
Հրատարակված է Հունիս 23, 2009
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՈՐՊԵՍ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ...
- Տնտեսական համաժողովի շրջանակներում կազմակերպված՝ «Տրանսպորտային համակարգի զարգացումը որպես արդյունավետ բիզնեսի նախապայման» թեմայով «կլոր սեղանին» զեկուցումներով հանդես եկան Հայաստանի տրանսպորտայինների եւ բեռնառաքողների միության նախագահ Մ. Առաքելյանը եւ ԼՂՀ կառավարությանն առընթեր արտադրական ենթակառուցվածքների վարչության տրանսպորտի բաժնի պետ Տ. Գաբրիելյանը։ Ներկա էին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գ. Սարգսյանը, ԼՂՀ ԿԱ արտադրական ենթակառուցվածքների նախկին ու ներկա պետեր Վ. Բալայանը, Կ. Պետրոսյանը, ՀՀ, ԼՂՀ գործարարներ։ Ողջույնի խոսքով հանդես եկան Վ. Բալայանը եւ Գ. Սարգսյանը, որից հետո «ԼՂՀ տրանսպորտի ոլորտում տիրող իրավիճակը եւ հեռանկարները» զեկուցումով հանդես եկավ Տ. Գաբրիելյանը։ Կարեւորելով տրանսպորտային համակարգի զարգացումը ե՛ւ բեռների, ե՛ւ ուղեւորատրանսպորտային փոխադրումների դաշտում՝ հատուկ նշանակություն տալով բեռների փոխադրման համակարգի զարգացմանը՝ որպես ավելի եկամտաբեր աղբյուրի, զեկուցողը միաժամանակ նշեց, որ բեռնափոխադրումների ոլորտը դեռ կայացման փուլում է թե՛ իրավական դաշտի, թե՛ մասնագիտացված ընկերությունների առումով։ Վերջինիս բացակայության պարագայում բեռնափոխադրումների ոլորտը կախվածության մեջ է ընկնում անհատներից, ինչը բացասաբար է անդրադառնում փոխադրման ինքնարժեքի վրա։ Ինքնարժեքը բարձրանում է նաեւ այն պատճառով, որ փոխադրումն իրականացվում է մեկ ուղղությամբ. հակառակ ուղղությամբ տրանսպորտային միջոցը դատարկ վազք է կատարում։ Այս խնդիրները լուծելու համար, ըստ արտադրական ենթակառուցվածքների վարչության ղեկավարության, անհրաժեշտ են համապատասխան օրենսդրական դաշտի ստեղծում, ավտոմոբիլային տրանսպորտի պարկի թարմացում, ՀՀ եւ ԼՂՀ փոխադրողների միջեւ սերտ համագործակցություն, բեռնափոխադրումներով զբաղվող լոգիստիկ եւ մասնագիտացված ձեռնարկությունների ստեղծման խթանում։ Անցնելով ուղեւորափոխադրումների խնդիրներին, Տ. Գաբրիելյանն ընդգծեց այն փաստը, որ չնայած հայտարարված մրցույթներին, մի շարք նվազ եկամտաբեր բնակավայրերի սպասարկման համար չեն գտնվում հայտատուներ։ Նման խնդիրները լուծելու համար վարչությունը մշակել է ծրագիր, համաձայն որի կկազմակերպվի սպասարկող կազմակերպությունների խոշորացում, եւ նրանց կառաջարկվի ոչ թե առանձին, այլ երթուղիների ամբողջական փաթեթ, որն իր մեջ կներառի ինչպես եկամտաբեր, այնպես էլ նվազ եկամտաբեր երթուղիներ։ Զեկուցման մեջ արտացոլվեց նաեւ ավտոմոբիլային տրանսպորտի կախվածությունը ճանապարհային ցանցի վիճակից։ Համոզմունք հայտնվեց, որ, իրականացնելով տրանսպորտային ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերը, ակնկալվում է ստեղծել կայուն զարգացող տրանսպորտային համակարգ, ինչը դրական ազդեցություն կունենա տնտեսության զարգացման վրա եւ կբարձրացնի բնագավառի ներդրումային գրավչությունը։ ՀՀ տրանսպորտայինների եւ բեռնառաքողների միության նախագահ Մ. Առաքելյանի զեկուցման մեջ նշվեց, որ բեռնափոխադրումների խնդիրները գրեթե նույնն են եւ բխում են Հայաստանի աշխարհաքաղաքական իրավիճակից, ինչը պայմանավորում է կախվածություն հարեւան տրանզիտային երկրներից։ Նա ընդգծեց, որ ՀՀ տրանսպորտայիններն ու բեռնառաքողներն առկա երկու տրանզիտային ճանապարհներից էլ ունեն օգտվելու սահմանափակ իրավունք։ Այս պատճառով բեռնափոխադրումների մեծ մասը կատարվում է առաքման ընկերությունների կողմից, որոնք օգտվում են դրսի ընկերությունների իրավունքներից եւ որոնք նշված պատճառով բեռներն առաքում են ավելի էժան գներով։ Բեռնափոխադրումների միայն 30 տոկոսն է կատարվում ՀՀ ընկերությունների միջոցով, ինչը չի նպաստում հայկական միջազգային տրանսպորտի զարգացմանը եւ բեռնափոխադրման ինքնարժեքի իջեցմանը։ Մ. Առաքելյանը հատկանշեց, որ Արցախի պարագայում բեռնափոխադրումների ինքնարժեքը կմեծանա ոչ համարժեք՝ կախված ճանապարհային ռելիեֆից եւ, ամենակարեւորը, Արցախից բեռների փոխադրման սակավությունից։ Այնուամենայնիվ, շեշտեց նա, Արցախում առաքման ընկերությունների ստեղծման պարագայում հայաստանյան կազմակերպությունը պատրաստ է համագործակցել նրանց հետ։ Այնուհետեւ սկսվեցին քննարկումներ, որոնց ժամանակ պարզվեց, որ «ՄԻԿՄետրալ» ընկերությունը լրջորեն մտադրված է Արցախում բացել մասնաճյուղ, որը կզբաղվի ամրանների արտադրությամբ։ Այս նախաձեռնությունը ողջունեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գ. Սարգսյանը, որը բեռնափոխադրումների ոլորտի զարգացումն ուղղակիորեն կապեց նման արտադրությունների ստեղծման հետ։ Նա ընդգծեց, որ միայն արդյունաբերության եւ գյուղատնտեսության զարգացման պարագայում հնարավոր կդառնան երկկողմանի եւ շահավետ բեռնափոխադրումները։ Քննարկումներին իր հեռանկարային ծրագիրը ներկայացրեց ՀՀ տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Յու. Սուվարյանը՝ կապված, մասնավորապես, ԼՂՀ զբոսաշրջության զարգացման հետ։ Դա ենթադրում է տրանսպորտի զարգացում եւ ճանապարհների բարելավում։ Այս առումով նա ընդգծեց Վարդենիս-Մարտակերտ-Ստեփանակերտ երթուղու բացակայությունը, ինչի հետեւանքով պատմամշակութային արժեքներով հարուստ մի շրջան կարող է դուրս մնալ զբոսաշրջության ծրագրերից (ասենք, որ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարը հավաստեց, որ այդ ճանապարհի համար կատարված են համապատասխան հետազոտություններ, մնում է միայն ֆինանսավորման խնդիրը, որի համար քայլեր ձեռնարկվում են)։ Յու. Սուվարյանն անդրադարձավ նաեւ Շուշիին՝ որպես ապագա զբոսաշրջության եւ առողջարանային ու հանգստյան կենտրոնի, քանի որ նա զարգացման այլ ռեսուրսներ չունի։ Այդ առումով համալսարանի ռեկտորը կարեւորեց ճոպանուղու կառուցումը, ինչը նույնպես կդառնա գրավիչ գործոն զբոսաշրջիկների համար։ Նա հատկանշեց նաեւ օդանավակայանի բացման հարցը։ Վ. Բալայանը ներկաներին իրազեկեց, որ օդանավակայանի առկա խնդիրները գտնվում են լուծման ընթացքում։ Հաշվարկված է նաեւ տոմսի նախնական գինը՝ 15.000-18.000 դրամ։ «Կլոր սեղանի» ավարտին բոլոր մասնակիցները քննարկումների վերաբերյալ հայտնեցին իրենց գոհունակությունը՝ հուսալով, որ լավ սկիզբը ենթադրում է գործնական շարունակություն։

- Էմմա ԲԱԼԱՅԱՆ
Վերջին լուրերը, Հունիս 23, 2009
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ
.
Հունիսի 22-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ մշտական հանձնաժողովների նախագահների — աշխատակազմի ծառայությունների ...ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
.Հունիսի 19-ին ԼՂՀ գլխավոր դատախազության նախաձեռնությամբ կառավարության նիստերի դահլիճում կազմակերպվել է համաժողով` նվիրված կոռուպցիայի դեմ պայքարի խնդիրներին: Միջոցառմանը մասնակցում էին հանրապետության ...ՖՈՒՏԲՈԼԻ ԼՂՀ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ
Արթուր ԱՎԱՆԵՍՅԱՆ
Երկար տարիների ընդմիջումից հետո վերջապես Արցախում անց է կացվում ֆուտբոլի ԼՂՀ պատանիների առաջնություն: Այն տեղի կունենա շրջանաձ— համակարգով` երկու շրջանով: Առաջին խաղերը տեղի ունեցան հունիսի 18-ին՝ ...ԱՎՈՆ՝ ՓՐԿԻՉ, ԱՎՈՆ՝ ԱՍՏԾՈ ՊԱՐԳԵՎ
Սիլվա ԽԱՉԱՏՐՅԱՆ 12
ՈՐՊԵՍ ՆԱԽԱԲԱՆ Արցախյան սրբազան գոյամարտը համախմբեց աշխարհասփյուռ հայությանը։ Ազգը բռունցքվեց դարավոր թշնամու դեմ։ Հեռավոր Կալիֆոռնիայից Մոնթե Մելքոնյանը ...ԿՐԿԻՆ՝ ՁԻԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Էդուարդ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Արձագանք «Ազատ Արցախ» թերթի 2009թ. մայիսի 26-ի համարում տպագրված «Նոր գաղափարներ՝ միտված զբոսաշրջության զարգացմանը» հոդվածին Նախ՝ կուզենայի իմ երախտագիտությունը ...ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՈՐՊԵՍ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ...
Էմմա ԲԱԼԱՅԱՆ
Տնտեսական համաժողովի շրջանակներում կազմակերպված՝ «Տրանսպորտային համակարգի զարգացումը որպես արդյունավետ բիզնեսի նախապայման» թեմայով «կլոր սեղանին» զեկուցումներով հանդես եկան Հայաստանի տրանսպորտայինների ...ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ԱՌՈՂՋ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԱԿՆԿԱԼՈՒՄ
Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Ստեփանակերտում մեկնարկած «Bridge Artsakh» տնտեսական համաժողովի շրջանակներում կազմակերպված` «Ֆինանսական գործիքները` հօգուտ գործարարների» թեմայով «կլոր սեղանի» ...ԼՂՀ-Ն ՊԵՏՔ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԻ ՄԵԾԱԹԻՎ ՏՈՒՐԻՍՏՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆԸ
Սրբուհի ՎԱՆՅԱՆ
Համաժողովի պլենար նիստից հետո ԼՂՀ նախագահ Բ Սահակյանն ընդունել է ՀՀ պաշտոնական պատվիրակությանը՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ։ Հանդիպումից հետո ...ՀԻՆ ՀԱՐՑԵՐԻՆ՝ ԼՈՒԾՄԱՆ ՆՈՐ ՈՒՂԻՆԵՐ
Սրբուհի ՎԱՆՅԱՆ
Հունիսի 20-ին Ստեփանակերտում մեկնարկեց «Պետություն եւ բիզնես՝ երկխոսությունից դեպի համագործակցություն» թեմայով տնտեսական համաժողովը։ Միջոցառման ...ՆՄԱՆ ԹԵՄԱՏԻԿԱՅՈՎ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ԵՆ
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆՀունիսի 19-ին կառավարության նիստերի դահլիճում կայացավ «Քաղաքացիական հասարակությունը եւ կոռուպցիայի դեմ պայքարը» թեմայով համաժողով։ ԼՂՀ գլխավոր դատախազության ...ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ՝ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏՈՒՄ
.Այսօր տեղի է ունեցել ԼՂՀ կառավարության հերթական նիստը՝ վարչապետ Արա Հարությունյանի նախագահությամբ։ Օրակարգային առաջին հարցով՝ գործադիրը հաստատել է 50 տոկոսից ավելի պետական սեփականություն ...ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ԲԵՐՔԱՀԱՎԱՔԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐ
.Այսօր ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի հրավիրված խորհրդակցությունը նվիրված էր հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի ընթացքին — առկա խնդիրներին: Շրջվարչակազմերի ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԳԵՐԱԶԱՆՑԵՑԻՆ ԲՈԼՈՐ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐԸ
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ
ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՊՐՆ ՄԱՀՄՈՒԴ ԱՀՄԱԴԻՆԵԺԱԴԻՆ
.
ԱՎՈՆ՝ ՓՐԿԻՉ, ԱՎՈՆ՝ ԱՍՏԾՈ ՊԱՐԳԵՎ
Սիլվա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
.ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՐԱՄԱՆԱԳԻՐ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
.ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀՈՎԱԶԸ՝ ԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ՆԱՀԱՊԵՏԸ
Ալեքսանդր ԳՐԻԳՈՐՅԱՆՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՈՐՊԵՍ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ...
Էմմա ԲԱԼԱՅԱՆԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ
.ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿԱՌՈՒՅՑ, ԿԱՐԵՎՈՐ ԳՈՐԾԸՆԹԱՑ
Էմմա ԲԱԼԱՅԱՆԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ Ե Լ ՈՒ Յ Թ Ը
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1828 Ռուսական բանակը գրավում է Ղարսը:
- 1833 Ցարի հրապարակած նոր օրենքով փոփոխություններ են մտցվում հայկական մարզի վարչական կառուցվածքում:
- 1879 Ծնվեց հայ քիմիկոս Ստեփան Ղամբարյանը: (Վախճ. 1948թ.-ին):
- 1956 Մահացավ անգլիագիր գրող Մայքլ Արլենը (Տիգրան Գույումջյան):
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

