: Թալիշում մեծ թափով բնակարանաշինություն է կատարվում: Այստեղ հանրապետության նախագահը ծանոթացավ շինարարության ընթացքին: Նախագահին տեղեկացրին, որ կառուցվող 6 անհատական տան ներքին հարդարման աշխատանքները շուտով սկսվելու են. Պետական պաշտոնյաների հաճախակի — նախագահ Բակո Սահակյանի այցելությունը համայնքի բնակիչների անբեկանելի հույսը լավ ապագայի հանդեպ կրկնապատկում է, իսկ վերջինս հեռավոր ապագայում չէ. Շրջայցի հերթական կանգառը հակահրդեհային անվտանգության ժամանակավոր կայանն էր, որի հսկողության տակ մոտ 350 հա հասնող հրդեհավտանգ գոտի է: Նախագահը հետաքրքրվեց անձնակազմի տեխնիկական սպառազինությամբ: Մատաղիսի համայնքի ղեկավարի խոսքով բերքահավաքը ընթացքի մեջ է, իսկ բերքատվությունը նման անջրդի հողատարածքներում ցածր չէ. 225 բնակիչ ունեցող Մատաղիսը շինարարական աշխատանքների տեմպերով չի զիջում Թալիշին: Պետական միջոցներով կառուցվող նոր թաղամասը շուտով ընդունելու է իր բնակիչներին: Նորակառույց տները որակով — կենցաղային հնարավորություններով լրիվությամբ ապահովելու են տանտիրոջ նորմալ ու ապահով կենսակերպը` խոստանում են «Տեխնոշին» ընկերության շինարարները: Նույն ընկերությունը Մատաղիսում իրականացնում է նա— Մատաղիս 1 — Մատաղիս 2 հէկ -երի շինարարությունը: Ռազմավարական ու տնտեսական կար—որագույն նշանակություն ունեցող այս հէկերի շինարարությանը նման ընթացքի պահպանման դեպքում կառույցը շահագործվելու է նախատեսված ժամկետներում: Շինարարության ընթացքի վերաբերյալ նախագահը մի շարք հանձնարարականներ տվեց: 149 տուն — 1500 բնակիչ ունեցող Մաղավուզի միջնակարգ դպրոցի վերանորոգման աշխատանքները երեք տարի է ինչ ընթացքի մեջ են: 200 աշակերտի համար նախատեսված դպրոցը արդի պահանջներին համապատասխան հնարավորություններ է ունենալու: Նախագահ Բակո Սահակյանը շինարարներից պահանջեց ավելի ուշադիր լինել, կառուցել որակով: Պատասխանատուները խոստանում են.
- .
ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ
.
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 30-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին ծննդյան ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ
.Ինչպես արդեն հաղորդել ենք, երեկ նախագահ Բակո Սահակյանը` վարչապետ Արա Հարությունյանի — այլ պաշտոնատար այլ անձանց ուղեկցությամբ` այցելել է Մարտակերտի շրջան: Երթուղին անցնում էր Թալիշ-Մատաղիս-Մաղավուզ ...
ԵՐԿՈՒ ՀԱԶԱՐԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՆ, ՀԱՐՅՈՒՐԱՎՈՐՆԵՐՆ` ԱՆՀԵՏ ԿՈՐԵԼ ԵՆ
.
«ԱՐՄԵՆԻԱՆ» ՍԿԶԲՈՒՄ ԱՅԼ ԵՐԹՈՒՂԻ ՈՒՆԵՐ
Զորի ԲԱԼԱՅԱՆ
A(H1 N1) ՆՈՐ ՏԵՍԱԿԻ ԳՐԻՊԸ ԵՎ ՆՐԱ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
.ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ.
.
ԵՐԵՒԱՆՈՒՄ ՑՐԵԼ ԵՆ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻԻ ԱՅՑԻ ԴԵՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑԸ
PanARMENIAN.NetՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԴՐԱԿԱՆ ՇԵՄԸ 6 ՄԻԱՎՈՐՆ Է
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆՉԱԿԵՐՏՆԵՐՈՒՄ «ԱՐՄԵՆԻԱՆ» ՆՈՒՅՆՊԵՍ ԱՐՄԵՆԻԱ Է
Զորի ԲԱԼԱՅԱՆԻՍՐԱՅԵԼԸ ՎԵՐԱԶԻՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ
PanARMENIAN.Net
ԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՊԵՏՔ Է ԽԹԱՆՎԻ
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ
.
- 1833 Հիմնվում է «Անդրկովկասի բարենորոգման հատուկ կոմիտե»՝ զինվորական նախարար Չերնիշևի նախագահությամբ:
- 1841 Լոնդոնի կոնվենցիան սևծովյան նեղուցների ռեժիմի վերաբերյալ: Դարդանելը և Բոսֆորը փակ են հայտարարվում բոլոր տերությունների, այդ թվում Ռուսաստանի նավերի առջև:
- 1847 Բեռլինում ծնվեց գերմանացի հայագետ Հենրիխ Գելցերը: (Վախճ. 1906թ.-ին):
- 1861 Զմյուռնիայում, Գր. Չիլինկիրյանի և Ա. Հայկունու խմբագրողթյամբ սկսում է լույս տեսնել «Ծաղիկ» տասնօրյա հանդեսը, որը 1865 թ. տեղափոխվում է Կ. Պոլիս: Խմբագիրներ են դառնում Զարեհ Ստեփանյանը, ապա՝ Մ. Մամուրյանը:
- 1882 Կ. Պոլսում սկսեց հրատարակվել «Բյուրակն» հանդեսը:
- 1918 Արցախի առաջին Հայկական ժողովը հայտարարեց Արցախն ինքնավար մարզ և ստեղծեց Ազգային խորհուրդ և Կառավարություն:
- 1936 Երևանում վախճանվեց ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Աբելյանը: (Ծնվ.1865թ.)
- 1959 Երևանում կազմակերպվում է դոկումենտալ և խրոնիկալ կինոնկարների հայկական ստուդիա:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

