
ՎՈՒԱՄ-Ը,ԱՐԴՅՈ՞Ք, ՄԻ ՏԱՌ ԷԼ Է ԿՈՐՑՆՈՒՄ
Հուլիսի սկզբին Բաթումիում անցկացվեց ՎՈՒԱՄ-ի, այսպես կոչված՝ Ժողովրդավարության եւ տնտեսական զարգացման կազմակերպության հերթական գագաթնաժողովը, որտեղ նախագահությունը Ադրբեջանից անցավ Վրաստանին։ Ամենաբարձր մակարդակով հանդիպումին ՎՈՒԱՄ-ի անդամ-երկրների ղեկավարներից բացի, մասնակցում էին Լեհաստանի եւ Լիտվայի նախագահները, ԱՄՆ-ի պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաները, ինչպես նաեւ՝ ավելի քան 25 երկրների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Պետք է ասել, որ գագաթնաժողովը, որն անցել է «ՎՈՒԱՄ-ը միավորում է Եվրոպայի արեւելքը» խիստ ճոռոմ ու հավակնոտ կարգախոսի տակ, կազմակերպվել էր մեծ հանդիսավորությամբ, ինչը պետք է վկայեր այդ կառույցի հաջող եւ արդյունավետ լինելու մասին։ Համաժողովի հիմնական թեմաներն էին տնտեսությունը, Եվրոպայի հետ մերձեցումը, տարածաշրջանային անվտանգությունը եւ այդ համատեքստում, իհարկե, «անջատողականության դեմ պայքարը»։ Եվ չնայած ի սկզբանե ՎՈՒԱՄ-ը ստեղծվել էր որպես այլընտրանք ԱՊՀ-ին, իսկ Վրաստանի նախագահ Սահակաշվիլին նրա հիմնական առաքելությունը համարում էր թավշե հեղափոխությունների գաղափարների պաշտպանությունը, ակնհայտ է, որ Վրաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի եւ Մոլդովայի միավորման հիմնական դրդապատճառներից մեկը եղավ այդ թվում եւ՝ «անջատողականությունը»։ Չէ՞ որ Ուկրաինայից բացի, կազմակերպության մյուս երեք անդամներն իրենց ներկայացնում են որպես «մարտնչող անջատողականության»՝ Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ Լեռնային Ղարաբաղի զոհեր։ Ինչ վերաբերում է Ուկրաինային, որն այդ «զոհերի» շարքում առանձնակի տեղ ունի, ապա նա, ըստ երեւույթին, միավորվել է Ռուսաստանի հանդեպ իր ոչ սիրալիր վերաբերմունքի պատճառով։ «Անջատողականության» հիմնախնդրի հանդեպ ընդհանուր տեսակետ է հայտնել, իհարկե, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, որը բավական մեծ փորձ ունի միջազգային հանրության ապատեղեկացման եւ հետխորհրդային տարածքի չճանաչված պետությունների վարկաբեկման հարցում։ «Մեր երկրներում ավելի քան 100 հազար մարդ դարձավ անջատողականության ագրեսիայի զոհը, եւ այդ հարցերը պետք է լուծվեն»,- հայտարարել է Ալիեւը։ Վրաստանի նախագահն իր հերթին կազմակերպության իր պաշտոնակիցներին կոչ է արել թույլ չտալ սահմանների վերանայում։ Համաժողովի մասնակիցները քննարկել են 2007-2008թթ. աշխատանքի արդյունքները, 2009թ. համագործակցության հարցերն ու զարգացման հեռանկարները, ՎՈՒԱՄ-ում Վրաստանի նախագահության ծրագրերը, ինչպես նաեւ՝ ստորագրել մի շարք համատեղ փաստաթղթեր։ Ամեն ինչ կարծես նորմալ է, թե չլիներ միայն մի «բայց», որը, կարծում ենք, խիստ էական է եւ որը լրջորեն ազդեց գագաթնաժողովի մասնակիցների ընդհանուր տրամադրության վրա։ Բանն այն է, որ Բաթումիի հանդիպումին մասնակցելուց կրկին անգամ, ինչպես անցյալ տարի՝ Բաքվում, բացահայտ հրաժարվել է Մոլդովայի նախագահ Վլադիմիր Վորոնինը։ Ավելին, ըստ նախատեսվածի, գագաթնաժողովին մասնակցելու համար Բաթումի պետք է ժամաներ Մոլդովայի վարչապետը, բայց արդյունքում այդ երկիրը բավարար համարեց գագաթնաժողովին ուղարկել միայն երկրի ներքին գործերի նախարարին։ Պետք է հիշեցնել, որ 2002թ. Ուզբեկստանը դադարեցրեց իր մասնակցությունն այդ կազմակերպությանը (այն ժամանակ՝ ՎՈՒՈՒԱՄ), իսկ 2005թ. հայտարարեց նրանից դուրս գալու մասին, որի հետ կապված դաշինքը վերանվանվեց ՎՈՒԱՄ։ Հավանաբար, Մոլդովայի ներկա դիրքորոշման պատճառով կազմակերպությանը եւս մեկ տառի կորուստ է սպառնում։ Փորձագետների գնահատմամբ, հաշվի առնելով այդ հանգամանքը, ՎՈՒԱՄ-ը ԱՊՀ-ի իրական այլընտրանք դարձնելու՝ Բաթումիի գագաթնաժողովի կազմակերպիչների հույսերը հազիվ թե արդարանան։ ՎՈՒԱՄ-ից դուրս գալու՝ Քիշնեւի մտադրությունը, ինչը պայմանավորված է վերջերս նրա եւ Մոսկվայի միջեւ փոխհարաբերությունների տաքացմամբ, այդ կազմակերպության անդամների համախմբումը դարձրել է բավական պրոբլեմատիկ։ Ինչպես հայտնի է, Ռուսաստանը միշտ կասկածանքով ու թերահավատությամբ է վերաբերվել ՎՈՒԱՄ-ին՝ ոչ առանց հիմքի նրանում տեսնելով սպառնալիք՝ իր շահերի նկատմամբ։ Ուստի միանգամայն բնական է, որ նա հակամիջոցներ է ձեռնարկում այս սպառնալիքը չեզոքացնելու համար։ ՎՈՒԱՄ-ից նախ՝ Ուզբեկստանի, այսօր հնարավոր է՝նաեւ՝ Մոլդովայի դուրս գալը վկայում է այն մասին, որ այդ կազմակերպությունը ներսից թուլացնելու՝ Ռուսաստանի փորձերը տալիս են իրենց արդյունքը։ Եւս մեկ, ոչ պակաս կարեւոր հանգամանք. ժամանակին ՎՈՒԱՄ-ը գործնական օժանդակություն էր ստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից, որը հովանավորում էր նրան։ Ընդսմին՝ ԱՄՆ-ն կազմակերպությանը հովանավորում է եւ այսօր, սակայն վերլուծաբաններն այն կարծիքին են, որ այդ հովանավորությունը փոքր- ինչ թուլացել է։ Պատճառները հետեւյալն են. նախ, վերջին ժամանակներս ԱՄՆ-ի մոտ ի հայտ են եկել սեփական հիմնախնդիրներ, եւ երկրորդ՝ Վաշինգտոնը չի ցանկանում փչացնել հարաբերությունները Մոսկվայի հետ՝ տեղյակ լինելով ՎՈՒԱՄ-ի հանդեպ նրա ոչ սիրալիր վերաբերմունքին։ Ուշագրավ է, որ Մոլդովայի նախագահ Վլադիմիր Վորոնինը չի շրջանցել խիստ բացասական գնահատական տալ ՎՈՒԱՄ-ին՝ հայտարարելով, որ ի տարբերություն ԱՊՀ-ի, որը նա անվանեց բավական արդյունավետ, կենսահաստատ նախագիծ, որի տնտեսական բաղադրիչն են հանդիսանում Ռուսաստանի էներգետիկ պաշարները, այդ միավորումը զուրկ է տնտեսական բաղադրիչից։ «Եթե կազմակերպության մեջ չկա արդյունավետություն, չկա նաեւ ձգտում նրա հանդեպ»,- ՎՈՒԱՄ-ի հանդեպ Քիշնեւի հետաքրության կորուստն այսպես է մեկնաբանել Մոլդովայի ղեկավարը։ Բանն, իհարկե, ոչ միայն տնտեսության մեջ է։ Վլադիմիր Վորոնինը հույս ունի, եւ դա բոլորովին չի թաքցնում, Ռուսաստանի օգնությամբ լուծել Մերձդնեստրի հիմնախնդիրը, դրա համար էլ հայտարարել է, որ եթե հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ լինի դուրս գալ ՎՈՒԱՄ-ից, ապա Քիշնեւը կգնա նման քայլի։ Այսպիսով, քանի դեռ անորոշ է Մոլդովայի՝ դաշինքում մնալու հարցը, անորոշ է նաեւ ՎՈՒԱՄ-ի ապագան։ Սակայն Արեւմուտքն ավելի շուտ կշարունակի աջակցել այդ անարդյունավետ կազմակերպությանը, որի ապագան կախված է աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային գործընթացների հետագա զարգացումից։
- ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ
ՍԿՍՎԵԼ Է ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸ
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հուլիսի 21-ից Ստեփանակերտի N 2 միջնակարգ դպրոցում սկսվեց Արցախի պետհամալսարանի եւ ՀՀ պետական բուհերում Արցախին հատկացված տեղերի համար ընդունելության քննությունների ...ԿԱՐՈ՞Ղ ԵՆՔ ԴԱՌՆԱԼ ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻՑ ՄԵԿԸ
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ
ԼՂՀ գյուղատնտեսական հնարավորություններն ըստ ամենայնի օգտագործելու համար անհրաժեշտ է նաեւ ապահովել գյուղմթերքների արտադրությանը համարժեք վերամշակման հնարավորություններ։ ...ՇԱՆՏԱԺԻ ԵՎ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Լեոնիդ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Վերջին ժամանակներս Ադրբեջանն ավելի ու ավելի մեծ պարբերականությամբ եւ համառությամբ է ձգտում հասնել լեռնայինղարաբաղյան հիմնախնդրի քննարկումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափից միջազգային այլ ատյան տեղափոխելուն։ ...ՎՈՒԱՄ-Ը,ԱՐԴՅՈ՞Ք, ՄԻ ՏԱՌ ԷԼ Է ԿՈՐՑՆՈՒՄ
ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿՀուլիսի սկզբին Բաթումիում անցկացվեց ՎՈՒԱՄ-ի, այսպես կոչված՝ Ժողովրդավարության եւ տնտեսական զարգացման կազմակերպության հերթական գագաթնաժողովը, որտեղ նախագահությունը ...
ԷՍՔԻԶՆԵՐ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ
Արմեն ԴԱՆԻԵԼՅԱՆՇՈՒՇԻ, ԲՈՒԺՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՈՒՆ ՔԱՅԼԵՐԸ
Արմիդա ԱԲՐԱՀԱՄՅԱՆԱ. ՍՈՏՆԻՉԵՆԿՈ:
PanARMENIANԼԵՌՆԱՅԻՆՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՎԵՐՋԻՆ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ...
Դավիթ Բաբայան,քաղաքագետ
ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏԻ ՆՈՐ ՊԵՂՈՒՄՆԵՐԸ
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ
«ԲԱՔՎԻ ՎԱԼՍՆ» ԱՌԱՅԺՄ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է
.
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ
.
ՎԱՐԴԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ-60
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ԻՍԿ ԻՆՉՔԱՆ ՀՄԱՅՔ ԿԱ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Մերի ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՈՒ ՆՈՐԻՑ ԿՀՆՉԵՆ ԱՂՈԹՔԻ ԶԱՆԳԵՐԸ
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ԲԱՐԵՆՊԱՍՏ ԴԱՇՏ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
.ՈՐՔԱՆՈՎ Է ԼՂՀ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆԱՆԱՂՄՈՒԿ ՀԵՌԱՑԱՎ ՄԵԶՆԻՑ...
.
ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ`
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ
- 1956 Շահագործման է հանձնվում Երևանի կայարանի նոր շենքը:
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

