
ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԳԵՐԱԶԱՆՑԵՑԻՆ ԲՈԼՈՐ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐԸ
Վերջին երկու-երեք շաբաթվա ընթացքում Հադրութի շրջանի Տող գյուղում (որը, ինչպես հայտնի է, եղել է Դիզակի մելիքների նստավայրը) հնէաբանական պեղումներ են կատարվում։ Ինչպես տեղեկացրեց արշավախմբի ղեկավար՝ հնէաբան Գագիկ Սարգսյանը, այդ աշխատանքների նպատակն է Դիզակի մելիքական ապարանքը վերականգնել այնպիսի տեսքով, ինչպիսին եղել է յուր ժամանակ, այսինքն՝ 18-րդ դարում։ ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանի խոսքերով՝ վերականգնված մելիքական համալիրի շինություններից մեկում կհիմնադրվի ղարաբաղյան գորգերի թանգարան։ «Մելիքական ապարանքին կարելի է վերագրել ցայսօր պահպանված երկհարկանի շինությունը (որը, հավանաբար, ծառայել է որպես ընդունարան), քարե դարպասները, բակի կամարակապ շենքերը»,- տեղեկացրեց Գագիկ Սարգսյանը։ Սակայն, նկատեց նա, խնդիրը դժվարանում է նրանով, որ, ըստ մեզ հասած տվյալների, մինչեւ Ավան կամ մելիք Եգանը (Եգան՝ պարսկերեն նշանակում է միակ. նրան այդպես էր անվանել պարսից շահը՝ դրանով իսկ մելիք Ավանին վերապահելով ղարաբաղյան հինգ մելիքների նկատմամբ գլխավորի իրավունքը) Տող գալը, այսինքն՝ 17-րդ դարի վերջը եւ 18-րդ դարի սկիզբը, այդ բավական հարուստ եւ ամուր բնակավայրում գոյություն ուներ ամրոց՝ կլոր աշտարակներով։ Այստեղ կար մինչեւ 5000 ծուխ։ Այդուհանդերձ, ամրոցի մասին ստույգ տվյալներ չկան, ուստի հայտնի չէ, թե մելիք Եգանի գալստյան պահին ամրոցը կանգո՞ն էր, թե՞ արդեն ավերված, եւ իր պալատը նա կառուցել է ամրոցի սահմաններո՞ւմ, թե՞ արդեն ավերված ամրոցի տեղում։ Հետեւապես, արշավախմբի խնդիրներից է բացահայտել ամրոցի եւ մելիքական պալատի հատվածների հարաբերակցությունը, չնայած գլխավոր նպատակը, այնուամենայնիվ, մելիքական ողջ համալիրը բացահայտելն ու այն հնարավորինս վերականգնելն է։ Խմբի ճարտարապետ Մանվել Սարգսյանի կողմից ժամանակին արված հետազոտությունների հիման վրա խումբը բախվել է նաեւ այլ դժվարությունների։ «Բանն այն է, որ 19-րդ դարի շինությունները լիովին իրենց տակ են թողել նախորդ հարյուրամյակի կառույցները,- պարզաբանում է Գագիկ Սարգսյանը։- Ահա թե ինչու մեր որոնումները տարվում են հնէաբանական պեղումների մեթոդով։ Առաջին հետախուզական փուլը բավականին լավ արդյունքներ տվեց։ Կարելի է ասել, դրանք գերազանցել են բոլոր ակնկալիքները»։ Արդյունքում, տեղեկացրեց արշավախմբի ղեկավարը, գործնականում հայտնաբերվել է կենտրոնական կամարակապ դահլիճը, որը մելիքական համալիրի առանցքն էր։ «Այն քառակուսի շինություն է, որի երկու պատերը կիսագետնափոր են, երրորդը՝ վերգետնյա, իսկ շինությունն ինքը մխրճված է լեռան լանջի մեջ,- ասաց հնէաբանը։- Երկու հակադիր պատերի վրա կան որմնախորշեր, իսկ կենտրոնում՝ օջախ (բուխարիկ)։ Մուտքը, ինչպես բնորոշ էր այն ժամանակվա ժողտների շինարարական ոճին, իրականացված է անկյունում, այս դեպքում՝ հարավ-արեւելյան անկյունում»։ Չորրորդ պատը, ցավով նկատեց Գագիկ Սարգսյանը, այս պահին հնարավոր չէ պեղել, քանի որ այն ընկնում է հարեւան տների եւ տնամերձ հողամասերի տակ, չնայած արդեն նկատվում է, որ մելիքի կենտրոնական գլխատունն իր առջեւ ունի սյունասրահ պատշգամբ, որը դարավանդ հենապատով անջատվում է հիմնական բակից։ Եվ որ հետաքրքիր է, ասաց նա, դրա կողքին հայտնաբերվել են նաեւ հին ամրոցի առանձին հատվածներ, որոնք պահպանվել են, նախ եւ առաջ, շնորհիվ այն բանի, որ դարձել են ավելի ուշ կառուցված շինությունների մի մասը։ Եվ հենց մելիքական շենքի այդ հատվածն էլ, ենթադրում է հնէաբանը, միանում է ամրոցի պատի հետ։ «Այս պահին,- պարզաբանեց նա,- այդ պատը գտնվում է երկու հարեւան շենքերի տակ, որոնք խիստ ձեւափոխված տեսքով ծառայում են որպես նկուղային տարածքներ ու գոմեր, իսկ հարավային թաղակապ սենյակն ամբողջովին ծածկված է, եւ նրա վրա կառուցված է նոր շինություն»։ Պեղումները շարունակելու խնդրի լուծման ուղի է առաջարկում հնէաբանը, համաձայն որի, անհրաժեշտ է այդ բնակարաններից հանել բնակիչներին՝ նրանց հնարավորություն տալով բնակարան գնել կամ կառուցել գյուղի մեկ այլ հատվածում, դրանք մաքրել ավելի ուշ կառուցված շինություններից՝ ճշտելու մելիք Եգանի պալատի սահմանները, որոնք այս պահին դժվար է հստակ որոշել։ Մելիքական ապարանքի վերականգնման աշխատանքները բավական երկար գործընթաց են, եւ տարիներ են պետք՝ որոնելու եւ աստիճանաբար հայտնաբերելու ամենասկզբնական շինությունները, եզրափակեց խմբի ղեկավարը։ Դա գործընթաց է, որում պետք է օգտագործել առկա բոլոր միջոցներն ու մեթոդները, շինարարական աշխատանքներ, հնէաբանական պեղումներ, փլվածքների մաքրում, ավելի ուշ կառուցված շինությունների մաքրում եւ հնագույն շինությունների վերականգնում։ Միաժամանակ հնէաբանը կարեւոր է համարում ավելի լայնորեն դիտարկել մելիք Եգանի պալատական համալիրի վերականգնման քննարկումները, քանի որ պալատի շուրջը 18-19-րդ դարերի ընթացքում ձեւավորվել է ժողտների համալիր, որոնք մելիքական պալատի հետ միասին պետք է մտնեն Տողի պատմամշակութային արգելանոցի մեջ։ Այս տարի նախատեսվում է պեղումներ իրականացնել պալատի ընդունարանի շրջակայքում, որտեղ խումբը հույս ունի գտնել ստորին հարկի հարակից սենյակները եւ ապարանքը եզերող պարիսպը։ Հաջողության դեպքում նախատեսվում է ձեռնամուխ լինել թանգարանի շենքի վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմմանը եւ շինարարական աշխատանքներին։ Հնէաբանական պեղումները, ինչպես նաեւ հետագա մյուս աշխատանքները (նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում եւ վերականգնման բուն գործընթաց), ամբողջովին ֆինանսավորվում են պետության կողմից, հավաստեց զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը։
- Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀՈՎԱԶԸ՝ ԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ՆԱՀԱՊԵՏԸ
Ալեքսանդր ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Ա.Ա»-ն իր ընթերցողներին արդեն հաղորդել է, որ Լեռնային Ղարաբաղում ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ունեցած ծառայությունների համար եւ ծննդյան 80-ամյակի կապակցությամբ, Հայաստանի Հանրապետության ...ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԳԵՐԱԶԱՆՑԵՑԻՆ ԲՈԼՈՐ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐԸ
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ 2Վերջին երկու-երեք շաբաթվա ընթացքում Հադրութի շրջանի Տող գյուղում (որը, ինչպես հայտնի է, եղել է Դիզակի մելիքների նստավայրը) հնէաբանական պեղումներ են կատարվում։ ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ Ե Լ ՈՒ Յ Թ Ը
.
«Քաղաքացիական հասարակությունը եւ կոռուպցիայի դեմ պայքարը» թեմայով համաժողովի ժամանակ /Ստեփանակերտ, 19 հունիսի 2009թ./ Համաժողովի հարգելի մասնակիցներ «Քաղաքացիական հասարակությունը ...
ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԳԵՐԱԶԱՆՑԵՑԻՆ ԲՈԼՈՐ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐԸ
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
.ՀՈՒՆԻՍԻ 13-Ը ՀԻՇԱՏԱԿՎՈՒՄ Է ՈՐՊԵՍ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆԻ
.ՈՐՊԵՍԶԻ ԿԱՅԱՆԱ ՀԱՅԿԱԿԱՆ ԷՍՏՐԱԴԱՅԻՆ ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍԻ ԴԱՇՏԸ
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀՈՎԱԶԸ՝ ԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ՆԱՀԱՊԵՏԸ
Ալեքսանդր ԳՐԻԳՈՐՅԱՆԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է
.«ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ Է...
PanARMENIAN.Net
ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿԱՌՈՒՅՑ, ԿԱՐԵՎՈՐ ԳՈՐԾԸՆԹԱՑ
Էմմա ԲԱԼԱՅԱՆԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ Ե Լ ՈՒ Յ Թ Ը
.ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՆՈՐ ՆԱԽԱՐԱՐԸ
.
- 1861 Ծնվեց նորվեգացի նշանավոր ճանապարհորդ և քաղաքական գործիչ Ֆրիտյոֆ Նանսենը: Նա վախճանվեց 1930թ.-ին թուրք ոճրագործների կողմից հարուցած հայկական ցեղասպանությունից փրկված անթիվ մարդկանց օգնելուց հետո: Նա ստեղծեց «Նանսենի անձնագիր» այն փախստականների համար, ովքեր չունեին պետության պատկանելության որևէ փաստաթուղթ:
- 1911 Մահացավ ազգային գործիչ, Թիֆլիսի հրապարակագիր և «Մեղու Հայաստանի» պարբերականի խմբագիր Պետրոս Սիմոնյանը:
- 1918 Թուրքերի հետ հաշտության բանակցություններ սկսելու համար Կ. Պոլս ժամանեց հայկական առաջին պատվիրակությունը:
- 1935 Երևանում բացվում է ՀԽՍՀ պետական պատմական թանգարանը:
- 1954 Մահացավ 1904 թ.-ի Սասնա ապստամբության, կամավորական շարժման և փետրվարյան ապստամբության մասնակից հայդուկապետ Սմբատ Բորոյանը: (Ծնվ. 1882 թ.-ին):
- 2001 Վախճանվեց արձանագործ, նկարիչ և մանկավարժ Սարգիս Բաղդասարյանը: Նրա «Մենք ենք մեր սարերը» - «Ղարաբաղցիներ» հուշարձան կոթողը (1967) արցախյան ազատագրական շարժման և նոր պետականության խորհրդանիշը դարձավ: (Ծնվ. 1923)
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

