
Հրատարակված է Հունիս 26, 2009
ԲԱՆԱԿԱՅԻՆ ԱՌՕՐՅԱ
- ՄԱՐՏԱԿԵՐՏ ՔԱՂԱՔԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ 1993 թվականը վճռորոշ էր Ադրբեջան-ԼՂՀ հակամարտության ռազմական փուլի համար։ Այն առավել եւս կարեւոր էր Արցախի ինքնապաշտպանության ուժերի (ԻՊՈՒ) համար ռազմաճակատում արմատական բեկում մտցնելու առումով։ Թեւես 1993թ. հարուստ էր փայլուն ռազմագործողություններով ու տպավորիչ հաղթանակներով, բայց Մարտակերտ քաղաքի ազատագրումն ունի յուրահատուկ իր նշանակությունը այդ շարքում։ Խոսելով այդ մասին, նախեւառաջ անհրաժեշտ է ընդգծել նրա ունեցած բարոյահոգեբանական բարենպաստ ներգործությունը Մարտակերտի շրջան խաղաղ բնակչության վերադարձի, բազմաչարչար փախստկանների վերաբնակեցման, Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով ավերված բնակավայրերի եւ շրջանի երբեմնի տնտեսական ներուժը վերականգնելու համար։ Մարտակերտ քաղաքի ազատագրումն ունեցավ նաեւ ռազմաքաղաքական կարեւոր նշանակություն։ Նախ, շշմեցուցիչ հարվածներ ստացավ հակառակորդի մարտակերտյան խմբավորումը, որը սկսած 1992թ. հունիսի 12-ից մշտական սպառանալիք էր ոչ միայն մեր հանրապետության ամենամեծ շրջանի, այլ նաեւ մայրաքաղաքի համար։ Ի դեպ, մարտակերտյան խմբավորումը համարվում էր Ադրբեջանի զինված ուժերի ամենամարտունակ հարվածային ուժը, որի ունեցած ժամանակավոր հաջողությունները նրա բարձրաստիճան հրամանատարներին Ազգային հերոսի եւ այլ պետական պարգեւներ են բերել։ Ահա թե ինչու այդ խմբավորման ջախջախումը բարոյալքող ազդեցություն ունեցավ Ադրբեջանի զինված ուժերի համար։ Դրան հակառակ, Արցախի ԻՊՈՒ-ի համար այդ հաղթանակը ոգեւորության նոր աղբյուր հանդիսացավ, ինչը 1993թ. ձմեռային պատերազմափուլի հաջողություններից ստացած լիցքերի հետ էլ ավելի ամրապնդեց հայ ազատամարտիկների մարտական ոգին եւ հավատը իր ուժերի ու հնարավորությունների նկատմամբ։ Մարտավարական առումով Մարտակերտի ռազմագործողությունը նշանավորվեց նրանով, որ ԻՊՈՒ ստորաբաժանումները տիրեցին նպաստավոր բնագծերի, ավելի հուսալի դարձնելով մեր հանրապետության հյուսիս-արեւելյան սահմանների պաշտպանությունը։ Ակնհայտորեն, առանց Մարտակերտի ազատագրման, անհնար էր ճնշել Աղդամի վտանգավոր կրակակետերը։ Մարտակերտից ադրբեջանցի զավթիչների վտարումը մարեցին հեղաշրջման արդյունքում գնդապետ Ս. Հուսեյնովի եւ Հ. Ալիեւի իշխանության գալու հետ հակառակորդի ճամբարում արթանացած հույսերը։ 1993թ. ապրիլի սկզբին Արցախի ԻՊՈՒ-ն, ավարտելով հակառակորդի քելբաջարյան խմբավորման ջախջախման ռազմագործողությունը, պլանավորեց եւ ուժերի ու միջոցների վերախմբավորում կատարելով, ձեռնամուխ եղավ տարվա առաջին կիսամյակի մարտական գործողությունների եզրափակիչ փուլի՝ Մարտակերտի ազատագրաման նախապատրաստմանը։ Հունիսի 12-ին Մարտունու, Ասկերանի, Մարտակերտի, Շուշիի եւ Կենտրոնական պաշտպանական շրջանների ստորաբաժանումները սկսեցին Մարտակերտ քաղաքի եւ համանուն շրջանի բռնազավթված մասի ազատագրման խոշորածավալ գործողությունը։ Հակառակորդը, զգալի կորուստներ կրելով Մարզիլու, Խրամորթ, Փափրավենդ գյուղերի շրջանում, ստիպված էր ռազմաճակատի այլ, եւ հատկապես Մարտակերտի ուղղությունից այստեղ տեղափոխել կենդանի ուժ եւ տեխնիկա, ինչը բարենպաստ պայմաններ ստեղծեց Մարտակերտի լեռնաշղթայի վրա հակառակորդի ջախջախման, Մարտակերտ քաղաքն ազատագրելու եւ հիմնական ուժերը Խրամորթ-Բոյահմեդլի-Փափրավենդ-Մարտակերտ-Մատաղիս բնագիծ դուրս բերելու գլխագոր նպատակն իրագործելու համար։ Տեւական ու համառ մարտերից հետո 1993թ. հունիսի 26-ին ազատագրվեցին Հեռուստաաշտարակ եւ Պուշկեն յալ ռազմավարական նշանակության բարձունքները։ Փաստորեն, նույն օրն էլ 4-րդ ՊՇ զորամասերը մտան Մարտակերտ քաղաքը, որով ավարտին հասցվեց մարտակերտյան ռազմագործողությունը։ 3-րդ, 5-րդ, 6-րդ ՊՇ զորամասերն անցան գերիշխող բարձունքների, մասնավորապես Յոթնաբլուր, Սառցալեռ, Բոյահմեդլի, Փափրավենդ, Պուշկեն յալ, Հեռուստաաշտարակ բնագծերի եւ հիմնական ճանապարհների պաշտպանությանը։ Հաջորդ օրը, հունիսի 27-ին հայ ազատամարտիկները ամրապնդվեցին ոչ միայն Մարտակերտ քաղաքում, այլեւ Ներքին Հոռաթաղ, Աղաբեկալինջ, ինչպես նաեւ Մատաղիս գյուղերի մոտակա բարձունքների վրա։ Հունիսի 27-ը տոնվում է որպես Մարտակերտ քաղաքի ազատագրման օր։ Մ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ Օրերս ՊԲ ուսումնական զորամասերից մեկում տեղի ունեցավ նորակոչիկների երդման արարողություն։ Ժամանել էին մի քանի հարյուր ծնողներ, հարազատներ։ Երդման արարողությանն անցնելու հրամանից հետո հարյուրավոր նորակոչիկներ Հայրենիքին անձնվիրաբար ծառայելու երդում տվեցին։ Զորամասի հրամանատար, գնդապետ Ս. Սուրենյանը այդ առթիվ ասաց. «Զորամասում այսօր տոն է։ Մեկ անգամ է զինվորը երդվում՝ անհրաժեշտության դեպքում հայրենիքի համար կյանքը չխնայելու պատրաստակամությամբ։ Օրվա խորհուրդը կայանում է նաեւ նրանում, որ այդ երդման խոսքերը հնչում են զինակից ընկերների, հարազատների եւ վերադաս հրամանատարության ներկայությամբ»։ Երդման արարողության առթիվ հրավիրված հանրահավաքը բացեց հրամանատարի՝ ԱՀՏԱ գծով տեղակալի պաշտոնակատար, մայոր Ա. Մայիլյանը։ Իրենց ելույթներում կուրսանտ Կամո Հարությունյանը, Արամ Թադեւոսյանը, սերժանտական խորհրդի նախագահ, ավագ սերժանտ Հ. Խուդավերդյանը մեկ անգամ եւս կարեւորեցին օրվա խորհուրդը եւ հավաստիացրին, որ անելու են հնարավոր ամեն ինչ՝ հայրենիքի հանդեպ իրենց հայրենասիրական ու սահմանադրական պարտքը կատարելու, վերադաս հրամանատարության վստահությունը արդարացնելու համար։ Նորակոչիկների հարազատների անունից շնորհավորանքի ու երախտագիտության խոսքեր ասացին Արամ Ծատրյանը եւ Միշա Հակոբյանը։ Հայոց բանակում ծառայող 4 թոռների պապ, ծագումով մշեցի Միշա Հակոբյանն իր հուզախառն ելույթը եզրափակեց «Հայոց արծիվներ» երգի կատարմամբ։ Զորամասի հրամանատարը մեկ անգամ եւս շնորհավորեց անձնակազմին երդման արարողության եւ զորամասի շարքերը համալրելու կապակցությամբ։ Վերջում անձնակազմն անցավ հանդիսավոր երթով։ Հրամանատարի՝ ԱՀՏԱԳ տեղակալ, մայոր Ա. Մայիլյանը մեր թղթակցի խնդրանքով իր շնորհավորանքները նորակոչիկներին փոխանցեց նաեւ թերթի միջոցով։ «Այսօրը խորհրդանշական է նաեւ այն առումով, որ 1992 եւ 1993 թվականների հունիսի 12-ին զոհվել են ՀՀ եւ Արցախի Ազգային հերոսներ Յուրի Պողոսյանը եւ Մոնթե Մելքոնյանը, որոնց գործի շարունակողները պետք է լինեն երիտասարդները, ամեն մի նորակոչիկ։ Թող Աստված միշտ պահապան լինի հայոց զինվորին, թող երբեք չճաշակի պարտության դառնությունը։ Ուժ ու կորով նրանց բոլորին՝ մեր նախնիների նվաճումները պաշտպանելու, բազմապատկելու եւ հետագա սերունդներին փոխանցելու համար։ Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլոր նորակոչիկներին զինվորական երդում ընդունելու կապակցությամբ, մաղթում եմ բոլորին քաջ առողջություն եւ հաջողություններ ծառայության մեջ»։ ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՓՈՒԼԻՆ ԸՆԴԱՌԱՋ Պաշտպանության բանակի հրամանատարությունն առանձնակի ուշադրությամբ է վերաբերվում ուսումնական հերթական փուլի նախապատրաստական աշխատանքներին։ Նախապատրաստական փուլն էլ հենց կոչված է ցուցադրական պարապմունքների ձեւով զորամասերի հրամանատարական կազմերին ներկայացնել բանակային յուրաքանչյուր միջոցառման իրականացման ճիշտ ձեւը, որն էլ առաջիկայում կօգնի նրանց տեղերում նույն ձեւով ուսուցանել իրենց ենթականերին ճշտորեն ու գրագետ կատարել բոլոր գործողությունները նոր ուսումնական փուլում։ Օրերս ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ, գեներալ-մայոր Լ. Մնացականյանի անմիջական ղեկավարությամբ թիվ 34153 զորամասի բազայի վրա անցկացված ցուցադրական պարապմունքն ընդգրկել էր զորամասի՝ մարտական պատրաստականության բերման հիմնական սկզբունքների, ձեւերի ու գործելաոճի կրկին ուսուցանումը։ Ուսումնական վեց տեղերում ՊԲ զորամասերի հրամանատարներին եւ նրանց տեղակալներին, անձնակազմի ու տեխնիկայի ընդունման եւ բաշխման գծով համապատասխան մասնագետներին ՊԲ շտաբի մի շարք բաժինների պետեր ներկայացրին խնդրո առարկայի առումով ճիշտ ու գրագետ գործելու ունակություններ ձեռք բերելու հիմնական դրույթները։ Գնդապետ Բ. Դավիդովը ներկայացրեց հերթապահի կողմից իրականացվող բոլոր գործառույթները, սենյակի կահավորանքը, անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը եւ այլն։ Գնդապետ Ս. Մամունցը առանձնակի փաստարկներով ներկայացրեց պահակախմբի գործողությունները մարտական տագնապի պայմաններում, պահակատան սենյակների կահավորվածությունը, տագնապի դեպքում անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը եւ այլն։ Պահակախմբում ընդգրկված զինծառայողները ներկայացրին իրենց գործողությունները մարտական տագնապի պայմաններում։ Հաջորդ ուսումնական տեղում անցկացվող ցուցադրական պարապմունքում ընդգրկված անձնակազմին տեսականորեն պարզաբանվեցին տեխնիկայի ընդունման կետի ծավալմանը, ընդունման բաժանմունքի գործողություններին, ընդունված տեխնիկայի բաշխմանն ու սպասարկմանը վերաբերող բոլոր հարցերը։ Գնդապետ Բ. Ավանեսյանն ամենայն բարեխղճությամբ եւ տեսականորեն հիմնավորված ներկայացրեց գործողությունների ողջ ընթացքը։ Ն հրաձգային ստորաբաժանման զորանոցում տեղակայված ուսումնական տեղի ղեկավար, գնդապետ Վ. Ներսիսյանը մանրամասնորեն ներկայացրեց վաշտի կազմով մարտավարաշարային պարապմունքի կազմակերպման ու անցկացման մեթոդիկան։ Ստորաբաժանման մեկ վաշտի կազմով անցկացվեց մարտավարաշարային ցուցադրական պարապմունք՝ նախապատրաստական անհրաժեշտ գործողությունների անցկացումով, մարտական հաշվարկի ճշտումով եւ այլն։ Անձնակազմի համալրման կետում ուսումնական տեղի ղեկավար, գնդապետ Գ. Գասպարյանը ծանոթացրեց անձնակազմի դիմավորման, ընդունման ու բաշխման գործողություններին, պարզաբանեց բոլոր գործառույթների ճիշտ ու ժամանակին կատարման անհրաժեշտությունը։ Զորամասի հսկիչ-անցագրային կետում ծավալված ուսումնական տեղում եւս ցուցադրական պարապմունքում ընդգրկված անձնակազմը տեղեկացավ կահավորանքի ու փաստաթղթերի առկայության հետ կապված բոլոր խնդիրներին, մեկ անգամ եւս համոզվածություն ձեռք բերվեց, որ եթե ամեն ինչ արվում է պատասխանատվության զգացումով ու ժամանակին, ցանկալի արդյունք է տալիս։ - Ցուցադրական պարապմունքը եզրափակվեց զորամասի շարահրապարակում։ ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ, գեներալ-մայոր Լ. Մնացականյանը կրկին հրահանգեց բոլորին օրվա տեսածն ու լսածը հասցնել ենթականերին, որպեսզի նոր ուսումնականը սկսվի նորովի եւ դառնա նոր ձեռքբերումների ու առաջընթացի շրջան։ Արիս ԳՐԻԳՈՐՅԱՆ

- Մարտիկ
Վերջին լուրերը, Հունիս 26, 2009
ԲԱՆԱԿԱՅԻՆ ԱՌՕՐՅԱ
Մարտիկ
ՄԱՐՏԱԿԵՐՏ ՔԱՂԱՔԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ 1993 թվականը վճռորոշ էր Ադրբեջան-ԼՂՀ հակամարտության ռազմական փուլի համար։ Այն առավել եւս կարեւոր էր Արցախի ինքնապաշտպանության ...ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԸ
Սրբուհի ՎԱՆՅԱՆ
ԼՂՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադստրի պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Խաչատրյանն օրերս վերադարձավ Շվեդիա կատարած աշխատանքային այցից։ Այն կազմակերպվել ...ՉԱԿԵՐՏՆԵՐՈՒՄ «ԱՐՄԵՆԻԱՆ» ՆՈՒՅՆՊԵՍ ԱՐՄԵՆԻԱ Է
Զորի ԲԱԼԱՅԱՆ
Ժամանակն է, հավանաբար, ծանոթանալ «Արմենիայի» հետ։ Գրելով այս մեկնարկային նախադասությունը՝ վերհիշեցի, թե ինչպես բոլորովին վերջերս «Դելովոյ վտորնիկ»-ից, ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ
.Հունիսի 25-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է կարգադրություն, համաձայն որի` ԼՂՀ Մարտակերտի շրջանի տարածքում մարոկկոյան մորեխների դեմ պայքարի մի խումբ ...ՀԱՆԴԻՊՈՒՄ ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ
.
Հունիսի 26-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է մի մեծ խումբ երիտասարդների՝ Հայաստանից, Վրաստանից, Լեհաստանից — Արցախից, որոնք Շուշիի ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԳԵՐԱԶԱՆՑԵՑԻՆ ԲՈԼՈՐ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐԸ
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ
«ԱՐՄԵՆԻԱՆ» ՍԿԶԲՈՒՄ ԱՅԼ ԵՐԹՈՒՂԻ ՈՒՆԵՐ
Զորի ԲԱԼԱՅԱՆ
ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՊՐՆ ՄԱՀՄՈՒԴ ԱՀՄԱԴԻՆԵԺԱԴԻՆ
.
ԱՎՈՆ՝ ՓՐԿԻՉ, ԱՎՈՆ՝ ԱՍՏԾՈ ՊԱՐԳԵՎ
Սիլվա ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՐԱՄԱՆԱԳԻՐ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
.ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀՈՎԱԶԸ՝ ԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ՆԱՀԱՊԵՏԸ
Ալեքսանդր ԳՐԻԳՈՐՅԱՆԵՐԵՒԱՆՈՒՄ ՑՐԵԼ ԵՆ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻԻ ԱՅՑԻ ԴԵՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑԸ
PanARMENIAN.NetՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԴՐԱԿԱՆ ՇԵՄԸ 6 ՄԻԱՎՈՐՆ Է
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆՉԱԿԵՐՏՆԵՐՈՒՄ «ԱՐՄԵՆԻԱՆ» ՆՈՒՅՆՊԵՍ ԱՐՄԵՆԻԱ Է
Զորի ԲԱԼԱՅԱՆՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՈՐՊԵՍ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ...
Էմմա ԲԱԼԱՅԱՆ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1827 Նախիջևանի գրավումը ռուսական զորքերի կողմից:
- 1833 Հունքիար-Իսքելեսիի պայմանագրի ստորագրողմը Ռուսաստանի և Թուրքիայի միջև:
- 1861 Կ. Պոլսում ծնվեց ականավոր գրող և քաղաքական գործիչ Գրիգոր Զոհրապը (թուրք ջարդարարների կողմից սպանվեց 1915 թ. հուլիսի 7-ին):
- 1921 Կարմիր բանակի զորամասերը լիովին ազատագրելով Դարալագյազը, մտնում են Զանգեզուր:
- 1974 Երևանում տեղի ունեցավ Ալեքսանդր Թամանյանի արձանի բացումը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

