
Մ. ՇԵՎՉԵՆԿՈ. «ԵՍ ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ՓՈԽԵԼ ԻՄ ՏԵՍԱԿԵՏԸ՝ ԼՍԵԼՈՎ ՁԵՐ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, մտավորականության եւ անկախ փորձագետների մասնակցությամբ ղարաբաղյան հակամարտությանը նվիրված հայ-ադրբեջանական համաժողովներն ընդամենը մեկ տարվա պատմություն ունեն։ 2008 թվականից նմանատիպ երեք միջոցառումներ արդեն կայացել են Ստամբուլում, Բրյուսելում եւ Վիեննայում։ Համաժողովների կազմակերպման եւ անցկացման աշխատանքները նախաձեռնել է բրիտանական «International Alert» («Միջազգային ահազանգ») կազմակերպությունը։ Կառույցի՝ Եվրասիայի հարցերով նախագծերի համակարգող Դեսիսլավա Ռուսանովան մինչ Ստեփանակերտ այցելելը հայտարարել էր, որ նման համաժողովների նպատակը երկու կողմերի հասարակայնության ներկայացուցիչների շփումների միջոցով վստահության կամուրջ ստեղծելն է, երկու հասարակությունների՝ իրավիճակից դուրս գալու ելքերին ու միջոցներին ծանոթանալը։ Հերթական համաժողովը նախատեսվում է անցկացնել հուլիսի 21-24-ը՝ Մոսկվայում, որտեղ այս անգամ քննարկվելու են վստահության դաշտ ստեղծելու գործում մշակույթի գործիչների եւ մտավորականության դերն ու անելիքները։ Օրերս Ստեփանակերտ այցելած Դեսիսլավա Ռուսանովայի հետ այս անգամ եկել էր նաեւ ռուսաստանցի հայտնի հեռուստալրագրող, Առաջին ալիքի «Դատեք ինքներդ» հաղորդման հեղինակ Մաքսիմ Շեւչենկոն, ով համաժողովում հանդես է գալու իբրեւ վարող։ Հունիսի 28-ին «Էդէմ» ռեստորանային համալիրում կազմակերպված «Կլոր սեղանը», որին ներկա էին Ղարաբաղում գործող ՀԿ ներկայացուցիչներ, մշակույթի եւ գիտության գործիչներ, հենց սկզբից վերածվեց թեժ բանավեճի։ Նախօրեին Բաքու այցելած Մ. Շեւչենկոն ադրբեջանական 1News.az լրատվամիջոցին հարցազրույց է տվել, որում ներկայացրել է իրականության հետ որեւէ աղերս չունեցող իր դիտարկումները՝ նախօրոք հայտարարելով, որ ինքը ղարաբաղյան հակամարտության եւ հարցի պատմության մասին «գիտի ամեն ինչ»։ Ռուս լրագրողն անհեթեթ դատողություններ է արել՝ կապված հայկական կողմի զիջումների, ադրբեջանցի փախստականների վերադարձի, ինչպես նաեւ Ղարաբաղի հայերին ալբանացիների հետնորդներ որակելու շուրջ։ Թե որքանով է ադրբեջանցի լրագրողի պատրաստած հարցազրույցը համապատասխանում իր ասածներին, ռուս լրագրողն այդպես էլ ճշգրտումներ չմտցրեց` նշելով միայն, որ ինքը չի հետեւում ադրբեջանական մամուլի հրապարակումներին եւ աղավաղումների չափի մասին կոնկրետ ոչինչ ասել չի կարող։ ԻՆՉ ԵՆ ՄԵԶ ՏԱԼԻՍ ՆՄԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎՆԵՐԸ Ներկայացնելով կայանալիք համաժողովի խնդիրներն ու ծրագրերը՝ Դ. Ռուսանովան նշեց, որ կազմակերպությունը մշտապես ուղիներ է որոնում՝ մեղմացնելու առկա երկկողմանի թշնամանքը։ «Չորրորդ համաժողովի թեման ընտրվել է ոչ պատահականորեն։ Մենք կարծում ենք, որ հայ եւ ադրբեջանական մշակույթն այն հողն է, որի վրա երկու կողմերը կարող են շփման կամուրջ կառուցել։ Հուսով ենք, որ համաժողովին կմասնակցեն մշակույթի ճանաչված գործիչներ, ովքեր կդրսեւորեն բարի կամք՝ կառուցողական երկխոսության համար»։ Պրոֆեսոր Ալ. Մանասյանը եւս անդրադարձավ ռուս լրագրողի հարցազրույցին՝ ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ Արցախի վաղնջական պատմությանը վերաբերող բազմաթիվ գրքեր կան, այդ թվում՝ ռուսերեն։ Միջոցառմանը տարբեր ՀԿ-ների ներկայացուցիչներ Վալերի Բալայանը, Հասմիկ Առուշանյանը, Վալերի Ղազարյանը հանդես եկան ավելի կոշտ դիրքերից՝ որպես ապացույց վկայակոչելով անցյալի դառը փորձը։ Ըստ հնչած տեսակետների՝ նման համաժողովները գրեթե երբեք դրական արդյունքներ չեն տալիս։ Պատճառը ղարաբաղյան կողմը որպես համայնք եւ ոչ թե անկախություն հռչակած պետության ոչ կառավարական պատվիրակություն ներկայացնելն է։ Բացի այդ, ըստ Վ. Բալայանի, միանգամայն անընդունելի է համակարգողների դերում ունենալ մարդկանց, ովքեր մի տեղ մի բան են ասում, մեկ այլ տեղ՝ միանգամայն այլ բան։ Պատասխանելով իր հասցեին հնչած քննադատությանը՝ Մ. Շեւչենկոն ասաց, որ ինքը եղել է աշխարհի գրեթե բոլոր թեժ կետերում, սեփական մաշկի վրա զգացել այն ցավը, որ զգացել է պատերազմ տեսած մարդը, վաղուց էր երազում լինել նաեւ Ղարաբաղում։ «Ես վստահ եմ միայն մի բանում. իմ կենսափորձը հուշում է, որ աշխարհում ամենալավ գործը խաղաղություն կառուցելն է։ Ուրախ եմ, որ այսօր Ղարաբաղում եմ, որ այդպես սուր քննադատության եմ ենթարկվում ձեր կողմից։ Խոստովանում եմ. ես ամեն ինչ իմանալ չեմ կարող, պատրաստ եմ փոխել իմ տեսակետը` լսելով ձեր դիրքորոշումը։ Ես հասկանում եմ, որ դուք ունեք սկզբունքներ, որոնք անտեսել չեք կարող, սակայն այդպիսի սկզբունքներ ունի նաեւ հակառակ կողմը։ Անհրաժեշտ է, որպեսզի ձեր երկու դիրքորոշումներով կարողանաք նստել երկխոսությունների սեղանի շուրջ։ Ատելությունը ճանապարհ է, որը նորից կարող է պատերազմի տանել»։ Անդրադառնալով փախստականների խնդրին՝ լրագրողը հայտարարեց, որ ինքը երբեւէ չի առանձնացրել ադրբեջանցի փախստականներին՝ նշելով, որ փախստականները պետք է ունենան հնարավորություն՝ վերադառնալու իրենց բնակության վայրերը՝ լինեն դրանք հայեր թե ադրբեջանցիներ։ Միջոցառման բոլոր մասնակիցները անդրադարձան վերոնշյալ հարցազրույցին` լրագրողի ուշադրությունը հրավիրելով այն հանրահայտ փաստի վրա, որ Արցախում վաղնջական ժամանակներից հայեր են ապրում, եւ այդ պատմական փաստը քննարկման առիթ հանդիսանալ չի կարող: «Կլոր սեղանի» մասնակիցներից Սեյրան Կարապետյանն ու Լյուդմիլա Գրիգորյանը հնչեցրին այն տեսակետները, որ ժողովրդական դիվանագիտությունը համադարման չէ եւ կարգավորման գործընթացի վրա ժամանակավոր ազդեցություն միայն կարող է թողնել. դա եւս հնարավորություն է, որը պետք է օգտագործել՝ փորձելով լսել միմյանց, այս անգամ՝ մտավորականության մակարդակով։ Ս. Կարապետյանը շեշտեց, որ համակարգողի հավակնություն ունեցող լրագրողը պետք է հանդես գա համապատասխան հայտարարությամբ՝ հերքելով վերոնշյալ հարցազրույցի՝ Ադրբեջանը փառաբանող մասերը, որպեսզի ապացուցի իր անկողմնակալությունը։ Ըստ Հասմիկ Առուշանյանի՝ համաժողովների անցած փորձը ցույց է տալիս, որ ադրբեջանական մտավորականության ներկայացուցիչների հետ նույնպես դժվարությամբ է հաջողվում շփման եզրեր գտնել։ Պետական մակարդակով տարվող հայատյաց քարոզչությունն իր գործն անում է։ Բացի այդ, «երկխոսությունների ընթացքում միջհամայնքային հարաբերությունների մասին խոսք լինել չի կարող, որովհետեւ Լեռնային Ղարաբաղն արդեն մի քանի անգամ հանրաքվեի, ծանր պատերազմի եւ սահմանադրության միջոցով հաստատել է ինքնուրույն պետություն կառուցելու սեփական կարողությունը»: Գեորգի Ղազարյանն առաջարկեց փոփոխություններ կատարել նախապատրաստվող ծրագրերի մեջ, որպեսզի համաժողովը ծուղակ չդառնա հայկական կողմի համար։ «Կազմակերպիչները պետք է զգույշ լինեն հայտարարություններում, ձեռնպահ մնան միակողմանի տեղեկատվություն հնչեցնելուց»,- ասաց նա։ Ծրագրի համակարգող Դեսիսլավա Ռուսանովան համաձայնեց, որ համաժողովի ծրագրերը հստակեցման կարիք ունեն, եւ օրակարգը դեռեւս հաստատված չէ: Նա միաժամանակ հիշեցրեց, որ բրիտանական ոչ կառավարական խաղաղարար կազմակերպությունը խորհրդատվական կարգավիճակ ունի։ Կազմակերպվող միջոցառումները որեւէ քաղաքական երանգավորում չեն կարող կրել։ Հերթական համաժողովն էլ միջհամայնքային եւ միջպետական ձեւաչափ չի կարող ունենալ. «Ցանկացած կողմի ներկայացուցիչ իր անհատականությունն է բերելու եւ ազատ է արտահայտելու անձնական տեսակետներն ու դիրքորոշումը»։ Վերջում կազմակերպության Ստեփանակերտի ներկայացուցիչ Իրինա Գրիգորյանը տեղեկացրեց, որ համաժողովի օրակարգը դեռեւս հաստատված չէ, եւ ծրագրերը հստակեցման կարիք ունեն։
- Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
A(H1 N1) ՆՈՐ ՏԵՍԱԿԻ ԳՐԻՊԸ ԵՎ ՆՐԱ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
.
Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրապարակած տեղեկատվության համաձայն` աշխարհում H1 N1 վիրուսով հարուցված գրիպի համաճարակային դրությունը շարունակում ...ԻՆՖԵԿՑԻՈՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԸ ԱՐՄԱՏԱԿԱՆ «ԲՈՒԺՄԱՆ» ԿԱՐԻՔ ՈՒՆԻ
Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՎերջին ժամանակներս Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն իր ամենամյա զեկույցում ահազանգում է, որ աշխարհի բոլոր երկրներում` ինչպես տնտեսապես զարգացած, ...ԳՐՈՂ, ՈՐԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇՆՉՈՒՄ ԵՆ ԱՐՑԱԽՈՎ
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ՀՐԱՉՅԱ ԲԵԳԼԱՐՅԱՆ - 75 Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատի դահլիճում հունիսի 27-ին տեղի ունեցավ երեկո՝ նվիրված բանաստեղծ, հրապարակախոս, երգիծաբան, բանահավաք Հրաչյա Բեգլարյանի ծննդյան 75-ամյակին։ ...ԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՊԵՏՔ Է ԽԹԱՆՎԻ
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ 3Հունիսի 28-ին «Գրիգոր Նարեկացի» համալսարանի դահլիճում տեղի ունեցավ ԼՂՀ գրողների միության 4-րդ համագումարը։ Այն ներածական խոսքով բացեց արձակագիր Մաքսիմ Հովհաննիսյանը՝ ...Մ. ՇԵՎՉԵՆԿՈ. «ԵՍ ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ՓՈԽԵԼ ԻՄ ՏԵՍԱԿԵՏԸ՝ ԼՍԵԼՈՎ ՁԵՐ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, մտավորականության եւ անկախ փորձագետների մասնակցությամբ ղարաբաղյան ...ԿՎԵՐԱՆԱՅՎԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆՀունիսի 26-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մոտ կայացած հանդիպման ժամանակ քննարկվեցին անհայտ կորած ազատամարտիկների որոնումների հետ կապված կազմակերպչական մի ...ՀԱՆՐԱՀԱՎԱՔ՝ ՆՎԻՐՎԱԾ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՕՐՎԱՆ
.
Բախտորոշ ու ճակատագրական պահերին հայ ժողովրդի զավակներն ապացուցել են, որ ազատ ու անկախ հայրենիքը չեն մուրում, այլ ձեռք են բերում հերոսության, քաջության ...ԲԱՔՎԻ ԵՎՍ ՄԵԿ ՇԱՀԱՐԿՈՒՄԸ. ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԸ
Լեոնիդ ՄարտիրոսյանԱնցած շաբթում Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կարեւոր հայտարարություն արեց։ Հանդես գալով Երեւանում Միացյալ Արաբական Էմիրություններից ...ԻՍՐԱՅԵԼԸ ՎԵՐԱԶԻՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ
PanARMENIAN.Net 6
Իսրայելյան Elta Systems Ltd պաշտպանության ոլորտի ընկերությունը կհամագործակցի Ադրբեջանի հետ արբանյակների համակարգերի ստեղծման ոլորտում: Վերջերս այդ ընկերությունը ...
ԵՐԿՈՒ ՀԱԶԱՐԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՆ, ՀԱՐՅՈՒՐԱՎՈՐՆԵՐՆ` ԱՆՀԵՏ ԿՈՐԵԼ ԵՆ
.
«ԱՐՄԵՆԻԱՆ» ՍԿԶԲՈՒՄ ԱՅԼ ԵՐԹՈՒՂԻ ՈՒՆԵՐ
Զորի ԲԱԼԱՅԱՆ
ԱՎՈՆ՝ ՓՐԿԻՉ, ԱՎՈՆ՝ ԱՍՏԾՈ ՊԱՐԳԵՎ
Սիլվա ԽԱՉԱՏՐՅԱՆ
A(H1 N1) ՆՈՐ ՏԵՍԱԿԻ ԳՐԻՊԸ ԵՎ ՆՐԱ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
.ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ.
.
ԵՐԵՒԱՆՈՒՄ ՑՐԵԼ ԵՆ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻԻ ԱՅՑԻ ԴԵՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑԸ
PanARMENIAN.NetՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԴՐԱԿԱՆ ՇԵՄԸ 6 ՄԻԱՎՈՐՆ Է
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆՉԱԿԵՐՏՆԵՐՈՒՄ «ԱՐՄԵՆԻԱՆ» ՆՈՒՅՆՊԵՍ ԱՐՄԵՆԻԱ Է
Զորի ԲԱԼԱՅԱՆԻՍՐԱՅԵԼԸ ՎԵՐԱԶԻՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ
PanARMENIAN.Net
ԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՊԵՏՔ Է ԽԹԱՆՎԻ
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
- 1862 Զեյթունի առաջին ապստամբությունը:
- 1921 Կարմիր բանակի զորամասերը ազատագրողմ են Սիսիանը:
- 1995 Արդարադատության միջազգային դատարանը Արևելյան Թիմորի դեպքի կապակցությամբ վճիռ (դատավճիռ 90) կայացրեց (Պորտուգալիա, Ավստրալիա): Այս փաստաթղթի որոշ տեսակետներ կարող են նշանակալի դեր խաղալ Արցախի ճգնաժամի լուծման հարցում:
- 1999 Սենատոր Բրաունբաքը ելույթ ունեցավ 145-րդ Կոնգրեսում (գրանցում S7840) -ի պաշտպանություն Անդրկովկասում Ամերիկյան քաղաքականությունը Ադրբեջանի օգտին
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

