
Հրատարակված է Մարտ 05, 2009
«ԺՈՂՈՎՈՒՐԴ, ԵՍ ՁԵՐ ԾԱՌԱՆ ԵՄ...»-ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ - 50
- «Հայրենիքների գոյությունը միշտ էլ պայմանավորվել է նրանց համար ամեն վայրկյան մեռնելու պատրաստ ուխտվածների գոյությամբ»։ Գարեգին ՆԺԴԵՀ Արցախի գոյապայքարն իր ընթացքի մեջ էր։ Շարժումն առաջ էր ընթանում վայրիվերումներով ու տեղապտույտներով, Ադրբեջանը պատերազմ էր պարտադրել, եւ օրհասական պահ էր, երբ հնչեց Վազգեն Սարգսյանի մարտակոչը Հայաստանի հեռուստատեսությամբ. նրա խոսքն ուղղված էր հայ ժողովրդին՝ Հայաստանում թե Արցախում, ուղղված էր յուրաքանչյուր հայի, ուղղված էր իր ընկերներին, երկրապահ զինվորներին, նրա խոսքը շատ նման էր զորավար Վարդան Մամիկոնյանի դիմումին՝ իր զինվորներին Ավարայրի ճակատամարտից առաջ, կրքոտ, ոգեւորված, անկոտրում հավատով ու հույսով հաղթանակի հանդեպ, նաեւ մեղադրանքներով թուլամորթության ու մորթապաշտության նկատմամբ. նա գիտեր, որ հուսալքումը, հուսահատությունը առաջին ու ամենամեծ թշնամին է, եւ իր կոչով հաղթեց... թշնամուն։ 1992-ի օգոստոսի 15-ին էր, որ մահապարտների խմբի հետ Մարտակերտի շրջանում դիմագրավեց ու կասեցրեց հակառակորդի առաջխաղացումը։ Նոր ժամանակների Զորավարը՝ Սպարապետը, կոչ էր անում... մահապարտության, գիտակցված մահվան գնալուն՝ ապրելու համար։ Արցախում լսեցին, ճանաչեցին, եւ սկիզբը դրվեց այն համաժողովրդական սիրուն, որ արցախցիների հոգում փայփայվեց մինչեւ վերջ ու կշարունակվի։ Որպես զորական ու զինվոր, որպես հայ ու քաղաքացի՝ Վազգեն Սարգսյանը Արցախ գալիս-գնում էր դեռեւս 1989-1990-1991 թվականներին։ Ղարաբաղի ծայրամասային գյուղերում գյուղացին ու մտավորականը, ֆիդային ու աշխարհազորայինը հիշում են նրան, հիշում նրա յուրաքանչյուր բառը, խոսքը՝ կարճատեւ հանդիպումներում, ճակատագրական ու օրհասական պահերին, որոնք մարգարեական խոսքեր, մտքեր էին, որ վառում, մղում, ուղղորդում էին ժողովրդական արյունը, ավիշը դեպի պայքար՝ հանուն ազատության, ապրելու, հանուն հաղթանակների։ Արցախցիները հիշում են նրա կրակոտ ու կրքոտ ելույթը Հաղթանակից հետո՝ Ստեփանակերտում, մշակույթի եւ երիտասարդության պալատի լեփլեցուն դահլիճում, ելույթ, որն ավարտվեց հետեւյալ նախադասությամբ. - Ժողովո՛ւրդ, ես ձեր ծառան եմ... Հայոց բազմադարյա պատմության հոլովույթում, երբ նժարի վրա է դրված եղել կյանքի ու մահվան, լինելու եւ չլինելու խնդիրը, ժողովրդի գենետիկ ընդերքից, որպես ազգի, ցեղի լավագույն որակների խտացում ծնվել են հերոսներ, հար եւ նման էպոսի առասպելական հերոսներին՝ Դավթին ու Մհերին։ Վազգեն Սարգսյանը ազգի, ժողովրդի հիշողության հավերժական ճամփորդն է, «հերոս» բառը փոքր է նրա կերպարը բնութագրելու համար։ Հայաստանի Ազգային հերոս։ Արցախի հերոս։ Նմանները երբեմն եղերական վախճան են ունենում. զոհվել է ՀՀ ԱԺ դահլիճում 1999-ին հոկտեմբերի 27-ին կատարված ոճրագործության ժամանակ։ Ստեփանակերտում Վազգեն Սարգսյանի անունը կրող փողոց կա, որտեղ դրված է նրա հարթաքանդակը։ Շուշիում կանգնեցված է Սպարապետի հուշարձանը։ Նրա անունով են կոչվել ՊՆ ռազմական ինստիտուտը, Երեւանի հանրապետական մարզադաշտը, մարզամշակութային կենտրոններ, փողոցներ Երեւանում եւ այլ քաղաքներում։ 2003թ.-ից Արարատ քաղաքում գործում է «Սպարապետ Վազգեն Սարգսյան» տուն-թանգարանը։ Սպարապետի մարմինն ամփոփված է Եռաբլուրում։ Որպես ռազմական եւ պետական գործիչ՝ ձեւավորվել է Ղարաբաղյան շարժման ընթացքում։ 1989-ի վերջին եւ 1990-ի սկզբին Արարատի շրջանում կազմավորել է առաջին կամավորական ջոկատները, մասնակցել Երասխի ինքնապաշտպանությանը։ 1990-1994թթ. անգնահատելի է նրա դերը ՀՀ սահմանամերձ շրջանների ու ԼՂՀ ինքնապաշտպանական եւ ազատագրական մարտերի կազմակերպման ու ղեկավարման գործում։ ՀՀ ազգային բանակի հիմնադիրներից է։ 1990-1992թթ. եղել է ՀԽՍՀ ԳԽ պատգամավոր եւ ԳԽ պաշտպանության եւ ներքին գործերի մռտական հանձնաժողովի նախագահ։ ՀՀ պաշտպանության առաջին նախարարն էր (1991թ.-ից), 1995-1999-ին նորից՝ նույն պաշտոնում։ 1999-ին նշանակվել է ՀՀ վարչապետ։ Վազգեն Սարգսյանը նաեւ գրող էր, ՀՀ ԳՄ անդամ։ Առաջին պատմվածքը գրել է 1980-ին, հետո լույս է տեսել առաջին գիրքը՝ «Հացի փորձություն» վիպակը, որտեղ այն միտքն է տարփողվում, որ երկրի, սեփական պատմության ահազանգը յուրաքանչյուրին պետք է դարձնի պատասխանատու իր Հայրենիքի ճակատագրի համար։ Այդ վիպակի հերոսները զորավար Անդրանիկն է, հասարակ գյուղացի Լեւոնը, գերեզմանափոր ծերունին, փոքրիկ տղան... Տասնյակ գործեր, սփռված նոր ժամանակների պարբերական մամուլում, ունեին նոր շունչ, ազգային խաթարված արժեքների վերականգնման միտում, ոգի։ Ընդամենը 10 տարվա ստեղծագործական ճանապարհ, եւ նրա ստեղծած գրականությունը շատ նման է իրեն՝ հախուռն, ինքնաբուխ, ինչ-որ տեղ նաեւ չհղկված։ Իսկ ճակատագրական պահը նրան դարձրեց զենքի մարդ, զորավար։ Նրա դեպքում որքա՜ն անփույթ է հնչում՝ գրիչը փոխարինեց զենքով։ Հայոց Գրչի մեծերից մեկը՝ նրա ժամանակակիցը, Հրանտ Մաթեւոսյանը, նրա մասին գրել է. «Այո, խելառվում եւ մոխրագունում-մոխիր էր կտրում նենգության հանդեպ, . այո, արմունկներով տղա էր, բայց կայացած ո՞ր անհատը չի պինդ արմունկների մարդ եղել-իմ ու ձեր Քրիստո՞սը, իմ ու ձեր Դրո՞ն, Նժդե՞հը, Մեսրոպ Մաշտո՞ցը, Քեմալ Աթաթո՞ւրքը, թե՞ Մեծ Հայրենականի փառաբանված գեներալներից մեկնումեկը։ Մարդկային պարզ փառասիրության եւ չկամների ու չկամության մեր զանգվածի միջով իրենց ճանապարհը նրանք բացում են արմունկներով, արմունկ բանեցնելը նրանց մենք ենք պարտադրում, որովհետեւ մեր հոգիներում գեներալներն իրենք չեն, մենք ենք... Շարքային հացակերի մեր կյանքերը մենք այնպես ենք քշում հանրության միջով..., ինչպես գեներալներն են տողանցում քարացյալ շարքերի միջով...»։ Անդրադառնալով մեր մեծերին, կպչելով նրանց քղանցքներին՝ գուցե թե սովորում ենք ապրել։

- Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Վերջին լուրերը, Մարտ 05, 2009
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ
. 1
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը մարտի 4-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանի գլխավորած պատվիրակության հետ, որի կազմում ...ՀԱՅԿԱԿԱՆ ԵԹԵՐԻ ՍԵՐԻԱԼԱՅԻՆ ՏԵՂԱՊՏՈՒՅՏԸ
Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ 2
Վերջերս հայկական հեռուստաեթերի որակի ու բովանդակության խնդիրը՝ կապված հատկապես եթերը հեղեղած հայկական սերիալների հետ, դարձել է հանրային դաշտի ամենաթեժ քննարկումների առանցքը։ Հայաստանի խորհրդարանն անգամ ...ՇՈՒՇԻԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԵՐԵՆ ԵՎ ԱՆԳԼԵՐԵՆ
Արտաշես ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ
Ընթերցողի սեղանին է Շահեն Մկրտչյանի եւ Շչորս Դավթյանի համահեղինակությամբ «Շուշի. ողբերգական ճակատագրի քաղաքը» աշխատությունը։ Այն անփոխարինելի ձեռնարկ է հայ քաղաքական, դիվանագիտական եւ մանավանդ գիտաքարոզչական ...ԸՆԴՀԱՆՈՒՐ ՈՒԺԵՐՈՎ ՀԱՍՆԵԼ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՐԴՅՈՒՆՔԻ
Սրբուհի ՎԱՆՅԱՆ
ԼՂՀ սոցապնախարարության բժշկասոցիալական փորձաքննության կենտրոնը նոր կազմով ու կարգավիճակով գործում է անցյալ տարվա ապրիլից։ Նախկինում գործող ԲՍՓ գործակալության ...ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՐԳԵԼԱԿՆԵՐԸ
Ռուբեն ԶԱՐԳԱՐՅԱՆ
Վերջին ժամանակներս ռուսաստանյան եւ արտասահմանյան ԶԼՄ-ները լեցուն են 2009 թվականին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ քաղաքական գործիչների ...«ԺՈՂՈՎՈՒՐԴ, ԵՍ ՁԵՐ ԾԱՌԱՆ ԵՄ...»-ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ - 50
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ 94
«Հայրենիքների գոյությունը միշտ էլ պայմանավորվել է նրանց համար ամեն վայրկյան մեռնելու պատրաստ ուխտվածների գոյությամբ»։ Գարեգին ՆԺԴԵՀ Արցախի գոյապայքարն իր ընթացքի մեջ էր։ Շարժումն առաջ էր ընթանում ...ՎԼԱԴԻՄԻՐ ՎԱՐԴԱՆՈՎ.
PanARMENIAN.Net 2
ԽՈՋԱԼՈՒՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐՆ ԻՐԵՆՔ ԻՐԵՆՑ ԳՆԴԱԿՈԾԵՑԻՆ Այն, ինչ ցույց են տալիս Խոջալուի մասին ադրբեջանական հեռուստատեսության տեսանյութում` փոքր դաշտում հավաքած ...ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 50-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՀԱՎԱՔ
. 2
Մարտի 5-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը` հանրապետության բարձրաստիճան ղեկավարության եւ պաշտպանության բանակի սպայական կազմի ուղեկցությամբ այցելել է Կենտրոնական պաշտպանական շրջանի` սպարապետ Վազգեն ...ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
.
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ 2009թ. ՀՈՒՆՎԱՐ-ՓԵՏՐՎԱՐԻՆ 2009թ. ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
«ԺՈՂՈՎՈՒՐԴ, ԵՍ ՁԵՐ ԾԱՌԱՆ ԵՄ...»-ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ - 50
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԵԹԵՐԻ ՍԵՐԻԱԼԱՅԻՆ ՏԵՂԱՊՏՈՒՅՏԸ
Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ՍՈՒՄԳԱՅԻԹԻ ՋԱՐԴԵՐԻ 21-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՓԵՏՐՎԱՐԻ 28-ԻՆ...
.ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲՈԼՈՐ ԶԼՄ-ՆԵՐԸ ՉԷ, ՈՐ ՀԱՄԱՁԱՅՆԵԼ ԵՆ...
.ԱԲԳԱՐ ԵՂՈՅԱՆ.
ԱզատությունՎԼԱԴԻՄԻՐ ՎԱՐԴԱՆՈՎ.
PanARMENIAN.Net
ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԻ ԼՈՂԱՑՈՂ ԿՈՒՐՍՈՎ
Զ. ՄայիլյանՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
.ԵԱՀԿ ՄԽ-Ն ՆԱԽԱՊԱՏ. Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
PanARMENIAN.Net«ԿԱՐԾՈՒՄ ԵՄ, ՀԱՋՈՂՎԵՑ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՄԵԿՆԱՐԿ ԱՊԱՀՈՎԵԼ»
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1862 Կալկաթայում Տեր Հարությունյանը սկսեց հրատարակել «Եղբայրասեր» լրագիրը (մինչև 1863 թ.):
- 1873 Պոլսում ծնվեց հայ մշակույթի նվիրյալ Թեոդիկը (Լաբճինճյան): Մի կերպ փախչելով Դեր Զորի անապատից՝ մինչև Առաջին համաշխարհային պատերազմի վերջն ապրել է ուրիշի անվան տակ, ապա վերադարձել է ծննդավայր: Նշանավոր են Թեոդիկի «Հուշարձան ապրիլի 24-ին» գիրքը և հետագայում Փարիզում ավարտած «Ամենույն տարեցույցը» տարեգիրքը:
- 1878 Ծնվեց օպերային երգչուհի, մենակատար Զարուհի Դոլուխանյանը: (Վախճ. 1936թ.-ին):
- 1920 Կիլիկիայի Հաճըն քաղաքում կազմակերպեց քաղաքի պաշտպանների զորահանդես: Ինքնապաշտպանության 4 վաշտերը թշնամուն դիմակայեցին մինչև հոկտեմբերի կեսերը: Հաճընի հերոսամարտը մեր ազգային պայքարի փայլուն էջերից է:
- 1924 Մահացավ դերասան, կատակերգու, «Հուշարար» հանդեսի հիմնադիր և խմբագիր Վրույրը:
- 1959 Ծնվեց Վազգեն Սարգսյանը՝ արցախյան ազատամարտի առաջին կազմակերպիչներից մեկը: Նա 1999 թ. հունիսից Հայաստանի Հանրապետության վարչապետն էր: Վարչապետը զոհվեց նույն թվականի հոկտեմբերի 27-ին, Ազգային ժողովում կատարված ահաբեկչության հետևանքով:
- 1991 Ստեղծվեց Մոսկվայի ռուս մտավորականության «Ղարաբաղ» կոմիտեն, որը նպատակ ուներ Արցախի խնդրի միջազգայնացումն ու արդար լուծումը:
- 1998 Կիպրոսի խորհրդարանը դատապարտեց Թուրքիայի կողմից գրավված շրջանում գտնվող Ս. Մակարի վանքը կիպրացի թուրքերի կողմից պանդոկի վերածելու որոշումը: 1974 թ. Թուրքիայի Կիպրոս ներխուժելու ընթացքում, թուրքական ուժերը թալանել և ավերել էին այն:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

