
Հրատարակված է Հունիս 25, 2009
«ԱՐՄԵՆԻԱՆ» ՍԿԶԲՈՒՄ ԱՅԼ ԵՐԹՈՒՂԻ ՈՒՆԵՐ
- Եթե իմանաք, թե որքան երկար ենք մենք տքնել մեր շուրջերկրյա նավարկության երթուղու վրա։ Ամեն անգամ, երբ Սամվել Կարապետյանին ու Արմեն Նազարյանին հրավիրում էի տուն կամ նկուղային աշխատասենյակս (որը Սոս Սարգսյանը բունկեր է անվանում), գիտեին, որ նորից փոփոխություններ եմ մտցնում։ Իհարկե, խոսքը ոչ թե քմահաճույքի կամ միտումնավորության մասին է։ Ճիշտն ասած՝ լուրջ վիճաբանություններ չենք էլ ունեցել, քանզի անհրաժեշտ էր հաշվի առնել ամենագլխավոր գործոնը՝ Սփյուռքի երթուղիները, որոնք ճակատագիրը դարեր ի վեր «նախագծել» է մոլորակի երկու կիսագնդերի գրեթե բոլոր ուղղություններում։ Իմ առաջարկությամբ սկզբում կանգ առանք այն տարբերակի վրա, որ «Արմենիան» Միջերկրական ծովից Սուեզի ջրանցքով կմտնի Կարմիր ծով, որն աշխարհին հայտնի է ոչ միայն աստվածաշնչյան առակներով։ Ցամաքային ճանապարհորդությունների մասին գիտությունն ապացուցում է, որ առաջին նավարկություններն իրականացվել են հենց Կարմիր ծովում։ Կա անուղղակի ապացույցն այն բանի, որ եգիպտացիներն առաջին անգամ ծովային ճանապարհները հայտնագործել են դեռ մ.թ.ա. 28-րդ դարում։ Իսկ ուղղակի ապացույցներ ունեն պատմաբանները, ովքեր պնդում են, որ մ.թ.ա. 26-րդ դարում Սաքուր փարավոնի օրոք իսկական արշավախումբը դուրս է եկել Սուեզյան ջրանցքից եւ Կարմիր ծովով հասել մինչեւ Արաբական ծովի Ադենական ծոցը, ավելացնենք՝ նաեւ Հնդկական օվկիանոսը, որի մասին այն ժամանակ ոչ ոք տեղյակ չէր, ոչ էլ գուշակում էր։ Բնականաբար, հենց նրանք էլ հայտնագործել են Բաբ - էլ - Մանդեբյան ջրանցքը, որը Կարմիր եւ Արաբական ծովերը միացնում է իրար։ Հենց այդ երթուղին էլ (որն աշխարհում դարձավ ծովային հետագա բոլոր ճանապարհորդությունների մեկնակետը) պետք է դառնար նաեւ մեր ապագա արշավախմբի սկիզբը։ Մեր առաջին տարբերակով հետո գալիս էին Հնդկաստանը, Հնդկական օվկիանոսի կղզիները, Ավստրալիան եւ, իհարկե՝ Գորնի հրվանդանով անցում (ինչպես բոլոր նորմալ մարդկանց մոտ) Արեւմուտքից Արեւելք։ Դա տրամաբանական է, քանի որ ջրերի հոսանքը եւ քամիների ուղղությունն այդ հատվածում ավելի հաճախ Արեւմուտքից Արեւելք է լինում։ Այնուհետեւ՝ հյուսիս՝ Հարավային Ամերիկայի արեւելյան ափի երկայնքով դեպի պատմականորեն ձեւավորված հայկական գաղութներով 3 երկրներ՝ Արգենտինա, Ուրուգվայ, Բրազիլիա։ Այնտեղից, թվում էր, կարելի էր արդեն հատել Ատլանտիկան եւ Ջիբրալթարով մտնել Միջերկրական ծով։ Մեր հերթական քարտեզի վրա շրջանն այդպես էլ փակվում էր, սակայն անմիջապես ծառացավ ապշեցուցիչ հարցը (կշտամբանքը). «Բա Կալիֆո՞ռնիան՝ իր Լոս-Անջելեսով, իր հայկական Գլենդելով, իր տասնյակ գործող եկեղեցիներով ու դպրոցներով, հուշարձաններով, խաչքարերով, այսպես ասած, դիմությամբ եւ ընդդիմությամբ։ Ամեն ինչ՝ մի կողմ. ի՞նչ իմաստ ունի Գորնի հրվանդանից հետո գնալ Լոս Անջելես, երբ պետք է հենց այդ քաղաքում պատրաստվել օվկիանոսի՝ «Գորնի հրվանդան» առեղծվածային անունը կրող լեգենդար ու հզոր այդ հատվածի հետ հանդիպմանը։ Բոլոր ծովագնացների մոտ սարսափ եւ հուզմունք առաջացնող այդ աշխարհագրական վայրի մասին կպատմեմ, երբ ժամանակը գա։ Եվ ինչպես բոլորը (իսկ շատերը տարիներ ի վեր պատրաստվում են շուրջերկրա նավարկության), մենք պետք է պատասխանատվության, օվկիանոսի եւ մեծ ծովագնացների փորձի հանդեպ հարգանքի ընդգծված զգացում ունենանք եւ հաշվի առնենք բոլոր մանրուքները։ Այնպես որ, հրեշտակների քաղաք Լոս Անջելեսն արմատապես փոխեց մեր երթուղին, եւ ամեն ինչ շրջիվայր փոխվեց։ Դա նշանակում էր ոչ թե սկսել, այլ, հակառակը, ավարտել (Աստծո օգնությամբ) Կարմիր ծովով՝ Միջերկրականում։ Կարեւորը՝ որպեսզի մեկնարկն ու վերջնագիծը լինեն նույն ծովում։ Այսպիսով՝ «Արմենիան» մեր ծրագրերով պետք է դուրս գար Միջերկրական ծովից եւ վերադառնար Միջերկրական ծով։ Ինչպես ասում են՝ ծովից-ծով։ Ի դեպ, ապագա գրքի համար վատ վերնագիր չէ՝ «Արմենիա»՝ ծովից-ծով»։ Աստված վկա՝ այս մտահղացման մեջ՝ ազգայնամոլության ոչ մի նշույլ։ Նույնիսկ՝ միանգամայն բնական, աշխարհագրական առումով շատ ճշգրիտ է ստացվում. «Արմենիա» առագաստանավը՝ Միջերկրական ծովից աշխարհաշուրջ՝ մինչեւ Միջերկրական ծով»։ Բայց չէ՞ որ գրքի վերնագիրը հակիրճ ու սեղմ է լինում։ Այնպես որ, «Արմենիա»՝ ծովից-ծով»-ը հենց ինքն է, որ կա։ Ի դեպ, իմ ռեպորտաժներում կարելի է հանդիպել «ազգայնամոլության» մեկ այլ դրսեւորման։ Դա «հայկական աշխարհաշուրջ» բառակապակցությունն է։ Բանն այն է, որ մեր երթուղին, առանց ավելորդ համեստության ասեմ, իր տեսակի մեջ միակն է։ Դարձյալ՝ ոչ Լոս Անջելեսի պատճառով (շնորհիվ)։ Մենք ստիպված ենք (կլինենք) դուրս գալ ավանդական երթուղիների շրջանակներից եւ մտնել Կարիբյան ծով, որպեսզի Պանամայի ջրանցքով դուրս գանք Խաղաղ օվկիանոս եւ գրեթե հասնենք Լոս Անջելես։ Բայց չէ՞ որ ստիպված կլինենք նույն հատվածով (միայն Պանամայից մինչեւ Լոս Անջելես եւ հակառակը մոտ 6 հազար մղոն է, կամ 11 հազար կիլոմետր) նորից վերադառնալ Կարիբյան ծով։ Իսկ եւ իսկ ապենդիքս, հավելաճ՝ աշխարհաշուրջ ճանապարհորդության համար, ուրեմն՝ լրացուցիչ մեկուկես -երկու ամիս (կախված եղանակից)։ Ինչեւէ, հայկական աշխարհաշուրջ է, եւ դա ամեն ինչ ասում է։ Ընդհանրապես ես չեմ ընդունում «նացիոնալիստ» (ազգայնամոլ), առավել եւս «ինտերնացիոնալիստ» բառերը։ Դրանք կեղծ են։ Հավանաբար, ընթերցողն արդեն գիտի, որ Կարիբյան ծով վերադառնալուց հետո «Արմենիան» պետք է անցնի Հարավային Ամերիկայի արեւելյան ափը, Գորնի հրվանդանը, Նոր Զելանդիան, Ավստրալիան, Հնդկական օվկիանոսը, Արաբական, Կարմիր եւ Միջերկրական ծովերը։ Ահա մեր բունկերում այդպես ծնվեց երթուղին, որի ծանր գերության մեջ այսօր գտնվում ենք անձնակազմի բոլոր 7 անդամներս։ Չնայած, ինչ խոսք, ճանապարհորդությունը դոգմաներ չի ճանաչում։ Նավարկության գործընթացն ինքը ստեղծագործություն է։ Հենց այսօր էլ մենք շեղվեցինք՝ եթե ոչ երթուղուց, ապա՝ ծրագրված ցամաքային այցելություններից։ Դա Լաս Պալմաս կղզին է, որի մասին այնքան շատ է խոսվել։ Երթուղու՝ հյուսիսաֆրիկյան Սեուտա նավահանգստից մինչեւ մեզ համար նվիրական դարձած Լաս Պալմաս կղզու հատվածը (700 փոթորկալից մղոն) մենք անցանք ոչ առանց դժվարության։ Անձնակազմը՝ նավապետ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ, պետք է հարմարվի ոչ միայն նոր առագաստանավի երասանակներին, այլեւ բաց օվկիանոսում անվերջ ու անկանոն ալիքներին։ 2009թ. հունիսի 15-ի ուշ երեկոյան «Արմենիան» մոտեցավ Սանտա Կրուզ դե Լա Պալմա գողտրիկ նավահանգստին, որը ամեն ինչից զատ հայտնի է իր աստղադիտարաններով։ Այնտեղ մեզ սպասում են։

- Զորի ԲԱԼԱՅԱՆ
Վերջին լուրերը, Հունիս 25, 2009
ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԴՐԱԿԱՆ ՇԵՄԸ 6 ՄԻԱՎՈՐՆ Է
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հունիսի 23-ին ռուսաց լեզվի միասնական քննությամբ ավարտվեց պետական, պետական ավարտական եւ միասնական քննությունների առաջին փուլը։ Երկրորդ փուլում լրացուցիչ ...ՀՈՒՇ-ՑԵՐԵԿՈՒՅԹ` ՆՎԻՐՎԱԾ ՊԱՏՄԱԲԱՆԻՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՉԻՆ
«ԱԱ»Հունիսի 23-ին ԼՂՀ Ազգային ժողովի գրադարանում անցկացված հուշ-ցերեկույթը նվիրված էր ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր ու քարտուղար, պատմական գիտությունների թեկնածու Վլադիկ ՀԱԿՈԲՅԱՆԻ հիշատակին՝ ...«ԱՐՄԵՆԻԱՆ» ՍԿԶԲՈՒՄ ԱՅԼ ԵՐԹՈՒՂԻ ՈՒՆԵՐ
Զորի ԲԱԼԱՅԱՆ 19
Եթե իմանաք, թե որքան երկար ենք մենք տքնել մեր շուրջերկրյա նավարկության երթուղու վրա։ Ամեն անգամ, երբ Սամվել Կարապետյանին ու Արմեն Նազարյանին հրավիրում էի ...Վ. ԿԱԶԻՄԻՐՈՎ. «ՍԱ ԱՅՆ ՃԱՆԱՊԱՐՀՆ Է, ՈՐ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՄՔ»
.
Հունիսի 24-ին Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցային համալիրի կոնֆերենց-դահլիճում կայացավ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի «Խաղաղություն Ղարաբաղին» գրքի շնորհանդեսը՝ հեղինակի մասնակցությամբ։ ...ՀԱՄԱԺՈՂՈՎ. ՕՐԱԽՆԴԻՐ ՀԱՐՑԵՐ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
Էմմա ԲԱԼԱՅԱՆ
Համաժողովի շրջանակներում կազմակերպվեցին նաեւ քննարկումներ գյուղատնտեսության հրատապ հիմնախնդիրների շուրջ։ Ողջունելով «կլոր սեղանի» մասնակիցներին՝ ՀՀ գյուղատնտեսության ...ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԵՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ
Սրբուհի ՎԱՆՅԱՆՀունիսի 19-21-ը Ստեփանակերտում կայացած տնտեսական համաժողովն, իրոք, մեր հանրապետության համար կարեւոր նշանակության միջոցառում էր, որի արդյունքներն աներկբայորեն ...ԺԱՄԱՆԱԿՆ ԻՐ ՈՒՂՂՈՒՄՆԵՐԸ ԿՄՏՑՆԻ
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ
Տնտեսական համաժողովի մասնակիցների մի մասը հունիսի 21-ի առավոտը դիմավորեց Շուշիում: Այցելության առաջին մեկնակետը Շուշիի հայտնի բերդապարիսպն էր: Հյուրերը ...ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԲԻԶՆԵՍ. ԽՆԴԻՐՆԵՐ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ
Սրբուհի ՎԱՆՅԱՆ
Ինչպես եւ նախատեսված էր, «Bridge Artsakh» տնտեսական համաժողովի աշխատանքները սեկցիոն նիստերի ձեւով ընթացան տարբեր վայրերում։ Առաջին նիստը՝ «Ժամանակակից բիզնես. ...ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏԸ
.
Հունիսի 24-ին տեղի է ունեցել ԼՂՀ 4-րդ գումարման Ազգային ժողովի 8-րդ նստաշրջանի վերջին լիագումար նիստը, որը վարում էր ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը։ ...ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՖՐԱՆՍԱՀԱՅ ԲԱՐԵՐԱՐՆԵՐԻ ՀԵՏ
.Հունիսի 24-ին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի հյուրերն էին «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆրանսիական մասնաճյուղի ներկայացուցիչներն ու նվիրատուները: ...ՀԱՅԱՍՏԱՆ ԵՒ ԱՐՑԱԽ ԱՅՑԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԲԱՐԻ ԱՎԱՆԴՈՒՅԹ Է
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ«Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆրանսիայի տեղական մարմնի նախաձեռնությամբ դեպի Հայաստան եւ Արցախ այցերի կազմակերպումն արդեն բարի ավանդույթ է դարձել: Հերթական այցը առանձնանում էր մասնակիցների ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԳԵՐԱԶԱՆՑԵՑԻՆ ԲՈԼՈՐ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐԸ
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ
ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՊՐՆ ՄԱՀՄՈՒԴ ԱՀՄԱԴԻՆԵԺԱԴԻՆ
.
«ԱՐՄԵՆԻԱՆ» ՍԿԶԲՈՒՄ ԱՅԼ ԵՐԹՈՒՂԻ ՈՒՆԵՐ
Զորի ԲԱԼԱՅԱՆ
ԱՎՈՆ՝ ՓՐԿԻՉ, ԱՎՈՆ՝ ԱՍՏԾՈ ՊԱՐԳԵՎ
Սիլվա ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՐԱՄԱՆԱԳԻՐ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
.ԵՐԵՒԱՆՈՒՄ ՑՐԵԼ ԵՆ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻԻ ԱՅՑԻ ԴԵՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑԸ
PanARMENIAN.NetՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԴՐԱԿԱՆ ՇԵՄԸ 6 ՄԻԱՎՈՐՆ Է
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀՈՎԱԶԸ՝ ԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ՆԱՀԱՊԵՏԸ
Ալեքսանդր ԳՐԻԳՈՐՅԱՆՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՈՐՊԵՍ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ...
Էմմա ԲԱԼԱՅԱՆԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1932 Տեղի է ունենում Երևանի Ստալինի անվան ջրանցքի առաջին հերթի հանդիսավոր բացումը:
- 1962 Կահիրեում մահացավ սփյուռքահայ ականավոր հայագետ Արշակ Ալպոյաճյանը: (Ծնվ. 1879 թ.-ին):
- 1964 Երևանում հիմնադրվում է Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտե:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

